Լրահոս

2022-09-28
  • Img default alt hy
    Իրավական
    Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 51 դեպք
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 27-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 51 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, անձնական ունեցվածքի գողության և բռնություն գործադրելու հրապարակային կոչերի՝ 5-ական, խարդախության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման `4-ական, ընտանեկան բռնության՝ 3, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, թմրանյութի հայտնաբերման և 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու՝ 2-ական, շորթման, խուլիգանության, ինքնիրավչության, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու ու անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5 և բնակարանային գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 2 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: `
    12:00
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    11:52
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    50-ամյա վարորդը «07»-ով Գյումրի-Արմավիր ճանապարհին բախվել է արգելապատնեշին, վերջինս հիվանդանոցում մահացել է
    Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 50-ամյա Հրաչյա Դ-ն իր վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 19 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճամփեզրի արգելապատնեշին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/28/1223176/
    11:50
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում կատաղություն հիվանդության դեպքերն աճել են. ընթացիկ տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 4554 դեպք
    Աշխարհում ամեն տարի կատաղություն հիվանդությունից տասնյակ հազարավոր մարդիկ են մահանում: Հայաստանում ևս դեպքերն աճել են. տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 4554 դեպք, նախորդ տարի նույն ժամանակահատվածում` 4052 դեպք։ Ի՞նչ գիտենք հիվանդության մասին Կատաղությունը սուր վիրուսային զոոնոզ հիվանդություն է` պոլիէնցեֆալիտին բնորոշ ախտանշաններով: Մարդու մոտ կլինիկական ախտանշանների առկայության դեպքում հիվանդությունն ավարտվում է մահով: Բնության մեջ վարակի հիմնական աղբյուր և պահոց են համարվում գիշատիչ կենդանիները, չղջիկները, առնետները իսկ կենցաղում` ընտանի կենդանիները (շներ, կատուներ), գյուղատնտեսական կենդանիները: Վարակի փոխանցման մեխանիզմը մարդու անմիջական շփումն է վարակի աղբյուրի հետ (մաշկի կամ արտաքին լորձաթաղանթների ամբողջականության խախտում` կծելու, ճանկռելու և այլնի արդյունքում): Նաև վարակված կենդանու թքի միջոցով` անմիջական շփման դեպքում (լորձաթաղանթներով կամ մարդու վնասված մաշկով)։ Կենդանիների հիվանդության գաղտնի շրջանը 14-16 օր է, որից հետո հիվանդ կենդանին դառնում է անհանգիստ, գրգռված, նկատվում է առատ թքարտադրություն, հրաժարվում է խմելուց և ուտելուց, առաջնում են ջղաձգումներ, լուծանք և կենդանին սատկում է: Մարդկանց մոտ հիվանդության գաղտնի շրջանի տևողությունը 10 օրից մինչև 1 տարի է և պայմանավորված է կծած տեղով (գլուխը, դեմքը, վիզը, ձեռքի մատները կծելիս այդ տևողությունը կարճ է, իսկ իրանը, ոտքը կծելիս` երկար): Ի՞նչ անել կենդանու կծելու դեպքում, ո՞րն է բուժումը Կատաղություն հիվանդությունը սպեցիֆիկ բուժում չունի: Կանխարգելիչ պատվաստումները (հակակատաղության պատվաստանյութ) համարվում են նաև բուժում, հետևաբար անհրաժեշտ է կենդանիների, հատկապես՝ թափառող, անհայտ և վայրի կծելու դեպքում անմիջապես դիմել բժշկական օգնության՝ վերքը մշակելու և համապատասխան պատվաստումներ ստանալու համար:
    11:45
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Շոլցը հավաստել է, որ Գերմանիան ամեն ինչ կանի ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև բախումը կանխելու համար
    Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել Է, որ ԳԴՀ-ն միայնակ չի գործի Ուկրաինային սպառազինությունների մատակարարումների հարցում եւ հնարավորինս ամեն ինչ կանի Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ուղղակի բախում թույլ չտալու համար: Այս պնդմամբ նա հանդես Է եկել սեպտեմբերի 28-ին Neue Zürcher Zeitung թերթում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Դաշնային կառավարության դիքորոշումը պազ է. չգործել միայնակ: Այդպես կլինի նաեւ այսուհետեւ»,- արձանագրել Է Շոլցը՝ պատասխանելով Կիեւին գերմանական տանկերի մատակարարումների մասին հարցին: Սակայն Ուկրաինայում իրադրությունը, նրա խոսքվ, «շատ դինամիկ է, եւ Գերմանիան մշտապես կատարում Է իրադրության վերագնահատում»: Բայց երկրի քաղաքական ուղեգիծը, ինչպես նշել Է ԳԴՀ-ի կառավարության ղեկավարը, «մնում Է հստակ»: «Գերմանիան իր հնարավորությունների չափով աջակցում Է Ուկրաինային եւ միեւնույն ժամանակ հնարավորինս ամեն ինչ անում Է ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ ուղղակի բախումը կանխելու համար»,- ամփոփել Է Շոլցը՝ ճշտելով, որ դա բոլոր որոշումների հիմքն Է: «Եվ դա նաեւ համապատասխանում Է քաղաքացիների ճնշող մեծամասնության կամարտահայտությանը»,- եզրափակել Է Գերմանիայի կանցլերը: ԳԴՀ-ն վերջին շաբաթներին առանձնապես խիստ քննադատության Է ենթարկվում Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի մի շարք երկրների ներկայացուցիչների կողմից, որ Կիեւին չի ուղարկում հարձակողական մարտական գործողությունների համար անհրաժեշտ տանկեր եւ հետեւակի մարտական մեքենաներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    11:37
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից զրկող և պատժամիջոցներ նախատեսող բանաձև է ներկայացվել նաև ԱՄՆ Սենատում
    ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և նույն հանձնաժողովի անդամ Մարկո Ռուբիոն սեպտեմբերի 27-ին հանդես են եկել երկկուսակցական օրենսդրական նախաձեռնությամբ, որը դատապարտում է ադրբեջանական վերջին ագրեսիան ՀՀ նկատմամբ, կոչ է անում անհապաղ դադարեցնել ամերիկյան անվտանգային աջակցությունն Ադրբեջանին, ազատ արձակել հայ ռազմագերիներին, պատժամիջոցներ կիրառել պատերազմական հանցագործությունների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Հայ Դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: Ըստ հաղորդագրության՝ բանաձևով համերաշխություն է հայտնվում ՀՀ տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև կոչ է արվում մեծացնել Հայաստանին և Արցախին տրամադրվող ամերիկյան օժանդակությունը։ Ներկայացված բանաձևի նախագծի առիթով Ռոբերտ Մենենդեսը նկատել է․ «Ադրբեջանի վերսկսած հարձակումը հայկական տարածքների վրա և քաղաքացիական ենթակառուցվածքների կոպիտ թիրախավորումը մարդկային կյանքի հանդեպ արհամարհանքի սարսափելի ցուցադրություն է։ Քանի որ տարածաշրջանի համայնքները, ներառյալ Կապանը, Գորիսը, Ջերմուկը, Վարդենիսը և Ճակատենը տառապում են Ալիևի վարչակարգից, Միացյալ Նահանգները պետք է աջակցության խոսքերը որոշակիացնի Հայաստանի ժողովրդի համար արվող գործողություններով: Այս բանաձևով մենք հասկացնում ենք, որ ԱՄՆ կառավարության համար ազգային անվտանգության հրամայական է անել ճիշտը և մեկընդմիշտ դադարեցնել անվտանգության ապահովման աջակցությունն Ադրբեջանին»: Իր հերթին Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Մենք ողջունում ենք նախագահ Մենենդեսի և սենատոր Ռուբիոյի վճռական ջանքերը՝ կիրառելու «907-րդ բանաձևը», որը դադարեցնում է ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից ինքնիշխան Հայաստանի և Արցախի տարածքների շարունակական օկուպացման: «Ամերիկյան «արհեստական հավասարության» քաղաքականությունը միայն քաջալերել է նախագահ Ալիևին ընդլայնել իր հարձակումները Հայաստանի և Արցախի դեմ։ Վաղուց ժամանակն է դադարեցնել անվտանգության ոլորտում Ադրբեջանին տրամադրվող օգնությունը և պատժել Ալիևին և նրա կոռումպացված կառավարությանը»։ ԱՄՆ Սենատում Ռոբերտ Մենենդեսի և Մարկո Ռուբիոյի ներկայացրած բանաձևով, փաստորեն, Ադրբեջանին ամերիկյան անվտանգության օժանդակությունից զրկելու, պատժամիջոցների կիրառման ինչպես նաև հայկական շահերի պաշտպանության տեսանկյունից կարևոր այլ հարցեր մտնում են նաև ԱՄՆ Սենատի օրակարգ։
    11:30
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արման Թաթոյանը ԱՄՆ-ում համաժողովի ընթացքում մանրամասն ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումները
    Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի (The Armenian National Committee of America-Western Region (ANCA Western Region) հրավերով Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը մասնակցել է բարձրաստիճան համաժողովի ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում։ Համաժողովի ընթացքում փաստահավաք աշխատանքների արդյունքներով մանրամասն ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումները՝ սկսած 2021թ. մայիսի 12-ց մինչև 2022թ. սեպտեմբերի 15: Մասնավորապես, քարտեզի վրա մանրամասն ցուցադրել է ադրբեջանական տեղակայումները, ինչպես նաև այն, որ 2022թ. սեպտեմբերի հարձակումները ՀՀ-ի նկատմամբ տեղի են ունեցել նաև 2020թ. մայիսին ներխուժած վայրերից: Ներկայացրել է նաև քաղաքացիական բնակավայրերն ավերելու, զինծառայողներին խոշտանգելու, մարմինները մասնատելու և ադրբեջանական այլ պատերազմական հանցանքների ապացույցները: Արման Թաթոյանը շեշտել է, որ ադրբեջանական զինված ուժերն անհնարինության են վերածել ՀՀ սահմանային խաղաղ բնակիչների կյանքը: Ցուցադրել է նաև ադրբեջանական հայատյացության ու թշնամանքի ապացույցները. պետական հովանավորությամբ այս քաղաքականությունը ոչ միայն չի նվազում, այլ ավելի է խորացել՝ լինելով իշխանությունը պահպանելու գործիք և հասնելով ֆաշիզմի: Խոսքը բոլոր ոլորտների մասին է՝ սկսած կրթության բոլոր մակարդակներից մինչև մշակույթ և ունի թե՛ կրոնական, թե՛ էթնիկ հիմքեր: Ադրբեջանական զինված ծառայողները տեսանկարում ու լուսանկարում են իրենց գործած վայրագությունները և հրապարակում դրանք, որ սեփական հասարակությունում արժանանան գովասանքի, իսկ հայ հասարակությունը ենթարկեն ահաբեկման և պատճառեն հոգեկան տառապանքներ: Այդ վայրագությունները ոչ թե առանձին-առանձին հանցանքներ են, այլ միասնական քաղաքականության հետևանքներ են, միասնական շղթայի բաղկացուցիչ մասեր: Արման Թաթոյանը շեշտել է, որ հրեշավոր պատերազմական հանցանքերի, հայատյացության հովանավորության համար ադրբեջանական իշխանությունները, այդ հանցանքները կատարողները պետք է ենթարկվեն պատասխանատվության: Առանց դրա իրական խաղաղություն հնարավոր չէ հաստատել: Ադրբեջանական բարձրագույն իշխանությունն ինքն է հպարտանում, որ հայերի նկատմամբ ատելությամբ լցված սերունդներ են մեծացնում:
    11:26
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    SOS. Արայիկ Հարությունյանի և ադրբեջանցիների նոր դավադիր պլանը․ ինչ դեր ունի Ռուբեն Վարդանյանը․ Բորիս Մուրազի
    Politik.am-կայքի խմբագիր Բորիս Մուրազին իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «SOS. Արայիկ Հարությունյանի և ադրբեջանցիների նոր դավադիր պլանը․ ինչ դեր ունի Ռուբեն Վարդանյանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 12-ին հրամանագիր է ստորագրել Հանրային խորհուրդ ստեղծելու մասին: Շատերի համար ոչինչ չասող այս հրամանագրի տակ բավական վտանգավոր պրոցեսներ են թաքնված։ Արցախի նախագահին մոտ կանգնած իմ աղբյուրները տեղեկացնում են, որ Արայիկ Հարությունյանը բավական երկար ժամանակ է՝ ակտիվ քննարկումների և բանակցությունների մեջ է ադրբեջանական կողմի հետ։ Այս մասին անգամ Արայիկ Հարությունյանն է խոսել՝ ադրբեջանցիների հետ կապը ներկայացնելով որպես արցախահայերի շահերի պաշտպանություն։ Այդ բանակցություններում ադրբեջանական կողմը երաշխավորել է Արայիկ Հարությունյանի անձնական շահերի պաշտպանությունը, եթե նա գործի ըստ պայմանավորվածության։ Իսկ պայմանավորվածությունը կայանում է նրանում, որ հայրենասիրական կենացների և ազգային համախմբման անվան տակ քանդելու են պատերազմից հետո մնացած Արցախի պետականության վերջին փշուրները։ Ըստ այդ բանակցություններում հաստատված պլանի՝ սպասվող քայլերը հետևյալն են. 1․ Ստեղծվելիք Հանրային խորհրդին Արայիկ Հարությունյանը փորձելու է պատվիրակել լիազորորություններ, որոնք հատուկ են Ազգային Ժողովին։ Խորհրդի վերջանական ձևավորումից հետո Արցախի Ազգային Ժողովի աշխատանքը դառնալու է լուսանցքային կամ ընդհանրապես կդադարի գործել։ 2․ Նույն ժամանակ Արայիկ Հարությունյանը պետնախարար է նշանակելու գործարար Ռուբեն Վարդանյանին։ Նա լինելու է պլանը վերջնական նպատակին հասցնող հիմնական գործիքը։ Այս պահին դժվար է վստահ ասել, որ Ռուբեն Վարդանյանը հստակ գիտակցում է, թե ինչ խաղի մեջ է իրեն ներքաշում Արայիկ Հարությունյանը։ 3․ Ժողովրդական միլիցիա ստեղծելու անվան տակ Արայիկ Հարությունյանը վերջնականապես քանդելու է առանց այն էլ իր կարողությունների մեծ մասը կորցրած Արցախի բանակը։ Արցախից դուրս են հանվելու բանակային հատուկ զինատեսակները, այդ թվում՝ հրետանին և զրահամեքենաները։ Արցախի ամբողջ պաշտպանությունը մնալու է մի քանի հարյուր, գուցե մի քանի հազար ոստիկանների վրա, որոնք զինված են լինելու՝ լավագույն դեպքում ինքանձիգով։ 4․ Պետական ինսիտուտների վերջնական ապամոնտաժումից հետո Արայիկ Հարությունյանը հայտարարելու է, որ պահում է պատերազմից հետո տրված իր խոստումը՝ հրաժարական է տալու։ Այս հրաժարականից հետո պարալիզացված ԱԺ-ի ֆոնին Արցախը այլևս չի ունենալու ընտրված իշխանություն, և պատերազմական ծանր վիճակում գտնվող պետության միակ պաշտոնյան լինելու է պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Արցախի նախագահական աշխատակազմի իմ աղբյուրը վստահեցնում է, որ ռուսները կամ տեղյակ չեն Արայիկ Հարությունյանի և ադրբեջանցիների պլաններից, կամ մասնակի են տեղյակ և չեն պատկերացնում, որ Արայիկ Հարությունյանը պատրաստ է գնալ նման դավաճանության։ Այս հրապարակմամբ մենք, ըստ էության, բացում ենք Արայիկ Հարությունյանի և ադրբեջանցիների խաղաքարտերը, ու եթե ռուսական կողմը սրա դեմ ոչինչ չի ձեռնարկում, ապա համապատասխան հետևություններն անպայման կարվեն և, ըստ էության, նրանք մասնակից կդառնան այդ դավադրությանը։ Հ․Գ․ Հետաքրքիր է, որ երբ արցախցի աղբյուրիս հետ քննարկում էինք այս զարգացումները, լրատվականները տարածեցին Արցախի նախկին ԱԽՔ Սամվել Բաբայանի հայտարարությունը, որով նա բոլորին հոկտեմբերի 5-ին հրավիրում էր Ստեփանակերտ՝ հանրահավաքի։ Բաբայանն էլ, կարծես, հնարավոր զարգացումների հոտն առել է ու կամ փորձում է Արայիկ Հարությունյանի հետ գնալ նոր նյութական պայմանավորվածության, որի դիմաց նա աչք կփակի կատարվողի վրա, կամ ցանկանում է պահից օգտվել և ինքը զբաղեցնել Ռուբեն Վարդանյանի տեղը՝ այդպիսով դառնալով Արայիկ Հարությունյանի և ադրբեջանցիների գործընկերն Արցախի պետականության տապալման գործում»։
    11:22
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում և ևս ութ մարզում լույս չի լինի
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Անդրանիկի փ. 92, 100, 106, 108, 118, 120 շենքեր, Անդրանիկի փ. 88, 98, 102, 104 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Մուրացան փ. 109 շենք, Ռոստովյան փ. 13, 15, 17 շենքեր, Սասունցի Դավթի փ. 50-58 սեփական տներ, 11:00-17:00 Ագաթանգեղոսի փ. 7 շենք, Խորենացի փ. 29, 29ա շենքեր, Մաշտոցի պող. 5, 5ա, 5բ, 5գ, 5դ շենքեր, Սարյան փ. 36, 38, 40, 40ա շենքեր, Եր․ Քոչարի փ. 21/1, 25, 27 շենքեր, Զավարյան փ. 57/19 շենքի բնակիչ- բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մամիկոնյանց փ. 34Ա, 34Բ, 36/1, 36/2 շենքեր, Բաղրամյան 1-ին փակ․ 7-15 սեփական տներ, Ալիխանյանց փ. 1-14 սեփական տներ, Սարմենի փ. 50 շենք, Բաղրամյան պող. 18, 20, 22 շենքեր, Զարոբյան փ. 38, 38/1 շենքեր, Զարոբյան փ. 7-62 սեփական տներ, Սարմենի փ. 30, 32, 36, 38, 40, 42, 48 սեփական տներ, Բաղրամյան պող. 18-20 սեփական տներ, Աճառյան փ. 7/6, 15, 35/74, 37/7 շենքեր, Ծարավ Աղբյուրի փ. 167/1, 175/5 շենքեր, Ծարավ Աղբուրի փ. 66/1-177/6 սեփական տներ, Ավան՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, սեփականատերեր՝ «Ա․ Պետրոսյան», «Ա․ Աշխատորյան», «Լ․Մխիթարյան», «Կ․ Ուզունյան», «Ռ․ Հայրապետիան», «Ս․Մուրադյան», «Մ․ Վասոյան», «Ռ․ Էվանյան», «Գ․ Եփրեմյան», «Կ․ Աթոյան» և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզի՝ 10:00-13:00 Մասիս քաղաք` 1-7-րդ, Հերացի, Դպրոցականների, Հանրապետության, Արարատյան, Ազատամարտիկների, Գարեգին Նժդեհի փողոցներ մասնակի, 1-ին, 2 րդ և Նոր թաղամասեր մասնակի, 10:30-13:00 Նարեկ գյուղ մասնակի, 10:30-16:00 Արտաշատ քաղաք` Մարքսի, Թովմասյան, Աղայան, Թումանյան, Կիրովի, Ղուկասյան, Ստեփանյան, Աբովյան, Ա. Խաչատրյան, Նար-Դոսի, Չարենցի, Իսահակյան, Ս.Հակոբյան, Ներսիսյան, Մամիկոնյան, Պռոշյան, Տերյան, Ավագյան, Շահումյան, Աթարբեկյան, Կոմիտասի, Գործարանային, Երևանյան, Մյասնիկյան, Մխչյան, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 13:00-16:00 Մասիս քաղաք՝ 1-7-րդ, Հերացի, Դպրոցականների, Հանրապետության, Արարատյան, Շիրազի, Շիրակի փողոցներ մասնակի, 1-6-րդ և Նոր թաղամասեր մասնակի, Վայոց Ձորի մարզի՝ 11:00-15:00 Ելփին գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղաշեն, Կոտայք և Կամարիս գյուղեր մասնակի, Գեղարքունիքի մարզի՝ 11:00-13:00 Մարտունի քաղաք՝ Զորավար Անդրանիկի թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գեղհովիտ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լոռու մարզի՝ 11:00-16:00 Բլագադարնոյե, Մեղվահովիտ և Նորամուտ գյուղեր, Տավուշի մարզի՝ 11:00-13:00 Դիլիջան համայնք՝ Հովք գյուղ, Շիրակի մարզի՝ 11:00-17:00 Ամասիայի տարածաշրջան՝ Բյուրակն, Մեղրաշատ և Ողջի գյուղեր, Սյունիքի մարզի՝ 10:30-16:30 Շինուհայր գյուղ մասնակի, 11:00-16:00 Հարթաշեն գյուղ մասնակի: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    11:15
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    46-ամյա վարորդը BMW-ով Ախուրյանում բախվել է շինության պատին, նրա կինը տեղում մահացել է
    Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 46-ամյա Հովհաննես Դ-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Ախուրյանի խճուղու թիվ 6 շենքի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել շենքի պատին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/28/1223170/
    11:08
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կարեն Անդրեասյանին ամեն գնով ցանկանում են ԲԴԽ նախագահ նշանակել
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատական համակարգում կենացները գնալով քաղցրանում են: Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 26-ին ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը եւ Երանուհի Թումանյանցը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրվել են որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանություններն ամեն գնով ցանկանում են Կարեն Անդրեասյանին նշանակել ԲԴԽ նախագահ, սակայն ՔՊ խմբակցությունում Կարեն Անդրեասյանին ԲԴԽ նախագահ նշանակելը այդքան էլ չեն ընդունել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ խմբակցությունում կարծիքներ են հնչել, որ նա նախկին իշխանությանը սպասարկողներից մեկն է եղել, եւ թե ինչպես կարելի է նրան նման պատասխանատու պաշտոնի տանել: Այս իրավիճակին զուգահեռ դատական համակարգում կարծիքներ են հնչել, որ Անդրեասյանի մուտքը դատական համակարգ հղի է լինելու լուրջ վտանգներով: Դատական համակարգում հիշել են Կարեն Անդրեասյանի խոսքերը դատավորների հասցեին, մասնավորապես՝ 2019 թվականի մայիսի 23-ին Հանրային հեռուստաընկերության եթերից հայտնել էր, որ Հայաստանում, 50-60 դատավորից բացի, մնացածները սպասարկում են մաֆիայի շահերը: «Սահմանադրությունն այդ դատավորներին պետք է վաղուց ուղարկած լիներ կալանավայր»: Նա Պետրոս Ղազարյանին սեպտեմբերի 2-ին տված հարցազրույցում հնչեցրել էր հետեւյալ արտահայտությունը. «Իմ ձեռքը լիներ՝ ընդամենը կես ժամում վեթինգն արել-վերջացրել էի, բայց, ցավոք սրտի, էս երկրում կա օրենք»: Այսինքն՝ դատական համակարգում 50-60 դատավորներ միայն կարող են հանգիստ շունչ քաշել, մյուսների կյանքը դժոխք կդառնա՝ «օրենքով»: Իսկ մինչ այդ՝ դեռ հեռավոր 2013 թվականին, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը արտահերթ զեկույց հրապարակեց՝ ներկայացնելով դատական համակարգում պտտվող կաշառքի սակագները: Ըստ օմբուդսմենի զեկույցի՝ Առաջին ատյանի դատարաններում 500-10.000 ԱՄՆ դոլարով են վճիռ կայացնում, Վերաքննիչ դատարաններում՝ 2.000-15.000 ԱՄՆ դոլարով, իսկ բարձրագույն ատյանում՝ Վճռաբեկ դատարանում՝ 10.000-50.000 ԱՄՆ դոլարով: Այս աղմկալի հայտարարությունից հետո դատական համակարգը կոնկրետ փաստեր էր ուզում, սակայն մինչ օրս մնաց անպատասխան այդ պահանջը: Սա նշանակում է, որ անպատասխան հարցերի հնչեցմամբ էլ գուցե ապագայում շատ դատավորների «գլուխներ թռնեն», բայց դա ամենեւին չի նշանակում՝ արդարությունը կվերականգնվի, կամ կլինի օրենքի առաջ հավասար վերաբերմունք»:
    11:07
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Խրամատում կանգնած տղերքի աչքերում անսահման հավատ կար, երակներում ` եռանդ, սրտում` հույս». Արսեն Սաֆարյան
    րգիչ Արսեն Սաֆարյանն իր ինստագրամյան էջում հրապարակում է արել 44-օրյա պատերազմից, որին կամավորագրվել եր: «Խրամատում կանգնած տղերքի աչքերում անսահման հավատ կար, երակներում ` եռանդ, սրտում` հույս... նրանց հողն էր ուժ տալիս... Փառք ձեզ, տղերք ջան, ձեր սխրանքին ու ձեր ազնիվ երազանքին հազար փառք ու հազար երանի.. », - լուսանկարը մակագրել է Արսեն Սաֆարյանը:
    11:03
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար՝ Հրազդանի կիրճում․ կան վիրավորներ
    Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։05-ի սահմաններում Հրազդանի կիրճում բախվել են BMW մակնիշի 2 ավտոմեքենաներ։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/28/1223156/
    11:00
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Զոհրաբ Մնացականյանն աշխատանքի է անցել մասնավոր ոլորտում
    «Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանն անցել է մասնավոր ոլորտում աշխատանքի։ Հիշեցնենք․ նա ԱԳ նախարարի պաշտոնից ազատվեց պատերազմից հետո՝ նոյեմբերի 20-ին, բայց մինչ օրս պահպանում է կապերն իշխանությունների հետ ու չի քննադատում նրանց, երբեմն էլ նրանց օգտին թվիթներ է անում։ Մեզ ասացին, որ Մնացականյանը աշխատանքի է անցել Նիկոլ Փաշինյանի հարազատ Ենոքավանում գործող «Ապագա ռեզորթ» հանգստյան համալիրում՝ որպես զարգացման գծով տնօրեն կամ մենեջեր։ Մենք փորձեցինք կապ հաստատել նախկին նախարարի հետ, սակայն նա չպատասխանեց զանգերին։ Նրա շրջապատից հաստատեցին այս տեղեկությունը»։
    10:54
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մարդիկ չեն կարող գնալ սահման. ՊՆ-ն հակադարձում է Փաշինյանին
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե ռազմական դրության անհրաժեշտություն չի տեսնում, սակայն առաջնագիծ մեկնել ցանկացողներին կոչ էր անում կամավոր դիմել զինկոմիսարիատներ: «Մենք նաեւ բազմաթիվ քաղաքացիներից առաջարկներ ենք ստանում, նաեւ կան քաղաքացիներ, ովքեր ասում են, որ ռազմական դրությանն էինք սպասում, որպեսզի մասնակցենք մեր երկրի ինքնիշխանության եւ տարածքային պաշտպանությանը։ Անվտանգության խորհրդի նիստում դա էլ ենք քննարկել եւ եկել ենք այն եզրակացության, որ եթե կան մարդիկ… հաստատ կան մարդիկ, ովքեր ուզում են ներգրավված լինել այս փուլում, նրանք կարող են սովորական ընթացակարգով, կամավորության հիմքով դիմել զինվորական կոմիսարիատներ, եւ այդ խնդիրը կլուծվի», – ասել էր Փաշինյանը: Փաշինյանի խոսքերի եւ իրականության մեջ հերթական անգամ մեծ տարբերություն կա: «Ժողովուրդ» օրաթերթը հարց էր ուղղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին. «Նիկոլ Փաշինյանն ամբիոնից հայտարարում է՝ եթե չեք ուզում հանձնել հողերը, կարող եք գնալ եւ պաշտպանել: Այն մարդիկ, որոնք դիմել են մինչեւ այսօր, ինչո՞ւ նրանց չեք թույլատրում գնալ սահման»: Ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը նշել է, թե զորահավաքը կազմակերպվում եւ իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու դեպքում: «Գործող օրենքի համաձայն՝ զորահավաքը կազմակերպվում եւ իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու դեպքում», – ասվում է ՊՆ-ի պատասխանում: Այսինքն՝ ստացվում է, որ իրականում մարդիկ չեն կարող գնալ սահման, պաշտպանել մեր երկիրը, քանի որ ռազմական դրություն, հետեւաբար նաեւ զորահավաք չկա: Նիկոլ Փաշինյանը ուղղակի պոպուլիստական հայտարարություն էր անում, թե՝ գնացե՛ք պաշտպանեք երկիրը, ո՞ւմ եք սպասում»:
    10:47
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Դեպի ՀՀ փոխանցվող դրամական միջոցների ծավալների բարձր աճերը չեն պահպանվել. «Լույս» հիմնադրամ
    «ԼՈւՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է 2022թ. հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները։ Այսպիսով՝ Ռուս-ուկրաինական հակամարտության պայմաններում Հայաստան ներհոսող կապիտալի և աշխատուժի էական դրական ազդեցությունները չեն արագանում, նկատվում է աճի տեմպի որոշակի նվազում: Տնտեսական ակտիվության ցուցանիշն օգոստոսին որոշակիորեն դանդաղել է հուլիսի համեմատ, այն դեպքում, երբ նախորդ տարվա օգոստոսին գրանցվել էր աճի տեմպի կտրուկ դանդաղում: Աճի տեմպի դանդաղման միտում է նաև նկատվում ծառայությունների և առևտրի ցուցանիշների դինամիկայում, որոնք առավել կտրուկ էին արձագանքել դրական շոկին և հանդիսանում են ՏԱՑ-ին հիմնական նպաստում ունեցող ճյուղերը: Սա խոսում է այն մասին, որ թեև տնտեսական ակտիվության աճը դեռևս բավական բարձր է, առաջիկայում առկա են դրա դանդաղման ռիսկեր: Ներկա բարձր տնտեսական ակտիվության աճ ապահովող գործոնները բավական զգայուն են: Ադրբեջանի կողմից սեպտեմբերին հրահրված ռազմական գործողությունների արդյունքում նկատվեց ՀՀ դրամի կտրուկ արժեզրկում, որը չեզոքացավ իրավիճակի կայունացմանը զուգահեռ: Դա ցույց է տալիս, որ ներկա իրավիճակը և դեպի ՀՀ ներհոսող ֆինանսական ռեսուրսները բավական զգայուն են երկրում տիրող իրավիճակի նկատմամբ և որևէ բացասական իրադարձության դեպքում կարող են կտրուկ չեզոքանալ, կամ կապիտալը կարող է ՀՀ-ից արտահոսել, ինչի արդյունքում ներկա բարձր տնտեսական ակտիվության տեմպը չի պահպանվի՝ իր բոլոր բացասական հետևանքներով: Գնաճի տեմպը որոշակիորեն դանդաղել է, սակայն դա մասամբ պայմանավորված է եղել բազայի էֆեկտով: Նախորդ տարի նույն ամիսներին գնաճի տեմպի զգալի արագացում էր նկատվել: Հետևաբար, գնաճային միտումների արագացման ռիսկերը դեռևս պահպանվում են: Այդ պայմաններում ՀՀ ԿԲ-ն սեպտեմբերին բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 10%: Սակայն նախորդ ամիսների վիճակագրությունը ցույց է տվել, որ ԿԲ տոկոսադրույքի բարձրացումից հետո գնաճը կարող է շարունակել արագանալ: Եթե արտաքին աշխարհի գնաճային միտումները, ինչպես նաև ՀՀ-ում մեծ պահանջարկը պահպանվեն, ապա գնաճի արագացումը կարող է շարունակվել նաև հետագա ամիսներին՝ ունենալով բացասական սոցիալական և տնտեսական հետևանքներ: Դեպի ՀՀ փոխանցվող դրամական միջոցների ծավալների բարձր աճերը ևս չեն պահպանվել: Ընթացիկ տարվա հուլիսին բանկային համակարգի միջոցով դեպի Հայաստան փոխանցված գումարների զուտ ներհոսքը գերազանցել է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշն ընդամենը 34.4%-ով, ինչը զգալիորեն ավելի փոքր է, քան նախորդ ամիսների աճերը: Սա ևս արտացոլում է շոկի ժամանակավոր լինելը և այն, որ իրավիճակի փոփոխության դեպքում ՀՀ-ում բարձր աճ ապահովող գործոնները կարող են չեզոքանալ: Հետևաբար, կառավարությունը պետք է ակտիվորեն միջոցներ ձեռնարկի ներհոսող կապիտալը տնտեսության արտադրողականությունը բարձրացնող նախագծերին և միջոցառումներին ուղղելու նպատակով:
    10:45
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Մեծն սահմանադրագետ» Վահագն Հովակիմյանը կգործուղվի ԿԸՀ՝ փոխարինելու Տիգրան Մուկուչյանին
    «Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող ՔՊ-ն իսկապես որոշել է պատգամավոր, մեծն սահմանադրագետ Վահագն Հովակիմյանին գործուղել ԿԸՀ՝ փոխարինելու Տիգրան Մուկուչյանին, չնայած նա պաշտոնի պահանջներին չի համապատասխանում։ Մուկուչյանի ժամկետը լրանում է հոկտեմբերի 12-ին, նա այդ պաշտոնում է 11 տարի։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ԿԸՀ-ն պետք է նոր նախագահ ունենա մինչեւ հոկտեմբերի 12-ը: ԿԸՀ նախագահի թեկնածուին կներկայացնեն նախ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովին, որտեղ հաստատում անցնելուց հետո հարցը կքննարկվի ԱԺ լիագումար նիստի ժամանակ, ապա կլինի փակ քվեարկություն: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը որոշել է կուսակցականացնել եւ ոչնչացնել բոլոր կառույցներն ու մանավանդ` ապաքաղաքական պաշտոնները։ Նախ նախագահական նստավայրը, ՄԻՊ-ն ու դատախազությունը զավթեցին, ՍԴ գործուղեցին Ստյոպա Սաֆարյանի քրոջը, շուտով ԲԴԽ կգործուղվի Կարեն Անդրեասյանը, ով իր կենսագրությունը սկսեց աշխատասենյակում Փաշինյանի լուսանկարը փակցնելով: Հերթը ԿԸՀ-ինն է»:
    10:40
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    «Արևմտյան Ադրբեջանի Գյոյչա-Զանգեզուրի» կարճատև կեղծ հանրապետությունը. Հարութ Սասունյան
    «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը գրում է․ «Անցյալ շաբաթ երկու ադրբեջանցիներ ամբարտավանորեն իրենց հռչակեցին կեղծ «Արևմտյան Ադրբեջանի Գյոյչա-Զանգեզուրի Հանրապետության» ղեկավարներ, որի մեջ իբր ներառված էին Հայաստանի Հանրապետության Սևանա լիճը և Սյունիքի մարզը։ Այս հայտարարությունն արվել է Ադրբեջանի կողմից Հայաստանի արևելյան սահմանների վրա բարբարոսական հարձակումից մի քանի օր անց․․․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաճախակի անդրադարձել է Հայաստանի Հանրապետության մեծ տարածքներին որպես Ադրբեջանի մաս՝ նրանց տալով կեղծ ադրբեջանական անուններ։ Ահա թե ինչ է նա ասել 2013 թվականի սեպտեմբերին. «Ադրբեջանի պետական ​​դրոշը պետք է ծածանվի Շուշայում [Շուշի], Խանքենդիում [Ստեփանակերտ], իսկ ադրբեջանցիները պետք է ապագայում ապրեն իրենց պատմական հողերում։ Մեր պատմական հողերն են՝ Իրևանի [Երևան] խանությունը, Գյոյչեն [Սևանա լիճը] և Զանգեզուրի շրջանները։ Կգա ժամանակը, և մենք կապրենք այդ հողերում։ Ես հավատում եմ դրան, վստահ եմ դրանում։ Բոլորը պետք է իրենց ջանքերը գործադրեն դրան հասնելու համար»։ Ավելին, 2015-ի մարտին Ալիևը հայտարարեց. «Ադրբեջանը կվերականգնի պատմական արդարությունը և կվերադարձնի ոչ միայն անջատված Լեռնային Ղարաբաղի մարզը և նրա շրջակա տարածքները, որոնք ներկայումս գտնվում են հայերի ձեռքում, այլև ներկայիս Հայաստանի որոշ հատվածներ»: Նա պարծենալով նախատեսում էր, որ «Ղարաբաղն ազատագրելուց հետո մենք՝ ադրբեջանցիներս, կվերադառնանք մեր հինավուրց հողերը՝ Երևան, Գյոյջա [Սևանա լիճ], Զանգեզուր [Հայաստանի Սյունիքի մարզ] և այլն։ Երիտասարդ սերունդը պետք է իմանա, որ մեր հողերը չեն սահմանափակվում միայն անկախ Ադրբեջանի ներկայիս տարածքներով։ Մենք պետք է վերադառնանք նաև այդ հողերը և պիտի վերադառնանք»։ Եթե Ադրբեջանի նախագահը նման անպարկեշտ հայտարարություններ է անում, ապա զարմանալի չէ, որ մյուս ադրբեջանցիները թութակի պես կրկնում են նրա անհիմն պնդումները։ Անցյալ շաբաթ երկու ադրբեջանցիներ՝ Ռիզվան Թալիբովը և Մեհմեդ Ալի Արսլանը, իրենց հայտարարեցին «Արևմտյան Ադրբեջանի Գյոյչա-Զանգեզուրի Հանրապետության նախագահ ու փոխնախագահ» և հռչակեցին նրա անկախությունը՝ մայրաքաղաք Կապանով կամ Վարդենիսով (Հայաստան)։ Այս ադրբեջանցիները մասնակցել են Անկարայում այդ կեղծ հանրապետության առաջին ներկայացուցչության գրասենյակի բացմանը՝ պնդելով, որ Թուրքիան առաջին երկիրն է, որը ճանաչել է այն: «Նախագահ» Թալիբովը հայտարարել է, որ Թուրքիան և «Արևմտյան Ադրբեջանի Գյոյչա-Զանգեզուրը մեկ ազգ, երկու պետություն են»։ Նա պետք է որ մոռացած լիներ Ադրբեջանի Հանրապետության մասին, որն օգտագործում է այդ նույն կարգախոսը։ Ի դժբախտություն ադրբեջանցիների՝ նրանց ցնծությունը շատ կարճ տևեց։ Սեպտեմբերի 22-ին Eurasianet.org-ը հոդված հրապարակեց՝ «Ադրբեջանի «Գյոյչա-Զանգեզուրի Հանրապետության» վերելքն ու անկումը» վերնագրով: Այս «Հանրապետությունը» տևեց ընդամենը երեք օր, թեև Ադրբեջանի իշխանամետ մամուլն ի սկզբանե հրապարակեց այս կեղծ լուրը: Ադրբեջանի խորհրդարանի անդամ Թուրալ Գյանջալին անմիջապես հավանություն տվեց գոյություն չունեցող «Հանրապետությանը»: Այնուամենայնիվ, Գյանջալին մի քանի ժամվա ընթացքում ջնջեց իր ֆեյսբուքյան գրառումը, իսկ ադրբեջանական կայքերի մեծ մասը հեռացրեց այս «Հանրապետության» մասին բոլոր հղումները։ Իշխանամետ լրատվամիջոցները վարկաբեկեցին ոչ միայն «Հանրապետությանը», այլև նրա նույնքան կեղծ «նախագահ» Թալիբովին, որը նախարարներ էր նշանակել և որոշումներ ընդունել։ Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը դատապարտեց Թալիբովին՝ հայտարարելով, որ նա «իրականում գիտական գիտելիքներ կամ հետազոտություններ չունի «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ։ Նա չգիտի Արևմտյան Ադրբեջանի ոչ պատմությունը, ոչ աշխարհագրությունը։ Նրա շրջապատում հնարավոր չէ գտնել մեկ լուրջ մարդ, իսկ այն մարդկանց մեծ մասը, ում նա անվանել, նշանակել և ընդգրկել է կառույցներում, նույնիսկ տեղյակ չէ այդ մասին։ Թալիբովը բարձր պաշտոնների «նշանակում» և «լիազորություններ» է տալիս ցանկացածին, անկախ նրանց ինքնությունից կամ քաղաքական հայացքներից, շողոքորթության կամ ճաշի կամ 5-10 մանաթի [մի քանի դոլար] դիմաց»։ Ադրբեջանի խորհրդարանի անդամ Հիքմաթ Բաբաօղլուն սեպտեմբերի 21-ին գրեց. «Այսպես կոչված «Գյոյչա-Զանգեզուրի Հանրապետությունը» քաղաքական-գաղափարական  ահաբեկչություն է Ադրբեջանի դեմ»: Բաբաօղլուն հավելեց. «Նման քաղաքական կեղծավորը [Թալիբովը] բարոյական իրավունք չունի ո՛չ ստեղծելու «Գյոյչա-Զանգեզուրի Հանրապետություն» և ո՛չ էլ նույնիսկ արտասանելու այս սուրբ անունները։ Որովհետև այս գաղափարով, մինչ Ադրբեջանը պնդում է Զանգեզուրի միջանցքի հարցը, տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանը մտադիր է ոչ թե Զանգեզուրում միջանցք բացել, այլ այնտեղ պետություն ստեղծել։ Սա իսկական սադրանք է միջանցքի բացման դեմ»։ Ըստ Eurasianet.org-ի՝ առաջին անգամ չէ, որ Ադրբեջանում ինչ-որ մեկի կողմից նման տխմար միտք է հնչում: «2020 թվականին Թուրքիայում ադրբեջանցի ակադեմիկոս Գաֆար Չահմաղլին ստեղծեց այն, ինչն անվանեց Արևմտյան Ադրբեջանի Հանրապետություն (Իրևան), որն էլ ավելի մեծ տարածք էր ընդգրկելու։ Այդ նախագիծը (որը նաև կոչվում էր Իրևանի թուրքական Հանրապետություն) ակնհայտ կառավարական կապերով կապված էր մեկ այլ խմբի՝ Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ, բայց այն չստացավ պետական հաստատման (կարճ) մակարդակ, ինչպես Գյոյչա-Զանգեզուրի Հանրապետությունը»։ Շատ հիասթափված «նախագահ» Թալիբովը ֆեյսբուքյան իր էջում գրեց. «Մինչ մենք սպասում էինք հայերի հարձակմանը, «մերոնցից» ոմանք աննախադեպ հարձակմամբ և զրպարտությամբ լի հարձակվեցին մեզ վրա․․․»։ Բոլոր այն ադրբեջանցիները, որոնք դատապարտել են Թալիբովին և Արսլանին, չեն  գիտակցել, որ անուղղակիորեն դատապարտում էին նաև նախագահ Ալիևին, որը նման անհիմն հայտարարություններ է արել ինքնիշխան Հայաստանի Հանրապետության տարածքների վերաբերյալ»։
    10:33
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանական ներխուժման հիմքում ընկած պատճառները պահպանում են ակտուալությունը. Աբրահամյան
    Որքան էլ սահմանագծին հրադադարի ռեժիմի խախտումները նվազագույնին են հասել, այս վիճակը չպետք է խառնել շփման գծում առկա ընդհանուր ռազմական իրադրության հետ, այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Ըստ նրա՝ մի կողմից ՀՀ-ից բռնազավթված հատվածներում ադրբեջանական դիրքավորումներն են, մյուս կողմից՝ Ադրբեջանից իջեցվող պահանջները, որի չկատարումն, ըստ ադրբեջանական շանտաժի, նոր ագրեսիայի է բերելու։ «Ինձ առանձնապես չի հանգստացնում ադրբեջանական որոշ ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրեր վերադարձը կամ պայմանական 10-15կմ հետ քաշումը։ Դրանք կարող են զուտ մանյովրի ֆոն ապահովել։ Գլխավոր խնդիրն այն է, որ պատճառները, որոնք ընկած են ադրբեջանական ներխուժման հիմքում, պահպանում են իրենց ակտուալությունը», - նշել է ընդդիմադիր պատգամավորը։
    10:29
    28.09.22
    Ավելին