Լրահոս

2022-09-30
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Եվրամիությունը պետք է գների առավելակետ սահմանի ռուսական գազի ամբողջ ներմուծման համար. ԵՀ
    Եվրամիության անդամ երկրները պետք Է գների առավելակետ սահմանեն ռուսական գազի ամբողջ ներմուծման համար: Այդ մասին հայտարարել Է Էներգետիկայի եվրակոմիսար Կադրի Սիմսոնը՝ ժամանելով Բրյուսել՝ ԵՄ-ի խորհրդի արտահերթ նիստին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Պատասխանը պարզ Է. մեզ անհրաժեշտ Է առավելակետ ամբողջ ռուսական գազի համար»,- ասել Է նա: Լրագրողների այն հարցին, թե ինչու Է այդպես բարդ եւ երկարատեւ տրվում ռուսական գազի գների առավելակետի սահմանման որոշումը, եվրակոմիսարը պատասխանել Է, որ դա կապված Է այն բանի հետ, որ «տարբեր անդամ պետություններ ակնկալում են տարբեր որոշումներ»: «Եվրահանձնաժողովը պետք Է ներկայացնի գաղափար, որը լայն աջակցություն ստանա: Մենք պետք Է գտնենք միջոց, որն ընդունելի լինի բոլոր անդամ պետությունների համար»,- հավելել Է Սիմսոնը: Նա ընդգծել Է, որ գազի գների առավելակետի հարցը կքննարկվի արտահերթ նիստում: Էներգետիկայի շուրջ ԵՄ-ի խորհրդի առաջիկա արտահերթ հանդիպումը երկրորդն Է ընթացիկ ամսում: ԵՄ-ի Էներգետիկայի նախարարները սեպտեմբերի 9-ին չեն կարողացել համաձայնեցնել ռուսական խողովակաշարային գազի գների առավելակետը, ինչից հետո Եվրահանձնաժողովին հանձնարարել են ուսումնասիրել գների սահնափակումը գազի բոլոր տեսակների համար, ներառյալ հեղուկացված բնական գազը (ՀԲԳ): Սիմսոնի խոսքով՝ ԵՀ-ն կարեւոր Է համարում գների առավելակետ սահմանել հատկապես ռուսական գազի համար՝ Ուկրաինայում ՌԴ-ի գործողությունների պատճառով, ըստ որում Բրյուսելում վախենում են, որ ՀԲԳ-ի արժեքի սահմանափակումը «կարող Է խախտել մատակարարումների անվտանգությունը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    15:22
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գորիս համայնքում շչակ է փորձարկվելու
    Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Սյունիքի մարզի Գորիս համայնքում շչակ է փորձարկվելու: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից և հորդորում չանհանգստանալ:
    15:15
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը պաշտոնից ազատվել է
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 29-ին որոշում է ստորագրել, ըստ որի՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը պաշտոնից ազատվել է: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Գեղամ Շախբազյանին ազատել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
    15:07
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Որևէ ակնարկ կամ թաքնված ենթատեքստ փնտրել պետք չէ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի հայտարարության մասին
    Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը պարզաբանել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանի հայտարարությունը, որ ԶՈւ-ն ունի Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հրաման և պարտավոր է կատարել վերադասի հրամանը: Արամ Թորոսյանը պատասխանել է թեմայի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցերին: Հարց -Ի՞նչ էր ակնարկում ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը, երբ ասուլիսի ընթացքում ասաց, որ ԶՈւ-ն ունի Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հրաման և պարտավոր է կատարել վերադասի հրամանը։ Պատասխան -ԳՇ պետի տեղակալը տվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր առաքելության ընդհանրական բնութագիրը, այն է՝ պաշտպանել Հայաստանի սուվերեն տարածքն արտաքին սպառնալիքներից։ Այդ ձևակերպման մեջ որևէ արտառոց կամ նոր բան չկա։ Հարց -Այսինքն տվյալ ձևակերպումը որևէ գործողության մասին ակնարկ չէ՞ր։ Պատասխան -Որևէ ակնարկ կամ թաքնված ենթատեքստ փնտրել պետք չէ։ ԳՇ պետի տեղական Առաքել Մարտիկյանը խոսել է զինված ուժերի գլխավոր առաքելության՝ Հայաստանի սուվերեն տարածքի պաշտպանության մասին։ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման ուղղությամբ այս պահին գործի է դրված դիվանագիտական ողջ գործիքակազմը:
    15:02
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Լեռնապար գյուղի դաշտերում ապօրինի որսացել էր կզաքիս և արծվի նմանվող թռչուն
    Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները սեպտեմբերի 29-ին սպասարկվող վարչական տարածքում գիշերային շրջագայություն իրականացնելիս, ժամը 04.15-ի սահմաններում, Լեռնապար գյուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մեքենա: Վարորդը սրահից ներկայացրել է իր անվամբ հաշվառված «ՏՕԶ-ԲՄ» երկփողանի որսորդական հրացան՝ 18 փամփուշտով և համապատասխան փաստաթղթերով, իսկ մեքենայի բեռնախցիկից ներկայացրել է մեկ կզաքիս, արծվի նմանվող մեկ թռչուն ու հայտնել, որ ապօրինի որսն արել է Լեռնապար գյուղի դաշտերում: Ավտոմեքենան, ապօրինի որսով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    15:00
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արման Թաթոյանը կոնգրեսականներ Ադամ Շիֆին և Ջեկի Սփիրին է ներկայացրել ադրբեջանական պատերազմական հանցանքները
    Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը ԱՄՆ-ում բարձրաստիճան հանդիպումների ժամանակ ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆին և Ջեկի Սփիրին է ներկայացրել ադրբեջանական պատերազմական հանցագործությունները։ Նա շեշտել է, որ ադրբեջանական զինված ուժերն անհնարինության են վերածել ՀՀ խաղաղ բնակիչների կյանքը․ կրակում են թիրախավորված ՀՀ խաղաղ բնակավայրերի վրա, զավթել են մարդկանց տներ, այրում են արոտավայրեր, սպառնում են խաղաղ բնակիչների և այլն։ Իրավիճակից դուրս գալու միակ ելքը նրանց հեռանալն է մեր գյուղերի տարածքներից, գյուղերն իրար կապող ճանապարհներից ու օկուպացված տարածքներից։ Այս մասին Արման Թաթոյանը շարունակաբար փաստերով հիմնավորված հայտարարում է 44-օրյա պատերազմից ավարտից սկսած: Արման Թաթոյանն ընդգծել է, որ ադրբեջանական վերջին հարձակումները՝ սեպտեմբերի 13-15-ը, տեղի են ունեցել նաև 2020թ. մայիսին ՀՀ ներխուժած վայրերից։ Վերջին հարձակումների հետևանքով կան հազարավոր տեղահանվածներ, հարյուրավոր զոհեր ու վիրավորներ, թիրախային հարձակման ենթարկված գյուղեր ու քաղաքներ: Նա խոսել է նաև ՀՀ զինծառայողներին խոշտանգելու, մարմինները մասնատելու և ադրբեջանական այլ պատերազմական հանցանքների մասին:
    14:57
    30.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ոչ մի «արտատարածքային միջանցքի» հարց չեն քննարկել Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետները
    Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի բանակցություններում ոչ մի «արտատարածքային միջանցքի» հարց չի քննարկվում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Արտատարածքային միջանցք ասելով՝ Օվերչուկը նկատի ունի, որ եթե ճանապարհն անցնում է Հայաստանի տարածքով, լինելու է հայկական կողմի վերահսկողության տակ:
    14:53
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Գնաճը Ֆրանսիայում սեպտեմբեր ամսին դանդաղել է մինչեւ 6,2 տոկոս
    Սպառողական գները Ֆրանսիայում սեպտեմբեր ամսին տարեկան արտահայտությամբ ավելացել են 6,2 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Insee Ազգային վիճակագրական վարչության նախնական տվյալները: Այսպիսով, աճի տեմպերը դանդաղել են օգոստոսի 6,6 տոկոսի համեմատությամբ: Վերլուծաբաններն սպասում Էին մինչեւ 6,7 տոկոս արագացման, հաղորդել Է Trading Economics-ը: Այդուհանդերձ, սպառողական ծախսերը Ֆրանսիայում օգոստոսին չեն փոխվել նախորդ ամսվա համեմատությամբ: Trading Economics-ի տվյալների համաձայն, փորձագետների միջին կանխատեսումը ենթադրել Է 0,1 տոկոսով նվազում: Նման կանխատեսում են արել նաեւ Bloomberg գործակալության կողմից հարցվածները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    14:52
    30.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    Բաքուն չի պատասխանել հայ գերիների վերաբերյալ ՄԻԵԴ-ի նոր հարցմանը
    Ադրբեջանը չի պատասխանել սեպտեմբերի 13-ից հետո իր հսկողության տակ հայտնված հայ զինծառայողների վերաբերյալ Եվրադատարանի նոր հարցմանը: Ժամկետը երեկ է լրացել, «Հայլուր»-ի հետ զրույցում ասել է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի մամուլի քարտուղարը: Հասմիկ Սամվելյանի խոսքով՝ Բաքուն սովորաբար խախտում է բոլոր ժամկետները, բայց հույս ունեն, որ այսօր պատասխան կլինի:
    14:51
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կհրաժարվի՞ կառավարությունը պարգևավճարներից, թե՞ կշարունակի նույն ոգով
    168.am-ը գրում է․ Չնայած բյուջեի փողերը ծախսելու շատ ավելի կարևոր ու առաջնային տեղեր կան, նախորդ չորս ու կես տարիներին կառավարությունը բոլ-բոլ պարգևավճարներ է բաժանել, երբեմն՝ նաև թաքուն։ Չորս ու կես տարվա ընթացքում բաժանված պարգևավճարների գումարը հասնում է 250-300 մլն դոլարի։ Այդքան գումարով կարելի էր պաշտպանության ու անվտանգության ոլորտում բազմաթիվ խնդիրներ լուծել։ Բայց կառավարությունը գերադասել է պարգևավճարները բաժանել։ Պարգևավճարներ բաժանելը, բնականաբար, ինքնանպատակ չէ, ու դա վաղուց տեսնում ենք ոստիկանության գործողություններում։ Պարգևավճարները դարձել են միջոց՝ իշխանությունը պահպանելու համար։
    14:45
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ տուժածը հոսպիտալացվել է
    Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։13-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաներում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 88-րդ կմ-ին Opel Astra մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ղ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 70 մ գլորվել ձորը։ Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Դիլիջան» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
    14:42
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Փորձ է արվել մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներմուծել «մեթամֆետամին» և «մեթադոն» թմրամիջոցներ
    ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի Մեղրիի բաժանմունքի աշխատակիցները Մեղրի մաքսային կետ-բաժնի մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել ԻԻՀ-ից ՀՀ ժամանող Իրանի քաղաքացի Մ․Յ․-ին։ Անձնական զննման արդյունքում քաղաքացու տաբատի գրպանում, ծխախոտի տուփի միջից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված, փայլաթիթեղի մեջ փաթեթավորված շագանակագույն զանգված։ Հայտնաբերված շագանակագույն զանգվածը հանդիսացել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, իսկ բաճկոնի զննման արդյունքում ծոցագրպանից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 0․5 լ տարողությամբ պլաստմասսայե շիշ՝ ամբողջությամբ լցված «մեթադոն» տեսակի հեղուկ թմրամիջոցով։ Փաստի առթիվ ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմված մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրությունը, հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ միասին, տրամադրվել է ՀՀ ՊԵԿ քննչական վարչությանը, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշներով։ ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը հորդորում է քաղաքացիներին՝ ձեռնպահ մնալ մաքսանենգ ճանապարհով արգելված ապրանքներ ներմուծելուց, հիշեցնելով, որ այս ուղղությամբ իրականացվում է մշտադիտարկում և թիրախային վերլուծություն։ Ծանուցում. ենթադրյալ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    14:37
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հատիսը կառուցապատվում է առանց հնագիտական ու երկրաբանական հետազոտությունների
    Հետք-ը գրում է. «Հատիս լեռան տարածքում առկա և պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված հուշարձանները պահպանվում են օրենքով սահմանված կարգով»,- «Հետքը» այս պատասխանն օրերս ստացել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունից: ԿԳՄՍ-ում, թերևս, չեն դիտել հուլիսի 14-ին «Հետք»-ի հրապարակած տեսանյութը, որը պատմում է Հատիս լեռան գագաթ տանող նոր կառուցվող ճանապարհների, էլեկտրական լարերի համար սյուներ տեղադրելու մասին։ Հատիսի համայնքապետարանը լեռան գագաթին ջրագիծ կառուցելու շինթույլտվություն է տվել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին։ Հիմնադրամն արդեն հանրությանը ներկայացրել է «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիր» նախագծի անիմացիոն տարբերակը, ըստ որի՝ կառուցապատումն ընդգրկելու է լեռան ողջ տարածքը։ Հատիս լեռան գագաթին Քրիստոսի արձանը տեղադրելու առիթով ԿԳՄՍ նախարարությունը նույնպես հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ լեռան լանջերին գտնվում են տարբեր դարաշրջաններով թվագրվող շուրջ 20 հուշարձաններ: Իր հերթին ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը (ՀԱԻ) տեղեկացրել էր, որ հայ-իտալական արշավախումբը 2019թ.-ից ուսումնասիրություններ է իրականացրել «Հատիսի ամրոց» հնավայրի տարածքում: Մ.թ.ա. 2-1-ին հազարամյակներին վերագրվող ամրոցը ժողովրդի մեջ հայտնի է Շամիրամի կամ Քյոռօղլու բերդ անվանումներով: Լեռան գագաթին գտնվող բրոնզ-երկաթեդարյան ամրոցը և օժանդակ շինությունները ներկա պահին դեռևս գրանցված չեն հուշարձանների պետական ցուցակում, քանի որ համարվում են նորահայտ հուշարձաններ: ՀԱԻ գիտխորհուրդը հուլիսի 14-ին ընդունած հայտարարության մեջ նկարագրել էր, որ հնավայրի տարածքում արձանի տեղադրման նպատակով կատարված շինարարական աշխատանքների արդյունքում անդառնալիորեն աղճատվել է հնավայրի հատկապես կենտրոնական հատվածը, այստեղ առկա կառույցները և արևելյան պարսպապատի մի հատվածը։ «Հողաշերտի հեռացման արդյունքում արևելյան պարսպապատի խաթարված հատվածը հնարավոր է վերականգնել, մինչդեռ դա այլևս անհնար է կենտրոնական մասում առկա կառույցների պարագայում, քանի որ դրանք ենթարկվել են ծանր տեխնիկայով քանդման, ինչից հետո նոր հող է կուտակվել այդ հատվածում ապագայում նախատեսված արձանի հիմքի համար։ Հնավայրի արևմտյան հատվածի պարսպապատը չի վնասվել, անդառնալիորեն ավերվել են նրան կից կառույցները, ինչը նույնպես հողալիցքի հեռացնելուց հետո հնարավոր չէ մաքրել և վերականգնել»,- ասվում էր հայտարարության մեջ։ ՀԱԻ ինստիտուտի գիտխորհուրդը հուշարձանների պահպանության համար պատասխանատու ԿԳՄՍ նախարարությանը հիշեցրել էր օրենքի պահանջը․ «Եթե նշված աշխատանքները կարող են վտանգել այդ տարածքներում գտնվող հուշարձանների պահպանությունն ու անվթարությունը, նախապես՝ աշխատանքների պատվիրատուի միջոցներով իրագործվում են հուշարձանների պահպանությունն ու անվթարությունն ապահովող միջոցառումներ` հետախուզություն, պեղումներ, վերականգնման աշխատանքներ, բացառիկ դեպքերում` տեղափոխում և լիազորված մարմնի կողմից առաջարկվող այլ աշխատանքներ»: Հատիս լեռան վրա շինարարությունը վաղուց իրողություն է, «Շամիրամ ամրոց» հուշարձանն՝ արդեն վնասված։ Մնում էր պարզել, թե լեռան լանջերին գտնվող պատմության հուշարձանների պահպանության երաշխավոր ԿԳՄՍ նախարարությունը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին շինարարական աշխատանքները սկսելուց առաջ հնագիտական աշխատանքները ֆինանսավորելու պահանջ ներկայացրե՞լ է։ «Հատիս լեռան տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ պաշտոնական գրություն չենք ստացել։ Հատիս լեռան գագաթին առկա բրոնզ-երկաթեդարյան ամրոցը դեռևս որևէ կարգավիճակ չունի։ Ուսումնասիրման աշխատանքներն ընթացքի մեջ են, ավարտից հետո փորձագիտական հանձնաժողովը կքննարկի ամրոցի կարգավիճակի հարցը»,- «Հետք»-ին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։ Շեշտենք՝ նախարարությունում քննարկելու են այն ամրոցի կարգավիճակի հարցը, որի մասին ՀԱԻ գիտխորհուրդը մոտ երկու ամիս առաջ հայտնել է, որ հայտնի օլիգարխի իրականացրած շինարարական աշխատանքների արդյունքում «անդառնալի վնաս է պատճառվել»։ Նախարարությունը չի պատասխանել մեր այն հարցին, թե առհասարակ, Հատիս լեռան տարածքում հնագիտական աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, ինչպե՞ս է տնօրինելու 20 հուշարձանների ճակատագիրը։ Խոստանում են իրենց դիրքորոշումը հայտնել փաստաթղթերը ներկայացնելուց հետո։ Հիսուսի արձանը տեղադրելու փաստաթղթերը չեն ներկայացվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության Հատիս լեռը նաև բնության հուշարձան է, այն գրանցվել է 2008-ին՝ «Հատիս հրաբուխ» անվանումով։ Ըստ այդմ՝ բնության հուշարձանի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը»): Բնության հուշարձանի տարածքում ցանկացած գործողություն նախապես պետք է ստանար Շրջական միջավայրի նախարարության թույլտվությունը: «Հատիս հրաբուխ» անվանումով բնության հուշարձանի պահպանության համար պատասխանատու Շրջակա միջավայրի նախարարությունից հետաքրքրվել ենք, թե մասնագիտական եզրակացություն տվե՞լ են կառուցապատման վերաբերյալ։ «Հատիս լեռան վրա Հիսուսի արձանի տեղադրման նախատեսվող գործունեության փաստաթղթերը չեն ներկայացվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության»,- հավաստիացնում է նախարարությունը։ «Առանց փորձաքննության դրական եզրակացության արգելվում է նախատեսվող գործունեության իրականացումը»,- հայտնել է ՇՄ նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։ Պաշտոնական գրություն չստանալն, իհարկե, չի նշանակում, որ այնտեղ շինարարական աշխատանքներ չեն կատարվում։ Ավելին, ԿԳՄՍ և շրջակա միջավայրի նախարարությունների գրությունները փաստում են, որ Հատիս լեռան վրա կատարվող շինարարական աշխատանքներն իրականացվում են օրենքով սահմանված բոլոր ընթացակարգերը շրջանցելով։ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության վերաբերյալ իր տեսակետը ներկայացրել էր դեռևս հուլիսի 12-ին։ Գիտական ինստիտուտի ներկայացրած տեսակետը կարող ենք դիտարկել փորձաքննության բացասական գնահատական։ «Հատիս հրաբուխը, որի բարձրությունը ծովի մակարդակից 2529 մ է, Հայաստանի տարածքի չորրորդական հասակի 14 ռիոլիտային գմբեթաձև հրաբուխներից մեկն է։ Հատիս հրաբխի լանջերին առկա են հրաբխային ապակու (օբսիդիանի կամ վանակատի) բազմաթիվ ելքեր և լավային հոսքեր։ ՀՀ օրենսդրությամբ ցանկացած շինարարական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ են թույտվություն, մանրակրկիտ ինժեներաերկրաբանական հետազոտություններ, խոշոր և կարևոր կառույցների դեպքում՝ նաև հատուկ սեյսմիկ վտանգի գնահատում»,- ասվում է հայտարարության մեջ։ Ընդգծենք, որ այստեղ նաև ինժեներաերկրաբանական հետազոտություններ չեն արվում, սեյսմիկ անվտանգությունը չեն գնահատում։ Մինչդեռ, Քրիստոսի արձանի նախագծի անիմացիոն տարբերակը փաստում է, որ բազմաթիվ ենթակառուցվածքներով խոշոր զբոսաշրջային կառույց է լինելու և նախատեսված է մարդկանց մեծ քանակի հոսք ապահովելու համար։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը Հատիս լեռը կառուցապատելու հարցին անդրադարձել է նաև զբոսաշրջային տեսանկյունից։ «Հատիս լեռը բազմաթիվ արշավախմբերի համար սիրված և տարբեր զբոսաշրջային երթուղիներում ներառված վայրերից է։ Նման զբոսաշրջությունը, որը հաշվի է առնում լեռան բնապատմական միջավայրն անխաթար պահելու պայմանը, այսօր առավել նախընտրելի և զբոսաշրջության առավել զարգացած տեսակներից է։ Այն ոչ միայն էկոտուրիզմի մեջ տեղավորվող տեսակներից է, այլև սոցիալական արդարության՝ լեռան հասանելիությունն ու հավասար մատչելիությունն ապահովող մոտեցումներից։ Չկա որևէ հիմնավորում, թե ինչու պետք է փոխել զբոսաշրջիկների տեսակն ու սոցիալական կազմը՝ ժամանցային ծառայություններից օգտվող զբոսաշրջիկով»,- ասվում էր հայտարարության մեջ։
    14:33
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    2 օր առաջ Ջերմուկի ուղղությամբ զոհված Հովհաննես Սուքիասյանը Նոր Ազնաբերդ գյուղից էր, 44-օրյա պատերազմի մասնակից
    News.am գրում է. «Սեպտեմբերի 28–ին, Ադրբեջանի Զինված ուժերի ագրեսիայի հետեւանքով զոհված սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյանը Վայոց Ձորի մարզի Նոր Ազնաբերդ բնակավայրից էր։ Նա պայմանագրային զինծառայող էր։ NEWS.am–ի հետ զրույցում նրա համագյուղացին՝ Ելենա Միքայելյանը պատմեց, որ Հովհաննես Սուքիասյանը տասը տարուց ավելի ծառայում էր Հայաստանի Զինված ուժերում։ 44–ամյա Հովհաննեսը ամուսնացած էր, ունի երկու որդի։ Նա նաեւ մասնակցել էր սեպտեմբերի 13–ին Ջերմուկի ուղղությամբ մարտական դիրքերի պաշտպանությանը: Հովհաննեսը զոհվել է սեպտեմբերի 28–ին, երբ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: «Հովհաննեսը դեպքից երկու օր առաջ մի քանի ժամով եկել էր գյուղ, տեսել ընտանիքին, զգեստափոխվել ու վերադարձել դիրքեր։ Հովհաննեսը վարորդ էր, նա մասնակցել էր նաեւ 44–օրյա պատերազմին, ամբողջ ընթացքում հաց էր հասցրել զինծառայողներին, վիրավորներին տեղահանել, զոհված տղաների աճյունները հանել։ Հովհաննեսը զոհվել է ԱԹՍ–ի հարվածից։ Հովհաննեսը շատ լավ ընկեր էր, հոգատար ամուսին, հայր ու իր ծնողներին արժանի զավակ։ Հոգեհանգստի ժամանակ եւս մեկ անգամ պարզ դարձավ, թե ինչքան մեծ հարգանք էր վայելում նա կոլեկտիվում եւ գյուղում»,– ասաց Ելենան։ Հովհաննես Սուքիասյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 30–ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական սադրանքի հետեւանքով հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհվել են նաեւ փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանը եւ շարքային Էդվարդ Հայկի Հովհաննիսյանը»:
    14:31
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Աստղադիտարանի տարածքից գողություն էր արել
    Աշտարակի համայնքային ոստիկանները գողության վերաբերյալ հավաստի տեղեկություն էին ստացել, որն իրացրին օպերատիվորեն։ Արդյունքում Արագածոտնի մարզի Օրգով գյուղում ձերբակալվեց ու մեքենայով հանդերձ բաժին տեղափոխվեց Բյուրական գյուղի բնակիչ, 36-ամյա մի տղամարդ։ «Ժիգուլու» հետևի նստելատեղի տակ թաքցված էին գիշերային լուսավորության սարքեր։ Դրանց կապակցությամբ ձերբակալվածը հայտնեց, որ տեխնիկական աշխատակցի անվան տակ խաբեությամբ մտել է Պարիս Հերունու անվան աստղադիտարանի տարածք ու գողություն արել։ 36-ամյա բյուրականցին ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    14:30
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երկու զինծառայող հակառակորդին մոլորեցրել են և դուրս եկել շրջափակումից
    2022 թ. սեպտեմբերի 13-ին, ժամը 12:30-ի սահմաններում, հակառակորդը մեծաթիվ ուժերով շրջափակման մեջ է վերցրել N զորամասի պաշտպանության գոտու մարտական դիրքերից մեկը և անձնակազմից պահանջել վայր դնել զենքերը ու հանձնվել: Այս մասին հայտնում է ՀՀ պաշպանության նախարարությունը։ Դասակի հենակետի պատասխանատու, լեյտենանտ Գևորգ Կարենի Հարությունյանն ու դիրքի ավագ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրայր Ապրեսի Ներկարարյանը՝ գնահատելով իրավիճակն ու չենթարկվելով թշնամու պարտադրանքին, խելամիտ և հմուտ գործողություններով հակառակորդին մոլորեցրել են և դուրս եկել շրջափակումից:
    14:22
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայերը պետք է խաղաղ ապրելու հնարավորություն ունենան․ Ֆրանսիայի դեսպան
    Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն անդրադարձել է Ադրբեջանի վերջին ագրեսիաներին: «Շատ օգտակար էր այցը սեպտեմբերի 13-ի և 14-ի հարձակումներից տուժած տարածքներ։ Բազմաթիվ տներ ու քաղաքացիական ենթակառուցվածքներ են ավերվել կամ վնասվել: Հայերը պետք է խաղաղ ապրելու հնարավորություն ունենան: Ֆրանսիան շարունակում է աշխատել հանուն Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու», - Թվիթերում գրել է նա:
    14:15
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արկադի Բարսեղյանի հրամանատարությամբ հրետանային մարտկոցը ճնշել է հրետանու կրակային դիրքերը՝ հասցնելով մեծաթիվ կորուստներ
    2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ստորաբաժանումների նախահարձակ գործողությունների ընթացքում N զորամասի դիվիզիոնի Դ-30 հրետանային մարտկոցը՝ կապիտան Արկադի Իշխանի Բարսեղյանի հրամանատարությամբ, զբաղեցրել է կրակային դիրքեր, անցել մարտական խնդրի կատարմանը և, հակառակորդի կրակը վերցնելով իր վրա, ապահովել է մյուս ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրից անվտանգ դուրսբերումը դեպի կիրառման շրջաններ, տեղաշարժն ու բացազատումը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Ռազմական գործողությունների ընթացքում հրետանային մարտկոցը դիպուկ կրակով բազմիցս կասեցրել է թշնամու գրոհային խմբերի և ռազմական տեխնիկայի առաջխաղացումը, ճնշել հրետանու կրակային դիրքերը՝ հասցնելով մեծաթիվ կորուստներ:
    14:07
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մալաթիա-Սեբաստիայում ծառայություն իրականացրած պարեկները մարիխուանա են հայտնաբերել
    Սեպտեմբերի 26-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկանները Ծիծեռնակաբերդի խճուղում ձերբակալել են Գյումրիի 29-ամյա բնակչի։ Նա իր վարած «Օպելով» հանդերձ տեղափոխել է ոստիկանության Մալաթիայի բաժին։ Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց թղթի մեջ փաթեթավորված մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված և նույնանման զանգվածով տարա՝ 50 գրամից ավելի քաշով։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում է նախաքննություն:
    14:00
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Ավստրալիայի պաշտպանության նախարարները հոկտեմբերի 2-ին կվարեն բանակցություններ
    Ճապոնիայի, ԱՄՆ-ի եւ Ավստրալիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն այս շաբաթվա վերջին եռակողմ բանակցություններ կվարեն Հավայիում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 30-ին լրագրողներին հայտնել է Ճապոնիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Յասուկաձու Համադան: «Հոկտեմբերի 2-ին ես պլանավորում եմ այցելել Հավայի եւ բանակցություններ վարել ԱՄՆ-ի պաշտպանության նախարար (Լլոյդ) Օսթինի եւ Ավստրալիայի պաշտպանության նախարար (Ռիչարդ) Մառլզի հետ»,- մեջբերում Է նրա խոսքը Kyodo գործակալությունը: Սպասվում Է, որ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն տարածաշրջանային անվտանգությունը եւ եռակողմ համագործակցության զարգացման հարցերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    13:52
    30.09.22
    Ավելին