Լրահոս
2022-09-28
-
Արտաքին քաղաքականությունԵվրահանձնաժողովն առաջարկել է արգելել ԵՄ քաղաքացիներին բարձր պաշտոններ զբաղեցնել ՌԴ պետական ընկերություններումԵվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակներում առաջարկում է արգելել ԵՄ քաղաքացիներին բարձր պաշտոններ զբաղեցնել ռուսական պետական ընկերություններում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով նրա հայտարարությանը: «Մենք նաև առաջարկում ենք արգելել որոշակի ծառայությունների մատուցումը Ռուսաստանին, արգելել ԵՄ քաղաքացիներին պաշտոններ զբաղեցնել ռուսական պետական ընկերությունների ղեկավար մարմիններում», - ասել է նա։ Ֆոն դեր Լեյենը հավելել է, որ «Ռուսաստանը չպետք է օգուտ քաղի Եվրամիության գիտելիքներից ու փորձից»։Ավելին20:5728.09.22 -
ՀասարակականՆոր Հաճնի կամրջի հարևանությամբ բախվել են Opel Corsa-ն, Chevrolet-ն ու ВАЗ 21099-ըԵրեկ՝ սեպտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ժամը 17:30–ի սահմաններում Նոր Հաճն - Գետամեջ գյուղի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 40-ամյա Էդգար Ս.-ի վարած Opel Corsa մակնիշի, Տավուշի մարզի բնակիչ, 38-ամյա Հայկ Մ.-ի վարած Chevrolet մակնիշի և Երևանի բնակիչ, ՌԴ քաղաքացի 52-ամյա Վալենտին Պ.-ի վարած ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/28/1223211/Ավելին20:4828.09.22 -
Հասարակական«Գրադներով, սնարյադներով խփում էին». բնակիչները վերադառնում են Ջերմուկ, բայց թշնամին «էն սարի հետևն է»Արցախում պատերազմից 2 տարի անց Հայաստանի ամենամեծ առողջարանային քաղաքում զբոսաշրջիկ չկա: Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը տեղահանված բնակիչները դեռ միայն մասամբ են վերադարձել, երեխաներին քաղաք բերելու մասին մտածել չեն շտապում: Եթե բնակիչ չեք, Ջերմուկ մտնելու համար հիմա ստիպված եք ստանալ պաշտպանության նախարարության թույլտվությունը:Ավելին20:4728.09.22 -
Հասարակական43-ամյա վարորդը Volkswagen-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորակումԱյսօր՝ սեպտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00–ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 43-ամյա Ա. Ստեփանյանը իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/28/1223206/Ավելին20:4128.09.22 -
ՔաղաքականՍեպտեմբերի 30-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն նիստ կանցկացնի «Հյուսիսային հոսք» գազատարի դեմ դիվերսիաների վերաբերյալ«Հյուսիսային հոսք» գազատարի դեմ դիվերսիաների հետ կապված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստը նախատեսված է սեպտեմբերի 30-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Telegram ալիքում հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։ «Ֆրանսիայի Անվտանգության խորհրդի նախագահությունը մեզ տեղեկացրեց, որ հաշվի առնելով Անվտանգության խորհրդի աշխատանքային գրաֆիկի ծանրաբեռնվածությունը, «Հյուսիսային հոսքի» դեմ դիվերսիաների վերաբերյալ մեր պահանջած հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 30-ին Նյու Յորքի ժամանակով 15:00-ին (Երևանի ժամանակով 21:00-ին)»,- նշել է Պոլյանսկին։Ավելին20:4028.09.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ | 28.09.2022Ավելին20:3028.09.22 -
Արտաքին քաղաքականությունԹուրքիայի նախագահը հեռախոսազրույց է անցկացրել ուկրաինացի գործընկերոջ հետԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է սեպտեմբերի 28-ին անցկացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են Թուրքիայի նախագահականից: Թուրքիայի ղեկավարը վստահություն է հայտնել, որ հնարավոր կլինի «հացահատիկային միջանցքի» նման համաձայնություն ձեռք բերել Ուկրաինայի Զապորոժյեի ատոմակայանի հետ կապված, որը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ։ Էրդողանը նշել է, որ միակողմանի «հանրաքվեները» կխանգարեն դիվանագիտական գործընթացը վերակենդանացնելու ջանքերին։Ավելին20:2728.09.22 -
ՔաղաքականԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահն այցելելու է ԵրևանԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆեյը այցելելու է Երևան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆեյը մինչև շաբաթվա վերջ կայցելի Բաքու, այնուհետև Երևան՝ աջակցելու և խթանելու բոլոր չլուծված հարցերի լուծումների որոնմանը»,- հայտնում է Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունը։ Նշվում է, որ Բրիս Ռոքֆեյը կայցելի նաև Վրաստան։Ավելին20:2028.09.22 -
ՔաղաքականՀայաստանը՝ Արևմուտքի օգնությանն սպասելիսՀայաստանի կառավարության ներկայացուցիչները շարունակում են շփումների ինտենսիվացմամբ՝ ցույց տալ, որ աշխարհաքաղաքական ստեղծված իրադրությունում ավելի շատ հակված են օգնություն սպասել Արևմուտքից, քան Ռուսաստանից: Եվրոպայից, Վաշինգտոնից եկող մեսիջները դրական են: Ֆրանսիան պատրաստվում է պատվիրակություն ուղարկել Հայաստան՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատելու համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյը մինչև շաբաթվա վերջ կայցելի Հայաստան և Ադրբեջան: Իսկ Միացյալ Նահանգների Սենատում առաջարկել են պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, դատապարտել Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը:Ավելին20:1428.09.22 -
ՄիջազգայինԵվրահանձնաժողովը Թուրքիային կոչ է արել հարգել ԵՄ անդամ երկրների ինքնիշխանությունըԵվրահանձնաժողովի արտաքին գործերի հանձնակատար Փիթեր Ստանոն Թուրքիային կոչ է արել հարգել ԵՄ անդամ երկրների ինքնիշխանությունը։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է aussiedlerbote.de-ն: Ստանոն պահանջել է «բոլոր բաց հարցերը լուծել բարիդրացիության ոգով՝ միջազգային իրավունքի նկատմամբ լիակատար հարգանքով»։ «ԵՄ-ն Թուրքիային շատ հստակ հասկացրել է Հունաստանի հետ լարվածության կառուցողական թուլացման իր ակնկալիքները: Անկարան պետք է անցնի փոխշահավետ և արդյունավետ համագործակցության, ոչ միայն Հունաստանի, այլև ամբողջ ԵՄ-ի հետ»,- ընդգծել է Ստանոն։ Նա նշել է, որ իրենք ակնկալում են, որ Թուրքիան կհրաժարվի սպառնալից հռետորաբանությունից և հավելել, որ ներկայումս Թուրքիան գնում է բոլորովին հակառակ ճանապարհով:Ավելին20:1228.09.22 -
ԱռողջապահականԱնոթային դիսթոնիա. Արյունատար անոթների հարմարողական-լարումային ֆունկցիայի խանգարումՀիվանդությունն առաջանում է նյարդային գերլարվածության կամ քրոնիկական վարակիչ հիվանդությունների, թունավորումների, նյարդային խանգարումների հետևանքով։ Հիվանդության համար բնորոշ են արյան հոսքի տեղային կամ ընդհանուր շրջանառության խանգարումները։ Անոթային դիսթոնիայի ախտանշանները կարող են կրել մշտական բնույթ կամ արտահայտվել վեգետատիվ-անոթային նոպաներով: Վեգետատիվ - անոթային նոպաների ընթացքը սկսվում է գլխացավով կամ սրտի շրջանի ցավերով, հիվանդի մոտ նկատելի են դառնում դեմքի կարմրություն և գունատություն: Բնորոշ է նաև արյան ճնշման և ջերմաստիճանի բարձրացում և դող։ Առանձին դեպքերում առանց պատճառի հիվանդի մոտ վախի նոպաներ են առաջանում կամ նկատվում է ընդհանուր թուլություն, գլխապտույտ, քրտնոտություն, արյան ճնշման անկում: Հիվանդության նոպաները տևում են մի քանի րոպեից մինչև 2-3 ժ և դադարում գրեթե առանց միջամտության։ Անոթային դիսթոնիայի սրացումների պայմաններում հիվանդի ձեռքերն ու ոտքերը դառնում են կարմրակապտավուն, խոնավ ու սառը, նկատվում է մատերի թմրության զգացողություն, ծակոցներ։ Վեգետատիվ-անոթային նոպաների արտահայտման առավել հանդիպող ձևերից է ուշագնացությունը։ Հիվանդության կանխարգելման միջոցներից է մարմնի և ընդհանուր օրգանիզմի կոփումը, աշխատանքային օրվա ճիշտ կազմակերպումը: Ախտահարվելու դեպքում պետք է դիմել բժշկի և խստորեն անցնել բոլոր հետազոտությունները:Ավելին20:0528.09.22 -
Ադրբեջանն ականանետերից և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբՍեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ Նա հայտնել է, որ հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։Ավելին19:5928.09.22 -
ՔաղաքականՆկարներում երևում են Եռաբլուրում 21.09.2022 թվականին անբարոյական հրաման կատարողներից որոշներըՀովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Նկարներում երևում են Եռաբլուրում 21.09.2022 թվականին անբարոյական հրաման կատարողներից որոշները /ակտիվները/: Եթե ճանաչում եք, խնդրում եմ մեկնաբանությամբ կամ PM (գաղտնիությունը կպահեմ) այս անձանց մասին տվյալներ տվեք: Մի մասի տվյալները արդեն կան, բայց դեմքերը մյուսների հետ թող երևան: Կրկնվող նկարներ էլ կան, տարբեր դիրքերից են նկարվել: Խնդրում եմ, օգնեք տարածելԱվելին19:5228.09.22 -
ՔաղաքականՎերահաշվարկի արդյունքում էական փոփոխություններ չեն արձանագրվել. ԿԸՀ2022 թվականի սեպտեմբերի 28-ին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ավարտեցին 25.09.2022 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքները: ԿԸՀ-ից հայտնում են, որ ներկայացված դիմումների և Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի 1․1 մասի նոր կանոնակարգման համաձայն ընդհանուր առմամբ վերահաշվարկվել են թվով 53 տեղամասերի քվեարկության արդյունքները: Վերահաշվարկվել են Ծաղկահովիտ համայքի թիվ 17/2, 17/7, Ալագյազ համայնքի թիվ 17/20, Թալին համայնքի թիվ 18/22, 18/23, 18/27, Ճամբարակ համայնքի թիվ 20/6, 20/14, 20/19, Գյուլագարակ համայնքի թիվ 22/3, Ալավերդի համայնքի թիվ 24/8, 24/21, 24/41, Լոռի Բերդ համայնքի թիվ 25/7, Տաշիր համայնքի թիվ 25/12, 25/31, Չարենցավան համայնքի թիվ 27/1, 27/2, 27/3, 27/4, 27/5, 27/9, 27/10, 27/12, 27/14, 27/15, 27/18, 27/19, Ակունք համայնքի թիվ 28/4, Բյուրեղավան համայնքի թիվ 28/12, 28/14, Ջրվեժ համայնքի թիվ 29/1, 29/4, Անի համայնքի թիվ 33/13, 33/18, 33/19, Սիսիան համայնքի թիվ 34/6, 34/14, 34/16, 34/22, 34/23, 34/29, Քաջարան համայնքի թիվ 35/5, Արենի համայնքի թիվ 36/7, Եղեգիս համայնքի թիվ 36/12, 36/21, Բերդ համայնքի թիվ 38/4, 38/5, 38/7, 38/8, 38/9, 38/16, 38/21 տեղամասերի քվեարկության արդյունքները: Վերահաշվարկի արդյունքում քվեարկության արդյունքների էական փոփոխություններ չեն արձանագրվել։ 128 0Ավելին19:4528.09.22 -
ՔաղաքականՊետք է շարունակել ամենօրյա աշխատանքով հասարակության մեջ արթուն պահել պայքարի ոգին. Սերժ ՍարգսյանՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում նշված է․ «Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նախկին նախագահների հանդիպումից հետո ՀՀ երրորդ նախագահից հրապարակային արձագանք ակնկալող լրատվամիջոցների հարցումների կապակցությամբ հայտնում ենք. Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային այս իրավիճակում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների շուրջ ստեղծված վտանգների, լրջագույն մարտահրավերների ու սպառնալիքների, ինչպես նաև դրանցից հնարավոր ելքերի վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը արտահայտված է նրա հարցազրույցներում, ուղերձներում, նախագահի գլխավորած քաղաքական ուժի՝ իրավիճակին համահունչ արվող հայտարարություններում: Նախագահ Սարգսյանն այն կարծիքին է, որ այս փուլում Վեհափառ Հայրապետի մոտ, ում հետ ՀՀ երրորդ նախագահը պարբերաբար հանդիպում է, նախկին նախագահների մասնակցությամբ քննարկումները հնարավորություն են տալիս ստեղծված ծանրագույն վիճակից ելքերը համակողմանի քննարկելու և մեր պետությանն ու ժողովրդին իրատեսական, կշռադատված լուծումներ առաջարկելու: Սրան զուգահեռ, առողջ դատող քաղաքական ուժերը, հասարակական, քաղաքական միավորումները պետք է շարունակեն ամենօրյա աշխատանքով հասարակության մեջ արթուն պահել պայքարի ոգին: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ փաստում է, որ իր երկու գործընկերների՝ ՀՀ առաջին և երկրորդ նախագահների հանրային վերջին ելույթները, այնուհանդերձ, մի կողմից` հանրային դիսկուրսը ակտիվ են պահում, մյուս կողմից՝ բաց են պահում դուռը հետագա հանդիպումների և քննարկումների համար»:Ավելին19:3728.09.22 -
ՀասարակականՍյունիքի Խոտ գյուղում այրվել է մոտ 17 հա հնձած արտՍեպտեմբերի 28-ին, ժամը 12։40-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խոտ գյուղի սկզբնամասում այրվում է հնձած արտ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:20-ին, մարվել՝ 16:30-ին: Այրվել է մոտ 17 հա հնձած արտ:Ավելին19:3028.09.22 -
ԱռողջապահականԳանգլիաներ․ Հաճախակի հանդիպող գոյացությունները չարորակ չեն և ունեն բուժման մի շարք մեթոդներԳանգլիաները մարմնի վերջույթների վրա դոնդողանման կիստաներ են: Այս պաթոլոգիական գոյացությունները հաճախ նկատվում են ձեռքի տարածքում, դաստակի մակերեսին, հոդերի երկայնքով, ջլերում: Բացի այդ, նմանատիպ նորագոյացություններ կարող են առաջանալ ոտքի կամ կոճի վրա: Դրանք չարորակ չեն համարվում։ Այս հյուսվածքները լցված են դոնդողանման հեղուկով, ունեն կլորացված ձև։ Կարճ ժամանակահատվածում նրանք կարողանում են առաջանալ, մեծանալ և անհետանալ։ Պահանջվում է վերահսկել դրանց ձևավորումը և աճը: Որոշ գանգլիաներ հասնում են մինչև 3 սմ-ի և հստակորեն աչքի են ընկնում մաշկի տակ, բայց մեծ մասը փոքր տրամագծեր ունեն և աննկատ են: Նորագոյացությունը դուրս է ցցվում հոդից։ Մարմնի մեջքային մասում կիստաների ձևավորման հավանականությունը մեծանում է, թեև այն կարող է առաջանալ նաև ափի կողմում և նույնիսկ մատների ծայրային հոդերի հիմքում: Պարզ հանգույցը սովորաբար շոշափելի է: Բայց մանր գոյացությունները մնում են հյուսվածքների խորքում (այսպես կոչված՝ թաքնված գանգլիաները)։ Այնուհետև մարդը զգում է՝ ցավ, մկանային թուլություն, ծակծկոց։ Հազվագյուտ դեպքերում գանգլիոնը սկսում է ճնշում գործադրել ոսկորների վրա կամ խանգարում է ջլերին։ Ամենից հաճախ դոնդողանման կիստի ձևավորումը նկատվում է դեռահասությունից մինչև 40 տարեկան մարդկանց՝ հիմնականում կանանց մոտ։ Դժվար է ճշգրիտ որոշել, թե ինչու են այս ճողվածքները ձևավորվում որոշակի վայրում: Բայց նրանք հաճախ հայտնվում են մարմնամարզիկների մոտ, որոնց դաստակները սիստեմատիկորեն ենթարկվում են ծանր վնասվածքների։ Նախ նկատվում է այտուց, ապա ինտենսիվորեն արտադրվում է հեղուկ և ձևավորվում է հյուսվածքի ուռուցիկություն: Դոնդողանման կիստի առաջացման մեկ այլ պատճառ կարող է լինել միջֆալանգային հոդի լորձաթաղանթի առաջացումը։ MRI ուլտրաձայնը լավ բացահայտում են փափուկ հյուսվածքները, ներառյալ թաքնված գանգլիաները: Նման տեխնիկան հնարավորություն է տալիս տարբերել դոնդողանման կիստը տարբեր ծագման նորագոյացություններից։ Սկզբում գանգլիաները փորձում են հեռացնել ոչ վիրահատական միջոցներով։ Եթե այս մեթոդը արդյունավետ չէ, կտրուկ միջոցներ են ձեռնարկվում։ Առաջին տեխնիկան դիտարկումն է: Գանգլիոնների առաջացումը ոչ չարորակ է: Սա նշանակում է, որ անոմալիան կարող է ինքնուրույն անհետանալ։ Եթե այն չի աճում և չի անհանգստացնում, կարող եք պարզապես սպասել, մինչև կիստը անհետանա: Երկրորդ տեխնիկան անշարժացումն է: Գանգլիոնը մեծանում է հոդերի, կապանների, մկանների ակտիվ աշխատանքով։ Այնուհետև նյարդերի վրա ճնշումը մեծանում է։ Այստեղից էլ՝ անհարմարության կամ ցավի զգացում։ Վիրակապը օգնում է նվազեցնել կիստայի ճնշումը նյարդերի վրա։ Առաջարկվում է մի շարք վարժություններ, որոնք կօգնեն ամրացնել դաստակը և ընդլայնել շարժումների շրջանակը: Այնուամենայնիվ, վարժությունը թույլատրելի է միայն այն ժամանակ, երբ ցավը թուլանում է: Տեղական անզգայացումն օգնում է նվազագույնի հասցնել կիստի շրջակա տարածքի զգայունությունը: Ուլտրաձայնի օգնությամբ որոշվում է ասեղով հեղուկի ծակման և հեռացման տեղը։ Չորրորդ տեխնիկան վիրահատությունն է: Եթե գանգլիոնի վրա ազդելու այլ մեթոդների կիրառումը արդյունքի չի բերում, ապա կատարվում է վիրահատություն՝ կիստի կտրում։ Սա ամբուլատոր ընթացակարգ է: Պրոցեդուրայից հետո հիվանդը շուտով տուն է ուղարկվում։ Հետվիրահատական շրջանն ուղեկցվում է անհարմարության զգացումով, այտուցների առաջացումով։ Ցավը երկար չի անհանգստացնում, սակայն կիստի հեռացման մնացած հետևանքները կարելի է մոռանալ միայն երկշաբաթյա ժամկետից հետո։ Ավելի բարդ վիրահատության պարագայում` մեկուկես ամիս հետո:Ավելին19:2028.09.22 -
ԻրավականՆախատեսվում է Երևանում ձևավորել երկու նոր՝ քրեական և քաղաքացիական դատարաններԱրդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի փոխարեն ձևավորել երկու նոր դատարաններ՝ Երևան քաղաքի քրեական և քաղաքացիական դատարանները: Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է եղել առաջին հերթին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի գերծանրաբեռնվածությամբ, ինչն էականորեն խոչընդոտում է այս դատարանում աշխատանքների արդյունավետ կազմակերպումը: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, լինելով Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր իրավասության դատարաններից մեկը, Դատական օրենսգրքի համաձայն՝ պետք է գործի առնվազն 62 դատավոր թվակազմով, որում առանձնացված են քաղաքացիական և քրեական մասնագիտացման դատավորները: Այս պահի դրությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում պաշտոնավարում են թվով 72 դատավորներ, որոնցից՝ քրեական մասնագիտացմամբ՝ 33-ը, իսկ քաղաքացիական մասնագիտացմամբ՝ 39-ը: Ներկայացվածից ակնհայտ է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի գերծանրաբեռնվածությունը՝ մյուս դատարանների համեմատությամբ: Թե՛ կադրային և թե՛ քննվող գործերի ծանրաբեռնվածության պայմաններում գրեթե դժվարանում, իսկ երբեմն նաև անհնար է դառնում դատարանի բնականոն գործունեության կազմակերպումն ու ապահովումը, ինչն էլ իր ազդեցությունն է թողնում անձանց դատական պաշտպանության իրավունքի պատշաճ իրացման ապահովման վրա: Մյուս կողմից, Նախագծով նախատեսվում է դատարանի նախագահին գործերի քննության ժամկետների պահպանմանը հետևելու լիազորություն վերապահել, ինչի համատեքստում ևս Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորների թվակազմը և քննվող գործերի մեծ ծավալը խոչընդոտելու են այդ լիազորության արդյունավետ իրականացմանը՝ հաշվի առնելով նաև դատավորների ու նախագահի մասնագիտացվածության տարբերությունը: Վերոնշվածի համատեքստում հարկ է կարևորել, որ դատարանների մասնագիտացումը սովորաբար դիտվում է որպես բարեփոխումների կարևոր նախաձեռնություն, որն ուղղված է հաջող դատական համակարգի զարգացմանը:Ավելին19:1028.09.22 -
ՄիջազգայինԹուրքական դեղամիջոցներ՝ Վրաստանում. առողջապահության նախարարը հարցը քննարկել Է Թուրքիայի նոր դեսպանի հետՎրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին հանդիպել Է երկրում Թուրքիայի նոր դեսպան Ալի Քաան Օրբանի հետ՝ նրա հետ քննարկելով երկկողմ հարաբերությունների հարցը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է երկրի առողջապահության նախարարությունը: Հանդիպմանը հատուկ ուշադրություն Է դարձվել Վրաստանում դեղամիջոցների գների նվազմանը Թուրքիայից պատրաստուկների ներմուծումից հետո: Ազարաշվիլին նաեւ Թուրքիայի դեսպանի հետ քննարկել Է ապագա պլանները եւ փոխհամագործակցության հեռանկարները: Հանդիպմանը նաեւ ներկա Է եղել դեսպանի խորհրդական Ղիզեմ Թուրքգենջի-Սեւիմը: Դեղամիջոցների գների նվազման համար Վրաստանի կառավարությունը բացել Է Թուրքիայի դեղագործական շուկա: Այս տարվա հունվարի կեսերից Վրաստանում թուրքական դեղագործական շուկայից արդեն ստացել են ավելի քան 200 անուն դեղամիջոց. արդյունքում դեղերի գները կրճատվել են մինչեւ 80 տոկոս: 2021 թվականի նոյեմբերին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել Է, որ երկրի դեղագործական շուկան կարիք ունի օրենսդրական փոփոխությունների, այդ թվում՝ դեղամիջոցների գների կարգավորման հարցում: Վրաստանի առողջապահության նախարարությունը դեղագործական ոլորտում մշակել Է գործողությունների պլան՝ Մրցակցության գործակալության հանձնարարականների, ԱՀԿ-ի հետազոտությունների արդյունքների, տեղական եւ օտարերկրյա փորձագետների օգնությամբ եւ միջազգային փորձի հաշվառմամբ, հաղորդել Է Sputnik-ը:Ավելին19:0028.09.22 -
Կրթություն և գիտությունՔննարկվել են Հայաստանում արևմտահայերենի դասավանդման և տարածման հեռանկարներըՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանն ընդունել են «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանին և տնօրենի օգնական Շողեր Մարկոսյանին: Կողմերը քննարկել են Հայաստանում արևմտահայերենի դասավանդմանը, տարածմանը վերաբերող և Սփյուռքի հայկական կրթօջախներին առնչվող խնդիրները: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին՝ կարևորելով երկկողմ համագործակցությունը վերոնշյալ թեմաների շուրջ՝ վստահություն հայտնելով, որ պետական աջակցությամբ ծրագրերի հետ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի համադրման դեպքում կարող ենք էական առաջընթաց ապահովել մի շարք ծրագրերի պարագայում, ինչպիսիք են Սփյուռքի կրթօջախների քարտեզագրումը, հայագիտական կենտրոնների ցանցի ընդլայնումը, Հայաստանի դպրոցներում արևմտահայերենի ուսուցումը և այլն: Փոխնախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ Հայաստանի հանրակրթական դպրոցներում գործում է արևմտահայերենի դասավանդման երաշխավորված ծրագիր՝ նախատեսված ավագ դասարանների համար: Ժ. Անդրեասյանն ընդգծել է Սիրիայից և Լիբանանից Հայաստան տեղափոխված երեխաների ինտեգրման և արևմտահայերենի խրախուսման կարևորությունը: Նախանշվել են ուսուցիչների վերապատրաստման, արևմտահայերենի դասավանդման մեթոդական նյութերի պատրաստման նպատակով ջանքերի միավորման հեռանկարները: Արևմտահայերենի տարածման ուղղությամբ Ժաննա Անդրեասյանը որպես լուծում առաջարկել է հանրակրթական պետական նոր չափորոշչով նախատեսվող նախագծային աշխատանքները, որոնք իրականացվում են 7-րդ դասարանից: Ըստ Անդրեասյանի՝ նախագծային աշխատանքի նյութ կարող է լինել արևմտահայերենին վերաբերող որևէ թեմա՝ սկսած պատմությունից մինչև գրականություն: Նա շեշտել է նաև սփյուռքահայ և հայաստանցի երեխաների համագործակցության հնարավորությունը: Այս համատեքստում Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է պետական աջակցությամբ իրականացվող Համահայկական հայագիտական օլիմպիադան՝ որպես նախագծային ուսուցման եզրափակիչ փուլ դիտարկելու հնարավորությունը: «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ կարևորելով արևմտահայերենի նկատմամբ պետական մոտեցումը: Նրա գնահատմամբ՝ արևմտահայերենի պահպանման խնդիրը Հայաստանում և Սփյուռքում տարբեր բնույթ է կրում: Նա տեղեկացրել է, որ քննարկման փուլում է արդի արևմտահայերեն գրականության ընթերցարան ստեղծելու հարցը, ինչը միտված է լեզվի տարածմանը: Ռ. Փանոսյանը դրական է գնահատել ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի մշակման, վերապատրաստման գործընթացի, համատեղ նախագծային աշխատանքի իրականացման հնարավորությունը: Հանդիպմանը քննարկվել են արևմտահայերենի թվայնացման, դպրոցականների ներգրավմամբ արևմտահայերենով տարբեր հարթակների, կայքերի պատրաստման հեռանկարները: Կողմերն անդրադարձել են նաև հայագիտության խրախուսմանն ու զարգացմանը միտված համատեղ ծրագրերի մշակմանը:Ավելին18:5028.09.22