Լրահոս
2022-08-29
-
ՔաղաքականՊուտինը Փաշինյանի հետ հեռախոսազրույց կանցկացնիՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 29-ին հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում ՝ ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:Ավելին14:4129.08.22 -
ԱրցախԹուրքերը հայկական եկեղեցին պատրաստվում են վերածել արվեստի կենտրոնի․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹուրքիայի Իզմիր նահանգի Մենեմեն քաղաքում գտնվող կիսաքանդ հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին կվերանորոգվի, գրում է Ermenihaber-ը։ Հարցի շուրջ խոսել է Մենեմենի քաղաքապետի պաշտնակատար Այդըն Փեհլիվանը, որի խոսքով` եկեղեցին վերանորոգվելու և օգտագործվելու է որպես «Մշակույթի ու գիտության կենտրոն»: Փեհլիվանի տեղեկություններով, եկեղեցին մինչև 1922թ․ օգտագործվել է հայերի կողմից: Հետագայում եկեղեցին անուշադրության է մատնվել, որի հետևանքով տարիների ընթացքում եկեղեցին կոցրել է նախկին տեսքը: «Անհրաժեշտ թույլտվությունները ստանալուց հետո մենք մրցույթ հայտարարեցինք: Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո նախատեսում ենք այն ծառայեցնել մեր ժողովրդին՝ որպես արվեստի ու գիտության կենտրոն», - ասել է քաղաքապետի պաշտոնակատարը: Նշենք, որ Մենեմենի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին լքվելուց հետո թուրքերի կողմից որոշ ժամանակով օգտագործվել է որպես զինվորական պահեստ, ապա՝ ախոռ։Ավելին14:3729.08.22 -
ԵրևանՆախորդ շաբաթ Երևանում ծնվել են 249 տղա և 220 աղջիկՆախորդ շաբաթ Երևանւմ ծնվել է 469 երեխա: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Ծնված երեխաներից 249-ը տղա են, 220-ը՝ աղջիկ:Ավելին14:3029.08.22 -
Իրավական«Սուրմալուի» գործով ձերբակալված փոխտնօրենն ազատ է արձակվել. մյուս 3 ձերբակալվածները կալանավորվել են«Սուրմալու»-ի պայթյունի գործով ձերբակալված առևտրի կենտրոնի փոխտնօրենն ազատ է արձակվել: Նրան կալանավորելու միջնորդությունը մերժվել է: Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ փոխտնօրենին մեղադրանք է առաջադրվել հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մահ կամ այլ ծանր հետևանք։ Այս գործով մյուս 3 ձերբակալվածները կալանավորվել են։ Նրանք պահեստը շահագործողներն են: Իրավապահները շարունակում են գաղտնի պահել ձերբակալվածների և կալանավորվածների անունները: Ըստ պաշտոնական վարկածի՝ «Սուրմալու»-ում պայթյունի պատճառը մեծաքանակ հրավտանգ նյութերն են:Ավելին14:2229.08.22 -
ԱռողջապահականՕգոստոսի 29-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2.243.265 էԱռողջապահության նախարարությունը թարմացված վիճակագրություն է ներկայացրել, համաձայն որի` օգոստոսի 29-ի դրությամբ` պատվաստումների ընդհանուր թիվը 2.243.265 է, առաջին դեղաչափ ստացածների թիվը՝ 1.145.553, ամբողջապես պատվաստվածներինը` 1.022.051: Խթանիչ պատվաստումների թիվը 68864 է:Ավելին14:1529.08.22 -
ԻրավականՎիճաբանություն և դանակահարություն՝ ՆորաշենումՕգոստոսի 27-ին, ժամը 20.30-ին, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ծակած-կտրած վերքերով բուժօգնության են ընդունվել 25-ամյա և 24-ամյա երկու երիտասարդ: Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 20.00-ի սահմաններում Նորաշեն գյուղի դաշտերում վիճաբանություն-ծեծկռտուք է եղել հիվանդանոց տեղափոխվածների և նույն գյուղի բնակիչ երեք երիտասարդների միջև, որի ընթացքում էլ 18-ամյա երիտասարդը դանակահարել է հիվանդանոց տեղափոխվածներին: Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Նորաշեն գյուղի 35-ամյա, 40-ամյա և 18-ամյա բնակիչները հայտնաբերվել, ձերբակալվել ու ներկայացվել են նախաքննական մարմնին, որտեղ տվել են խոստովանական ցուցմունք: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին14:0729.08.22 -
ՄիջազգայինՖրանսիան շնորհավորել է Ֆիլիպ Ռիքերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակվելու առթիվԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչությունը շնորհավորել է Ֆիլիպ Ռիքերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակվելու առիթով: «Շնորհավորում ենք Ֆիլիպ Ռիքերին Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակվելու կապակցությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչության «Թվիթեր»-ի միկրոբլոգում արված հրապարակման մեջ:Ավելին14:0029.08.22 -
ՄիջազգայինՆԱՏՕ-ն պետք է մեծացնի իր ներկայությունն Արկտիկայում. Ենս ՍտոլտենբերգՆԱՏՕ-ն պետք Է ուժեղացնի իր դերն արկտիկական տարածաշրջանում՝ հաշվի առնելով այնտեղ Ռուսաստանի եւ Չինաստանի գործողությունների ակտիվացումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: «Անհրաժեշտ Է, որպեսզի ՆԱՏՕ-ն մեծացնի իր ներկայությունն Արկտիկայում»,-նա ասել է Welt am Sonntag գերմանական թերթին: Ստոլտենբերգի խոսքով՝ Ռուսաստանը վերջերս ակտիվացրել Է իր գործունեությունը պաշարներով հարուստ այդ շրջանում՝ «վերստին բացելով խորհրդային ժամանակաշրջանի բազաները» եւ «այնտեղ տեղավորելով ու փորձարկելով նոր ժամանակակից այնպիսի զենք, ինչպիսիք գերձայնային հրթիռներն են»: Նա նշել Է, որ Չինաստանը, իրեն հայտարարելով «մերձարկտիկական պետություն», նաեւ աճող հետաքրքրություն Է դրսեւորում Արկտիկայի նկատմամբ, քանի որ տարածաշրջանը նավագնացության համար Էլ ավելի կարեւոր Է դառնում կլիմայի փոփոխությունների պատճառով: Անցած շաբաթ Ստոլտենբերգը Կանադա կատարած այցի ընթացքում հայտարարել Է. «Պեկինը եւ Մոսկվան նաեւ պայմանավորվել են ակտիվացնել պրակտիկ գործունեությունն Արկտիկայում: Դա խորացող ռազմավարական գործընկերության մի մասն Է, որ մարտահրավեր Է նետում մեր արժեքներին ու մեր շահերին»: Նա նաեւ ընդգծել Է ՆԱՏՕ-ի աճող հետաքրքրությունն Արկտիկայի պաշտպանության նկատմամբ, հատկապես դաշինքին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի միանալու լույսով: Ինչպես անցած շաբաթ հաղորդել Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը, Միացյալ Նահանգները պլանավորում Է հատուկ հանձնարարությունների գծով դեսպանի պաշտոն ստեղծել արկտիկական տարածաշրջանում: «Նախագահը պլանավորում Է ավելի կարեւոր դարձնել Արկտիկայի հարցերով համակարգողի դիրքը՝ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան նշանակելով արկտիկական տարածաշրջանում՝ Սենատի հանձնարարականներն ու համաձայնությունն ստանալու պայմանով»,-ասվում Է պետդեպարտամենտի հայտարարության մեջ: ԱՄՆ-ն ութ արկտիկական պետություններից մեկն Է Կանադայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի, Ռուսաստանի եւ Շվեդիայի հետ միասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին13:5229.08.22 -
ԱռողջապահականՕգոստոսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում Երևանում արձանագրվել է կորոնավիրուսի 770 դեպքՕգոստոսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում Երևանում արձանագրվել է կորոնավիրուսի 770 դեպք: Այս մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում: Նույն ժամանակահատվածում Երևանի բնակիչների շրջանում արձանագրվել է աղիքային վարակի 107, օդակաթիլային վարակի 91 դեպք:Ավելին13:4529.08.22 -
ՄշակույթՍեպտեմբերի 3-ից հոկտեմբերի 8-ը Երևանում տեղի կունենա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնըՍեպտեմբերի 3-ից հոկտեմբերի 8-ը Երևանում տեղի կունենա «Արմենիա» 6-րդ միջազգային երաժշտական փառատոնը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC) կրկին միավորել են ուժերը՝ դասական երաժշտության սիրահարներին ներկայացնելու մեծանուն երաժիշտների կատարողական արվեստն ու հագեցած երկացանկ։ Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Փառատոնն ընդգրկում է սիմֆոնիկ 7 համերգային երեկո։ Առաջին համերգը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին, որով էլ կտրվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նոր համերգաշրջանի մեկնարկը։ Երեկոյի ընթացքում ելույթ կունենա աշխարհահռչակ թավջութակահար Գոթյե Կապյուսոնը։ «Արմենիան» կհյուրընկալի երաժիշտների մի մեծ աստղաբույլ՝ ջութակահարներ Ջուզեպպե Ջիբբոնի, Սերգեյ Կռիլով, ֆլեյտահար Ջասմին Չոյ, դաշնակահար Ֆեդերիկո Կոլլի, թավջութակահար Միշա Մայսկի։ Հայ երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրելու նաև աշխարհի լավագույն բեմերը նվաճած ջութակահար Գիլ Շահամին և տենոր Յոզեֆ Կալեյային։ Համերգները կղեկավարեն «Արմենիա» փառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը, Դանիել Ռայսկինը, Ֆիննեգան Դաունի Դիըրը, Հանսյորգ Շելլենբերգերը։ Երաժշտական այս տոնի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կներկայացվեն Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի, Պյոտր Չայկովսկու, Ալեքսանդր Բորոդինի, Կամիլ Սեն-Սանսի, Նիկոլո Պագանինիի, Կլոդ Դեբյուսիի, Ջուզեպպե Վերդիի, Ալեքսեյ Շորի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Փառատոնային երկացանկում տեղ կգտնեն նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հավատարիմ իր առաքելությանը, փառատոների միջոցով հնարավորություն է տալիս ունկնդրին վայելելու աշխարհում մեծ համբավ ունեցող արտիստների կատարումները։ Փառատոնն իր տանիքի ներքո համախմբում է ժամանակի լավագույն երաժիշտներին, որոնցից շատերը Հայաստանում հանդես են գալու առաջին անգամ։ Փառատոնը միտված է նաև խթանելու զբոսաշրջության զարգացումը Հայաստանում՝ հաշվի առնելով, որ առաջարկվող փառատոնային համերգները հնարավորություն են ընձեռում արտերկրից ներգրավել զբոսաշրջիկների, որոնք հետաքրքրված են մեկ վայրում ունկնդրելու աշխարհահռչակ արտիստներին։ Փառատոնի շրջանակներում հրավիրված արտիստների կողմից տեղի կունենան նաև մասնագիտական վարպետության դասեր երիտասարդ երաժիշտների համար։Ավելին13:3729.08.22 -
ԻրավականՎերացվել է հրուշակեղենի արտադրության առանձին գործառույթի կասեցումը. ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Սիմաո» ՍՊԸ-ին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասի առանձին գործառույթի կասեցումը (Երևան, Փափազյան 21/95): ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները կրկնաստուգմամբ փաստել են, որ նախկինում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի բոլոր խախտումները վերացվել են: Возможно, это изображение в помещенииԱվելին13:3029.08.22 -
ԻրավականОգոստոսի 26-29-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 93 դեպքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 26-29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 93 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 16, խարդախության՝ 14, թմրանյութի հայտնաբերման՝ 8, անձնական ունեցվածքի գողության՝ 7, ընտանեկան բռնության՝ 6, ֆիզիկական ներգործության և արգելված բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 3-ական, սպանության, կողոպուտի, յուրացնելու կամ վատնելու, շորթման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, խուլիգանության, հոգեկան ներգործության, բռնաբարության կամ բռնաբարության փորձի ու իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշներ օգտագործելու՝ 2-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, զենք-զինամթերքի առգրավման, որսագողության, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու, ինքնիրավչության և հղիության արհեստական ընդհատմանը հարկադրելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 11 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 7 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, խարդախության և խուլիգանության 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 38 պատահար. 2 մարդ զոհվել է, 55-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին13:2229.08.22 -
ՀասարակականՇղթայական ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորԱյսօր՝ օգոստոսի 29-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ բախվել են Mercedes ML320, Honda Conceptor, Nisan March, Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։ Երթևեկությունը նշված հատվածում պարեկների կողմից ժամանակավորապես դադարեցվել է։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ու վիրավորի ինքնությունը։Ավելին13:1529.08.22 -
ԻրավականԱնցած շաբաթ գրանցվել է 676 դեպք, որից 330-ը՝ արտակարգՕգոստոսի 22-ից 28-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 676 դեպք, որից 330-ը արտակարգ, այդ թվում՝ 251 հրդեհի, 1 փլուզման, 13 ինքնասպանության փորձի դեպք, 46 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 172 կենցաղային կանչ. տուժել է 91 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 17 մահ: Արձանագրվել է թունավորման 7 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 5 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 11 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 5 տրանսպորտային միջոց:Ավելին13:0729.08.22 -
Իրավական«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները քաղաքացու մոտից հայտնաբերել են կասկածելի զանգվածներ2022 թվականի օգոստոսի 26-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուն, տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից: Խուզարկության արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել են փաթեթներ, որոնցում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 67,1 գրամ քաշով առանձնացված զանգվածներ: ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ, որի շրջանակներում ձերբակալվել է մեկ անձ:Ավելին13:0029.08.22 -
Անցած շաբաթ Շիրակի մարզում գրանցվել է 62 ծնունդՇիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի օգոստոսի 22-28-ը գրանցվել է 62 ծնունդ։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: Ծնվել է 34 աղջիկ, 28 տղա, ծնունդներից մեկը զույգ է եղել։Ավելին12:5329.08.22 -
Իրավական20-ամյա ծննդկանի մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ բժշկի կողմից մասնագիտական ոչ պատշաճ աշխատանքի պատճառով նրան մահ պատճառելու հոդվածովԻնչպես տեղեկացանք Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 187 հոդվածի 2-րդ մասի (բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որի հետևանքով առաջացել է մարդու մահ) հատկանիշով։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/08/29/1221030/Ավելին12:5029.08.22 -
ԻրավականԴավիթ Բեկի փողոցում Հնդկաստանի քաղաքացու սպանության դեպքը բացահայտվել էՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու սպանության դեպքը: Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում գտնվող քարի արտադրամասի տարածքում տղամարդու դի լինելու մասին հաղորդումը ստացվել է 2022 թ. օգոստոսի 28-ին՝ ժամը 09։40-ին։ Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը, դեպքի վայրի զննությամբ, նշված հասցեում՝ բազմոցի վրա, արնաշաղախ վիճակում, հայտնաբերել է Հնդկաստանի 27-ամյա քաղաքացու դի՝ գլխի և դեմքի շրջանում վնասվածքներով, ինչպես նաև՝ երկաթյա ձող՝ արնանման հետքերով։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկված վարութային և քննչական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Հնդկաստանի Հանրապետության 45-ամյա քաղաքացի է: Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2022 թ. օգոստոսի 28-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի 54/11 հասցեում, տուժողի և նրա 45-ամյա ծանոթի միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում վերջինս մետաղյա ձողով մի քանի անգամ հարվածել է 27-ամյա երիտասարդի դեմքին, ինչի արդյունքում վերջինս, ստացած մարմնական վնասվածքներից, մահացել է։ Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Հնդկաստանի 45-ամյա քաղաքացին ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք։ Նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է։Ավելին12:4729.08.22 -
ՀայաստանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 6 մարզերումՀայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Սվաճյան փ. 12, 14, 18 շենքեր, Րաֆֆու փ․ 8/8 շենք, Հաղթանակ թաղ. 4, 10 փողոցների բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Սասունցի Դավթի փ. 13 շենք և 25-43 սեփական տներ, Մուրացան փ. 4-36 սեփական տներ: 11:00-17:00 Մանթաշյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Հ․Մուրադյան փ. 16, 23, 35 շենքեր և 16-41 սեփական տները, Արմավիրի մարզի` 11:00-17:00 Ամբերդ, Աղավնատուն և Լեռնամերձ գյուղեր, Արագածոտնի մարզի՝ 11:00-13:00 Կոշ, Ավան, Լեռնարոտ, Վերին Սասունիկ, Արուճ, Շամիրամ և Դպրեվանք գյուղեր, 11:00-17:00 Ուջան գյուղ, Արարատի մարզի՝ 10:00-14:00 Արարատի տարածաշրջանի՝ «Վիվասել-ՄՏՍ», «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային կայաններ, զորամասեր, «Հայէրոնավիգացիա» օդային երթևեկության կառավարման կենտրոն, Զովաշենի հեռուստակայան, «Հիդրոմետ կայան» ոչ բնակիչ-բաժանորդ, 10:00-16:00 Ուրցալանջ գյուղ, 10:30-14:30 Արտաշատ քաղաք՝ Մարքսի, Շահումյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:30-16:00 Շահումյան գյուղ մասնակի, 14:00-16:00 Զանգակատուն, Վարդաշատ գյուղեր, Լանջառ գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզի` 11:00-15:00 Չիվա, Արենի գյուղեր մասնակի, Կոտայքի մարզի՝ 10:30-16:30 Հրազդան քաղաք՝ Կաքավաձոր թաղամաս, Աղավնաձոր, Մարմարիկ, Մեղրաձոր, Արտավազ, Փյունիկ և Հանքավան գյուղեր, «Նորալուսին» ՍՊԸ, «Եղևնիներ» հանգստյան գոտի, «Երկրաբան» պանսիոնատ, «Ջրառ» ՓԲԸ, «Հովիտ» Հանքավանի հանգստյան տուն, Հանքավանի «Տաք ջրեր» առողջարանային հիմնարկ, «Էլեանորա» ՍՊԸ, «Քվանտ» վարժարան, «Համակցված կերեր» ՍՊԸ, «Մանկավարժական համալսարան» ՍՊԸ, «Նաիրի սպա ռեզորթս» հյուրանոցային համալիր, «Մարմարիկ» ՍՊԸ, «Վիվա-Ման գրուպ» ՍՊԸ, «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ, «Նորի Կակոսյան» ԱՁ, «Լուսաբաց», «Հասմիկ» և «Արագած» ճամբարներ, «Յուքոմ», «ՎիվաՍել-ՄՏՍ», «Տելեկոմ Արմենիա» ընկերությունների բջջային կապի կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղաշեն և Կոտայք գյուղեր մասնակի, Լոռու մարզի՝ 11:00-15:00 Վահագնի, Անտառամուտ և Դաշտադեմ գյուղեր:Ավելին12:4029.08.22 -
ԱրցախԱրցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու «Բերձորի միջանցք»-ով երթևեկությունն անվտանգ է․ ԱՀ ՆԳՆԱՀ ՆԳ նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու «Բերձորի մինջանցք»-ով երթևեկությունն անվտանգ է: «Արցախի Հանրապետություն մտնող և դեպի Հայաստանի Հանրապետություն ելք կատարող քաղաքացիների ազատ տեղաշարժն ապահովում են ռուս խաղաղապահները: Օգոստոսի 31-ից հետո Հայաստանի Հանրապետության հետ կապը կիրականացվի նոր միջանցքով` հարավային ուղղությամբ, Բերդաձորի ենթաշրջանի տարածքով, որի մասին ՆԳ նախարարությունը կտրամադրի հստակ ու մանրամասն տեղեկություն։ Հաշվի առնելով քաղաքացիների մտահոգությունը, ՆԳ նախարարությունը օրվա կտրվածքով երկու անգամ` կեսօրին և երեկոյան, կհրապարակի Բերձորի գործող միջանցքի մասին թարմ տեղեկատվություն»- նշված է հայտարարության մեջ։Ավելին12:3429.08.22