Լրահոս

2022-09-16
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանն ու Էնթոնի Բլինքենն անդրադարձել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված ՀՀ դիմումի շուրջ քննարկումներին
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված ՀՀ դիմումի շուրջ քննարկումներին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, նշելով, որ վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է տեղի ունեցողի վերաբերյալ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած սահմանին հարաբերական հանգիստ է՝ իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված: Էնթոնի Բլինքենն իր ցավակցություններն է փոխանցել ռազմական գործողությունների հետևանքով զոհերի կապակցությամբ և վերահաստատել Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ նպաստելու խաղաղությանն ու երկխոսությանը:
    10:44
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և մարզերում
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Րաֆֆու փ. 81, 83, 85 շենքեր, Բաբաջանյան փ.7, 9, 19 շենքեր, Ռ.Մելիքայան փողոցի բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորք 7, 9 փողոցների սեփական տներ, Նորք 13փ. 99-155; 15փ. 1-49; 17փ. 50-105 սեփական տներ, Նորք 17փ. 2-րդ նրբ. 2-22Ա սեփական տներ, թիվ 124 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ թիվ 16 թույլ տեսնողների դպրոց, գիշերօթիկ դպրոց, հարակից սեփական տներ և ոչ բնակիչ- բաժանորդներ, Րաֆֆու փ. 81, 83, 85 շենքեր, Բաբաջանյան փ. 7, 9, 19 շենքեր, Ռ․Մելիքյան փողոցի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Խորենացի փ. 215, 217, 219 սեփական տներ, 11:00-17:00 Աղայան փ. 9-19 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 15ա շենք, Տերյան փ. 56, 62ա շենքեր, Փարպեցի փ. 12, 16, 20 շենքեր, Պուշկինի փ. 52, 54 շենքեր, Ամիրյան փ. 20-28 շենքեր և 76-80 սեփական տներ, Բուզանդի փ. 85-107 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գյուլբենկյան փ. 31, 33 շենքեր, Կասյան փ. 12 շենք, Բաղրամյան 4-րդ նրբանցք 16-36 սեփական տներ, Ազատության պող. 21, 21Ա, 21/3 շենքեր, Կոմիտասի պող. 65 շենք, Մամիկոնյանց փ. 1Ա շենք, Հ․Մուրադյան փ. 16, 23, 35 շենքեր և 16-41/5 սեփական տներ, Կամարակ 2-րդ նրբանցք 4-68 սեփական տներ, Պ․Սևակի փ. 4-78 սեփական տներ, Մ․Ավետիսյան 1-ին փողոց 132-45Գ սեփական տներ, Շարուրի փ․1, 3, 2, 2ա, 4, Շիրակի փ․ 2/2, 2/3, 2/4, 2/6, 2/8, 2/10, 2/12, 12, 14, Շիրակի փ․ 1 նրբ․ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, Շիրակի փ․ 2 նրբ․ 14 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ուլնեցու փ. 72, 74, 76 շենքեր, Ուլնեցու փ. 76/2, Մ․ Ավետիսյան 1, 3 փողոցների սեփական տներ, 2-րդ փ. 20-22 սեփական տներ, Արագածոտնի մարզի` 11:00-17:00 Կարին գյուղ` Գիտավան-1 և Գիտավան-2 թաղամասեր, Արմավիրի մարզի՝ 10:00-13:00 Հայթաղ, Ֆերիկ և Ծաղկալանջ գյուղեր, 11:00-17:00 Քարակերտ գյուղ, Արարատի մարզի` 10:00-12:00 Մասիս քաղաք` Դպրոցականների, Հանրապետության, Արարատյան, Շիրազի և Շիրակի փողոցներ մասնակի, թիվ 1, 4, 5, 6 թաղամասեր մասնակի, Նոր թաղամաս մասնակի, Երևանյան փողոց մասնակի և Ազատամարտիկների 1-10 փողոցներ մասնակի, թիվ 6-րդ, 7-րդ, 9-րդ նրբանցքներ մասնակի, Ոսկետափ, Փոքր Վեդի, Տափերական, Արալեզ և Նոր Կյանք գյուղեր, Այգավան գյուղ մասնակի, 10:00-14:00 Մասիս քաղաք՝ 2-րդ և 3-րդ թաղամասեր մասնակի, Հերացի փողոց մասնակի, 10:00-16:00 Զանգակատուն գյուղ մասնակի, 10:30-16:00 Քաղցրաշեն և Այգեզարդ գյուղեր մասնակի, Վայոց Ձորի մարզի՝ 10:00-16:00 Սերս գյուղ մասնակի, 11։00-15։00 Արատես գյուղ, Գողթանիկ և Հերմոն գյուղեր մասնակի, Կոտայքի մարզի՝ 11։00-14։00 Մայակովսկի գյուղ և հարակից տարածքներ, 11:00-16:00 Զառ, Սևաբերդ, Ակունք, Ջրաբեր գյուղեր և ավազի հանքեր, 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղաշեն և Կոտայք գյուղեր մասնակի, Գեղարքունիքի մարզի՝ 10։30-16։30 Ծովագյուղ համայնքն ամբողջությամբ, Սեմյոնովկայի հեռուստակենտրոն, «Վիվասել-ՄՏՍ» բջջային օպերատորի կայան, «Արծափ Հնդկացորեն» գյուղատնտեսական կոոպերատիվ, «Արծափ Շին» գազալցակայան, «Ալիք» ԱԿ, «Գեղեցկուհի Անահիտ», «ՄՄ ընդ Ռ», «Վաղարշակ և Արսեն», «Գալաքսիա Կոնցեռն», «Արտեմ Պետրոսյան», «Պարգև Շահբազյան», «Արկադի և Արման», «Գալիլիա», «Բետոն ուզել առաջին» ՍՊԸ-ներ, Մոթել, Ծովագյուղից մինչև Արևիկ հանգստի գոտի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-13:30 Կարմիր գյուղի թիվ 1 և 2 դպրոցներ, «Հորթերի դոշ» և «Գորգ-արտել» կոչվող տարածքների բոլոր բնակիչ-բաժանորդներ, ոռոգման պոմպակայան, «Յուքոմ» ընկերության բջջային կայան, եկեղեցու և բաղնիքի հարակից տարածքների բոլոր բնակիչ-բաժանորդներ, Շիրակի մարզի՝ 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջան՝ Թորոսգյուղ գյուղի Կենտրոնական մաս, Անիի տարածաշրջան՝ Աղին գյուղ, 11:00-15:00 Գյումրի քաղաք՝ «Գյումրվա Բաղնիք»-ին առընթեր Լ. Մադոյան, Մազմանյան, Մատնիշյան, Սպարտակի փողոցների հատվածներ, Տավուշի մարզի՝ 10։00-13։00 Դիլիջան քաղաք՝ Պարզ լճի փողոց, Թբիլիսյան խճուղի մասնակի և Թեղուտ գյուղ, Լոռու մարզի՝ 10։00-13։00 Պուշկինո գյուղ, 11։00-13։00 Սարահարթ, Գոգարան, Գեղասար, Շիրակամուտ և Կաթնաջուր գյուղեր, Սյունիքի մարզի՝ 10:00-13:00 Հալիձոր գյուղ մասնակի, 14:00-16:00 Հալիձոր գյուղ մասնակի: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
    10:37
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ի՞նչ է լինելու Արցախի ու Արցախի կարգավիճակի հետ
    «Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցությանը (որին նաև Արցախից ժամանած պատվիրակությունն է ներկա եղել) կոնկրետ պատասխաններ ենթադրող հարցեր են հնչել։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քննարկման մասնակիցներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, թե որևէ փաստաթուղթ չի ստորագրել ու չի էլ պատրաստվում ստորագրել։ Փոխանցել է, որ խաղաղության պայմանագիր կստորագրի միայն այն դեպքում, երբ վստահ լինի ու երաշխավորված՝ Հայաստանի սուվերեն տարածքից միլիմետր անգամ չի պակասի, ադրբեջանական զորքն էլ ելման դիրքեր կվերադառնա։ Արցախյան կողմին, սակայն, այս հայտարարությունը ոչ թե հանգստացրել, այլ մտահոգվելու ու մի շարք հարցեր բարձրացնելու տեղիք է տվել։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ արցախցիները հետաքրքրվել են, որ եթե ՀՀ սուվերեն տարածքը պահպանվի, ու Փաշինյանը ստորագրի այդ պայմանագիրը, ապա ինչ է լինելու Արցախի ու Արցախի կարգավիճակի հետ։ ՀՀ-ի հարցերը լուծելն ու մի կողմ քաշվելն Արցախից հրաժարվե՞լ է նշանակում. սա արցախցիների հիմնական խնդիրն է։ Ի պատասխան՝ Փաշինյանը նշել է, որ բրյուսելյան վերջին հանդիպման ժամանակ Արցախի կարգավիճակի հարց չի քննարկվել։ Ըստ էության, Արցախի պատվիրակության հարցն առկախված է մնում։ Դատելով հանգամանքից, որ արդեն օրեր շարունակ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքներ են ընթանում, կարելի է ենթադրել, որ արցախցիներն, այնուամենայնիվ, մտահոգություն են տեսնում չարաբաստիկ այդ պայմանագրի մեջ այն մասով, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից հետո Արցախը կարող է Ադրբեջանի ամբողջականության մեջ դիտարկվել, ինչը միանշանակ Արցախի կորուստ է նշանակում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի հարցով անհանգստացած արցախցիների երևանյան հանդիպումները նաև այսօր կշարունակվեն. նրանք կհանդիպեն ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հետ ևս»։
    10:30
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հանրահավաքի ժամանակ ՔՊ-ական պատգամավորների մի մասը կառավարական ամառանոցում են եղել
    «Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 14-ին՝ Ազգային ժողովի դարպասների առջև տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների մի մասը կառավարական ամառանոցում՝ Նիկոլ Փաշինյանի կեցավայրում են եղել: «Բացի այն, որ ուղիղ եթերով նայել են, թե ինչ է կատարվում ԱԺ դարպասների առջև, նաև որոշել են, թե որն է լինելու իրենց քայլերի հաջորդականությունը: Փաշինյանը նրանց փոխանցել է, որ թեև սահմանի վիճակը գնալով կայունանում է, բայց պետք է այնպես անել, որ հասարակությանը շեղեն այդ օրակարգից: Լավագույն տարբերակ է ընտրվել հերթական անգամ ընդդիմադիրներին թիրախ դարձնելը»,- ասաց «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ դա էր պատճառը, որ երեկ՝ սեպտեմբերի 15-ին, ՔՊ-ականները խորհրդարանում, իրար հերթ չտալով, մեկը մյուսի մեջ մրցավազքի մեջ մտնելով, քննադատեցին ու դատափետեցին ընդդիմադիրներին գրեթե ամեն ինչի՝ թալանից մինչև բռնի ուժով իշխանազավթման և ընդդիմադիր դաշտը զավթելու համար: Իշխանականները մոռացան թերևս ընդդիմադիր պատգամավորներին նաև Քենեդու սպանության համար մեղադրել, այդպես գուցե նաև ամերիկացիներին սիրաշահող նոտա հղեին: Զավեշտը՝ զավեշտ իհարկե, բայց փաստն այն է, որ հասարակությունը վաղո՜ւց հոգնել է «նախկիններն են մեղավոր» անդուլ ու ծեծված թեզից»։
    10:22
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այցի նախաձեռնությունն անձամբ Փելոսիինն է․ Սուրեն Սարգսյան
    Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․ «Օգոստոսի 23-ին և 25-ին գրել էի Փելոսիի այցի մասին իմ ֆեյսբուքյան էջում: Հիմա կարող եմ արդեն փակագծեր բացել և մանրամասներ ներկայացնել: 1. Փելոսին Ամերիկայի ամենից ազդեցիկ քաղաքական գործիչներից է, նախագահ Բայդենի թիմակիցը: 2. Այցի նախաձեռնությունն անձամբ Փելոսիինն է: 3. Այցը տարածաշրջանային չէ, Գերմանիայից գալիս է ուղիղ Հայաստան: Այլ պետություններ չի գնալու: Այսինքն, հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական օրակարգ չկա (առնվազն այս պահին): 4. Ամերիկյան մամուլում տեղեկություններ կան, որ Փելոսին օգնելու է իր կուսակցությանը հաղթել նոյեմբերին, հետո անցնել այլ աշխատանքի (դեսպան նշանակվել): 5. Իհարկե նոյեմբերին ԱՄՆ-ում ընտրություններ են, դեմոկրատներին պետք են հայկական ձայներ: Սակայն պետք է հաշվի առնել, որ Փելոսին հայերի լավագույն բարեկամներից է Կոնգրեսում և Հայաստան գալը նաև անձնական մոտիվ ունի (մանավանդ հնարավոր պաշտոնաթողությունից առաջ): 6. Եվ ամենակարևորը. Երբ ազդեցիկ գործիչը որոշել էր գալ, դեռ ադրբեջանական ագրեսիան տեղի չէր ունեցել: Հանգիստ կարող էր չեղարկել, հետաձգել այցը, կամ Բաքու էլ գնալ՝ պարիտետը պահելու նպատակով: Նրա ամուսնու անվան շուրջ էլ վերջերս սկանդալ էր ԱՄՆ-ում: Սակայն Փելոսին որոշել է, չնայած պատերազմին և ներամերիկյան քաղաքական գործընթացներին այդուհանդերձ գալ Հայաստան և մենք պետք է այս հանգամանքը ի օգուտ մեզ օգտագործենք (եթե ունակ ենք): Ի դեպ, հենց տեղեկացել եմ այցի մասին (մոտ մեկ ամիս առաջ) առաջարկել եմ, որ Նենսի Փելոսին այցելի նաև Արցախ: Առաջարկս ընդունել են, թե ոչ՝ տեղյակ չեմ»։
    10:16
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն
    Սեպտեմբերի 13-16-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Արարատի մարզի Արտաշատ, Լոռու մարզի Վանաձոր, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։
    10:15
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
    Սեպտեմբերի 11-16-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արարատի մարզի Արտաշատ և Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։
    10:07
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կորուստների իրական ծավալի մասին պաշտպանության նախարարությունը պաշտոնապես դեռ չի խոսում․ Գեղամ Մանուկյան
    Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Թշնամական վերջին ագրեսիայի մեկնարկից անցել է արդեն գրեթե 3 օր եւ 11 ժամ։ Արդեն երեք օր տարբեր հարթակներում, լրահոսում հրապարկվում են լուսավոր դեմքերի լուսանկարներ, նահատկության մասին կարճ հաղորդագրություններ։ Բազմաթիվ սահմռկեցուցիչ նյութեր են վխտում համացանցում։ Կորուստների իրական ծավալի մասին պաշտպանության նախարարությունը պաշտոնապես դեռ չի խոսում։ Հրապարկված երկու ցավալի թվերը հնչել են Նիկոլի կողմից, Ազգային Ժողովում, առանց ցավի, իմիջիայլոց։ Բայց դրանք բացակայում են ՀՀ Պաշտպանության նախարարության պաշտոնական լրահոսում։ Ու ամենաահավորը՝ սա բացառիկ դեպք է, երբ անգամ պաշտոնապես հրապարկված թվերը դեռ չեն ստացել մարդկային դեմք, դեռ միս ու արյուն չեն դարձել։ Դեռ ոչ մի նահատակի անուն պաշտոնապես չի հայտարարվել։ Երեք ու կես օրվա ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարությունը չի հրապակում հաստատված զոհերի անունները։ Աննախադեպ է նման վիճակը։ Անգամ Ապրիլյանի ժամանակ, այդ լայնածավալ պատերազմական վիճակում կարճ ժամանակ անց հատիկ-հատիկ տրվեցին հերոսաբար նահատակված 74 զոհերի անունները։ Ի՞նչ է սա՝ խուսափում իրական կորուստները ներկայացնելու՞ց, փնթիությու՞ն, անփութությու՞ն, ծառայողական պարտականությունների թերի կատարու՞մ… Իսկ միգուցե նույն տրամաբանությունն է, որով շարժվել է իշխանությունն արդեն 44-օրյա պատերազմից սկսյալ. սրանց համար զինվորը արժեք չունի, այն սեփական քարոզչության մաս է ուղղակի։ Չկար որեւէ խոչնդոտ, արգելք, որ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հրապակեր բոլոր զոհերի անունները։ Այո, կարող էր հստակեցնել, որ ունենք անհետ կորածներ, դեռ կան գրավված դիրքեր, որտեղ մեր զոհված դիրքապահներն են նաեւ։ Բայց հաստատված անունները պարտավոր էին հրապարկել, որ հասարակությունն էլ ճանաչեր իր նահատակներին։ Գործում է նիկոլական բնազդային վախը՞, որ հասարակությունը առավել մեծ թափով կարող է ընդվզի, որն այլեւս անկասելի է։ Թե՞ այստեղ էլ գործում է նիկոլական «անտրամաբանությունը»՝ «Սուգը՝ սուգ, բայց դուք ոչ թե ողբացեք, այլ հպարտացեք»… Երբ չկա կոնկրետ կենսագրություն, որբացած զավակ, լուսանկար, իրական ճակատագիր, արդեն պատմությունը նաեւ ողբերգական է, որն էլ ձեռնտ չէ այս իշխանությանը։ Իսկընդհանրական հերոսականությունը, ընդհանուր թիվը, համեմված քարոզչությամբ դառնում է այլեւս հպարտության նյութ։ Անհայրենիք անաստվածներ։
    10:06
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱՄՆ-ն հանձնառու է օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հարցերը լուծել խաղաղ կերպով․ Բլինկեն
    ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը սեպտեմբերի 15-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ իր ցավակցությունը հայտնելով Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով հայկական կողմում գրանցված մարդկային կորուստների առնչությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։ «Պետքարտուղարը վերահաստատել է մեր հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին լուծելու հարցերը խաղաղ կերպով։ Նա ասել է, որ առաջ գնալու միակ ուղին դիվանագիտությունն է, ինչպես նաև նշել, որ շարունակելու է անձնապես ներգրավված լինել»,- հայտնել է Փրայսը։
    10:00
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջերմուկում, կամավորներին թույլ չեն տվել մոտենալ սահմանին
    «Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած իշխանությունը ո՛չ ռազմական դրություն, հետևաբար, ո՛չ էլ զորահավաք հայտարարեց, սակայն Սյունիքի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ադրբեջանական զինուժի հարձակման հենց առաջին օրը կապանցիները, գորիսեցիները և հարակից համայնքների բնակիչները տասնյակներով ներկայացել են համայնքապետարաններ և տեղական իշխանություններին պարտադրել, որ համայնքապետարաններին կցված զենքով իրենց զինեն, ձևավորեն կամավորական ջոկատներ, որ մեկնեն սահման` իրենց բնակավայրերը պաշտպանելու։ Արդեն տեղեկացրել ենք, որ կամավորական ջոկատներ են կազմել նաև Գորիսի և Քաջարանի համայնքապետերը: Եվ եթե որոշ հատվածներում ջոկատները կազմվել ու մեկնել են սահման, ապա մի շարք տարածքներում էլ, օրինակ, Ջերմուկում, կամավորներին թույլ չեն տվել մոտենալ սահմանին»։
    09:53
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    «News.am» «Մոնարխ» ընկերության ղեկավար Սերգեյ Համբարձումյանը Փաշինյանին կոչ է անում հրաժարական տալ: «Oragir.News» Լևոն Քոչարյանն ասաց, որ Ռ. Քոչարյանը կհանդիպի՝ իրեն տեսնելու պահանջով գրասենյակի առջև ներկայացած մարդկանց: «Առավոտ» «Կան հավաստի ապացույցներ, որ Ադրբեջանը նոր հարձակման է նախապատրաստվում»,-ասել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը: «Հրապարակ» Ջերմուկում, կամավորներին թույլ չեն տվել մոտենալ սահմանին: «Ժողովուրդ» Սեպտեմբերի 14-ին՝ ԱԺ-ի դարպասների առջեւ տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորների մի մասը կառավարական ամառանոցում՝ Նիկոլ Փաշինյանի կեցավայրում են եղել: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի հետ:
    09:50
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱՄՆ պետդեպը ողջունել է հրադադարը հայ-ադրբեջանական սահմանին
    Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմի շարունակվող պահպանումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը՝ նշելով, որ ԱՄՆ-ն «շարունակում է կոչ անել կողմերին ներգրավվել խաղաղության գործընթացում»։ «Կոչ ենք անում, որ ռազմական գործողությունների դադարեցումը պահպանվի, ինչպես նաև կոչ ենք անում կասեցնել ռազմական ուժերի ներգրավումն ու աշխատել՝ լուծելու Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր կարևոր հարցերը խաղաղ բանակցությունների միջոցով։ Ուժի կիրառումը երբեք չի կարող ընդունելի ճանապարհ լինել, և մենք ուրախ ենք, որ Հայաստանում և Ադրբեջանում շարունակվող բարձր մակարդակի շփումները օգնեցին կողմերին հասնել հրադադարի։ Մենք շարունակում ենք ներգրավված լինել և քաջալերել անել այն աշխատանքը, որը պետք է՝ հասնելու տևական խաղաղության։ Եվ կրկին, սա ռազմական կարգավորում ունենալ չի կարող»,- շեշտել է Փրայսը։ Նա տեղեկացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը տարածաշրջանային այցից հետո այժմ գտնվում է Վիեննայում՝ հանդիպելու ԵԱՀԿ-ի համախոհ գործընկերներին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Իր հերթին, դեսպան Ռիքերը խոսել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «Պետքարտուղարը, իհարկե, հնարավորություն է ունեցել մի քանի օր առաջ խոսել երկու երկրի ղեկավարների հետ։ Կարծում եմ՝ նա առաջիկայում հնարավորություն կունենա կրկին խոսել նրանց հետ։ Նա անձամբ կենտրոնացած է այս հարցի վրա և շարունակելու է ներգրավված լինել՝ շարժվելու առաջ»,- ասել է պետդեպի խոսնակը։
    09:45
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչո՞ւ էր ՔՊ-ական կանանց գվարդիան հիստերիկ վիճակում
    «Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին անվստահություն` իմպիչմենտ հայտնելու գործընթաց սկսելու համար Ազգային ժողովի շենքի առաջ նախօրեին կայացած բազմահազարանոց հավաքի ժամանակ հայտարարվել էր, թե խմբերով պատրաստվում են գնալ ՔՊ-ական պատգամավորների տները և նրանց «բերման ենթարկել», եթե ինքնակամ չեն ներկայանում և չեն ստորագրում իմպիչմենտի ձևաթուղթը։ Իշխանական խմբակցության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ միայն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի տան հասցեով են մի խումբ քաղաքացիներ գնացել, սակայն պատգամավորը տանը չի եղել, ինչպես իրենց հաշվառման հասցեներում չէր ՔՊ-ական պատգամավորների մեծ մասը։ Սակայն այցելությունների մասին հայտարարություններն աննախադեպ անհանգստություն են առաջացրել ՔՊ-ական պատգամավորների մոտ: Դրանով էր պայմանավորված, որ երեկ խորհրդարանի դահլիճում ընդդիմադիր Գեղամ Մանուկյանի ելույթի ընթացքում հատկապես ՔՊ-ական կանանց գվարդիան հիստերիկ վիճակում էր և ճար ունենար՝ կբզկտեր Մանուկյանին: Նրանք չբավարարվեցին տեղից ռեպլիկներ անելով և ելույթից հետո խմբով սուրացին դեպի պատգամավորը։ Հաշիվ էին պահանջում նրանից, թե ինչու են խրախուսել իրենց տներ գնալու որոշումը։ Փաստորեն, 2018 թ․ իրադարձությունները, երբ ՀՀԿ-ականների տների մոտ հերթապահում էին և տեռորի ենթարկում, իսպառ մոռացվել են»։
    09:35
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆ
    Սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
    09:25
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և 10 մարզում
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
    00:00
    16.09.22
    Ավելին
2022-09-15