Լրահոս

2022-09-14
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեքենան գլորվել է ձորը. 64-ամյա վարորդը մահացել է
    Սեպտեմբերի 13-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի վարչական տարածքում՝ դաշտամիջյան ճանապարհին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը: Վարորդը՝ 64-ամյա Զորիկ Բաբայանը, մահացել է: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    13:07
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կրոնական առաջնորդներին կոչ Է արել մերժելու օտարատեցությունն ու ռասիզմը
    Աշխարհի կրոնական առաջնորդները պետք Է մերժեն օտարատեցության եւ ռասիզմի դրեւորումները: Այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը համաշխարհային եւ ավանդական կրոնների քառաջնորդների՝ սեպտեմբերի 14-ին Ղազախստանի մայրաքաղաքում բացված համագումարի մասնակիցներին հղած տեսաուղերձում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մեր աշխարհն ընդգրկված Է պատերազմներով եւ հակամարտություններով, արտակարգ հումանիտար իրավիճակներով, բնապահպանական ճգնաժամերով, սովով եւ աղքատությամբ: Շարունակում են տարածվել ատելության արտահայտություններն ու խտրականությունը կրոնական տարբերությունների հիման վրա: Ես կրոնական առաջնորդներին խնդրում եմ չխրախուսել բռնությունն իրենց համայնքերի մեջ, այլ մերժել օտարատեցությունը, ռասիզմը, հանդուրժողականության բացակայությունը»,- ասել Է նա: Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը նաեւ վստահություն Է հայտնել, որ մարդկությունն ունակ Է տոկալու ընթացիկ ժամանակի փորձություններն ու կառուցելու լավագույն աշխարհ բոլորի համար: Համաշխարհային եւ ավանդական կրոնների առաջնորդների VII համագումարը Ղազախստանի մայրաքաղաքում տեղի Է ունենում սեպտեմբերի 14 – 15-ը: Դրան մասնակցում են շուրջ 100 պատվիրակություններ 50 երկրներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը :
    13:00
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թիմ Լոութենը Մեծ Բրիտանիային կոչ է արել ռազմական հանցագործությունների համար պատժամիջոց կիրառել Ադրբեջանի դեմ
    Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խումբը դատապարտել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բարեկամական խմբի բոլոր անդամների անունից Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարություն է տարածել խմբի ղեկավար Թիմ Լոութենը: «Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանը նոր դաժան հարձակումներ է ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, որը ձգվում է Սյունիքի, Գեղարքունիքի եւ Վայոց Ձորի մարզերով: Ադրբեջանը հարվածներ է հասցնում ոչ միայն ռազմական օբյեկտներին, այլեւ քաղաքացիական համայնքներին եւ ենթակառուցվածքներին։ Այդ հարձակումներն ուղղված էին ոչ թե Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանին, այլ հենց Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սուվերեն սահմաններին եւ միանգամայն անհիմն էին: ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ սեպտեմբերի 13-ին ՝ ժամը 00: 05-ին, Ադրբեջանի զինված ուժերը ինտենսիվ կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ ՝ օգտագործելով նաև անօդաչու թռչող սարքեր: Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խումբը դատապարտում է ադրբեջանական ռեժիմի բռնության այս վերջին գործողությունը և իր խորը մտահոգությունն է հայտնում զոհերի և նրանց ընտանիքների համար»,- նշված է հայտարարության մեջ: Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խումբը կարծում է, որ այս ագրեսիան հստակ հաշվարկված էր, քանի որ ամբողջ աշխարհի ուշադրությունը շեղվել է Ուկրաինայի իրադարձությունների, իսկ վերջերս՝ թագուհի Եղիսաբեթի մահվան կապակցությամբ համատարած սգի վրա: Նշում են, որ նման ագրեսիվ օպորտունիզմը պետք է դատապարտվի ամենավճռական ձեւով եւ ստանա վճռական պատասխան: «Շատ հրատապ անհրաժեշտություն կա, որ միջազգային հանրությունը՝ ներառյալ Մեծ Բրիտանիան, դատապարտի Ադրբեջանին և պատասխանատվության կանչի նրան այդ վերջին ռազմական հանցագործությունների համար։ Մենք խնդրում ենք Մեծ Բրիտանիայի կառավարությանը միանալ մյուս երկրներին ՝ պահանջելով անհապաղ դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան և պատժամիջոցներ սահմանել այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկիրը շարունակում է իր չարդարացված գործողությունները։ Մենք նաև խնդրում ենք Մեծ Բրիտանիայի կառավարությանն աջակցել Միավորված ազգերի կազմակերպությանն ուղղված խնդրանքին' այս հարցը քննարկել ԱԽ արտակարգ նիստում և աջակցել ռազմական գործողությունների դադարեցմանը»,- նշված է հայտարարության մեջ:
    12:52
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լյուքսեմբուրգը մտահոգված է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական գործողություններով
    Լյուքսեմբուրգը խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական գործողություններով, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրառում է հրապարակվել Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ի «Թվիթեր»-ի էջը: «Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն: Արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը կողմերին կոչ է արել զերծ մնալ հետագա էսկալացիայից»,- ասված է հրապարակման մեջ:
    12:45
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Բժշկական կենտրոններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով․ ԱՆ
    ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է՝ հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով: «Մշտապես գնահատելով մեր քաղաքացիների կամավորական նախաձեռնությունները և աջակցությունները՝ տեղեկացնում ենք, որ հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով: Այս պահին դրանց հավաքագրման անհրաժեշտությունը չկա»,- հայտնում են նախարարությունից:
    12:37
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է 19-ամյա Էդմոն Սարգսյանը
    News.am-ը գրել է. «Սեպտեմբերի 13-ի գիշերն ադրբեջանական կողմի սանձաձերծած ռազմական ագրեսիայի հետեւանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Էդմոն Սարգսյանը։ 19-ամյա Էդմոնը Երեւանից էր, ապրում էր Հաղթանակ թաղամասում։ Նա սովորում էր Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստական լուսանկարչության բաժնում, ուսանողական խորհրդի անդամ էր։ «Էդմոնը շատ համեստ, կարգապահ, հայրենասեր տղա էր։ Ուներ իրենից մեծ մեկ քույր, որը աշխատում է նույն ոլորտում։ Քույրը վերջերս էր ամուսնացել, Էդմոնն էլ արձակուրդի ժամանակ եկել էր մասնակցելու հարսանիքին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Էդմոն Սարգսյանի դասղեկ Ռուզաննա Հակոբյանը։ Էդմոնը նախորդ տարվա ամռանն էր զորակոչվել բանակ, ծառայում էր Ջերմուկի զորամասում։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում է թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին, որոշ ուղղություններով ձեռնարկում դիրքային առաջխաղացման գործողություններ։ Հայկական կողմն ունի 49 զոհ և 80 վիրավոր, վիրավորներից երեքը քաղաքացիական անձինք են»։ ՊՆ հայտարարությունը ժամը 12:00-ին:
    12:36
    14.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    Հայաստանը կրկին անդեմ ու անհասցե է դիմել ՀԱՊԿ. Ռուստամյան
    Հայաստանը կրկին անդեմ ու անհասցե է դիմել ՀԱՊԿ այնպես, ինչպես Սև լճի դեպքերի ժամանակ, ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, որի համոզմամբ՝ «պայմանագրային դաշտն այսօր բավականին ապահովված է՝ ադրբեջանական ագրեսիան հետ մղելու առումով:
    12:30
    14.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    ՄԱԿ-ի խաղաղապահների տեղակայումը Հայաստանում լավագույն լուծումը կլիներ. ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ
    «ՄԱԿ-ի խաղաղապահների տեղակայումը Հայաստանում կլիներ լավագույն լուծումը», Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» տաղավարում այսպիսի կարծիք է հայտնել ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Նա վստահ է, որ Հայաստանում հիմա նոր ու բազմազգ ներկայություն է պետք։
    12:22
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին տարածաշրջան գործուղելու որոշումը դատարկ որոշում էր․ Զոհրաբ Մնացականյան
    ՀԱՊԿ-ի երեկվա գագաթնաժողովի արդյունքները զարմանալի չէին։ Այս մասին Թվիթերում գրել է Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Կառույցի գլխավոր քարտուղարին տարածաշրջան գործուղելու որոշումը դատարկ որոշում էր, որը նպատակ ուներ խուսափել կոլեկտիվ պատասխանատվությունից Հայաստանի դեմ հարձակման պայմաններում։ Գագաթնաժողովում հնչած ձևակերպումները՝ «տեղեկություններ գալիս են երկու կողմից», «դժվար է խոսել սահմանի նկատմամբ ոտձնգության մասին, որովհետև այն սահմանազատված չէ» խոսում են այդ կառույցի անիմաստ մասին»,- գրել է Զոհրաբյանը։ Հիշեցնենք, որ Զոհրաբ Մնացականյանը 2020 թվականի նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայի ժամանակ ՀՀ ԱԳ նախարարն էր:
    12:21
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աղոթեք Հայաստանի համար. Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային
    Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջի միջոցով անդրադարձել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քարդաշյանը «Սթորի» բաժնում կիսել է jkplatinum-ի գրառումը, որում ասվում է, որ մարդիկ կարող են սովորականի պես սկսել օրը. համբուրել երեխաներին և կնոջն ու գնալ աշխատանքի, սակայն, երեկոյան տուն վերադառնալով՝ ստիպված լինել վերցնել ընտանիքի անդամներին և հեռանալ՝ նրանց և սեփական կյանքը փրկելու համար: «Պատկերացրեք՝ ստիպված եք դա անել՝ առանց ֆինանսական միջոցների, տրանսպորտի, առանց ռեսուրսների և որևէ օգնության: Հայաստանը ստիպված չէ պատկերացնել վերոնշյալ իրավիճակը, քանի որ երեկվանից այդ ամենը նրա համար իրականություն է: Եվ միակ նախազգուշացումը բնակիչների տան բակերում ընկած հրթիռներն են: Աղոթեք Հայաստանի համար»,-ասվում է գրառման մեջ:
    12:17
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մինչև 10 ժամ ջուր չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 14-ին – ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 2 թաղ. 21-26/9 շենքերի, Դավթաշեն 3 թաղ. 30-31/1 շենքերի, Ա.Միկոյանի 25 շենքի, Դավթաշեն 4 թաղամասի, Փիրումյանների փողոցի ջրամատակարարումը: – ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Եղվարդի Խճ. (ձոր-1), Եղվարդի Խճ. (ձոր-2), Եղվարդի Խճուղու ջրամատակարարումը: -ժամը 10:00-15:00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Գր.Նարեկացու, Զ.Անդրանիկի, Արսենյանի 2-9, 31 շենքերի, Երեվանյան Խճ. 13 շենքի, Զորավար Վարդանի, Մոմիկի, Միկոյանի, Չալաբյան, Շահումյանի, Կամոյի 0-40 տների ջրամատակարարումը: -ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արցախի 14-14/1, 18,18/1 զույգ համարի շենքերի ջրամատակարարումը: -ժամը 10:30-16:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջան Նոր Արեշ 8, 11 փողոցների ջրամատակարարումը: – ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան 168-189 շենքերի, Սայաթ-նովայի 17-27 շենքերի, Խաղաղության, Սարգիս Սևանցու, Գրիբայեդովի փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    12:15
    14.09.22
    Ավելին
  • Սոթքում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել. համայնքապետ
    Այսօր առավոտյան, նաև գիշերը համեմատաբար հանգիստ է եղել Սոթքում: Այս մասին «Հայլուր»-ին հայտնել է Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանը: Նա այս պահին էլ գյուղում է, փորձում է հասկանալ թշնամու հրետակոծության պատճառով գյուղին հասցրած վնասի չափը:
    12:15
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մինչ Նիկոլն է երկրի ղեկավարը, մենք հաղթելու շանս չունենք․ ռազմական փորձագետ
    Նիկոլը եկավ իշխանության հպարտությունից խոսելով, բայց իրականում պարտությունը դարձրեց Հայաստանի բրենդ։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Կարեն Վրթանեսյանը. «Ոչ միայն դարձրեց, այլև համոզեց շատերին, թե իբր միշտ է այդպես եղել։ Նիկոլը վերընտրվեց՝ խոստանալով խաղաղություն, բայց, ինչպես և շատերս զգուշացնում էինք, դա սուտ խոստում էր. պատերազմը շարունակվում է ու մենք էլի պարտվում ենք։ Մինչ Նիկոլն է երկրի ղեկավարը, մենք հաղթելու շանս չունենք։ Մինչև դուք համոզված եք, որ քաղաքականությունը ձեզ չի վերաբերվում, թուրքի հաղթանակները շարունակվելու են։ Կա՛մ Նիկոլ, կա՛մ Հայաստան, այլընտրանք չկա»։
    12:12
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մոսկվան կօգնի Բաքվին և Երևանին խաղաղ գործընթացի հարցում. ՌԴ ԱԳՆ
    Մոսկվան այսուհետ ևս կաջակցի Բաքվին եւ Երևանին եռակողմ պայմանավորվածությունների իրականացման հարցում։ Այդ մասին РИА Новости - ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի՝ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը: Նրա խոսքով՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հերթական եռակողմ հանդիպման անցկացման մասին որոշում կայացնելու դեպքում համապատասխան հայտարարություն կարվի Կրեմլի մամուլի ծառայության կողմից: Գոնչարը նաև հավելել է, որ Մոսկվան ցավում է, որ խաղաղության հասնելու գործընթացը առանց խախտումների չի ընթանում։
    12:10
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մեքենան գլորվել է ձորակը. 28-ամյա վարորդը մահացել է
    Սեպտեմբերի 13-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի մեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 94-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորակում: Վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վարորդը՝ 28-ամյա Միհրան Ասատրյանը, մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    12:07
    14.09.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 14.09.22
    12:04
    14.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    Մոսկվան մեղադրում է Եվրամիությանը՝ Ռուսաստանին Հվ. Կովկասից դուրս մղելու փորձերի համար
    Մոսկվան ցավում է, որ հայ-ադրբեջանական սահմանների գծման գործընթացը առանց խափանումների չի ընթանում: Ռուսաստանը քայլեր ձեռնարկում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրադրության կայունացման ուղղությամբ։
    12:00
    14.09.22
    Ավելին