Լրահոս
2022-10-10
-
ՔաղաքականԻ՞նչ է քննարկվել Պրահայում․ փաստաթուղթՌուսական տելեգրամյան ալիքները արտահոսք են արել, իրենց պնդմամբ՝ այն փաստաթուղթը, որի շուրջ սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում բանակցել և ստացել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ալիևի օգնական Հիքմեթ Գաջիևի հետ։ Աղբյուրը պնդում է, որ հենց այս փաստաթուղթն է դարձել Պրահայում Փաշինյան-Ալիև-Էրդողան զրույցների հիմնական թեման։ Փաստաթղթի ամբողջական թարգմանությունը՝ ստորև․ Եռակողմ բանակցություններում Կողմերի պարտավորությունները ԱՄՆ, Վաշինգտոն Դ․Կ․ 27 սեպտեմբերի, 2022թ Կողմերը պարտավորվել են կատարել հետեւյալը. Կողմերի արտաքին գործերի նախարարները կսկեն ժամանակի մեջ սահմանափակված, փաստաթղթային հենքով (տեքստային) բանակցություններ՝ խաղաղության պայմանագիրը ավարտին հասցնելու նպատակով, մինչև օրացուցային տարվա վերջը Զուգահեռաբար խաղաղության շուրջ բանակցություններին, Սահմանազատման կոմիտեի ներկայացուցիչները ավարտին կհասցնեն սահմանագծումը հայ-ադրբեջանական միջազգային սահմանի, մինչև օրացուցային տարվա վերջ: Ադրբեջանի կառավարությունը կառաջադրի ներկայացուցիչ, ով կաշխատի համանման ներկայացուցչի հետ՝ նշանակված ԼՂ-ի Հայկական էթնիկ համայնքի կողմից՝ ԼՂ - ի բնակիչների իրավունքների և անվտանգության քննարկումեր անցկացնելու համար: Ներկայացուցիչները կապահովեն իրենց քննարկումների թափանցիկությունը միջազգային հանրությանը: Կողմերը կշարունակեն դիտարկել միջազգային դիտորդի հնարավոր կարգավիճակը, առանց Ադրբեջանի ինքնիշխանություն միջամտության՝ նպատակ ունենալով ապահովել վստահություն ԼՂ- ում ապրող ազգային փոքրամասնության խմբերի պաշտպանության նկատմամբ: Կողմերը պարտավորվել են ներգրավված մնալ քննարկումների մեջ, որպեսզի հաստատվի Ադրբեջանը Նախիջևանին միացնող երթուղի՝ ներառելով փոխադարձ մուտք Հայաստանի համար՝ Ադրբեջանով: Մոտ օրերին 2022 թվականի սեպտեմբերին բռնության ժամանակ բոլոր ձերբակալվածներն ազատ կարձակվեն առանց որևէ նախապայմանի: Որպես կողմերի մեջ քննարկումների կազմակերպիչ, Միացյալ Նահանգները՝ նշեց, որ վստահում է կողմերին առ այն, որ բռնության վերսկսում տեղի չի ունենա և ակնկալում է, որ կողմերը կկենտրոնանան բանակցությունների առաջընթացի վրա և մինչև տարվա վերջ կեզրափակեն դրանք: առաջարկեց անհապաղ տրամադրել տեխնիկական օգնություն բազմամոդալ տրանսպորտային կապերի, սահմանների սահմանազատման և ականազերծման համար: առաջարկեց կրկին այս ձևաչափով հավաքվել մինչև տարվա վերջ՝ հաշվի առնելու և անդրադառնալու ցանկացած խոչընդոտի խաղաղության գործընթացի և առնչվող այլ քննարկումներին:Ավելին19:3610.10.22 -
Արտաքին քաղաքականությունԶելենսկին հայտարարել է G7-ի շտապ հանդիպմանը նախապատրաստվելու մասինՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ պայմանավորվել Է G7-ի շտապ հանդիպման շուրջ, հույս ունի հանդես գալ այնտեղ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «G7-ը նախագահող Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ պայմանավորվել ենք խմբի շտապ նիստ գումարելու շուրջ: Պլանավորվել Է իմ ելույթը»,-Զելեսնսկին գրել Է Twitter-ում: Նա հավելել Է, որ Շոլցի հետ նաեւ քննարկել Է ՌԴ-ի վրա ճնշումը ուժեղացնելու եւ վնասված ենթակառուցվածքը վերականգնելու գործում օգնելու հարցը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին19:3010.10.22 -
ԻրավականԳերասիմ Վարդանյանը կմնա կալանքի տակԵրևան քաղաքի դատարանի «Կենտրոն» նստավայրում տեղի ունեցավ Գերասիմ Վարդանյանի գործով դատական քննությունը: Դատարանը մերժեց 14 պատգամավորների և 10 մլն դրամով Վարդանյանին ազատ արձակելու միջնորդությունը և երեք ամսով երկարացրեց նրա կալանքը: Հիշեցնենք, որ ՀՅԴ անդամներ Բագրատ Եսայանի, Գերասիմ Վարդանյանի և Գառնիկ Մելքումյանի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է 2020 թ. նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրմանը հաջորդած ակցիաներին, մասնավորապես՝ «Ազատություն» ՌԿ շենք մուտք գործելու դրվագին։ Քրեական գործի հարուցումից երկու տարի անց՝ փորձ արվեց կալանավորել նաև «Երկիր մեդիա» ՀԸ տնօրեն Բագրատ Եսայանին՝ դրանով փորձելով լռեցնել ընդդիմադիր հեռուստատեսությանը: Կալանավորման չորրորդ փորձից հետո նշված գործով կալանավորված է միայն Գերասիմ Վարդանյանը, ընդ որում, նրան կալանավորելու առաջին փորձը եղել է դեռևս 2020 թ. սակայն դատարանները մերժել են կալանքի միջնորդությունները՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։Ավելին19:2010.10.22 -
ԻրավականՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 3323 խախտումԱնվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հոկտեմբերի 3-ից 10-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3323 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 40 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 36, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 1 վարորդ։ 17 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 2-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 83-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։ Երկու վարորդ տուգանվել են վարելիս ծխելու համար։ Ի դեպ, անցած հինգշաբթի ՃՈ 2-րդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները Աշտարակ քաղաքում իրականացրել են ուժեղացված ծառայություն և վերը նշված 3323 խախտումից շուրջ 40-ը հայտնաբերել են հենց Աշտարակ քաղաքում։ Նմանօրինակ միջոցառումները պարբերական են։Ավելին19:1010.10.22 -
ԻրավականՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում էՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 11։15-ից կապի խափանման խնդիրներով պայմանավորված՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը (file-online) և Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման համակարգը (e-Invoicing) անհասանելի են։ Խնդիրները կարգավորելուց հետո լրացուցիչ կտեղեկացվի։ «Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ։Ավելին19:0010.10.22 -
ՔաղաքականՓաշինյանը Հայաստանը վերադարձնում է Թուրքիայի ազդեցության տակ. այսպես են մեկնաբանում Պրահայի հավաքը ադրբեջանցիներըZham.am-ը գրում է. Պրահայում տեղի ունեցած հանդիպումները, ընդունված որոշումներն ու Հայաստանի կողմից Ադրբեջանի հինգ սկզբունքների տակ ստորագրման փաստը, ադրբեջանցիները գնահատել են, որպես Նիկոլ Փաշինյանի լիակատար կապիտուլյացիա Ադրբեջանի առաջ: Ավելին, ադրբեջանցի վերլուծաբանները ուշադրություն են դարձրել նաև այն հանգամանքի վրա, որ հենց Պրահայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ իր երկրի հաջորդ քայլը լինելու է, ըստ ադրբեջանցիների, «դեռ» հայկական Զանգեզուրի գրավումը: Բաքվում համոզված են, որ քանի դեռ Հայաստանում Փաշինյանին չեն հեռացրել իշխանությունից, պետք է շտապել: Քանի դեռ Փաշինյանը Հայաստանում իշխանության ղեկին է, Մոսկվայում և Թեհրանում կասկածամտությամբ են վերաբերվում Հայաստանի պահվածքին: Իսկ Փաշինյանի ակնհայտ «արևմտամետ» քայլերը կասկած են առաջացնում Մոսկվայում և Թեհրանում, որ մտածում են, թե արդյո՞ք արժե աջակցել Հայաստանին, ով ցանկանում է Հայաստանը մտցնել իրենց հակառակորդների ազդեցության տակ: Այս պայմաններում, ըստ ադրբեջանցի վերլուծաբանների, Բաքուն պետք է շտապի: Եթե Ադրբեջանը գրավի Զանգեզուրը, դժվար թե Փաշինյանը ռիսկ անի օգնության հրավիրել Իրանին, քանզի դրասնով, նա կվտանգի իր իմիջն Արևմուտքում: Իսկ երբ փաստը կատարվի, արդեն միջազգային հանրությունը, թեև արտաքուստ «կդատապարտի»Ադրբեջանին, սակայն կարճ ժամանակ անց, ըմբռնումով կվերաբերվի Բաքվի քայլերին, մանավանդ որ հենց Զանգեզուրի միջանցքով Ադրբեջանը կսկսի նոր էներգետիկ ճանապարհներ կառուցել դեպի Արևմուտք: Չէ որ, նշում են ադրբեջանցիները, նույն միջազգային հանրությունը լռում էր, երբ հայերը գրավել էին Արցախից դուրս հինգ ադրբեջանական շրջանները: Դրանից հետո, ըստ ադրբեջանցի փորձագետների, առանց Զանգեզուրի Հայաստանը այլևս ոչ մեկին պետք չի լինի, և բոլորը կհասկանան, որ երևանյան մարզ դարձած Հայաստանը հետաքրքիր կլինի բացառապես Թուրքիային: Իսկ երբ այդ փաստն էլ հաստատվի, ապա Երևանից հայերի հեռացման հարցը կդառնա ընդամենը տեխնիկայի խնդիր: Արդյունքում այս տարածաշրջանից հայերի գաղթը կդառնա վերջանական և Ադրբեջանը կհասնի իր բաղձալի այն նպատակներին, որի մասին այսօր խոսում են Ադրբեջանի հանրության բոլոր շրջանակները: Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են:Ավելին18:5010.10.22 -
ԻրավականԳրանցվել է 589 դեպք, որից 276-ը՝ արտակարգ․ ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթըՀոկտեմբերի 3-ից 9-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 589 դեպք, որից 276-ը արտակարգ, այդ թվում՝ 185 հրդեհի, 1 փլուզման, 7 ինքնասպանության փորձի դեպք, 63 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 172 կենցաղային կանչ. տուժել է 112 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 13 մահ: Արձանագրվել է թունավորման 8 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 8 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 13 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 15 տրանսպորտային միջոց: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:Ավելին18:4010.10.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 Հրթիռային մահացու հարվածներ Կիևին. Ռուսաստանի պատասխանը | 10.10.2022Ավելին18:3010.10.22 -
ՀասարակականԵրևանում ծնվել են 111 տղա և 113 աղջիկԵրևանում ծնվել է 224 երեխա: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Ծնված երեխաներից 111-ը տղա են, 113-ը՝ աղջիկ:Ավելին18:2910.10.22 -
Արտաքին քաղաքականությունԼուկաշենկոն և Պուտինը պայմանավորվել են զորքերի համատեղ խմբավորում ձևավորելու շուրջՌուսաստանի եւ Բելառուսի նախագահները պայմանավորվել են զորքերի համատեղ տարածաշրջանային խմբավորում ձեւավորելու շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հոկտեմբերի 10-ին հանդես գալով անվտանգության հարցերի շուրջ խորհրդակցությանը: Նրա խոսքը մեջբերում Է «ԲելՏԱ» գործակալությունը: «Միութենական պետության արեւմտյան սահմանների վրա իրադրության սրման կապակցությամբ մենք պայմանավորվել ենք Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության տարածաշրջանային խմբավորում ծավալելու շուրջ: Այդ ամենը մեր փաստաթղթերի համաձայն: Եթե սպառնալիքի մակարդակը հասնում Է ներկայիս մակարդակին, ինչպես հիմա, մենք սկսում ենք գործի դնել Միութենական պետության խմբավորումը»,-ասել Է նա: Այդ պայմանավորվածությունը ձեռք Է բերվել Պետերբուրգում ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո դեմ առ դեմ ձեւաչափով Պուտինի հետ հանդիպմանը, հավելել Է Լուկաշենկոն: «Այդ խմբավորման հիմքը, ես միշտ այդ մասին ասել եմ, Բելառուսի Հանրապետության բանակն Է, զինված ուժերը: Պետք Է ձեզ տեղեկացնեմ, որ այդ խմբավորման ձեւավորումն սկսվել Է: Այն, ըստ իս, ընթանում Է արդեն երկու օր: Տրվել Է իմ կարգադրությունը, որպեսզի մենք ձեռնամուխ լինենք այդ խմբավորման ձեւավորմանը»,-ընդգծել Է Լուկաշենկոն: Այդ նույն խորհրդակցությանը Լուկաշենկոն հայտարարել Է պետության անվտանգության ամրապնդման համար նոր միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին, հավելելով, որ նախազգուշացվել Է Ուկրաինայի տարածքից Բելառուսի ուղղությամբ նախապատրաստվող հարվածի մասին: «Երեք արդեն ոչ պաշտոնական կապուղիներով մեզ նախազգուշացրել են Ուկրաինայի տարածքից Բելառուսի ուղղությամբ հարված հասցնելու մասին»,-ասել Է նա:Ավելին18:2010.10.22 -
ՔաղաքականԵԽԽՎ աշնանային նստաշրջանում կքննարկվի նաև Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիանՍտրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը աշնանային նստաշրջանի ընթացքում կքննարկի նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների, նաև քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ հարցերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աշնանային նստաշրջանի լիագումար նիստն անցկացվում է հոկտեմբերի 10-14-ը: Ըստ ԵԽԽՎ պաշտոնական կայքի՝ վեհաժողովը նաև դեբատներ կանցկացնի Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների, այդ թվում բնակավայրերի, քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածների վերաբերյալ:Ավելին18:1010.10.22 -
ՏնտեսականՍևանա լճի մակարդակն իջել է ևս 1 սմ-ով. այն նախորդ տարվա համեմատ ցածր է 11 սմ-ովՍևանա լճի մակարդակը հոկտեմբերի 3-9-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.42մ (09.10.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 11 սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 1սմ-ով։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ Արփա-Սևան ջրատարով հոկտեմբերի 3-9-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.551մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 9-ը ներառյալ՝ 155.995մլն. մ³:Ավելին18:0010.10.22 -
ՍպորտՀայաստանի ֆուտզալի հավաքականն արդեն Չեխիայում էՀայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը հոկտեմբերի 10-ին ժամանեց չեխական Պլզեն քաղաք, որտեղ կկայանա ՖԻՖԱ ֆուտզալի ԱԱ 2024 որակավորման հիմնական փուլի Չեխիա-Հայաստան հանդիպումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀՖՖ-ն: Ընտրանին կհանգրվանի Պլզեն քաղաքի «Պարկ Հոթել» հյուրանոցում։ Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը մրցավայր է մեկնել հետևյալ կազմով. Լուան Մյուլլեր Բարբոսա - «Պալմա Ֆուտզալ» (Իսպանիա) Ալբերտ Աղաջանով - «Ռոստով» (Ռուսաստան) Վլադիմիր Սանոսյան - «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան) Արթուր Մելքոնյան - «Ուխտա» (Ռուսաստան) Ժոաո Գիլյերմե Կարվալյո-«Գազպրոմ-Յուգրա» (Ռուսաստան) Վիկտոր Սեիջի Մարտինս դե Սոուզա - «ԱԷԿ Աթենք» (Հունաստան) Դենիս Նևեդրով - «Տյումեն» (Ռուսաստան) Նիկիտա Խրոմիխ - «Տորպեդո» (Ռուսաստան) Լուկաս Ռոզենսկի - «Այաթ» (Ղազախստան) Սարո Գալստյան - «Լեո» Գարեգին Մաշումյան - «Լեո» Գեղամ Թումբարյան - «Երևան ՖԱ» Ռաֆիկ Մելիքյան - «Երևան ՖԱ» Արթուր Պատատյան - «Երևան ՖԱ» Սարգիս Մարգարյանը թիմի հետ չի մեկնել Չեխիա վնասվածքի պատճառով, իսկ Ռոդրիգո Բարբոսա դե Պրադոն առաջիկա հանդիպումը բաց կթողնի որակազրկման պատճառով։ ՖԻՖԱ ֆուտզալի ԱԱ 2024 որակավորման հիմնական փուլի Չեխիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:30-ին։Ավելին17:5010.10.22 -
ՀասարակականՎայոց Ձորի մարզի որոշ հասցեներում 13 ժամ ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 11-ին ժամը 09:30-22:00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Եղեգնաձոր քաղաքի՝ Նարեկացի, Անդրանիկի, Միկոյան, Մոմիկի, Սևակի, Չալաբյան, Զ.Վարդանի, Շահումյան փողոցների, Կամոյի փողոցի առանձնատների, Արսենյան փող. 2, 4, 5, 9, 31 շենքերի, Երևանյան խճուղու 13 շենքի, Գետափ գյուղի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին17:4010.10.22 -
Արտաքին քաղաքականությունՉավուշօղլուն Ֆրանսիայում թուրքական համայնքին հրահրում է հայկական սփյուռքի դեմԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ստրասբուրգում թուրքական հյուպատոսարանում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի թուրքական համայնքի անդամների հետ, որի ժամանակ կոչ է արել առավել համակարգված գործել հայկական սփյուռքի ներկայացուցիչների դեմ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։ Չավուշօղլուն հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիայում հայկական սփյուռքի մի մասը դեմ է Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նշելով, որ Ֆրանսիայում 800 հազար թուրք քաղաքացի կա՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կարող է առավել արդյունավետ լինել հատկապես քաղաքականության և լոբբիստական գործունեության մեջ։ «Դուք պետք է ավելի կազմակերպված կերպով ձեր ձայնը բարձրացնեք հայկական սփյուռքի դեմ, սիրելի՛ քաղաքացիներ»,-դիմելով թուրքական համայնքի ներկայացուցիչներին՝ ասել է Չավուշօղլուն:Ավելին17:3210.10.22 -
ՀասարակականՎաղը 24 ժամով կդադարեցվի Սևան քաղաքի որոշ փողոցների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 11-ին ժամը 07:00-ից մինչև հոկտեմբերի 12-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Նաիրյան 168-189 շենքերի, Սայաթ-Նովայի 17-27 շենքերի, Նալբանդյան 40Ա-65 շենքերի, Խաղաղության, Սարգիս Սևանեցու, Գրիբոյեդովի, Գործարանային, Կոմիտասի, Բաբաջանյան և Էներգետիկների փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին17:2510.10.22 -
ՀասարակականԱնհետ կորած համարվող զինվորի տեղը հարազատները գիտեն, բայց «ՊՆ-ն ոչինչ չի անում»Անհետ կորած համարվող ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանի հարազատները պնդում են, որ զինվորի գտնվելու վայրը գիտեն, բայց, նրանց խոսքով, պաշտպանության նախարարությունը ոչինչ չի անում իրենց որդուն Ներքին Հանդի դիրքերից դուրս բերելու համար: Վահե Թորոսյանն ընկերոջը վերջին անգամ սեպտեմբերի 15-ին է զանգել, ասել իր գտնվելու վայրը: Նախարարության ներկայացուցիչը այսօր հանդիպել է անհետ կորած զինծառայողների հարազատներին, ասել, որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մտնել այդ տարածք։Ավելին17:1710.10.22 -
ՀասարակականԻրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Կապանում և Մեղրիում՝ 2-3 բալ ուժգնությամբՍույն թվականի հոկտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 16:37-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:37-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.50 և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան` Խոյ քաղաքից 24 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան և Մեղրի քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։Ավելին17:1310.10.22 -
ԱշխարհԱնցած գիշերվա «Որսորդի լուսին» բնական երևույթը՝ Daily Mail-ի ֆոտոշարքում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՄեծ Բրիտանիայի բնակիչներն անցած գիշեր հնարավորություն են ունեցել հետևելու «Որսորդի լուսին» կոչվող բնական երևույթին: Ինչպես գրում է Daily Mail-ը, խոսքը հոկտեմբեր ամսվա լիալուսնի մասին է: Պարբերականը նկատում է, որ երկնքի պարզության շնորհիվ լիալուսին շատ տեսարժան է եղել: Նշվում է, որ լուսանկարիչները երկրի տարբեր անկյուններից շտապել են ֆիքսել բնական ֆենոմենի ուշագրավ կադրերը: Աղբյուրը մանրամասնում է, որ հոկտեմբերի լիալուսինը ստացել է «Որսորդի լուսին» անվանումը, քանի որ նախկինում հոկտեմբերին ավանդաբար լիալուսնի գիշերն էին որսանում: The Hunter's Moon rises over Ely Cathedral in Cambridgeshire last night as the spectacular sight was enjoyed across the UKThe full Hunter's Moon rises over the Portland Breakwater Fort near Weymouth in Dorset yesterday eveningThe Hunter's Moon rises behind a tree across farmland in rural Essex at West Tilbury yesterday eveningThe October full moon, known as the Hunter's Moon, rises over London City Airport as a plane comes into land last nightThe Hunter's Moon rises over Rivington Pike in Lancashire as people across the country get to enjoy the spectacular sightԱվելին17:1010.10.22 -
ԱռողջապահականՉինաստանի քաղաքներում խստացնում են COVID-19-ի տարածումը սահմանափակող միջոցներըՉինաստանի մի քանի քաղաքներում կրկին լոքդաուններ եւ սահմանափակող միջոցներ են մտցնում COVID-19 կորոնավիրուսով հիվանդացության բռնկման կապակցությամբ ՉԺՀ-ի կրթության օրվա տոնակատարությունից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 10-ին հաղորդել Է Associated Press-ը: Հոկտեմբերի 10-ին նոր լոքդաուն են հայտարարել Ֆինյան քաղաքում այն բանից հետո, երբ կորոնավիրուսի համաքաղաքային թեստավորման ժամանակ հանձնվել Է մեկ նախնական դրական թեստ: Նաեւ հոկտեմբերի 11-ից Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանի Խուխ-Խոտո քաղաք չեն կարողանա ժամանել կողմնակի փոխադրամիջոցներ: Վերջին 12 օրում քաղաքում հայտնաբերվել Է հիվանդության 2 հազար դեպք: ՉԺՀ-ի կրթության օրվա կապակցությամբ, որը նշվում Է հոկտեմբերի 1-ին, Չինաստանում նախորդ շաբաթը եղել Է ոչ աշխատանքային, սակայն երկրի իշխանությունները քաղաքացիներին հանձնարարել են չհեռանալ իրենց քաղաքներից ու նահանգներից վիրուսի տարածումից խուսափելու համար: Այնուամենայնիվ, վարակման ամենօրյա դեպքերի թիվը շաբաթվա սկզբի 600-ից հասել Է 1,8 հազարի: Հիվանդացության առավել խոշոր բռնկումներ են դիտվում Ներքին Մոնղոլիայում եւ Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում. այդ տարածաշրջաններում օրական հայտնաբերվում են մի քանի հարյուրական նոր դեպքեր: Պեկինում եւ Շանհայում, որոնք ավելի վաղ այս տարի վերապրել են տեւական լոքդաուններ, հիվանդացությունը մեծ չԷ, սակայն Շանհայի երկու շրջաններում հոկտեմբերի 10-ին հայտարարել են կինոթատրոնների եւ ժամանցային այլ վայրերի փակման մասին: Չինաստանը կողմնակից Է «զրոյական համբերություն» COVID-19-ի նկատմամբ քաղաքականությանը: Դա նշանակում Է վիրուսի տարածման սահմանափակում լոքդաունի միջոցով եւ պարտադիր կարանտին նրանց համար, որոնք շփման մեջ են մտել ախտահարված քաղաքացիների հետ: Համավարակի ողջ ժամանակաշրջանում Չինաստանում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման 253 հազար դեպք եւ շուրջ 5,2 հազար մահ՝ հիվանդության հետեւանքներից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին17:0210.10.22