Լրահոս
2022-09-30
-
ՔաղաքականԳրիգոր Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Գրիգոր Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի ԲԴԽ-89-Ո-290 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգոր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրի մեջ:Ավելին17:1530.09.22 -
ՄիջազգայինԵՄ-ի երկրները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շուրջԵՄ-ի երկրները նախնական համաձայնության են հասել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ. վերջնական որոշումն սպասվում Է հաջորդ շաբաթ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրների: Ըստ աղբյուրների տվյալների, սեպտեմբերի 30-ին եվրոպական 27 երկրների դեսպանները քննարկել են առաջարկությունը եւ «նախնական կանաչ լույս տվել»: «Վերջնական որոշումն սպասվում Է հաջորդ շաբաթ»,-գործակալությունը մեջբերում Է աղբյուրների տվյալները: Արեւմուտքն Ուկրաինայի պատճառով ուժեղացրել Է պատժամիջոցների ռեժիմը Ռուսաստանի դեմ, ինչը հանգեցրել Է ԷլեկտրաԷներգիայի, վառելիքի եւ սննդամթերքի գների աճի Եվրոպայում եւ ԱՄՆ-ում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել Է, որ Ռուսաստանի զսպման եւ թուլացման քաղաքականությունն Արեւմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն Է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ողջ համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով՝ Արեւմուտքի հիմնական նպատակն Է՝ վատթարացնել միլիոնավոր մարդկանց կյանքը: ՌԴ-ում քանիցս հայտարարել են, որ Ռուսաստանը կլուծի բոլոր խնդիրները, որոնք ստեղծում Է Արեւմուտքը: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով ռուսաստանյան Էներգառեսուրների գները սահմանափակելու Արեւմուտքի գաղափարը, հայտարարել Էր, որ Ռուսաստանը ոչինչ չի մատակարարի արտասահման, եթե դա հակասի իր սեփական շահերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին17:0730.09.22 -
ՔաղաքականԱմենայն հայոց կաթողիկոսն առանձին հանդիպել է Հայաստանի ու Արցախի նախագահների հետՀայաստանի և Արցախի նախկին նախագահների երկրորդ հանդիպումը նախապատրաստելու համար Ամենայն հայոց կաթողիկոսն այս օրերին առանձին հանդիպումներ է ունեցել նախագահների հետ, հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։Ավելին17:0130.09.22 -
ՍպորտՆաիր Տիկնիզյանը չի բացառել, որ կընդունի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու հրավերըՄոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբի պաշտպան Նաիր Տիկնիզյանը չի բացառել, որ կընդունի Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու հրավերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստն այդ մասին ասել է Sport-express-ին տված հարցազրույցում: Հարցին, թե իրավունք ունի փոխել սպորտային քաղաքացիությունը, Տիկնիզյանը դրական պատասխան է տվել՝ հավելելով, որ դա ցանկության հարց է: Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ նորություն ունի այդ ուղղությամբ, նա պատասխանել է. «Առայժմ ոչինչ չկա»: Նա նշել է, որ կապի մեջ է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: «Ես նրանց առավելագույն հարգանքով եմ վերաբերվում: Նրանց ասել եմ, որ կյանքում ամեն ինչ կարող է փոխվել: Եթե այսօր ես ոչ եմ ասել, վաղը կարող եմ այո ասել: Ամեն ինչ կախված կլինի նրանից՝ կընդունե՞ն նրանք ինձ, թե՞ ոչ: Բայց սա չի նշանակում, թե ինչ-որ բան կլինի: Չգիտեմ, թե ինչ կլինի վաղը, ապրում ենք այսօրվա օրով»,- ասել է Տիկնիզյանը՝ նշելով, որ վերջին անգամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից իր հետ կապ են հաստատել մոտ 6 ամիս առաջ: Հարցին, թե այս պահին սպասո՞ւմ է Ռուսաստանի հավաքականի հրավերին, Տիկնիզյանն ասել է. «Ես ոչ մի բանի չեմ սպասում: Սպասում եմ, որ իմ թիմը կհաղթի, ինձ համար դա ավելի կարևոր է ցանկացած հավաքականից: Ցանկանում եմ, որ «Լոկոմոտիվ»-ը մրցաշարային աղյուսակում վերև բարձրանա որքան հնարավոր է, իսկ հավաքականը ներկա պահին ինձ համար երկրորդական է»:Ավելին17:0030.09.22 -
ՔաղաքականՓոխդեսպան Չիփ Լեյթինենը Գեղարքունիքում էր՝ դիտարկելու Հայաստանի տարածքում տեղի ունեցած հարձակումների հետևանքներըՓոխդեսպան Չիփ Լեյթինենը դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ միասին Գեղարքունիքում էր՝ դիտարկելու սեպտեմբերի կեսերին Հայաստանի տարածքում տեղի ունեցած հարձակումների հետևանքները։Ավելին16:5430.09.22 -
Արտաքին քաղաքականությունԼեհաստանը մտադիր է Սկանդինավիայի երկրների հետ մշակել Բալթիկայի անվտանգության շուրջ հանձնարարականներԼեհաստանը մտադիր Է Շվեդիայի, Նորվեգիայի եւ Դանիայի հետ մշակել Բալթիկ ծովի տարածաշրջանում անվտանգության ապահովման հանձնարարականներ: Սեպտեմբերի 30-ին այդ մասին Twitter-ում հայտարարել Է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այն որոշմանը համապատասխան, որը մենք ընդունել ենք չորեքշաբթի օրն Ազգային անվտանգության եւ պաշտպանության գործերի կոմիտեում, ես Գլխավոր շտաբի ղեկավարին հանձնարարեցի կոնսուլտացիաներ վարել Դանիայի, Շվեդիայի եւ Նորվեգիայի պաշտպանության հարցերի պատասխանատուների հետ Բալթիկայի անվտանգությանը վերաբերող հանձնարարականների մշակման շուրջ»,- գրել Է նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին16:5230.09.22 -
ՔաղաքականՄարդիկ իրենց ընտրությունը կատարել են, դա միլիոնավոր մարդկանց կամքն է. ՊուտինՄարդիկ, ովքեր ապրում են Լուգանսկում, Դոնեցկում, Խերսոնում եւ Զապորոժիեում, դառնում են մեր քաղաքացիները՝ ընդմիշտ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մարդիկ իրենց ընտրությունը կատարել են, դա միանշանակ ընտրություն է, միլիոնավոր մարդկանց կամքն է»,- նշեց ՌԴ նախագահը։ Պուտինը կոչ արեց Ուկրաինային՝ անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները եւ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ «Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցությունների, սակայն հանրաքվեի արդյունքները քննարկման ենթակա չեն»,- ընգծել է Պուտինը։Ավելին16:5030.09.22 -
ՔաղաքականԻրանի և Ռուսաստանի կարծիքը հարցրե՞լ եք․ Շարմազանովը՝ սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու մասինՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մտադիր եք միջազգային դիտորդական առաքելություն տեղակայել, Իրանի ու Ռուսաստանի հետ աշխատո՞ւմ եք, նրանց կարծիքը հարցրե՞լ եք։ Թե՞ «ձեռքի հետ, ոտքի վրա» բան է՝ ասել եք։ Ակնհայտ է՝ ի՞նչ է տեղի ունենում։ Իրանը դեմ չէր ռուս խաղաղապահների տեղակայմանը տարածաշրջանում պատերազմից հետո։ Արեւմուտքը լուռ էր, բայց ներքուստ՝ դեմ։ Ուկրաինական ճգնաժամն ավելի սրեց Ռուսաստան-ՆԱՏՕ հակասությունները, որի հետեւանքով Արեւմուտքն արդեն ակնհայտ դեմ է հանդես գալիս միայն ռուսական ռազմական ներկայությանը մեր տարածաշրջանում։ Ի պատասխան դրա՝ նրանք Ֆրանսիայի միջոցով խոսում են միջազգային առաքելության մասին։ Դրա համար Նիկոլը կանչվում է Փարիզ ու սկսում ակտիվ այդ թեզը շրջանառել։ Բայց առանց Իրանի ու ՌԴ-ի կարծիքը հաշվի առնելու Նիկոլի կողմից նման հայտարարություն անելը ոչ թե սուվերենության մասին է խոսում, այլ՝ իրավիճակին չտիրապետելու։ Չի կարելի մտնել «մեծերի» հակամարտության մեջ, այն էլ բացառապես «գնդակի» կարգավիճակով ու ակնկալել պետականամետ լուծումներ»,- գրելէՇարմազանովը։Ավելին16:4530.09.22 -
ՔաղաքականԴԱՀԿ-ն պարտավորեցրել է Արման Բաբաջանյանին` ներողություն խնդրել ՀՅԴ-իցYerkir.am-ը գրում է․ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը պարտավորեցրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանին հրապարակային ներողություն խնդրել Հայ Յեղափոխական Դաշնակցությունից դեռևս 2019 թ. դեկտեմբերի 6-ին ԱԺ-ում ՀՅԴ-ի հասցեին վիրավորական և կեղծ հայտարարությունների համար (Բաբաջանյանն այդ ելույթում Դաշնակցությանն անվանել էր ահաբեկչական անցյալով հայտնի ուժ, որը հիմա էլ որոշել է պարիտզանական մարտեր մղել պետության դեմ և այլ հերյուրանքներ): 2021 թ. հուլիսին դատարանը պարտավորեցրել էր Բաբաջանյանին ներողություն խնդրել կուսակցությունից: Ըստ որոշման` Արման Բաբաջանյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունից և կուսակցության Գերագույն մարմնի բոլոր անդամներից՝ զրպարտելու համար․ դատարանը պարտավորեցրել է նրան՝ իր ֆեյսբուքյան էջով կամ մամուլի ասուլիսում՝ առնվազն 4 հեռուստաընկերության մասնակցությամբ, արտաբերել ներողության հետևյալ տեքստը․ «Հարգելի հետևորդներ, 06.12.2019թ. ՀՀ Ազգային Ժողովի ամբիոնից «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության վերաբերյալ ունեցած ելույթումս տեղ գտած վիրավորական արտահայտությունների համար ներողություն եմ խնդրում «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունից, ինչպես նաև կուսակցության Գերագույն մարմնի բոլոր անդամներից»։ Տեսանյութը պետք է վերնագրվի «Ներողություն եմ խնդրում «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունից, ինչպես նաև կուսակցության Գերագույն մարմնի բոլոր անդամներից», և պահպանվի ֆեյսբուքյան էջում։ Իր հակասական, հակապետական անցյալով հայտնի զրպարտիչ Բաբաջանյանը հրաժարվել էր ներողություն խնդրել կուսակցությունից` վիճարկելով որոշումը, որը չի բավարարվել: Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը` հիմք ընդունելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի` 15.09.2022 թ. որոշումը, վճռել է պարտավորեցնել սեփական մոր դեմ ցուցմունք տված, բանակից ազատվելու համար թղթեր կեղծած Բաբաջանյանին կատարել դատարանի որոշումը և ներողություն խնդրել կուսակցությունից և ԳՄ բոլոր անդամներից:Ավելին16:3730.09.22 -
ՔաղաքականՀայ-ադրբեջանական իրավիճակի կարգավորման համար Լավրովը կարևորում է ԱՊՀ աջակցությունըՍերգեյ Լավրովը կարծում է, որ ԱՊՀ-ի մյուս երկրների աջակցությունը օգտակար կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման համար: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը այսպիսի հայտարարություն է արել ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Անդրադառնալով արցախյան հարցին՝ Լավրովը նշել է, որ քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների ներգրավման հնարավորությունը այնտեղ:Ավելին16:3030.09.22 -
ԱշխարհԱՄՆ-ում տրանսգենդեր զինվորական բժիշկն ու նրա հայազգի կինը մեղադրվում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջԱՄՆ-ում առաջին տրանսգենդեր սպա, ամերիկյան բանակի մայոր Ջեյմի լի Հենրիին և նրա կնոջը ՝ Աննա Գաբրիելյանին, մեղադրել են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ:Ավելին16:2230.09.22 -
ԻրավականԵռաբլուրում կարմիր բերետավորների գործողությունների վարույթով մեղադրյալներ չկան«Եռաբլուր» զինվորական պանթեոնում սեպտեմբերի 21-ին կարմիր բերետավորների բերման ենթարկելու գործողությունների առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ ՔՕ 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից ծառայողական լիազորությունները չարաշահելը)։ Տեղեկացանք, որ վարույթով տուժողի կարգավիճակ են ստացել զոհված զինծառայողների ծնողները, իսկ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ առայժմ չկա։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21֊ին զոհված զինծառայողների հարազատները բռնի ուժով հեռացվել էին «Եռաբլուրից»` իշխանական վերնախավի այցից առաջ։Ավելին16:1830.09.22 -
Արտաքին քաղաքականությունՇոլցը և Մակրոնը պլանավորում են հոկտեմբերի 3-ին հանդիպել ԲեռլինումԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը կհանդիպեն Բեռլինում, որտեղ աշխատանքային ընթրիքի շրջանակներում կքննարկեն երկկողմ հարաբերությունները եւ Ուկրաինայի իրադրությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 30-ին այդ մասին հայտարարել Է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը: «Մամուլի ասուլիս պլանավորված չԷ»,- հավելել Է նա: Շոլցը երկուշաբթի օրվանից գտնվում Է կարանտինում կորոնավիուսի դրական թեստից հետո: Ինչպես ասել Է Հեբեշտրայտը, կանցլերն «արդեն հանգստյան օրերից սկսած» կարող Է աշխատել լրիվ ծավալով: «Այսօր նրա Էքսպրես-թեստը բացասական Էր, բայց անհրաժեշտ Է նաեւ բացասական պոլիմերազային շղթայական ռեկացիա»,- հավելել Է նախարարների կաբինետի ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին16:1530.09.22 -
Արտաքին քաղաքականությունՆորվեգիան հաղորդել է ռուսաստանցի զբոսաշրջիկների համար սահմանների հնարավոր փակման մասինՆորվեգիայի իշխանություններն ուժեղացնում են հսկողությունն ու բարձրացնում պատրաստականությունը Ռուսաստանի հետ սահմանին եւ անհրաժեշտության դեպքում կարող են այն փակել ռուսաստանցի զբոսաշրջիկների համար այնպես, ինչպես դա արել Է Ֆինլանդիան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Նորվեգիայի արդարադատության եւ արտակարգ իրավիճակների նախարար Էմիլիե Էնգեր Մելը: «Անհրաժեշտության դեպքում մենք արագ կերպով կփակենք սահմանը եւ փոփոխությունները կարող են տեղի ունենալ ամենակարճ ժամկետներում: Ֆինլանդիայի համեմատությամբ ավելի քիչ մարդիկ են ժամանում Նորվեգիա, եւ այստեղ իրադրությունն այլ Է: Ստուրսկուգը մեր միակ սահմանային կետն Է Ռուսաստանի հետ սահմանին»,-մեջբերվում Է նախարարի խոսքը թագավորության արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ: Մելը նաեւ հայտարարել Է, որ իշխանությունները սերտ երկխոսություն են վարում ոստիկանության եւ մաքսատան հետ այն բանի շուրջ, թե ինչ Է տեղի ունենում սահմանին, եւ հանգամանորեն ստուգում են բոլորին, ովքեր ժամանում են: Ինչպես ասվում Է արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ, ներկայում կառավարությունը բարձրացնում Է պատրաստականությունը եւ հսկողությունը նորվեգա-ռուսական սահմանին՝ այս սահմանն անօրինականորեն հատելու աճող ռիսկի կապակցությամբ: Ռուսաստանի հետ Նորվեգիայի սահմանն ունի 198 կիլոմետր երկարություն եւ անցնում Է հիմնականում Պասվիկ գետով: Նորվեգիայի կառավարությունը հայտարարում Է, որ պատրաստ Է այն նույն միջոցներին, որն արդեն սահմանել Է Ֆինլանդիան, բայց դեռ հետեւելու Է իրադրությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին16:0730.09.22 -
ՔաղաքականԹուրքիայի արտգործնախարարը սպառնացել է պատասխանել Կիպրոսին զենք մատակարարելու էմբարգոն հանելու ԱՄՆ-ի որոշմանըՄևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կպատասխանի Կիպրոսին զենք մատակարարելու էմբարգոն հանելու ԱՄՆ-ի որոշմանը։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: «Թուրքիան կոնկրետ քայլերով կպատասխանի Կիպրոսին զենք մատակարարելու էմբարգոն չեղարկելու Վաշինգտոնի որոշմանը։ Եթե դուք ցանկանում եք էսկալացիա կղզում, մենք համապատասխան կերպով կպատասխանենք»,- ասել է Չավուշօղլուն։Ավելին16:0030.09.22 -
ՄիջազգայինԵվրահանձնաժողովը կներկայացնի ռուսաստանցիներին այցագրեր տալու նորացված հրահանգներըԵվրահանձնաժողովը սեպտեմբերի 30-ին կներկայացնի ՌԴ քաղաքացիներին այցագրեր տալու եւ Եվրամիության արտաքին սահմանների հսկողության նորացված հրահանգները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԵՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը: «14:00-ին (Երեւանի ժամանակով 16:00) պլանավորվել Է (ներքին գործերի եվրակոմիսար) Իլվա Յոհանսոնի հայտարարությունը Ռուսաստանի քաղաքացիների համար այցագրեր տալու եւ Եվրամիության արտաքին սահմանների հսկողության նորացված հրահանգների մասին»,-Մամերը գրել Է Twitter-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին15:5430.09.22 -
ՔաղաքականԱմենայն Հայոց Կաթողիկոսը նախապատրաստում է ՀՀ և ԼՂՀ նախկին նախագահների հետ նոր հանդիպումՀՀ և ԼՂՀ նախագահների հաջորդ հանդիպման նախապատրաստման նպատակով Ամենայն Հայոց Կաթողիկոսը այս օրերին առանձին հանդիպումներ է ունեցել նախագահների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը: «Երեկ տեղի է ունեցել հանդիպում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Առանձնազրույցի բովանդակության և նաև վարչապետի հետ հանդիպման վերաբերյալ տարածվող նյութերը կեղծ են։ Կարծում ենք, որ այս ամենը նպատակ է հետապնդում ձախողել նախաձեռնված քննարկումների գործընթացը»,- նշված է գրառման մեջ:Ավելին15:4730.09.22 -
ՔաղաքականՄարուքյանը պնդում է, որ Ադրբեջանի արածը պատերազմ չէՄիջազգային իրավունքում «պատերազմ» բառը շրջանառությունից դուրս է եկել դեռեւս 1970-ական թվականներից։ Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարել է հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ Նա պարզաբանեց, որ միջազգային իրավունքում կա «ագրեսիայի հանցագործություն» տերմինը։ Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ մի երկրի զինված ուժերը հարձակվում են մեկ այլ երկրի ինքնիշխան տարածքի վրա եւ գրավում այն։ «Սա կոչվում է ագրեսիա կամ մարտական գործողություն։ Բարձրաստիճան պաշտոնյաների եւ զինվորականների կողմից պատերազմ բառի կիրառումը պրոֆեսիոնալիզմի հարց է»,-հավելեց Մարքույանը։ Նա քաղաքացիներին կոչ արեց հետեւել այն մարդկանց վերլուծություններին, որոնք գործից հասկանում են։Ավելին15:4030.09.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Լավրովի «նոր պլանը». ՀԱՊԿ դիտորդներ՝ հայ-ադրբեջանական սահմանին | 30.09.2022Ավելին15:3030.09.22 -
Արտաքին քաղաքականությունԱՄՆ-ի Սենատն ընդունել Է օրինագիծ, որը ներառում Է 12 մլրդ դոլարի չափով օգնություն ՈւկրաինայինԱՄՆ-ի Սենատը ձայների մեծամասնությամբ հավանություն Է տվել մինչեւ դեկտեմբերի 16-ն ամերիկյան կառավարության ֆինանսավորումը շարունակելու մասին օրինագծին, որը ներառում Է 12 մլրդ դոլարի լրացուցիչ օգնություն Ուկրաինային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են ամերիկյան ԶԼՄ-ները: Փաստաթուղթը պետք Է ընդունվի Ներկայացուցիչների պալատի կողմից, այնուհետեւ ստորագրման համար ներկայացվի նախագահ Ջո Բայդենին: Ինչպես գրում Է The Hill հրատարակությունը, Ներկայացուցիչների պալատն այն կընդունի ամենակարճ ժամկետներում: «Մենք չենք պատրաստվում փակել կառավարությունը»,-հրատարակությունը մեջբերում Է Ներկայացուցիչների պալատի Հատկացումների կոմիտեի նախագահ Ռոզա Դելաուրոյին: Օրենքը թույլ կտա շարունակել կառավարության գործունեության ֆինանսավորումն ընթացիկ մակարդակով մինչեւ դեկտեմբերի կեսերը, որպեսզի լուծվի 2023 ֆինանսական տարվա ֆինանսավորման հարցը, որն սկսվում Է շաբաթ օրը՝ հոկտեմբերի 1-ին: Օրինագիծը նաեւ նախատեսում Է 12,4 մլրդ դոլարի հատկացում «Ուկրաինայի անվտանգության ապահովման եւ ֆինանսական օգնության համար», նշում Է The Hill-ը: Այդ միջոցները պետք Է ուղղվեն Ուկրաինայի կառավարության ֆինանսական աջակցությանը, ռազմական օգնությանը, ինչպես նաեւ Եվրոպայում ամերիկյան զինվորական անձնակազմի գործունեության ապահովմանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին15:2930.09.22