Լրահոս
2022-09-16
-
Արտաքին քաղաքականությունՂրղզստանում հայտարարել են, որ Տաջիկստանը շարունակում Է մարտական տեխնիկա կենտրոնացնել սահմանինՏաջիկստանը, չնայած դիմակայության ապաԷսկալացիայի շուրջ ձեռք բերված համաձայնություններին, շարունակում Է մարտական տեխնիկա կենտրոնացնել Ղրղզստանի հետ սահմանի բախման շրջանում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 16-ին այդ մասին հայտնել Է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի կենտրոնը: «Չնայած կրակը դադարեցնելու ջանքերին՝ տաջիկական կողմը շարունակում Է մարտական տեխնիկա կենտրոնացնել հակամարտության շրջանում եւ կիրառում Է ամբողջ առկա զինանոցը գնդակոծելու Ղրղզստանի Հանրապետության տարածքը՝ փորձելով զավթել մեր տարածքը»,- ասված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին12:1516.09.22 -
ՔաղաքականՏապալված են հանրային կյանքի բոլոր ոլորտները․ Թադևոս ԱվետիսյանՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է․ «Սույն հրապարակմամբ ներկայացված են մեր երկրում աճող աղքատության, հանրային կյանքի որակի շարունակական նվազման հիմնապատճառները, անշուշտ նաև ներկա սոցիալական ճգնաժամը հաղթահարման իրական հնարավորությունները։ Նախ՝ ներկայացնեմ կարևոր որոշ հաստատումներ։ Հոգով աղքատների այս իշխանությունը չունի ազգային երեզանք։ Եկան իշխանության անսահման պոպուլիզմի գործադրմամբ՝ տնտեսական հեղափոխության, սոցիալական արդարության և համերաշխության, լավ ապրելու և համատարած երջանկություն բերելու խոստումներով։ Առարկայական փաստն այն է, որ մեր երկրում ավելի լավ ապրելուն և կայուն զարգացմանը վերաբերող օրակարգը փոխվել է սեփական հայրենիքում գոյատևման օրակարգով։ Օրվա իշխանությունն անդառնալիորեն խզվել է իրականությունից։ Սրանք տենչում են պահել միայն իրենց աթոռները, որ ստանան՝ - անաշխատ պարգևատրումներ՝ քողարկված կաշառքի տեքով, - աճող գերշահույթներ՝ պետական գնումներով, «ասֆալտի տենդեռներով», սեփական բիզնեսի համար թուրքի հետ «քիրվայությամբ»։ Իրենց խմբակից դուրս՝ մյուսների նկատմամբ անտարբեր են կամ թշնամական։ Հետևողականորեն տապալում են ոչ միայն ներկան, այլև իրենց կործանարար «ձեռքը» մեկնել են մեր երկրի և սերունդների ապագա զարգացմանը։ Մեր երկրում նախորդ չորս տարիներին սոցիալական ավելացող խնդիրների, աճող աղքատության, արտագաղթի, մարդկանց իրական եկամուտների նվազման հիմնական պաճառներն են՝ - իշխանության անսահման պոպուլիզմը, գռեհիկ սուտն ու իրավիճակի շարունակական խեղաթուրումները՝ հանրությանը մոլորեցնող լիակատար դրսևորումներով, - ապիկարությունը, բոլոր ոլորտներում համատարած ձախողումները, - հակասոցիալական բնույթի բազմաթիվ փոփոխությունները, - փնթի արդարացումները, համատարած անպատասխանատվությունը և մտացածին մեղավորներ գտնելու հիվանդագին մոլուցքը, - ամեն գնով մեկ մարդու իշխանությունը երկարաձգելու բացառիկ շահը՝ ազգային և հանրային շահի ստորադասմամբ։ Այս ընթացքում յուրաքանչյուր օր ականատեսն ենք եղել իրենց ստորաքարշ իշխանությունն ամեն գնով պահելու այս դրսևորումներին։ Հիմա՝ բերեմ թվային հիմնավորումներ, վիճակագրական փաստեր։ 2021 թվականին ամեն գնով իրենց իշխանությունը երկարաձգելու համար նորից խոստացան՝ բոլորին և ամեն ինչ։ Իսկ իրական փաստերը տրամագծորեն հակառակ պատկերն են ուրվագծում։ Խոստանում էին «նպաստից դեպի աշխատանք», աղքատության մակարդակի էական նվազում։ Իրականում աճում է աշխատող աղքատների թիվը։ 2020 թվականի հունվարից հետո չեն բարձրացրել նվազագույն աշխատավարձը, աղքատության նպաստների, կենսաթոշակների հիմնական չափերը, սակայն բարձրաստիճան պաշտոնյաների առանց այն էլ բարձր աշխատավարձը կրկնապատկվել է՝ անաշխատ, անօրինական և անարդար պարգևատրումներով։ Մեկ ամձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն արդեն շուրջ 25 տոկոսով գերազանցում է նվազագույն աշխատավարձի ամսական չափը։ Իսկ աշխատողների 25 տոկոսը ստանում է նվազագույն աշխատավարձ՝ 68000 դրամ, այսինքն՝ աշխատում են, բայց աղքատ կամ ծայրահեղ աղքատ են։ Այս ընթացքում մեկ մարդու սովամահ չլինելու համար անհրաժեշտ զամբյուղի ամսական արժեքն աճել է շուրջ 33 տոկոսով կամ 20000 դրամով։ Այսինքն՝ չորս անձինց բաղկացած միջին ընտանիքի համար կյանքը թանկացել է առնվազն 80000 դրամով։ Որպես հատուցում՝ օրերս էլ խոստացան այս տարվա սեպտեմբերից 3000 դրամով կամ 6-7 տոկոսով բարձրացնել միջին կենսաթոշակի չափը։ Ակնհայտ է, որ սա համարժեք չէ և խիստ ուշացած է։ Խոստանում էին արմատապես վերանայել կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը, ընդհուպ մինչև՝ չեղարկում։ Որպես կանոն, արեցին հակառակը՝ մինչև վերջ և ամբողջական ներդրեցին պարտադիր կուտակայինը։ Հիմա էլ՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները քամուն են տալիս՝ առանց բավարար երաշխիքների, առանց որևէ փոխհատուցման։ Խոստանում էին ժողովրդագրական խնդիրների լուծում՝ հայրենադարձություն և երեխաների ծնունդի բում։ Փաստը՝ վրա հասած ժողովրդագրական ճգնաժամն է՝ մահերի աննախադեպ աճը, արտագաղթի նոր ալիքը, ծնունդների և մշտական բնակչության թվի շարունակական նվազումը։ Ամփոփելով՝ եկան իշխանության Հայաստանի ամեն 4-րդ քաղաքացին էր աղքատ, չորս տարի անց աղքատ է ամեն 3-րդ քաղաքացին։ Առաջանցիկ աճում է թերսնվող մարդկանց, այդ թվում՝ երեխաների թիվը, իսկ քաղաքացիների 60 տոկոսն ունի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից ցածր եկամուտ, այսինքն՝ չափավոր աղքատ է։ Հաջորդը՝ խոստանում էին տնտեսական հեղափոխություն, երկնիշ աճ։ Փաստն այն է, որ նախորդ չորս տարիներին Հայաստանի ՀՆԱ-ի տարեկան միջին աճը կազմել է ընդամենը 2,8 տոկոս։ Մեր տարածաշրջանի վեց երկրներից միայն Հայաստանը չկարողացավ վերականգնել 2020 թվականի սոցիալ-տնտեսական խորը անկումը հիմնական մակրոցուցանիշներով՝ ՀՆԱ, ներդրումներ, արտահանում, սպառման ծավալներ, պետական բյուջեի ընդհանուր եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցություն։ Իսկ այս տարվա երկրորդ եռամսյակում արձանագրված տնտեսական բարձր ակտիվությունը արտաքին պատահական գործոնի կարճաժամկետ ազդեցություն է։ Այն առավելապես պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրողություններով։ Խոստացված միլիարդավոր ԱՄՆ դոլարի օտարերկրյա ներդրումների մասին հարցի պատասխանը ևս շատ պարզ է․ «ո՞վ երկարաժամկետ ներդրում կանի մի երկրում, որտեղ ամեն օր ահագնանում են պատերազմի և անվտանգային սպառնալիքներն ու դրանց կոնկրետ դրսևորումները, ինչպես նաև վաղվա օրվա հանդեպ համատարած անորոշությունը, եթե, իհարկե, այդ «ներդրումները» տնտեսական էքսպանսիայի (ներխուժման) աշխարհաքաղաքական նպատակ չունեն»։ Այս իշխանությունը երկիրը պահում է պարտքով։ Սրանց օրոք երկնիշ աճ են արձանագրում միայն բացասական միտումները։ Երկնիշ աճել է նաև պետական պարտքը՝ շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլարով կամ տարեկան միջինը 10 տոկոսով։ Այսինքն՝ իրենց ձախողակ գոյության չորս տարիներին ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հաշվարկով շուրջ 40 տոկոսով կամ 1000 ԱՄՆ դոլարով ավելացրել են պարտքի բեռը։ Ամփոփ պատկերը հետևյալն է․ «պետական ոլորտային քաղաքականությունների հետևողական ձախողումներ՝ գյուղատնտեսությունից մինչև արդյունաբերություն, տնտեսության ֆինանսականից մինչև իրական հատված, փոքր և միջին բիզնեսից մինչև ներդրումային ծրագրեր, պետության ծախսերի համար պետական պարտքի բեռի շարունակական ավելացում և ապագա զարգացման ներուժի թալան, զուգահեռաբար՝ պարտքով և պետական գնումներով իրենց սպասարկող թանկարժեք ավտոմեքենաներ, իրենց շրջապատին «ասֆալտի» մեծածավալ պատվերներ, դրանից ստացվող գերշահույթներով և միլիոնավոր դրամի հասնող ամսական պարգևատրումներով էլ իրենց կյանքի որակի թռիչքաձև բարելավում, իսկ հանրության համար՝ ավելի մեծ ու սուտ խոստումներ»։ Իրականում, օրվա իշխանություններն իրենց պոպուլիստական վարքագծով մտել են յուրաքանչյուր քաղաքացու գրպանը։ Եվ ամեն հաջորդ օրը Հայաստանի քաղաքացին ավելի վատ է ապրում, քան նախորդ օրը։ Հայի տուն անսահման երջանկություն բերելու խոստման մասին կարճ արձանագրումը հետևյալն է․ խլել և խլում են ՀԱՅ ժողովրդի հավաքական և անձնական երջանկությունը։ Ավելի կուշտ ու երջանիկ դառնում են իրենք և իրենց նեղ շրջապատը, իսկ հայից խլված երջանկությունը բաժին է հասնում մեր թշնամիներին։ Չկա այլընտրանք․ պարտության, հայրենազրկման, կորուստների և դժբախտության, համատարած ձախողումների և պոպուլիզմի խորհրդանիշ օրվա իշխանական խմբակը պետք է հեռացվի՝ անվերադարձ։ Վտանգաշատ այս հանգրվանում խաղաղ և կայուն զարգացման միակ բանալին ՀԱՅ ժողովրդի ԴԻՄԱԴՐՈւԹՅԱՆ հավաքական պայքարի հաղթանակն է, որը նոր դուռ կբացի դեպի սեփական հայրենիքում անվտանգ և ամեն հաջորդ օրն ավելի լավ ապրելու իրականություն։ Հայ մարդն ունի հարատևման և բարեկեցիկ ապրելու բավարար ներուժ։ Նախ՝ հանրային կյանքից պետք է իսպառ բացառվեն անարդարությունն ու սոցիալական բևեռացման մնացած հիմքերը, ատելությունն ու պառակտումը, հովանավորչությունն ու կոռուպցիան, գնալով խորացող՝ արատավոր մյուս երևույթները։ Հաջորդը, Հայաստանում կա լիարժեք հնարավորություն կայուն զարգանալու համար՝ առանց հայրենիքը զիջելու։ Եվ կայուն զարգացման առկա ներուժը պետք է գործադրվի ողջ ծավալով։ Իհարկե, տնտեսության զարգացումը ինքնաբերաբար չի կարող լուծել տնտեսական անվտանգության և սոցիալական ահագնացող խնդիրները։ Ուստի, տնտեսական աճը պետք է լինի ներառական և պետք է ծառայի՝ որպես նյութական բավարար հիմք հայ ժողովրդի անվտանգ, արժանապատիվ, առավելագույնս ինքնաբավ և ազատ ապրելու համար։ Եվ հենց հավաքական այս նպատակադրումների իրականացման համար է, որ պետության դերն ու մասնակցությունը պետք է դառնան առանցքային, արհեստավարժ և գրագետ, այլևս ոչ երբեք՝ կրավորական, անտարբեր և անպատասխանատու»։Ավելին12:0716.09.22 -
Արտաքին քաղաքականությունՏաջիկստանում սահմանի ամբողջ երկայնքով շարունակվում են բախումներըՂրղզստանի զինված ուժերը շարունակում են գրոհել Տաջիկստանի սահմանամերձ գյուղերի վրա՝ կիրառելով ծանր զենք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 16-ին հայտնել են Տաջիկստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ զորքերի մամուլի կենտրոնում: Մամուլի կենտրոնի տվյալներով՝ տեղական ժամանակով 10:00-ին (Երեւանի ժամանակով 09:00-ին) Ղրղզստանի Հանրապետության հետ Տաջիկստանի Հանրապետության պետական սահմանի բոլոր ուղղություններով շարունակվում են զինված բախումները, հարեւան երկրի ուժերը գրոհում են Տաջիկստանի սահմանամերձ գյուղերի վրա՝ (…) կիրառելով ծանր զենքի եւ հրազենի բոլոր տեսակները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին12:0016.09.22 -
ՍպորտԱյս հաղթանակը նվիրում ենք մեր զինվորներին. Եղիշե ՄելիքյանԵրևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրում «Սլովան»-ի դեմ խաղում տոնած հաղթանակը նվիրում է սահմանին կանգնած հայ զինվորին: «Այս հաղթանակը նվիրում ենք մեր զինվորներին: Տղաներ, մենք ձեզ հետ ենք: Մենք կփորձենք ինչ-որ դրական բան փոխանցել հայ ազգին: Միասնական պետք է լինենք տխության և ուրախության պահերին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասել է Մելիքյանը: Անդրադառնալով խաղին` մասնագետը շեշտել է, որ ճիշտ վերլուծություն էր կատարվել հակառակորդի խաղի վերաբերյալ, և գտել էին «Սլովան»-ի ուժեղ և թույլ կողմերը:Ավելին11:5216.09.22 -
Հասարակական30-ամյա տղամարդը կվադրոցիկլով վթարի է ենթարկվելԵրեկ՝ սեպտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 30-ամյա Տիգրան Զ-ն իր վարած կվադրոցիկլով Ծաղկաձոր քաղաքի «Ալվա» հանգստյան տան հարևանությամբ վթարի է ենթարկվել և կողաշրջվել։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/16/1222327/Ավելին11:4616.09.22 -
ՍպորտԱզատ ոճային ևս երկու ըմբիշ սկսում է պայքարն Աշխարհի առաջնությունումՀայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները շարունակում են պայքարն աշխարհի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Սեպտեմբերի 16-ին Սերբիայում մրցագորգ են դուրս գալու 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանն ու 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը: Խնձրցյանը պայքարը կսկսի 1/16-րդ եզրափակչից` Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովի հետ պայքարով: Ալիխանյանն էլ 1/16-ում կմրցի ռումինացի Մաքսիմ Վասիլիոգլոյի հետ: Նախօրեին պայքարի մեջ մտած Արման Ավագյանը դուրս է մնացել մեդալների համար մրցապայքարից, իսկ Արման Անդրեասյանին հաղթած ըմբիշը հասավ եզրափակիչ, ուստի Անդրեասյանը կշարունակի պայքարը բրոնզե մեդալի համար:Ավելին11:3716.09.22 -
ՔաղաքականՂրղզստանը հանդես Է եկել Տաջիկստանի հետ սահմանին իրադրության խաղաղ կարգավորման օգտինՂրղզստանի եւ Տաջիկստանի ԱԳՆ ղեկավարներ Ժեենբեկ Կուլուբաեւը եւ Սիրոջիդդին Մուխրիդինը սեպտեմբերի 16-ին բանակցություններ են վարել սահմանի ընդհանուր հատվածի իրադրության շուրջ, որոնց ընթացքում ղրղզական կողմը հայտարարել Է հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու մտադրության մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է Ղրղզստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը: «2022 թվականի սեպտեմբերի 16-ին Ղրղզստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի եւ Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի միջեւ կայացել են բանակցություններ պետական սահմանի ղրղզա-տաջիկական հատվածում իրադրության լուծման շուրջ: Ղրղզական կողմը վերստին նշել Է սահմանին ծագող խնդիրները բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու անհրաժեշտությունը»,- ասված Է հաղորդագրության մեջ: Ղրղզական կողմի վարկածով՝ սեպտեմբերի 16-ի առավոտյան Տաջիկստանի կողմից սկսվել Է ղրղզական սահմանապահ ջոկատների գնդակոծում Էքի Թաշ, Չիր Դոբո, Կում Մազար, Կուլունդու, Մաքսաթ, Ժանի Ժեր եւ Օրթո Բոզ բնակավայրերում, ինչպես նաեւ «Սամարկանդեկ» ուղեկալի գնդակոծում: Բիշքեկը հայտնում Է փոխհրաձգությունների ժամանակ 11 վիրավոր ղրղըզ զինծառայողների մասին: Իրադրությունը երկու պետությունների սահմանին սրվել Է սեպտեմբերի 14-ին: Ղրղզական կողմի վարկածով՝ տաջիկ սահմանապահները չորեքշաբթի օրը ներթափանցել են սահմանի հատված Ղրղզստանի Բատկենի մարզի Բատկենի շրջանի Բուլակ Բաշի բնակավայրի շրջանում եւ «գրավել մարտաան դիրքեր»: Տարածքից հեռանալու պահանջին ի պատասխան Տաջիկստանի սահմանապահները կրակ են բացել, ինչից հետո ծայր Է առել փոխհրաձգություն: Մի քանի ժամ անց զինված բախումեր են տեղի ունեցել նաեւ Բատկենի մարզի Կակ Սայ եւ Պասկի Առիք բնակավայրերում: Երեկոյան դեմ փոխհրաձգությունները դադարել են: Ղրղզական կողմը հայտնել Է երկու վիրավոր զինծառայողների եւ երեք տուժած քաղաքացիական անձանց մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին11:3016.09.22 -
ՍպորտՄարիամ Մկրտչյանը՝ շախմատի աշխարհի Մ18 տարեկանների չեմպիոնՀայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, երկրի չեմպիոն Մարիամ Մկրտչյանը հաղթեց աշխարհի երիտասարդական առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռումինիայում ավարտին մոտեցող շախմատի աղջիկների մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնության նախավերջին՝ 10-րդ տուրում, Հայաստանի գործող չեմպիոն Մարիամ Մկրտչյանը սև խաղաքարերով մրցել է Լեհաստանի ներկայացուցիչ Մարտինա Վիկարի հետ և հաղթանակ տարել՝ ժամանակից շուտ ապահովելով աշխարհի չեմպիոնի կոչումը: Մարիամ Մկրտչյանը 10 տուրերում էլ հաղթել է և 10 միավոր ունի իր ակտիվում: Առաջնության ավարտին 1 տուր է մնացել: Հայաստանը մրցաշարին ներկայացված է 12 շախմատիստով, որոնք հանդես են գալիս մինչև 14, մինչև 16 և մինչև 18 տարեկանների խմբերում: Աշխարհի պատանեկան առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 17-ին:Ավելին11:2216.09.22 -
ՔաղաքականԲունդեսթագի պատգամավորը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրաԲունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի տարածքների վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միխայել Ռոթը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Լավ է, որ ԱՄՆ և ԵՄ բանակցային ջանքերի շնորհիվ հաստատվեց հրադադար: Դատապարտում եմ Ադրբեջանի հարձակումը Հայաստանի պետական տարածքների վրա: Տասնամյակներ տևող այս հակամարտությունը ոչ թե զենքի ուժով, այլ խաղաղարար բանակցությունների միջոցով պետք է լուծվի: Ակնհայտորեն Ադրբեջանը, օգտվելով Ռուսաստանի թուլությունից, փորձում է իր տարածքային հետաքրքրությունները առաջ մղել: Մենք չպետք է Հայաստանը թողնենք Ռուսաստանի հույսին: ԵՄ-ն պետք է ստանձնի առաջնորդի դերակատարություն խաղաղության հաստատման գործում և աջակցի Հայաստանի ժողովրդավարությունը»:Ավելին11:1516.09.22 -
ՔաղաքականՀանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ստել է«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ 2018 թվականին՝ պաշտոնավարման 100 օրը լրանալու կապակցությամբ Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին 2018-ի օգոստոսի 17-ին բացատրում էր. «Որեւէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որեւէ թուղթ կստորագրեմ կամ որեւէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ եւ կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, եւ դուք կորոշեք՝ մենք գնում ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում»։ Մինչեւ այսօր ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացիների համար պարզ չէ, թե, ի վերջո, ինչ է բանակցվել։ Նույն իրավիճակը նաեւ այսօր է։ Հրապարակում բանակցությունների մասին բարձրաձայնել պատրաստվող Նիկոլ Փաշինյանն այժմ էլ ամեն ինչ անում է՝ առանց հրապարակ գալու եւ միայն ամբիոնից մեղադրական ելույթ ունենալով: Ստացվում է՝ հերթական անգամ նա խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին։Ավելին11:0716.09.22 -
ՀասարակականՀայկական կողմն ունի 135 զոհ․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ այսօրվա դրությամբ հայկական կողմի զոհերի թիվը 135 է։ Սակայն այս թիվը վերջնական չէ, կան նաև մի շարք վիրավորներ։Ավելին11:0316.09.22 -
ՔաղաքականԱննա Վարդապետյանը կոլեգիայի նիստի ժամանակ որևէ դատախազի հետ չի շփվել և որևէ բառ չի ասել«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Գլխավոր դատախազության կոլեգիայի հրաժեշտի նիստը և նորանշանակ դատախազ Աննա Վարդապետյանի մուտքը Գլխավոր դատախազություն բավականին ուշագրավ մթնոլորտում են անցել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Աննա Վարդապետյանը կոլեգիայի նիստի ժամանակ որևէ դատախազի հետ չի շփվել և որևէ բառ չի ասել: Նա բացառապես խոսել է ՀՀ հեռացող Գլխավոր դատախազի՝ Արթուր Դավթյանի հետ. նրան գիրք է նվիրել և հաջողություն մաղթել: Այս ամենից հետո Աննա Վարդապետյանը ամբիոնից դատախազներին պատմել է իր մասին ու հեռացել: Դատախազները նիստից հետո գնացել են իրենց աշխատասենյակներ՝ սպասելով, թե ինչ ճակատագիր է սպասվում իրենց: Իսկ նախկին Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրաժեշտից առաջ ասել է, որ շնորհակալություն է հայտնում բոլորին, այդ թվում՝ նաև քննադատողներին ու հեռացել է: Ի դեպ, Դավթյանը չի համբուրել դատախազության դուռը: Նշենք նաև, որ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ նիստից անմիջապես հետո ՀՀ զինդատախազ Վահե Հարությունյանը երկրորդ անգամ է ազատման դիմում գրել»։Ավելին11:0016.09.22 -
ՀասարակականԱվտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Volkswagen Passat-ն ու Volkswagen Golf-ը, կան վիրավորներԵրեկ՝ սեպտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 32-ամյա Դավիթ Հ-ի վարած Volkswagen Golf և 67-ամյա Ռաֆայել Վ-ի վարած Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/16/1222320/Ավելին10:5716.09.22 -
ՀասարակականԳազանջատումներ՝ սեպտեմբերի 16-ին«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գրիբոյեդովի, Չերկասի փողոցների, Համբարձումյան փողոցի թիվ 7, 9, 11, 13, 15 բազմաբնակարան շենքերի, Բուլղարական 1-ին ավանի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:Ավելին10:5216.09.22 -
ԱրցախԱդրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի և անհնար է․ Արտակ ԲեգլարյանԱրցախի Հանրապետության ժողովրդի ու իշխանությունների համար կան ուղենիշային անսակարկելի ճշմարտություններ, մասնավորապես՝ 1. Արցախի ապագային առնչվող վճռորոշ հարցերը պետք է որոշվեն առաջնահերթորեն Արցախի հայության կողմից, որտեղ ողջ հայ ժողովրդի դերակատարությունը ևս կարևոր է՝ հաշվի առնելով Արցախի բացառիկ նշանակությունը հայ ազգի ու Մայր Հայաստանի համար. 2. Ադրբեջանա-արցախյան հակամարտությունը պետք է կարգավորվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լրիվ իրացման ու ճանաչման հիմքով՝ նպատակ ունենալով հասնել անկախության միջազգային ճանաչման. 3. Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի և անհնար է, քանի որ՝ • Արցախը պատմականորեն բացառապես հայ ժողովրդի հայրենիքն է և պատմության զեղծարարությամբ ադրբեջանցիները չեն կարող յուրացնել մեր հայրենիքը, • Արցախի ժողովուրդը ինքնորոշվել է ազատ ու անկախ պետականություն ունենալու օգտին և մենք ենք մեր ճակատագրի որոշողները, • Դարավոր թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը հայերի հանդեպ և հատկապես վերջին տասնամյակների շարունակական ու ահագնացող հայատյացության քաղաքականությունը պարզապես գոյաբանական առումով բացառում են Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում. 4. Մեր բռնազավթված տարածքները պետք է վերադարձվեն, իսկ տեղահանված քաղաքացիները՝ վերադառնան հայրենի տներ. 5. Արցախն ու Մայր Հայաստանը պետք է ուղիղ, հուսալի ու ինքնիշխան ցամաքային կապ ունենան միմյանց հետ. 6. Մենք պատրաստ ենք պահպանելու և պաշտպանելու ծանր զոհողությունների գնով ձեռքբերված մեր արժեքները՝ պետականությունը, ազգային արժանապատվությունը և սեփական հայրենիքում ապրելու ու արարելու ազատությունը. 7. Մենք նախընտրում և պատրաստ ենք նաև տարածաշրջանի խաղաղ ու կայուն զարգացմանը՝ բոլոր ժողովուրդների ու պետությունների իրավունքների ու արժանապատվության հարգման և ուժի կիրառման բացառման սկզբունքների հիման վրա:Ավելին10:5116.09.22 -
ՔաղաքականՀՀ վարչապետն ու Ֆրանսիայի նախագահն անդրադարձել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված ՀՀ դիմումի շուրջ քննարկումներինՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած սահմանին հարաբերական հանգիստ է՝ իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված: Էմանուել Մակրոնը վերահաստատել է պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված ՀՀ դիմումի շուրջ քննարկումներին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է տեղի ունեցողի վերաբերյալ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:Ավելին10:4916.09.22 -
Քաղաքական«Իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված». տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հեռախոսազրույցըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չնայած ներկայումս սահմանին հարաբերական հանգիստ է՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված: ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը քննարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն ուղղված ՀՀ դիմումի վերաբերյալ ընդունված որոշումների իրականացմանը վերաբերող հարցեր:Ավելին10:4616.09.22 -
ՍփյուռքԱմերիկահայերը բողոքի ակցիա են անցկացրել Նյու Յորքում Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցչությունների մոտԱՄՆ-ի հայկական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել Նյու Յորքում Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցչությունների մոտ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի Նյու Յորքում Ադրբեջանի, այնուհետև Թուրքիայի ներկայացուցչություն: Նրանք այդպիսով իրենց բողոքն են արտահայտել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման դեմ: Երթի ընթացքում ակցիայի մասնակիցները Հայաստանի կողքին կանգնելու կոչ են հնչեցրել: Երթի մասնակիցները պարզել են Ապրիլյան քառօրյա և 44-օրյա պատերազմների ընթացքում զոհված զինծառայողների լուսանկարներ, պարզել են «Հեռացրեք Թուրքիային ՆԱՏՕ-ից», «Իմ հայրենիքը խաղաղություն է ուզում», «Շուշին Հայաստան է» և այլ գրություններով պաստառներ:Ավելին10:4516.09.22