Լրահոս

2022-10-10
  • Img default alt hy
    Իրավական
    5 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՊԵԿ պաշտոնյաների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ աշխատանքի արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ հարկատուից որպես կաշառք ստացել են շուրջ 5 մլն ՀՀ դրամի չափով դրամական միջոցներ և գույքային առավելություն, այնուհետև օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված գույքը: Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Հ. Մ.-ն, 2022թ. սկզբին տեղեկանալով, որ բազմաբնակարան շենքերի կառուցապատման գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերությանը կարող են առաջադրվել շուրջ 126.000.000 ՀՀ դրամի չափով չկատարված հարկային պարտավորություններ, իր մտերիմ, նույն վարչության ստուգումների բաժնի գլխավոր հարկային տեսուչ Ա. Ա.-ի հետ ձեռք է բերել հիշյալ ՍՊԸ ներկայացուցիչներից կաշառք ստանալու վերաբերյալ համաձայնություն` ընկերության հարկային պարտավորությունները նվազեցնելուն նպաստելու դիմաց: Հիշյալ պաշտոնատար անձինք նախ մտադրվել են նշված ՍՊԸ-ի կողմից կառուցվող բազմաբնակարան շենքից էականորեն զեղչված արժեքով ստանալ երկու բնակարանի գնման իրավունք՝ դրանք հետագայում վաճառելու կամ վարձակալությամբ հանձնելու նպատակով, իսկ կաշառքի մյուս մասը որոշել են ստանալ գումարի տեսքով: Ա. Ա.-ն, ով մտերիմ հարաբերությունների մեջ է եղել նշված ՍՊԸ-ի համասեփականատեր Ն. Մ.-ի հետ, վերջինիս հետ հանդիպման ընթացքում նրան ներկայացրել է ընկերության կողմից վճարման ենթակա հարկային պարտավորությունների չափը նվազեցնելու դիմաց 2.443.850 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար կաշառք տալու, ինչպես նաև բազմաբնակարան շենքում զեղչված գնով երկու բնակարանի գնման իրավունք տրամադրելու՝ իր և Հ. Մ.-ի պահանջը: Ընդունելով առաջարկը՝ Ն. Մ.-ն Ա. Ա.-ին և Հ. Մ.-ին Երևան քաղաքի Հ. Մանանդյան փողոցում կառուցվող շենքում էականորեն ցածր արժեքներով վաճառել է երկու բնակարան` տարբերության մասով որպես գույքային առավելություն տալով խոշոր չափերի` 2.297.997 ՀՀ դրամ կաշառք: Դրանից հետո, պայմանավորվածության համաձայն, ՍՊԸ-ի համասեփականատերը Ա. Ա.-ին է փոխանցել կաշառքի մյուս մասը` 2.443.850 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլարը, որը վերջինս 2022 թվականի մարտի 21-ին տվել է Հ.Մ.-ին: Այնուհետև, Հ. Մ.-ն ու Ա. Ա.-ն նախնական համաձայնությամբ, որպես կաշառք զեղչված արժեքով ձեռք բերված բնակարանների իրական ծագումը թաքցնելու նպատակով, օրինականացրել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը` բնակարանների գնման իրավունքները գրանցել են այլ անձանց՝ Ա. Ա.-ի և Հ. Մ.-ի երկու մտերիմների անուններով: Արդյունքում` 2022 թվականի ապրիլի 12-ին կնքված և նոտարական կարգով վավերացված պայմանագրերով նշված երկու բնակարանները հաշվառվել են հիշյալ անձանց անուններով: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար մեղադրանք է ներկայացվել 6 անձի, այդ թվում` ՊԵԿ երկու պաշտոնյաներին և ՍՊ ընկերության երկու համասեփականատերերին: ՊԵԿ պաշտոնյաներ Հ. Մ.-ին ու Ա. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փողերի լվացումը), 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալը): Եվս երկու անձի մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Հիշյալ 4 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նրանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
    16:40
    10.10.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ռուսաստանի և Բելառուսի զորքերի համատեղ տեղակայում
    Ռուսաստանը և Բելառուսը պայմանավորվել են զորքերի համատեղ տարածաշրջանային խումբ տեղակայել: Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ռուս-բելառուսական համատեղ զորքերի տեղակայումն անհրաժեշտ է, քանի որ իրավիճակը սրվել է «Միութենական պետության արևմտյան սահմանների մոտ»։ Լուկաշենկոյի խոսքով՝ Արևմուտքի գլխավոր նպատակն է Բելառուսը ներքաշել պատերազմի մեջ:
    16:34
    10.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իշխանասարում զոհված 19-ամյա Ռոբերտ Հայրապետյանը ֆուտբոլիստ էր
    Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետեւանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Ռոբերտ Արմենի Հայրապետյանը։ 19–ամյա Ռոբերտը Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքից էր։ Նա բանակ էր զորակոչվել 2021 թվականի փետրվարին, ծառայում էր Գորիսում։ NEWS.am-ի հետ զրույցում նրա քույրը՝ Դիանան պատմեց, որ Ռոբերտը զոհվել է Իշխանասարի ուղղությամբ մարտերի ժամանակ։ Սեպտեմբերի 20–ին ադրբեջանական կողմից Հայաստանին փոխանցված 95 զինծառայողների աճյուներից մեկն էլ 19–ամյա Ռոբերտինն էր։ «Ռոբերտի հետ վերջին անգամ խոսել էինք կեսգիշերին մոտ, երբ դեռ ռազմական գործողությունները չէին սկսվել։ Ընկերների պատմելով՝ Ռոբերտի ձայնը ռացիայով լսվել է մինչեւ լուսադեմ ժամը 5–ը։ Տեղյակ չենք, թե ինչ հանգամանքներում է զոհվել Ռոբերտը։ Նրանից լուր չունեինք, սոցիալական ցանցերում ադրբեջանցիների տարածած լուսանկարներում ենք տեսել նրան ու ճանաչել»,– պատմեց Դիանան։ Ռոբերտը սովորում էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում։ Նա պրոֆեսիոնալ ֆուտբոլով էր զբաղվում։ Խաղացել է «Գանձասար», «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբներում։ Ռոբերտը ընտանիքի կրտսեր զավակն է, իրենից մեծ քույր ունի։ Ռոբերտին հուղարկավորել են սեպտեմբերի 23–ին, զինվորական կարգով, ընտանեկան գերեզմանատանը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Վերջին տվյալով՝ զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի։ Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը 32 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին, սեպտեմբերի 20-ին՝ 95, իսկ սեպտեմբերի 23–ին՝ եւս 6 մարմին։ Գերեվարվել էր 20 զինծառայող։ Հոկտեմբերի 4–ին, ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների։
    16:32
    10.10.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ուկրաինան փորձել է պայթեցնել «Թուրքական հոսքը». Պուտինն ԱԽ նիստ է հրավիրել
    Ուկրաինան փորձել է պայթեցնել «Թուրքական հոսք» գազատարը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ: Վլադիմիր Պուտինի խոսքով՝ ուկրաինական հատուկ ծառայությունները ահաբեկչական երեք ակտ են արել Կուրսկի ատոմակայանի դեմ, ինչի համար ռուսական կողմը պատժիչ գործողություններ է իրականացրել Ուկրաինայի տարածքում:
    16:25
    10.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ի օրենսդիրներն առաջարկել են դադարեցնել զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային
    ԱՄՆ-ի դեմոկրատ կոնգրեսականներն առաջարկում են դադարեցնել զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային՝ ի պատասխան նավթի արդյունահանումը կրճատելու ՕՊԵՔ+ի որոշման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ազգային անվտանգությունն ամրապնդելու ուղղությամբ ավելի պարզ եւ անհամեմատ ավելի արագ քայլ կլիներ ԱՄՆ-ի ռազմական բոլոր մատակարարումների, վաճառքների եւ ռազմական այլ օգնության դադարեցումը Սաուդյան Արաբիային»,-գրել են ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամ Ռո Հաննան եւ սենատոր Ռիչարդ Բլյումենտալը իրենց հոդվածում, որը հրապարակել Է Politico հանդեսը: Նրանք նշել են, որ մտադիր են համապատասխան օրինագիծը Սենատ եւ Ներկայացուցիչների պալատ ներկայացնել հոկտեմբերի 11-ին: Նրանց կարծիքով, Սաուդյան Արաբիային զենքի վաճառքից ԱՄՆ-ի հրաժարումը լուրջ խնդիր կդառնա Էր Ռիադի համար, որն զգալի չափով կախված Է ամերիկյան ռազմական օգնությունից ու զենքից: Նա կարծում Է, որ թագավորությունը չի կարողանա անմիջապես անցնել այլ երկրներից մատակարարումների: «Հաշվի առնելով Սաուդյան Արաբիայի սպառազինությունների ներկայիս համակարգի եւ հնարավոր օտարերկրյա փոխարինողների միջեւ նվազագույն համատեղելիությունը՝ նա քիչ բան կկարողանա անել առաջարկվող օրինագծին արձագանքելու համար, բացի բարի կամքի ոգով ԱՄՆ-ի հետ բանակցությունների սեղանին վերադառնալը»,-հավելել են օրենսդիրները: Անցած շաբաթ ՕՊԵՔ+ը որոշում Է ընդունել օրական 2 մլն բարելով նավթարդյունահանման բաժնեչափերը կրճատելու մասին: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, որ «հիասթափված Է արդյունահանումը կրճատելու ՕՊԵՔ+ի անհեռատես որոշումից»: Իր կողմից, արեւմտյան ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, Սպիտակ տան ներկայացուցիչ Քարին Ժան-Պիեռը ճեպազրույցում նշել Է, որ, Վաշինգտոնի կարծիքով, ՕՊԵՔ+ի այդ քայլը նշանակում Է, որ կազմակերպությունը «ճշտում Է իր դիրքորոշումը Ռուսաստանի հետ», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    16:17
    10.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Մալայզիայի վարչապետն արձակել է խորհրդարանը
    Մալայզիայի վարչապետ Իսմայիլ Սաբրին հայտարարել Է խորհրդարանի արձակման մասին. այս որոշումն ուժի մեջ Է մտնում անհապաղ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է The New Straits Times-ը: Վարչապետի խոսքով՝ այդ որոշումը հավանության Է արժանացել գերագույն ընտրված միապետ Յանգ դի Պերտուան Ագոնգի կողմից: Խորհրդարանի արձակումը պետք Է հանի գործող կառավարության օրինականության մասին հարցը, հավելել Է Սաբրին: Այժմ Մալայզիայում ոչ ուշ, քան 60 օր հետո պետք Է անցկացվեն վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ: Խորհրդարանի արձակման մասին որոշումը հետեւել Է այն բանին, երբ կառավարող կոալիցիայի մի քանի խմբակցություններ ուժեղացրել են ճնշումը Սաբրիի վրա՝ պահանջելով անցկացնել վաղաժամկետ ընտրություններ: Մալայզիայում 2018 թվականից շարունակվում Է քաղաքական անկայունությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    16:10
    10.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստանի Ֆուտբոլի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլը կսկսի Թուրքիայի դեմ խաղով
    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ընտրական փուլը կսկսի Երևանում Թուրքիայի դեմ խաղով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀՖՖ-ն: Հոկտեմբերի 9-ին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում կայացավ Եվրո-2024-ի որակավորման փուլի վիճակահանությունը, որի արդյունքում Հայաստանի ազգային հավաքականը հայտնվեց D խմբում և կմրցի Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի հավաքականների հետ: ՈՒԵՖԱ-ն հաստատել է հանդիպումների խաղացանկը. 25.03.2023 Հայաստան - Թուրքիա 16.06.2023 Ուելս - Հայաստան 19.06.2023 Հայաստան - Լատվիա 08.09.2023 Թուրքիա - Հայաստան 11.09.2023 Հայաստան-Խորվաթիա 12.10.2023 Լատվիա - Հայաստան 18.11.2023 Հայաստան - Ուելս 21.11.2023 Խորվաթիա-Հայաստան:
    16:02
    10.10.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Պայթյուն՝ Ստամբուլի բնակելի շենքերից մեկում. 3 մարդ մահացել է
    Ստամբուլի շենքերից մեկում կիրակի երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 մարդ է մահացել: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ պայթյունը որոտացել է ՔադԸ-Քյոյի շրջանում: Տեղի պաշտոնյաները հայտնել են, որ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել:
    15:55
    10.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանն ո՞վ է, որ Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս, ուզում եմ դա հասկանալ․ արցախցի պատգամավոր
    «Պրահայի հանդիպումից հետո արցախցիները պահանջում են, որ Արայիկ Հարությունյանը, ինչպես իրենք են ասում, ելնի և պատասխան տա, նաև՝ իր դիրքորոշումը հստակ արտահայտիտվյալ փաստաթղթի ու Ալիևի հայտարարությունների վերաբերյալ․ հիմնական պահանջը դա է»,-Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտում վերջին երկու օրվա ընթացքում սկիզբ առած ինքնաբուխ հանրահավաքներին։ Հարցին, ըստ որի՝ Արցախից պաշտոնական պատվիրակություն է եկել Երևան՝ բանակցելու որոշակի հարցերի շուրջ,հետևաբար Փաշինյանի հնարավո՞ր է հույս կապել, մեր զրուցակիցն ասաց․«Ես հիմա էլ նույնն եմ ասում, պարզապես առաջին հայտարարությունից հետո, երբ Արցախի խորհրդարանական պատվիրակությունը եկավ ու հանդիպեց Ալեն Սիմոնյանի, Արարատ Միրզոյանի, խորհրդարանական խմբակություններիհետ նրանք վստահեցրեցին, որ Արցախի ճակատագիրն ացախցու ձեռքում է, և Հայաստանը պարտավոր է սատար կանգնել արցախցու որոշմանը, իսկ մեր որոշումը՝ Արցախի ԱԺ-ի ապրիլին 14-ին միաձայն ընդունած որոշման մեջ է, որն ուղենիշ է Արցախիիշխանության բոլոր թևերի համար և Հայաստանի իշխանություններն էլ, համեյան դեպս, որևէ բան չեն ասել այդ աումով, բայց ասելը մի բան է, անելը՝ ուրիշ բան։ Նիկոլ Փաշինյանի նման մարդը , որն առավոտյան, կեսօրին և երեկոյան տարբեր բաներ է ասում , շատերը հարցնումեն՝ ինչո՞ւ է այդպես ասել, հավատացեք որևէ բանական մարդ չի կարող Փաշինյանին մեկնաբանել, թե ինչո՞ւասաց և այլն։ Ինքը պարզապես դավադիր ծրագիր է իրականացնում և գնում է մինչև վերջ, մինչև՝ Արցախի ու Հայաստանի կործանում»,-ասաց մեր զրուցակիցը։ Անդրադառնալով Հայաստանի իշխանավորների՝ «Արցախը պահելու ռեսուրս չունենալու» վերաբերյալ պնդումներին, Արթուր Մոսիյանը պատասխանեց․ «Իրենց կառավարության ծրագրում, որով Հայաստանի ժողովրդին խաբել են, գրված է ու ասել են, որ տեր են Արցախի, արցախցիների անվտանգությանը և այլն, հիմա ասում են, որ չունեն այդ ռեսուրսը․ եթե չունեն այդ ռեսուրսը թող գնան տուն, գան մարդիկ, ովքեր ունեն այդ ռեսուրսը, հնարավորությունը և ամենակարևորը՝ ցանկությունը»։ Պրահայում հայտարարվեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հայաստանի վարչապետն ասում է, որ իր համար կարևորը Հայաստանի 29,800 քառակուսի կիլոմետրն է։ Արդյո՞ք նման հայտարարությամբ Փաշինյանն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս․ մեր այս հարցին արցախցի պատգամավորը պատասխանեց․ «Փաշինյանն ո՞վ է, որ Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս, ուզում եմ դա հասկանալ։ Վստահ ե՞ք, որ նա տեր է կանգնելու Հայաստանի 29,800 քառակուսի կիլոմետրին, այսինքն՝ Հայաստանի մեր հայրենակիցները վստա՞հ են դրանում։ Դա բառախաղ է, կկվի պատմության նման է անում , կարծում է ՝ օրական մի շրջան տալով կարող է իր աթոռը Երևանում պահել, իրեն մենակ դաէ հետաքրքրում»
    15:47
    10.10.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ուկրաինան պայթեցրել է Բելառուսի հետ սահմանին գտնվող գրեթե բոլոր կամուրջները
    «Ուկրաինան պայթեցրել է Բելառուսի հետ սահմանին մոտ գտնվող գրեթե բոլոր կամուրջները», հայտնել է Բելառուսի պետական սահմանային կոմիտեի ղեկավարը։ Անատոլի Լապոն ասել է, որ ուկրաինական զինուժը նաև ականապատել է դեպի Բելառուս եկող ճանապարհները: «Բելառուսական կողմը ճնշումներ է զգում Ուկրաինայից: Սահմանապահները թիրախավորում են բելառուսների, երբեմն օդ կրակում, անընդհատ օդային հետախուզություն են անում բելառուս-ուկրաինական սահմանին»,- մանրամասնել է Բելառուսի պետական սահմանային կոմիտեի ղեկավարը:
    15:40
    10.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Թուրքերը խաղ են ստեղծել, որտեղ թշնամին հայերն են, և կարելի է սպանել հայ գերիներին
    Steam առցանց ծառայությունում հայտնվել է թուրք ծրագրավորողների խաղը, որում կարելի է ոչ միայն գրավել հայկական տարածքները, այլեւ գնդակահարել հայ գերիներին։ Խաղը, որը կոչվում է Maroon Berets 2030 (Կարմիր բերետներ 2030), մշակվել է Մեծ Բրիտանիայում գործող Crescent Games-ի կողմից: Ըստ խաղի սյուժեի՝ խաղացողը 2020 թվականի պատերազմի ժամանակ զոհված թուրք զինվորի որդին է։ Նա ղեկավարում է «հատուկ գործողությունները»՝ ոչնչացնելու «հայ ուլտրաազգայնականներին», բնականաբար, ներխուժելով հայկական տարածք։ Հատկանշական է, որ խաղը թույլ է տալիս կրակել նաև գերի ընկած հայ զինվորականներին։ Նյութը պատրաստել է Yerkir.am-ը:
    15:33
    10.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Չավուշօղլուն և Կուլեբան քննարկել են Ուկրաինայի վերջին իրադարձությունները
    Թուրքիայի եւ Ուկրաինայի ԱԳ նախարարներ Մեւլյութ Չավուշօղլուն եւ Դմիտրի Կուլեբան հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ուկրաինայի վերջին իրադարձությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Թուրքիայի ԱԳՆ-ում: «Այսօր առավոտյան (հոկտեմբերի 10-ին) Ուկրաինիայի մի քանի քաղաքների վրա հարձակումներից հետո արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց Է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ եւ կարծիքներ փոխանակել վերջին իրադարձությունների շուրջ»,-հաղորդել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում: Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, որ օդային տագնապը չի դադարում ամբողջ Ուկրաինայում, հրթիռներ են ընկնում: Հաղորդվել Է Կիեւում, Դնեպրում, Լվովում, Խարկովում այլ այլ քաղաքներում պայթյունների մասին:
    15:25
    10.10.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Չորս պայթյուն՝ Կիևի կենտրոնում. ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է
    Ռուս-ուկրաինական պատերազմի 229-րդ օրը առնվազն չորս ուղղություններով ռմբակոծվել է Ուկրաինայի մայրաքաղաքը: Կիևում 5 մարդ է զոհվել, 12-ը վիրավոր է: Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ պայթյուններ են եղել նաև Օդեսայում, Դնեպրում, Ժիտոմիրում, Լվովում և Տերնոպոլում: Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ Ռուսաստանը թիրախավորել է ծայրահեղ կարևորության ենթակառուցվածներ, այդ թվում՝ Կիևի Կլիչկո կամուրջը: Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարված:
    15:20
    10.10.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    «Եթե ՌԴ-ն միջուկային զենք օգտագործի, Պուտինն իր մահախոսականը կգրի». Ջոն Բոլթոն
    Ղրիմի կամրջին տեղի ունեցած պայթյունից հետո փորձագետները ավելի մեծ են համարում հավանականությունը, որ Ռուսաստանը միջուկային զենք կօգտագործի: «Եթե դա տեղի ունենա, Պուտինն իր մահախոսականը կգրի ինքնասպանությունից առաջ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը:
    15:17
    10.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Սլովան»-ը պարտվել է խոշոր հաշվով. Բարսեղյանը մասնակցել է խաղին
    Սլովակիայի ֆուտբոլի առաջնության 13-րդ տուրում «Սլովան»-ն արտագնա խաղում մրցել է «Տրենչին»-ի հետ և զիջել խոշոր` 4:0 հաշվով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խաղին մասնակցել է նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Տիգրան Բարսեղյանը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպանը Սլովան»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվել է 67-րդ րոպեին: Այս տուրից հետո «Սլովան»-ը Ֆորտունա լիգայի մրցաշարային աղյուսակում մնում է առաջատարի դիրքում` հավաքած 26 միավորով: Թիմը միայն մեկ միավոր է առաջ երկրորդ տեղում ընթացող «Տրնավա»-ից:
    15:10
    10.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    30-ամյա վարորդը Մատենադարանի մոտ Nissan-ով բախվել է կայանված Mercedes-ին, ապա էլեկտրասյանը․ կա վիրավոր
    Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Տգրան Գ.-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայում Մատենադարանի հարևանությամբ բախվել է Երևանի բնակիչ 27-ամյա Արսեն Հ․-ի կողմից կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/10/1224075/
    15:06
    10.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում 25-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի
    Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 25-ամյա Հայկ Պ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցի թիվ 9 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ 36-ամյա Հայկուհի Ա․-ին և 64-ամյա Խաչատուր Գ․-ին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/10/1224070/
    15:02
    10.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Կիևի գնդակոծության պահը հայտնվել է BBC-ի ուղիղ եթերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Առավոտյան Կիևին հասցված հարվածների պահին Ուկրաինայում BBC-ի թղթակիցն ուղիղ եթերով կապի մեջ է եղել լուրերի հաղորդավարուհու հետ։ Տեսախցիկները ֆիքսել են պայթյունի պահը։ Հիշեցնենք՝ այսօր հրթիռակոծվել են ուկրաինական մի շարք քաղաքներ, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևի չորս թաղամասեր։ Հարվածների հետևանքով Կիևում կա առնվազն 5 զոհ, 32 վիրավոր։ Հրթիռներից մեկն ընկել է Ուկրաինայի նախագահի գրասենյակից ոչ հեռու։
    14:55
    10.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանն անվտանգության մասով երկարաժամկետ լուծումների ժամանակ չունի. Ալեն Սիմոնյան
    Մեր այցը Մոսկվա տեղի է ունենում Հայաստանի համար բարդ շրջանում: Ինչպես արդեն հայտնի է, սեպտեմբերի 13-ից Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի նոր փուլ է սկսել: Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի տարածքի խորքում, մի քանի ուղղություններով ինտենսիվ գնդակոծել են ոչ միայն ՀՀ ԶՈւ դիրքերը, այլեւ քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները: Ցավալի փաստ է. 207 զոհ ու վիրավորներ ունենք: Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ռուս գործընկերների հետ հանդիպման առանցքային հարցերից է եղել Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինված ագրեսիան: Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակումն ԱՊՀ տարածքում Ադրբեջանի կողմից զավթողական նպատակներ ունեցող վտանգավոր միտում ունի: Այս համատեքստում անդրադառնալով ՀԱՊԿ-ի գործունեությանը՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ այն չի կարողացել իր անդամներից մեկի դեմ ագրեսիային արձագանքել օպերատիվ եւ արդյունավետ: «Հայաստանն անվտանգության մասով երկարաժամկետ լուծումների ժամանակ չունի»,- ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահը: Ալեն Սիմոնյանը միեւնույն ժամանակ հույս է հայտնել, որ ՀԱՊԿ աշխատանքների ընթացքում մշակված առաջարկություններն իրենց լուման կներդնեն իրավիճակի ապաէսկալացման եւ մեր տարածաշրջանում կայունության հաստատման գործում: Անդրադարձ է եղել Ռուսաստանի Դաշնությունում հայկական սփյուռքին եւ Հայաստանում բնակություն հաստատած ՌԴ բազմահազար քաղաքացիներին առնչվող հարցերին: Նշենք, որ եռօրյա պաշտոնական այցով Մոսկվայում է գտնվում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը:
    14:49
    10.10.22
    Ավելին