Լրահոս

2022-09-28
  • Img default alt hy
    Իրավական
    18 արկղ կիսաչորացված, 252 հատ մշակված կանեփի բույս․ Վաղարշապատի քրեական հետախույզների բացահայտումը
    18 արկղ կիսաչորացված, 252 հատ մշակված կանեփի բույս․ Վաղարշապատի քրեական հետախույզների բացահայտումը Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    18:40
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գործարկվելու են Աբովյանի համայնքապետարանին հարակից տարածքի շչակները
    Աբովյանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Աբովյան համայնքի հարգելի՛ բնակիչներ. Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 29-ին, ժամը 12:00-13:00-ի սահմաններում, գործարկվելու են Աբովյանի համայնքապետարանին հարակից տարածքի շչակները: Խնդրում ենք չանհանգստանալ»:
    18:29
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իրականացվելու են ցորենի պահեստարանների ապամոնտաժման աշխատանքներ
    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են. «Հարգելի՛ քաղաքացիներ, սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13:00-ից սկսած, Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ տարածքում իրականացվելու են ցորենի պահեստարանների ապամոնտաժման աշխատանքներ: Խնդրում ենք չանհանգստանալ»:
    18:20
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տանտիրոջը պատճառել էին 15 միլիոնի վնաս
    Տանտիրոջը պատճառել էին 15 միլիոնի վնաս. Հրազդանի ոստիկանների բացահայտումը տևեց երեք ժամից էլ պակաս
    18:10
    28.09.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    «Ռուսաստանն անցնում է իր պատմության ճակատագրական փուլով». Լավրով
    «Ռուսաստանն անցնում է իր պատմության ճակատագրական փուլով»: Այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարարը: Լավրովի խոսքով՝ չափազանցություն չի լինի ասել, որ այսօր որոշվում է նոր աշխարհակարգի ապագան: Ըստ Ռուսաստանի գլխավոր դիվանագետի՝ Դաշնության արտաքին քաղաքականության հիմնական նպատակը եղել ու մնում է իրենց երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականության ապահովումը:
    18:07
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Իրաքի խորհրդարանը չի ընդունել խոսնակի պաշտոնաթողությունը և վստահություն Է հայտնել նրան
    Իրաքի Ներկայացուցիչների խորհուրդը (խորհրդարանը) սեպտեմբերի 28-ին կայացած նիստում վստահություն Է հայտնել իր նախագահ Մուհամեդ ալ Հալբուսիին, որը երկուշաբթի օրը հայտարարել Էր պաշտոնից հեռանալու մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է Իրաքի SHAFAQ News լրատվական պորտալը: Պորտալի տվյալներով՝ 222 պատգամավորներ քվեարկել են զբաղեցրած պաշտոնից ալ Հալբուսի հեռանալը մերժելու օգտին, 13-ը հավանություն Է տվել դրան: Այսպիսով, խորհրդարանը չի ընդունել իր խոսնակի պաշտոնաթողությունը: Ներկայացուցիչների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Է ընտրվել Մուհսեն ալ Մանդալավին, որն Էր այդ մասին հայտնել Է իր Twitter-ում: Երկուշաբթի օրը ալ Հալբուսին որոշել Է սեպտեմբերի 28-ին անցկացնել Ներկայացուցիչների խորհրդի նիստ՝ դրա նախագահի պաշտոնաթողության հարցի քվեարկության համար: Օրակարգում նաեւ նշված Էր խոսակի առաջին տեղակալի ընտրությունը: Այն բանից հետո, երբ Իրաքի Դաշնային դատարանը սեպտեմբերի 7-ին որոշել Է, որ լիազորություններ չունի արձակելու խորհրդարանը, ինչպես դա պահանջել Է շիաների ազդեցիկ իմամ Մուքթադա աս Սադրի շարժումը, պատգամավորների մեծամասնությունը հանդես Է եկել աշխատանքը վերսկսելու եւ կառավարություն կազմելու օգտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    18:00
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Առաջին նախագահի խոսքը որքան հուսալքող էր, նույնքան հուսադրող էր Երկրորդ նախագահի խոսքը. Ռուբեն Մելիքյան
    Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Առաջին նախագահի խոսքը որքան հուսալքող էր, նույնքան հուսադրող էր երկրորդ նախագահի խոսքը։ Ամեն դեպքում, հուսով եմ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնած «Էջմիածնի գործընթացը» կշարունակվի, և փակ դռների հետևում ինչ-որ լուծումներ կգտնվեն։ «Միայն պայքարի ժամանակ է ինչ–որ դուռ բացվում». Ռոբերտ Քոչարյան»:
    17:50
    28.09.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Իրանը պատրաստ է Երևան-Բաքու բանակցությունների հարթակ դառնալ՝ իր շահերին համահունչ
    Թեհրանը պատրաստ է Բաքվի և Երևանի միջև բանակցությունների հարթակ դառնալ, միայն թե կանխվեն տարածաշրջանում Իրանի շահերին չհամապատասխանող աշխարհաքաղաքական փոփոխությունները: Այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանում Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահի օգնականի հետ հանդիպման ժամանակ:
    17:40
    28.09.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Դոնբասն «այո» ասաց Ռուսաստանին. Կիևը կարող է հարվածել ՌԴ կազմ մտած շրջաններին՝ «արևտյան զենքով»
    Ուկրաինայի՝ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած շրջաններում այսօր ամփոփել են 5-օրյա հանրաքվեի արդյունքները: Դոնբասի բնակիչների 99 տոկոսից ավելին կողմ է Դաշնության կազմ մտնելու որոշմանը: Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի, Զապորոժիեի ղեկավարները կմեկնեն Մոսկվա՝ ավարտին հասցնելու մարզերի մուտքը Ռուսաստանի կազմ: Ուկրաինայի նախագահը «կեղծիք» է անվանել քվեարկության արդյունքները:
    17:35
    28.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    ԱՄՆ Սենատում առաջարկում են պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ
    Միացյալ Նահանգների Սենատում առաջարկել են պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ: Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն է ներկայացրել բանաձև, որը դատապարտում է Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը և կոչ է անում Միացյալ Նահանգներին անհապաղ դադարեցնել անվտանգության ոլորտում Ադրբեջանին ցուցաբերվող ամբողջ օգնությունը:
    17:30
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Բասկետբոլիստուհիների ծեծկռտուքի կադրերը հայտնվել են համացանցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Մալիի հավաքականի բասկետբոլիստուհիներ Սալիմատու Կուրուման և Կամիտա Էլիզաբեթ Դաբուն ներողություն են խնդրել Սիդնեյում աշխարհի առաջնության խմբային փուլի խաղում Սերբիային պարտվելուց հետո տեղի ունեցած ծեծկռտուքի համար։ «Մենք տխուր էինք պարտության պատճառով, հիմա ցանկանում ենք ներողություն խնդրել բասկետբոլի աշխարհից, Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայից (FIBA): Ցանկանում ենք ներողություն խնդրել սոցցանցերում հայտնված կադրերի համար։ Դա մեր մտադրությունը չի եղել»,- Կուրումայի խոսքերը մեջբերում է AP-ն: ՖԻԲԱ-ն հետաքննություն է սկսել միջադեպի առնչությամբ։ Նշենք,որ Մալիի հավաքականը պարտվել է աշխարհի առաջնության խմբային փուլի հինգ հանդիպումներում:
    17:22
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱՄՆ-ի դեսպանությունը կոչ Է արել ամերիկացիներին՝ լքել ՌԴ-ն
    Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունը ԱՄՆ-ի քաղաքացիներին հանձնարարում Է՝ անհապաղ լքել Ռուսաստանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «ԱՄՆ-ի քաղաքացիները չպետք Է այցելեն Ռուսաստան: Նրանք, ովքեր ապրում կամ ճանապարհորդում են Ռուսաստանում, պետք Է անհապաղ լքեն Ռուսաստանը, քանի դեռ սահմանափակ հնարավորություններ են մնում առեւտրային ուղեւորությունների համար»,-ասվում Է հաղորդագրության մեջ, որը սեպտեմբերի 28-ին հրապարակվել Է դիվանագիտական ներկայացուցչության կայքում: Դեսպանությունում նշել են, որ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի երկքաղաքացիություն ունեցող անձինք կարող են զինվորական ծառայության կանչվել մասնակի մոբիլիզացման շրջանակներում. նման քաղաքացիների համար Ռուսաստանից մեկնումը կարող Է սահմանափակվել: Հաղորդագրության մեջ ասվում Է. «Եթե դուք ցանկանում եք լքել Ռուսաստանը, հարկ Է, որ դուք որքան կարելի Է արագ ինքնուրույն պատրաստվել մեկնելու: Միացյալ Նահանգների քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու համար ԱՄՆ-ի դեսպանության հնարավորությունները եւ պայմանները, ներառյալ տրանսպորտի հասանելիությունը, կարող են անսպասելիորեն Էլի ավելի սահմանափակվել»,-, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    17:15
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բջջային հեռախոսի տիրոջից գումար է պահանջել և ձերբակալվել՝ շորթման համար
    Սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 8-ին, մայրաքաղաքի բնակիչ, 45-ամյա մի տղամարդ ոստիկանության Արաբկիրի բաժնում տվել է հաղորդում, ըստ որի` սեպտեմբերի 25-ին, կեսգիշերին մոտ, անհայտ հանգամանքներում կորցրել է իր բջջային հեռախոսը, իսկ սեպտեմբերի 26-ի առավոտյան իր հետ կապվել է մի երիտասարդ, հայտնել, որ բջջայինն իր մոտ է, և կվերադարձնի գումարի դիմաց: Ըստ հաղորդում տվողի` նա գումարը վճարել է, սակայն երիտասարդը հեռախոսը չի վերադարձրել: Ավելին, նույն օրը, ուշ երեկոյան, կրկին կապվել ու կրկին գումար է պահանջել: Արաբկիրի քրեական հետախույզները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու սեպտեմբերի 27-ին, ժամը 13.10-ին, Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում, շորթում կատարելու համար, ձերբակալել ու բաժին են բերել Սպիտակի բնակիչ, 31-ամյա տղամարդուն: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ: Նա ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին, կատարվում է նախաքննություն:
    17:07
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Կոլումբացի բռնցքամարտիկ Լուիս Կինյոնեսը մենամարտից հետո ընկել է կոմայի մեջ
    Կոլումբացի բռնցքամարտիկ Լուիս Կինյոնեսը վենեսուելացի Խոսե Մունյոսի հետ մենամարտից հետո ընկել է կոմայի մեջ։ Այս մասին հայտնում է Բարանկիլլայի բժշկական կլինիկայի մամուլի ծառայությունը։ Կինյոնեսը Բարանկիլիայում մինչև 63,5 կգ քաշային կարգում վարկանիշային մենամարտ է անցկացրել Խոսե Մունյոսի հետ։ Մենամարտն ավարտվել է ութերորդ ռաունդում, ծանր նոկաուտից հետո Կինյոնեսին պատգարակով դուրս են բերե ռինգից և տեղափոխել հիվանդանոց։ Բռնցքամարտիկին վիրահատել են գլխուղեղի տրավմատիկ վնասվածքի պատճառով և 48 ժամ արհեստական ​​կոմայի մեջ են գցել։ Բժիշկները մարզիկի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր։ 25-ամյա կոլումբացին պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2018-ին։
    17:00
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ավստրիան ստուգումներ կանցկացնի Սլովակիայի հետ սահմանին անօրինական միգրանտների հոսքի պատճառով
    Ավստրիայի իշխանությունները որոշել են լույս սեպտեմբերի 29-ի գիշերը փաստաթղթերի ստուգում անցկացնել Սլովակիայի հետ սահմանին անօրինական միգրանտների հավանական հոսքի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ORF-ն: Ստուգումները կանցկացվեն առնվազն տասը օր՝ 11 հսկիչ անցակետերի համար, ասել Է Ավստրիայի ՆԳ նախարարության ղեկավար Գերհարդ Քառները: Ավելի վաղ Սլովակիայի հետ սահմանին ստուգումների տասնօրյա ժամանակաշրջան Է անցկացրել Չեխիան: Քառները բացատրել Է, որ անօրինական միգրանտներ Ավստրիայի սահմանին դեռ չեն երեւացել, բայց ստուգումներն անցկացվում են կանխիչ կարգով, սպասելով, որ նրանք կփորձեն փոխել երթուղիները: Նա հիշեցրել Է, որ Հունգարիայի եւ Սլովենիայի հետ սահմանին հսկողությունն ուժեղացված Է արդեն վաղուց: Չեխիան, Ավստրիան եւ Սլովակիան մտնում են Շենգենյան գոտու մեջ, որը ենթադրում Է ազատ տեղաշարժ երկրների միջեւ եւ սահմանային հսկողության բացակայություն: Սակայն Շենգենյան գոտու երկրներն իրավունք ունեն առանձին դեպքերում առանց Եվրահանձնաժողովի նախնական համաձայնության սահմանային հսկողություն իրականացնել ժամանակավոր հիման վրա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    16:52
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երկու անձի մեղադրանք է ներկայացվել պարեկներին կաշառք առաջարկելու համար
    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ վարորդներ Կ. Մ.-ն և Ա. Ն.-ն իրենց կողմից թույլ տրված վարչական իրավախախտումներին ընթացք չտալու համար կաշառք են առաջարկել ՀՀ ոստիկանության պարեկներին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, պարզվել է, որ վերջիններս ծառայություն իրականացնելու ժամանակ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին կագնեցրել են Կ. Մ.-ի վարած ավտոմեքենան` նրա կողմից վարչական իրավախախտում թույլ տալու, այն է` անթույլատրելի տեղում վազանց կատարելու պատճառով: Պարեկային ծառայության աշխատակիցները Կ. Մ.-ին պարզաբանել են տրանսպորտային միջոցը կանգնեցնելու պատճառը և վերջինից պահանջել համապատասխան փաստաթղթերը` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու համար: Այդ ընթացքում Կ. Մ.-ն մի քանի անգամ առաջարկել է կազմել տուգանքի ավելի փոքր չափ նախատեսող վարչական իրավախախտման արձանագրություն, սակայն պարեկային ծառայողների կողմից մերժում ստանալուց հետո գրպանից հանել է 15.000 ՀՀ դրամ և փորձել որպես կաշառք տալ նրանց: Նույն պահին ոստիկանության աշխատակիցները Կ. Մ.-ին ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության բաժին: Կ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված մեկ այլ քրեական վարույթի նախաքննությամբ էլ հիմնավորվել է, որ տրանսպորտային միջոցը առանց հաշվառման համարանիշի վարող Ա. Ն.-ն չի ենթարկվել ավտոմեքենան կանգնեցնելու պարեկների հրահանգին և դիմել է փախուստի: Պարեկները, սակայն, կանգնեցրել են ավտոմեքենան, այն տեղափոխել ոստիկանության հատուկ պահպանվող տարածք, որտեղ կատարվել է վարորդ Ա. Ն.-ի սթափության զննում: Արդյունքում պարզվել է, որ վերջինս գտնվել է ոչ սթափ վիճակում: Պարեկների կողմից կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ տրանսպորտային միջոցն առանց հաշվառման համարանիշների և ոչ սթափ վիճակում վարելու համար: Վերոնշյալ արձանագրությունները կազմելու ժամանակ Ա. Ն.-ն մոտեցել է պարեկներից մեկին և ավտոմեքենան հատուկ պահպանվող տարածքից հանելու դիմաց առաջարկել ռեստորանում հյուրասիրել, սակայն մերժում է ստացել, որից հետո առաջարկել է 16.000 ՀՀ դրամ կաշառք: Կաշառք առաջարկելու կասկածանքով Ա. Ն.-ն ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին: Ա. Ն.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Ներկայացված մեղադրանքում Ա. Ն.-ն իրեն մեղավոր է ճանաչել, տվել խոստովանական ցուցմունք: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Քրեական վարույթների նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
    16:45
    28.09.22
    Ավելին
  • Հասարակական
    Անհետ կորած համարվող հայ զինծառայողը Սյունիքի դիրքեր է հասել թևի բեկորային վնասվածքով
    Երեքշաբթի հայտնաբերվել է Ադրբեջանի վերջին հարձակումից հետո անհետ կորած համարվող շարքային զինծառայող Սամվել Անթանյանը, հայտնել է պաշտպանության նախարարությունը: Սամվելի առողջական վիճակը բավարար է: Նրա հորեղբայրը «Հայլուր»-ին պատմել է, որ տղան թևի բեկորային վիրավորումով երեկ երեկոյան կարողացել է հասնել Սյունիքի հայկական դիրքեր, մենակ է եղել: Ժամկետային զինծառայողը Ներքին Հանդի դիրքերում է եղել, երբ սկսվել են եռօրյա ռազմական գործողությունները, նրա հետ կապը կորել է սեպտեմբերի 15-ին:
    16:44
    28.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    Քոչարյանը պատրաստ է դուրս գալ քաղաքական պայքարից, եթե լինի հանրային աջակցություն վայելող ուրիշ մեկը
    Ռոբերտ Քոչարյան առնվազն «անարդար է» համարում այն ձևակերպումը, թե ինքը սպասում է մինչև գործող իշխանությունը հեռանա, ներքաղաքական իրավիճակը պայթի, հանգուցալուծվի և նոր միայն ինքը վերցնի իշխանությունը: Երկրորդ նախագահը հիշեցնում է՝ 2021-ի ընտրություններին ինքը «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն է եղել, ինչը նշանակում է, որ առնվազն չի խուսափել պատասխանատվությունից:
    16:39
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ուկրաինա ուղարկելու համար նախատեսված ԱՄՆ-ի և Եվրոպայի զենքի պաշարները սպառվում են
    ԱՄՆ-ի եւ Եվրոպայի զենքի պաշարները, որոնք նախատեսված Էին Ուկրաինա ուղարկելու համար, սպառվում են ավելի արագ, քան երկրները կարող են դրանք լրացնել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CNBC-ն: Խաղաղ ժամանակ ԱՄՆ-ը տարեկան արտադրում Է 30 հազար արկ՝ 155-միլիմետրանոց հաուբիցների համար. այդ քանակությունն ուկրաինական զորքերին բավականացնում Է մոտավորապես երկու շաբաթ, ասվում Է հոդվածում: «Եթե մեզ մոտ նոր արտադրություն չլինի, որի ավելացման համար ամիսներ են պահանջվում, մենք հնարավորություն չենք ունանա ուկրաինացիներին մատակարարել»,-ասել Է ԱՄՆ-ի ազգային պաշտպանության համալսարանի դոցենտ եւ ավագ ռազմական գիտաշխատող Դեյվ Դես Ռոշը: Հրապարակման մեջ նշվում Է, որ Եվրոպայում նույնպես ավարտվում են զենքն ու զինամթերքը: «ՆԱՏՕ-ի եվրոպական անդամ երկրների մեծ մասի ռազմական պաշարներ եղել են, ես չԷի ասի, որ սպառվել են, բայց հատել են զգալի չափով, որովհետեւ մենք շատ սպառազինություն ենք տրամադրել ուկրաինացիներին»,-ԶԼՄ-ն մեջբերում Է Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսքը: Ընդգծվում Է, որ խաղաղ ժամանակ արեւմտյան երկրները զենքն արտադրում են անհամեմատ փոքր ծավալներով, եւ կառավարությունները նախընտրում են կրճատել շատ թանկ արտադրությունը, եւ զենքը թողարկում են ըստ անհրաժեշտության: Զենքի առանձին տեսակներ, որի պաշարներն սպառվում են, այլեւս չեն արտադրվում, իսկ դրանց թողարկման համար պահանջվում Է բարձրորակավորված աշխատանքային ուժ եւ փորձ, այն, ինչն ամերիկյան արտադրական հատվածում երկար տարիներ բավարար չի եղել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    16:37
    28.09.22
    Ավելին