Լրահոս

2022-09-29
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միջազգային հանրությունը պետք է առավել գործուն քայլեր ձեռնարկի, հակառակ դեպքում նոր մարտական գործողություններն անխուսափելի են. Աբրահամյան
    Միջազգային հանրության կոշտ, հասցեական հայտարարություններն ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ, ինչպես նաև Բաքվին ուղղված կոչերը՝ դուրս բերելու ադրբեջանական զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից, բոլոր առումներով շատ կարևոր են և լուրջ ճնշում Ադրբեջանի նկատմամբ, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
    11:10
    29.09.22
    Ավելին
  • Հայաստան
    Օրագիր. Նարեկ Մանթաշյան
    Նարեկ Մանթաշյան. «Հայաստան» դաշինքի անդամ
    11:00
    29.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Դավիթ Բաբայանը մասնակցել է Մարտունու և Գլենդեյլի միջև բարեկամության հռչակագրի ստորագրման արարողությանը
    Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 28-ին Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է Գլենդեյլի քաղաքապետ Արտաշես Քասախյանի և քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ։ 
    10:52
    29.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Աթիլլա Չիչեքի և Հուսեին Յըլդըրըմի նկատմամբ Հայաստանի տարածքը լքելու արգելք սահմանված չի եղել. Արդարադատության նախարարություն
    Հայաստանի արդարադատության նախարարությունը նոր մանրամասներ է ներկայացրել ազգությամբ քրդեր Հուսեին Յըլդըրմի և Աթիլլա Չիչեքի գործի վերաբերյալ, որոնք դեռևս անհայտ պայմաններում հայտնվել են Թուրքիայում: Նախարարությունից պարզաբանում են, որ Հուսեին Յըլդըրմի և Աթիլլա Չիչեքի նկատմամբ Հայաստանը լքելու արգելք սահմանված չի եղել, իսկ թե ինչպես են նրանք հայտնվել Թուրքիայում, նախարարությունը չի հստակեցրել՝ նշելով, որ այդ հարցը դուրս է նախարարության իրավասության շրջանակներից:
    10:44
    29.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյան-Էրդողան հանդիպումն իրականություն կդառնա՞
    «Հոկտեմբերի 6-7-ը Պրահայում կկայանա ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որին մասնակցելու հրավեր ունեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի առաջնորդները։ Օրերս Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Պրահայում նախատեսվող ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում պատրաստ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։ Նման հնարավորությունը չի բացառել նաև ՀՀ ԱԳՆ-ն՝ օրերս նշելով.
    10:35
    29.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչո՞ւ է նորից «պետպատվերը» սպառվել
    «Վերջին շրջանում խմբագրությանը հաճախ են դիմում քաղաքացիներ՝ դժգոհելով, թե այս կամ այն ԲԿ-ում իրենց տեղեկացնում են, որ «պետպատվերը սպառվել է»: Ի մասնավորի, օրերս մեզ տեղեկացրեցին, որ «Արաբկիր» ԲԿ-ում երեխաների բժշկական խորհրդատվության համար առաջնային բուժհաստատություններից բերված ուղեգրերը չեն «գործում». քաղաքացիներին ասվել է, որ մինչև դեկտեմբերի 16-ը «պետպատվեր» այս գծով չի լինելու: Ստացվում է՝ որքան էլ երեխայի վիճակը ծանր լինի, ծնողը կա՛մ պիտի հերթագրվի դեկտեմբերի 16-ից հետո, կա՛մ վճարի, ասենք, 10 հազար դրամ զուտ խորհրդատվության համար:
    10:26
    29.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները հայտնաբերել և ուղեկցել են մոլորված քաղաքացիներին
    Սեպտեմբերի 28-ին, ժամը 18:01-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղի «Դիմաց լեռ» կոչվող տարածքից Հովք գյուղ տանող արահետին երկու քաղաքացի մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    10:18
    29.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ պետդեպը վերահաստատել է հայ-ադրբեջանական սահմանից զորքերը հետ քաշելու անհրաժեշտությունը
    Միացյալ Նահանգները տարբեր մակարդակներով ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու գործընթացում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը` վերահաստատելով սահմանից զորքերը հետ քաշելու անհրաժեշտությունը։
    10:09
    29.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լուրջ խոսակցություն է եղել. մանրամասներ Փաշինյանի և ՔՊ-ի հետ հանդիպումից
    «Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ խմբակցության երեք ժամանոց հանդիպմանը շատ լուրջ խոսակցություն է ընթացել կառավարության անդամների մասնակցությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, բացի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանից, հանդիպմանը մասնակցել են նաև կառավարության այլ անդամներ ևս, մասնավորապես՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՔՊ վարչության այլ անդամներ ևս։ Հանդիպման սկզբում հիմնականում խոսել է Նիկոլ Փաշինյանը, որից հետո նրան նաև հարցեր են ուղղել։
    10:00
    29.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հնդկաստանը Հայաստանին 270 միլիոն դոլարի սպառազինություն է վաճառել
    DefenceIndia-ն Հայաստանի հետ հրթիռների, արկերի և ռազմամթերքի մատակարարման բավականին խոշոր պատվեր է ստորագրել, գրում է EconomicTimes-ը: Երկու երկրների կառավարությունները, ըստ աղբյուրի, զենքի և զինամթերքի անխափան մատակարարումն ապահովող միջպետական մի շարք պայմանագրեր են ստորագրել ավելի վաղ` այս ամսվա ընթացքում։
    09:50
    29.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ե՞րբ պատրաստ կլինի «խաղաղության համաձայնագրի» «սևագիրը»
    «Սեպտեմբերի 27-ին Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի է ունեցել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը, ինչպես նաև կարևորվել է վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը:
    09:40
    29.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Սամվել Բաբայանն ակտիվանում է. արցախցիները կարծում են, որ նա Փաշինյանի թիմից է:
    09:35
    29.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ում ծանր են տարել պարտությունները
    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում «մանթրաժ» են որոշ համայնքներում ընտրությունների արդյունքներից, քանի որ կասկած չունեին, որ բացարձակ հաղթանակ են տանելու Չարենցավանում, Բերդում, Ալավերդիում:
    09:30
    29.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ադրբեջանի նմանօրինակ սադրանքը նպատակ ունի ձախողելու երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
    Սեպտեմբերի 28-ին ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվող Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ հերթական անգամ կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը՝ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ։ Ադրբեջանի կողմից ձեռնարկված հերթական սադրանքը, որը Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ սեպտեմբերի 13-ի մեկնարկած լայնածավալ ագրեսիայի շարունակությունն է, բացահայտ արհամարհանք է միջազգային հանրության և ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ պետությունների կողմից հնչեցված կոչերին՝ պահպանելու ձեռք բերված հրադադարի ռեժիմը։ Սա վերահաստատում է հայկական կողմի ահազանգերն առ այն, որ Ադրբեջանը պատրաստվում է շարունակել ուժի կիրառման ու առավելապաշտական իր քաղաքականությունը։ Ավելին, Ադրբեջանի նմանօրինակ սադրանքը նպատակ ունի ձախողելու երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի կազմակերպման շուրջ քննարկումներ են ընթանում։ Ստեղծված իրավիճակում հորդորում ենք միջազգային հանրությանը գործուն քայլերի իրականացմամբ ու համապատասխան մեխանիզմների գործարկմամբ ճնշում գործադրել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա՝ հրադադարի ռեժիմը խստագույնս պահպանելու, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը լքելու ու նոր ագրեսիաները կանխելու համար։ Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ կանոնադրությամբ սահմանված բոլոր միջոցներով շարունակելու է պաշտպանել իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:
    00:02
    29.09.22
    Ավելին
2022-09-28
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սահմանամերձ տարածքներում պետք է միջազգային դիտորդներ տեղակայվեն․ Նիկոլ Փաշինյանի գրառումը
    Ադրբեջանի նոր հարձակման արդյունքում այսօր 3 հայ զինվոր է զոհվել Հայաստանի տարածքում, twitter-ում այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հաելելքվ. «Սա հարձակում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ։ Ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի և դադարեցվի. #Ոտքի՛ հանուն Հայկական Ժողովրդավարության!»:
    23:58
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ռուսաստանցիների համար փակ է Վրաստան տանող ճանապարհը
    Վրաստանին սահմանակից Հյուսիսային Օսիայի (Ռուսաստանի տարածքում է) իշխանություններն արգելել են Ռուսաստանի այլ շրջաններից քաղաքացիների մուտքը հանրապետություն՝ զգոնության բարձրացված ռեժիմի շրջանակներում։ Համապատասխան հրամանը ստորագրել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն, փոխանցում է Aliq.ge-ն։ «Պատրաստվածության ռեժիմի բարձրացումը ժամանակավոր հարկադիր միջոց է: Վերին Լարսի անցակետում կան բազմաթիվ տարանցիկ մեքենաներ և մի քանի կիլոմետրանոց հերթեր: Միայն վերջին երկու օրվա ընթացքում ավելի քան 20 հազար ՌԴ քաղաքացիներ մուտք են գործել Վրաստան», — ասել է Մենյայլոն։ Նրա խոսքով, անցակետում արդեն կազմակերպվել են օպերատիվ խմբեր, որոնք ըստ զորահավաքային ցուցակների քաղաքացիներին բաժանում են զորակոչային զորամասեր։ Համաձայն կարգադրության՝ տեղաշարժի սահմանափակումները չեն տարածվում Վրաստանի և Հյուսիսային Օսիայի Հանրապետության, ինչպես նաև Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի քաղաքացիների վրա, ովքեր մեկնում են տարածաշրջանի հանգստյան տներ, պանսիոնատներ և զբոսաշրջային կենտրոններ և ունեն անձը հաստատող փաստաթղթեր։
    23:55
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է՝ մտադիր է պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ին զենք գնելու հարցում օգնող երկրների նկատմամբ
    ԱՄՆ Ֆինանսների նախարարի օգնական Էլիզաբեթ Ռոզենբերգը Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումներին ասել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է պատժամիջոցներ կիրառել այն երկրների դեմ, որոնք օգնում են Ռուսաստանին զենք և տեխնիկա գնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է շարունակի պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ և հետևել արտահանման գործընթացին։
    23:45
    28.09.22
    Ավելին
  • Իրավական
    «Խաբեբաների» մեդալ՝ Քերոբյանին. խաղողագործներն ու պարգևատրվողները «լավ օրի չեն»
    Կառավարության մոտ բողոքի ակցիա անող խաղողագործները մի ճութ խաղող ու մեդալ են նվիրել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին: Իրենց խոսքով՝ այդ մեդալը «խաբեբաների համար է»: Խաղողագործներին զայրացրել է, որ նախորդ ուրբաթ իրենց հետ հանդիպած Քերոբյանը խոստացել է, որ 120 դրամով կմթերվի բերքը, սակայն խոստումը չի կատարել: Որոշ գործարաններ ընդհանրապես խաղող չեն մթերում, մյուսները մեկ կիլոգրամի համար 100 դրամ են առաջարկում:
    23:38
    28.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արագածոտնի մարզում գտնվող Աստվածընկալի ձորում այրվել է մոտ 25 հա խոտածածկույթ
    Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 28-ին, ժամը 13:52-ին ահազանգ է ստացել, որ Աստվածընկալի ձորում այրվում է խոտածածկ տարածք։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։24-ին, մարվել՝ 17։05-ին։ Այրվել է մոտ 25 հա խոտածածկույթ։
    23:35
    28.09.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Դոնբասը որոշեց մտնել Ռուսաստանի կազմ. միջուկային պատերազմի վտանգը մեծանում է
    Ուկրաինայի՝ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած շրջաններում այսօր ամփոփել են 5-օրյա հանրաքվեի արդյունքները: Դոնբասի բնակիչների 99 տոկոսից ավելին կողմ է Դաշնության կազմ մտնելու որոշմանը: Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի, Զապորոժիեի ղեկավարները կմեկնեն Մոսկվա՝ ավարտին հասցնելու մարզերի մուտքը Ռուսաստանի կազմ: Ուկրաինայի նախագահը «կեղծիք» է անվանել քվեարկության արդյունքները:
    23:28
    28.09.22
    Ավելին