Լրահոս

2022-10-17
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վահան Քերոբյանը արձակուրդ կմեկնի
    ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 24-28-ը ներառյալ կլինի արձակուրդում։ Այդ ընթացաքում նրան կփոխարինի ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
    15:22
    17.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանում կգործարկվի իրանական ավտոմեքենաների արտադրության հոսքագիծ
    Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարը հայտարարել է Հայաստանում իրանական ավտոմեքենաների արտադրության գիծ հիմնելու մասին՝ նպատակ ունենալով մեքենաներն արտահանել ԵԱՏՄ երկրներ։ Այս մասին տեղեկացնում է ParsToday-ը։ Ալիռեզա Փեյման Փաքն ասել է, որ իրանցի ավտոարտադրողը և Հայաստանից ներդրողը հայտարարել են Հայաստանում մեքենաներ արտադրելու իրենց պատրաստակամության մասին, և ՀՀ էկոնոմիկայի և Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարությունները հետամուտ են այդ հարցին: Փեյման Փաքը հայտարարել է, որ Հայաստանի հետ ավտոմոբիլային համագործակցության ոլորտում փոխանակում տեղի չի ունենում և հայ գործարարներն Իրանից գնված մեքենաները վաճառում են ներքին շուկայում։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ենթահող կա՞ Հայաստանի հետ ապրանքափոխանակում իրականացնելու համար, Փեյման Փաքն ասել է. «Այս պահին փոխանակվում են գազը և էլեկտրաէներգիան և Հայաստանը քայլեր է ձեռնարկում այլ ապրանքների փոխանկման հնարավորւթյուն ապահովելու համար»:
    15:15
    17.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադա կամուրջը արդեն բաց է
    Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադա կամուրջը այժմ բաց է և գործում է. ավարտվել են կամուրջի վերանորոգման աշխատանքները։ Այս մասին գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Հիշեցնենք, որ վերանորոգման աշխատանքների հրատապությունը առաջնային էր, քանի որ վթարված էին կամուրջի 2 դեֆորմացիոն կարերը, որի հետևանքով հեծանները և ամբողջ հարթակը վնասվել էին։ Նման վթարային իրավիճակը կարող էր հանգեցնել փլուզման: «Այսպիսով, վերանորգման աշխատանքների արդյունքում իրականցվեցին ջրամեկուսացման, բետոնացման և ամրացման աշխատանքեր, նոր տեսք հաղորդվեց կամուրջի եզրաքարերին: Կամուրջների շահագործումը երկարացնելու և պիտանելիության հետ կապված խնդիրներից խուսափելու համար քաղաքի կամուրջները այսուհետ ավելի հրատապ և նպատակային սպասարկման կենթարկվեն։ Ենթակառուցվածների վիճակը և սպասարկումը բարելավելու համար առկա և հետագա ծրագրերում աշխատանքները կիրականացվեն նոր մոտեցումներով՝ ավելի մեծ ուշադրություն կդարձնենք աշխատանքների պլանավորման ժամկետներին՝ խցանումներից հնարավորինս խուսափելու համար»,- գրել է Ավինյանը։
    15:07
    17.10.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Թիրախային հարվածներ՝ Կիևին, օդային տագնապ՝ Օդեսայում. ռուսական Բելգորոդը հրետակոծվում է
    Կիևի իշխանությունները հայտնում են, որ Ռուսաստանը թիրախային հարվածներ է հասցնում մայրաքաղաքի ենթակառուցվածքներին: Կիևի քաղաքապետի խոսքով՝ ռմբակոծվում է նաև Շևենկովայի շրջանը: Կլիչկոն հորդորել է բնակիչներին մնալ ապաստարաններում: Օդային տագնապ է միացել նաև Օդեսայում: Իսկ ուկրաինական բանակը շարունակել է հրետակոծել Ռուսաստանի Բելգորոդի շրջանը:
    15:00
    17.10.22
    Ավելին
  • Քաղաքական
    Թուրքերին ցավակցում է Երևանը. Թուրքիան շնորհակալություն է հայտնում
    Պաշտոնական Երևանը ցավակցել է թուրքերին՝ ածխահանքում տեղի ունեցած պայթյունի 41 զոհերի համար: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը թվիթել է. «Անկեղծ ցավակցություններս Բարթինի ածխահանքի միջադեպի բոլոր զոհերի հարազատներին: Շուտափույթ ապաքինում վիրավորներին»: Միրզոյանին թվիթերում պատասխանել է թուրք գործընկերը: Մևլյութ Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել նախարարին «անկեղծ ցավակցական ուղերձի համար»:
    14:52
    17.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամները ներկայացրել են առաքելության հիմնական նպատակներն ու խնդիրները
    Հոկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին: Պաշտպանության նախարարը ողջունել է առաքելության այցը Հայաստան, հայտնել առաքելության հետ համագործակցելու և առաքելությանն աջակցելու պատրաստակամություն: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարին են ներկայացվել առաքելության հիմնական նպատակներն ու խնդիրները: Զրուցակիցները քննարկել են առաքելության գործունեության տեխնիկական և կազմակերպչական հարցեր:
    14:47
    17.10.22
    Ավելին
  • Արցախ
    Արցախի նախագահը երևանյան հանդիպումների մանրամասները կներկայացնի Ստեփանակերտում
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Ստեփանակերտ: Հարությունյանի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը քիչ առաջ հայտնել է, որ առաջիկա օրերին սպասվում են մի շարք հանդիպումներ և քննարկումներ, որոնց շրջանակներում կներկայացվեն Հայաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած հանդիպումների մանրամասները։
    14:45
    17.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Արաբկիր» բժշկական կենտրոնում 6-ամյա տղա է մահացել
    Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Արագածավան գյուղի բնակիչ 6-ամյա Անդրանիկ Խալաթյանը։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/17/1224571/
    14:41
    17.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Վրաստանի նախագահը հնարավոր Է համարել այցագրային ռեժիմի սահմանումը ռուսաստանցիների համար
    Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հնարավոր Է համարել, որ երկրի իշխանությունները կարող են այցագրային ռեժիմի սահմանել Ռուսաստանի քաղաքացիների համար: Այս կապակցությամբ որոշումը պետք Է ընդունի Վրաստանի կառավարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավելի վաղ Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները եւ մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ կոչ են արել իշխանություններին՝ այցագրային ռեժիմ սահմանել Ռուսաստանի քաղաքացիների համար՝ երկրում նրանց գտնվելու ժամանակը մինչեւ երեք ամիս սահմանափակելու համար: Վրաստանը ՌԴ-ի հետ անայցագիր ռեժիմ Է սահմանել 2012 թվականին: «ՌԴ-ի այն քաղաքացիները, որոնք հայտնվել են Վրաստանում, սադրանք Է, չեմ կարող ասել, որ դա վտանգ Է, բայց դա հստակ մարտահրավեր Է: Հնարավոր Է՝ հարկավոր կլինի խոսել նաեւ ՌԴ քաղաքացիների համար այցագրերի մասին, քանի որ այժմ ամեն բան բավականին լիբերալ Է, այդ որոշումը պետք Է ընդունի Վրաստանի կառավարությունը՝ հասարակության հետ միասին»,-Զուրաբիշվիլին հայտարարել Է Քիշնեւում տեղի ունեցած ճեպազրույցում: Նրա խոսքով՝ Վրաստան են ժամանում ինչպես երկրի նախկին քաղաքացիներ, այնպես Էլ Ռուսաստանի քաղաքացիներ: Նա ընդգծել Է, որ երկրի իշխանությունները կիրառում են հսկողության բոլոր մեխանիզմները, որպեսզի ոչ մի վտանգ չլինի տեղի բնակիչների համար: Ավելի վաղ Վրաստանի ՆԳ նախարարությունը հաղորդել Է, որ սեպտեմբերի 17-ից մինչեւ 26-ը Ռուսաստանից Վրաստան են ժամանել շուրջ 78 հազար ռուսաստանցիներ, իսկ մեկնել են ավելի քան 62 հազարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    14:39
    17.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կարելի ա սգալ, բայց նրա համար, որ ԱԺ-ում Թորոսյան Արսենի պես պատգամավոր կա. Ռոբերտ Հայրապետյան
    Իրավապաշտպան Ռոբերտ Հայրապետյանը գրում է. Կարելի ա սգալ, բայց նրա համար, որ ԱԺ-ում Թորոսյան Արսենի պես պատգամավոր կա: Կարելիա սգալ նաև նրա համար, որ Թորոսյան Արսենի քաղաքական կնքահոր ու իր սիրելի թուրք ժողովրդի ձեռքով 2 տարի առաջ մի ողջ 2000ականների սերունդ մորթվեց: Ու պարտադիր սգալ նաև նրա համար, որ թուրքի կողմից ցեղասպանված ժողովուրդը Արսենա ընտրել, ով Արցախի անկախության ճանաչման շանս չի տեսնում: Արսեն, իսկ քո շրջապատում սգում ե՞ն, որ դու էդ աստիճան վիժմունք ես:
    14:37
    17.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մեսրոպ Մակյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր
    ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հոկտեմբերի 17-ի հրամանագրով դատավոր Մեսրոպ Մակյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր: Նշենք, որ Մեսրոպ Մակյանը 2013 թվականից եղել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
    14:32
    17.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են Ford Mustang մակնիշի և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները․ կան վիրավորներ
    Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանում Եղվարդի խճուղու «Օլիմպավանի» հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Արթուր Սարգսյանի վարած Ford Mustang մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 66-ամյա Աշոտ Սարգսյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/17/1224570/
    14:30
    17.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երևանը Բաքվին առաջարկել է սահմանին անցակետեր բացելու անիրատեսական տարբերակներ. Ադրբեջանի ԱԳՆ
    Երեւանը պետք է հրաժարվի Զանգեզուրի միջանցքի հետ կապված պատճառաբանություններից։ Այս մասին հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում ՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այսօրվա հրապարակմանը։ «Հայաստանը պետք է դադարեցնի խուսափել 2020 թվականի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ ամրագրված իր պարտավորություններից», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան թվիթերյան միկրոբլոգում գրել էր, որ Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետերի բացման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծ մի քանի ամիս է՝ պաշտոնապես շրջանառության մեջ է։ «Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»,-գրել էր Փաշինյանը:
    14:22
    17.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Գրիպի պատվաստանյութն առկա է առաջնային օղակում. Անահիտ Ավանեսյան
    Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. Այսօր առողջապահության նախարարության թիմով պատվաստվեցինք գրիպի դեմ` սեզոնային ակտիվության շրջանում պաշտպանված լինելու համար: Գրիպի պատվաստանյութն առկա է առաջնային օղակում. կարող եք պատվաստվել անկախ կցագրման փաստից։ Պատվաստանյութը հասանելի է նաև շարժական պատվաստումային կետում։ Ի դեպ, մասնագետներն ասում են, որ COVID-19-ի և գրիպի պատվաստումները կարելի է զուգակցել։
    14:15
    17.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Չինաստանը ցանկանում է տնտեսության արագ տեմպերով աճից անցում կատարել որակական աճի
    Չինաստանը նախորդ տարիներին բոլոր ջանքերը գործադրել է տնտեսության արագ աճի համար․ այժմ երկրի համար կարևոր առաջնահերթություն է տնտեսության որակական աճի ապահովումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Չինաստանի Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարի շրջանակներում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ազգային զարգացման և բարեփոխումների հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Չժաո Չենսին: «Կայունություն ապահովելու ու առաջընթաց ունենալու սկզբունքով առաջնորդվելով` Չինաստանը բոլոր ջանքերը գործադրեց բարգավաճ երկիր ու բարեկեցիկ հասարակություն ունենալու նպատակին հասնելու համար։ Այդ նպատակին հասնելու համար կիրառվել է զարգացման նոր փիլիսոփայություն: Չինաստանը պատմական ձեռքբերումներ է գրանցել տնտեսական և սոցիալական զարգացում ապահովելու ուղղությամբ, որոնք իրականացվել են լրջագույն փոփոխությունների միջոցով»,- ասաց Չժաո Չենսին: Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչը փաստեց, որ Չինաստանի ՀՆԱ-ն 2021 թվականին հասել է 114,4 տրիլիոն յուանի՝ 2012 թվականի 53,9 տրլն յուանի դիմաց, իսկ Չինաստանի ՀՆԱ-ի մասնաբաժինը համաշխարհային ՀՆԱ-ում աճել է 11,3%-ից մինչև 18,5%, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 6300 ԱՄՆ դոլարից հասել է 12.551 ԱՄՆ դոլարի: «Խոշոր արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը պահպանել է կայունության ֆոնը՝ մնալով աշխարհում առաջատար դիրքերում: Չինաստանը եղել է համաշխարհային տնտեսական աճի ամենամեծ շարժիչ ուժը։ Միևնույն ժամանակ, մենք աշխատել ենք մարդկանց բարեկեցությունը շարունակաբար բարելավելու ուղղությամբ»,-ասաց նա: Նախորդ 10 տարիների ընթացքում Չինաստանը հասել է պատմական արդյունքի` դուրս գալով ծայրահեղ աղքատությունից․ երկիրը ստեղծել է աշխարհի ամենամեծ սոցիալական ապահովության համակարգը։ Չժաո Չենսի խոսքով` Չինաստանի և Կոմունիստական կուսակցության առաջնորդ Սի Ծինփինի տեսակետը զարգացման մարդակենտրոն փիլիսոփայությունն է, ինչպես նաև տնտեսության արագ աճից որակական աճի անցնելն է: Ըստ նրա՝ Կոմկուսի 20-րդ համագումարի ընթացքում Չինաստանի ղեկավարի ներկայացված տնտեսական աճի ծրագիրը ծավալուն, խորը և հարուստ բովանդակություն ունի, որտեղ ներկայացված են տնտեսական աճի խթանները, ժամանակակից սոցիալիստական պետություն ունենալու ճանապարհները: «Այժմ Չինաստանը սկսում է երկրորդ հարյուրամյակի ճանապարհորդությունը: Հիմա, առավել քան երբևէ, մենք մոտ ենք ազգային վերածննդին և վստահ ենք դրանում: Այս հարցում մեզ առաջնորդում է Կոմունիստական կուսակցությունը՝ իր ուժեղ ղեկավարությամբ»,-ասաց նա:
    14:14
    17.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կա՞ դատավոր, որ իմ ասածները չանի. Փաշինյանը կնախագահի դատաիրավական բարեփոխումների ռազմավարության խորհուրդը
    Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման մշտադիտարկման խորհուրդ ձևավորելու, խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1133-Լ որոշման N 1 հավելվածի II բաժինը՝ Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի իրականացման ընթացքի համակարգմանը, մշտադիտարկմանը և գնահատմանն աջակցելու նպատակով ձևավորել Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման մշտադիտարկման խորհուրդ (այսուհետ` Մշտադիտարկման խորհուրդ): Հաստատել Մշտադիտարկման խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,- ասված է վարչապետի որոշման մեջ: Մշտադիտարկման խորհրդի նախագահն է ՀՀ վարչապետը:
    14:07
    17.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու և խորացնելու Նորվեգիայի հետ հարաբերությունները բազմակողմ ձևաչափերում. ԱԳՆ
    Հոկտեմբերի 18-ին աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտը: Այցի շրջանակներում Նորվեգիայի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետի, ՀՀ ԱԺ նախագահի և ՀՀ ԱԳ նախարարի հետ: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ այցը նպատակ ունի խթանելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ուսումնասիրելու առկա ներուժի առավել արդյունավետ իրացման հնարավորությունները: Նորվեգիան Հյուսիսային Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից է, և Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու և խորացնելու վերջինիս հետ հարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։ Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Նորվեգիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունիսի 5-ին: 2021թ․ հոկտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելեն Սանդ Անդրեսենն (նստավայրը՝ Թբիլիսի) իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։ 2018թ. հոկտեմբերի 25-ին Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Արզումանյանն (նստավայրը՝ Ստոկհոլմ) իր հավատարմագրերն է հանձնել Նորվեգիայի թագավոր Հարալդ Հինգերորդին: 2001թ. ապրիլին Թիմոթի Դեյվիդ Սթրեյթը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության պատվավոր հյուպատոս: Երկկողմ հարաբերություններ Երկու երկրների արտաքին գործերի գերատեսչությունների միջև պարբերաբար տեղի են ունենում քաղաքական խորհրդակցություններ, որոնցից վերջինը կայացել է 2022թ․ հունիսին Օսլոյում։ Նորվեգիան, հանդիսանալով Եվրոպայի խորհրդի կարևորագույն դոնորներից, ՀՀ-ԵԽ 2019-2022թ. Գործողությունների ծրագրի ամենամեծ երկկողմ կամավոր հատկացում կատարած երկիրն է։ Հայ-նորվեգական քաղաքական երկխոսությունում առկա է դրական դինամիկա: Բարձրաստիճան մակարդակով հանդիպումներից վերջինը տեղի է ունեցել 2022թ․ մայիսի 20-ին Թուրինում` ԵԽ 132-րդ նախարարական նստաշրջանի շրջանակներում` Հայաստանի և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարների մակարդակով: 2022թ․ առաջին կիսամյակում Հայաստանի և Նորվեգիայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 16 մլն ԱՄՆ դոլար։ Իսկ 2021թ.-ին երկկողմ առևտրաշրջանառությունը կազմել է 2.7 մլն ԱՄՆ դոլար: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Նորվեգիայի միջև ստորագրվել է 5 փաստաթուղթ:
    14:02
    17.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի
    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի «Է» թաղամասի առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն`Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն`Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ գյուղի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն` Սյունիքի մարզի Կապան համայնքի Բարաբաթում թաղամասի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն` Արարատի մարզի Սիսավան գյուղի գազասպառողների գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
    14:00
    17.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գրանցվել է 434 դեպք, որից 153-ը՝ արտակարգ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը
    Հոկտեմբերի 10-16-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 434 դեպք, որից 153-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 74 հրդեհի, 8 փլուզման, 7 ինքնասպանության փորձի դեպք, 55 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 168 կենցաղային կանչ. տուժել է 98 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 4 մահ: Արձանագրվել է թունավորման 12 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 8 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 8 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 8 տրանսպորտային միջոց:
    13:52
    17.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Շուկան թողել են ինքնահոսի ու կարծում են, թե դրանով գները կինքնակարգավորվեն
    168.am-ը գրում է․ Գնաճը Հայաստանում կրկին սկսել է արագանալ։ Մի պահ թվում էր, թե տեմպն ընկնում է, մեկ-երկու ամիս նույնիսկ դանդաղեց, բայց հիմա վերստին ավելանում է։ Օգոստոսին 12-ամսյա գնաճը կազմեց 9,1 տոկոս։ Արդեն սեպտեմբերին դարձավ 9,9 տոկոս։ Գնաճի տեմպն ավելի բարձր է սննդամթերքի շուկայում։ Օգոստոսին այն 12,5 տոկոս էր, սեպտեմբերին հասավ 13,7 տոկոսի։ Սեպտեմբերի 13,7 տոկոսանոց գնաճը տեղի է ունեցել անցած տարվա 15,4 տոկոս գնաճի ֆոնին։ Երկու տարվա կտրվածքով սննդամթերքի շուկան Հայաստանում էապես թանկացել է։ Այս թվերի անգամ պարզ գումարումը ցույց է տալիս, որ այդ ընթացքում սննդամթերքի գնաճը հասնում է 29,1 տոկոսի։ Իսկ եթե հաշվի առնենք, որ այս տարվա գնաճը եղել է նախորդ տարվա 15,4 տոկոսի վրա, ապա թանկացման տեմպն անհամեմատ ավելի բարձր կլինի։ Գնաճը մեղմելու Կենտրոնական բանկի քայլերն առայժմ ցանկալի արդյունք չեն տալիս։ Այն գրեթե կրկնակի բարձր է նախատեսված թիրախային ցուցանիշից։ Կանխատեսումները ևս առայժմ լավատեսական չեն։ Կենտրոնական բանկը հույս ունի, որ տարեվերջին այն կլինի 8,5 տոկոսի սահմաններում։ Գնաճի տեմպը թուլացնելու համար վերջին անգամ ԿԲ-ն կրկին գնաց հիմնական տոկոսադրույքի բարձրացման, բայց դրանից հետո էլ թանկացումների տեմպը չի դադարում։ Նույնիսկ դրամի շուրջ 20 տոկոսանոց ամրապնդումը չի կասեցնում գնաճը։ Եթե դա էլ չլիներ, նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքի պարբերական բարձրացումները, դժվար չէ պատկերացնել, թե հիմա սպառողները գնաճի ինչպիսի մակարդակի հետ էին բախվել։ Ապրանքային շուկաներում մի տեսակ քաոսային իրավիճակ է, չկա պատշաճ վերահսկողություն։ Պահանջարկը դրսից թելադրված հայտնի գործոններով պայմանավորված ավելացել է, ու դրանից անարգել օգտվում են տնտեսվարողները։ Բարձրացնում են գները, երբեմն՝ գերշահույթներ ստանում, իսկ պետությունը մի կողմ քաշված՝ հետևում է, թե ինչպես է մեր հասարակության աղքատ խավն ամեն օրվա հետ ավելի աղքատանում։ Ոչինչ չի արվում շուկայի սպեկուլյատիվ գնաճը զսպելու համար։ Արդար գնագոյացման համար պատասխանատու պետական կառույցները շատ հաճախ բավարարվում են գների բարձրացումներն արդարացնելով։ Շուկան թողել են ինքնակարգավորման հույսին՝ տնտեսվարողներն էլ ինչ ուզում՝ անում են։ Դրա համար էլ գնաճը չի դադարում, անգամ դրամի այսպիսի արժևորումից ու փողի այդքան թանկացումից հետո։ Այսպիսի բարձր գնաճի պայմաններում 3 հազար դրամով բարձրացրին թոշակն ու նպաստը։ Իսկ թե թանկացումների հետևանքով քանի՞ այդպիսի 3 հազար դրամով է ավելացել թոշակառուի ու նպաստառուի ծախսը, մնաց ստվերում։ Հաջորդ տարվա սկզբից էլ նախատեսում են բարձրացնել նվազագույն աշխատավարձը. 68 հազարից այն կդառնա 75 հազար։ Բայց նույնիսկ այդ 7 հազարը որևէ էական խնդիր չի լուծում նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացիների համար, որոնց թիվը հասնում է մի քանի հարյուր հազարի։ Այսպիսի քայլերով սոցիալական իրավիճակի որևէ բարելավում չի լինելու։ Գնաճի տեմպը մեր երկրում շատ ավելի բարձր է, քան սոցիալական այն մանր-մունր բարձրացումները, որոնք պատրաստվում է անել կառավարությունը։ Եթե իսկապես ուզում են երկրում սոցիալական իրավիճակը փոխել, ապա շատ ավելի կտրուկ քայլեր են անհրաժեշտ։ Առնվազն այնպիսիք, որ գոնե փակեն գնաճի ամբողջ ազդեցությունը։ Նման կտրուկ քայլեր իշխանությունները հակված չեն անել։ Իսկ դա նշանակում է, որ սոցիալական իրավիճակը մեր երկրում առաջիկայում դեռ շարունակելու է վատանալ։ Չնայած վերջին 2 տարում արդեն հասցրել է էապես վատանալ։ Միայն սննդամթերքի գնաճը նախորդ 2 տարում կազմել է ավելի քան 29 տոկոս։ Սա եռակի-քառակի ավելի բարձր է, քան այն սոցիալական միջոցառումները, որոնք արվել են՝ կենսաթոշակների ու նպաստների ավելացման, և պիտի արվեն նվազագույն աշխատավարձի բարձրացման տեսքով։ Այս իրավիճակում աղքատության խորացումն այլընտրանք չունի։ Դա կլինի ոչ միայն այս, այլև հաջորդ տարի։ Չհաշված նախորդ տարվա տխուր պատկերը, որը կտեսնենք արդեն նոյեմբերին հրապարակվող աղքատության վերաբերյալ զեկույցում։ Սոցիալական իրավիճակի վրա գնաճի ազդեցությունը մեր երկրում այդքան արտահայտիչ է հատկապես այն պատճառով, որ ավելի հաճախ թանկանում են քաղաքացիների մեծ մասի սպառողական զամբյուղում էական կշիռ ունեցող ապրանքները։ Վերջին մեկ տարում հացամթերքները և ձավարեղենը Հայաստանում թանկացել է ավելի քան 19 տոկոսով։ Այս տարվա սեպտեմբերին անցած տարվա սեպտեմբերի համեմատ մակարոնեղենի գնաճն անցնում է 31 տոկոսից։ Ալյուրի գինը բարձրացել է շուրջ 16 տոկոսով։ Հացը նույնիսկ ավելի շատ է թանկացել՝ գրեթե 20 տոկոսով։ Բրնձի գնաճը անցնում է 11 տոկոսից։ Նույնը նաև մսամթերքի պարագայում է. տավարի միսը մեկ տարում թանկացել է ավելի քան 22 տոկոսով, ձուկը՝ 26 տոկոսով։ Խոզի մսի շուկայում գնաճ արտաքուստ չկա, բայց անցած տարի այն հասցրել էր թանկանալ 40 տոկոսով, որն ամբողջությամբ պահպանվել, մի բան էլ ավելացել է այս տարի։ Կաթի գնաճը հասնում է՝ 15, պանրինը՝ 24 տոկոսի։ Մրգերի շուկան թանկացել է 21 տոկոսով։ Գների բարձրացման տեմպը համեմատաբար «համեստ» է թվում բանջարեղենի պարագայում, ընդամենը 4,3 տոկոս։ Բայց դա էլ եղել է անցած տարվա սեպտեմբերի գրեթե 65 տոկոս թանկացման վրա։ Ու այդ երևույթը միայն բաջարեղենին չի վերաբերում։ Այդպես է բազմաթիվ այլ ապրանքների պարագայում։ Ալյուրի գինն անցած տարվա սեպտեմբերին աճել էր 6,7 տոկոսով, այս տարվա սեպտեմբերին՝ ևս 16 տոկոսով։ Անցած տարվա սեպտեմբերին հացը թանկացել էր 9,8 տոկոսով, այս տարվա սեպտեմբերին՝ ևս շուրջ 20 տոկոսով։ Ձկան գնաճն անցած տարվա սեպտեմբերին կազմել էր ավելի քան 31 տոկոս, այս տարի ավելացել է ևս 26 տոկոսով։ Այսպիսին է իրավիճակը շատ ապրանքների պարագայում։ Դրանց մի մասը, եթե նույնիսկ այս տարվա ընթացքում ավելի քիչ է թանկացել, շատ ավելի մեծ տեմպերով հասցրել էր թանկանալ արդեն անցած տարի։ Այդ է պատճառը, որ երկու տարվա հանրագումարում ստանում ենք չափազանց բարձր գնաճ և հատկապես այնպիսի ապրանքային շուկաներում, որոնց ազդեցությունը սպառողների վրա առավելապես մեծ է։ Ընդ որում, այդպես է ոչ միայն սննդամթերքի, այլև ոչ պարենային ապրանքների պարագայում։ Ոչ պարենային ապրանքների շուկան, որը նախկինում անհամեմատ թույլ գնաճային դրսևորումներ ուներ, վերջին երկու տարիներին հայտնվել է ոչ պակաս բարձր գնաճային միջավայրում։ Այս տարվա սեպտեմբերին ոչ պարենային ապրանքների գնաճը կազմել է 8,1 տոկոս։ 9,9 տոկոս էլ կազմել էր անցած տարի։ Երկու տարվա ընթացքում ոչ պարենային ապրանքների համախառն գնաճը հասնում է 18 տոկոսի, ինչը պարենային ապրանքների շուկայի ավելի քան 29 տոկոս թանկացումների հետ միասին իր ուղղակի ազդեցությունն է թողնում մարդկանց սոցիալական վիճակի վրա։ Այսպիսի թանկացումներից հետո կառավարությունը թոշակներն ու նպաստները՝ 3 հազար, իսկ նվազագույն աշխատավարձը 7 հազար դրամով ավելացնելով, փորձում է ցույց տալ, թե սոցիալական խնդիր է լուծում։ Դրանով նույնիսկ գնաճի կեսի-կեսի ազդեցությունը չի ծակվում, ուր մնաց թե՝ առաջին անհրաժեշտության այն ապրանքներինը, որոնց թանկացման տեմպն անհամեմատ ավելի մեծ է։
    13:45
    17.10.22
    Ավելին