Լրահոս

2022-09-16
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ՇՀԿ-ի պետությունների ղեկավարներն սկսել են գագաթնաժողովի նիստն ընդլայնված կազմով
    Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) մեջ մտնող պետությունների ղեկավարները սեպտեմբերի 16-ին Սամարղանդում անցկացնում են գագաթնաժողովի նիստ ընդլայնված կազմով՝ միավորմանը կից դիտորդ երկրների եւ հրավիրված պետությունների ղեկավարների մասնակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մինչ այդ կայացել Է նիստ նեղ կազմով, այն անցել Է փակ ռեժիմով: Բարձր մակարդակի հանդիպման մասնակիցները նաեւ անցկացրել են համատեղ լուսանկարման արարողություն: Սպասվում Է, որ ղեկավարները կքննարկեն համաշխարհային տնտեսության վերականգնման, ատադրական եւ առեւտրական շղթաների կայունացման հարցերը, կլիմայի փոփոխության, պարենային եւ Էներգետիկական անվտանգության խնդիրները եւ այլ մարտահրավերներ: Պետությունների ղեկավարները նաեւ կքննարկեն ՇՀԿ-ի բարենորոգման հարցերը, մասնավորապես ՌԴ-ի նախագահը մանրամասնորեն կշարադրի միավորման հանդեպ ծառացած խնդիրների՝ իր տեսակերպը, կառաջարկի դրա գործունեության կատարելագործման մի շարք միջոցներ: Նիստերի արդյունքներով ղեկավարները կստորագրեն ՇՀԿ-ի Սամարղանդի հռչակագիրը եւ մի շարք այլ փաստաթղթեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-
    14:22
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Փյունիկ»-ի ֆուտբոլիստի գոլը հավակնում է դառնալ Կոնֆերենցիաների լիգայի տուրի լավագույն գոլ
    Երևանի «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ Յուսուֆ Օտուբանջոյի գոլը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի լավագույն գոլի հավակնորդների ցանկում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է տուրի լավագույն գոլի հավակնորդների ցանկը, որոնց շարքում է նաև Օտուբանջոյի՝ «Սլովան»-ի դարպասն ուղարկած գնդակը:
    14:15
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հարգելի՛ միջազգային գործընկերներ, վիճակն օրհասական է, գործե՛ք. Թագուհի Թովմասյան
    Միջազգային հանրության կողմից իրավաքաղաքական մեխանիզմների գործարկումը դարձել է կենսական անհրաժեշտություն՝ կանխելու հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ևս մեկ ցեղասպանություն, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը: «Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իմ միջազգային բոլոր գործընկերներին հերթական նամակներով ահազանգել եմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի, ՀՀ քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների, խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ։ Սեպտեմբերի 13-ից սկսած` բազմաթիվ գրություններ եմ հասցեագրել աշխարհի տարբեր կառույցների և գործիչների՝ ահազանգելով, թե ինչպես են 21-րդ դարում հայերը միայն հայ լինելու համար խոշտանգվում միջազգային հանրության աչքի առաջ, ինչպես են թիրախավորվում կանայք, երեխաները, տարեցները, հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես է հայ խաղաղ բնակչությունը ստիպված լինում լքել իրենց տները, որպեսզի փրկեն իրենց կյանքը Ադրբեջանի հրետակոծությունների պայմաններում։ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի, այդ թվում նաև միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարումներն այնքան ակնհայտ և փաստարկված են, որ միջազգային հանրության կողմից Ադրբեջանի հանցագործությունների ուղղությամբ իրավաքաղաքական մեխանիզմների գործարկումը դարձել է կենսական անհրաժեշտություն։ Հարգելի՛ միջազգային գործընկերներ, Ձեր հրատապ և գործնական քայլերը կարող են փրկել Ադրբեջանի հերթական ցեղասպանությունը հայերի նկատմամբ։ Վիճակն օրհասական է, գործե՛ք», - գրել է նա:
    14:10
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
    Երևանում և մարզերում սեպտեմբերի 16-ի ցերեկը, սեպտեմբերի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, նշելով, որ օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-19-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Սեպտեմբերի 21-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ: Արցախում սեպտեմբերի 16-ին և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
    14:07
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանցիները մասնատել են կին զինծառայողին․ ԳՇ պետ
    Ադրբեջանցիները մասնատել են կին զինծառայողին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։ «Կտրել են ոտքերը, մատները, տկլորացրել են։ Դա վայրագության վերջին աստիճանն է», - ասաց ԳՇ պետը։
    14:06
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Հաստատվել է բուհերի 2023/2024 ուստարվա ընդունելության քննությունների ցանկը
    ՀՀ կառավարության որոշմամբ՝ հաստատվել է բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2023/2024 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, գիտելիքների ստուգման գործընթացն իրականացվում է միասնական մոտեցմամբ. անկախ բուհի կարգավիճակից՝ պետական և ոչ պետական հաստատությունների բոլոր դիմորդները հանձնում են ընդունելության առնվազն 2 քննություն: Կան մասնագիտություններ, որոնց համար սահմանվել են կամընտրական քննություններ՝ դիմորդներին հնարավորություն տալով իրենց ցանկությամբ ընտրել քննական առարկան: Ըստ ընդունված որոշման՝ կանոնակարգվել են բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանումը և մուտքային պահանջների համապատասխանությունը՝ նկատի ունենալով ՀՀ կառավարության որոշմամբ տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող համապատասխան որակավորումը: Ըստ այդմ` նույն մասնագիտության դիմորդները պետք է հանձնեն ընդունելության նույն քննությունները` անկախ ընտրած բուհից: Նշենք, որ 2023/2024 ուստարվա դիմորդներն ընդունելության միասնական քննություններ կարող են հայտագրել և հանձնել 2 անգամ: Առաջին փուլում դիմումների հայտագրումը կիրականացվի այս տարվա դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ը, իսկ քննությունները կանցկացվեն հաջորդ տարվա հունվար-փետրվար ամիսներին (հունվարի 15-ից մինչև փետրվարի 15-ը): Երկրորդ փուլի հայտերն ընդունվելու են 2023 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը, իսկ քննությունները կանցկացվեն հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում:
    14:00
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    40-ամյա տղամարդը ձերբակալվել է սպանության փորձի կասկածանքով
    Սեպտեմբերի 15-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Բաղրամյան պողոտայում հայտնաբերել ու ձերբակալել են մայրաքաղաքում բնակվող 40-ամյա մի տղամարդու։ Նա տեղափոխվել է Նոր Նորքի բաժին, ապա ներկայացվել տարածքային նախաքննական մարմին։ Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Նոր Նորքի բաժնում մի քանի ահազանգ էր ստացվել, որ Գայի պողոտայի 31 հասցեում ծեծկռտուք է։ Ահազանգ էր ստացվել նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից. հայտնում էին, որ ծակած-կտրած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա երիտասարդ։ Դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել նախ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով, ապա քրեական վարույթը վերաորակվել էր սպանության փորձի։ Նոր Նորքի ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել էին, որ 27-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք էր պատճառել սեպտեմբերի 15-ին Բաղրամյան պողոտայում ձերբակալված 40-ամյա տղամարդը։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    13:52
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջրանջատում՝ Երևանում և մարզերում
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 16-ին ժամը 12:30-18:00-ն կդադարեցվի Նոր Արեշ 8, 11 փողոցների ջրամատակարարումը: Բացի այդ, սեպտեմբեի 16-ին ժամը 12:20-18:00-ն կդադարեցվի Քարահունջ գյուղի ջրամատակարարումը, սեպտեմբեի 16-ին ժամը 12:00-17:00-ն կդադարեցվի Վանաձոր քաղաքի Գր.Լուսավորչի 48-56\1 շենքերի, Տիգրան Մեծի 55-73 շենքերի, Մ.Գոշի փողոցի ջրամատակարարումը, սեպտեմբեի 16-ին ժամը 11:00-14:00-ն կդադարեցվի Քասախ գյուղի Գ.Նժդեհի փողոցի ջրամատակարարումը, սեպտեմբեի 16-ին ժամը 11:00-15:00-ն կդադարեցվի Մասիս քաղաքի Կայարանի 5 փողոց 33-34 շենքերի ջրամատակարարումը, սեպտեմբերի 16-ին ժամը 11:00-15:00-ն կդադարեցվի Մարշալ Բաղրամյանի 5-24/6 շենքերի, Ալիխանյանի, Մարշալ Բաղրամյան 1 փակուղու ջրամատակարարումը, սեպտեմբեի 16-ին ժամը 11:00-17:00-ն կդադարեցվի Եղեգնաձոր քաղաքի Միկոյանի 3 շենքի, Մոմիկի 2, 4,6 զույգ շենքերի, Պ.Սեվակի 2 շենքի ջրամատակարարումը, սեպտեմբեի 16-ին ժամը 10:30-14:00-ն կդադարեցվի Գորիս քաղաքի Վանքի Տափ 1-8 շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    13:45
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    87-ամյա ուղևորը մահացել է
    Սեպտեմբերի 15-ին, ժամը 14.10-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 53-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Վենտո» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 87-ամյա ուղևոր Գագիկ Գևորգյանը մահացել է, իսկ 23-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    13:37
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մեքենան բախվել է ծառին. կա զոհ
    Սեպտեմբերի 15-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի վարչական տարածքում «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. 56-ամյա վարորդ Միխաիլ Ռուդոմյոտկինը մահացել է: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    13:30
    16.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    Հայաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում որոշ երկրներից մեծ ակնկալիք ուներ, որոնք չարդարացան. ՀՀ ԱԳ նախարար
    Հայաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դիմումի քննության ժամանակ որոշ երկրներից մեծ ակնկալիքներ ուներ, որը չարդարացավ, Կառավարության նիստին ասել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Ամեն դեպքում, ըստ Միրզոյանի, սա որևէ կերպ չպետք է նսեմացնի ՄԱԿ-ում քննարկման կարևորությունը։ Երկրների ճնշող մեծամասնությունը ընդգծել է ուժի կիրառման անթույլատրելիությունը, Հայաստանի սուվերեն տարածքի անձեռնմխելիությունը, մինչև ներխուժումը տեղի ունեցած դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը:
    13:22
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    ՀՀ դպրոցներից 9-ում կդասավանդվի թուրքերեն, 4-ում՝ ադրբեջաներեն. ԿԳՄՍՆ
    Sputnik Արմենիան դիմել է ԿԳՄՍ նախարարություն` պարզելու, թե որքանով են ՀՀ դպրոցներն ու կրթական համակարգը պատրաստ այս տարվա սեպտեմբերից մեկնարկած՝ տարածաշրջանային լեզուների ուսուցման ծրագրին։ 2022 թ–ի սեպտեմբերի 9-ի դրությամբ Հայաստանի 23 դպրոցներում մեկնարկել է տարածաշրջանային լեզուների ուսուցման գործընթացը։ Տեղեկությունն ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Ներկայացված տվյալների համաձայն՝ 23 դպրոցներից 7-ում դասավանդվում է պարսկերեն, 3-ում՝ վրացերեն, 9-ում՝ թուրքերեն, 4-ում՝ ադրբեջաներեն: Նախարարությունից նաև հայտնում են, որ տվյալ 23 դպրոցներում այդ լեզուները դասավանդվում են կա՛մ խմբակի ձևաչափով, կա՛մ 3-րդ օտար լեզվի, կա՛մ երկու ձևաչափերով միաժամանակ:
    13:15
    16.09.22
    Ավելին
  • Հասարակական
    Ադրբեջանի հարձակման հետևանքով վնասվել է Ջերմուկի ԱԻՆ-ի շենքը, 2 հյուրատուն, առողջարան
    Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումից տուժած բնակավայրերի ու վնասների բավականին մեծ ցանկ է գործադիրի նիստին ներկայացրել արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը: Վայոց Ձորում հրթիռակոծվել են ջրամբար, էլեկտրամատակարարման գծեր: Ջերմուկի ճոպանուղու տնօրեն Արմեն Թադևոսյանն ավելի վաղ ասել է , որ միայն Ջերմուկի ճոպանուղու վրա ավելի քան 10 արկ է ընկել, Գեղարքունիքում մոտ 60 տուն է վնասվել, Սյունիքում շտապօգնության մեքենան են հրթիռակոծել:
    13:07
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորված 7 անձանցից 4-ը շարունակում են բուժումը. ԱՆ
    Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից 4-ը ժամը 12:00-ի դրությամբ շարունակում են ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը` ծանր, մեկինը՝ միջին ծանրության: Վիրավորներից 3-ը ամբուլատոր բուժօգնություն են ստացել: Նրանցից մեկն այժմ կրկին հետազոտվում է:
    13:00
    16.09.22
    Ավելին
  • Հասարակական
    Հայտնաբերվել է Ներքին Հանդում անհետացած փրկարարը
    Հայտնաբերվել է փրկարարը, որ անհետացել էր Ներքին Հանդում: «ԱԻՆ ծառայակցի հետ ամեն ինչ կարգին է, արդեն գտնվում է իր մյուս գործընկերների մոտ` իր առջև դրված խնդիրը կատարած»,- այս մասին հայտնել է նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: «Aravot.am»-ի տեղեկություններով՝ բանակցությունների արդյունքում Ներքին Հանդում տեղի է ունեցել գերիների փոխանակում։
    12:52
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մենք արձանագրել ենք մեկ քաղաքացիական անձի մահ. ՀՀ ՄԻՊ
    ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է թշնամու կողմից քաղաքացիական բնակավայրերը հարձակման թիրախ դարձնելու փաստին: «Կարևոր եմ համարում հնչեցնել, որ քաղաքացիական ենթակառուցվածքներից զատ ադրբեջանական ագրեսիայի շրջանակում թիրախավորվել է հենց քաղաքացիական բնակչությունը։ Մենք արձանագրել ենք մեկ քաղաքացիական անձի մահ, որը վրա է հասել բեկորային վնասվածքից։ Անձը որևէ զինված ծառայության մեջ չի եղել կամ որևէ այլ կերպ ներգրավված չի եղել։ Դրա վերաբերյալ կան ապացույցներ»,- ասել է Քրիստիննե Գրիգորյանը։ Գրիգորյանը հայտնել է, որ Պաշտպանի հաստատության կողմից արձանագրվել է առնվազն վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձի վերաբերյալ տվյալ. «Մենք նույնականացրել ենք այդ անձանց։ Ապացույցները կան։ Այդ ամենը ներկայացվել է Արտաքին գործերի նախարարությանը»։ Պաշտպանն ասել է, որ թիրախավորվել են շտապօգնության տրանսպորտային միջոցներն ու անձնակազմը, լրագրողներ, ինչի վերաբերյալ կան ապացույցներ. «Դրանք միջազգային հումանիտար իրավունքի ու սովորութային իրավունքի կոպտագույն խախտումներ են»։ Գրիգորյանը տեղեկացրել է, որ Պաշտպանի հաստատությունը շարունակում է հավաքագրել, նույնականացնել պատերազմական հանցագործության վերաբերյալ տեղեկատվությունը, ամփոփվում են, որի վերաբերյալ կհրապարակվի զեկույց, տվյալները կկիսվեն առնվազն իրավապահների ու ԱԳՆ-ի հետ։
    12:47
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Սամարղանդում հանդիպել են Չինաստանի և Թուրքիայի նախագահները
    Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում տեղի է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Հանդիպումը կայացել է «Շանհայի համագործակցության կազմակերպության» (ՇՀԿ) պետությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում։ Հանդիպումը կազմակերպվել է Ուզբեկստանի նախագահի ամառային նստավայրում փակ դռների հետևում և տևել է կես ժամ։
    12:40
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 48 դեպք
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 15-16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 48 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես բացահայտվել է պետական-հասարակական ունեցվածքի և խարդախության՝ 7-ական, ընտանեկան բռնության՝ 6, անձնական ունեցվածքի գողության ու թմրանյութի հայտնաբերման` 5-ական, մարմնական վնասվածք պատճառելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և ագրեսիայի՝ 2-ական, համակարգչային հանցագործության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, անասնաբուժական կամ բույսերի հիվանդությունների կամ վնասատուների դեմ պայքարելու կանոնները խախտելով՝ անզգուշությամբ վնաս պատճառելու, լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, փաստաթղթի կեղծիքի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և սեքսուալ բնույթի բռնի գործողությունների՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության փորձի, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների և ֆիզիկական ներգործության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար. 2 մարդ զոհվել է, 25-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    12:30
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ո՞վ կվերցնի փշե պսակը․ Անդրանիկ Թևանյանի գրառումը
    Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խաղաղության դարաշրջանի» խոստացված հայեցակարգն ամբողջությամբ փլուզվել է։ Նիկոլ Փաշինյանը ապալեգիտիմացվել է մինչև վերջ։ Նա այլևս ավարտված գործիչ է անգամ պողոսների համար։ Նիկոլը մնում է իշխանության իներցիայով։ Այն պատճառով, որ այլընտրանքային հայտ ներկայացնող դեռ չկա։ Բայց պետք է լինի։ Չի կարող չլինել։ Բնությունը վակուում չի սիրում։ Ֆիզիկայի օրենքները քաղաքականության մեջ էլ են ճշգրիտ գործում։ Հո՞ չենք կարող թույլ տալ, որ աչքներիս առաջ Հայաստանն ու Արցախը փլուզվեն։ Խնդիրը պարզունակ չէ, ինչպես որ փորձում են պարզունակ դարձնել՝ ներկայացնելով որպես աթոռակռիվ։ Մեզ հիմա ոչ թե վարչապետի թեկնածու է պետք, այլ մարդ, ով այս ծանր բեռն ու պատասխանատվությունը կվերցնի իր ուսերին, կկարողանա ձևավորել պրոֆեսիոնալ ու հայրենասեր մարդկանցից, եթե կուզեք՝ անձնուրաց մարդկանցից կազմված թիմ ու կկարողանա փրկել երկիրը կործանումից, իսկ հայ ժողովրդին՝ նոր ցեղասպանությունից։ Սա դուրս է իշխանություն–ընդդիմություն մրցակցության ստանդարտ վիճակից։ Հիմա այնպիսի վիճակ է, որ պատասխանատվություն ամեն մեկն իր վրա չի վերցնի։ Դա փշե պսակ է։ Այդ փշե պսակի ֆորմալ կրողը կա։ Ժողովուրդն արդեն որոշել է, թե ում է տեսնում այլընտրանք։ Բայց դա պսակակրի ֆորմալ կարգավիճակ է ու դեռ կարիք ունի պրակտիկայում ապացուցման։ Բնակա՞ն է արդյոք այդ կարգավիճակը, թե՞ արհեստական, ցույց կտա մոտ ապագան։ «Խաղաղության» կուսակցություն ներկայացողները, ինչպես կանխատեսել էինք, պատերազմ բերեցին։ Հիմա պահն օրհասական է։ Հայաստանը փոփոխության խիստ կարիք ունի։ Կրկնեմ՝ բնությունը վակուում չի սիրում։ Եթե ֆորմալ պսակակիրը չի մտնում ու չի վերցնում պատասխանատվությունը, ուրեմն կա՛մ պետք է ակտիվ քայլեր անի փշե պսակի տրանզիտի ու հասարակական–քաղաքական լայն մոբիլիզացիայի ապահովման ուղղությամբ, կա՛մ պետք է հրապարակավ հայտարարի, որ չի կարող պատասխանատվություն վերցնել և կարիք կա վակուումը լցնել նոր առաջնորդով։ Եկել է ճշմարտության պահը։
    12:22
    16.09.22
    Ավելին