Լրահոս

2022-09-30
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՌԴ-ն շահագրգռված է հետագայում ևս Հայաստանի հետ զարգացնել փոխադարձ առևտուրը և ներդրումները. ՌԴ փոխվարչապետ
    2016-2021 թվականներին Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե երկու անգամ ՝ 1,35 միլիարդ դոլարից հասնելով 2,6 միլիարդի։ Ընդ որում, այդ աճը շատ հավասարակշռված է. գրեթե կրկնապատկվել է ինչպես Ռուսաստանի արտահանումը Հայաստան, այնպես էլ Ռուսաստանի ներկրումը Հայաստանից։ Առևտրի նման աճը հնարավոր է դարձել 2015 թվականին Հայաստանի ՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու շնորհիվ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Российская газета» օրաթերթին տված հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Հայաստանում աշխատում են ավելի քան 40 խոշոր ռուսական ընկերություններ: Նրանք նաև խոշոր հարկատուներ են, այսինքն ՝ զգալի չափով ապահովում են երկրի բյուջեի եկամտային մասը։ Մենք շահագրգռված ենք հետագայում ևս զարգացնել փոխադարձ առևտուրը և ներդրումները։ Ռուսական բիզնեսը պատրաստ է զարգացման արդյունավետ լուծումներ առաջարկել տրանսպորտային, էներգետիկ, սոցիալական ենթակառուցվածքների, թվային տնտեսության ոլորտներում: Հայաստանի համար կարող են հետաքրքրություն ներկայացնել քաղաքացիներին թվային պետական ծառայությունների մատուցման ոլորտում մեր որոշումները»,- նշել է Օվերչուկը:
    13:15
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արարատի մարզի մի շարք բնակավայրերի, Սպիտակ քաղաքի որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի
    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 3-ին՝ ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 4-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Մասիս համայնքի Նորամարգ, Սիս և Սիփանիկ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ից մինչև ժամը 13:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Շիրակի խճուղու և «Մուրացան» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
    13:07
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փելոսիի այցի վերաբերյալ Բելառուսի ԱԳ նախարարի հայտարարությունից հետո Բելառուսի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ
    Հայաստանի ԱԳՆ-ն NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի վերջերս արած հայտարարությունը, թե ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցի օրինակով այցելությունները նպաստում են հակամարտությունների սրմանը: «Հայաստանում Բելառուսի դիվանագիտական առաքելության ղեկավարը հրավիրվել է ՀՀ ԱԳ նախարարություն, որտեղ նրան է փոխանցվել հայաստանյան կողմի մտահոգությունն ու նկատառումները վերոնշյալ հայտարարության կապակցությամբ», - նշել է խոսնակը:
    13:03
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Պուտինն ստորագրել է հրամանագրեր Զոպորժիեի և Խերսոնի մարզերի անկախության ճանաչման մասին
    Ռուսաստանը ճանաչել Է Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերի անկախությունը, ասված Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրերում, որոնք սեպտեմբերի 30-ին հրապարակվել են իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ճանաչել Զապորաժիեի մարզի պետական ինքնիշխանությունը եւ անկախությունը»,- ասված Է հրամանագրերից մեկում: Մյուս փաստաթղթով Պուտինը որոշել Է «ճանաչել Խերսոնի մարզի պետական ինքնիշխանությունը եւ անկախությունը»: Հրամանագրերն ուժի մեջ են մտնում դրանց ստորագրման օրվանից: Փաստաթղթերում նշված Է, որ ՌԴ-ի նախագահն այդ որոշումն ընդունել Է միջազգային իրավունքի՝ բոլորի կողմից ընդունված սկզբունքներին եւ նորմաներին համապատասխան՝ ճանաչելով եւ հավաստելով ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքը, որն ամրագրված Է ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ՝ հաշվի առնելով տարածաշրջանի բնակիչների կամարտահայտությունը հանրաքվեի ժամանակ: Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախությունը Ռուսաստանը ճանաչել Է ընթացիկ տարվա փետրվարին: Ինչպես հայտնել Է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, սեպտեմբերի 30-ին Մոսկվայի ժամանակով 15:00-ին Պուտինը Կլեմլում կստորագրի չորս նոր տարածքների՝ Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Խերսոնի եւ Զապորոժեի մարզերի՝ ՌԴ-ի կազմ մտնելու մասին պայմանագրերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    13:00
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    22-ամյա երիտասարդը գողացած մոպեդով գողանում էր մեքենաների կողային հայելիներ
    Սեպտեմերի 25-ի գիշերը Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների կազմակերպած ծառայությունը հատուկ նպատակ ուներ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրանք ձեռք էին բերել տվյալներ, որոնց իրացման համար էլ գիշերը հսկողության տակ էին առել Ազատության պողոտայի և հարակից բակերի տարածքը: Առավոտ կանուխ միջոցառումն արդյունք տվեց: Ժամը 7-ին Ազատության պողոտայում, գողություն կատարելու կասկածանքով, ձերբակալվեց և բաժին տեղափոխվեց Մասիս քաղաքի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ` իր վարած մոպեդով հանդերձ: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին շամփուր ու հարթաշուրթ, որոնք, ըստ նախնական տվյալների, հանցագործության գործիք էին: Հայտնաբերվեցին նաև մեքենայի կողային հայելիների ապակիներ: Պարզվեց, որ գողացված էին հայելիները, այլև մոպեդը: Իրավապահներին արդեն հաջողվել է պարզել մոպեդի տիրոջ ինքնությունը: 22-ամյա երիտասարդը խոստովանել է, որ գիշերը Ազատության պողոտայի մի բակում կայանված «Մերսեդեսից» գողացել է կողային հայելիները, իսկ երկու օր առաջ էլ պոկել-տարել էր նույն պողոտայի մեկ այլ բակում կայանված «Տոյոտայի» կողային հայելին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    12:54
    30.09.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 30.09.22
    12:50
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բայդենը կարգադրել է դաշնային օգնություն ցույց տալ Հարավային Կարոլինային «Իեն» փոթորկի պատճառով
    ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդանը սեպտեմբերի 29-ին կարգադրել է դաշնային օգնություն տրամադրել Հարավային Կարոլինայի նահանգի իշխանություններին «Իեն» փոթորկի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ: Միացյալ Նահանգների ղեկավարը հայտարարել Է, որ նահանգում «տեղի Է ունեցել արտակարգ իրադրություն», եւ կարգադրել Է դաշնային օգնություն տրամադրել տեղի իշխանություններին փրկարարական եւ վերականգնողական աշխատանքների կատարման հարցում: Բայդենի կարգադրությունը ենթադրում Է օգնություն Հարավային Կարոլինայի իշխանություններին ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության եւ Արտակարգ իրավիճակների դաշնային վարչության կողմից: Ինչպես ավելի վաղ հայտնել Է CNN հեռուստաալիքը, արդեն անվազն 15 մարդ Է զհվել «Իեն» փոթորկի պատճառով: Սեպտեմբերի 28-ին այն մոլեգնել Է Ֆլորիդայի նահանգի ափին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    12:47
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Պուտինն ու Էրդողանը քննարկել են ռուս-ուկրաինական հարաբերություններում առկա իրավիճակը
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 29-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են մի շարք կարևոր հարցեր, այդ թվում, ռուս-ուկրաինական հարաբերություններում առկա իրավիճակը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Հանդիպման ընթացքում Էրդողանը գոհունակություն է հայտնել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման գործընթացի հաջող ավարտի կապակցությամբ, ինչպես նաև ուկրաինական հացահատիկի փոխադրման գործընթացի հաջող ընթացքի վերաբերյալ: Էրդողանը նշել է, որ անհրաժեշտ են քայլեր լարվածությունը նվազեցնելու համար, որպեսզի ճանապարհ հարթվի ավելի դրական զարգացումների համար։ Էրդողանն ընդգծել է, որ Ռուսաստանից դրական քայլեր են ակնկալվում այս գործընթացը հեշտացնելու համար, հատկապես Ուկրաինայի որոշ շրջաններ Ռուսաստանին միացնելու հարցում։ Կոչ անելով Ռուսաստանի նախագահ Պուտինին ևս մեկ հնարավորություն տալ բանակցությունների համար՝ Էրդողանը ասել է, որ Թուրքիան պատրաստ է օժանդակող դեր խաղալ գործընթացում։
    12:40
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լոռու մարզպետը՝ Փաշինյանի «Սև ցուցակում»
    «Հրապարակ» թերթը գրում է․ «Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հայտնվել է Նիկոլ Փաշինյանի «սև ցուցակում», որոշ տեղեկություններով՝ սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքներն այնքան են զայրացրել նրան, որ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 26-ին, մարզպետին արձակուրդ են ուղարկել՝ 8 օր վճարվող և 2 օր՝ չվճարվող, մինչև հոկտեմբերի 7-ը։ Տեղեկություն կա, որ Փաշինյանը նրան փոխարինող է փնտրում։ Չի բացառվում, որ արժանի թեկնածու գտնելու դեպքում նրան ազատեն պաշտոնից։ Հիշեցնենք, որ մարզի 4 համայնքներում տեղի ունեցան ընտրություններ՝ Գյուլագարակ, Լոռի Բերդ, Տավուշ, Ալավերդի։ Ալավերդիում առաջատարն «Ապրելու երկիր» կուսակցությունն է, Լոռի Բերդում թեպետ ՔՊ-ն է հաղթել, բայց մարզպետի շնորհքը չէ, դա պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայրենի գյուղն է, և հայրն անձամբ է համակարգել ընտրական աշխատանքները։ Ի նչ վերաբերում է Գյուլագարակին, ապա այստեղ ընտրություններից մի քանի օր առաջ երրորդ ուժի ցուցակից 19 թեկնածուի պարտադրել են ինքնաբացարկ գրել և ԿԸՀ-ի որոշմամբ չեղարկել են մասնակցությունը, սակայն դա էլ չի օգնել՝ ՔՊ-ն «50+1» չի հավաքել։ Անցած տարի էլ Խաչատրյանը ձախողել էր Վանաձորի ընտրությունները՝ գլխավորելով ՔՊ ցուցակը, մինչև հիմա Վանաձորը խելքի չի գալիս, իսկ Մամիկոն Ասլանյանի կալանավորվելն անընդհատ Փաշինյանի երեսով են տալիս»։
    12:25
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նկարչի արհեստանոցից գողացել էր 350 կտավ ու հնաոճ իրեր
    Սեպտեմբերի 21-ին 1-02 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ քիչ առաջ նկատել է, թե ինչպես են Երևանի Վիկտոր Համբարձումյան փողոցի մի հասցեից գողանում թանկարժեք իրեր ու նկարներ: Հաղորդումը փոխանցվում է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից օպերատիվ խումբը շտապ մեկնում է նշված վայր: Պարզվում է, որ այդ հասցեում հանգուցյալ մի նկարչի արվեստանոցն է, որի երկաթե դուռն անվնաս էր: Քիչ անց բաժնում հաղորդում է տալիս նկարչի դուստրը: Նա հայտնում է, որ վերջին երկու ամսվա ընթացքում հոր արվեստանոցից գողացել են յուղաներկով արված 350 կտավ, հնաոճ իրեր, այդ թվում` պղնձե երեք ինքնաեռ ու կավե կուժ, նաև թվային ֆոտոխցիկ: Դուստրն ուներ նաև որոշակի կասկածներ, թե ով կարող է կատարած լինել գողությունը: Հիմնավորումն այն էր, որ արվեստանոցի բանալին կար նաև նրա մոտ: Փաստի առթիվ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, իրականացվեցին անհրաժեշտ անհետաձգելի միջոցառումներ, քննչական գործողություններ, առաջ քաշվեցին վարկածներ: Մանրակրկիտ ուսումնասիրվեց նաև նկարչի դստեր կասկածը, որն արագ հերքվեց: Ձեռք բերված սուղ տեղեկությունների պայմաններում Արաբկիրի քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ միջոցառումներ, և հետևողական աշխատանքի արդյունքում ի վերջո պարզեցին կատարողի ինքնությունը: Ահազանգից վեց օր անց, սեպտեմերի 27-ի առավոտյան Վիկտոր Համբարձումյան փողոցում ձերբակալվեց ու բաժին տեղափոխվեց նույն փողոցի բնակիչ 34-ամյա մի տղամարդ: Նա ներկայացվեց վարույթն իրականացնող մարմին, որտեղ տվեց խոստովանական ցուցմունք: Ամենակարևորը` գողոնը հայտնաբերվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    12:17
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի դաշտերում հրդեհ է բռնկվել
    Սեպտեմբերի 29-ին, ժամը 19։44-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվանիստ գյուղի դաշտերում այրվում է խոտածածկույթ։ Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Մոլալու» կոչվող հանդամասի «Սելավներ» կոչվող հատվածում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:30-ին, մարվել՝ 21:40-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ:
    12:10
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և հինգ մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Նազարբեկյան փ. 31, 31Ա շենքեր և Նոյ թաղամասի բնակիչ- բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նազարբեկյան 31,31Ա շենքերը, ՏԵ5935–ից Նոյ թաղամասի 11:00-17:00 Քանաքեռ ՀԷԿ թաղ. 5, 5/3, 10, 11 շենքեր և 5-11 սեփական տներ, Ղափանցյան փ. 5/9-14/5 սեփական տներ, Բաղրամյան պող. 4-նրբ. 16-36 սեփական տներ, Ահարոնյան փ. 2/4, 2/11, 12/5 շենքեր, Ազատության պող. 24/15 շենք, Հ․Մուրադյան փ. 16, 23, 35 շենքեր և 16-41/5 սեփական տներ, Արմավիրի մարզի՝ 11:00-17:00 Արմավիր քաղաք՝ Արևելյան արդյունաբերական հատված և Սայաթ-Նովա փողոց, Արագածոտնի մարզի` 11:00-17:00 Աշտարակ քաղաք մասնակի, Արարատի մարզի՝ 10:30-13:00 Ոսկետափ գյուղ, Այգավան գյուղ մասնակի, 10:30-16:00 Այգեզարդ և Քաղցրաշեն գյուղեր մասնակի, Կոտայքի մարզի՝ 10։00-12։00 Ծաղկաձոր քաղաք՝ քաղաքապետարան, «Հայփոստ» ՓԲԸ, «Արարատբանկ» ընկերություն, Չարենցի, Կեչառիսի, Օրբելի եղբայրների և Մագիստրոսի փողոցներ, «Ռոսիա» հյուրանոց, «Գրողների տուն» հյուրանոցային համալիր, «Կեչառիս» հյուրանոց և հարակից օբյեկտներ, Կարենիս համայնք, «Յուքոմ» ընկերության բջջային օպերատորի կայան, «Ավետարանի հավատքի քրիստոնյաների եկեղեցի» կազմակերպություն, «Արտուս» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։00-16։00 Հրազդան քաղաք՝ Միկրոշրջան թաղամաս 2-36, 41-44, 49, 50 շենքեր, Միկրոշրջան թաղամաս 53-65 շենքեր և հարակից օբյեկտներ, «Հայբիզնեսբանկ» ընկերություն, Ջրառատ թաղամաս մասնակի, թիվ 9 դպրոց, թիվ 9 մանկապարտեզ, 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղաշեն և Կոտայք գյուղեր մասնակի, Գեղարքունիքի մարզի` 10։00–12։00 Վերին Գետաշեն բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 10։00-14։30 Գավառ քաղաք՝ Արծվաքար թաղամաս մասնակի, «Ժորա Թարխանյան» կոչվող տարածքի բոլոր բնակիչ-բաժանորդներ, Սայադյան փողոց մասնակի, Կարմիր համայնք՝ «Տելեկոմ Արմենիա» ընկերության բջջային կայան, Արծվաքարի «Մարտին Բարսեղյան» կոչվող տարածքի բոլոր բնակիչ-բաժանորդներ, 11։00–13։00 Մադինա, Լեռնակերտ բնակավայրերն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին Գետաշեն բնակավայր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
    12:02
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Առնվազն 20 մարդ է զոհվել Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով
    Առնվազն 20 մարդ Է զոհվել, եւս 35-ը՝ վիրավորվել Քաբուլի արեւմուտքի կրթական կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 30-ին այդ մասին հայտնել Է Al Jazeera հեռուստաալիքը: «Թալիբան» արմատական շարժման կազմած՝ Աֆղանստանի ժամանակավոր կառավարությունում հեռուստաալիքի աղբյուրի տվյալներով՝ պայթյունը կատարել Է մահապարտ ահաբեկիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    11:55
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հայտնի են դարձել Ուկրաինայից ութամյա փախստական աղջկան դանակահարելու մանրամասները
    Իռլանդիայի ոստիկանությունը հայտնաբերել է Ուկրաինայից ութամյա փախստականի վրա հարձակման կասկածյալին, երեխան այս պահին շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում, գրում է The Irish Independent-ը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին տեղական ԶԼՄ-ները, Քլերքասլ գյուղում ոստիկանները հայտնաբերել են դանակի ավելի քան 70 հարված ստացած աղջկա, նրա մորը գտել են մոտակայքում անգիտակից ընկած։ Երկուսն էլ ապրում էին հյուրանոցում, որը իշխանությունները վերափոխել էին տեղահանվածներին տեղավորելու համար: Տուժածներին շտապ տեղափոխել են տեղի հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար։ Հրատարակության համաձայն՝ միջադեպը հետաքննող հետախույզները հայտնաբերել են կասկածյալի ինքնությունը, սակայն «ոչ ոք չի ձերբակալվել»։ Իրավապահներն իրենց հետաքննության շրջանակներում դեպքից 48 ժամ առաջ հաստատել են մոր և երեխայի բոլոր տեղաշարժերը, մշակվում են նաև նրանց բոլոր շփումները։ Թերթի տեղեկություններով՝ աղջիկը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում և ոստիկանությունում չի կարող քննել, նրա մայրը նույնպես ծանր վիճակում է։ Ինչպես հայտնի է դարձել հրապարակմանը, մինչ իրավապահներին զանգահարելը, տան բնակիչները, որտեղ ապրում էին ուկրաինացիները, սենյակներից մեկում աղմուկ են լսել, սակայն չեն կարողացել ներս մտնել։ Ականատեսներից մեկը դուրս է եկել փողոց և պատուհանից տեսել է վիրավոր երեխայի։ Միևնույն ժամանակ դեպքի վայր ժամանած շտապօգնության ծառայությունները տեսել են «սարսափելի տեսարան», հրատարակությանը հայտնել է հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը։ Տեղի բնակիչներն ասել են, որ տան բնակիչներից ոչ մեկին չեն ճանաչում, քանի որ այն բնակեցված է եղել միայն վերջին շաբաթներին, երկար տարիներ մնացել է լքված։ Ընդհանուր առմամբ այնտեղ բնակվում է մոտ 15 ուկրաինացի։
    11:47
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շատին գյուղում ակտիվացել է սողանք. ԱԻՆ
    Սեպտեմբերի 30-ին, ժամը 08։49-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շատին գյուղի Հոստուն թաղամասի տներից մեկին հարակից հողամասում ակտիվացել է սողանք։ Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Հոստուն թաղամասի 19-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկին հարակից հողամասում մոտ 220 քմ տարածքում ակտիվացել է սողանք՝ մոտ 450 խմ հողային զանգված սահել է հարակից ձորը (մոտ 25 մ)։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։
    11:40
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տեսանյութեր
    Դաղստանում «ԿամԱԶ»-ի և միկրոավտոբուսի բախման պահը նկարահանվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Դաղստանի Խուշեթ գյուղի մոտակայքում «ԿամԱԶ» բեռնատարի և միկրոավտոբուսի մահացու բախման պահը հայտնվել է տեսանյութում. Համապատասխան տեսանյութը հրապարակել է «112» Telegram ալիքը։ Ձայնագրությունն արվել է միկրոավտոբուսի սրահում տեղադրված տեսախցիկի միջոցով։ Կադրերում երևում է, թե ինչպես է KamAZ մակնիշի ավտոմեքենան մեծ արագությամբ մոտենում միկրոավտոբուսին և հարվածում նրան։ Բախման պահին վարորդը և մի քանի ուղևորներ եղել են մեքենայի ներսում։ Հարվածն այնքան ուժգին է եղել, որ նրանք դուրս են շպրտվել խցիկից։ Վթարը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին R-217 դաշնային մայրուղու վրա։ Բեռնատարի արգելակները խափանվել են, որից հետո այն բախվել է միկրոավտոբուսին ու հարվածել ևս երեք ավտոմեքենայի։ Վթարի հետևանքով չորս մարդ զոհվել է, ևս ութը՝ վիրավորվել։
    11:32
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են Honda-ն ու ՎԱԶ 21099-ը, կան վիրավորներ
    Երեկ՝ սետեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22։30-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ՝ 23-ամյա Նարեկ Հայրապետյանի վարած Honda մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ՝ 56-ամյա Սմբատ Ալեքսանյանի վարած ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/30/1223326/
    11:26
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պարտադիր ժամկետային զինծառայողները կասեցրել են թշնամու առաջխաղացումը, ոչնչացրել է հակառակորդի զինամթերքի պաշարները
    2022 թ. սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի հարձակման ժամանակ N մարտական դիրքի ավագ, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Տարոն Մհերի Գալոյանը ճշգրիտ ուղղորդելով հրետանու կրակը՝ կասեցրել է թշնամու առաջխաղացումը, կրակային աջակցություն ցուցաբերել հարևան դիրքերին: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Մարտական դիրքի անձնակազմը պարբերաբար ճշգրիտ նշանացուցում է տվել հրաձգային գումարտակի ականանետային մարտկոցին՝ թշնամու առաջխաղացումը կասեցնելու նպատակով, որի արդյունքում հետ են շպրտել հարձակվող գրոհային խմբերը՝ պատճառելով կենդանի ուժի մեծ կորուստներ: Մարտական դիրքի անձնակազմը հմուտ ու վստահ գործողություններով ոչնչացրել է հակառակորդի զինամթերքի պաշարները, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտ Հովհաննես Ռոբերտի Հարությունյանը «ԿՈՐԴ» տեսակի գնդացրով դիպուկ կրակով ոչնչացրել է հակառակորդի կենդանի ուժն ու ամբողջությամբ այրել թշնամու հենակետը:
    11:25
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Կինը պահարանում պատուհանով գաղտնի սենյակ է հայտնաբերել և այդ մասին տեսանյութը տեղադրել TIkTok-ում
    Կանադայի բնակչուհին ծնողների հետ միասին ստուգել է նոր տունը գնելուց առաջ և գտել պատուհանով հսկայական գաղտնի սենյակ՝ թաքնված պահարանի հետևի պատում։ Այս մասին հայտնում է Newsweek-ը։ TIkTok-ի օգտատեր Ava Headrick (@avaheadrick) դիտել է տուն Օնտարիոյի Սոլթ Սթ. Մարի քաղաքի արևելքում: Նա նայել է ննջասենյակի պահարանը և գտել մի մեծ տարածություն՝ հագուստի պահարաններով: Երեք պատերից մեկը բաց է եղել և տարել դեպի երկար միջանցք: Միջանցքի երկու կողմերում դարակներ են եղել դրված, և սենյակում մի պատուհան է եղել: Կինը տեսանյութը տեղադրել է իր էջում։ Գրառումը հրապարակելուց հետո հավաքել է 1,5 միլիոն դիտում: «Դիտել եմ տունը, քանի որ ծնողներս ինչ-ինչ պատճառներով սիրում են տեղափոխվել, և Աստված իմ… ես սիրահարվեցի»,- գրել է նա տեսանյութի մեկնաբանությունում: Հեդրիկն ընդգծել է, որ «սա ամենահիասքանչ բանն է, որը նա տեսել է իր կյանքում»։ «Կարծես սովորական պահարան լինի, բայց իրականում երազանքի պահարան է։ Դա գործնականում մի ամբողջ տուն է՝ պատուհաններով»,- պատմել է տեսանյութի հեղինակը։ Մեկնաբանություններում նա կիսվել է տան գտնվելու վայրով։ Շատ մեկնաբաններ հիացած են կնոջ հայտնաբերած գաղտնի տարածքով։ Նրանք իրենց տեսածը համեմատել են տարբեր հեռուստաշոուների ու ֆիլմերի օրինակների հետ։ «Սա Նարնիայի անցումն է»,- գրել է նրանցից մեկը։ «Կարծում եմ, որ այս սենյակն ավելի մեծ է, քան իմ բնակարանը», – ասաել է մեկ այլ օգտատեր: «Պահարանն ավելի մեծ է, քան բուն ննջասենյակը»,- ​​ընդգծել է մեկ այլ մեկնաբանության հեղինակը։
    11:17
    30.09.22
    Ավելին