Լրահոս

2022-09-30
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հարավային Կորեան մտածում Է ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցների ուժեղացման մասին
    Հարավային Կորեայի իշխանությունները հաղորդել են, որ քննարկում են ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցների ուժեղացման տարբերակներ այս շաբաթ հյուսիսկորեական հրթիռների արձակման կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 30-ին հաղորդում են հյուսիսկորեական ԶԼՄ-ները: «Մենք լուրջ պատասխան կտանք դրան եւ անհրաժեշտության դեպքում կքննարկենք պատժամիջոցների ուժեղացումը Փհենյանի նկատմամբ»,-լրագրողներին հայտարարել Է Հարավային Կորեայի ԱԳ նախարար Պակ Չին: Նա նշել Է, որ նոր միջոցները կարող են ձեռնարկվել ծովային, ֆինանսական կամ կիբեռհատվածներում: Նախօրյակին ԿԺԴՀ-ն իրականացրել Է փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռների արձակում Ճապոնական ծովի կողմը. այդ արձակումը երրորդն Է դարձել շաբաթվա ընթացքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    21:30
    30.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    Սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու մասին հայտարարությունը Փաշինյանը պարզաբանում է
    Հայաստանի վարչապետն այսօր հայտարարել է, որ Հայաստանի սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու մասին ՄԱԿ-ում արած իր հայտարարությունը չի նշանակում, որ Երևանը դիրքորոշում է փոխում:
    21:28
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանի կողմից չեն բացառվում նոր սադրանքներ. Փաշինյան
    Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է, Ադրբեջանի կողմից չեն բացառվում նոր սադրանքներ: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Հանրային հեռուստաընկերության հարցերին:
    21:27
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Զոհերի ցանկը չհրապարակելը չի նշանակում, որ դա գաղտնի է պահվում․ Նիկոլ Փաշինյան
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է հարցին, թե ինչու սեպտեմբերի 14-15-ի զոհերի անունները չեն հրապարակվում։ Փաշինյանի խոսքով՝ դա արվում է հնարավոր անճշտություններից խուսափելու համար՝ հաշվի առնելով 44-օրյա պատերազմի փորձը։ «Եկել ենք եզրակացության, որ ճիշտ է զոհվածների անունները ինստիտուցիոնալ նախատեսված մեխանիզմով հրապարակելը, դա Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում արձանագրվող ցուցակն է և անունները հրապարակվում են այնտեղ։ Մենք կարծում ենք, որ այդպես պետք է լինի ինստիտուցիոնալ մոտեցումը։ Բայց զոհերի ցանկը չհրապարակելը չի նշանակում, որ գաղտնի է պահվում դա, որովհետև բնականաբար նույնականացված զոհերի ընտանիքները տեղեկացված են»,-ասաց նա։ Փաշինյանը նշեց, որ դեռևս կան մարմիններ, որոնք պետք է նույնականացվեն։ «Ցավոք, 44-օրյայի ժամանակ դեպքեր են եղել, որ սխալ անուններ են հրապարակվել, դրանից խուսափելու համար, ճիշտ է օրենքով գործող մեխանիզմով հրապարակվելը»,–ասաց նա։
    21:23
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի կազմում նոր տարածքներ ընդգրկելու մասին պայմանագրեր է ստորագրել
    Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում պայմանագրեր է ստորագրել Ռուսաստանի կազմում նոր տարածքներ ընդգրկելու մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, սակայն չի քննարկի այդ հողերի կարգավիճակը: Վլադիմիր Պուտինը Կրեմլում սեպտեմբերի 30-ին պայմանագրեր է ստորագրել Ռուսաստանի կազմում նոր տարածքներ ընդգրկելու մասին ՝ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները, Զապորոժիեի և Խերսոնի շրջանները, որոնց անկախությունը Պուտինը ճանաչել էր ավելի վաղ: Ռուսաստանի կազմում նոր տարածքներն ընդգրկելու մասին պայմանագրերի ստորագրումից հետո Պուտինը կդիմի Սահմանադրական դատարան ՝ խնդրելով ստուգել պայմանագրերի համապատասխանությունը երկրի Սահմանադրությանը:
    21:20
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Գորիս» ՔԿՀ-ի ծառայողները սառնարանից հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր
    Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել դատապարտյալի համար որպես հանձնուք բերված սառնարանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, զննության արդյունքում սառնարանի ստորին հատվածում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 18 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 21-ական լիցքավորիչ և մարտկոց, 12 USB լար, 8 ականջակալ, 6 բաժանորդային քարտ:
    21:10
    30.09.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    «Անհնար է անվերջ ծաղրել մեզ». Մոլդովայում «ահավոր» հիասթափվել են Ռուսաստանի հետ չբանակցող կառավարությունից
    Հակակառավարական ցույցերը Մոլդովայում շարունակվում են: Այսօր ցուցարարները փորձել են խոչընդոտել Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյայի հանդիպումը նախագահի հետ: Ընդդիմադիր գործիչներ են ձերբակալվել: Ռուսական գազի թանկացման ֆոնին՝ սոցիալական խնդիրները երկրում խորանում են: Մոլդովացիները պահանջում են կառավարությունից բանակցել Ռուսաստանի հետ:
    21:00
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրավիճակը Լարսում կարգավորվել է․ Վրաստանի ՆԳՆ
    Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Վերին Լարս-Կազբեկի սահմանային անցակետում իրավիճակը կարգավորված է: ««Դարիալի» սահմանային անցակետում բեռնատարների և մարդատար ավտոմեքենաների տեղաշարժը վերադարձել է բնականոն հուն, ինչի արդյունքում ամբողջությամբ վերականգնվել է վերջին օրերին դժվարացած տարանցիկ երթևեկությունը»,-Jnews-ի փոխանցմամբ՝ ասված է հաղորդագրության մեջ։ Գերատեսչության տվյալներով, կտրուկ նվազել է ՌԴ քաղաքացիների քանակը, որոնք հատում են երկրի պետական սահմանը: Վերջին մեկ օրում Վրաստան է մտել 6 109 ռուսաստանցի, և գնացել է 5 186 ՌԴ քաղաքացի: Վրաստան եկողների հոսը կրճատվել է 60%-ով: Սեպտեմբերի 28-ին Վրաստան է մտել 9 642 ՌԴ քաղաքացի, և գնացել է 5 448 ՌԴ քաղաքացի: Սեպտեմբերի 21-ից Ռուսաստանում հայտարարվել է մասնակի զորահավաք: Իշխանությունները հայտարարել են, որ պատրաստվում են 300 հազար մարդ ուղարկել Ուկրաինա կռվելու։ Այդ ժամանակից ի վեր տասնյակ հազարավոր ռուսներ լքում են երկիրը։ Վրաստանը դարձել է միգրացիոն նոր ալիքի առանցքային ուղղություններից մեկը. Վրաց-ռուսական միակ սահմանային անցակետում կիլոմետրանոց խցանումներ են գոյացել: Սեպտեմբերի 27-ին սահմանի ռուսական կողմում ստեղծվել է զորակոչային կետ, որտեղ զորահավաքի ենթակա ՌԴ քաղաքացիներին ծանուցագրեր են հանձնում։
    20:50
    30.09.22
    Ավելին
  • Հասարակական
    Ադրբեջանը «յուրացրել է» Սիսիանն ու Կապանը օնլայն քարտեզներում. Հայաստանից պաշտոնական բողոք չկա
    Սիսիանի բնակիչը Գուգլ Ըրֆի և Գուգլ Մեփի քարտեզներում նկատել է, որ Սիսիանն ու Կապանը ներկայացված են Ադրբեջանի կազմում: Հայաստանի նախկին ՄԻՊ-ն է տարածել քարտեզի լուսանկարները: Դրանք ուսումնասիրելուց հետո քարտեզագիրը նկատել է, որ ներկայացնող լուսանկարներում քարտեզը շրջված է 120 աստիճան:
    20:40
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ուկրաինան արագացված կարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացնում. Զելենսկի
    Ուկրաինան այսօր արագացված կարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացնում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Տելեգրամ»-ում հրապարակված տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ։ «Մենք (Ուկրաինան և ՆԱՏՕ-ն- խմբ.) վստահում ենք միմյանց: Մենք օգնում ենք միմյանց, և մենք պաշտպանում ենք միմյանց։ Սա դաշինք է դե-ֆակտո: Այսօր Ուկրաինան հայտ է ներկայացնում, որպեսզի դա լինի դե-յուրե, ըստ ընթացակարգի, որը համապատասխանում է մեր արժեքին, պաշտպանելու մեր ամբողջ երկիրը՝ արագացված կարգով»,- հայտարարել է Զելենսկին:
    20:30
    30.09.22
    Ավելին
  • Տեղային մարտերը չեն բացառվում. Կութից մի քանի հարյուր մետր է հեռու թշնամին
    Սեպտեմբերի 13-ի հարձակման ժամանակ Ադրբեջանի զինուժը երկու կիլոմետր առաջացել է Գեղարքունիքում և ընդհուպ մոտեցել Կութին: Այդ գյուղի ամենամոտ բլրակի վրա է հիմա դիրքավորված թշնամին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը տեղային մարտերի հնարավորությունը չի բացառում:
    20:20
    30.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    «ՀԱՊԿ-ից դուրս». քննարկում՝ Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակում
    «ՀԱՊԿ-ից դուրս» քաղաքացիական նախաձեռնության անդամները այսօր քննարկման են մասնակցել Հայաստանի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակում: Նախաձեռնության ներկայացուցիչներից մեկը՝ Ազատ Արշակյանը, լրագրողներին ասել է, որ քննարկել են ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը: Մինչդեռ, Անդրանիկ Քոչարյանը հավատացրել է, թե քննարկել են ընդհանուր անվտանգային խնդիրներ:
    20:11
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՊԵԿ-ը մանրամասնում է՝ ինչպես է ֆիզիկական անձանց շրջանում կիրառվում «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը
    Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը։ Օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական անձանց միջև 2022 թվականի հուլիսի 1-ից 500 000 ՀՀ դրամը գերազանցող վճարումը և վճարման ստացումը բոլոր այն գործարքների դիմաց, որոնց արդյունքում ծագող իրավունքները ենթակա են պարտադիր գրանցման, իրականացվում են անկանխիկ ձևով՝ անկախ վճարման կարգից։ Օրենքով սահմանված ֆիզիկական անձանց միջև անկանխիկ ձևով նշված և մյուս գործարքների իրականացումը, վերահսկողությունը և պատասխանատվությունների շրջանակը ներկայացվում է տեղեկատվական հոլովակում։
    20:10
    30.09.22
    Ավելին
  • Տնտեսական
    Ռուսական գազատարում պայթյունների գլխավոր շահառուն ԱՄՆ-ն է. ՌԴ ԱԽ քարտուղար
    «Հյուսիսային հոսքերում» պայթյունների գլխավոր շահառուն Միացյալ Նահանգներն է։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը: Նիկոլայ Պատրուշևն ասել է, որ պետք է համակարգված ջանքեր գործադրել՝ բացահայտելու հանցագործության պատվիրատուներին և կատարողներին։
    20:09
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանում տեղակայված ընկերությունը ընդգրկվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր ցանկում
    Հայաստանում տեղակայված «Taco LLC» ընկերությունն ընդգրկվել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող կազմակերպությունների նոր ցանկում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքը: Նշվում է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) ընդլայնել է ֆիզիկական անձանց և ընկերությունների ցուցակը, որոնց վրա տարածվում են հակառուսական պատժամիջոցները՝ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետություններում, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում ՌԴ-ին միանալու հանրաքվեների կապակցությամբ: Դրանց թվում են ՝ «Taco LLC»-ն՝ ռուսական «Ռադիոավտոմատիկա» ՍՊԸ-ի հայաստանյան գործընկերը (էլեկտրոնային բաղադրիչ բազային մատակարար): ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով, «Taco LLC»-ն զբաղվում էր «Ռադիոավտոմատիկա» ՍՊԸ-ի համար էլեկտրոնային բաղադրիչների ներմուծմամբ և Հայաստանում գնումների գործընթացի կազմակերպմամբ: Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաև այն ընկերությունները, որոնք տեղակայված են Ռուսաստանում, Չինաստանում և Բելառուսում:
    20:05
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմը նույնականացված 201 զոհ ունի․ ՔԿ
    ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայից երկու շաբաթ անց Քննչական կոմիտեի տվյալներով, հայկական կողմը նույնականացված 201 զոհ ունի՝ 197 զինծառայող, 4 քաղաքացիական անձ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գեղարքունիքի, Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Զոհված զինծառայողների վերջնական թիվն առ այս պահը հայտնի չէ, ԱԽ հայտարարության համաձայն՝ հայկական կողմն ունի 207 զոհ և անհետ կորած, սակայն այս թիվը դեռևս վերջնական չէ։ Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը 32 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին, սեպտեմբերի 20-ին՝ 95, իսկ սեպտեմբերի 23–ին՝ եւս 6 մարմին։
    20:03
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի ձգտում վերականգնել ԽՍՀՄ-ը
    ԽՍՀՄ նախկին կուսակցական ղեկավարները, հակառակ մարդկանց մեծամասնության կամքին, փլուզել են Խորհրդային Միությունը, սակայն այսօրվա Ռուսաստանը չի ձգտում այն վերականգնել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կրեմլում այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: «Բելովեժյան պուրակում այն ժամանակվա կուսակցական էլիտաների ներկայացուցիչները որոշում են կայացրել ԽՍՀՄ փլուզման մասին։ Մարդիկ միանգամից կտրվեցին իրենց հայրենիքից։ Դա ֆիզիկապես պատռեց, բաժանեց մեր ժողովրդական ընդհանրությունը, վերածվեց ազգային աղետի։Բայց դա այլևս կարևոր չէ: Խորհրդային Միությունը չկա, անցյալը հնարավոր չէ վերադարձնել: Եվ այսօր Ռուսաստանին դա արդեն պետք չէ ։ Մենք դրան չենք ձգտում», - ասել է Պուտինը:
    20:00
    30.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Արևմուտքը նախկին ԽՍՀՄ երկրներում առաջ է տանում «բաժանիր, որ տիրես» սկզբունքը». Լավրով
    ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների ծառայությունների ղեկավարների 18-րդ հանդիպմանը Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքը հետխորհրդային երկրներում ակտիվ առաջ է տանում «բաժանիր, որ տիրես» փիլիսոփայութունը, իսկ ԱՊՀ երկրները պաշտպանված չեն Միացյալ Նահանգների կողմից իրենց ներքին գործերին միջամտելու փորձերից:
    19:50
    30.09.22
    Ավելին