Լրահոս
2022-10-10
-
ԱռողջապահականՀոկտեմբերի 9-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 260 219 էԱռողջապահության նախարարությունը թարմացված վիճակագրություն է ներկայացրել, համաձայն որի՝ հոկտեմբերի 9-ի դրությամբ պատվաստումների ընդհանուր թիվը 2 260 219 է, առաջին դեղաչափ ստացածների թիվը՝ 1 150 596, ամբողջական պատվաստվածներինը` 1 026 247: Խթանիչ պատվաստումների թիվը 77842 է:Ավելին11:5010.10.22 -
Արտաքին քաղաքականությունՌԴ-ն և Ղրղզստանը փաստաթղթեր են ստորագրել 500 մլն դոլարի ներդրումային նախագծեր իրականացնելու շուրջՌուսաստանը եւ Ղրղզստանը շուրջ 20 փաստաթուղթ են ստորագրել 500 մլն դոլարի ներդրումային նախագծեր իրականացնելու վերաբերյալ, որոնց թվում են երկու սոցիալական նախագծերը Ղրղզստանի Բատկենի մարզում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 10-ին հաղորդել Է Զարգացման ռուս-ղրղզական հիմնադրամի մամուլի ծառայությունը: «Ռուս-ղրղզական ներդրումային համաժողովի արդյունքներով, որը տեղի Է ունեցել Օշում հոկտեմբերի 7-8-ին, ստորագրվել է շուրջ 20 փաստաթուղթ 500 դոլար ընդհանուր գումարի ներդրումային նախագծեր իրականացնելու վերաբերյալ»,-հայտնել Է ԶՌՂՀ-ի նախագահ Արտեմ Նովիկովը. նրա խոսքը մեջբերում Է հիմնադրամի մամուլի ծառայությունը: Նովիկովի խոսքով՝ այդ նախագծերի թվում Է գազոբետոնի գործարանի շինարարությունը եւ երկու սոցիալական նախագծերը Ղրղզստանի Բատկենի մարզում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին11:4710.10.22 -
Հասարակական42-ամյա տղամարդը ծեծի է ենթարկել 72-ամյա կնոջը, ապա փորձել բռնաբարելՀոկտեմբերի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Արդ օրը, ժամը 09։15-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ 47-ամյա Սեյրան Վ․-ից, ով հայտնել է, որ Արարատի մարզի գյուղերից մեկում բնակվող իր կնոջ մորը հայտնաբերել է ծեծված, մարմնի որոշ հատվածներում կան կապտուկներ, պարանոցը խեղդած, և նրա վրա կան նաև արնանման հետքեր։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/10/1224052/Ավելին11:4010.10.22 -
ԱշխարհԱՄՆ-ում շները հոշոտել են փոքր երեխաներինԱՄՆ-ում պիտբուլ ցեղատեսակի երկու շուն սպանել են փոքր երեխաների Թենեսիում. երկու երեխաների մայրը ներկայումս գտնվում է կայուն վիճակում՝ կարերով եւ ամբողջ մարմնի վրա առկա հետքերով՝ փորձելով փրկել իր փոքրիկներին, որոնց վրա հարձակվել են իր երկու պիտբուլները, հայտնում է NYP-ն: 30-ամյա Քիրստի Ջեյն Բենարդը փորձել է նրանց հեռացնել իր 5 ամսական տղայից՝ Հոլաս Դինից եւ 2-ամյա Լիլի Ջեյնից։ Շելբի շրջանի շերիֆի գրասենյակի թվիթերյան էջում արված գրառման համաձայն՝ երկու երեխաներն էլ մահացել են եղել դեպքի վայրում։ Թեեւ հարձակման պատճառը անհայտ է, ողբերգական դեպքը, ըստ տեղեկությունների, տեւել է մոտ 10 րոպե: Ընդ որում, երկու շներն էլ ընտանիքում ապրել են 8 տարի եւ երբեք ագրեսիա չեն ցուցաբերել։Ավելին11:3210.10.22 -
ՀասարակականՀրապարակվել է սեպտեմբերի 13-ի հարձակումից հետո անմահացած հերոսների ցուցակըԼրագրող Հրանտ Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Մի շարք ֆեյսբուքյան ընկերներիս հետ ձեռնամուխ եղանք ինքներս կազմելու եւ հրապարակելու սեպտեմբերի 13-ի հարձակումից հետո անմահացած մեր հերոսների ցուցակն՝ անուն առ անուն... Մենք մեր հերսներին պարտավո՛ր ենք իմանալ ոչ թե թվաքանակով, այլ անուն առ անուն: Առ այս պահը մեզ հաջողվել է 123 մեր հերոսների անուն-ազգանունները պարզել... 1. Աբրահամյան Վալոդյա 2. Ալիխանյան Ավետիք Արտակի 2002թ. 3. Ապետյան Անուշ Աշոտի 4. Ասլամազյան Արմեն 1978թ. 5. Առաքելյան Արայիկ 6. Այվազյան Մհեր 7. Ավագյան Մխիթար 8. Ավետիսյան Մարտին 9. Ավետիսյան Կարեն Արտյոմի 2003թ. 10. Ասատրյան Միհրան Արթուրի 11. Ասատրյան Գոռ Վարդանի 12. Բաբիկյան Տիգրան Համլետի 13. Բարսեղյան Էդիկ 14.Բեկչյան Ավետիք 15. Գասպարյան Գնել Գեւորգի 1987թ. 16. Գասպարյան Կարեն 17. Գասպարյան Հայկ 18. Գասպարյան Իրինա Կառլենի 19. Գասպարյան Արմեն 20. Գեղամյան Գեղամ (մայոր) 21. Գեղամյան Էրիկ (լեյտենատ) 22. Գիշյան Դավիթ Բարսեղի 23. Գրիգորյան Սուսաննա Մարգարի 24. Գրիգորյան Ազատ Աշոտի 25. Գրիգորյան Գրիգոր 26. Գրիգորյան Խաչիկ Արմենի 27. Գրիգորյան Վարդան (սպա) 28. Գեւորգյան Ռոբերտ Արմենի 29. Գեւորգյան Գոռ Գեւորգի 30. Գեւորգյան Մաքսիմ Արթուրի 2003թ. 31. Եղիազարյան Հովհաննես Կարենի 32. Եղիազարյան Հրանտ Նորայրի 1989թ. 33. Զաքարյան Արման 34. Զարգարյան Վազգեն Արմենի 35. Զոհրաբյան Ազատ Թովմասի 36. Էյլենջյան Հակոբ 37. Թամոյան Սիաբանդ 38. Թովմասյան Ռուսլան 39. Թովմասյան Հայկ 40. Թորոսյան Արթուր 41. Իշխանյան Արմեն 42. Խաչատրյան Մանվել 43. Խաչատրյան Արթուր 44. Խաչատրյան Հայկ 45. Խանոյան Սարգիս Մեսրոպի 2003թ. 46. Ծատուրյան Արման 47. Ծատուրյան Արարատ Կոլյայի 48 Կարախանյան Բորիս Սերգեյի 49. Կարախանյան Գրիգոր 50. Կարապետյան Կարեն Գնելի 51. Կարապետյան Արմեն Կարապետի 52. Կեւորկով Վարդան 53. Կիրակոսյան Սուրեն 54. Կիրակոսյան Ադամ Կարոյի 55. Կոստանդյան Սամսոն 56. Կոստանյան Ֆելիքս 2003թ. 57. Հարությունյան Սերոբ Արմենի 58. Հարությունյան Գառնիկ Բագրատի 59. Հարությունյան Հենրիկ 60. Հարությունյան Արմեն Հակոբի 1998թ. 61. Հարությունյան Վեմիր 62. Հարությունյան Էդուարդ 63. Համբարձումյան Գոռ Վարդանի 64. Համբարձումյան Աշոտ Երեմի 65. Հակոբյան Նարեկ 66. Հակոբյան Հայկ 2002թ. 67. Հայրապետյան Նարեկ 68. Հայրապետյան Ռոբերտ Արմենի 69. Հայրապետյան Գեւորգ Դավիթի 70. Հակոբյան Ադամ 71. Հովհաննիսյան Հայկ 72. Հովսեփյան Սերժ Սամվելի 2003թ. 73. Հունանով Յուրի 74. Ղազարյան Սպարտակ 75 Մարգարյան Սասուն Ալբերտի 76. Մարգարյան Նահապետ 77. Մարգարյան Շավարշ 78. Մարգարյան Զորիկ 79. Մալաքյան Արեն 80. Մասումյան Վախթանգ 81. Մանուկյան Սարգիս Գեւորգի 82. Մարտիրոսյան Մխիթար Մանվելի 83. Մնացականյան Արամ 84. Միսկարյան Աշոտ 85. Մինասյան Խաչիկ 86. Միքայելյան Մանուկ 87. Միքայելյան Արմեն 88. Մելքոնյան Ալիսա Սուրենի 89. Մխիթարյան Արման Ջանիկի 90. Մոսինյան Կարեն 91. Նատոյան Լավրենտի 92. Ներսիսյան Դավիթ Արմենի 93. Ներսիսյան Գեւորգ 94. Ներսիսյան Ազատ Արկադիի 95. Չաթոյան Արման Նադրի 96. Պարունակյան Արտյոմ 97. Պետրոսյան Սոկրատ 98. Պետրոսյան Նորիկ Արամի 99. Պետրոսյան Արամ Կամոյի 2003թ. 100. Պետրոսյան Նշան 101. Պողոսյան Միքայել Գարիկի 102. Պողոսյան Ռուբեն Աղաբեկի 2003թ. 103. Սաֆարյան Հենրիկ Արայի 2003թ. 104. Սարգսյան Էդմոն 105. Սարգսյան Սարգիս 106. Սարգսյան Գագիկ 107. Սարգսյան Հրաչ 2003թ. 108. Սարգսյան Վալերի Սամվելի 1978թ. 109. Սարգսյան Վահագն 110. Սարգսյան Կարեն Համլետի 111. Սարիբեկյան Տարոն 112. Սահարյան Սամվել Անդրանիկի 2002թ. 113. Սահակյան Նարեկ Հովհաննեսի 114. Ստեփանյան Սերյոժա Դավիթի 115. Ստեփանյան Արգիշտ 116. Սայադյան Կարեն 117. Սիանոսյան Էդուարդ Արմենի 118. Սիմոնյան Տարոն Խաչատուրի (կապիտան) 119. Վարդանյան Գոռ Ռոբերտի 120. Վարդանյան Լեւոն 121. Վարդանյան Արսեն 122. Տեր-Առաքելյան Տիգրան Անդրանիկի 123. Քարամյան ԱրմենԱվելին11:2710.10.22 -
ՔաղաքականԿապանում հյուպատոսության բացումը կամրապնդի հայ-իրանական համագործակցությունը․ Իրանի ԱԳ նախարարԿապանում Իրանի հյուպատոսության բացումը նպատակ ունի նոր խթան հաղորդել հայ-իրանական հարաբերություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին իրանական Icana լրատվական գործակալությանն ասել է Իրանի արտգործնախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը։ «Այս քայլը, որը կօգնի ամրապնդել Հյուսիս-Հարավ տրանզիտային ճանապարհը, իրականացվել է երկու երկրի միջև՝ մասնավորապես տնտեսական ոլորտում համագործակցությունը զարգացնելու ու ամրապնդելու նպատակով։ Իրանի հյուպատոսն արդեն սկսել է գործունեությունը Կապանում»,- ասել է նա՝ հավելելով, որ Կապանում հյուպատոսության հիմնմամբ «ականատեսն ենք լինելու Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը»։Ավելին11:2510.10.22 -
Շոու բիզնես«Նրանց հետ շփումը վախեցնում է»․ Ալլա Պուգաչովայի նախկին աշխատակցուհին՝ երգչուհու երեխաների մասինրգչուհի Ալլա Պուգաչովայի նախկին տնային տնտեսուհի Լյուդմիլա Դորոդնովան պատմել է արտիստի և Մաքսիմ Գալկինի երեխաների՝ 9-ամյա Ելիզավետայի և Գարիի մասին՝ նշելով, որ նրանց հետ շփումը երբեմն վախեցնում էԱվելին11:1710.10.22 -
ՔաղաքականՄենք՝ որպես ազգ և պետություն, կանգնած ենք գոյութենական վտանգների ու մարտահրավերների առջև․ Վարդան ՈսկանյանՎարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Մեզանում շատերը, ցավոք, դեռ չեն գիտակցել, կամ միգուցե չեն ցանկանում գիտակցել, որ Հայաստանում և նրա շուրջ տեղի են ունեցել արմատական փոփոխություններ։ Հայաստանի և Արցախի հանրապետությունների տարածքի խոշոր հատվածներ բռնազավթված են թշնամու կողմից, լրջորեն խաթարված և կազմաքանդված է մեր անվտանգային համակարգը, մենք՝ որպես ազգ և պետություն, կանգնած ենք գոյութենական վտանգների ու մարտահրավերների առջև և այլն։ Հետևաբար, նախկինի պես փողոցում պայմանական ծխուկ («բիչոկ») գցելու դեմ պայքարելու «օրակարգերը» այլևս ոչ մի հայաստանցի և հայ տրամաբանող անհատի ու խմբի չեն կարող նույնիսկ դույզն-ինչ հետաքրքիր լինել։ Նման շփոթեցնող «խոսույթներն», ըստ իս, արգահատելի են և վնասակար, որովհետև դրանցով մեր ուշադրությունը փորձ է կատարվում շեղել նաև միգուցե հենց այս պահին ինչ-որ պիզծ բռնազավթչի՝ մեր իսկ սրբազան հողում մեր իսկ սրբի կամ նահատակի գերեզմանի վրա ծխուկ հանգցնելուց կամ թքելուց։ #չՀայաստանըԱվելին11:1210.10.22 -
Գորիս-Սիսիան ավտոճանապարհին մառախուղ էԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին11:1010.10.22 -
Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է․ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմինԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, պնդելով, թե իբր հոկտեմբերի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, էական միջադեպեր չեն արձանագրվել:Ավելին11:0610.10.22 -
ՀասարակականԿդադարեցվի Երևանի և մարզերի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-17:00 Միրաքյան, Սարգսյան փողոցներ, Աջափնյակի թաղապետարան, Սեբաստիա փ. 24/2, 30ա, 30բ, 24/1 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Արեշ 2փ. 1-30; 4փ. 1-46 սեփական տներ, Մուրացան փ. 130-138 (զույգ) սեփական տներ, Բագրատունյաց պող․ 8, 10, Արտաշիսյան փ․ 71, 73, Չեխովի փ․ 56 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նար-Դոս փ. 132-150 սեփական տներ, Չարենց փ. 2-րդ նրբ. 32/3, 32/28 շենքեր, Սարի Թաղի 6-րդ շարքի 158-182 սեփական տների բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հր. Քոչար փ. 13 շենք, Խաչատրյան փ. 16/1-20/4 սեփական տներ, Կոմիտասի պող. 47/1 շենքեր, Քանաքեռ ՀԷԿ թաղ. 1, 2/1, 2/2, 4, 7, 8, 8Ա, 9, 99, 224, Շրջանցիկ թունել փ. 8 շենքեր, Քանաքեռ ՀԷԿ թաղ. 1-41բ, Ղափանցյան փ. 11, 9/16, 22/5, 333 սեփական տներ, Ծարավ Աղբյուր փ. 15-52, Քանաքեռ 9փ. 2-40/1, 10փ․1-14/1 սեփական տներ, Կոտայքի մարզի՝ 10։30-14։00 Ծաղկաձոր քաղաք մասնակի, սպորտհամալիր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 14։00-17։00 Ծաղկաձոր քաղաք մասնակի, Մաքրավանի ամառանոցներ, արևային կայան, 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղաշեն, Կոտայք և Պտղնի գյուղեր մասնակի, Գեղարքունիքի մարզի՝ 09։30–10:00 Ձորագյուղ գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 10։30-16։30 Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց, Ճեմարան, Առագաստանավային բազա, «Գրողների միության տուն», «Կարեն», «Կարինե Հարությունյան», «Ռաֆֆի և Սերինե», «Ատլանտ Ինվեստ», «Արաս Կոնտրակտ», «Մոսկվա-1», «Հրանտ և Էդվարդ» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լիճք և Ներքին Գետաշեն գյուղերն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի մարզի՝ 11:00-17:00 Անիի տարածաշրջան՝ Սարակապ գյուղի հին գյուղ թաղամաս, Մարալիկ քաղաք՝ կենտրոնական մաս, Դատարանի շենք, համայնքապետարանի շենք, կապի հանգույց և հարակից տարածքներ, Ձորակապ գյուղ, Աշոցքի տարածաշրջան՝ Սարապատ գյուղ, Լոռու մարզի` 11:00-17:00 Վանաձոր քաղաք՝ Սարի Թաղ, Դարպաս գյուղ, Տավուշի մարզի` 12:00-13:30 Դիլիջան քաղաք` Հակոբջանյան փողոց: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:Ավելին11:0210.10.22 -
ՔաղաքականԻնչպես ծնվեց հրեշը․ Անդրանիկ Թևանյանի գրառումըԱնդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Նրանք, ովքեր ժամանակին կողմ էին «Արցախն Ադրբեջանին հանձնենք ու լավ/խաղաղ ապրենք» բանաձևին, այժմ ուզում են լավ/խաղաղ ապրել՝ Սյունիքն Ադրբեջանին հանձնելով․ Նիկոլի հենարանը սրանք են։ Առայժմ լուռ են համաձայնության եկել վերջին բանաձևի շուրջ, բայց շուտով բարձր կգոռան այդ մասին։ Ու այդպես լավ/խաղաղ ապրելով կհասնեն մինչև Երևան, Գյումրի, Վանաձոր ․․․ Էս անբարոյականները 3 տարի առաջ ասում էին «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», իսկ հիմա ասում են, թե Հայաստանն այլևս հնարավորություն չունի ապահովել արցախահայության անվտանգությունը և ձեռքերը լվանում են Արցախից։ Հիմա արդեն սկսել են Սյունիքի հանձնման անոնսը տալ, քանզի կոկորդ են պատռում «Սյունիքը Հայաստան է, և վե՛րջ» թեմայով։ Այս ամենի գնահատականը տալիս պետք է մինչև վերջ ազնիվ լինել։ Եթե մեր ժողովրդի մի մասն ինքնաոչնչացնող մտածելակերպ ունի և գնում է այս ստահակների հետևից, ապա դրա մեղավորը քաղաքական վերնախավն է։ Եթե ժամանակին կոշտ պայքար մղած լինեին հակապետական կոդերի դեմ ու ժողովրդին չօտարեին պետությունից, ապա նիկոլները ոչ միայն չէին լինի ու չէին հայտնվի պետության գլխին, այլ նրանց բարև տալն անգամ ամոթ կլիներ։ Նիկոլին ու իր նմաններին ծնել ու սնել է մեր քաղաքական հիվանդ ու կեղտոտ համակարգը։ «Նիկոլ Փաշինյան» երևույթը մեր քաղաքական համակարգի այլասերվածության, փտածության, անբարոյականության վկայությունն է։Ավելին10:5510.10.22 -
ՀասարակականՓրկարարները բացել են փակ դռներըՀոկտեմբերի 7-10-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 33 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Սյունիքի մարզի Կապան, Շիրակի մարզի Գյումրի, Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի քաղաքներում, Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:Ավելին10:4710.10.22 -
ԱշխարհԿինը շարունակել է մահացած մոր ավանդույթը և շահել է 108 հազար ռուբլիԱնգլիական Հալիֆաքս քաղաքի (Արևմտյան Յորքշիր) բնակչուհին իր մահացած մոր թվերի շնորհիվ ջեքփոթ է շահել և քիչ է մնացել կորցնի այն՝ պատահաբար դեն նետելով տոմսը։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։ 44-ամյա Քելլի Ֆերթ Քերոլի մայրը ամեն շաբաթ վիճակախաղ էր խաղում մինչև մահը՝ 65 տարեկան հասակը։ Մոր մահից երկու ամիս անց Ֆերթը դասավորում էր իր բնակարանը և գտնում մի բացիկ, որի վրա, ըստ մոր, գրված էին երջանիկ համարները։ Դուստրը որոշում է շարունակել մոր ավանդույթը և գալիք խաղարկությունների երկու տոմս է գնում, որտեղ մուտքագրում է այդ համարները։ Երբ առաջին խաղարկությունը չի համապատասխանում շահած թվերին, նա ճմռթում է տոմսն ու դեն նետում։ Սակայն հաջորդ փուլի արդյունքում հաջողակ թվերն են դուրս գալիս։ Ֆերթին ստանում է երկու մրցանակ՝ 800 ֆունտ (54,1 հազար ռուբլի): Ընդհանուր առմամբ կինը շահում է 1,6 հազար ֆունտ: «Ես պարզապես աղբը նետել էի ղբարկղը։ Ուստի ես դուրս վազեցի և սկսեցի փնտրել աղբարկղերի մեջ, մինչև գտա տոմսերը։ Բարեբախտաբար, շտրիխ կոդը չի վնասվել»,- ասել է բրիտանացին: Ֆերթը իր պատառոտված տոմսերը տարել է խանութ, որտեղ գանձապահը օգնել է նրան հավաքել դրանք պատառոտված կտորներից, այնուհետև նրան է տվել շահումները: Գումարը կինը ծախսել է Բլեքփուլ քաղաք ընտանեկան ճանապարհորդության վրա։ Նա կարծում է, որ իր մայրը ուրախ կլիներ իմանալ, որ իր թվերը ուրախություն են պատճառել: «Մայրիկը սիրում էր Բլեքփուլը: Սա նրա համար շատ բան կնշանակեր, որ նրա համարներն օգնեցին մեզ ստեղծել հատուկ հիշողություններ: Մայրս իմ լավագույն ընկերուհին էր: Ես կարոտում եմ նրան ամեն օր և չեմ հավատս չի գալիս, որ նրա թվերն ինձ հաջողություն բերեցին»,- ընդգծել է բրիտանացին։Ավելին10:4010.10.22 -
ՀասարակականՓրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումիցՀոկտեմբերի 9-ին, ժամը 15:50-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն-Ազատաշեն ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները «Mercedes-Benz» (վարորդ` Ա․ Ա․), «Audi» (վարորդ` Ա. Պ.), «BMW» (վարորդ` Զ. Վ.), «Kia Ceed» (վարորդ` Գ․ Ս․), «Toyota RAV4» (վարորդ` Ա. Հ.), «Nissan March» (վարորդ` Մ. Մ.), «Toyota Camry» (վարորդ` Դ. Ղ.) մակնիշների ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից:Ավելին10:3210.10.22 -
ՀասարակականԱնձրև, ամպրոպ և օդի ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումըՀանրապետության տարածքում hոկտեմբերի 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-12-ի գիշերը աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով: Երևան քաղաքում hոկտեմբերի 10-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում մինչև 15-18 մ/վ արագությամբ: Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակԱվելին10:2510.10.22 -
ՔաղաքականՆույն կերպ էլ վաղը ադրբեջանցիները կարող են փորձել որևէ այլ երկրից այդպիսի մի զահրումար մտցնել Հայաստան և պայթեցնել․ ՎրթանեսյանԿարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Եթե (!) պայթուցիկով բարձած բեռնատարն իսկապես անարգել մտել է Հայաստան ու հետո անարգել էլ դուրս է եկել երկրից, նշանակում է, որ Հայաստանի ներսում գործում է ուկրաինական կամ ուկրաինացիներին դաշնակից որևէ երկրի հետախուզական ցանց։ Նախ՝ որովհետև դժվար թե նման բեռը մտցնեին Հայաստան առանց ամբողջ ճանապարհին աննկատ ուղեկցության, թողնելով բեռը միայն ամենից բեխաբար (կամ նույնիսկ ոչ բեխաբար) վարորդի հույսին։ [«Ադամանդե ձեռքը» կատակերգությունը չի, էլի]։ Երկրորդը՝ որովհետև դժվար թե յաբախտի թողնեին Հայաստանի մաքսայինով անցնելու, այսինքն կա հավանականություն, որ այդ անցկացնելն էլ է կազմակերպվել ուկրաինացիների կամ իրենց որոշ դաշնակիցների կողմից։ Ամեն դեպքում, Հայաստանում անմիջապես պիտի քննություն սկսվի՝ մաքսայինով, կասկածելի ելումուտ արածներով, նրանց հետ շփումներ ունեցողներով և այլն, և այլն։ Կրկնում եմ, ԵԹԵ իսկապես Հայաստանով անցնելիս պայթուցիկն արդեն դրած է եղել։ Որովհետև նույն կերպ էլ վաղը ադրբեջանցիները կարող են փորձել Բուլղարիայից կամ որևէ այլ երկրից այդպիսի մի զահրումար մտցնել Հայաստան և պայթեցնել արդեն մեր մոտ։Ավելին10:1710.10.22 -
Այրվել է Էջմիածնի բնակչի տան տանիքըՀոկտեմբերի 10-ին, ժամը 06:39-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Ղուկասյան փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ղուկասյան փողոցի տներից մեկի տանիքում և խորդանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:07-ին: Այրվել են խորդանոցը (մոտ 20 քմ) և տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 10 քմ):Ավելին10:1010.10.22 -
ՔաղաքականԻնչո՞ւ կանոնավոր զորքերի վրա մարտական խնդիր չի դրվում և առաջնահերթությունը տրվում է կամավորականին․ ԱբրահամյանԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո առաջնագիծն ակնհայտորեն ուժեղացնելու՝ լրացուցիչ ուժերով համալրելու խնդիր առաջացավ։ Այդ խնդիրը մի մասով լուծվեց օգոստոսի եռամսյա և հոկտեմբերի երկամսյա հավաքների զորակոչվածների ուժերով, ինչպես նաև՝ աշխարհազորի ու կամավորների ներգրավմամբ։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ, չնայած ստեղծված ծանր իրադրությանը, երբ ՀՀ ինքնիշխան տարածքը տարբեր ուղղություններով մինչև 7.5 կմ խորությամբ ճեղքման էր ենթարկվել և թվում էր, թե բոլոր ռեզերվային ուժերը առաջնագծի տարբեր խորություններով տեղակայվել էին, պարզվում է` Ոստիկանության զորքերի զորամասերը որևէ ձևով մասնակցություն չեն ցուցաբերում։ Ոստիկանության զորքերի մասին օրենքը սահմանում է, որ զորքերի խնդիրներից է նաև ՀՀ պաշտպանությանը մասնակցելը։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ ԿԱՆՈՆԱՎՈՐ զորքերի վրա մարտական խնդիր չի դրվում սահմանագծի որևէ ուղղությամբ և առաջնահերթությունը տրվում է կամավորականին կամ ուսումնավարժական հավաքի մասնակիցներին։ Սա այն դեպքում, երբ և՛ 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների, և թե՛ 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ (որոշ վերապահումներով), Ոստիկանության զորքերը մասնակցություն են ունեցել։ Հասկանալի է, որ այս իշխանության համար ոստիկանությունը՝ հատկապես զորքերն ու հատուկ նշանակության ստորաբաժանումները, մահակի դեր ունեն, սակայն դրանք սահմանին չեն կիրառվում նույնիսկ այն ժամանակ, երբ թշնամին ճեղքում է իրականացնում։ Սրանց համար միևնույն է, թե որքան տարածք կկազմի ՀՀ-ն, քանի անգամ և որ ուղղություններով ագրեսիայի կենթարկվի, կարևորը իրենց աթոռները պահեն, ծառայողական մեքենան սարքին լինի, իսկ պարգևավճարները չպակասեն»։Ավելին10:0210.10.22 -
ԻրավականԼիահույս եմ, որ այս անգամ դատավոր Ֆարխոյանը կկարողանա հաղթահարել իր նկատմամբ առկա ճնշումները. փաստաբանՓաստաբան Բենիկ Գալստյանը գրում է. «Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16:00-ին Երևան քաղաքի դատարանի «Կենտրոն» նստավայրում շարունակվելու է Գերասիմ Վարդանյանի գործով դատական քննությունը։ Այս նիստին դատարանը քննության է առնելու նաև Գերասիմի խափանման միջոցի հարցը։ Լիահույս եմ, որ այս անգամ դատավոր Ֆարխոյանը կկարողանա հաղթահարել իր նկատմամբ առկա ճնշումները և որոշում կկայացնի ազատ արձակել Գերասին, ով դեռևս մայիսի 12-ից առանց որևէ իրավական հիմքի և օրենքի ուղղակի խախտմամբ գտնվում է անազատության մեջ։ Ցանկանում եմ կոչով դիմել Գերասի բոլոր գաղափարակից ընկերներին, ինչպես նաև այն անձանց, ում համար միևնույն չէ մեր երկրում ստեղծված իրավիճակը։ Հարգելի հայրենակիցներ, ես վստահ եմ, որ դուք առնվազն դատարանի մոտ Ձեր ներկայությամբ կարող եք հայտնի շրջանակների համար պարզորոշ դարձնել, որ մեր երկրում քիչ չեն այն մարդիկ, ում համար անընդունելի է, որ անձը կարող է կալանքի տակ գտնվել միմիայն այն պատճառով, որ նրա գաղափարները հակադրվում են օրվա իշխանությունների ընտրած հակահայկական քաղաքականությանը։ Հիշեք, որ Գերասի տեղ կարող է լինել ձեզանից յուրաքանչյուրը»։Ավելին09:5510.10.22