Լրահոս

2022-09-16
  • Img default alt hy
    Հասարակական
    Թշնամին պատանդ էր վերցրել 4 հայի, ապա փոխանակում կատարել․ ի՞նչ է տեղի ունեցել Ներքին Հանդում
    Նախօրեին թշնամին Ներքին Հանդում պատանդ է վերցրել 4 հայի, ապա փոխանակում կատարել, գրում է «Հետքը»: Կայքը նշում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Ներքին Հանդի հատվածում կորել էր կապը ԱԻՆ-ի աշխատակցի հետ, որը հետո վերադարձել է հայկական կողմ։ Սա պաշտոնական տեղեկատվություն է, որտեղ բացարձակ չի նշվել, որ ԱԻՆ-ի աշխատակիցը պատանդ էր վերցվել թշնամու կողմից, ավելին՝ նա մենակ չի եղել։ Երեկ փորձեցինք կապ հաստատել ԱԻՆ-ի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ, որը, սակայն, հեռախոսազանգերին չպատասխանեց։ «Հետքին», սակայն, հաջողվել է իրազեկ աղբյուրից պարզել դեպքի մանրամասները, որոնք ներկայացնում ենք ստորեւ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, որը ցանկացավ գաղտնի մնալ, Կապանի շտապօգնության ծառայության «ՈւԱԶ» մեքենան երեկ գնացել էր Ներքին Հանդի վերեւում գտնվող դիրքերից դիեր հանելու։ Աղբյուրը պատմում է, որ մեքենայում Կարմիր խաչի ներկայացուցիչներ չեն եղել։ Եղել է շտապօգնության աշխատակից վարորդը, 2 զինվորական եւ ԱԻՆ-ի 1 աշխատակից։ Նրանք զինված չեն եղել։ «Հետքի» աղբյուրի փոխանցմամբ՝ տարհանում իրականացնողներին զենք չի տրվում։ Առաջնագծում թշնամու զինվորականները 4 հոգուն էլ պատանդ են վերցրել։ Շտապօգնության վարորդին շուրջ 4 ժամ ձեռքերը կապած պահել են, գետնին պառկեցրած վիճակում, հետո մոտեցել է բարձրաստիճան ադրբեջանցի զինվորականն ու հարցրել, թե արդյոք ռուսերեն գիտի։ Դրանից հետո ադրբեջանցիները պայման են դրել, որ եթե հայկական կողմը վերադարձնի ադրբեջանցի մեկ վիրավորի եւ մեկ դիակ, իրենք 4 հային ազատ կարձակեն, իսկ հայկական կողմի դիերը կվերադարձնեն։ «Հետքի» աղբյուրը պատմում է, որ վարորդը թշնամու ներկայացուցիչներին խնդրել է իր հետ բաց թողնել նաեւ պատանդառված հայ զինվորականներից մեկին, որպեսզի ադրբեջանցիների գերեվարված վիրավորին ու դին վերադարձնելիս օգնի իրեն։ Ադրբեջանցիները համաձայնել են։ Մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ հայկական կողմը վիրավոր ադրբեջանցուն հանձնել է յուրայիններին, մինչեւ հայ վարորդն ու զինվորականը կվերադառնային մերոնց մոտ։ Ավելի ուշ նրանք երկուսով թշնամուն են հանձնել նրանց զինվորականի դիակը։ Սրանից հետո ադրբեջանցիները բաց են թողել ԱԻՆ-ի աշխատակցին ու մյուս զինվորականին։
    15:53
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները ջրանցքից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու դի
    Սեպտեմբերի 16-ին` ժամը 12։22-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բաղրամյան-Նորակերտ հատվածում՝ Ստորին Հրազդանի ջրանցքում, նկատվել է դի․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Նորակերտ գյուղի վերջնամասում՝ Ստորին Հրազդանի ջրանցքից դուրս են բերել մոտ 70 տարեկան անձը չպարզված տղամարդու դի:
    15:52
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 59 035 դեպք են հայտնաբերել մեկ օրում
    Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 59 035-ով՝ նախորդ օրվա 56 126-ի դիմաց: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում: Այսպիսով, նոր հայտնաբերված դեպքերի թիվը դարձել Է առավելագույնը մարտի 8-ից ի վեր, երբ արձանագրվել Էր 66 576 հիվանդացած: Ընդամենը համավարակի սկզբից ՌԴ-ում հայտնաբերել են վարակման 20 324 039 դեպք: Վերջին օրը մահվան դեպքերի թիվն աճել Է 110-ով, դա առավելագույնն Է մայիսի 17-ից ի վեր: Մեկ օր առաջ արձանագրվել Էր 99 մահ՝ ընդամենը համավարակի սկզբից՝ 385 837: Ապաքինման դեպքերի քանակը մեկ օրում կազմել Է 50 020՝ նախորդ օրվա 49 752-ի դիմաց՝ մինչեւ 19 294 876: Մեկ օրում Ռուսաստանում հոսպիտալացվել Է քովիդով 4 178 հիվանդ՝ նախորդ օրվա 4 108-ի դիմաց (աճը՝ 1,7 տոկոս): Հոսպիտալացումների թիվն ավելացել Է 41 տարածաշրջանում եւ նվազել 39-ում, եւս հինգում իրադրությունը մնացել Է անփոփոխ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    15:45
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Կառավարությունը դադարեցնում է ընդհանուր բնույթի գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորումը
    ՀՀ կառավարությունը դադարեցնում է ընդհանուր բնույթի գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորումը: Ծրագրի մեկնարկից մինչև 2022 թվականի հունիսի 30-ը տրամադրվել է 85531 միավոր վարկ՝ շուրջ 214.6 մլրդ դրամ գումարով։ Սուբսիդավորման գումարը կազմել է շուրջ 23.5 մլրդ դրամ: Հիմնավորվում է, որ ֆերմերները չպետք է մշտապես ստանան նման սուբսիդավորումներ։ Փոխարենը պետք է սուբսիդիավորվեն գյուղատնտեսության արդյունավետությունն ու արտադրողականությունը բարձրացնող ծրագրերը։
    15:37
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իրանի նախագահն անընդունելի է համարել Հայաստանի և Ադրբեջանի ճանաչված սահմանների ցանկացած հնարավոր փոփոխություն
    Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժի Հայաստանի և Ադրբեջանի ճանաչված սահմանների որևէ փոփոխություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում իր ելույթի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։ «Կովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատումը շատ կարևոր է Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Մենք մշտապես շեշտել ենք, որ անհրաժեշտ է հարգել երկրների տարածքային ամբողջականությունը, ազգային ինքնիշխանությունը և մերժել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ճանաչված սահմանների ցանկացած փոփոխություն։ Կողմերը պետք է լուծեն տարաձայնությունները երկխոսության միջոցով և խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի հիման վրա»,- IRNA-ի փոխանցմամբ, նշել է նախագահ Ռայիսին։ Նա հայտարարել է, որ Իրանը, պաշտպանելով իր ազգային շահերն ու անվտանգությունը՝ հայտնում է իր պատրաստակամությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին լուծելու իրենց տարաձայնությունները։
    15:30
    16.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    Պուտինը Ալիևի և Էրդողանի հետ է հանդիպել Սամարղանդում
    Հայ-ադրբեջանական հակամարտության թեման են երեկ քննարկել Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը: Նրանք հանդիպել են Ուզբեկստանում: Մինչև հիմա պաշտոնական տեղեկություն չկա, թե ինչ են խոսել Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները: Երեկ երկկողմ հանդիպումներից հետո օրվա ավարտին մի ոչ պաշտոնական լուսանկար է տարածվել, որտեղ կան նաև Պուտինը, Ալիևն ու Էրդողանը: Լուսանկարից երևում է, թե որքան ջերմ են շփվում երկրների ղեկավարները:
    15:22
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կոչ ենք անում զերծ մնալ հասարակության ուշադրությունը շեղող, ինքնապաշտպանական բնազդը բթացնող տեղեկատվությունից․ ՀԺՄ
    Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․«2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի Հանրապետության` միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքն Ադրբեջանի կողմից ենթարկվել է ռազմական ագրեսիայի։ Հայաստանի Հանրապետությունը փաստացի գտնվում է պատերազմական իրավիճակում. Զինված ուժերը պետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը պաշտպանելու համար պայքար են մղում պարտադրված պատերազմում։ Այս իրավիճակում Կառավարության անդամները, նաև ԱԺ մեծամասնության որոշ պատգամավորներ պարբերաբար խոսում են տեղեկատվական անվտանգության, ԶԼՄ-ների գործունեության` իրավիճակին համապատասխան աշխատանք ծավալելու մասին, սակայն այդ ուղղությամբ որևէ հստակ քայլ չի կատարվել, թերևս, բացառությամբ Տիկ-տոկ սոցիալական ցանցի մասնակի արգելափակումից։ Նկատի ունենալով, որ մեկ առանձին սոցցանցի մասնակի արգելափակումը չի կարող էական նշանակություն ունենալ ապատեղեկատվության, անհարկի, կեղծ օրակարգեր շրջանառող լրատվական հոսքերի կանխման և իրավիճակից բխող խնդիրների մասին կարևոր տեղեկատվության տարածման վրա, կոչ ենք անում ԶԼՄ-ներին` զերծ մնալ ստեղծված իրավիճակին ոչ համարժեք, անկարևոր իրադարձությունների, սոցցանցերում հայտնի առանձին անձանց (այդ թվում՝ բլոգերների) գործունեության, անձնական կյանքի վերաբերյալ պատմությունների լուսաբանումից, ինչպես նաև` երկրում ստեղծված ռազմական սպառնալիքի` փաստացի պատերազմի հետ առնչություն չունեցող, հասարակությանը կարևոր տեղեկատվությունից շեղող որևէ գործընթացի լուսաբանումից։ Ստեղծված իրավիճակի հետ աղերս չունեցող տեղեկատվությունն արդյունքում շեղելու է ուշադրությունն ամենակարևորից` բթացնելով հասարակության ինքնապաշտպանական բնազդը: ԶԼՄ-ների մեր բոլոր գործընկերներին կոչ ենք անում գործել փաստացի պատերազմական իրավիճակներին հատուկ կանոնների խստագույն պահպանմամբ, տարածել բացառապես հավաստի, բազմակի ստուգված տեղեկատվություն՝ առաջնորդվելով որևէ պարագայում զինված ուժերի մարտունակությանը չվնասելու սկզբունքով և առաքելությամբ։ Այս պայմաններում մեզ պետք է առաջ մղի ոչ թե մեր մասնագիտական, այլ բանակի, զինված ուժերի հաջողությունն ու դրան նպաստելու գործելակերպը։ ԶԼՄ ներկայացուցիչներին հորդորում ենք նաև օգտագործել իրենց օտարերկրյա գործընկերների հետ մասնագիտական և անձնական կապերը՝ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ հավաստի ու համակողմանի տեղեկատվությունն արտաքին լսարանին հասցնելու և միջազգային հանրությանը մեր երկրի նկատմամբ կատարվողին հաղորդակից դարձնելու նպատակով»։
    15:15
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Բայդենը կարգադրել Է Կիևին տրամադրել ռազմական օգնության՝ 600 միլիոն դոլարի հերթական փաթեթը
    ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հանձնարարել Է լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային՝ մինչեւ 600 միլիոն դոլարի չափով: Այդ մասին ասված Է այն հայտարարության մեջ, որը սեպտեմբերի 15-ին տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Սեպտեմբերի 15-ին տարածված գրավոր հայտարարության մեջ պետքատուղար Էնթոնի Բլինկենը հավաստել Է, որ ԱՄՆ-ը «դաշնակիցների եւ գործընկերների հետ միասին մատակարարում Է զինամթերք եւ տեխնիկա, որոնք ուկրաինական զորքերը կիրառում են՝ շարունակելով հակահարձակումը»: «Նախագահ Բայդենը պազորոշ հասկանալ Է տվել, որ մենք Ուկրաինայի ժողովրդին կաջակցենք այնքան, որքան պահանջվի»,- հավելել Է Բլինկենը: Վաշինգտոնի վարչակազմն առայժմ չի հայտնել, թե հատկապես ինչ զինամթերք կներառվի ռազմական օգնության հերթական փաթեթում: Իր հերթին Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին սեպտեմբերի 15-ին CNN հեռուստաալիքի եթերում հայտարարել Է, որ նոր փաթեթում, ամենայն հավանականությամբ, կներառվեն առաջավոր հրթիռային համակարգեր եւ հաուբիցներ: Բլինկենի խոսքով՝ փաթեթը «ներառում Է լրացուցիչ սպառազինություններ, ռազմամթերք եւ տեխնիկա ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պարշարներից»: Ընդամենը ներկայիս վարչակարգի օրոք ԱՄՆ-ն Ուկրաինայի ռազմական օգնության համար հատացրել Է շուրջ 15,8 միլիարդ դոլար, հավելել Է պետքարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    15:07
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը 2017-ին ասում էր, որ բարձունք կարելի է գրավել այն բանակից, որտեղ բարդակ է տիրում
    44 օրյա պատերազմից հետո, երբ բազմաթիվ տարածքներ հանձնվեցին թշնամուն, Փաշինյանն ու իր թիմը հնարավոր բոլոր միջոցներով դա արդարացրին: Նախ պատճառաբանեցին, որ այդ ձևով փրկել են հազարավոր զինվորների կյանք, հետո բանակում մեղավորներ փնտրեցին, ապա կամավորների մեջ: Հնարավոր բոլոր պատճառներ մեջ իշխանության մեղքը այդպես էլ չնշվեց: Ստորև ներկայացնում ենք, թե ինչ կարծիք ուներ Նիկոլ Փաշինյանը 2017 թվականին, հատկապես 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո: «Ի վերջո պետք է խոսել այն մասին, չի կարելի լուռ սպասել հերթական աղետին: Որովհետև բոլոր նրանք, ովքեր տեսել են Լելե-Թեփե բարձունքը, որն ադրբեջանցիները մեզնից գրավեցին ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում, պիտի ուժ ունենան և խոստովանեն. Նման բարձունքը խլել հնարավոր էր միայն այն բանակից, որտեղ կատարյալ բարդակ է տիրում»: Միայն նշենք, որ թշնամին մեզնից այնպիսի բարձունքներ ու գյուղեր է գրավել, որ փորձագետների համոզմամաբ, անհնար էր գրավել միայն ռազմական գործողությունների միջոցով:
    15:00
    16.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    Արցախը հանձնելու, Ադրբեջանին միջանցք տալու լուրերը կեղծ են. ՀՀ նախագահ
    Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումից երկու օր հետո Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ջերմուկ է գնացել՝ ասելու, որ իրականությանը չեն համապատասխանում Արցախը հանձնելու, Ադրբեջանին միջանցք տալու լուրերը: Այսպիսով՝ նախագահն էլ է միանում իշխանականների վերջին երկու օրերի հայտարարություններին, որոնք ՔՊ-ականները մեկը մյուսի հետևից տարածեցին Փաշինյանի՝ խորհրդարանում արած հայտարարությունից հետո:
    14:52
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՄԻԵԴ-ը գերիների մասով հարցում է արել Ադրբեջանին և վերջնաժամկետ սահմանել
    Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գերիների տեսանյութերի մասով հարցում է արել Ադրբեջանին՝ սեպտեմբերի 13-ի դրությամբ նույնականացված 1 գերու եւ տեսանյութերում երեւացող մնացած չնույնականացված գերիների մասով ժամկետ տալով մինչեւ սեպտեմբերի 22-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը: ՄԻԵԴ 39-րդ կանոնի մասով Դատարանը սեպտեմբերի 16-ին որոշում է կայացրել Խաղաղ բնակավայրերի թիրախավորման արգելքի պահանջի մասով ՄԻԵԴ-ը նշել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 29-ի որոշումը ուժի մեջ է եւ տարածվում է այս դեպքերի վրա (2020 թվականի որոշմամբ կողմերին կոչ էր արել պահպանել Կոնվենցիայի պահանջները, նաեւ գերիների մասով)։ Որոշմամբ ՄԻԵԴ-ը նշել է, որ ցանկացած շեղում կարող է հանգեցնել այս մոտեցման փոփոխության։ Գերիների տեսանյութերի մասով ՄԻԵԴ-ը հարցում է արել Ադրբեջանին, արդեն սեպտեմբերի 13-ի դրությամբ նույնականացված 1 գերու եւ տեսանյութերում երեւացող մնացած չնույնականացված գերիների մասով (գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի մասին)՝ ժամկետ տալով մինչեւ սեպտեմբերի 22-ը։ «Հայ ռազմագերիների նույնականացման աշխատանքները շարունակում ենք գործընկեր կառույցների հետ, որոնց արդյունքները պարբերաբար լրացնում ենք Եվրոպական դատարան ուղարկված մեր դիմումներով»,-ասված է հայտարարությունում:
    14:45
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայ լինելն ի ծնե չէ. հայ լինելը սրտում է․ ԵՊԲՀ հնդիկ ուսանողուհի
    ԵՊԲՀ հնդիկ ուսանողուհի Ուպասնա Դուտը ֆեյսբուքյան իր էջում անկեղծ գրառում է կատարել՝ կապված Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի ու Հայաստանի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետ։ «Մենք ապահով ենք մեր Ընտանիքի հետ: Խնդրում եմ, աղոթեք մեր Զինվորների համար, ավելի շատ, քան կաղոթեիք ինձ համար: Հայաստանը նման չէ աշխարհի որևէ այլ երկրի: Այն պահից, երբ դուք խմեք Հայաստանի անարատ ջուրը, անկախ ազգությունից, դուք կդառնաք հայ: Ջրի համը պայմանավորված չէ հանքանյութերով: Այդ համը եկել է հայ ժողովրդի նախնիների և չապականված հայրենասեր զինվորների կողմից տասնամյակներ ու դարեր շարունակ արված զոհաբերության հետ: Մարդիկ, որոնք ասում են, որ Հայաստանը փոքր է, ծանոթ չեն մեր լեռների բարձրությանը: Նրանք չգիտեն մեր գրականության լայն հորիզոնները: Նրանք չգիտեն մեր՝ հայերիս մեծ սրտերի մասին: Հայ լինելն ի ծնե չէ. հայ լինելը սրտում է: Հայաստանը միայն Կովկասում չէ. Հայաստանն ամբողջ աշխարհում է: Սիրով՝ աղջիկ, որն ուղղակի խմել է Հայկական ջուրը»
    14:44
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կան ուղղություններ, որտեղ 100 մետր հատվածում մխրճումը կարող է տասնապատիկ ավելի մեծ հարվածներ հասցնել երկրի անվտանգությանը. Աբրահամյան
    ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հայտնել է, որ վերջին ագրեսիայի հետևանքով Ադրբեջանը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչև 7,5 կիլոմետր խորությամբ: ԳՇ պետի փոխանցմամբ, ներկայումս Ադրբեջանի զինված ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կիլոմետր հեռավորության վրա։ Սա, ի դեպ, այն դեպքում, որ 44-օրյա պատերազմից հետո, երբ ՀՀ իշխանությունն Ադրբեջանին հանձնեց Քաշաթաղի ու Քարվաճառի շրջանները, Ջերմուկ քաղաքը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հատվածից հեռու էր 12 կմ-ով: Վերջինիս տեղեկացմամբ, Ադրբեջանը Ներքին Հանդի ու Վերին Շորժայի ուղղությամբ շարժվել է 1,5կմ, Իշխանասարի ուղղությամբ՝ 0,5 կմ: Մի կողմից խնդիր ունենք տարածքային ու մարդկային մեծ կորուստների հետ, մյուս կողմից՝ պետք է հասկանալ, որ կան ուղղություններ, որտեղ ռազմական, ռազմավարական տեսանկյունից 100 մետր հատվածում մխրճումը կարող է տասնապատիկ ավելի մեծ հարվածներ հասցնել երկրի անվտանգությանը, քան մեկ այլ՝ կամայական հատվածում՝ 1 կմ-ի առաջխաղացումը: Ադրբեջանը 2020 թվականի պատերազմից հետո արդեն 3-րդ ագրեսիան է իրականացնում՝ 2021 թվականի մայիսից ու նոյեմբերից հետո, դեռ չեմ խոսում Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի և Քարագլուխ լեռնաշղթայի ուղղությամբ ներխուժումը: Այս ընթացքում Ադրբեջանի փորձել է առավելագույնս դուրս գալ իր համար բարենպաստ շրջաններ, դիրքավորվել մարտավական և ռազմավարական բարձունքներում, որը մի կողմից նրան թույլ կտա վերահսկողություն ապահովել ՀՀ ռազմավարական օբյեկտների, կոմունիկացիաների, հանգույցների նկատմամբ, մյուս կողմից՝ առավել մասշտաբային գործողությունների դեպքում, զգալի մեկնարկային առավելություններ ստանալ:
    14:41
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՊՆ մամուլի խոսնակն «արծրունություն» է անում
    Այսօր արդեն 3-րդ օրն է ինչ հրադադարի ռեժիմ է՝ գոնե պաշտոնական տվյալներով: Սեպտեմբերի 14-ին պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է: Սակայն ՊՆ-ն համառորեն չի հրապարակում Ադրբեջանի սկսած պատերազմի արդյունքում հայկական կողմի զոհերի ու վիրավորների անուններն ու վիրավորների թիվը: Yerevan.Today-ը դեռ սեպտեմբերի 14-ին պաշտպանության նախարարի խոսնակից հետաքրքրվեց, թե այդ պահի դրությամբ քանի վիրավոր ունենք։ Արամ Թորոսյանը հրաժարվեց պատասխանել՝ պատճառաբանելով, որ այդ թվերը անընդհատ թարմացվում են և այդ կապակցությամբ որոշում ունեն՝ միայն պետք է հրապարակեն հստակ ճշգրտված թիվ: Հիմա, երբ արդեն օրեր շարունակ, ըստ նախարարության, թշնամին չի կրակում, հարց է առաջանում՝ ինչո՞ւ թվեր ու անուններ չեն հրապարակում: Նշենք, որ զոհերի ու վիրավորների թվի մասով հրաժարվում են խոսել նաև խորհրդարանական երկրի խորհրդարանում: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին ՔՊ պատգամավորներից, թե ինչ չեն հրապարակվում զոհերի անունները, որին ի պատասխան իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հեգնեց, թե. «Ես չեմ հասկանում ձեր այդ պահանջը, որ այդ մարդկանց անուն-ազգանունները օր առաջ հրապարակվեն, ռազական իրավիճակ է և մենք առաջնորդվում ենք այդ տրամաբանությամբ»: Ի դեպ, նշենք, որ 44-օրյա պատերազմից նույնիսկ երկու տարի անց զոհերի ու վիրավորների թիվն ու անունները չեն հրապարակվել: Այնպես որ վիրավորների, զոհերի թիվ ու անունները չհրապարակելը ոչ թե ճշգրտելու հետ է կապված, այլ՝ թաքցնելու։ Հայաստանի կառավարությունը թաքցնում է իր հերոսների մասին տվյալները։
    14:37
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե այս ամենը կարդալով այլ տարբերակ, քան օր առաջ այս իշխանությունների հեռացումն է, գոյություն ունի, խնդրում եմ ասեք. Վարդևանյան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է. Զինված ուժերի ԳՇ պետը այսօր հայտնել է, որ ադրբեջանի զինված ուժերը մեր բանակի ԿԻՆ զինվորի դեպքում. «Կտրել են ոտքերը, մատները, տկլորացրել են։»: Հենց նույն օրը մի քանի ժամ առաջ օրվա իշխանության ամենաբարձր պաշտոնատար անձը հայտնում է, որ «Ստեղծված իրավիճակը որեւէ կերպ չի նսեմացնում խաղաղության օրակարգի կարեւորությունը:»: Այսինքն ոչ թե միջազգային հանցագործ, ահաբեկիչ, ցեղասպան անվանելը, միջազգային իրավական պատիժ պահանջելը, դրա ուղղությամբ պետական քաղաքականության իրացումն է, միջազգային քրեական դատարանի ուղղությունն է, բանակի ռեսուրսն ավելացնելն է օրվա իշխանությունների արձագանքը, այլ «խաղաղության օրակարգ»..: Եթե այս ամենը կարդալով այլ տարբերակ քան օր առաջ այս իշխանությունների հեռացումն է, գնալն է, հեռանալն է, գոյություն ունի խնդրում եմ ասեք:
    14:35
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը քաղաքացիների հետ տեղի կունենա երկուշաբթի. Լևոն Քոչարյան
    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երեկ մեր հայրենակիցների մի խումբ ցանկություն է հայտնել հանդիպելու Ռոբերտ Քոչարյանի հետ: Ինչպես երեկ գրասենյակ եկած քաղաքացիներին խոստացել էի, տեղեկացնում եմ, որ հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի, ժամը 13:00-ին, Կինո Մոսկվայի կարմիր դահլիճում»:
    14:34
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանը թիրախավորել էր նաև Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքը. ԳՇ պետ
    Ադրբեջանը թիրախավորել էր նաև Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
    14:33
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել է 19-ամյա Դավիթ Ներսիսյանը
    NEWS.am-ը գրում է. Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիայի հետեւանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Արմենի Ներսիսյանը։ 19–ամյա Դավիթը Արարատի մարզի Տափերական համայնքից էր։ NEWS.am-ի հետ զրույցում Դավիթի դասղեկը՝ Տափերականի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Մարիետա Ասատրյանը, պատմեց, որ Դավիթը բանակ էր զորակոչվել 2021 թվականի դեկտեմբերի 27–ին, դպրոցն ավարտելուց ամիսներ անց։ «Դավիթս շատ բարեխիղճ, ընկերասեր, հարգված ու սիրված աշակերտ էր։ Միշտ աչքի է ընկել համեստությամբ, ուսուցչական անձնակազմի նկատմամբ հարգալից վերաբերմունքով։ Դավիթը խելացի եւ ընդունակ էր, եթե ինչ–որ խնդիր էր առաջանում, անմիջապես դիմում էինք իրեն, օրինակ, երբ մեքենան խափանվեր, գիտեինք, որ Դավիթն այդ հարցում լավագույնն է, գլուխ էր հանում տեխնիկայից, ուղեղն աշխատում էր։ Այսօր ամբողջ դպրոցը սգում է Դավիթի մահը»,– ասաց Մարիետա Ասատրյանը։ Դավիթն ընտանիքի ավագ զավակն էր, իրենից փոքր եղբայր ու քույր ունի։ Դավիթ Ներսիսյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 16–ին, ժամը 18։00-ին, Տափերականի Մշակույթի Տանը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Սեպտեմբերի 14–ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ ադրբեջանցիները Հայաստանից օկուպացրել են 10 քառակուսի կմ։ Սեպտեմբերի 16–ի դրությամբ հայկական կողմն ունի հաստատված 135 զոհ։ «Ցավոք մենք գիտենք, որ այդ թիվը դեռեւս վերջնական չէ: Ունենք նաեւ բազմաթիվ վիրավորներ»,- Կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    14:30
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հակառակորդը Ջերմուկի մատույցներից գտնվում է 4,5 կմ հեռավորության վրա. ԳՇ պետ
    Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ըստ ՀՀ Գլխավոր շտաբի պետի ⚪️ Թշնամին մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք 8,5 կմ լայնությամբ ճակատով, մինչև 7,5 կմ խորությամբ։ ⚪️ Այդ մխրճումները Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացվել են խմբերով, ջոկատներով, և դրանց որոշակի խմբեր, ջոկատներ գտնվում են մեր ստորաբաժանումների հսկողության տակ, նաև շրջափակումների մեջ։ ⚪️ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ հեռավորության վրա, նախկինում եղել է 12 կմ: ⚪️ Ադրբեջանցիները Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ մխրճվել են 1.5, Իշխանասարի ուղղությամբ՝ 0.5 կմ։ ⚪️ Մյուս ուղղություններով հակառակորդը հետ է շպրտվել:Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ըստ ՀՀ Գլխավոր շտաբի պետի ⚪️ Թշնամին մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք 8,5 կմ լայնությամբ ճակատով, մինչև 7,5 կմ խորությամբ։ ⚪️ Այդ մխրճումները Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացվել են խմբերով, ջոկատներով, և դրանց որոշակի խմբեր, ջոկատներ գտնվում են մեր ստորաբաժանումների հսկողության տակ, նաև շրջափակումների մեջ։ ⚪️ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ հեռավորության վրա, նախկինում եղել է 12 կմ: ⚪️ Ադրբեջանցիները Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ մխրճվել են 1.5, Իշխանասարի ուղղությամբ՝ 0.5 կմ։ ⚪️ Մյուս ուղղություններով հակառակորդը հետ է շպրտվել:
    14:26
    16.09.22
    Ավելին