Լրահոս

2022-09-30
  • Img default alt hy
    ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացվում է կնքված պայմանագրերին համապատասխան. ՊՆ
    Ռուսաստանի Դաշնության հետ ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը իրականցվում է կնքված պայմանագրերին համապատասխան, MediaHub.am-ի հարցմանն ի պատասխան գրավոր նշել են ՀՀ ՊՆ-ից։ MediaHub.am-ը ՊՆ-ից հետաքրքրվել է՝ արդյոք պատերազմից հետո ՌԴ-ն Հայաստանին զենք մատակարարե՞լ է, ՌԴ-ն մեզ զենք վաճառե՞լ է, թե՞ մինչ այս պահը հրաժարվում է վաճառել։ Նման հարցում ուղարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանի հայտարությունից հետո, թե պատերազմից հետո ՌԴ–ն Հայաստանին որևէ զենք չի վաճառել, միայն խոստումներ է տվել, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել։ Ներկայացվում է ՊՆ-ի պատասխանն՝ ամբողջությամբ։ «Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարությանն ուղղված սեպտեմբերի 21-ի Ձեր գրությամբ ներկայացված հարցադրումների, հայտնում ենք՝ ՀՀ զինված ուժերի կարիքների համար սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումները երբևէ չեն ընդհատվել։ Ռուսաստանի Դաշնության հետ ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը իրականցվում է կնքված պայմանագրերին համապատասխան»,-նշված է գրավոր պատասխանի մեջ։ MediaHub.am-ի հետ զրույցում ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը ևս նշել էր, որ պատերազմից հետո ՌԴ-ն Հայաստանին զենք մատակարարել է: Հիշեցնենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը, կոնկրետ անուններ չհնչեցնելով, հայտարարել էր, թե ՀՀ դաշնակից երկրները Հայաստանին չեն մատակարարում նախապես գնված զենքը։
    19:46
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    36-ամյա բլոգերը Jeep Grand Cherokee-ով վթարի է ենթարկվել
    Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00–ի սահմաններում 36-ամյա Արսեն Հակոբյանը իր վարած Jeep Grand Cherokee մակնիշի 21 GR 100 համարանիշի ավտոմեքենայով Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի Լեռնագործների փողոցի վերջնամասում դեռևս անհայտ հանգամանքներում վթարի է ենթարկվել և կողաշրջվել: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/30/1223358/
    19:40
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Խրոնիկական տոնզիլիտ. հիվանդության սրացումներն ու կլինիկական պատկերը
    Հիվանդությունը հիմնականում հանդիպում է երիտասարդների մոտ, առաջացնելով աշխատունակության երկարատև կորուստ` հաճախակի ռեցիդիվների և ներքին օրգանների կողմից զարգացող բազմաթիվ բարդությունների պատճառով: Այսպիսով, խրոնիկական տոնզիլիտը քմային նշիկների ավշային հյուսվածքի զուտ քրոնիկական բորբոքում չէ. այն տեղային և ընդհանուր ախտանիշների բարդ համակցություն է, որն ընթանում է սրացումներով: Քմային նշիկների յուրահատուկ կառուցվածքը պայմաններ է ստեղծում բերանի խոռոչ թափանցող բազմաթիվ միկրոօրգանիզմների ներծծման համար: Ալերգիկ վիճակն այսպիսով հարաճում է: Կլինիկական պատկերը ոչ միշտ է արտահայտված: Կան բազմաթիվ ախտանիշներ, որոնց զուգակցումը կարող է օգնել ախտորոշմանը: Խրոնիկական տոնզիլիտի հիմնական ախտանիշներն են՝ հաճախակի կրկնվող անգինաներ (տարին 2-3 անգամ կամ ավելի հաճախ), որոնք ընթանում են օրգանիզմի բարձր ջերմությամբ, ընդհանուր թուլություն, չպատճառաբանված գլխացավեր, ջերմություն: Դիտվում է ստործնոտային ավշային հանգույցների մեծացում և ցավ, տհաճ հոտ բերանից: Առանձնահատուկ դեպքերում ոչ բոլոր վերը նշված ախտանիշներն են հայտնաբերվում: Երբեմն ախտորոշումը հաստատվում է առանձին ախտանիշների կամ դրանցից երկուսի զուգակցման հիման վրա: Բուժման տեսանկյունից տարբերում են խրոնիկական տոնզիլիտի երկու հիմնական տեսակ: Որոշ դեպքերում այն կարող է բուժվել կոնսերվատիվ եղանակով, այլ դեպքերում ՝ պահանջվում է վիրաբուժական միջամտություն: Կոնսերվատիվ բուժման նպատակն է սանցիայի ենթարկել նշիկների փոսիկները և վերականգնել օրգանիզմի դիմադրողականությունը: Տարածված է նշիկի փոսիկների լվացումը հականեխիչ լուծույթներով. այն կրիպտաներից հեռացնում է թարախային խցանները և մեռուկային զանգվածները: Ֆիզիոթերապևտիկ բուժումը ներառում է տեղային ավշահանգույցների ԳԲՀ - թերապիան, ցածր հաճախականության ուլտաձայնային բուժումը, էլեկտրոֆորեզը, ուլտրամանուշակագույն ճառագայթումը և այլն: Վիրաբուժական բուժումը ներառում է տոնզիլէկտոմիան, կրիովիրաբուժությունը (եթե կան հակացուցումներ սովորական վիրահատության համար, օր.՝ արյան համակարգային հիվանդությունները) և ուլտրաձայնը:
    19:30
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Ռուբլու վաճառքի գինը հասել է 8.07 դրամի
    Rate.am կայքը տվյալներ է ներկայացրել բանկերում արտարժույթի գների վերաբերյալ։ Դոլարի առքի նվազագույն գինը 403 դրամ է, վաճառքինը՝ 416 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 420 դրամ է։ Ռուբլու առքի նվազագույն գինը 5.50 դրամ է, վաճառքինը՝ 6.80։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 8.07 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 386 դրամով, վաճառվում՝ 409 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 418 դրամ է։
    19:20
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ է բռնկվել Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում
    Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։54-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ որ Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։35-ին, մարվել՝ 15։00-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։
    19:13
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից
    Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։13-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաներում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 88-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ղ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 70 մ գլորվել ձորը։ Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Դիլիջան» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
    19:10
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստի ընթացքում Մոսկվայում որոշումներ են ստորագրվել
    Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում 2022 թվականի սեպտեմբերի 30-ին կայացել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 39-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՊԵԿ-ից, նիստի ընթացքում ստորագրվել են ընդհանուր առմամբ 19-ը որոշումներ, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին, այդ թվում՝ Միավորված կոլեգիայի 38-րդ նիստի ընթացքում ստորագրված որոշումների իրականացման ընթացքին, ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային կից աշխատանքային խմբերին, ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան ապրանքների դասակարգմանը, ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով նախատեսված լիազորված տնտեսական օպերատորների կողմից հատուկ պարզեցման կիրառման պրակտիկային, ԵԱՏՄ անդամ պետությունների տարածք ներմուծված և ազատ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների էլեկտրոնային տեղեկատվության տրամադրմանն ու մի շարք այլ հարցերի: Նիստի քննարկումների արդյունքում ստեղծվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային կից ոչ ինտրուզիվ զննման սարքավորումների հարցերով զբաղվող աշխատանքային խումբ։ Այն կզբաղվի նորմատիվ կարգավորման միասնական մոտեցումների մշակմամբ, միասնական տվյալների բազայի և համապատասխան գրադարանների ստեղծմամբ, որոնց օգտագործումը թույլ կտա օպտիմալացնել և արագացնել մաքսային հսկողությունը: Որոշում է կայացվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ 40-րդ նիստն անցկացնել 2022 թվականի 4–րդ եռամսյակում՝ Ղազախստանի Հանրապետությունում: Միավորված կոլեգիայի նիստի նախօրեին պատվիրակությունը ծանոթացել է Մոսկվայի տարածաշրջանային մաքսատան էլեկտրոնային հայտարարագրման կենտրոնի աշխատանքին, որտեղ մշակվում է ՌԴ հայտարարագրերի մինչև 20%-ը:
    19:02
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Սիրիայում տեղի Է ունեցել խոլերայի բռնկում
    Սիրիայում խոլերայի բռնկումն առկա Է 10 նահանգներում եւ տարածվում Է երկրում. իրադրությունն անհանգստություն Է առաջացնում եւ հաստատվել Է հիվանդության 426 դեպք, 33 մարդ մահացել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՀԿ-ի խոլերայի եւ համաճարակային փորլուծի հիվանդությունների հարցերով խմբի ղեկավար Ֆիլիպ Բարբոզան: «Սեպտեմբերի 28-ի դրությամբ Սիրիայի առողջապահության նախարարությունը հաղորդել Է 10 նահանգներում խոլերայի բռնկման մասին, ինչի հետեւանքով ընդհանուր առմամբ մահացել Է 33 մարդ եւ հաստատվել Է հիվանդության 426 դեպք: Իրադրությունը տուժած մուխավազներում զարգանում Է տագնապալի տեմպերով եւ տարածվում Է նորերում»,-սեպտեմբերի 30-ին նա ասել Է ՄԱԿ-ի ճեպազրույցում, որն անցկացվել Է Ժնեւում: Ավելի վաղ Սիրիայի առողջապահության նախարարությունը նշել Է, որ հիվանդների մահվան դեպքերի մեծ մասը կապված Է եղել այն բանի հետ, որ նրանք չափազանց ուշ են դիմել բուժհաստատություններին կամ տառապել են քրոնիկ հիվանդություններից: ԶԼՄ-ներն ավելի վաղ հաղորդել են, որ Հալեպի նահանգում խոլերայի նմուշներ են հայտնաբերվել կեղտաջրերում եւ սառցի արտադրության գործարանում, որն անմիջապես փակել են: Հրատարակությունների տվյալներով, բռնկման պատճառը կարող Է լինել Եփրատ գետից ջրառքը: Խոլերայի այս բռնկումն առաջինն Է երկար տարիների ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    19:00
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայե՜ր, Հայաստանի ու Արցախի ապրու՞մ եք, լա՞վ եք... Մետաքսե Հակոբյան
    Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․ «Հաղթող նախագահ եք ուզում, լսեք Պուտինին, որը իր հայրենիքի հաղթական պատմությունը ժառանգած, շարունակում է այն կերտել ու փոխանցելու է սերունդներին ՀԶՈՐ հայրենիք... Մենք էլ ունեինք...ավաղ...թերուս, հակահիգիենիկ, խղճուկ, մեզ ատողը համոզեց, որ մեզ թալանել են, սպանել են, խաբել են...ու սկսեց թալանել, սպանել, խաբել, խեղաթյուրել մեր հաղթական պատմությունը...ու կերտեց ավերակ, պարտված ու ստորացված հայրենիք, որն էլ փոխանցելու է մեր սերունդներին...թմբիրից դուրս գալու համար նայեք Քոչարյանի ելույթները ու երբ ինքներդ ձեր հետ կլինեք, հարց տվեք... Հայե՜ր, Հայաստանի ու Արցախի ապրու՞մ եք, լա՞վ եք...»։
    18:57
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սամվել Հովսեփյանը կալանավորվեց
    Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սասուն Մխիթարյանի նախագահությամբ, քիչ առաջ բավարարեց վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը եւ երկու ամսով կալանավորեց Բերդ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սամվել Հովսեփյանին։ Սամվել Հովսեփյանը մեղադրվում է Բերդ համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու մեջ։ Քրեական վարույթի շրջանակում ավելի վաղ կալանավորվել էին նաեւ Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մելիքյանը եւ նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանը։ Նրանք մեղադրվում են նույն արարքում։
    18:54
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԵՄ-ն և G7-ը սառեցրել են Ռուսաստանի ձեռնարկիչների 30 միլիարդ եվրոյի ակտիվներ
    Եվրամիության եւ Յոթի խմբի (G7) երկրները սառեցրել են ռուսաստանցի ձեռնարկիչների 30 միլիարդ եվրոյի ակտիվներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 30-ին հայտարարել Է արդարադատության հարցերով եվրակոմիսար Դիդիե Ռեյնդերսը՝ Մադրիդում հանդես գալով «Նոր Էկոնոմիկա» համաժողովում: «Այս ժամանակամիջոցում հաջողվել Է սառեցնել օլիգարխների 14,6 միլարդ եվրո (միջոցներ) Եվրոպայում,- ճշտել Է նա:- G7-ի հետ մեկտեղ դա 30 միլիարդ եվրո Է»: «Իսկ Ռուսաստանի Կենտրոնական բանկի պահուստներից բռնագրավված Է 300 միլիոն եվրո»,- պնդել Է եվրակոմիսարը: Ինչպես ճշտել Է Ռեյնդերսը, Իսպանիայում սառեցվել Է ՌԴ-ի ձեռնարկիչների 41 միլիոն եվրոյի ակտիվեր: «(ԵՄ-ի) մեկ կամ երկու պետություններում չի սառեցվել ոչ մի ակտիվ,- հավելել Է նա:- Օրինակ՝ մենք տեղեկատվություն ենք ստացել, որ Հունգարիայում սառեցվել են 3 հազար եվրոյի (ակտիվներ), դա շատ տարօրինակ Է», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    18:50
    30.09.22
    Ավելին
  • Հասարակական
    Ո՞ւմ մարմինն է Մեսրոպ Հարությունյանի անունը կրող շիրմաքարի տակ. զինծառայողի մարմինը ոչ ոք չի տեսել
    Արցախյան վերջին պատերազմի ժամանակ խիզախությամբ աչքի ընկած հազարավոր հերոսներ են հանգչում Եռաբլուրում: Սակայն իրենց որդիների շիրիմներին այցելող ծնողներից ոմանք երկու տարի անց չեն հավատում, որ գերեզմանում իրենց որդու մարմինն է ու սպասում են, որ մի հրաշքով նրանք կվերադառնան: Սպորտային մեկնաբանի կոստյումը զինվորական կամուֆլյաժով փոխարինած կամավոր Մեսրոպին մայրն ամեն օր է սպասում, որովհետև չի հավատում, որ իրենց հանձնված մեկ կտոր ոսկորը որդունն է:
    18:40
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Բադեյանը
    Երկարատև ծանր հիվանդությունից մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, Քուվեյթում ՀՀ նախկին դեսպան Մանվել Բադեյանը: Նրա հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը` հոկտեմբերի 1-ին, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում: Մանվել Բադեյանը ծնվել է 1957 թվականի հունիսի 29-ին Գավառում։ 1979 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ Ստացել է տնտեսագետ, մաթեմատիկոսի որակավորումը։ 1979 թվականին եղել է ՀԽՍՀ պետպլանին առընթեր տնտեսագիտության և պլանավորման Գիտահետազոտական ինստիտուտում եղել է գիտաշխատող։ 1980-1981 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1981 թվականին Երևանի լուսատեխնիկական գործարանում աշխատել է տնտեսագետ։ 1982-1984 թվականներին սովորել է ԵԺՏԻ ասպիրանտուրայում։ 1984-1992 թվականներին ԵրԱԱԻ-ում աշխատել է ավագ դասախոս։ 1992-1995 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտում բաժնի վարիչ, փոխտնօրեն։ 1995-1999 թվականներին եղել է «Եվրոստան-Ույուտ» ձեռնարկության հիմնադիր տնօրեն։ 1999-2003 թվականներին եղել է Ազգային Ժողովի պատգամավոր («Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով)։ Եղել է Ազգային Ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Եղել է «Միասնություն» խմբակցության անդամ։ 2003 թվականի մայիսի 25-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ Եղել է Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
    18:35
    30.09.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    «Վտանգավոր էսկալացիա». Խերսոնը, Զապորոժիեն, Լուգանսկը, Դոնեցկը դառնում են Ռուսաստան
    Վլադիմիր Պուտինը պատրաստվում է այսօր օրինականացնել Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի հանրաքվեները՝ ստորագրելով այդ տարածքները Ռուսաստանին միավորելու պայմանագրերը: Ավելի վաղ Պուտինը՝ Խերսոնի և Զապորոժիեի մարզերը որպես անկախ պետությունններ ճանաչելու հրամանագրեր էր ստորագրել: Կրեմլի որոշումները քննադատել է Արևմուտքը՝ հայտարարելով, որ դրանք իրավական ուժ չունեն:
    18:29
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա ճակատամարտ է պատմական Ռուսաստանի համար․ Պուտին
    Այժմ մենք պայքարում ենք այն բանի համար, որ հնարավոր չլինի ոչնչացնել ՌԴ մշակույթը պատմությունը, աա մեծ պատմական Ռուսաստանի համար մարտադաշտ է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Սա մարտադաշտ է մեր ժողովրդի, մեծ պատմական Ռուսաստանի, ապագա սերունդների, մեր երեխաների, թոռների ու ծոռների համար։ Մենք պետք է պաշտպանենք նրանց ստրկությունից, հրեշավոր փորձարկումներից (Արևմուտքի –խմբ․), որոնք ուղղված են նրանց գիտակցությունը և հոգիները խեղաթյուրելուն։ Այսօր մենք պայքարում ենք, որպեսզի ոչ մեկի մտքով չանցնի, որ Ռուսաստանը, մեր ժողովուրդը, մեր լեզուն, մեր մշակույթը կարելի է վերցնել և ջնջել պատմության էջերից» - ասել Է Պուտինը Ռուսաստանի կազմում նոր տարածքներ ընդգրկելու մասին պայմանագրերի ստորագրման արարողության ժամանակ։
    18:29
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ահազանգ՝ Փարաքարի գյուղապետարանում ռումբի մասին
    Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00–ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքարի գյուղապետարանում ռումբ է դրված: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այս պահին ոստիկաններն ու փրկարարները տարհանել են գյուղապետարանի աշխատակիցներին, տարածքն էլ սահմանազատել են, որպեսզի ներսում փրկարարներն ու սակրավորները կատարեն որոնողական աշխատանքներ: Ոստիկանությունը պարզում է ահազանգողի ինքնությունը:
    18:26
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    37-ամյա տղամարդը հետախուզվում էր սպանության մեղադրանքով. ոստիկանություն
    Տարված բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն է ներկայացել 37-ամյա Սամվել Ս.-ն, որը սեպտեմբերի 23-ից ոստիկանության Ճամբարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով: Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    18:20
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով
    Հոկտեմբերի 1-5-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-2-ն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, 3-5-ը նույնքան կբարձրանա: Երևանում հոկտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
    18:10
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վնասվել է Արշակունյաց պողոտայով անցնող միջին ճնշման ստորգետնյա գազատարը
    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ այլ կազմակերպության կողմից հողային աշխատանքների ընթացքում վնասվել է Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայով անցնող միջին ճնշման ստորգետնյա գազատարը, ինչի պատճառով սեպտեմբերի 30-ին ժամը 15:30-ից դադարեցվել է Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 8, 26, 39/9 բազմաբնակարան շենքերի, «Բրյուսով» թաղամասի, հարակից առանձնատների, Գր․Լուսավորչի փողոցի թիվ 3 բազմաբնակարան շենքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի:
    18:00
    30.09.22
    Ավելին