Լրահոս

2022-09-28
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գլխավոր դատախազությունը Facebook սոցցանցում գործարկել է պաշտոնական էջ
    Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազությունը, կարևորելով քաղաքացիների շրջանում ՀՀ դատախազության գործունեության, իրականացված լայնածավալ աշխատանքների վերաբերալ իրազեկվածության բարձրացումը, Facebook սոցիալական ցանցում գործարկել է պաշտոնական էջը:
    14:25
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 380 դրամով
    Rate.am կայքը տվյալներ է ներկայացրել բանկերում արտարժույթի գների վերաբերյալ։ Դոլարի առքի նվազագույն գինը 403 դրամ է, վաճառքինը՝ 413 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 419 դրամ է։ Ռուբլու առքի նվազագույն գինը 5.91 դրամ է, վաճառքինը՝ 6.90։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 7.27 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 380 դրամով, վաճառվում՝ 398 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 409 դրամ է։
    14:15
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Շվեյցարիան մերժել է այցագիր տալ գրոսմայստեր Անատոլի Կարպովին
    Շվեյցարիան արգելել Է ռուսաստանցի գրոսմայստեր Անատոլի Կարպովի մուտքը երկիր, որտեղ նա ցանկանում Էր մասնակցել ֆիլմի ցուցադրմանը Ժնեւում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Շվեյցարիան Անատոլի Կարպովին մուտքի այցագիր չի տվել Ժնեւի ՄԱԿ-ի կենտրոնակայանում «Աշխարհի չեմպիոն» ֆիլմի ցուցադրմանը մասնակցելու համար: Բեռնը չեզոքության քաղաքականություն վարելու անկարողություն Է ցուցաբերում, որը տարիներ շարունակ համարել Է իր ձեռքբերումը»,-գրել Է նա տելեգրամ-ալիքում: Կինոնկարը նվիրված Է աշխարհի չեմպիոնի կոչման համար այդ պահին գործող աշխարհի չեմպիոն Կարպովի եւ հավակնորդ Վիկտոր Կորչնոյի միջեւ մրցամարտին: Կարպովը հանդես Է եկել որպես ֆիլմի ռեժիսորի խորհրդական, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    14:05
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթարային ջրանջատում՝ Երևանի վարչական 4 շրջաններում
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 28-ին -ժամը 10:30-20:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Խնկո-Ապեր, Սոսե, Լեռ Կամսար փողոցների, Մարշալ Բաղրամյան 40 շենքի ջրամատակարարումը, -ժամը 11:00-20:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ռ. Մելիքյան, Օտյան փողոցների ջրամատակարարումը, -ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ամիրյան 3, Զաքյան 5, 5/1 շենքերի ջրամատակարարումը, -ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նուբարաշեն 1-28/1 շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    13:55
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    37-ամյա վարորդը «05»-ով Պեմզաշեն-Մարալիկ ճանապարհին բախվել է խոշոր եղջերավոր անասունների
    Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 37-ամյա Արման Հ-ն իր վարած ՎԱԶ 2105 մակնիշի ավտոմեքենայով Պեմզաշեն-Մարալիկ ավտոճանապարհին բախվել է 2 խոշոր եղջերավոր անասունի։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/28/1223187/
    13:47
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ես Սերժ Սարգսյանի հետ խնդիր չունեմ. Ռոբերտ Քոչարյան
    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, հանդես է գալիս մամուլի ասուլիսով և պատասխանում լրագրողների հարցերին: Հարցին՝ ընդդիմության ներսում տարաձայնություններ կան, չե՞ն ցանկանում փոխել մարտավարությունը, հեռանալ ասպարեզից կամ միասնաբար հանդես գալ, ու նաև ինչո՞ւ չի առաջարկվում մեկ միասնական լիդեր, որպեսզի մարդիկ իմանան ում հետևից են գնում, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Դուք իրո՞ք մտածում եք, թե հնարավոր է տարբեր քաղաքական միավորների միավորել այնպես, որ ներքին հակասություններ չլինեն, սա ուղղակի անհնար բան է: Դա չի նշանակում, որ հնարավոր չէ միավորվել, և «Դիմադրության» շարժման ժամանակ այո, միասին ձեռք-ձեռքի տված աշխատել են, բայց դա չի նշանակում, որ իրենց մեջ տարաձայնություններն իսպառ բացակայում են: Ուղղակի պետք է հասկանալ, որ այն, ինչ պահանջներ դուք դնում եք, իրականացվող պահանջ չէ, բայց այո, հիմնական նպատակի համար հնարավոր է միասին լինել, հանրավոր է պայքարել: Հիմա ասում եք՝ ես և 3-րդ նախագահը ինչո՞ւ միասին մեկ հարթակում չենք կանգնել, որ միանգամից էլի հին-նոր, ղարաբաղցի-հայաստանցի թեման մեջտեղ բերե՞նք, ինչի՞ համար: Վերջը մենք գիտենք, որ այդ թեման ամենից խոցելի թեմաներից է եղել՝ մեր դեմ, ընդդիմության դեմ ուղղված: Այնպես է ստացվել, որ այո, 2-րդ և 3-րդ նախագահները ղարաբաղցի են, այնպես է ստացվել, որ մենք բանակի ձևավորման հիմքում էինք կանգնած, մեր հետ է կապված նաև Ղարաբաղի առաջին պատերազմի հաղթանակները, մեր անունների հետ: Հիմա մի կողմից մարդկանց վախեցնում են նոր պատերազմով, Ղարաբաղով, հին ու նոր բաժանող թեզն են կիրառում, իսկ դուք առաջարկում եք, որ մենք այդ թեզի կիրառամն համար պատկեր տա՞նք»,- նշեց ՀՀ երկրորդ նախագահը և հավելեց, որ ինքը Սերժ Սարգսյանի հետ խնդիր չունի:
    13:45
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Էրդողանը ոչ մեկին չի լսում և Ռուսաստանի ազդեցությունն է նվազել Ադրբեջանի վրա․ Քոչարյան
    Ես չեմ տեսնում, որ Միացյալ նահանգները կամ Ֆրանսիան կարող են պատասխանատվություն ստանձնել մեր անվտանգության հետ կապված. դրա հեռանկարն ուղղակի չի երեւում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Միացյալ նահանգների եւ Ֆրանսիայի հայտարարությունները դրական եմ գնահատում։ Նենսի Փելոսիի այցը Հայաստան եւ հայտարարությունները, որոնք նա արել է, դրական եմ համարում։ Բոլոր քայլերը, որոնք օգնում են մեզ ինչ-որ տեղ ապահովագրվել, ինչ-որ տեղ Ադրբեջանի քայլերը զսպող, այո, դրական եմ համարում։ Ուզում եմ, որ իրատեսական լինենք, Միացյալ նահանգների ազդեցությունը նաեւ Թուրքիայի վրա շեշտակի նվազել է, Էրդողանը ոչ մեկին չի լսում, եւ Ռուսաստանի ազդեցությունն է նվազել Ադրբեջանի վրա։ Ադրբեջանի նախագահն արդեն հայտարարում է, որ որեւէ զանգերի հետ հույս չկապեք. ու՞ւմ մասին էր այդ ակնարկը, հասկանալի է չէ՞։ Այս վիճակը մենք պետք է ճիշտ գնահատենք եւ մի ծայրահեղությունից չընկնենք մյուս ծայրահեղության մեջ»,- նշեց Քոչարյանը։ Ըստ երկրորդ նախագաի՝ տվյալ դեպքում ռեալ հնարավորություններ ունի Ռուսաստանը, որը, սակայն կաշկանդված է ուկրաինական պատերազմով. «Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը նվազել է նաեւ մեր պարտության պատճառով։ Այսօր ՌԴ-ն փորձում է նման կարգի հարաբերություններ կառուցել նաեւ Ադրբեջանի հետ։ Ադրբեջանում Լավրովի հայտարարությունները երբ ուշադիր կարդաք, կտեսնեք՝ ինչ տեղ են տալիս Ադրբեջանին Հարավային Կովկասում իրենց քաղաքականության մեջ։ Հիմա մեղադրանք Ռուսաստանին, թե ինչու է Ռուսաստանը իր ազգային շահերից բխող քայլեր ձեռնարկում, անիմաստ է։ Ռուսաստանի դեմ սրել մեր հանրությունը, ավելի վատ մեզ համար։ Այո, կարող է իրավիճակը փոխվել, մենք պիտի ավելի ակտիվ համոզենք Ռուսաստանին, որ Հայաստանն այս տարածաշրջանում դեռ իրենից բան է ներկայացնում, որ այս քաղաքականությամբ դուք կարող եք կորցնել Հայաստանը։ Պետք է համոզվել, բայց այդ ուղղությամբ ոչինչ չի արվում։ Մենք ոչինչ չենք անում, հետո ասում ենք՝ ինչու է Ռուսաստանն ավելի ակտիվ հարաբերություններ կառուցում Ադրբեջանի հետ, եթե դու չկաս, բա ինչ անի՞, չզբաղվի՞ այս տարածաշրջանով»։
    13:34
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իմ «աչքի առաջ» 3-4 մարդ կա, որ կարող է ընդդիմության միասնական թեկնածու լինել. Ռոբերտ Քոչարյան
    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սեպտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հարց ուղղեցին`հավակնո՞ւմ է արդյոք ՀՀ վարչապետի պաշտոնին: «Ես մասնակցել եմ ընտրություններին և «Հայաստան» դաշինքի առաջին համարն էի, իսկ սա նշանակում է` այո՛, պատրաստ էի։ Հիմա եթե լինեն ընտրություններ, պետք է վիճակը գնահատել: Այո, շարունակում ենք պայքրաը: Ինչու չի ստացվել, ուրեմն բավարար զանգված կա՛մ չի հավատացել մեզ, կա՛մ շարունակում է հավատալ ներկա իշխանություններին։ Արդյունքն է կարևոր տվյալ դեպքում»,-ասաց նա: Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ եթե կա մարդ, որը կարող է միավորել ժողովորդին, ապահովել հանրային կոսնոլիդացիա, պատրաստ է իր բոլոր հնարավորություններով աջակցել այդ մարդուն: «Ինչու չի ասվում՝ ընդդիմության միասնական թեկնածուն ով է: Իմ «աչքի առաջ» 3-4 հոգի կան, անունենր չենք տալիս միան մեկ պատճառով՝ վաղը մյուս օրը քրեական գործեր կհարուցեն: Համայնքի ղեկավարին չեն թողնում նորմալ ընտրիվի և պաշտոնավարի՝ բարեկամնորով ճնշումների տակ են հայտնվում, ինչի էդ մարդկանց վատություն անենք: Մեզ ասում էին՝ ՀՀ-ում այնպիսի ժողովորդավարություն է, որ որևէ ավտորիտար երկիր չի համարձակվի հարձակվի Հայաստանի վրա, և ժողովրդավարությունը դիտվում էր անվտանգության լուրջ կոմպոնենտ, հիամ ոչ ժողովրդավարություն ունենք, ոչ էլ անվտանգություն»:
    13:26
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ճգնաժամերից երկիրը դուրս են հանում ոչ թե Վեհափառը և նախկին նախագահները, այլ՝ իշխանությունը. Երկրորդ նախագահ
    Մարդիկ չգիտես՝ ինչու ֆիքսվել են մի պատկերի վրա՝ սեղան, որի շուրջ նստում է Նիկոլ Փաշինյանը և նախագահները: Ես այդ պատկերի համար չեմ՝ իմ տեսակով, բայց վիճակից դուրս գալու համար, այո', պետք է քննարկումներ ունենալ և այդ ֆորմատին մասնակցելը Վեհափառի նախաձեռնությամբ նաև նպատակ ուներ լուծումներ գտնելու, փորձենք քննարկումներով լուծումների գալ: Այս մասին սեպտեմբերի 28-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով հարցին պատրաստ է նույն սեղանի շուրջ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկման նստել: «Տեր-Պետրոսյանի առաջարկը կատեգորիկ անընդունելի էր ինձ համար, բայց մենք չենք ասել, որ վերջ, դրանից հետո էլ չենք գալու, որովհետև անընդունելի է: Մենք դուռը բաց ենք թողել քննարկումների համար, ուղղակի խնդիրը հետևյալն է. մարդկանց մոտ մեծ սպասելիքներ է առաջացել, որ նախկին նախագահները և Վեհափառը լուծում են գտնելու այս իրավիճակից: Ժողովուրդ ջան, այս վիճակից լուծումը պետք է առաջարկի, գտնի և տանի այդ ճանապարհով իշխանությունը և եթե այդ առաջարկը իշխանության կողմից չի եղել, այլ հանրային ինչ-որ պահանջ է ձևավորվել, հասցեատերը այդ սպասելիքների այդ ֆորմատը չպետք է լինի: Ճգնաժամերից երկիրը դուրս է հանում ոչ թե Վեհափառը և նախկին նախագահները, այլ՝ իշխանությունը և եթե մեզ հետ եք հույս կապում՝ այդ ֆորմատի հետ, ուրեմն դրա ածանցյալ լույսը հետևյալն է՝ այս ֆորմատը պետք է փոխի իշխանությունը և իշխանությունը փոխելով՝ տա հարցին լուծումներ: Պետք է սթափ գնահատել իրավիճակը, միգուցե սա հնարային ճնշում է նաև իշխանության վրա, միգուցե դրական դերակատարում այս ֆորմատը կարող է ունենալ նաև այս կոնտեքստի մեջ, որ ձեզանից այլևս սպասլեիք չկա, սպասելիքն այնտեղ է»,-ասաց Երկրորդ նախագահը:
    13:21
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀԱՊԿ-ից դուրս գալը հերթական հիմարությունը կլինի․ Ռոբերտ Քոչարյան
    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, հանդես է գալիս մամուլի ասուլիսով և անդրադառնում Հայաստանի ներկայիս վիճակին, անվտանգային խնդիրներին, արտաքին ահրաբերություններին և այլ թեմաների: Նախագահը նաև անդրադարձավ հարցին, թե ինչ պետք է անել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Առաջին կետով ՀՀ երկրորդ նախագահը նշում է, որ պետք է հանրային կոնսոլիդացիա լինի, որովհետև այն ուղղակի անհրաժեշտ պայման է: Երկրորդ կետով Ռոբերտ Քոչարյանն առանձնացնում է բանակը, որով ըստ նախագահի՝ պետք է լրջորեն զբաղվել: 3-րդ քայլի մասով, ՀՀ երկրորդ նախագահը նշում է. «Պետք է վերագնահատենք մեր անվտանգային ճարտարապետությունը: Մենք պետք է շատ սթափ գնահատենք՝ ի՞նչ գործոններ, կամ որ պետությունները կարող են ազդել Ադրբեջանի կամ Թուրքիայի վրա, և պետք է գնահատենք, որ այդ ազդեցության լծակներն այսօր Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի կողմից շեշտակի նվազել են: ՀԱՊԿ-ն ընդհնարապես ազդելու հնարավորություն չունի: ՀԱՊԿ-ի բոլոր երկրներն Ադրբեջանի հետ ունեն շատ ավելի լավ հարաբերություններ՝ և՛ միջպետական և՛ անհատական մակարդակի վրա, քան Հայաստանը և մտածել, որ ՀԱՊԿ-ը կարող է ինչ-որ քայլ ձեռնարկել, ուղղակի աշխարհաքաղաքական անմեղսունակություն է: Ակնհայտ է, որ Ռուսաստանն անում է ամեն հնարավորը և անելու է, որ բախում չլինի Հայաստանի ու Ադրբեջանի միջև, բայց դրանք լինելու են քաղաքական,դիվանագիտական քայլեր: Այսօր Ռուսաստանն ունի դաշնակցային հարաբերություններ նաև Ադրբեջանի հետ և մտածել, որ այս վիճակում Ռուսաստանը կարող է ռազմական գործողություններ սկսել Ադրբեջանի դեմ, ուղղակի անհեթեթություն է, չի լինելու նման բան: Եվ այդ տեսանկյունից բավակնին լավ վիճակ է ստեղծվել Հայաստանում հակառուսական տրամադրությունները զարգացնելու համար: Այսօր հակառուսական տրամադրությունների պուլտը Ալիևի ձեռքում է, երբ ուզի միացնի և մեկ ալիք էլի է գնալու՝ մի քանի պոստ, երկու տասնյակ զոհ: Սա, իհարկե, կապված է նաև ռուս-ուկրաինական պատերազմի հետ և այն հանգամանքի հետ, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Ֆրանսիան այսօր այդ ազդեցությունը Թուրքիայի ու Ադրբեջանի վրա չունեն: Էրդողանի վրա ընդհանրապես ոչ մեկ ազդեցություն չունի և պետք է ասել, որ ինքը մաստեր կլաս է տալիս ազգային շահերի պաշտպանության գործում: Անտեսելով ամեն ինչ, բոլոր կարգի ճնշումները անում է այն, ինչ ինքը համարում է ճիշտ Թուրքիիայի ազգային շահերի համար: Հիմա մենք պետք է հասկանանք, որն է ամենից թույլ տեղը Հայաստանի, կարծում եմ Սյունիքն է, որը նաև այն տարածքն է, որի նկատմամաբ ամենից մեծ ցանկություններ են արտահայտում Ադրբեջանն ու Թուրքիան, և դա արվում է բացահայտ: Հիմա մեկ հարց՝ ո՞ր երկիրն է բացի Հայաստանից, ում համար Սյունքը կարևոր է. Իրանը: Հիմա սա դժվա՞ր էր կռահել, որովհետև մենք ուզում ենք ունենալով պետություն, որը բացի հայտարարությունենրից, բացի հորդորներից կարող է գործնական քայլերի դիմել. զուտ շահերի ուսումնասիրմամբ միայն Իրանն է: եվ այս երկու տարվա ընթացքում այդ ուղղությամբ գերթե ոչինչ չարվեց, առնվազն մի երկու զորավարժություն պետք է անեինք Իրանի հետ հենց Սյունիքում, որոշ պայմանագրային բազա պետք է լիներ Իրանի հետ այս ընթացքում և այդ ամենը ամենից մեծ զսպող հանագամանքը կլիներ Ադրբեջանի համար, որովհետև Իրանն այն պետությունը չէ, որին ինչ-որ տեղից մատ թափ տալով կարելի է կանգնեցնել»: Ռոբերտ Քոչարյանը նաև ընդգծեց. «Պետք է որոշ վճռական քայլերի գնանք՝ գիտակցելով, որ այո, պետք է համոզել Ռուսաստանին, միգուցե այդ հարաբերությունները կառուցել... խոսքը չի գնում ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, դա կլիներ ևս մեկ հիմարություն, ՀԱՊԿ-ի շրջանակներում կային պայմանագրեր, որոնք շատ կարևոր են զենք-զինամթերք գնելու համար, ուղղակի համալրել նոր կոմպոնենտներով մեր անվտանգային համակարգը : 0 0
    13:18
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԱՄՆ-ը կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին
    ԱՄՆ-ը սեպտեմբերի 28-ին կհայտարարի Ուկրաինային 1 միլիարդ դոլար գումարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, չորեքշաբթի օրն այդ մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով երկու աղբյուր: Փողը, որը տրամադրվում Է Ուկրաինայի անվտանգության աջակցման նախաձեռնության (Ukraine Security Assistance Initiative, USAI) շրջանակներում, Կիեւին թույլ կտա զենք եւ ռազմական սարքավորանք ձեռք բերել ամերիկյան պաշտպանական կապալառուներից, հայտնել են գործակալության աղբյուրները: Այսպիսով, Վաշինգտոնի կողմից Կիեւին ցույց տրվող ռազմական օգնության ընդհանուր ծավալը 2021 թվականի հունվարից հասնում Է 16 միլիարդ դոլարի, ընդ որում այդ գումարի մեծ մասը ուղարկվել Է փետրվարի 24-ից հետո, նշում Է Bloomberg-ը: Reuters գործակալության տեղեկատվությամբ՝ փաթեթը նաեւ կներառի HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, անօդաչուների դեմ պայքարի միջոցներ, ռադիոտեղորոշման համակարգեր եւ պահեստամասեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    13:07
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Կրկնվեց այն, ինչ եղել էր 2011 թվականին. Կապառոս
    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ցավալի է որակել Իռլանդիայի հավաքականից կրած պարտությունը: «Շատ ցավալի արդյունք ստացվեց: Չգիտեմ, թե ինչու է Հայաստանի հավաքականի հետ նման բանի տեղի ունենում, երբ հանդես է գալիս Իռլանդիայում: Կրկնվեց այն, ինչ եղել էր 2011 թվականին: Բայց այստեղ գնահատելի է այն, թե ինչպես թիմն արձագանքեց խաղադաշտում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղից հետո ասել է Կապառոսը: Վերջինիս խոսքով` երկրորդ կեսում մրցակիցը սկսել է հասկանալ, որ Հայաստանի հավաքականը կարող էր փոխել հանդիպման ելքը:
    13:00
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ դեպք՝ Երևանում․ հերթական անգամ մարտական ականանետի ականը բնակելի վայրից վնասազերծվել է
    Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճառյան փողոցի թիվ 33/30 հասցեի մոտ՝ «Աթենք» գործարանի հարևանությամբ, պայթուցիկ սարքի նմանվող իր կա։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/28/1223180/
    12:57
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փարիզի փաստաբանների միության խորհուրդը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացվող ագրեսիան
    Փարիզի փաստաբանների միության խորհուրդը դատապարտում է ադրբեջանական բանակի կողմից հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում ենք ՀՀ փաստաբանների պալատի տարածած հաղորդագրությունից: Ըստ հաղորդագրության՝ խորհուրդը հիշեցնում է իր հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներին և միջազգային հանրության հովանու ներքո կոչ է անում անհապաղ դադարեցնել բռնությունը: Փարիզի փաստաբանների միությունը վերահաստատում է իր համերաշխությունը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի գործընկերների հետ՝ ընդգծելով, որ միմյանց միջև պահպանվում են պատմական հարաբերություններ, որոնք մշտապես վերահաստատվում են համագործակցության պայմանագրերով:
    12:54
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բաքվի բռնապետական վարչախմբի հետ ինչ-որ թուղթ ստորագրելով «փրկվելը» կեղծ և վտանգավոր օրակարգ է. Ոսկանյան
    Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բաքվի բռնապետական վարչախմբի հետ ինչ-որ թուղթ ստորագրելով «փրկվելը» կեղծ և վտանգավոր օրակարգ է, քանզի որևէ տրամաբանական երաշխիք չկա, որ առանց ուժերի գոնե նվազագույն հավասարակշռության վերականգման, նշված թուղթն իբր ապահովագրելու է բոլոր աղետներից։ Հետևաբար ոչ մի դեպքում չի կարելի տրվել այդ ակնհայտ անհիմն գայթակղությանը, որն իրականում կործանարար մոլորություն է։ Ցանկացած համահայկական և համահայաստանյան համախմբման իրական օրակարգը պետք է դառնա լայն իմաստով Հայաստանի վերածնունդը և արդիականացումը թշնամական մարտահրավերներին դեմ հանդիման, որի առաջնային նպատակը պետք է լինի ուժերի հավասարակշռության վերականգնումը, ինչն էլ միակ իրական և իրատեսական երաշխիքն է մեր պետականության ու ազգի հետագա գոյության ու զարգացման և թշնամու զսպման»։
    12:47
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Խերսոնը, Զապորոժյեն, Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները կողմ են քվեարկել ՌԴ կազմ մտնելուն
    Ուկրաինայի Խերսոնի մարզում անցկացված հանրաքվեի ձայների 100 տոկոսի հաշվարկի արդյունքներով՝ Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու օգտին քվեարկել է ընտրողների 87,05 տոկոսը, հայտնել են մարզային ընտրական հանձնաժողովից։ Տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Զապորոժյեի շրջանի մուտքը Ռուսաստան պաշտպանել է ընտրողների 93,11%-ը։ Ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում կողմ է քվեարկել 98,42 տոկոսը։ Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունում քվեների 56,85 տոկոսի հաշվարկից հետո, ՌԴ կազմ մտնելուն կողմ է 94,75 տոկոսը։
    12:40
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Լեռնանիստ գյուղում
    Սեպտեմբերի 27-ին` ժամը 15:05-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնանիստ գյուղի սարերում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։00-ին, մարվել՝ 20։02-ին։ Այրվել է մոտ 70 հա խոտածածկույթ։
    12:29
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 98 հա տարածքում բռնկված հրդեհները
    Սեպտեմբերի 26-28-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 2500 քմ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում՝ 10 հա, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 800 քմ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում 3․1 հա, Սոլակ գյուղում՝ 2 հա, Զովունի գյուղում՝ 200 քմ, Լեռնանիստ գյուղում՝ 70 հա, Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 600 քմ, Քաջարան քաղաքում՝ 200 քմ, Շինուհայր գյուղում՝ 10 հա, Հալիձոր գյուղում՝ 2 հա, Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 5000 քմ: Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 98 հա։
    12:22
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    5-7 աստիճանով եղանակը կտաքանա
    Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 28-30-ը, հոկտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-30-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 28-30-ը, հոկտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 18 0
    12:15
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵՀ-ն կառաջադրի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների առաջարկություններ
    Եվրահանձնաժողովը (ԵՀ) սեպտեմբերի 28-ին կանցկացնի ճեպազրույց Եվրամիության երկրների ներկայացուցիչների համար, որտեղ կհայտնի առաջարկություններ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի վերաբերյալ, ինչպես նաեւ կառաջարկի սահմանել ռուսական նավթի գների առավելակետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 28-ին հայտնել Է Politico թերթը՝ վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ դիվանագետների: Հրատարակության տվյալնեով՝ ճեպազրույցը կսկսվի 14:30-ին (Երեւանի ժամանակով 16:30-ին): Եվրամիությունը կարող Է դիմել Ռուսաստանի դեմ որոշ պատժամիջոցների մեղմացման՝ փաստորեն վերացնելով ռուսական պարարտանյութերի, ցեմենտի եւ «այլ արտադրանքի» փոխադրումների արգելքը, հայտնում Է թերթը: Հրատարակության տվյալներով՝ Եվրամիությունն այս զիջումներին դիմում Է, որպեսզի Հունաստանը, Կիպրոսը եւ Մալթան հավանություն տան լցանավերով ռուսական նավթի փոխադրման սահմանափակումների սահմանմանը: Այդ մեղմացումները կոչված են հանդես գալու փոխհատուցումների դերով այն երկրների համար, որոնք ապավինում են փոխադրումների ոլորտի շահույթին, նշում Է Politico-ն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    12:07
    28.09.22
    Ավելին