Լրահոս
2022-10-10
-
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նիստում քննարկվել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ու դրանց հաղթահարմանն ուղղված հետագա քայլերը:Ավելին14:4710.10.22 -
ՔաղաքականԳորիս-Կապան մայրուղին չի մտնում ՀՀ-ի սահմանների մեջ․ Վահագն ԱլեքսանյանԽորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները նորից խոսեցին Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման անհրաժեշտության մասին: Լրագրողի ճշտող հարցին՝ արդյո՞ք 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ճանապարհը մտնում է այդ սահմանների մեջ, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պատասխանեց․ «Գորիս-Կապան մայրուղին այդ սահմանների մեջ չի մտնում, ինչպես չի մտնում այն սահմանների մեջ, որոնք նկարագրված են 2010 թվականի ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով»։Ավելին14:4110.10.22 -
ՀասարակականԱրագածոտնի մարզի մի շարք բնակավայրերի, Վեդի քաղաքի որոշ հասցեների, Գոռավան գյուղի գազամատակարարումը կդադարեցվի«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 11-ին՝ ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 12-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի, Մուլքի, Լուսահյուղ, Սարալանջ, Ծաղկահովիտ, Վարդաբլուր, Չքնաղ, Նիգավան, Ծիլքար, Սանգյառ, Վարդենիս, Երնջատափ, Ռյա-Թազա, Ափնա, Գեղարոտ, Շենավան, Հարթավան, Արագած, Քուչակ, Արայի, Վարդենուտ, Նորաշեն, Ծաղկաշեն, Ալագյազ, Սադունց, Լեռնապար գյուղերի գազասպառողների, տարածաշրջանում գործող տարբեր նշանակության հանրային օբյեկտների, կազմակերպությունների և ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Վեդի քաղաքի Կասյան փողոցի բազմաբնակարան շենքերի, թիվ 3 մանկապարտեզի, Գոռավան գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:Ավելին14:4010.10.22 -
ՍպորտԱրթուր Աբրահամը հնարավորություն ունի ներկայացվելու Բռնցքամարտի միջազգային փառքի սրահումՀայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամն առաջադրվել է Կանաստոտայի (ԱՄՆ, Նյու Յորք) Բռնցքամարտի փառքի սրահում ներկայացվելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արթուր Աբրահամի նախկին պրոմոութեր Վիլֆրիդ Զաուերլանդը շեշտել է, որ Աբրահամը մեծ շանսեր ունի ընդգրկվելու Բռնցքամարտի փառքի սրահում. «Մենք շատ ուրախ ենք Արթուրի առաջադրման համար։ Կարծում եմ՝ նա շատ մեծ շանսեր ունի ընդգրկվելու: Նրա ամենամոտ մրցակիցը Մայքլ Նանն է, ով նույնպես առաջադրվել է։ Մատներս խաչած կսպասեմ Արթուրի հաղթանակին»: 2023 թվականի հունիսի 8-11-ը Կանաստոտայում տեղի կունենան հանդիսություններ՝ Փառքի սրահում ընդգրկվելու համար։Ավելին14:3210.10.22 -
Մշակույթ«Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ամերիկյան պրեմիերան կկայանա Լոս Անջելեսի կինոփառատոնի մրցութային ծրագրումՀայաստանից ամերիկյան կինոակադեմիայի «Оսկար» 95-րդ մրցանակաբաշխությանը ներկայացվող վավերագրական անիմացիոն «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ամերիկյան պրեմիերան կկայանա Լոս Անջելեսի «Animation Is Film» կինոփառատոնի մրցութային ծրագրում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԳՄՍ նախարարությունից, ցուցադրությունը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին՝ ժամը 18:30-ին, Հոլիվուդի պատմական TCL չինական թատրոնում, որին կհաջորդի հարց ու պատասխան ռեժիսոր Իննա Սահակյանի հետ: Ֆիլմը ներկայացնում է Ավրորա Մարդիգանյանի՝ Հայոց ցեղասպանությունը վերապրելուց մինչև հոլիվուդյան աստղ դառնալու ոդիսականը։ Հոլիվուդյան համր ֆիլմում վերամարմնավորելով ինքն իրեն՝ դեռատի աղջիկը կրկին վերապրում է Ցեղասպանության սարսափները՝ նպատակ ունենալով աշխարհին պատմել հայկական Եղեռնի մասին։ Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և ինստիտուտի՝ Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա։ Ֆիլմը հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության կինոնախագիծ է (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»): Ռեժիսոր և սցենարիստ՝ Իննա Սահակյան, պրոդյուսերներ՝ Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆիլմը ստացել է մասնակի պետական ֆինանսական աջակցություն:Ավելին14:2510.10.22 -
ՍպորտԷլինա Դանիելյանը դարձել է Եվրոպայի ակումբային առաջնության հաղթողՀայաստանի շախմատի կանանց թիմի անդամ Էլինա Դանիելյանը դարձել է Եվրոպայի ակումբային առաջնության հաղթող: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դանիելյանը Եվրոպայի ակումբային առաջնությանը մասնակցում էր ավստրիական թիմում` «Asvoe Pamhagen»-ում: Ակումբի կազմում ընդգրկված էին նաև Ուկրաինայից Աննա Ուշենինան, Յուլյա Օսմակը, և Լեհաստանից՝ Ալեքսանդրա Մալցևսկան: «Asvoe Pamhagen»-ը առաջնության ընթացքում տոնել է 5 հաղթանակ և միայն երկու տուր ավարտել ոչ-ոքի արդյունքով: Երկրորդ տեղում ռումինական «ASE» թիմն է, իսկ եռյակը եզրափակում է Մոնտե Կառլոն ներկայացնող համանուն թիմը:Ավելին14:1710.10.22 -
ԻրավականՈստիկանները «Տոյոտայի» վարորդի մոտ ատրճանակ են հայտնաբերելՀոկտեմբերի 9-ին, ժամը 06.00-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևանի Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկի մոտից, ապօրինի զենք կրելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել 24-ամյա երիտասարդի՝ իր «Տոյոտա» մակնիշի մեքենայով: Երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Գլոկ 19» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակ, որի պահունակը լիցքավորված էր 11 մարտական փամփուշտով: Նախապատրաստված նյութերը փոխանցվել են նախաքննական մարմնին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին14:0210.10.22 -
Շոու բիզնեսԵս վախենում եմ հայերի համար. Շերն անդրադարձել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած գործողություններինԱշխարհահռչակ ամերիկահայ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան)-ը, Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած գործողություններին: «Վախենում եմ հայերի համար։ Ոչ ոք նրանց չի պաշտպանում Ադրբեջանից: Հայաստանը նավթ չունի։ Ադրբեջանցիները սպանում են հայերին։ Երևան այցիս ժամանակ գնացել էի 2 մանկատուն, որտեղի հայ երեխաները ծնողներ չունեին, որովհետև նրանք սպանվել էին ադրբեջանցիների կողմից։ Աշխարհը ոչինչ չասաց, քանի որ նրանք նավթ ունեն», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է երգչուհին:Ավելին13:5510.10.22 -
ՏնտեսականՀոկտեմբերի 1-9-ը Շիրակի մարզում ծնվել է 107 երեխաՇիրակի մարզպետարանից հայտնում են, որ մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում հոկտեմբերի 1-9-ը ծնվել է 107 երեխա։ Լույս աշխարհ է եկել 55 տղա, 52 աղջիկ։ Ծնունդներից մեկը զույգ է եղել։Ավելին13:4710.10.22 -
Թոմ Քրուզը կդառնա առաջին դերասանը, որը կնկարահանվի բաց տիեզերքումԱմերիկացի դերասան Թոմ Քրուզը միացել է ռեժիսոր Դագ Լիմանին՝ տիեզերքում առաջին ֆիլմը նկարահանելու համար, գրում է The New York Post-ը։ Նախնական տվյալներով՝ դերասանը ֆիլմի նկարահանումների համար հրթիռով կմեկնի Միջազգային տիեզերակայան։ «Այսպիսին է պլանը։ Ես եւ Թոմը մշակման փուլում մեծ նախագիծ ունենք… հրթիռը հասցնել տիեզերակայան եւ այնտեղ ֆիլմ նկարահանել»,- ասել է Universal Filmed Entertainment Group-ի ներկայացուցիչ Դոննա Լենգլին: Լենգլին բացահայտել է, որ ֆիլմի մեծ մասը նկարահանվելու է Երկրի վրա, իսկ հետո գլխավոր հերոսը գնալու է տիեզերք, «որպեսզի փրկի իրավիճակը»։ Նա հավելել է, որ Քրուզը կլինի «առաջին քաղաքացիական անձը, որը տիեզերակայանից դուրս կգա դեպի բաց տրեզերք»։Ավելին13:4010.10.22 -
Իրավական1 զոհ, 4 վիրավոր. վթար՝ Օշական համայնքումՀոկտեմբերի 9-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Օշական համայնքի Մաշտոցի և Շահվերդի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելի» 53-ամյա վարորդ Հայկ Եղիազարյանը մահացել է, իսկ 42-ամյա ուղևորը և «ԲՄՎ»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին13:3210.10.22 -
ԻրավականՄահվան ելքով վթար՝ Մայիսյան գյուղումՀոկտեմբերի 9-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «Ֆորդի» 16-ամյա ուղևոր Արա Ս.-ն հիվանդանոցում մահացել է: 06.09.2022 Սեպտեմբերի 5-ին, ժամը 18.50-ին, Երևան-Արմավիր ճանապարհին՝ Մայիսյան գյուղում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Հովո» բեռնատարի. «Ֆորդի» 25-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 18-ամյա ուղևոր Իսահակ Մ.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին13:2510.10.22 -
ՏարածաշրջանԿիևում որոտացած պայթյունների հետևանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹTelegramm-յան ալիքներում հայտնվել են կադրեր և լուսանկարներ Կիևում տեղի ունեցած պայթյունների ու դրանց հետևանքների մասին: Ըստ հաղորդվող տվյալներով՝ Ուկրաինայի մայրաքաղաքում առնվազն հինգ պայթյուն է լսվել։ Այն նաև հաղորդում է Կիևի մարզում հակաօդային պաշտպանության աշխատանքի մասին։ Կիևում դադարեցվել է գնացքների շարժը մետրոյի կարմիր գծով, մետրոյի բոլոր կայարաններն աշխատում են որպես ապաստարաններ քաղաքացիների համար։Ավելին13:1710.10.22 -
ՏարածաշրջանՌուսաստանը չի կասկածում՝ Ղրիմի կամրջի պայթյունն ահաբեկչություն է. Պուտինը ԱԽ նիստ կհրավիրիՂրիմի կամրջին պայթած բեռնատարն անցել է նաև Հայաստանի տարածքով, Պուտինին ասել է Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը: Հատուկ ծառայությունները պարզել են, որ բեռնատարը եղել է Բուլղարիայում, Վրաստանում, Հայաստանում, Հյուսիսային Օսիայում, Կրասնոդարի երկրամասում: Պուտինը Ղրիմի կամրջին տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն, որը կազմակերպել են ուկրաինական հատուկ ծառայությունները:Ավելին13:1010.10.22 -
ՀասարակականՎթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. վարորդները մահացել են, ուղևորները՝ տեղափոխվել հիվանդանոցՀոկտեմբերի 9-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 38-րդ կմ-ին իրար են բախվել «Պորշ» մակնիշի մեքենան և «Զիլ» բեռնատարը: Բախման հետևանքով «ԶԻԼ»-ը կողաշրջվել է։ «Պորշի» 35-ամյա վարորդ Վահագն Ուստյանը և բեռնատարի 64-ամյա վարորդ Գրիգոր Գրիգորյանը մահացել են, իսկ «Պորշի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին13:0210.10.22 -
ՄիջազգայինԼա Մանշում մեկ օրում փրկել են 360-ից ավելի աղետի ենթարկված միգրանտներիՄիայն մեկ օրվա ընթացքում հոկտեմբերի 9-ին մի քանի գործողությունների ընթացքում Լա Մանշում փրկվել են 360-ից ավելի միգրանտներ, որոնք աղետի են ենթարկվել՝ փորձելով հասնել բրիտանական ափեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ouest-France թերթը: Հրատարակությունը, վկայակոչելով Լա Մանշի եւ Հյուսիսային ծովի ծովային պրեֆեկտուրայի կոմյունիկեն, հաղորդել Է, որ փրկարարական գործողություններում գործարկվել են Հսկողության եւ փրկության արագ հակազդման կենտրոնի նավեր, ռազմածովային ուժերի եւ ծովային ժանդարմերիայի պարեկային նավեր: Գործնականում ամեն անգամ նրանք աղետից փրկել են միանգամից մի քանի տասնյակ միգրանտների: Կալե, Բուլոն-սյուր-Մեր եւ Դյունկերկ նավահանգիստներ հասցված միգրանտներտին հանձնել են փրկարարներին եւ սահմանապահ ոստիկանությանը: Որպեսզի հերթական անգամ հիշեցվի բրիտանական ափեր հասնելու նման փորձերի վտանգավորության մասին, պրեֆեկտուրան իր կոմյունիկերում կրկին ընդգծել Է, որ Լա Մանշը համարվում Է աշխարհում առավել լարված ծովային նավիգացիայի գոտիներից մեկը՝ ավելի քան 400 առեւտրական նավերով, որոնք մեկ օրում անցնում են նեղուցով: Հաշվի առնելով հաճախակի անբարենպաստ օդերեւութաբանական պայմանները, դա կապված Է հսկայական ռիսկի հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին12:5510.10.22 -
ՍպորտԷդուարդ Սպերցյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակՌուսաստանի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրում «Ռոստով»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Կրասնոդար»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գոլառատ այդ խաղում տան տերերին` «Ռոստով»-ի ֆուտբոլիստներին, հաջողվեց առավելության հասնել 3:2 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին, ինչպես նաև՝ դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Այս տուրից հետո «Կրասնոդար»-ը ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 5-րդն է:Ավելին12:4710.10.22 -
ՍպորտԼևոն Արոնյանը պարտություն է կրել ԱՄՆ առաջնության 5-րդ տուրումԱմերիկյան Սենթ-Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը, որին մասնակցում են նաև Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ամերիկյան առաջնությունում կայացել են 5-րդ տուրի պարտիաները: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը պարտություն է կրել` զիջելով Էվանդեր Լյանին, իսկ հայազգի շախմատիստ Սամուել Սևյանը կիսել է միավորը Քրիստոֆեր Լուի հետ: 5-րդ տուրից հետո ԱՄՆ առաջնության մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Ֆաբիանու Կարուանան է (3,5 միավոր): Սամուել Սևյանը 3 միավորով կիսում է երկրորդ հորիզոնականը, իսկ Լևոն Արոնյանը 12-րդ տեղում է:Ավելին12:4010.10.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 «Դա Պուտինի մահախոսականը կլինի». ԱՄՆ-ը սպառնում է թիրախավորել ՌԴ նախագահինԱվելին12:3010.10.22 -
ՀասարակականՔաղաքացիները դիմել են փրկարարների օգնությանըՀոկտեմբերի 7-10-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Լոռու մարզի Վանաձոր, Արարատի մարզի Արտաշատ քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։Ավելին12:2510.10.22