Լրահոս
2022-08-29
-
ՄիջազգայինԷստոնիան ԵՀ-ին առաջարկություններ է ներկայացրել պատժամիջոցների ութերորդ փաթեթի համարԷստոնիան Եվրահանձնաժողովին առաջարկություններ Է ներկայացրել հակառուսական պատժամիջոցների ութերորդ փաթեթի համար. դրանք վերաբերում են Էներգետիկային, առեւտրին, Swift համակարգից հետագա սահմանափակումներին, ինչպես նաեւ մեծ թվով մարդկանց ու կազմակերպությունների «ստոպ-թերթիկում» ներառելուն: Այդ մասին գերմանական Welt հրատարակությանը տված հարցազրույցում պատմել Է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք, համենայն դեպս, ցանկանում ենք, որպեսզի դա որքան կարելի Է ավելի շուտ տեղի ունենա»,- ասել Է Ռեյնսալուն, պատասխանելով հրատարակության այն հարցին, թե երբ կարելի Է սպասել հակառուսական պատժամիջոցների ութերորդ փաթեթին: Նրա կարծիքով, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները թեեւ աշխատում են, «բայց դրանք բավարար չեն»: Ուկրաինայի ապառազմականացման ու դենացիֆիկացման ուղղությամբ ՌԴ-ի կողմից հատուկ գործողությունն սկսվելուց հետո Արեւմուտքն ուժեղացրել Է պատժամիջոցներով ճնշումը Ռուսաստանի վրա, ինչն ԷլեկտրաԷներգիայի, վառելիքի եւ սննդամթերքի գների աճի Է հանգեցրել Եվրոպայում եւ ԱՄՆ-ում: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել Էր, որ Ռուսաստանի զսպման եւ թուլացման քաղաքականությունն Արեւմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն Է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ողջ համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով՝ Արեւմուտքի հիմնական նպատակն Է՝ վատթարացնել միլիոնավոր մարդկանց կյանքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին16:3729.08.22 -
ՏարածաշրջանՌուսական հրթիռներ՝ թուրքական կործանիչների ուղղությամբ. Թուրքիան մեղադրում է ՀունաստանինԹուրքիան մեղադրել է Հունաստանին թուրքական կործանիչների ուղղությամբ ռուսական Էս-300 համակարգերից հրթիռներ արձակելու համար: Տեղեկությունը «CNN-թուրքին» հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները: Թուրքական լրատվամիջոցը նշում է, թե թուրքական կործանիչները օդ են բարձրացել հետախուզական նպատակներով: Հաղորդվում է, որ չնայած Հունաստանի հակազդող գործողություններին՝ թուրքական ինքնաթիռները իրենց առջև դրված խնդիրն իրականացրել են ու վերադարձել բազա։Ավելին16:2229.08.22 -
ՄիջազգայինԻրանի միջուկային ծրագրի տապալումն Իսրայելի առաջնահերթությունն է. Թել Ավիվը պատրաստ է «ամեն ինչ անել»Իսրայելը խիստ անհանգստացած է Իրանի միջուկային ծրագրի հնարավոր վերականգնման գործընթացից: Թել Ավիվը պաշտպանության բանակին ու իսրայելական հետախուզությանը պատվիրել է պատրաստ լինել ցանկացած սցենարի: «Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել, որ պաշտպանենք Իսրայելի անվտանգությունը։ Սա հասկանում են ամերիկացիները, սա հասկանում է ամբողջ աշխարհը»,- ասել է Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը:Ավելին16:1529.08.22 -
Արտաքին քաղաքականությունՖրանսիան հիշեցնում է Ադրբեջանին, թե ինչ է Մինսկի խումբը և ինչու է այն ստեղծվելԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչությունն արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարի խոսնակի հայտարարությանը: Ֆրանսիան հիշեցնում է, որ 1997 թվականից Մինսկի խումբը՝ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ համանախագահությամբ հարթակ է դարձել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների համար, որպեսզի Հարավային Կովկասում կայունություն հաստատվի, կարդում ենք Ֆրանսիայի արտգործնախարարի թվիթերյան միկրոբլոկում:Ավելին16:0729.08.22 -
ՀայաստանՕդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կհասնի +38․․․+40 աստիճանիԻրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սեպտեմբերի 1-3-ն օդի ջերմաստիճանը օգոստոսի 29-ի համեմատ կբարձրանա ևս 2-4 աստիճանով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 1-3-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։ Բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ պայմանավորված՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում և մարզերում այսօր ցերեկը, օգոստոսի 30-ին, 31-ին, սեպտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ: Արցախում հոկտեմբերի 29-ին և 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Ավելին16:0029.08.22 -
ՏնտեսականՅուրաքանչյուր չորրորդ բրիտանացին պլանավորում է ջեռուցումը չմիացնել ձմռանըՄեծ Բրիտանիայի գրեթե յուրաքանչյուր չորրորդ բնակիչը չի պատրաստվում ջեռուցումը միացնել այս ձմռանը Էներգիայի գների ռեկորդային աճի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 28-ին հաղորդել Է Independent թերթը՝ վկայակոչելով Savanta ComRes կոնսալտինգային ընկերության հետազոտությունը: Հետազոտության արդյունքներով՝ բրիտանացիների 23 տոկոսը չի պատրաստվում ջեռուցումը միացնել այս ձմռանը, 18-ից ցածր տարիքի երեխաներ ունեցող բնակիչների շրջանում այդ ցուցանիշն աճել Է մինչեւ 27 տոկոս, ասվում է հոդվածում: Երկրի բնակիչների եւս 69 տոկոսը պլանավորում Է Էներգիա քիչ օգտագործել ջեռուցման համար, դրա հետ մեկտեղ 11 տոկոսը հայտնել Է, որ իրենք ստիպված են լինելու վարկ վերցնել Էներգիայի դիմաց վճարելու համար: Այն բրիտանացիների շրջանում, որոնք 18-ից ցածր տարիքի երեխաներ ունեն, 17 տոկոսն Է պլանավորում վարկ վերցնել, գրում Է հրատարակությունը: Հետազոտությունն անցկացվել Է նախքան Ofgem բրիտանական Էներգակարգավորիչը ուրբաթ օրը՝ օգոստոսի 26-ին, կհայտարարեր Էներգիայի հաշիվների գնային սահմանը բարձրացնելու մասին: Հետազոտությունների արդյունքները ստացվել են ավելի քան 2 հազար բրիտանացիների շրջանում անցկացված հարցման հիման վրա: Ուկրաինայում ՌԴ-ի կողմից հատուկ գործողությունն սկսվելուց հետո Արեւմուտքն ուժեղացրել Է պատճամիջոցներով ճնշումը Ռուսաստանի վրա: Լոգիստական շղթաների խախտումը վառելիքի եւ սննդամթերքի գների աճի Է հանգեցրել Եվրոպայում եւ ԱՄՆ-ում: Մեծ Բրիտանիայում ապրուստի թանկացումը հարվածել Է միլիոնավոր տնատնտեսությունների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին15:5329.08.22 -
ՏարածաշրջանԱդրբեջանի պաշտպանության նախարարը կմեկնի ԹուրքիաԱդրբեջանի նախագահի հանձնարարականով այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնելու է Թուրքիա: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն: Հաղորդագրության համաձայն՝ Հասանովը Թուրքիա է այցելելու օգոստոսի 30-ին: Այցի ընթացքում Հասանովը կմասնակցի Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումներին։Ավելին15:4729.08.22 -
Տնտեսական«Հեղափոխական գնաճ»․ սննդի գները՝ Փաշինյանի իշխանության սկզբում և հիմաՀայաստանում համատարած գնաճ է։ Գնաճը ամենօրյա է և բոլոր ապրանքատեսակների համար։ Կառավարությունը գնաճի բազմաթիվ պատճառներ է բերում՝ դոլարի թուլացում, միջազգային շուկայի անկայունություն և այլն։ Սակայն մասնագետները պնդում են, որ գլխավոր պատճառը իշխանության վատ աշխատանքն է։ Վարչապետ դառնալուց ընդամենը մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք էր անում ընդդեմ գնաճի, իշխանությունից պահանջում էր քայլեր, սակայն իր օրոք թանկացել է ամեն ինչ և թանկացել է կտրուկ։ Ըստ պաշտոնական վիճակագրության, կտրուկ թանկացել են հացը, ալյուրը, մակարոնեղենը, բրինձը, կարագը, ձեթը և բոլոր սննդատեսակները։ Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հեգնում էր, թե՝ խոզի միսը թանկացել է՝ խառը կանաչի կերեք։ Սակայն բանն այն է, որ իր օրոք թանկացել է թե՛ խոզի միասը, թե՛ խառը կանաչին։ Առաջարկում ենք ինֆոգրաֆիկայի միջոցով տեսնել, թե Նիկոլ Փաշինյանի օրոք որ սննդատեսակը որքան է թանկացել։ Նշենք, որ թվերը պաշտոնական են՝ վերցված Վիճակագրական կոմիտեից։Ավելին15:4029.08.22 -
ՔաղաքականԻնչպես և երբ հանձնվեցին Բերձորն ու Աղավնոն7or.am-ը գրում է․ Ինչպես հանձնվեց Բերձորն ու Աղավնոն հանձնվեցին Ադրբեջանին, թեև Նիկոլ Փաշինյանն ու իր ենթակաները օրեր առաջ պնդում էին, որ Ալիևի պահանջը լեգիտիմ չէ, քանզի չի բխում 2020–ի նոյեմբերի 9–ի համատեղ հայտարարության տեքստից։ Նիկոլն այժմ իրեն ռետինե խողովակի տեղ է դրել։ Չնկատելու է տալիս տարածքների հանձնումը։ Ինքը «մոռացել է», որ ոչ լեգիտիմ էր համարել Ադրբեջանի պահանջը։ Ինքը նաև չի խոսում Բերձորից ու Աղավնոյից։ Իշխանական քարոզչագործիքները տարբեր մեղավորներ ու պատասխանատուներ են հրամցնում պողոսներին, որպեսզի վերջիններս որոճան այլ անուններ ու չհիշեն, որ պատերազմ ու պարտություն բերողը Նիկոլն է։ Նիկոլենք ամեն ինչ արեցին, որ Աղավնոն առավելագույնս անվնաս հանձնվի թշնամուն։ Արցախի չկայացած Նիկոլը՝ նախարար նշանակված Հայկ Խանումյանը համոզում էր ու պահանջում, որ Աղավնոն անվնաս հանձնվի թշնամուն, թե բա՝ կարող է մի օր հետ գանք, գույքը վնասված թող չլինի։ Նա նաև սպառնում էր, որ փոխհատուցում չեն ստանա տները վնասողները։ Նիկոլն ու իր արցախյան դրածոները գիտեին, որ Ադրբեջանի պահանջն են բավարարում՝ անվնաս հանձնել «գույքը», բայց խաբում էին։ Շատ խորհրդանշական էր, որ Ադրբեջանը Աղավնոն դարձնում է ռազմաբազա, իսկ նույն օրերին նիկոլենք օրինագիծ են բերում, որպեսզի հարուստները փողով բանակից ազատվեն, իսկ աղքատները ձգտեն այդքան փող հավաքել, որպեսզի բանակից ազատվեն։ Ադրբեջանը բանակ է զարգացնում, նիկոլենք՝ քանդում։ «Խաղաղության դարաշրջանը» հենց դա է որ կա։ Երբ հանձնվեց Բերձորն ու Աղավնոն (և ոչ միայն այդ տարածքները) հանձնվել են ոչ թե 2022–ի օգոստոսի 25–ին, այլ 2018–ի մայիսի 9–ին, երբ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում Ղարաբաղյան բանակցությունները փլուզելու հիմքեր դնող հայտարարություններ էր անում։ Հետագայում նա բազմաթիվ այլ հայտարարություններ ու քայլեր արեց, որոնք փակուղի մտցրեցին բանակցությունները, Հայաստանին ու Արցախին թողեցին մենակ թուրք–ադրբեջանական ագրեսիայի դեմ։ Նիկոլն իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ պատերազմ ու պարտություն բերեց։ Հիմա մենք այդ ամենի հետևանքների ականատեսն ենք։ Բերձորն ու Աղավնոն հանձնվեցին, երբ Նիկոլին (ոչ առանց հարակից աջակիցների) հաջողվեց Արցախի նախագահ նշանակել «կուպեց» Արայիկ Հարությունյանին։ Բերձորն ու Աղավնոն հանձնվեցին, և մենք շարունակելու ենք նոր տարածքներ կորցնել, քանզի դեռ Նիկոլն է Հայաստանի պետական կառավարման ղեկին։Ավելին15:3529.08.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Պուտինի հետ հեռախոսով կխոսի Փաշինյանը՝ Ալիևի հետ Բրյուսելում հանդիպելուց առաջԱվելին15:3029.08.22 -
Արտաքին քաղաքականությունՃապոնիան պլանավորում է G7-ի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն անցկացնել ԿարուիձավայումՃապոնիայի իշխանությունները, երկիր, որին հաջորդ տարի G7-ում կանցնի նախագահությունը, պլանավորում Է այդ միավորման արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպումն անցկացնել Կարուիձավա առողջարանային քաղաքում՝ Նագանոյի պրեֆեկտուրայի լեռներում: Ինչպես օգոստոսի 29-ին հաղորդել Է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների, միջոցառումը, որը կնախորդի մայիսին Հիրոսիմայում կայանալիք գագաթնաժողովին, տեղի կունենա 2023 թվականի ապրիլին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Սկզբնապես դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը պլանավորվել Էր անցկացնել Նարա քաղաքում, որտեղ գտնվում են մշակութային ժառանգության հայտնի օբյեկտներ: Սակայն այդ պլաններից անվտանգության նկատառումներով հրաժարվեցին երկրի նախկին վարչապետ Սինձո Աբեի սպանությունից հետո: Կարուիձավայի օգտին ընտրությունը, որտեղ Տոկիոյից կարելի Է ճեպընթաց գնացքով հասնել մեկ ժամից փոքր-ինչ ավելի ժամանակում, արվել Է տրանսպորտային մատչելիության, ինչպես նաեւ միջազգային միջոցառումների անցկացման փորձի հաշվառմամբ: 2019 թվականին այնտեղ տեղի Է ունեցել G20-ի շրջակա միջավայրի եւ Էներգետիկայի նախարարների հանդիպումը, իսկ 2016-ին՝ G7-ի տրանսպորտի նախարարների հանդիպումը: Ինչպես սպասվում Է, ԱԳՆ ղեկավարների հանդիպման գլխավոր թեմաները կդառնան Ուկրաինայի շուրջ իրադրությունը, ինչպես նաեւ Չինաստանի ռազմական հզորության մեծացումը Խաղաղ օվկիանոսում: G7-ի ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումն, իր հերթին, տեղի կունենա Նիիգատայում՝ Ճապոնական ծովի ափին: G7-ի գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 19 – 21-ը Հիրոսիմայում՝ այն երկու քաղաքներից մեկում, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում ԱՄՆ-ի կողմից ենթարկվեց ատոմային ռմբակոծման: Ճապոնիայի իշխանությունները նշել են, որ միջոցառման անցկացումն այդ վայրում կդառնա ուղերձ այն մասին, որ աշխարհն այլեւս չպետք Է տեսնի միջուկային զենքի կիրառման սարսափները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին15:2929.08.22 -
ՀայաստանԳողություն՝ Ազգային ժողովում. առյուծի արձանիկ և հուշամեդալներ չկանԱզգային Ժողովի թանգարանի ցուցանմուշներից մի քանիսն անհետացել են: Խորհրդարանից են ահազանգել Ոստիկանության Արաբկիրի բաժին: Ըստ պաշտոնական մեկնաբանության՝ վերջին մեկ տարում խորհրդարանի թանգարանի նմուշները մի քանի անգամ տեղից տեղ են տարվել՝ թանգարանի վերանորոգման պատճառով: Վերջին գույքագրման ժամանակ Ազգային ժողովում պարզել են, որ չորս նմուշ չկա: Մեկ բրոնզե արձանիկ՝ առյուծի պատկերով, երկու հոբելյանական հուշամեդալ և մեկ կավից հուշամեդալ՝ Թբիլիսյան պատկերներով:Ավելին15:2429.08.22 -
ՄիջազգայինՄիջուկային զենքը պետք է անցնի պատմության գիրկը. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարՀամաշխարհային հանրակցությունը պետք Է ընդմիշտ հրաժարվի միջուկային զենքի փորձարկումներից, սպառազինությունների այդ տեսակը պետք Է անցնի պատմության գիրկը: Օգոստոսի 28-ին այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մեր աշխարհը միջուկային զենքի պատանդ Է մնում բավականաչափ երկար ժամանակ: Մահվան այդ սարքավորանքները չեն երաշխավորում ո՛չ հաղթանակ, ո՛չ անվտանգություն, դրանք նախատեսված են սոսկ ավերման համար: Եկեք ապահովենք, որպեսզի (միջուկային զենքի) փորձարկումներն ավարտվեն ընդմիշտ, եւ միջուկային զենքը դարձնենք պատմության սեփականությունը մեկընդմիշտ»,- գրել Է նա Twitter-ում: Օգոստոսի 29-ին նշվում Է Միջուկային փորձարկումների դեմ գործողությունների միջազգային օրը: Այն սահմանվել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2009 թվականի դեկտեմբերի 2-ին (բանաձեւ թիվ 64/35) Ղազախստանի նախաձեռնությամբ: Օրվա ընտրությունը կապված Է 1991 թվականի օգոստոսի 29-ին Ղազախստանի Սեմիպալատինսկի միջուկային զինափորձարանի փակման հետ, որը խոշորագույններից մեկն Էր աշխարհում: Օրն ամեն տարի նշվում Է 2010 թվականից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին15:2229.08.22 -
Արտաքին քաղաքականությունՇվեդիայում հայտնում են Թուրքիայի հետ բանակցությունների բարդացման մասինՇվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի շուրջ Թուրքիայի հետ տարվող բանակցությունները դադարեցվել են այն բանից հետո, երբ Շվեդիայում գործող «Ձախ կուսակցության» պատգամավորները բարձրացրել են «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դրոշը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին օգոստոսի 28-ին հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդը Aftonbladet-ին տված հարցազրույցում։ «Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ի բանակցություններն էլ ավելի դժվարացան այն բանից հետո, երբ «Ձախ կուսակցության» պատգամավորները բարձրացրին PKK-ի դրոշը։ Թուրքական լրատվամիջոցներն անընդհատ անդրադառնում են այս և նմանատիպ իրադարձություններին։ Շվեդական օրենսդրությամբ մենք ասում ենք, որ սա խոսքի ազատություն է: Բայց մենք կարծում ենք, որ սա շատ անհարմար իրավիճակ է կառավարության համար»,- ասել է նա: Լինդեի խոսքով՝ հանդիպումը պետք է կայանար Շվեդիայում, ապա մի շարք տեխնիկական պատճառներով այն տեղափոխվել է Ֆինլանդիա։ «Վերանայվել է այս համաձայնագրի (նկատի ունի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները.-խմբ) կատարման ուղղությամբ տարված աշխատանքը, որը կապված է ահաբեկչության դեմ պայքարում ավելի սերտ համագործակցության հետ»,- հավելել է նա։Ավելին15:1529.08.22 -
ՄիջազգայինԹալիբները Պակիստանից պահանջել են փակել օդային տարածությունն ամերիկյան անօդաչուների համար«Թալիբան» շարժման կառավարությունում պաշտպանության նախարարի պաշտոնակատար Բալիբա Մոհամադ Յակուբը Պակիստանին մեղադրել է այն բանում, որ նա ամերիկյան անօդաչուներին թույլ Է տալիս օգտագործել Պակիստանի օդային տարածությունն Աֆղանստան թափանցելու եւ հարվածներ հասցնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Hill հրատարակությունը: «Մեզ մոտ առկա տեղեկատվությամբ անօդաչուները Պակիստանի տարածքով թափանցում են Աֆղանստան, նրանք օգտագործում են Պակիստանի օդային տարածությունը: Մենք Պակիստանից խնդրում ենք մեր դեմ չօգտագործել իր օդային տարածությունը»,-Յակուբը լրագրողներին հայտարարել Է Քաբուլում անցկացված մամուլի ասուլիսում: Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել Է այդ պնդումները, նշելով, որ «խորը մտահոգված Է «անհիմն ենթադրությունների» առնչությամբ: «ՈրեւԷ ապացույցի բացակայությամբ, ինչպես ընդունել Է Աֆղանստանի նախարարն ինքը, նման ենթադրական պնդումները խորը ափսոսանք են առաջացնում եւ մարտահրավեր նետում պատասխանատու դիվանագիտական գործելակերպի նորմերին»,-ասվում Է Պակիստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ: Իսլամաբադում նույնպես կոչ են արել Քաբուլին՝ թույլ չտալ Աֆղանստանի տարածքն օգտագործել «որեւԷ երկրի դեմ ահաբեկչական գործունեության համար», գրում Է The Hill-ը: Թերթը հիշեցրել Է, որ անցած ամսին Քաբուլին հասցրած ամերիկյան անօդաչուի հարվածի հետեւանքով սպանվել Է «Ալ Քաիդա»-ի առաջնորդ Այման ազ Զավահիրին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին15:0729.08.22 -
ԱրցախՕգոստոսի 30-ից Արցախ-ՀՀ կապն իրականացվելու է նոր երթուղովԱՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ ԱՀ Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից ՀՀ հետ կապն իրականացնել նոր երթուղով «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ օգոստոսի 29-ին կայացել է Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Օրակարգում Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ կապող նոր երթուղու շահագործմանը վերաբերող հարցերն էին: Զեկույցներով հանդես են եկել Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը: Նշվել է, որ, 2020թ.-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների ստորագրած հայտարարության 6-րդ կետի համաձայն, նոր երթուղին պահպանելու է միջանցքային տրամաբանությունը: Երթուղին Գորիս- Ստեփանակերտ մայրուղուն ժամանակավորապես կապող մոտ 4,7 կմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են: Նիստի մասնակիցներն իրենց ելույթներում ընդգծել են նոր ճանապարհի անվտանգային հարցերի ու քաղաքաշինական նորմերի հետ կապված անհրաժեշտ երաշխիքների ապահովումը և այդ ուղղությամբ պետական համապատասխան կառույցների ու Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության փոխգործակցված աշխատանքի կարևորությունը: Շահագրգիռ քննարկման արդյունքում Անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից Հայաստանի Հանրապետության հետ հաղորդակցությունն իրականացնել նոր երթուղով՝ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի տարածքով»:Ավելին15:0129.08.22 -
ՔաղաքականՊետական ծառայողի անդամակցելը կրոնական կազմակերպությանը վտանգավոր ազդեցություն կունենա․ ԴանիելյանՍահմանադրական իրավունքի մասնագետ Գևորգ Դանիելյանը գրում է․ Նախորդ անգամ անդրադարձել էի ՍԴ ուղղված ՄԻՊ-ի դիմումին՝ կապված ռազմականացված մարմինների ծառայողների, ինչպես նաև դատավորների ու դատախազների կողմից կրոնական միավորումներ ստեղծելու և կրոնական կազմակերպություններին անդամակցելու արգելքի հետ՝ ընդգծելով, որ անդամակցությունը հանգեցնելու է նույն այդ ծառայողներին վերահսկելի դարձնելու նկրտումներին: Ընդունելով հանդերձ, նշված արգելքը հանելու առնչությամբ հնարավոր վտանգները, դիմումում սակայն դարձյալ շաբլոն փաստարկ է մատնանշվել՝ թե բա օրենքն արդեն իսկ արգելում է պաշտոնեական դիրքն օգտագործել ի շահ կուսակցությունների, կրոնական, հասարակական միավորումների և դրանց գործունեության օգտին իրականացվող քարոզչության, ուստի խնդիր չկա: Մի կողմ թողնենք, թե այս «երաշխիքը» որքանով է իրատեսական, ուղղակի նկատենք, որ ողջ խնդիրն էլ հենց այն է, որ գործող օրենսդրությունը չի արգելում ցանկացած հանրային ծառայողի իրացնելու կրոնի ազատության իրավունքը, մինչդեռ՝ կրոնական կազմակերպություններին անդամակցելը ոչ թե այդ իրավունքի իրացման առանցքային բաղադրիչ է, այլ հենց իրենց դիրքն օգտագործելու լավագույն օրինականացված հնարավորություն: Կրկնում եմ, իրավունքի նորմերը ոչ թե պետք է մեկնաբանել ապրիորի, այլ տվյալ հասարակական-քաղաքական մշակույթի հաշվառմամբ: Չպետք է անտեսել, որ վերջին շրջանում ձևավորված կրոնական կազմակերպությունների մեծ մասը անարգել հսկայական ֆինանսական միջոցներ է ստանում օտար աղբյուրներից: Վերջիններիս պարագայում վտանգ է ներկայացնում ոչ թե այն, որ իրենց օգտին ծառայողի պաշտոնեական դիրքը կօգտագործվի, այլ իրենք ձեռք կբերեն կախվածություն առաջացնող վտանգավոր ազդեցություն՝ պաշտոնյաների նկատմամբ, ինչն արդեն ուղղակի աղերսներ ունի ազգային անվտանգության տեսանկյունից ...Ավելին15:0029.08.22 -
ՔաղաքականՆամակով դիմել եմ ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ակնկալիքով․ ԳալստյանՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Օրերս հրապարակեց քաղաքական վերլուծաբան, «Կալիֆորնիան կուրիեր» պարբերականի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանի «Հայաստանում չկա հարգանք ոչ ողջերի, ոչ մեռածների նկատմամբ» հոդվածը, ուր հեղինակն անդրադառնում է ականավոր ցեղասպանագետ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Վահագն Տատրյանի Հայաստանում հուղարկավորության հանգամանքներին, գիտնականի հիշատակի նկատմամբ արգահատելի վերաբերմունքին։ Ըստ էության, նշանավոր ցեղասպանագետ, Մ․ Խորենացի, Սրբ Սահակ և Մաշտոց մեդալադիր Վ․ Տատրյանի աճյունը Հայաստան տեղափոխելու և այստեղ հուղարկավորելու համար 2019-ին Կառավարության որոշումով ստեղծվել է պետական հանձնաժողով։ Կենտրոնական գերեզմանատանը հուղարկավորելուց հետո, գիտնականի շիրիմը հայտնվել է լքվածության և անտերության մեջ, շիրմաքարի և հուշատախտակի բացակայության պատճառով անգամ անկարելի է եղել գտնել գերեզմանը։ Բնականաբար, այսպիսի հանցավոր վերաբերմունքը հարված է թե ականավոր գիտնականի հիշատակին, թե գիտամշակութային աշխարհին, թե Հայաստան-Սփյուռք հարաբերություններին։ Նամակով դիմել եմ ՀՀ ԿԳՄՍ նախարար Դ․ Դումանյանին՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և վիճակը շտկելու համար քայլեր ձեռնարկվելու ակնկալիքով։ Շատ դժվարությամբ զսպելոց վրդովմունքս, զերծ կմնամ գնահատականներից և կսպասեմ պատասխանի»։Ավելին14:5229.08.22 -
ՔաղաքականՀՀՇ-իզմը հաղթանակեց և իշխանության ղեկին հայտնվեց «նիկոլիզմի» կերպարանքով․ Վահե ՍարգսյանYerkir.am-ի խմբագիր Վահե Սարգսյանը գրում է․ Առաջին հայացքից ազգայնականությունը չխրախուսող և լիբերալ արժեքների քարոզիչ Եվրոպան ու գլոբալ առումով Արևմուտքն Ուկրաինայում քարոզում են ոչ միայն ազգայնականություն, այլև ամեն ջանք գործադրում են, որ Ուկրաինայում վերականգնվի կամ նորովի ստեղծվի ֆաշիստական վարչակարգ ու համակարգ, ինչպես նաև ֆաշիզմի գաղափարախոսությամբ առաջնորդվող հասարակություն։ Ճիշտ նույնկերպ Արևմուտքը նորովի խրախուսեց վրացական ազգայնականությունը, որը Սահակաշվիլու օրոք վերաճեց ֆաշիզմի՝ այն աստիճան, որ սահմանին Պարույր Սևակի գիրքը հայտնաբերվելու դեպքում հայազգի ուղևորը հայտարարվում էր պետության թշնամի։ Այդ նույն Արևմուտքը մերօրյա Հայաստանում միլիոնավոր դոլարներ է ծախսում ճիշտ հակառակ ուղղությամբ, այն է՝ հայկական ազգայնականությունը ոչնչացնելու, ազգային արժեքները, կրոնը, ազգային ինստիտուտները, հասարակական-քաղաքական ուժերը կազմաքանդելու, փոխարենը՝ այլասերում, պիղծ և կործանարար համակարգեր ներդնելու համար։ Սա՛ է «բարձր արժեքներ» դավանող Արևմուտքի վարքագիծը։ Եվ կապիկի այս վարքագծի տեր միջազգային հանրության հնարավոր դատապարտումներն ու Հայաստանին ագրեսոր համարելու հնարավոր պարագան թմբկահարելով՝ ժամանակին Տեր-Պետրոսյանի վարչակարգը ոչ միայն չմտավ արդեն անձնատուր եղած և գրեթե դատարկված Նախիջևան, այլև անխնա կասեցրեց Արցախի ազատագրման գործընթացը՝ արհեստական բազմաթիվ դժվարություններ ստեղծելով դեպի Քռի ավազան առաջացող հայկական զորաջոկատների համար։ Ցավոք, հետագա տարիներին ևս ոչ միայն ապրեց, այլև, ի վերջո, հաղթանակեց ՀՀՇ-իզմի այս ստրկամիտ մտածողությունն ու մոտեցումը՝ վերաճելով մերօրյա ողբերգության առանցքային հիմնաքարի։ Ապրեց ու հաղթանակեց, քանզի հիմնարար գնահատականներ չտրվեցին ՀՀՇ-ին և վերջինիս կործանարար մոտեցումներին. չլուծարվեց ՀՀՇ-ական բանդաների օրոք (1995 թ.) ձևավորված խորհրդարանը, այն շարունակեց գործել, և այդ նույն ՀՀՇ-ական խունտայի ներկայացուցիչները հասցրեցին սողալ այս ու այն տեղ՝ վերստին մնալով ջրի երեսին։ Նրանք թեև հագան նոր դիմակներ և հաճույքով ստանձնեցին նոր դերեր, սակայն թաքուն պահպանեցին իրենց սրտի ՀՀՇ-իզմը։ Տարիների ընթացքում արևմտյան կազմաքանդիչ ուժերի աննախադեպ ակտիվացմանը զուգահեռ ՀՀՇ-ն նորովի բողբոջեց, ծաղկեց, ներվեցին ու բանտերից ազատվեցին Նիկոլը, Գռզոն՝ իրենց թաշախուստով, անգամ հին ու կործանարար այդ խմբակի որոշ ներկայացուցիչներ ստացան պաշտոններ (Ալեքսան Արզումանյան, Տիգրան Հակոբյան և այլք)։ Արդյունքում՝ ՀՀՇ-իզմը հաղթանակեց և իշխանության ղեկին հայտնվեց «նիկոլիզմի» կերպարանքով: Վերջինիս տրիումֆի դոփյունների տակ կարճ ժամանակում ամբողջությամբ օտարվեց Արցախը, մեր աչքի առջև ջախջախվում է Հայաստանի պետականությունը, իսկ հայ ժողովրդին խրոխտ քայլերով տանում են ստրկության։ Հ.Գ. Ճիշտ հակառակը՝ այդ նույն Արևմուտքը կամ միջազգային հանրությունը Թուրքիային, այժմ նաև՝ Ադրբեջանին, հարգում է և հաշվի նստում նաև այն բանի համար, որ Թուրքիան աշխարհի քթի տակ 1974 թ. նվաճեց Հյուսիսային Կիպրոսն ու աշխարհում միակ պետությունը լինելով, ով ճանաչել է այն, պահում է իր ձեռքում՝ առաջիկա հազարամյակում այն հանձնելու որևէ ծրագիր չունենալով։ Նույնկերպ Հայաստանին աշխարհը հարգում էր և հաշվի նստում հենց Արցախի նվաճման համար։ Եվ վերստին կլինենք ոչ թե ագրեսոր, այլ տարածաշրջանային վագր ու բոլորի կողմից ընդունված, եթե սպանենք մեր մեջ ՀՀՇ-իզմ-նիկոլիզմն ու գծենք ա՛յ այս՝ իրական ու երկարատև խաղաղության քարտեզը։Ավելին14:4529.08.22 -
ՔաղաքականՄեծապես արժևորում ենք եղբայրական Ռուսաստանի հետ մեր բարեկամությունը. ՀՀ ԱԳՆՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկմաության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյակի մասին. «Այսօր նշվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայամանագրի կնքման 25-ամյակը, որը նշանակալի կերպով նախանշեց երկու երկրների միջպետական հարաբերությունների սկզբունքներն ու առաջնահերթությունները: Այս առանցքային փաստաթուղթն ուրվագծեց հետագա տարիների ընթացքում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առաջմղման ուղենիշները՝ բազմադարյա եղբայրության, վստահության և փոխադարձ հարգանքի ոգով: Անցած ժամանակաշրջանը համոզիչ կերպով ցույց տվեց, որ Երևանի և Մոսկվայի միջև պատմական կապերի հետագա ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների կենսական շահերին, ծառայում է երկու երկրների սոցիալ-տնտեսական զարգացման նպատակներին և Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը։ Մենք հաջողությամբ առաջ ենք շարժվում համագործակցության ուղղությունների լայն շրջանակով, այն լրացնում կոնկրետ բովանդակությամբ և բարձրացնում փոխգործակցության արդյունավետությունը։ Վերահաստատում ենք մեր անշեղ նպատակամղվածությունը՝ շարունակելու բոլոր ուղղություններով սերտ, փոխվստահելի երկխոսությունը և առավելագույնս իրացնելու առկա ներուժը՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության հետևողական զարգացման նպատակով: Երկկողմ հարաբերությունների ներուժի զարգացման համար որոշիչ նշանակություն ունեն Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարության միջև վստահության վրա հիմնված պարբերական շփումները, որոնք թույլ են տալիս ոչ միայն լուծել առկա խնդիրները, այլև՝ համակարգել դիրքորոշումները տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցերի շուրջ: 2022թ. ապրիլի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարության մեջ արձանագրված է 1997թ. Պայմանագրով ամրագրված սկզբունքների հիման վրա միջպետական հարաբերությունները համակողմանիորեն խորացնելու և ընդլայնելու մտադրությունը: Այս առումով մեր երախտագիտությունն ենք հայտնում ռուս խաղաղապահների այն առանձնահատուկ դերակատարության համար, որը կոչված է համապատասխան պայմաններ ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ և արժանապատիվ կյանքի վերականգնման համար։ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում բարձր են գնահատում ռուսաստանյան կողմի գործուն քայլերը՝ ուղղված Հարավային Կովկասի տարածաշրջանում համապարփակ խաղաղության, վստահության մթնոլորտի և բարգավաճման հաստատմանը: Համոզված ենք, որ տարածաշրջանում կայունության հաստատման ճանապարհը 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների հստակ իրականացումն է։ Մենք մեծապես արժևորում ենք եղբայրական Ռուսաստանի հետ մեր բարեկամությունը և վճռական ենք էլ ավելի ամրապնդելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների բարգավաճման»։Ավելին14:4329.08.22