Լրահոս
Տարածաշրջան
14:55
10.10.22
1 386

Կիևի գնդակոծության պահը հայտնվել է BBC-ի ուղիղ եթերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Առավոտյան Կիևին հասցված հարվածների պահին Ուկրաինայում BBC-ի թղթակիցն ուղիղ եթերով կապի մեջ է եղել լուրերի հաղորդավարուհու հետ։ Տեսախցիկները ֆիքսել են պայթյունի պահը։

Հիշեցնենք՝ այսօր հրթիռակոծվել են ուկրաինական մի շարք քաղաքներ, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևի չորս թաղամասեր։ Հարվածների հետևանքով Կիևում կա առնվազն 5 զոհ, 32 վիրավոր։ Հրթիռներից մեկն ընկել է Ուկրաինայի նախագահի գրասենյակից ոչ հեռու։