Լրահոս
2022-10-10
-
Արտաքին քաղաքականությունՎրաստանում մեկնարկել են Վրաստան, Թուրքիա, Ադրբեջան համատեղ զորավարժություններըՎրաստանի Մուխրովանի գյուղում սկսվել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ նշանակության ուժերի «Կովկասյան արծիվ-2022» համատեղ զորավարժությունները։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը: Նշվում է, որ «Կովկասյան արծիվ» համատեղ զորավարժությունները, որոնց մասնակցում են Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի հատուկ նշանակության ջոկատները, անցկացվում են ամեն տարի։Ավելին21:1010.10.22 -
ՄիջազգայինԻրանը, Ռուսաստանը, Ադրբեջանը և Կենտրոնական Ասիայի երկրներն առևտրային ճանապարհ են բացումՀայաստանից դեպի Նախիջևան միջանցք պահանջող Ադրբեջանը և այդ միջանցքի բացմանը դեմ Իրանը Ռուսաստանի ու ևս 5 երկրի հետ միասին տրանսպորտային համագործակցության հուշագիր են ստորագրել: Ըստ փորձագետների՝ այս նոր առևտրային ճանապարհը առաջին հերթին պետք էր Ռուսաստանին՝ իր ապրանքները Հնդկաստան հասցնելու համար:Ավելին21:0010.10.22 -
Արտաքին քաղաքականությունԶորքերի միացյալ խմբավորում են ստեղծում Ռուսաստանն ու Բելառուսը. Լուկաշենկոյի հանձնարարություններըԵվրամիությունը խոստացել է անպատասխան չթողնել Բելառուսի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման տեղակայումը Եվրամիության սահմանների մոտ: Կազմակերպության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն այսպես արձագանքել է Բելառուսի նախագահի այսօրվա հայտարարությանը, որ 1000-ից ավելի ռուս զինծառայող Մինսկում կմիանա բելառուսցիներին՝ միասին պաշտպանելու Միութենական պետության արևմտյան սահմանը, որտեղ իրավիճակը սրվել է:Ավելին20:5010.10.22 -
ՔաղաքականՊետության գոյության կարևոր սյունը․ Կարեն ՃշմարիտյանԿարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Մարդկության պատմության ողջ ընթացքում բոլոր հասարակությունները կառավարվում են նրանց փոխանցվող տեղեկատվության միջոցով։ Չափազանց տրեվիալ այս իրողությունն անուշադրության մատնելը, և հասարակությանը փոխանցվող տեղեկատվության հավաստիության ապահովման գործառույթը պետական կարգավորման դաշտից դուրս թողնելն ի վերջո հասցնում է աղետի։ Ցանկացած պետություն, որն իրականում ձգտում է նորմալ գոյատևել ժամանակակից աշխարհում՝ հրատապ և առաջնահերթ պետք է համարի իր ողջ տեղեկատվական համակարգի հիմնահատակ փոփոխությունը, կարգավորումն ու կանոնակարգումը։ Տեղեկատվական համակարգին պետք է վերաբերվել և կարգավորել ոչ թե անուղղակիորեն, այլ որպես լիարժեք իշխանության թևի, հավասարապես` ինչպես գործադիր, օրենսդիր ու դատական իշխանությունները։ Ընդ որում՝ կարգավորել ինքնուրույն, ելնելով բացառապես ազգային ու պետական շահերից, առանց հաշվի առնելու որևէ օտար երկրի, կամ միջազգային կառույցի կարծիքն ու վերաբերմունքը։ Միայն դրանից հետո կարելի է արդյունավետ փոփոխություններ իրականացնել բոլոր այլ կարևոր ոլորտներում՝ անվտանգայինից և իրավականից սկսած, մշակութայինով ու կրթականով վերջացրած։ Հակառակ դեպքում՝ երկրի ներսում իրականացվող որևէ փոփոխություն չի կարող ապահովել հիմնարար ու հեռանկարային դրական արդյունք ։ Առավել ուշադիր հետևեք մեր երկրի և աշխարհի իրադարձություններին, փորձեք օբյեկտիվ գնահատել փոխանցվող տեղեկատվության որակը, քանակն ու դրանց հետևանքները, և վերջնականապես կհամոզվեք, որ այլ ելք պարզապես գոյություն չունի։ ՀԳ Տեղեկատվությամբ կարելի է կառուցել, տեղեկատվությամբ կարելի է ոչնչացնել…Ավելին20:4010.10.22 -
ՀասարակականԴեկտեմբերին Երևանում կկայանա «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումըԵրևանում 2022-ի դեկտեմբերի 12-13-ը տեղի կունենա «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումը՝ «Ցեղասպանության կանխարգելումը նոր տեխնոլոգիաների դարաշրջանում» խորագրով: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ «Ֆորումը նվիրված է լինելու նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ցեղասպանության կանխարգելման հարցին։ Այն կանդրադառնա ցեղասպանության կանխարգելման գործում նոր տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերներին, հնարավորություններին և հեռանկարներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:Ավելին20:3710.10.22 -
ԻրավականԵրևանում, Շիրակում և Լոռիում պարեկների իրականացրած ծառայության արդյունքներըՀոկտեմբերի 3-ից 10-ը Երևանի պարեկները մայրաքաղաքում իրականացրած ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1591 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 145 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 134, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 277 անձ։ 35 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 13-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 1-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 1-ը՝ փակված, 1-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 1-ը՝ կեղծված համարանիշերով, 4-ը՝ առանց համարանիշերի։ 252 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 582-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Երևանի պարեկները, տարբեր կասկածանքներով, ձերբակալել ու բաժիններ են տարել 42 անձի։ Ի դեպ, անցած ուրբաթ օրը, երեկոյան, Երևանի պարեկները մայրաքաղաքում ուժեղացված ռեժիմով են ծառայություն իրականացրել և վերոհիշյալ 1591 խախտումից 161-ը հայտնաբերել են մի քանի ժամվա ընթացքում։ Ուժեղացված ծառայության ժամանակ հայտնաբերվել է ոչ սթափ՝ 16, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 22 անձ, 27 տրանսպորտային միջոց շահագործվել է տեխնիկական զննություն չանցած, 9-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։ Հոկտեմբերի 3-ից 10-ը Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1222 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 114 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 36, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 131 անձ։ 10 մեքենա շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 1-ը՝ անընթեռնելի, 1-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 72-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 286-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Շիրակի և Լոռու պարեկները, տարբեր կասկածանքներով, ձերբակալել ու բաժիններ են տարել 5 անձի։Ավելին20:3010.10.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Զանգ՝ Վաշինգտոնից, պատվիրակ՝ Փարիզից. ԱԺ նախագահը Մոսկվայում դժգոհել է ՀԱՊԿ-իցԱվելին20:3010.10.22 -
ՔաղաքականՓաշինյանը, Դյումոնը և Ռոքֆոն անդրադարձել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ԼՂ հարցի կարգավորման լայն շրջանակիՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնին և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: «Արմենպրես»-ին յս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից։ «Վարչապետը կարևորել է Ֆրանսիայի դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն և ողջունել տիկին Դյումոնի ու պարոն Ռոքֆոյի այցը: Զրուցակիցները քննարկել են վարչապետ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ սեպտեմբերի 26-ին Փարիզում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Պրահայում կայացած ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի միջև կայացած քառակողմ հանդիպման արդյունքների շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ կԿարևորվել է ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման, ինչպես նաև սահմանազատման աշխատանքների իրականացման ու հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության ապահովումը: Նշվում է, որ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների պաշտպանությանը, Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների համար միջազգային մեխանիզմի ստեղծմանը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովմանը վերաբերող հարցերի:Ավելին20:2510.10.22 -
ԱրցախՍտեփանակերտ-Բաքու «ուղիղ երկխոսության» համար Արցախը պետք է կարգավիճակ ունենաՓաշինյանին Բաքվից են ասում՝ ի՞նչ անել, ի՞նչ ասել, կարծում են ընդդիմադիր պատգամավորները, հակառակ դեպքում` Պրահայում Հայաստանի վարչապետը այդքան անկաշկանդ չէր շփվի Ալիևի ու Էրդողանի հետ, որոնց բանակները վերջին երկու տարում ավելի քան 5000 հայ զինվոր են սպանել: ՔՊ-ականները շարունակում են հավատալ հայ-ադրբեջանական խաղաղությանն ու Ստեփանակերտ-Բաքու քննարկումների մեխանիզմի ստեղծմանը:Ավելին20:2010.10.22 -
ՏարածաշրջանԱՄՆ-ը կարող է «վերացնել» Պուտինին. միջուկային պատերազմը կսկսվի՞ Ղրիմի կամրջի պայթյունից հետոՊուտինը՝ ամերիկյան բանակի թիրախում: Սպիտակ տան ղեկավարի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն ասել է, որ միջուկային պատերազմի սանձազերծումը Պուտինի մահախոսականը կարող է դառնալ: Միջուկային զենքի հնարավոր օգտագործման մասին խոսակցություններն ակտիվացան կիրակի երեկոյան Պուտինի այն հայտարարությունից հետո, թե ուկրաինական կողմը փորձում է թիրախավորել Ռուսաստանի ծայրահեղ կարևորության ենթակառուցվածքները:Ավելին20:1010.10.22 -
ՄիջազգայինՀաքերային հարձակում՝ Իրանի պետական հեռուստատեսության վրա. լրատվական թողարկումն ընդհատվել էՀաքերներն ընդհատել են Իրանի պետական հեռուստատեսության լրատվական թողարկման հեռարձակումը և ուղիղ եթերում ցուցադրել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի պատկերը՝ նշանակետի՝ թիրախի մեջ վերցրած: Խամենեից բացի մի քանի կնոջ, այդ թվում՝ Մահսա Ամինիի նկարներն են եղել և գրություն. «Մեր երիտասարդների արյունը ձեր ձեռքերում է»:Ավելին20:0510.10.22 -
ՀասարակականԲեռնատար գնացքը բախվել է իր առջև հայտնված 06-ին, պայմանազրային ծառայողը տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ հոկտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում բեռնատար գնացքը 145 կմ ՊԻ կետում բախվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 27-ամյա Ռուբեն Ա-ի կողմից վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենային։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/10/1224109/Ավելին20:0110.10.22 -
ՀասարակականԷջմիածին քաղաքում տան տանիքը և կից խորդանոցն այրվել ենՀոկտեմբերի 10-ին, ժամը 06:39-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Ղուկասյան փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ղուկասյան փողոցի տներից մեկի տանիքում և խորդանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:07-ին, մարվել՝ 08:10-ին: Այրվել են տան հետնամասում գտնվող խորդանոցն ամբողջությամբ (մոտ 20 քմ) և տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 10 քմ)։Ավելին20:0010.10.22 -
Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում արդեն երկրորդ ապատեղեկատվությունն է տարածում․ ՀՀ ՊՆԱդրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում արդեն երկրորդ ապատեղեկատվությունն է տարածում՝ այս անգամ էլ պնդելով, թե իբր հոկտեմբերի 10-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան և արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, էական միջադեպեր չեն արձանագրվել, հավելել է նա։Ավելին19:5110.10.22 -
Արտաքին քաղաքականությունԿԽՄԿ դադարեցրել Է գործունեությունն ՈւկրաինայումԿարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) որոշում Է ընդունել, անվտանգության նկատառումներից ելնելով, դադարեցնել իր գործունեությունն Ուկրաինայի տարածքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կազմակերպության ներկայացուցչին: «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մեր թիմերն այսօր դադարեցրել են աշխատանքը»,-ասվում Է ԿԽՄԿ-ի մամուլի քարտուղարի պատասխանում, որը գործակալությանն Է ուղարկվել Էլեկտրոնային փոստով: Reuters-ը հաղորդել Է, որ Փախստականների գործերի նորվեգական խորհուրդը նույնպես հայտարարել Է օգնության ցուցաբերման ակտիվությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին՝ մինչեւ անվտանգ դառնալը: Հոկտեմբերի 10-ին Ուկրաինայում օդային տագնապ Է հայտարարվել երկրի ողջ տարածքում: Մի շարք պայթյուններ են որոտացել առավոտյան Կիեւում, ինչպես նաեւ Ուկրաինայի այլ տարածաշրջաններում, այդ թվում՝ Դնեպրոպետրովսկի մարզում, Օդեսայում եւ Խարկովում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին19:5010.10.22 -
ԻրավականԱնդրանիկ Փիլոյանը 15 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվելՀակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 15 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակել Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանին: Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտի 31-ին Հակակառուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել, քրեական գործով ևս 8 անձ ունեն մեղադրյալի, իսկ ավելի քան 10 անձ` կասկածյալի կարգավիճակ։ 9 0Ավելին19:4710.10.22 -
ԻրավականՀՀ ՄԻՊ-ը Ֆրանսիայի պատվիրակությանն է ներկայացրել Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջացած խնդիրներըՄարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն հոկտեմբերի 7-ին ընդունել է ֆրանսիացի պաշտոնատար անձանց, լրագրողների ու իրավաբանների պատվիրակությանը՝ Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանին, Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Սեբաստիեն Դելոգուին, ֆրանսիացի գրող, հրապարակախոս Սիլվեն Տեսսոնին, «Ֆիգարո» հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ Ժան Քրստոֆ Բյուիսոնին, Revue des Deux Mondes-ի գլխավոր խմբագիր Վալերի Թորանյանին, փաստաբան Ֆրանսուա Դեվեջյանին: Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիայի Հանրապետությունում և Մոնակոյի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նախ պատասխանել է պատվիրակության անդամներին հետաքրքրող հարցերին: «Պաշտպան Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի սահմանամերձ մարզերում առկա իրավիճակը, սեպտեմբերի 13-15-ը ադրբեջանական հարձակման հետևանքով առաջացած ու շարունակվող հումանիտար խնդիրները: Տեղեկացրել է, որ հաստատությունը օրեր առաջ հրապարակել է զեկույցներ, որտեղ հստակ վելուծված են ադրբեջանական ագրեսիայի հետևանքները՝ զոհված զինծառայողների մարմինների անդամահատումներ, խոշտանգումներ, քաղաքացիական բնակչության թիրախավորում, քաղաքացիական ենթակառուցվածների թիրախավորում, ծայրահեղ ատելության խոսքի շարունակվող դրսևորումներ և այլն: Տեղեկացրել է, որ տարհանված անձանցից մի մասը չի վերադարձել իրենց տներ, քանի որ դրանց մեծ մասն ավիրվել է: Քրիստիննե Գրիգորյանը խոսել է ռազմագերիների, ինչպես նաև գերությունից վերադարձած հայ զինծառայողների մասին, նշել, որ նրանք գտնվում են Պաշտպանի ուշադրության կենտրոնում. վերադարձած անձանց հետ Պաշտպանի ներկայացուցիչները առանձնարցազրույցներ են ունենում: Գրիգորյանը խոսել է ադրբեջանական հայատյաց քաղաքականության մասին, ներկայացրել այդ քաղաքականության համակարգային բնույթն ու պետության կողմից հովանավորումն ու խրախուսումն ապացուցող օրինակները»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Պաշտպանը խոսել է նաև մինչ սեպտեմբերյան հարձակումը, դեռևս օգոստոսին Տավուշի և Գեղարքունիքի մարզեր այցելությունների և փաստահավաք աշխատանքների մասին, ներկայացրել արձանագրված փաստերը, այդ թվում՝ սահմանամերձ համայնքների խաղաղ բնակչության ահաբեկման ու իրավունքների խախտումների օրինակների մասին: Ըստ աղբյուրի՝ պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Պաշտպանին կատարվող աշխատանքի համար։ Կողմերը պայմանավորվել են շարունակել արդյունավետ և վստահելի փոխգործակցությունը:Ավելին19:4510.10.22 -
ՔաղաքականՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը բարձր է գնահատել սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքների վերացմանը միտված ամերիկյան կողմի ջանքերը և կարևորել այդ ուղղությամբ հետևողական քայլերը: Կողմերն ընդգծել են ադրբեջանական զինված ուժերի` ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը: Զրուցակիցներն անդրադարձել են հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Եվրոպայի խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի քառակողմ հանդիպման արդյունքներին: Կարևորվել է ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման, ինչպես նաև սահմանազատման աշխատանքների իրականացման ու հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության ապահովումը: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների պաշտպանությանը, Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների համար միջազգային մեխանիզմի ստեղծմանը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովմանը վերաբերող հարցերի: Վարչապետն իր տպավորություններն է կիսել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման վերաբերյալ: Էնթոնի Բլինքենը հայտնել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ առաջիկայում ևս նպաստելու բանակցային գործընթացին ու Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը:Ավելին19:4310.10.22 -
ԱռողջապահականՄարմնի տարբեր հատվածների թմրածության գլխավոր պատճառները. կանխարգելիչ միջոցներ«Թմրություն» տերմինը կարող է օգտագործվել հիվանդների կողմից՝ նկարագրելու մի շարք ախտանշաններ, այդ թվում՝ թուլություն կամ ընդհանրապես շարժման բացակայություն: Իրականում, թմրածությունը վերաբերում է զգայունության նվազմանը, ինչպես մասնակի, այնպես էլ ամբողջական (անզգայացում): Թմրածությունը հաճախ ուղեկցվում է քորոցի տեսքով, որը կապված չէ իրական զգայական գրգռիչների հետ: Նաև, կախված թմրության պատճառներից, կարող են լինել այլ ախտանիշներ, ինչպիսիք են ցավը, վերջույթի թուլությունը և գանգուղեղային նյարդի դիսֆունկցիան: Քրոնիկ թմրածության կողմնակի ազդեցությունները ներառում են. Քայլելու և վարելու դժվարություն Ընկումների ռիսկի բարձրացում Բացի այդ, վարակները, դիաբետիկ ոտնաթաթի փոփոխությունները և վնասվածքները կարող են չբացահայտվել՝ հետաձգելով բուժումը: Խանգարված զգայունության ամենատարածված գործոնները ներառում են՝ իշեմիա (ուղեղի, ողնուղեղի ինֆարկտ, վասկուլիտ), բազմակի սկլերոզ, նյարդի մեխանիկական սեղմում, վարակիչ հիվանդություն (ՄԻԱՎ, բորոտություն), թունավորում կամ դեղորայքային վնասվածք, նյութափոխանակության խանգարումներ, իմունային և դեգեներատիվ հիվանդություններ։ Որոշելու համար, թե նյարդային համակարգի որ հատվածն է ախտահարված, անհրաժեշտ է սահմանել թմրածության տեղայնացումը: Հիվանդության պատմությունը պետք է հավաքվի՝ օգտագործելով այնպիսի հարցեր, որ հիվանդն ինքնուրույն նկարագրի իր ունեցած ախտանիշները: Անհրաժեշտ է պարզաբանել ախտանիշների ի հայտ գալու բնույթը, ծավալները, դրանց տևողությունն ու փոփոխումը ժամանակի ընթացքում։ Ընտանեկան պատմությունը հավաքելիս պետք է հստակեցվի ընտանեկան բոլոր նյարդաբանական հիվանդությունների մասին տեղեկությունները: Նախնական թերապիայի և սոցիալական պատմության գնահատումը պետք է ներառի հիվանդի կողմից օգտագործվող բոլոր դեղերի և նյութերի մասին տեղեկատվության հավաքագրումը: Ախտանիշների անատոմիական պատկերը ցույց է տալիս վնասվածքի տեղայնացումը, որը հաճախ ոչ սպեցիֆիկ է: Ընդհանուր առմամբ, կան հետևյալ օրինաչափությունները. Մեկ վերջույթի մի մասի թմրություն՝ ծայրամասային նյարդային համակարգի ախտահարում Երկու վերջույթների թմրություն մի կողմից՝ ուղեղի ախտահարում Երկու կողմերի թմրություն՝ ողնուղեղի լայնակի ախտահարում Զգացողության կորուստ՝ տարածության մեջ դիրքի զգացողության անհամաչափ խանգարում Զգայարանների խաչաձև խախտում Եթե հետազոտության արդյունքները վկայում են բազմաթիվ անատոմիական շրջանների ներգրավման մասին, ապա դա կարող է վկայել շատ այլ վնասվածքների առկայության մասին (բազմակի սկլերոզ, մետաստատիկ ուռուցքներ, ուղեղի կամ ողնուղեղի բազմաֆոկալ դեգեներատիվ վնասվածքներ): Ախտանիշների զարգացման արագությունը ենթադրում է զգայական խանգարման պաթոֆիզիոլոգիական մեխանիզմ: Հետազոտություններն անհրաժեշտ են այնքան ժամանակ, քանի դեռ ախտորոշումը կլինիկորեն պարզ չէ և չի նշվում պահպանողական բուժում (կարպալ թունելի համախտանիշի, սկավառակի ճողվածքի կամ տրավմատիկ նեյրոպրաքսիայի որոշ դեպքերում): Ցրված զգայական խանգարումներով կամ դիրքի կորստով հիվանդներին պետք է ուղղորդել ֆիզիոթերապևտի մոտ՝ձեռնարկելով նախազգուշական միջոցներ:Ավելին19:4010.10.22 -
ՔաղաքականԳրիգոր Բեքմեզյանը դադարեցրել է ԲԴԽ անդամի լիազորություններըՑանկանում եմ հայտնել, որ այսօր որոշել եմ դադարեցնել Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորություններս, ինչի համար համապատասխան դիմումը արդեն ներկայացրել եմ Խորհրդին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը: Նա նաեւ նշել է. «Պատճառները, կարծում եմ, խորքային են և ինստիտուցիոնալ։ Համաձայն չլինելով վերջին ամիսներին Խորհրդի շուրջ ծավալվող իրադարձությունների հետ՝ փորձել եմ իմ լիազորությունների և հնարավորությունների շրջանակներում ամեն կերպ բացառել կամ կանխել Խորհրդի ու դատական իշխանության անկախությունը վնասող տարբեր գործընթացները։ Որպես խորհրդի անդամ կաշկանդված լինելով օրենքով նախատեսված սահմանափակումներով՝ չեմ կարողացել հրապարակայնացնել այն մտահոգություններս, որոնք առաջացել են Խորհրդի շուրջ ծավալվող իրադարձություններից, սակայն միևնույն ժամանակ, որպես Խորհդի անդամ՝ ամեն ինչ արել եմ կանխելու կամ մեղմացնելու այն գործընթացները, որոնք կարող էին բացասաբար անդրադառնալ Խորհրդի գործունեության վրա։ Ինչ-որ տեղ հաջողել եմ, ինչ-որ տեղ՝ ոչ։ Իմ մտահոգությունների մասին հայտնել եմ գործընկերներիս, պատկան մարմիններին։ Նույնիսկ վերջին շրջանի հարցազրույցներիս ժամանակ բարակ կարմիր թելով ցույց եմ տվել մտահոգություններս, քանի որ մշտապես ունեցել եմ մեկ սկզբունք՝ չստել, դեմագոգիայով չզբաղվել, այլ ասել այն, ինչ զգում եմ, տեսնում եմ, կամ այն, ինչ մտահոգում է։ Ինձ միշտ հույս է տվել նաև այն հանգամանքը, որ Խորհուրդը կոլեգիալ մարմին է, և մեկ կամ երկու անդամը չեն կարող որոշիչ ձայն ունենալ և բոլոր դեպքերում պարտադրել իրենց համար ցանկալի որոշումները։ Ցավոք, վերջին մեկ շաբաթվա գործընթացները, ներառյալ այսօրը, ինձ համար հիմնովին ապացուցեցին, որ Բարձրագույն դատական խորհրդի անկախության մասին իմ և Խորհրդի անդամների մեծամասնության պատկերացումները իրար չեն համապատասխանում։ Վերլուծելով վերջին մի քանի ամսվա իրադարձությունները, նաև վերջին մեկ շաբաթվա գործընթացները՝ համոզվեցի, որ Բարձրագույն դատական խորհուրդը այլևս այն խորհուրդը չէ, որը նախատեսված է Սահմանադրությամբ և Դատական օրենսգրքով։ Իհարկե, ես կարող էի մնալ և շարունակել պայքարը Խորհրդի և դատական իշխանության անկախության համար, բայց գործընկերներիս մեծամասնության իներտությունը և նրանց կողմից աջակցության բացակայությունը ինձ հուշում են, որ ես այլևս Խորհրդում անելիք չունեմ։ Խորհրդի անդամի երդումը հնարավորություն չի տալու ազատորեն բարձրաձայնել առկա խնդիրների մասին, ուստի իմ պարտքը համարելով մշտապես պայքարել դատական իշխանության անկախության համար՝ ես որոշեցի դա անել Խորհրդից դուրս, ինչը ինձ ավելի շատ ազատություն կտա և, գուցե, ավելի մեծ հնարավորություն՝ կանխելու այն բացասական գործընթացները, որոնք տեղի են ունենում դատական իշխանությունում։ 12 0Ավելին19:3810.10.22