Լրահոս
2022-09-28
-
ՔաղաքականՍիսիանում «բազարները» շարունակվում են«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Սիսիան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած, «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորած գործարար Արա Զաքարյանը, որոշ տեղեկություններով, առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած ուժերին` ՔՊ-ին, որն ունի 8 մանդատ, եւ «Աշխատանք եւ արդարություն» դաշինքին, որը Ղազինյանի կուսակցության հետ ունի 7 մանդատ, առաջարկել է իր թեկնածությունն առաջադրել համայնքի ղեկավարի պաշտոնում: Նրանցից ով կընդունի առաջարկը, նրա հետ էլ Զաքարյանն իշխանությունը ստանձնելու կոալիցիա կկազմի։ Հիշեցնենք, որ Սիսիանում անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական 5 ուժերից ոչ մեկին չի հաջողվել 50 տոկոսից ավելի ձայն ստանալ։ Առավել շատ ձայն է ստացել իշխող ՔՊ-ն, երկրորդն «Աշխատանք եւ արդարություն» դաշինքն է, որի ցուցակը գլխավորում է Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի ընկերը։ «Ապրելու երկիր» կուսակցությունը երրորդն է` 4 մանդատով, եւս երկու ուժ է անցել ավագանի` Արթուր Ղազինյանի «Մեկ Հայաստան» կուսակցությունը եւ Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը»։ Փաստորեն, համայնքապետի թեկնածուն դեմ է գնում իրեն առաջադրած կուսակցությանը, որը դեռ ընտրություններից առաջ հայտարարել էր, թե իրենք որեւէ պարագայում ՔՊ-ի հետ դաշինք չեն կազմի։ Ավելին՝ խոսակցություններ են հասնում, որ եթե իշխանությունը ճնշումները մեծացնի գործարարի նկատմամբ, չի բացառվում, որ Զաքարյանը դուրս գա խմբակցությունից եւ քվեարկի ՔՊ թեկնածուի օգտին: Բայց մինչ այդ պետք է նախ լուծեն Արման Բաբաջանյանի կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածուի հարցը, ով անձնական տարաձայնություններ ունի ՔՊ թեկնածուի հետ եւ չի ցանկանում միավորվել ՔՊ-ի հետ»։Ավելին10:2528.09.22 -
ՔաղաքականՊատգամավոր Շիրակ Թորոսյանի կնոջ ընկերությունն «ատկատով» է զբաղված«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախկին ՀՀԿ-ական, այժմ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի կինը՝ Սուսաննա Աղաբաբյանը, տուրիստական ընկերություն ունի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Աղաբաբյանին պատկանող «Էդեն տուր» ընկերությունը թեեւ մի շարք ուղղություններով է աշխատում, բայց հիմնականում սոցփաթեթների վրա է կենտրոնացած: Մեզ հետ զրույցում պատգամավոր Թորոսյանը հաստատեց կնոջ բիզնեսին առնչվող լուրն ու փոխանցեց, որ ընկերությունը, այո, նաեւ սոցփաթեթների շահառուներին է սպասարկում: «Լուրեր ունենք, թե Ձեր կնոջ ընկերությունը, շահառուների ու հյուրանոցների հետ ներքին պայմանավորվածությամբ, կոնկրետ «ատկատով» է զբաղված»,- դիմեցինք պատգամավորին: Թորոսյանն իհարկե հերքեց այդ լուրն ու երկար բացատրեց, թե ինչպես է տեղի ունենում շահառու-տուրիստական ընկերություն համագործակցությունը, բայց դե բոլորիս շրջապատում էլ մանկավարժներ կամ այլ շահառուներ կան, ու բոլորս էլ լավ գիտենք, թե ինչպես են մարդիկ կանխիկացնում սոցփաթեթների իրենց գումարները, ում ինչքան «փայ» տալով»:Ավելին10:1828.09.22 -
ՔաղաքականՀԱՊԿ-ը որևէ կերպ չի խոչընդոտում, որ ՀՀ ԶՈւ-ն պաշտպանի մեր սահմանները․ Դավիթ ՏոնոյանՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմը խմբավորել է վերջին շաբաթներին տարբեր լրատվամիջոցներից ստացված հարցերը եւ ներկայացնում է պատասխանները: - Ստեղծված իրավիճակում ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի տարածք ներխուժած եւ դիրքավորված թշնամանական զորքերի հետքաշումը: - Երկօրյա ռազմական գործողությունների արդյունքում բավականին տարօրինակ իրավիճակ է ստեղծվել՝ երկկողմանի զոհերի եւ վիրավորների քանակը բավականին մեծ է, դիրքային փոփոխությունների պատկերը՝ մտահոգիչ: Հակառակորդը հայտարարում է, որ իր նպատակին հասել է եւ արհամարհում է միջազգային բոլոր արձագանքները: Առերեւույթ ՀՀ զինված ուժերը «կաշկանդվածություն» են դրսեւորում, որը, կարծում եմ, քաղաքական որոշման արդյունք է: Նման «կաշկանդվածության» շարունակությունը ծանր հետեւանքներ է թողնելու զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակի եւ, հետեւաբար, մարտունակության վրա: Հարց է առաջանում՝ ո՞րն է այն «կարմիր գիծը», որի հատման պարագայում Զինված ուրեն այլեւս կաշկանդված չեն լինի: Արդյո՞ք քաղաքական իշխանությունը զինված ուժերի գործողությունները գնահատում է բավարար, թե՞ կարծում է, որ դրանք ունակ չեն նշված իրավիճակում պատշաճ գործելու, եւ ցանկացած հանդուգն գործողություն կարող է մեծաթիվ կորուստների պատճառ դառնալ: Այս հարցադրումներին հրապարակային պատասխաններ չեն հնչել: ՀՀ սահմանների վտանգված լինելը չի չեզոքացվելու, ժողովրդական լեզվով ասած, «պլստալու», «արանքը ճղելու» կամ «Աստված կտա»-ի միջոցով: Զինված ուժերի ղեկավարությունը քաղաքական ղեկավարությունից պետք է պահանջի բանակին անհրաժեշտ միջոցների մատակարարում, իսկ կառավարությունն օր առաջ դա պետք է ապահովի՝ ցանկացած գնով: Կրկնում եմ՝ ցանկացած գնով. եւ՛ ուղիղ, եւ՛ փոխաբերական իմաստով: - Հայաստանը պաշտոնապես հայտարարել է, որ Նախիջեւանից ներխուժման վտանգ է տեսնում: Ի՞նչ կարող են անել զինվորականները եւ դիվանագետները այդ վտանգը չեզոքացնելու կամ մեղմելու համար: - Նախիջեւանի ուղղությունը նոր չէ, որ խնդրահարույց է: Ժամանակին բավականին միջոցներ ձեռնարկվել էին այդ ուղղությամբ ռազմական գործողությունների վտանգը չեզոքացնելու համար: Մոտեցումս հետեւյալն է՝ Զինված ուժերի մարտունակությունը սեղմ ժամկետում պետք է կտրուկ բարձրացնել, որակական փոփոխություն ապահովել հակառակորդի նկատմամբ, որպեսզի հնարավոր լինի ժամանակակից ռազմական գործողություններ վարել ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով եւ ապահովել ՀՀ պարտավորությունը Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը եւ ինքնորոշվելու իրավունքը երաշխավորելու առումով: - Նենսի Փելոսիի այցից առաջ, դրա ընթացքում եւ դրանից հետո կարծիքներ հնչեցին, որ Հայաստանը պետք է փորձի ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցություն ծավալել Արեւմուտքի հետ: Որքանո՞վ եք իրատեսական համարում նման գաղափարները: - Նման համագործակցություն ծավալելու գաղափարը նոր չէ եւ լիովին իրատեսական է: Գործնական առումով ինձ հայտնի չէ, թե արդյո՞ք արեւմտյան երկրները 2020 թվականի նոյեմբերից հետո հանել են քաղաքական սահմանափակումները Հայաստանին եւ Ադրբեջանին սպառազինություններ մատակարարելու վերաբերյալ: Եթե այդ սահմանափակումները հանվել են, թուլացվել են կամ «անտեսվում են», ապա՝ ի գո՛րծ: ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը երբեք իրական խոչընդոտ չի եղել Արեւմուտքից ռազմական գնումներ կատարելու համար, դա արհեստածին միֆ է: Գործել են զուտ վերոհիշյալ սահմանափակումները: Նշեմ նաեւ, որ զենքի եւ զինամթերքի գնումները լռություն են սիրում, այլ ոչ թե հրապարակախոսական ելույթներ։ - Հայաստանի իշխանությունները հանդես են եկել ՀԱՊԿ-ի փաստացի անգործության հրապարակային քննադատությամբ: Ինչպե՞ս եք գնահատում դա: - ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը, որպես Ադրբեջանին զսպող գործոն, դարձյալ միֆ է, որի փլուզման ականատեսն ենք հիմա: ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին հետապնդում է անվտանգության ապահովման այլ՝ բազմաշերտ նպատակներ, որոնց փոփոխություն ես չեմ տեսնում: Անկախ ամեն ինչից, ՀԱՊԿ-ը որեւէ կերպ չի խոչընդոտում, որ ՀՀ Զինված ուժերը պաշտպանեն մեր սահմանները։Ավելին10:1128.09.22 -
ՔաղաքականՖրանսիան պատվիրակություն կուղարկի Հայաստան` Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները գնահատելու համարՖրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնուն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Քննարկել ենք իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին: Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, իսկ ադրբեջանական ուժերը պետք է վերադառնան իրենց նախնական դիրքեր»,- գրել է նա: Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ պատվիրակություն կուղևորվի Հայաստան` իրավիճակը գնահատելու համար:Ավելին10:0728.09.22 -
ՔաղաքականՀայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնականի հետԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի միջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Սալիվանը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում։ «Այսօր ընդունել եմ Հիքմեթ Հաջիևին և Արմեն Գրիգորյանին ուղիղ և կառուցողական շփումների համար։ Քննարկեցինք հետագա բռնություններից խուսափելու, ինչպես նաև հստակ ժամանակահատվածում կենտրոնացած բանակցություններ անցկացնելու կարևորությունը։ Հստակեցրել ենք նաև կոնկրետ քայլեր, որոնք կնպաստեն կայուն ու տևական խաղաղությանը»,- հայտնել է Սալիվանը։Ավելին10:0028.09.22 -
ՀասարակականԱռաջիկա օրերի եղանակի կանխատեսումըՇիրակում գիշերը՝ +1 +6, ցերեկը՝ +20 +25,Ավելին00:0028.09.22
2022-09-27
-
ՀասարակականԿյանքից հեռացել է օլիմպիական չեմպիոն Ռաֆայել Չմշկյանը93 տարեկանում կյանքից հեռացել է լեգենդար ծանրորդ, օլիմպիական չեմպիոն Ռաֆայել Չմշկյանը:Ավելին23:5027.09.22 -
ԱշխարհԱՄԷ-ն կչեղարկի դիմակների ռեժիմը հյուրանոցներում և ռեստորաններումԱրաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները սեպտեմբերի 28-ից կթեթևացնեն COVID19-ի դեմ սահմանափակումները:Ավելին23:4527.09.22 -
Միջազգային«Դադարե՛ք սպանել իմ ժողովրդին». Կև Օրկիյանը սթափեցնում է աշխարհինՀայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի մասին պատմող reel-երի հեղինակ Կև Օրկիյանի հետ է զրուցել «Հայլուր»-ի թղթակից Լիլիթ Գասպարյանը:Ավելին23:4027.09.22 -
ԻրավականԵրևանի պարեկները ձերբակալել են մարտական նռնակով զինված տղամարդուՊարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկանները սեպտեմբերի 25-ին Աջափնյակում ծառայութնյուն կատարելիս Իոսիֆյան փողոցում ձերբակալել են 52-ամյա մի տղամարդու։Ավելին23:3127.09.22 -
ՀասարակականԲրյուսելի Անրի Միշո հրապարակի հայկական խաչքարի մոտ ծաղիկներ են խոնարհվել` ի հիշատակ 44-օրյա պատերազմի զոհերիԱրցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի երկրորդ տարելիցի կապակցությամբ` Բրյուսելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմը ծաղիկներ զետեղեց Բրյուսելի Անրի Միշո հրապարակում գտնվող հայկական խաչքարի մոտ։Ավելին23:2327.09.22 -
Միջազգային«Վախենալու է տնից դուրս գալը». Իժևսկը՝ դպրոցում արյունահեղությունից հետոՀայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հեռագիր է հղել իր ռուս պաշտոնակցին՝ Վլադիմիր Պուտինին՝ ցավակցելով Իժևսկի ողբերգության համար:Ավելին23:2027.09.22 -
ՀասարակականOpel-ը Տառերի պուրակի մոտ մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է դաշտում. կան վիրավորներԱյսօր՝ սեպտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:50–ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Տառերի պուրակի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:Ավելին23:1027.09.22 -
ՄիջազգայինԳերմանացի պաշտոնյան Էրդողանին անվանել է «կոյուղու առնետ»․ Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել էԹուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը խստորեն դատապարտել է Գերմանիայի դաշնային խորհրդարանի փոխնախագահ Վոլֆգանգ Կուբիցկիի կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին արված «վիրավորական արտահայտությունները»։Ավելին23:0027.09.22 -
ՄիջազգայինՄակրոնը Ալիևին կոչ է արել հետ քաշել զորքերն ու հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ֆրանսիայի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ այս զրույցը հաջորդել է սեպտեմբերի 26-ին Ելիսեյան պալատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպմանը և տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։Ավելին22:5427.09.22 -
ՀասարակականՀայտնաբերվել է սեպտեմբերի 14 -ին անհետ կորած շարքային Սամվել ԱնթանյանըՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ին հայտնաբերվել է ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի ժամանակ՝ սեպտեմբերի 14-ից անհայտ կորած համարվող շարքային Սամվել Գրիգորիի Անթանյանը:Ավելին22:4727.09.22 -
ՀասարակականԱղոթում եմ արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց արյունը թափած մեր նահատակների համար. Արամ Ա կաթողիկոսՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառը ֆեյսբուքի էջում գրել է.Ավելին22:4227.09.22 -
ՀասարակականԻրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին 22:00-ի դրությամբԱյս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:Ավելին22:3827.09.22 -
ՀասարակականՀրետակոծված Ջերմուկը. թշնամին նաև «գրադով» է հարվածել Հայաստանի ամենամեծ առողջարանային քաղաքինԱրցախում պատերազմից 2 տարի անց հրետակոծված է Հայաստանի ամենամեծ առողջարանային քաղաքը:Ավելին22:3427.09.22 -
ՀասարակականՄիգրացիոն ծառայության պետը ներկայացրել է Արցախի և Հայաստանի սահմանամերձ գոտիների տեղահանության ծավալներըՄիգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր մասնակցել է ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամի կազմակերպած «Բացահայտելով միգրացիան Կովկասում և դրանից դուրս» թեմայով համաժողովին։Ավելին22:2527.09.22