Լրահոս
Տարածաշրջան
15:20
10.10.22
286

Չորս պայթյուն՝ Կիևի կենտրոնում. ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է

Ռուս-ուկրաինական պատերազմի 229-րդ օրը առնվազն չորս ուղղություններով ռմբակոծվել է Ուկրաինայի մայրաքաղաքը: Կիևում 5 մարդ է զոհվել, 12-ը վիրավոր է: Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ պայթյուններ են եղել նաև Օդեսայում, Դնեպրում, Ժիտոմիրում, Լվովում և Տերնոպոլում: 

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ Ռուսաստանը թիրախավորել է ծայրահեղ կարևորության ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Կիևի Կլիչկո կամուրջը: Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարված: