Լրահոս
2022-09-16
-
Արտաքին քաղաքականությունՂրղզստանը և Տաջիկստանը համաձայնության են եկել դադարեցնելու կրակը սահմանինՂրղզստանի եւ Տաջիկստանի ներկայացուցիչները կայացած բանակցությունների ընթացքում համաձայնության են եկել դադարեցնելու զինված ընդհարումները սահմանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 16-ին հաղորդել Է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի Սահմանապահ ծառայությունը: «Ղրղզստանի եւ Տաջիկստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեների ղեկավարներ Կամչիբեկ Տաշիեւը եւ Սայմումին Յատիմովը 16:00-ին (Երեւանի ժամանակով 14:00-ին) համաձայնության եկան հրադադարի շուրջ»,- ասված Է հաղորդագրության մեջ: Կողմերի ներկայացուիչները մի քանի անգամ փորձեր են ձեռնարկել համաձայնության գալու ընդհարումների դադարեցման շուրջ, սակայն արդյունքում զինված բախումը շարունակվել Է: Ինչպես պնդում Է ղրղզական կողմը, սեպտեմբերի 16-ի առավոտյան Տաջիկստանի կողմից սկսվել Է ղրղզական սահմանապահ ջոկատների գնդակոծումն Էքի Թաշ, Չիր Դոբո, Կում Մազար, Կուլունդու, Մաքսաթ, Ժանի Ժեր եւ Օրթո Բոզ բնակավայրերում, ինչպես նաեւ «Սամարկանդեկ» ուղեկալի գնդակոծումը: Հրթիռահարվածների Է ենթարկվել Բատկենը եւ նրա օդանավակայանը: Վիրավորվել են Ղրղզստանի 42 զինծառայողներ եւ քաղաքացիական անձինք: Դուշանբեի տվյալներով՝ հարվածների Է ենթարկվել շուրջ 10 բնակավայր: Իրադրությունը երկու պետությունների սահմանին սրվել Է սեպտեմբերի 14-ին: Ղրղզական կողմի վարկածով՝ տաջիկ սահմանապահները չորեքշաբթի օրը ներթափանցել են սահմանի հատված Ղրղզստանի Բատկենի մարզի Բատկենի շրջանի Բուլակ Բաշի բնակավայրի շրջանում եւ «գրավել մարտական դիրքեր»: Տարածքից հեռանալու պահանջին ի պատասխան Տաջիկստանի սահմանապահները կրակ են բացել, ինչից հետո ծայր Է առել փոխհրաձգություն: Մի քանի ժամ անց զինված բախումեր են տեղի ունեցել նաեւ Բատկենի մարզի Կակ Սայ եւ Պասկի Առիք բնակավայրերում: Երեկոյան դեմ փոխհրաձգությունները դադարել են: Ղրղզական կողմը հայտնել Է երկու վիրավոր զինծառայողների եւ երեք տուժած քաղաքացիական անձանց մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին17:4016.09.22 -
ՔաղաքականԿորուստներն այն խրամատներում են եղել, որոնք լիարժեք կահավորված չեն եղել. Սեյրան Օհանյան«Ադրբեջանական հարձակման հետևանքով կորուստների զգալի մասը այն խրամատներում է եղել, որոնք լիարժեք կահավորված չեն եղել»,- այսօր Ազգային ժողովում հայտարարել է պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը:Ավելին17:3016.09.22 -
ՀասարակականԱհազանգ է ստացվել, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում ռումբ է դրվածSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Կեսօրին ահազանգ է ստացվել ոստիկանության Լոռու մարզային վարչություն, որ Վանաձոր քաղաքի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում ռումբ է դրված: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/16/1222357/Ավելին17:2916.09.22 -
ՔաղաքականԼայնամասշտաբ պատերազմ՝ հրադադարից հետո՞. Նախիջևանից վտանգ կա«Պարզ չէ՝ ինչո՞վ է պայմանավորված հարաբերական դադարը», ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի պայմանավորվածության մասին: Նա չի բացառել, որ հրադադարին հաջորդի ավելի լայնամասշտաբ պատերազմ՝ այս անգամ Նախիջևանի կողմից:Ավելին17:2716.09.22 -
ՔաղաքականԳՇ պետը հակասում է Նիկոլ ՓաշինյանինՆիկոլ Փաշիյանը նախօրեին Աժ-ում հայտարարեց, որ Ադրբեջանը, սեպտեմբերի 13-ից սկսած, ռազմական գործողություններով Հայաստանից զավթել է մոտ 10 ք/կմ տարածք։ Իսկ ահա ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանն այսօր հակասել է իր վերադասը համարվող վարչապետին։ Վայոց ձոր ներխուժած թշնամու զորքի նշանառության տակ՝ Ջերմուկում այսօր կազմակերպած 30 դեսպանների հետ հանդիպման ժամանակ ԳՇ պետը հայտնել է , որ սեպտեմբերի 12- լույս 13 գիշերից հետո թշնամու զավթած տարածքը մոտ 6400 հա է հասնում։ «Հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչև 7,5 կիլոմետր խորությամբ»,- ասել է նա։ Սա, ըստ էության, հենց 6,4 հա տարածք է ենթադրում և հակասում է Փաշինյանի մատուցած 10 կմ մասին ինֆորմացիային։ ԳՇ պետն ասել է նաև, որ ներկա դրությամբ՝ Ադրբեջանի զինված ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներում։ «Առողջարանային քաղաքից ընդամենը 4,5 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում հակառակորդի զորքը»,- ասել է զինվորական պաշտոնյան՝ դիվանագետների հետ հանդիպմանը ադրբեջանական հարձակման հետևանքները ցույց տալու ժամանակ։Ավելին17:2216.09.22 -
Քաղաքական«Հայկական կողմը 6 դիրք է հետ գրավել». ՔՊ-ական պատգամավոր«Հայկական կողմը 6 դիրք է հետ գրավել՝ Ադրբեջանի կողմից 10 քառակուսի կմ տարածք օկուպացնելուց հետո»,- հայտնել է ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:Ավելին17:1716.09.22 -
ՀասարակականՊՆ-ն հաստատում է՝ Ներքին Հանդում նախօրեին կորած փրկարարը գերի էր ընկելՍյունիքի մարզի Ներքին Հանդում նախօրեին կորած ԱԻՆ փրկարարը, որի հետ կապը կորել էր, գերի էր ընկել, ապա փոխանակվել ադրբեջանցի գերու հետ։ Լուրը «Սպուտնիկ Արմենիա»-ին հաստատել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ «Հաստատում եմ ԱԻՆ աշխատակցի փոխանակման մասին լուրը»,– նշել է Թորոսյանը։Ավելին17:1516.09.22 -
ՀասարակականԳեղարքունիքի, Սյունիքի ու Վայոց ձորի մարզերից տեղահանվել է առնվազն 7600 անձ․ ՀՀ ՄԻՊԸստ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այս պահի տվյալների՝ Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման արդունքում Գեղարքունիքի, Սյունիքի ու Վայոց ձորի մարզերում իրենց բնակավայրերից տեղահանվել է առնվազն 7600 անձ, որոնց մեծամասնությունը կանայք, երեխաներ, ծերեր ու հաշմանդամություն ունեցող անձինք են։ Այդ թվում տեղահանվել է 1437 երեխա և 99 հաշմանդամություն ունեցող անձ։ Возможно, это изображение карта Возможно, это изображение карта и текст Возможно, это изображение карта и текст Возможно, это изображение карта и текст Возможно, это изображение карта Возможно, это изображение карта и текстԱվելին17:0916.09.22 -
ՔաղաքականՇՀԿ-ի երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ընդունել Սամարղանդի գագաթնաժողովի արդյունքներովՇանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) մեջ մտնող պետությունների ղեկավարները սեպտեմբերի 16-ին նեղ եւ ընդլայնված կազմով նիստերի արդյունքներով հաստատել են գագաթնաժողովի գլխավոր փաստաթուղթը՝ Սամարղանդի հռչակագիրը: Նաեւ հաստատվել Է տարբեր ճյուղերում փոխգործակցության շուրջ փաստաթղթերի փաթեթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես ավելի վաղ հայտնել Է ուզբեկական կողմը, հռչակագիրը կսահմանի համատեղ մոտեցումները տարածաշրջանային կայունության ապահովման, կայուն տնտեսական զարգացման, տրանսպորտա-հաղորդակցական կապերի ամրապնդման, ինչպես նաեւ մշակութային երկխոսության խորացման նկատմամբ: ՌԴ-ի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել Է, որ հռչակագիրը կարձանագրի գագաթնաժողովի հիմնական արդյունքները եւ «բոլոր երկրների համախմբված դիրքորոշումները կազմակերպության հետագա զարգացման հարցերի եւ գլոբալ ու տարածաշրջանային օրակարգի հրատապ թեմաների շուրջ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին17:0716.09.22 -
ՔաղաքականԱյս պահի դրությամբ ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից 109 քառակուսի կիլոմետր օկուպացված էՊաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է․ «ՊՆ-ն հայտարարում է, որ թշնամին 7,5 կմ լայնությամբ և 8,5 կմ խորությամբ մուտք է գործել ՀՀ սուվերեն տարածք: Այսինքն, սեպտեմբերի 13-ին և 14-ին թշնամին օկուպացրել է ՀՀ սուվերեն տարածքից շուրջ 64 քառ./կմ տարածք կամ 6 400 հեկտար: 2021թ. մայիս ամսին, ըստ պաշտոնական հայտարարության, թշնամին Սյունիքի հատվածում ներխուժել և օկուպացրել էր 45քառ./կմ կամ 4 500 հեկտար տարածք: Այսինքն, այս պահի դրությամբ ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից 109 քառ/կմ կամ 10 900 հեկտար օկուպացված է: Վաղը դեռ չգիտենք, թե ի՞նչ է լինելու, այսօր դեռ պարզ չէ, թե ի՞նչ ենք անելու: Քննարկում ենք, թե ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ո՞վ ինչ ասաց, սպասում ենք ԱՄՆ կոնգրեսի խոսնակի այցին և հետևում ենք Սամարղանդում տեղի ունեցող ՇՀԿ գագաղաժողովի արդյունքներին: Արցախի հետագա ճակատագրի մասին էլ չեմ խոսում: Լավ, բա հետո՞…»։Ավելին17:0216.09.22 -
ՔաղաքականՄենք չէինք կարող չգալ, մենք նույնիսկ պարտավոր էինք. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը՝ Հայաստան գալու մասինՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը Հայաստան կատարած այցի ընթացքում հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին տեսանյութ է հրապարակել է ՀԱՊԿ «Տելեգրամ»-ի ալիքը: «Մենք չէինք կարող չգալ, մենք նույնիսկ պարտավոր էինք»,-նշել է գեներալ Սիդորովը: Սերգեյ Կոպիրկինը իր հերթին ասել է, որ Սիդորովը շատ կարևոր առաքելությամբ է Հայաստան ժամանել, որին այստեղ սպասում են:Ավելին17:0016.09.22 -
ԱրցախԱրցախն Ադրբեջանի կազմում չի եղել և չի լինելու. Ստեփանակերտի պահանջըՍտեփանակերտում հինգշաբթի շարունակվել է Վերածննդի հրապարակում չորեքշաբթի մեկնարկած հանրահավաքը: Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հավաքի մասնակիցներին է ներկայացրել մանրամասներ՝ Արցախից Երևան եկած պատվիրակության և Հայաստանի պաշտոնյաների միջև հանդիպումների մասին: Թովմասյանի խոսքով՝ Երևանում Արցախի նախագահի մասնակցությամբ կայացած Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում պահանջ է դրվել, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում:Ավելին16:5216.09.22 -
ՀասարակականԵռաբլուրում հուղարկավորում են «անանուն» հերոսներինԱնանուն մնացող հերոսների հուղարկավորություններ են տեղի ունենում Եռաբլուրում, ամեն օր: «Հայլուր»-ի աղբյուրները հայտնում են, որ օրը 7-8 մարմին են հանձնում հողին: Զինվորական պանթեոնում նկարահանումներ արգելված են: Այսօր այնտեղ մեր թղթակցին մի բարձաստիճան զինվորական ասել է՝ «մորթոտված մարմիններ տանող թաղման թափոր ցույց տալը նպատակահարմար չէ»:Ավելին16:4516.09.22 -
ՔաղաքականԼիբանանի ԱԳ նախարարությունը մտահոգություն է հայտնել ՀՀ ինքնիշխան տարածքում Ադրբեջանի սանձազերծած հարձակման առնչությամբԼիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների նախարարությունը մտահոգություն է հայտնել Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների առնչությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լիբանանի ԱԳ հայտարարությունը ներկայացնում է հայկական «Ազդակ»-ը: «Արտաքին գործերի նախարարությունը խորը մտահոգություն է հայտնել ռազմական գործողությունների առնչությամբ և ցավ հայտնել հայկական բնակավայրերում արձանագրված ոճիրների և ավերումների կապակցությամբ, կոչ է արել կասեցնել ռազմական գործողությունները, հարգել հրադադարը, վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Նախարարությունը նաև կոչ է արել հարգել միջազգային իրավունքի նորմերն ու ստորագրած համաձայնագրերը: Անհրաժեշտ է խաղաղ միջոցներով լուծել խնդիրները՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, կասեցնել հարձակումներն ու վերստին հաստատել կայունություն ու խաղաղություն»,-նշվում է հաղորդագրության մեջ:Ավելին16:3716.09.22 -
ՔաղաքականՀայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հեռախոսով քննարկել են Պապիկյանն ու ՇոյգունԱնցած օրը տարածաշրջանում իրավիճակը հեռախոսով քննարկել են Սուրեն Պապիկյանն ու Սերգեյ Շոյգուն: Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև իրավիճակը այն շրջաններում, որտեղ ռուս խաղաղապահները առաջադրանքներ են կատարում Լեռնային Ղարաբաղում, ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունում: Տարածաշրջանի իրավիճակը Շոյգուն հեռախոսով քննարկել է նաև Ադրբեջանի զինված ուժերի ԳՇ պետի հետ:Ավելին16:3016.09.22 -
ՔաղաքականՀայ դատի Ամերիկայի հանձնախումբը Նենսի Փելոսիին կոչ է անում դադարեցնել ամերիկյան ռազմական օժանդակությունն ԱդրբեջանինՀայ դատի Ամերիկայի հանձնախումբն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը, քանի որ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, իսկ Արցախում շարունակում է բնիկ հայերի էթնիկ զտումները։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Նենսի Փելոսիի Հայաստան այցին ընդառաջ՝ վերջինիս հղված նամակում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանն անդրադարձել է Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությանը՝ նկատելով որ դրա դադարեցումը, ինչպես նաև հայ ժողովրդին պաշտպանելն ու խաղաղության խթանումը կուժեղացնի մարդու իրավունքների հանդեպ ամերիկյան հանձնառությունը, որպես արտաքին քաղաքականության առանցքային դրույթ։ Հանդես գալով ամերիկահայ համայնքի և Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կոալիցիոն գործընկերների անունից՝ Համբարյանը Ներկայացուցիչների պալատի խոսնակին հորդորել է ձեռնարկել որոշակի օրենսդրական գործողություններ՝ երաշխավորելու համար, որ 2023 թ. ֆիսկալ տարվա համար նախատեսված ԱՄՆ արտաքին օժանդակության և «Ազգային պաշտպանական արտոնությունների ակտի» ֆոնդերից Ադրբեջանը չստանա որևէ տեսակի օժանդակություն։ Ավելին, Համբարյանը կոչ է արել վերականգնել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի պահանջները և ԱՄՆ նախագահին օրենսդրորեն զրկել այդ ակտի հոդվածների պահանջները շրջանցելու իրավունքից, ինչպես նաև առհասարակ բացառել Ամերիկյան Կոնգրեսի կողմից հաստատված որևէ ծրագրով Ադրբեջանին օժանդակության տրամադրումը։Ավելին16:2216.09.22 -
ՔաղաքականԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարի շարունակվող պահպանումըՄիացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմի շարունակվող պահպանումը, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը: Նրա խոսքով՝ Վաշինգթոնը «շարունակում է կոչ անել կողմերին ներգրավվել խաղաղության գործընթացում»։Ավելին16:1516.09.22 -
ՔաղաքականՀԱՊԿ օպերատիվ խումբը մոնիթորինգ կանի հայ-ադրբեջանական սահմանինԳիշերը Երևան է ժամանել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Միացյալ շտաբի օպերատիվ խումբը: Այն գլխավորում է գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը: Երեկ նա հանդիպել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: ՀԱՊԿ օպերատիվ խումբը առաջիկա օրերին մոնիտորինգ կանի Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբում և մարտական գործողությունների շրջաններում:Ավելին16:0716.09.22 -
Հասարակական«Ստորին Հրազդան» ջրանցքում հայտնաբերվել է տղամարդու դիԱյսօր՝ սեպտեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել Արմավիրի մարզի բնակիչ Ռաֆիկ Գ-ից, ով հայտնել է, որ Նորակերտ-Բաղրամյան գյուղում՝ «Ստորին Հրազդան» ջրանցքում, նկատել է անհայտ անձի դի, որին ջրանցքի հունով ջուրը տանում է դեպի «Մեծամոր» ատոմակայանի ուղղությամբ։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/16/1222350/Ավելին16:0216.09.22 -
Սնունդ, հագուստ և այլ պարագաներ հավաքագրելու անհրաժեշտություն այս պահին չկա. Տավուշի մարզպետարանՀայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված՝ մեկնարկել են որոշ մասնավոր նախաձեռնություններ, որոնց շրջանակում հավաքագրվում են սնունդ, հագուստ և առաջնային անհրաժեշտության պարագաներ՝ զինծառայողներին կամ սահմանամերձ մարզերի բնակիչներին ուղարկելու նպատակով։ Ինչպես տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից՝ այս պահին չկա նման անհրաժեշտություն և հորդորում դադարեցնել ցանկացած նման գործընթաց՝ ռեսուրսների ոչ նպատակային բաշխումներից խուսափելու համար: «Պետությունը՝ ի դեմս պատասխանատու գերատեսչությունների, շարունակում է ապահովել անհրաժեշտ կարիքների բավարարումը»,- նշված է հաղորդագրության մեջ։Ավելին16:0016.09.22