Լրահոս
2022-09-28
-
ՔաղաքականՋեքի Սփիերը պաշտոնապես ներկայացրել է Ադրբեջանի պատերազմական հանցագործություններն ու վայրագությունները դատապարտող բանաձևըԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ադամ Շիֆի, Ֆրանկ Փալոնի և Աննա Էշուի հետ պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի վայրագություններն ու պատերազմական հանցագործությունները դատապարտող բանաձև։ «Շատ երկար ժամանակ Ադրբեջանն անպատիժ կերպով վայրագություններ է իրականացրել հայ զինծառայողների և խաղաղ բնակիչների նկատմամբ՝ զինծառայողների մարմինների մասնատումից մինչև գլխատում, բուժհաստատությունների և կրոնական օբյեկտների միտումնավոր թիրախավորումներ։ Ադրբեջանը բազմիցս արհամարհել է մարդկային հիմնարար արժեքներն ու միջազգային իրավունքները։ Մենք պետք է Ալիևի կառավարությանը պատասխանատվության ենթարկենք Ժնևի կոնվենցիայի խախտումների և վայրագությունների համար, որոնք իրականացրել են նրա զորքերը հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ»,- ասել է Սփիերը։ Սփիերի ներկայացրած բանաձևում ընդգծվում է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Ժնևի կոնվենցիայի դրույթները՝ իրականացնելով կանխամտածված սպանություններ, խոշտանգումներ, դրսևորելով անմարդկային վերաբերմունք քաղաքացիական անձանց և ռազմագերիների նկատմամբ։ Բանաձևում անդրադարձ կա նաև 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի վրա հարձակմանը, որը կրկնությունն է 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի վրա լայնածավալ հարձակման և պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ ադրբեջանցի զինվորների կողմից հայ զինծառայողների դիերի խոշտանգումները։ Բանաձևում հիշատակվում է 2020 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախում ծննդատան հրթիռակոծումը, ինչպես նա ադրբեջանցի զինծառայողների կողմից քաղաքացիական անձանց գլխատման դեպքերը, որոնք փաստագրվել են տեսանյութերով և որոնց իրավացիությունը հաստատել են ոչ կառավարական կազմակերպությունները։ Անդրադարձ կա նաև 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից ֆոսֆորային ռումբերի կիրառման մասին, որի կիրառումն արգելված է Ժնևի կոնվենցիայով։ Բանաձևում նշվում է, որ Ադրբեջանն ապօրինի պահում է ավելի քան 100 հայ ռազմագերիների, ինչը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է։ Բանաձևը դատապարտում է Ադրբեջանի ապակայունացնող գործողությունները, ներառյալ ռազմական հանցագործությունները, որոնք խարխլել են միջազգային իրավունքի գերակայությունը։ Դրանով Միացյալ Նահանգների կառավարությանը և համաշխարհային հանրությանը կոչ է արվում դիմել Արդարադատության միջազգային դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որպեսզի էական քայլեր ձեռնարկվեն Իլհամ Ալիևի հրահանգով արդբեջանցի զինծառայողների կողմից կատարված ռազմական հանցագործությունները հետաքննելու համար։ Բանաձևն Ադրբեջանին կոչ է անում հետաքննել Ժնևի կոնվենցիայի բոլոր խախտումները, որոնք ադրբեջանցի զինծառայողների կողմից իրականացվել են հայ զինծառայողների և խաղաղ բնակիչների նկատմամբ։ Բանաձևը դատապարտում է Ադրբեջանի կողմից հայկական մշակութային և կրոնական օբյեկտների ոչնչացումն ու դրանց նկատմամբ վանդալիզմի դեպքերը։ Բանաձևը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ է անում դիտարկել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը՝ ի պատասխան այդ երկրի ագրեսիայի և թույլ տված պատերազմական հանցագործությունների համար։Ավելին23:2528.09.22 -
ՔաղաքականՍրանք զոհերին թաքցնում են, որ անուղեղները «երջանիկ անտեղյակության» կամ «ջայլամային» կյանքով ապրեն. ԹևանյանԹշնամին կրկին կրակում է։ «Խաղաղության դարաշրջանի» պայմաններում ունեցանք հերթական զոհերը։ Պաշտոնապես երեքն են։ Անունները չգիտեմ։ Չեն հայտնում։ Սրանք զոհերին թաքցնում են, որ անուղեղները «երջանիկ անտեղյակության» կամ «ջայլամային» կյանքով ապրեն՝ որոճալով իրենց առաջ նետած տեղեկատվական զիբիլը։ Էս սրիկաները զոհերին դարձրեցին անդեմ, անանուն, ընթացիկ կյանքի անբաժանելի մաս, սովորական երևույթ, լրահոսի վերնագիր․․․ Զոհերը դարձան վիճակագրություն՝ պլյուս, մինուս ճշգրտումով։ Իրենք քարոզում էին, որ զինվորները զոհվել էին հանուն ոչնչի։ Հիմա ոչինչ են սարքում նաև զոհերին։ Որքան մահ և չարագույժ էներգիա կա այս նախադասության մեջ․ «Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրում են ու ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում»։Ավելին23:2328.09.22 -
ՏարածաշրջանՓախուստ՝ պատերազմից. Հայաստանից՝ Ռուսաստան, Ռուսաստանից՝ Հայաստան մարդիկ «փրկություն են փնտրում»Շուտով Մոսկվա-Երևան ավիատոմսերի գները հնարավոր է՝ գերազանցեն 10 հազար դոլարը, իսկ Ռուսաստանից դուրս գալու միակ ուղին մնա ճանապարհը՝ երկնքով: Արդեն հայտնի է, որ Լարսի անցակետում ռուսական զինկոմիսարիատը զորահավաքային կետ կտեղադրի, որ կանխի հայտարարված զորահավաքից խուսափող զինապարտների փախուստը:Ավելին23:1528.09.22 -
ԻրավականԶոհված զինվորների՝ Եռաբլուրից բռնի ուժով բերման ենթարկված հարազատներին ՔԿ-ում հարցաքննում ենՔննչական կոմիտեն սկսել է հարցաքննել զոհվածների հարազատներին, որոնց Հայաստանի անկախության օրը «Եռաբլուր» զինվորական պանթեոնից ոստիկանները բռնի ուժով բերման էին ենթարկել: Զոհվածների մայրերից 5-ը մարմնական վնասվածքներ էին ստացել: Նրանք հանցագործության մասին բողոք էին ներկայացրել Դատախազություն:Ավելին23:0528.09.22 -
Քաղաքական«Գիշեր-ցերեկ» հերթեր՝ Անձնագրերի ու վիզաների վարչության շենքի մոտԱնվերջ թվացող հերթեր են Երևանի Անձնագրերի ու վիզաների վարչության շենքի մոտ: Հարյուրավոր ռուսներ ուզում են Հայաստանի քաղաքացիություն ստանալ: Ուկրաինական պատերազմի հետ սկսված կապույտ անձնագրի տենդը Ռուսաստանում մոբիլիզացիա հայտարարվելուց հետո քրոնիկ է դարձել:Ավելին23:0428.09.22 -
ՀասարակականԱնհետ կորած համարվող Սամվելը մենակ է մոտեցել հայկական դիրքերին. զինվորը վնասվածքներ ունիԵրեքշաբթի հայտնաբերվել է Ադրբեջանի վերջին հարձակումից հետո անհետ կորած համարվող շարքային զինծառայող Սամվել Անթանյանը, հայտնել է պաշտպանության նախարարությունը: Սամվելի առողջական վիճակը բավարար է: Նրա հորեղբայրը «Հայլուր»-ին պատմել է, որ տղան թևի բեկորային վիրավորումով երեկ երեկոյան կարողացել է հասնել Սյունիքի հայկական դիրքեր, մենակ է եղել:Ավելին22:5728.09.22 -
ՔաղաքականՔոչարյանը պատրաստ է աջակցել նրան, ով կկարողանա համախմբել ժողովրդին«Կոնսոլիդացիան իրականացնում են ժողովրդին հաղթանակից մղելու համար, կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիա պետք չէ»,- Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Նիկոլ Փաշինյանի շուրջ համախմբվելու առաջարկին այսպես է արձագանքել Ռոբերտ Քոչարյանը: Նա վստահ է, որ ներքին ու արտաքին բոլոր մարտահրավերների լուծման բանալին երկրում գոնե մասնակի իշխանափոխություն անելն է: Ինքը պատասխանատվությունից չի խուսափում, բայց պատրաստ է նաև լքել քաղաքական պայքարի առաջնագիծը, եթե տեսնի, որ հորիզոնում կա լայն հանրային աջակցություն վայելող ուրիշ մեկը:Ավելին22:4728.09.22 -
ՔաղաքականՈ՞վ կարող է զսպել Բաքվին, Անկարային. Քոչարյանն առաջարկում է անվտանգության ճարտարապետության համալրումԱրցախի առաջին, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր մոտ 2 ու կես ժամանոց ասուլիս է տվել՝ մեկնաբանելով անվտանգային, աշխարհաքաղաքական ու ներքաղաքական լայն սպեկտրի տասնյակ հարցեր, առաջարկելով ծանր դրությունից երկիրը դուրս բերելու երեք հիմնական ճանապարհ՝ հանրային կոնսոլիդացիա, բանակի հզորացում և անվտանգության ճարտարապետության վերագնահատում: «Հոգեհանգստի ժամանակ հանգուցյալին ոչ ոք առողջություն չի մաղթում»: Այս համեմատությամբ է երկրորդ նախագահը մեկնաբանել խաղաղության օրակարգն առաջ տանելու՝ իշխող քաղաքական թիմի համառությունը:Ավելին22:3728.09.22 -
ՔաղաքականՌԴ դեսպանն այցելել է Ջերմուկ և ԳորիսՀայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանատան ռազմական և ռազմաօդային ուժերի հարցերով կցորդ Վյաչեսլավ Կոսովը Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյան հետ այցելել են Ջերմուկ և Գորիս։ «Դիվանագիտական առաքելության ղեկավարը տեղում հանդիպել է հայկական բանակի հրամանատարության ներկայացուցիչների հետ, ծանոթացել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և սեպտեմբերի 13-14-ը գնդակոծությունների հետևանքով սահմանամերձ շրջաններում հասցված վնասներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։ Ուղևորության շրջանակներում Կոպիրկինը եղել է նաև Գորիսի 102-րդ ռուսական ռազմակայանի առանձին գումարտակային խմբի և Սիսիանում ռուսական խաղաղապահ զորախմբի առանձին ավիացիոն խմբի տեղակայման վայրերում։Ավելին22:3328.09.22 -
Քաղաքական«Պայքարն անպայման զենքով չէ, պայքարը բազմաշերտ է»․ Ռոբերտ Քոչարյան44-օրյա պատերազմին հաջորդած երկու տարում ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանի թիմը առաջնագիծն ամրացնելու համար: Երկրորդ նախագահի դիտարկմամբ՝ միայն երկու-երեք հենակետ է նորմալ կահավորել, այն էլ նկարելու, ցույց տալու համար: Ռոբերտ Քոչարյանը լուրջ չի վերաբերվում Փաշինյանի այն հայտարարությանը, թե փող կա, բայց ոչ բոլոր երկրներն են պատրաստ զենք վաճառել Հայաստանին: Պնդում է, որ իր կառավարման 10 տարում նմանատիպ խնդիր ոչ մի անգամ չի առաջացել:Ավելին22:2728.09.22 -
ՔաղաքականՀայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Սյունիք«Մենք անում ենք ամեն ինչ՝ թույլ չտալու ուժի կիրառումը»,- հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ Սյունիքի մարզ այցի ժամանակ: Այցի նպատակը, ըստ Թրեյսիի, իրավիճակը տեղում հասկանալն է: Թրեյսիին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ասել է՝ մարդիկ չեն լքում իրենց բնակավայրերը, ինչը մեծացնում է խաղաղ բնակչության հանդեպ ռազմական գործողությունների ռիսկը։Ավելին22:2628.09.22 -
ՔաղաքականԱրմեն Գրիգորյանը Ֆրանկ Փալոնի հետ է հանդիպելՎաշինգտոն աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փըլոնի հետ, տեղեկացնում են Հայաստանի ԱԽ քարտուղարի գրասենյակից։ Հանդիպմանն ԱԽ քարտուղարը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զորքերի ձեռնարկած լայնածավալ ագրեսիայի ու դրա հետևանքների վերաբերյալ: Զրուցակիցները նաև քննարկել են հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների օրակարգին առնչող հարցեր:Ավելին22:1728.09.22 -
3 զոհ ունի հայկական կողմն ադրբեջանական սադրանքի հետևանքովԺամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ:Ավելին22:1028.09.22 -
Արտաքին քաղաքականությունԲեռլինը մտավախություն ունի, որ առանց շտապ վերանորոգման «Հյուսիսային հոսքեր»- ը ընդմիշտ կխափանվենԳերմանիայի անվտանգության ծառայությունը մտավախություն ունի, որ «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարները ընդմիշտ կխափանվեն, եթե դրանք շտապ չվերանորոգվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Tagesspiegel օրաթերթին, որը հղում է անում Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Առանց արագ վերանորոգման՝ ծովի ջուրը կթափանցի խողովակներն, ինչը կոռոզիա կառաջացնի, կարծում են հրապարակման զրուցակիցները։ Ըստ օրաթերթի՝ Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը և պետական անվտանգության մարմինները կասկածում են, որ միջադեպի պատճառը դիվերսիա է եղել։ Գազատարների հետ կապված միջադեպից հետո Գերմանիայի իշխանությունները մտադիր են ուժեղացնել վերահսկողությունը նավերի տեղաշարժի նկատմամբ։ Բեռլինը մտադիր է նաև ավելի մեծ ուշադրություն դարձնել կարևոր ենթակառուցվածքների, երկրի ափամերձ տարածքների, հեղուկ բնական գազի ընդունման կառուցվող տերմինալների և ջրի տակով անցնող հեռահաղորդակցության մալուխների պաշտպանությանը։Ավելին22:0728.09.22 -
ՀասարակականԿոտայքի մարզում Mercedes-ով վրաերթի է ենթարկվել Վանաձորի պետական համալսարանի դասախոսի 3-ամյա տղանԱյսօր՝ սեպտեմբերի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 40–ամյա Ա. Բ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Նոր Արտամետ գյուղի կենտրոնական փողոցում վրաերթի է ենթարկել 3-ամյա Ա. Ա.-ին: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/28/1223210/Ավելին21:5728.09.22 -
Արտաքին քաղաքականությունԵՄ-ն և ՆԱՏՕ-ն մտադիր են մինչև տարեվերջ ընդունել արտաքին քաղաքականության նոր ճանապարհային քարտեզԵվրամիությունը (ԵՄ) և ՆԱՏՕ-ն նախատեսում են մինչև 2022 թվականի ավարտը ընդունել արտաքին քաղաքականության նոր ճանապարհային քարտեզ, որը զգալիորեն կամրապնդի այդ կազմակերպությունների միջև ռազմավարական համագործակցությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոյի հայտարարությանը։ «Եկել է ժամանակը մեր (ԵՄ և ՆԱՏՕ-ն) ռազմավարական գործընկերությունը նոր մակարդակի վրա բարձրացնելու: Միասին մենք մշակում ենք համագործակցության նոր բազմակողմ ճանապարհային քարտեզ, որը նախատեսվում է ընդունել մինչև 2022 թվականի ավարտը», - ասել է նա:Ավելին21:4728.09.22 -
ԻրավականՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է ԵԽ երեխաների իրավունքների ստորաբաժանման ղեկավարի և խտրականության դեմ պայքարի կոմիտեի քարտուղարի հետՍեպտեմբերի 28-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Երեխաների իրավունքների ստորաբաժանման ղեկավար, ԵԽ Երեխաների իրավունքների համակարգող Ռեջինա Ջենսդոտիրի և ԵԽ Խտրականության դեմ պայքարի, բազմազանության և ներառման հարցերով ղեկավար կոմիտեի քարտուղար Վոլֆրամ Բեխտելի հետ։ Հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։ Քրիստիննե Գրիգորյանը Ռեջինա Ջենսդոտիրի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի մանդատին և աշխատանքի հիմնական ուղղություններին, մանրամասներ ներկայացրել ՄԻՊ-ին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի ձևավորման նախաձեռնության ու դրա իրականացման ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև որոշումների կայացման գործընթացում երեխաների մասնակցության ապահովմանն ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Տիկին Ջենսդոտիրը ողջունել է որոշումների կայացման գործընթացում երեխաների մասնակցության ապահովմանն ուղղված Պաշտպանի նախաձեռնությունները և ներկայացրել ԵԽ գործիքակազմը՝ գնահատելու երեխաների մասնակցայնության ապահովման գործընթացը: Ռեջինա Ջենսդոտիրը հետաքրքրվել է Հայաստանում երեխաների համար արդարադատության մատչելիության ապահովման խնդիրներով, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում պահվող անչափահաս անձանց իրավունքներին առնչվող հարցերով: Գրիգորյանը, ներկայացնելով Մարդու իրավունքների պաշտպանի՝ սեպտեմբերի 16-ին հրապարակած զեկույցում տեղ գտած փաստերը, ԵԽ երեխաների հարցերով համակարգողի ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված անձանց, այդ թվում՝ ավելի քան 1400 երեխաների հիմնարար իրավունքների խախտումների վրա: ԵԽ Խտրականության դեմ պայքարի, բազմազանության և ներառման հարցերով ղեկավար կոմիտեի քարտուղար Վոլֆրամ Բեխտելի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում իրավահավասարության ապահովման մասին համապարփակ օրենսդրության ընդունման, ատելության խոսքի դեմ պայքարին, ինչպես նաև ատելության հիմքով հանցագործությունների կանխարգելմանն ու պատասխանատվության սահմանմանն առնչվող հարցեր: Անդրադառնալով սեպտեմբերի 16-ին հրապարակված զեկույցին՝ Գրիգորյանը շեշտել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարվող ռազմական հանցագործություններն ուղիղ արդյունք են Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության սերմանման ու խթանման. այդ հանցագործություններն իրականացվում են ատելության հիմքով: Իր խոսքում պարոն Բեխտելը մատնանշել է քաղաքական գործիչների կարևոր դերակատարումը ատելության խոսքից զերծ մնալու և դրա կանխարգելման ուղղությամբ:Ավելին21:3728.09.22 -
ԻրավականԱպօրինի պահվող հրազենների կամավոր հանձնումներ Երևան քաղաքի վարչության բաժիններումԱպօրինի պահվող հրազենների կամավոր հանձնումներ Երևան քաղաքի վարչության բաժիններում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին21:2728.09.22 -
ԻրավականՈւթ ոչխարից վեցը վերադարձվեց տիրոջը. Վարդենիսի ոստիկանների բացահայտումըՈւթ ոչխարից վեցը վերադարձվեց տիրոջը. Վարդենիսի ոստիկանների բացահայտումը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին21:1728.09.22 -
Արտաքին քաղաքականությունԵվրահանձնաժողովն առաջարկել է պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակում առավելագույն գին սահմանել ՌԴ-ից նավթի ներմուծման համարԵվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանից նավթի ներմուծման առավելագույն գին սահմանելու պաշտոնական առաջարկի մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությանը: «Այսօր այս փաթեթում մենք ներկայացնում ենք նավթի գների սահմանափակման իրավական դաշտը», - ասաց նա: Ֆոն դեր Լեյենի խոսքով՝ մի շարք զարգացող երկրներ դեռ կարիք ունեն Ռուսաստանից ցածր գներով նավթի մատակարարումների, և սահմանափակումը կօգնի նվազեցնել Ռուսաստանի եկամուտները և պահպանել կայունությունը համաշխարհային էներգետիկ շուկաներում։Ավելին21:0728.09.22