Լրահոս
2022-09-28
-
Արտաքին քաղաքականությունԿԺԴՀ-ն, ենթադրաբար, բալիստիկ հրթիռ է արձակելԿԺԴՀ-ն սեպտեմբերի 28-ին, ենթադրաբար, կատարել Է բալիստիկ հրթիռի արձակում: Այդ մասին հայտնել Է Ճապոնիայի առափնյա պահապանության ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ճապոնիայի պահականավերը տարածշրջանում գտնվող նավերին հորդորել են հրթիռի բեկորների հայտնաբերման դեպքում չմոտենալ դրանց եւ անմիջապես կապվել իշխանությունների հետ: Արձակված հրթիռը, հավանաբար, ընկել Է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս, հայտնել Է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով Ճապոնիայի կառավարական աղբյուրներ: Ներկայումս հրթիռի արձակման պատճառով վնասի առաջացման մասին տեղեկություններ չեն ստացվել: Տարեսկզբից ԿԺԴՀ-ն կատարել Է սպառազինությունների ավելի քան տասը փորձարկում: Վերջինը կայացել Է սեպտեմբերի 25-ին, երբ, Ճապոնիայի պաշտպանության նախարարության տեղեկատվությամբ, բալիստիկ հրթիռը թռել Է շուրջ 400 կիլոմետր, դրա թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել Է մոտ 50 կիլոմետր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին16:3028.09.22 -
ՔաղաքականՎԶԵԲ-ը Հայաստանի համար 2022-ին կանխատեսում է 8 տոկոս տնտեսական աճՎերակառուցման և զարգացման եվրոպական բանկը վերանայել է Հայաստանի համար տնտեսական աճի կանխատեսումը, բանկը կանխատեսում է, որ 2022-ի արդյունքում Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 8 տոկոս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՎԶԵԲ-ը հրապարակել է իր վերջին «Տարածաշրջանային տնտեսական հեռանկարները» զեկույցը: ՎԶԵԲ-ն իր կայքում նաև հոդված է հրապարակել՝ վերնագրելով «Տնտեսական ուժեղ ցուցանիշներ՝ Կովկասում աշխարհաքաղաքական ցնցումների պայմաններում»: Նշվում է, որ տարածաշրջանի երկրները գրանցում են վերջին տարիների իրենց ամենաբարձր աճի տեմպերը, սակայն տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է ժամանակավոր գործոններով, որոնք կարող են հեշտությամբ փոխվել: Ընդգծվում է, որ Հայաստանն ու Վրաստանը շահում են ռուսաստանյան բիզնեսների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների հոսքից, որոնք խթանում են փոքր տնտեսությունների սպասարկման ոլորտները: «Հայաստանում տնտեսության ամուր վերականգնումը նկատվել է 2021-ին, աճը ուժեղ թափ է առել 2022-ին: Հայաստանի տնտեսական ակտիվության աճը հունվար-հուլիս ընկած ժամանակահատվածում հասել է 13,1 տոկոսի»,-ասված է ՎԶԵԲ հաղորդագրությունում: Նշվում է, որ ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում Ռուսաստանից բազմաթիվ մարդկանց և ընկերությունների ժամանումը հանգեցրել է արտասահմանյան ներհոսքի աճի և ծառայությունների պահանջարկի ավելացման: «Սա օգնել է Հայաստանին ֆինանսավորել իր աճող առևտրային դեֆիցիտը։ Արտաքին պահուստներն աճել են 20 տոկոսով, իսկ փոխարժեքը՝ 18 տոկոսով։ Ըստ զեկույցի՝ 2022-ի համար կանխատեսվում է 8 տոկոս կայուն աճ՝ նախորդ՝4. 5 տոկոս աճի կանխատեսման դիմաց: Իսկ 2023-ին կդիտվի դանդաղում՝ մինչև 4 տոկոս նվազում: Այնուամենայնիվ, 2023 թվականի համար աճի վերջին կանխատեսումը ավելի վաղ կանխատեսած 2.5 տոկոսից բարձր է մնում, այսինքն՝ 4 տոկոս»,-ասված է ՎԶԵԲ հաղորդագրությունում: 2021-ին Հայաստանի համար ՎԶԵԲ-ը կանխատեսել էր 5.7 տոկոս տնտեսական աճ, իսկ 2020-ին՝ 7.2 տոկոս անկում:Ավելին16:2228.09.22 -
ՔաղաքականՀայաստանի նախկին ղեկավարների հասցեին բազմաթիվ դրական ու բացասական կարծիքներ կան. Անդրանիկ Թևանյան«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Հայաստանի նախկին ղեկավարների հասցեին բազմաթիվ դրական ու բացասական կարծիքներ կան։ Դրանց մի մասը ճիշտ են, մյուս մասը՝ միֆերի հետևանք։ Կան տարբեր պիտակավորումներ, որոնցից չի խուսափել նաև Ռոբերտ Քոչարյանը։ Այդ դրական ու բացասական պիտակավորումների կողքին իր հաստատուն տեղը պետք է ունենա անկեղծությունը։ Քոչարյանի այսօրվա ասուլիսը վկա։ Նա անկեղծորեն հավատում է, որ հնարավոր է խուսափել Հայաստանի համար վատագույն սցենարից։ Նա անկեղծորեն չի ընդունում Հայաստանի ու Արցախի ղեկավարներին։ Նա անկեղծ է, երբ ասում է, որ պատրաստ է աջակցել մեկին, ով կկարողանա հանրային լայն կոնսոլիդացիա ապահովել, փոխել իրավիճակն ու մեր երկիրը դուրս բերել այս ճգնաժամից։ Նա անկեղծ է, երբ արտաքին ու ներքին քաղաքական հարցերով գնահատականներ է տալիս։ Կարելի է համաձայնել նրա հետ, կամ՝ ոչ, բայց անկեղծությունը պետք է գնահատել։Ավելին16:2028.09.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանն ԱԺ է գնում. թիմակիցները հարցեր ունենArmLur.am-ը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Ազգային ժողով է գնալու: ArmLur.am-ի հայտնի է դարձել, որ Փաշինյանը երեկոյան 18.00-ին հանդիպելու է թիմակիցների՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ: «Հատկապես սեպտեմբերի 13-ից ու դրան հաջորդած իրադարձություններից հետո կուտակված հարցեր կան, որ պարզաբանման կարիք ունեն: Այս ընթացքում Փաշինյանն ԱՄն՝ Նյու Յորք, այնուհետ Ֆրանսիա է մեկնել, տարբեր հանդիպումներ ունեցել, ու պետք է հասկանալ, թե քննարկումների առանցքն ի՞նչ է եղել»,- ասել է ՔՊ-ական աղբյուրը: Կայքին փոխանցել են նաեւ, որ Փաշինյանի թիմակիցներն անհանգստացած են Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների եւ կաթողիկոսի հանդիպմամբ: Իշխանականներին առավել քան հուզել է հանգամանքը, որ այդ ձեւաչափի հանդիպումը կարող է շարունակություն ունենալ: Դե իսկ նախկին երկու նախագահների՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի՝ մեսիջաշատ հարցազրույցն ու ասուլիսը էլ ավելի է խառնել ՔՊ-ականների մտքերը, հույզերը:Ավելին16:1728.09.22 -
Արտաքին քաղաքականությունԲորելը դատապարտել է Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հանրաքվեները Դոնեցկում, Լուգանսկում, Խերսոնում և ԶապորոժիեումԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաեւ Խերսոնի ու Զապորոժիեի մարզերում անցկացված հանրաքվեները համարել Է «Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության խախտում», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցի շուրջ հանրաքվեները սեպտեմբերի 23-ից մինչեւ 27-ն անցկացվել են Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաեւ Խերսոնի ու Զապորոժիեի մարզերում: Քվեաթերթիկների 100 տոկոսի մշակման արդյունքներով ԴԺՀ-ում ՌԴ-ի կազմի մեջ մտնելու օգտին արտահայտվել Է քվեարկողների 99,23 տոկոսը, ԼԺՀ-ում՝ 98,42 տոկոսը, Խերսոնի մարզում՝ 87,05 տոկոսը, Զապորոժիեի մարզում՝ 93,11 տոկոսը: Մի շարք արեւմտյան երկրների, ներառյալ ԵՄ-ի, ներկայացուցիչներ հայտարարել են, որ չեն ճանաչում հանրաքվեների արդյունքները: Դրա հետ մեկտեղ հանրաքվեին հետեւել են միջազգային դիտորդները, այդ թվում՝ ԵՄ-ի երկրներից, որոնք հաստատել են քաղաքացիների ազատ կամարտահայտումը: «ԵՄ-ն դատապարտում Է անօրինական «հանրաքվեների» անցկացումը եւ դրանց կեղծված արդյունքները: Սա Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հերթական խախտումն Է մարդու իրավունքների սիստեմատիկ խախտումների ֆոնին»,-Բարելը գրել Է Twitter-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին16:1528.09.22 -
ՏնտեսականՍևծովյան հացահատիկային նախաձեռնության շրջանակներում արտահանվել է 5 մլն տոննայից ավելի ուկրաինական հացահատիկՍեպտեմբերի 27-ին ուկրաինական նավահանգիստներից դուրս Է եկել ավելի քան 300 հազար տոննա պարենով բեռնված ինը նավ՝ դրա թույլտվությունն ստանալով համատեղ համակարգող կենտրոնից (ՀՀԿ): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում է ՄԱԿ-ը: ՀՀԿ-ն տեղեկացնում Է, որ ինը նավ դուրս Է եկել ուկրաինական նավահանգիստներից, դրանք տեղափոխում են ընդհանուր առմամբ 344 643 տոննա հացահատիկ եւ ագրոարդյունաբերական այլ արտադրանք սեւծովյան հացահատիկային նախաձեռնության շրջանակներում»,-ասվում Է հաղորդագրության մեջ: «Սեպտեմբերի 27-ի դրությամբ հացահատիկի եւ ագրոարդյունաբերական այլ արտադրանքի ընդհանուր ծավալը, որն արտահանվել Է ուկրաինական երեք նավահանգիստներից, կազմում Է 5 մլն 250 հազար 578 տոննա: Ընդամենը ներկայում թույլատրվել Է 476 նավերի երթեւեկություն. 245-ը՝ ուկրաինական նավահանգիստներ ժամանելու եւ 231-ը՝ դրանցից դուրս գալու»,-նշվում Է հաղորդագրության մեջ: Ստամբուլում հուլիսի 22-ին ՄԱԿ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի մասնակցությամբ տեղի Է ունեցել երեք ուկրաինական նավահանգիստներից (Չեռնոմորսկի, Օդեսայի եւ Յուժնիի) հացահատիկի արտահանման համար միջանցքի ստեղծման շուրջ փաստաթղթի ստորագրում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին16:0828.09.22 -
ՔաղաքականԼավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքըՍեպտեմբերի 28-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ-ն։ Քննարկվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝ 2020թ.նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել համապատասխան աշխատանքը: Անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգին առնչվող առանձին հարցերին։Ավելին16:0028.09.22 -
ՔաղաքականՄոսկվայում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել ՌուսաստանըՄոսկվայում ամերիկյան դեսպանատունը հորդորել է իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը, քանի «դեռ դրա հնարավորությունները կան»։ Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին չորեքշաբթի հաղորդվում է դիվանագիտական ներկայացուցչության կայքում։ «ԱՄՆ քաղաքացիները չպետք է այցելեն Ռուսաստան, և նրանք, ովքեր բնակվում կամ ճանապարհորդում են Ռուսաստանում, պետք է անհապաղ լքեն երկիրը, քանի դեռ կոմերցիոն ուղևորությունների սահմանափակ հնարավորություններ կան», - ասվում է դեսպանատան մեջ: Նպատակն է ապահովել, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկքաղաքացիություն ունեցող անձինք չընկնեն մասնակի մոբիլիզացիայի տակ և սահմանափակված չլինեն հեռանալու երկրից:Ավելին15:5128.09.22 -
ՔաղաքականՍասուն Խաչատրյանը 6 ամսվա աշխատավարձ ավելի է ուզումAravot.am-ը գրում է․ Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար: Որպես առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված եւ մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձ, կոմիտեի ծառայողի համար գործող օրենքով սահմանված է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 100%-ի չափով: Կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցների համար օրենքը նախատեսում է հավելավճար ստանալու հնարավորություն, սակայն չի նախատեսվել ստաժը հաշվարկելու եւ դրա հիման վրա հավելավճար տրամադրելու գործիքակազմ: Յուրաքանչուր պետական կառույցում առկա են աշխատանքային ստաժի հաշվարկման տարբեր մեխանիզմներ: Մի դեպքում աշխատանքային կամ ծառայության ստաժի համար պետական պաշտոնյան ստանում է հավելավճար, իսկ մյուս դեպքում՝ աշխատանքային ստաժի արդյունքում աշխատավարձի բնականոն աճ է տեղի ունենում, որն արտահայտվում է գործակցի աճով, օրինակ՝ ոստիկանությունում: Հիմա կառավարությունը գտնում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցների համար նման սոցիալական երաշխիք չնախատեսելն արդարացված չէ: Նախագծով առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցների համար նախատեսել հավելավճարի տրամադրում Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում ծառայության յուրաքանչյուր տարվա համար: Հընթացս կառավարությունը որոշել է նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի վարձատրության հետ կապված հարցերը լուծել: Նախագծով հիմնավորվում է, թե «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում Հակակոռուպցիոն կոմիտեին վերաբերելի փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահը կապվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ամբողջությամբ ուժի մեջ մտնելու օրվա հետ, սակայն տվյալ պարագայում հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը նշանակվել է ավելի վաղ, քան «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ամբողջությամբ ուժի մեջ մտնելը, հետեւաբար անհարժեշտություն է առաջանում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին կատարած աշխատանքի համար տալ վարձատրություն, սակայն, որը հնարավոր չէ իրականացնել ներկայիս կարգավորումների պարագայում»: Նշենք, որ Սասուն Խաչատրյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ է նշանակվել 2021-ի սեպտեմբերի 16-ին: Իսկ օրենքն ուժի մեջ է մտել 2022-ի մարտի 23-ին: Այսինքն, հաշվի առնելով, որ մինչեւ օրենքն ընդունելը Սասուն Խաչատրյանին արդեն նշանակել էին կոմիտեի նախագահ, բյուջեի հաշվին նրան պետք է վարձատրել հավելյալ մոտ 6 ամսվա համար: Կառավարությունը ուզում է ընդունված նորմերին տալ հետադարձ ուժ՝ կապելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նշանակման օրվա հետ: ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանը փոխնախարարին հարցրեց՝ բյուջեի վրա որքա՞ն ծախս է ավելանալու՝ հավելավճարների, ստաժի համար, Սասուն Խաչատրյանի աշխատավարձի բեռը շրջանցվեց: Թումանյանցը պատասխանեց, որ հավելավճարը կհաշվարկվի 2024 թվականից, որովհետեւ թիմը նոր է ձեւավորվում եւ դեռեւս ստաժի հաշվարկման խնդիր չկա. «Այդ հաշվարկի համաձայն, գումարը կազմելու է 1 մլրդ 1 մլն դրամ, որը կհատկացվի Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատավարձի ֆոնդի տնտեսած միջոցների հաշվին: Հակակոռուպցիոն կոմիտեն նշել է, որ իրենք կկարողանան տնտեսեն ու այդ գումարը կհատկացնեն այդ ժամանակահատվածում»: Այսինքն, դեռ 2024 թվականի բյուջեն չհաստատված՝ արդեն գիտեն, որ փող է ավելանալու եւ իրենք «տնտեսելու են»: Ի դեպ, փոխնախարարը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեից է եկել այս փոփոխությունների ընդունման այսպես ասած պատվերը, ուստի պարզ է դառնում, թե Սասուն Խաչատրյանը այս պատերազմական խառը շրջանում ինչ առաջնահերթություններ է դնում: Նախագիծը դրական եզրակացության արժանացավ:Ավելին15:4928.09.22 -
ՔաղաքականՋեյք Սալիվանը հանդիպել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հետԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ս.թ. սեպտեմբերի 27-ին մայրաքաղաք Վաշինգտոնում հանդիպել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահական աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ՝ քննարկելու կայուն և տևական խաղաղության ուղղությամբ ձեռնարկվելիք կոնկրետ քայլերը:Ավելին15:4828.09.22 -
ԻրավականՀՀ ՄԻՊ-ը ՄԻԵԴ նախագահին ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներըՍեպտեմբերի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ռոբերտ Սպանոյի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՄԻԵԴ դատավոր Արմեն Հարությունյանը: Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար՝ Պաշտպանը կարևորել է միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքները և համագործակցությունը։ Իր խոսքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանական ագրեսիայի հետևանքները և ընդգծել մարդու իրավունքների պաշտպանության ու երաշխավորման կարևորությունը անվտանգության լրջագույն սպառնալիքների համատեքստում: Գրիգորյանն անդրադարձել է ՄԻԵԴ-ում քննվող գործերով Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես երրորդ կողմ հանդես գալու իրավասությանն ու այդ ուղղությամբ Պաշտպանի հաստատության կողմից տարվող աշխատանքներին: Գրիգորյանը նաև Դատարանի նախագահին է տրամադրել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքների վերաբերյալ Պաշտպանի արտահերթ զեկույցը, որում ի թիվս այլնի, վերլուծված են ադրբեջանական հարձակման ընթացքում արձանագրված խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի դեպքերը: Ռոբերտ Սպանոն ներկայացրել է ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ ներկայացված գործերի վիճակագրությունը՝ անդրադառնալով արձանագրվող հիմնական խախտումներին և դրանց ուղղությամբ Պետության կողմից ձեռնարկվելիք քայլերին: ՄԻԵԴ նախագահն ընդգծել է Դատարանի գործունեության շրջանակներում Պաշտպանի հաստատության հետ համագործակցության նշանակությունը, Պաշտպանի կողմից փաստարկված տեղեկատվության հավաքագրումն ու տրամադրումը:Ավելին15:4528.09.22 -
ՔաղաքականՎրաստան է ժամանել Ադրբեջանի ԳՇ պետըՎրաստան է ժամանել Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը, գրում են տեղական լրատվամիջոցները: Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։Ավելին15:4228.09.22 -
ԻրավականԴատավոր Բորիս Բախշիյանն արդարացվել էՍյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանն արդարացվել է։ Արդարացման որոշումը կայացրել է դատավոր Լուսինե Սեփխանյանը։ Հիշեցնենք, որ դատավորի նկատմամաբ քրեական հետապնդում սկսվեց այն բանից հետո, երբ վերջինս կալանքից ազատ արձակեց Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին: Բորիս Բախշիյանին կալանավորելու որոշում էր ստորագրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատավոր Դավիթ Արղամանյանը:Ավելին15:4028.09.22 -
ՀայաստանՀայլուր 15։30 Ռոբերտ Քոչարյանը ծանր դրությունից ելքեր է առաջարկում | 28.09.2022Ավելին15:3028.09.22 -
Արտաքին քաղաքականությունՂրղզա-տաջիկական սահմանին բախման հետևանքով զոհերի թվաքանակը հասել է 63-իՂրղզա-տաջիկական սահմանին բախման հետեւանքով զոհերի թվաքանակն ավելացել Է՝ հասնելով 63-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 28-ին հաղորդել Է Ղրղզստանի ԱԻՆ-ը: «Ղրղզա-տաջիկական սահմանին բախման ընթացքում Բատկենի մարզի Բատկենի եւ Լեյլեկի շրջաններում գնդակոծությունների հետեւանքով զոհվել Է Ղրղզստանի 63 քաղաքացի»,-հաղորդել է ԱԻՆ-ում: Մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, զոհվածների թվում կա 50 զինծառայող եւ 13 խաղաղ բնակիչ, վերքեր Է ստացել 195 մարդ: Ղրղզա-տաջիկական սահմանին զենքի կիրառմամբ բախումն սկսվել Է սեպտեմբերի 14-ին: Այն երկու կողմից հանգեցրել Է զոհերի ու տուժածների: Կողմերը միմյանց մեղադրել են զինված ագրեսիայի մեջ: Երկրի իշխանությունների տվյալներով՝ հակամարտության գոտուց տարհանվել Է ավելի քան 142 հազար քաղաքացի: Հանրապետության ԱԻՆ-ում հաղորդել են, որ Բատկենի մարզում, ըստ նախնական տվյալների, ոչնչացվել կամ հրդեհվել Է շուրջ հազար օբյեկտ, որոնցից 613-ը՝ բնակելի տներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին15:2528.09.22 -
ՍպորտՌոնալդուն չի խաղա «քառյակի եզրափակչում»Ազգերի լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում Իսպանիայի հավաքականը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց Պորտուգալիայի ընտրանուն։ Միակ գոլը 88-րդ րոպեին խփեց Ալվարո Մորատան։ Այս հաղթանակից հետո իսպանացիները 11 միավորով բարձրացան առաջին հորիզոնական։ Պորտուգալիան 10 միավորով երկրորդ տեղը գրավեց։ 3-րդ տեղը 9 միավորով զբաղեցրեց |Շվեյցարիայի հավաքականը, որը սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց չեխերին: Ա դիվիզիոնի 2-րդ խմբից Չեխիայի հավաքականը կտեղափոխվի Բ դիվիզիոն: Իսկ Իսպանիայի հավաքականը կխաղա Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլում: Այսպիսով Ռոնալդուն չի կարողանա խաղալ «քառյակի եզրափակչում»:Ավելին15:1528.09.22 -
ԱշխարհՄերձմոսկովյան միկրոավտոբուսում կանանց ծեծկռտուքը ֆիքսվել է տեսանյութումՄերձմոսկովյան Միսայլովո գյուղի «Պրիգորոդ Լեսնոյե» բնակելի համալիրի մոտ երկու կին ծեծկռտուք են սկսել երթուղային միկրոավտոբուսում։ Վեճը ֆիքսվել է Telegram ալիքներից մեկում հրապարակված տեսանյութում։ ««Պրիգորոդ Լեսնոյե» բնակելի համալիրում կանգառում կրքերը թեժանում են։ Մյուս ուղևորների աչքի առաջ երթուղայինի մեջ ծեծկռտուք է եղել»,- տեսանյութում նշել են ալիքի ադմինիստրատորները։ Կադրերում սրահից մի կին փորձում է ոտքով հարվածել մյուսին՝ կանգնած երթուղայինի մուտքի մոտ։ Հետագայում կռիվը շարունակվում է արդեն ներսում։ Այս ամբողջ ընթացքում մյուս ուղևորները փորձում են առանձնացնել կանանց։ Ավելի վաղ «Պրիգորոդ Լեսնոյե» բնակելի համալիրի մոտ բազմիցս նկատվել էին Մոսկվա մեկնող ավտոբուսին սպասող մարդկանց հսկայական հերթեր։Ավելին15:0528.09.22 -
ՀասարակականԻ՞նչ պետք է անել, երբ Ձեր անձնական իրը ընկել է մետրոպոլիտենի կայարանային գիծԻ՞նչ պետք է անել , երբ Ձեր անձնական իրը ընկել է մետրոպոլիտենի կայարանային գիծ։ Այս մասին իրազեկում են մետրոպոլիտենից: Մոտենալ կայարանի հերթապահին։ Հնարավորության սահմաններում կայարանի հերթապահը մեկուսիչ գործիքով կարող է հանել գիծն ընկած իրը։ Սակայն լինում են դեպքեր, երբ անվտանգության նկատառումներից ելնելով, իրը տիրոջն է վերադարձվում հաջորդ օրը, քանզի գծային հատվածից տվյալ իրը հնարավոր է լինում հանել միայն գիշերվա ընթացքում հպակային ռելսից հոսանքը հանելուց հետո։Ավելին14:5528.09.22 -
ՀասարակականՄեծավան համայնքում շչակ է գործարկվելուԱրտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են՝ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12:00-ին, Լոռու մարզի Մեծավան համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է համայնքի շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:Ավելին14:4528.09.22 -
ՔաղաքականՄի հավատացեք, որ հնարավոր չէ զենք առնել, դա խնդիր չէ․ երկրորդ նախագահԻնձ համար հասկանալի չէ կորուստների այն հարաբերակցությունը, որն ունեցանք, այդպիսի հարաբերակցություն չպետք է ունենայինք, եթե զինվորը պաշտպանված լիներ։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Հայաստանի սահմանների վրա Ադրբեջանի վերջին հարձակմանը եւ դրա հետեւանքով հայկական կողմի ունեցած մարդկային կորուստներին։ «Ինձ համար հասկանալի չէ, թե Հայաստանի սահմաններին երկու տարում ինչու լուրջ բնագիծ չի կառուցվել, միայն երկու երեք հենակետ նորմալ կահավորել են՝ նկարելու եւ ցույց տալու համար, մնացածն անմխիթար վիճակում են։ Ասում են՝ փող ունենք, իսկ ինչու՞ չենք կառուցել այնպիսի բնագիծ, որը լուրջ զսպող հանգամանք կլիներ հակառակորդի համար։ Չկա բնագիծ, որը հնարավոր չէ ճեղքել, բայց բնագիծը թշնամուն մեծ կորուստներ հասցնելու, քիչ կորուստներ տալու, ժամանակ շահելու համար է, որպեսզի ռեզերվները բերվեն։ Ինձ համար ավելի քան 2-3 անգամ ավելի մեծ կորուստներ ունենալ պաշտպանության մեջ, նշանակում է մեկ բան՝ 44-օրյա պատերազմից հետո որեւէ դաս չենք քաղել։ Երկու տարի անց ինչո՞ւ չունենք հարվածային անօդաչու սարքեր, հայտարարել ենք, որ փող ունենք։ Մի հավատացեք, որ հնարավոր չէ զենք առնել, մենք զենք առնում էին թե՛ Ռուսաստանից, թե՛ Եվրոպայից, թե՛ Չինաստանից եւ այլ տեղերից, սա խնդիր չէ։ Ադրբեջանը պատերազմը սկսել է ոչ թե նրա համար, որ շատ է ուժեղացել, այլ լավ իմանալով, որ մենք ենք շատ թուլացել։ Սա է եղել պատերազմը սկսելու հիմնական պատճառը»,- նշեց Քոչարյանը։Ավելին14:3528.09.22