Լրահոս
2022-10-17
-
Արտաքին քաղաքականությունԻրանը հերքել է Ռուսաստանին զենք մատակարարելու հերթական մեղադրանքներըԻրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին հոկտեմբերի 17-ին հերքել Է վերստին ամերիկյան ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունը ռուսական կողմին իրանական սպառազինության մատակարարումների մասին՝ Ուկրաինայի մարտական գործողություններում դրա օգտագործման համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հոկտեմբերի 17-ին Իրանի կողմից Ռուսաստանին սեփական արտադրության բալիստիկ հրթիռների իբր պլանավորվող մատակարարման մասին հաղորդել Է Washington Post թերթը: ԱՄՆ-ի հետախուզության պնդմամբ, որին վկայակոչում են լրագրողները, խոսքը փոքր հեռահարության Fatah-110 եւ Zolfgar հրթիռների խմբաքանակի մասին Է, որոնք կարող են թիրախը խոցել 300 եւ 700 կիլոմետր տարածության վրա: Հրատարակությունը պնդում Է, որ Իրանը նաեւ պատրաստում Է «լրացուցիչ» անօդաչու թռչող սարքերի մատակարարումներ Ռուսաստանին: «Ցավոք, հրապարակվում են նորություններ, որոնք հետապնդում են քաղաքական նպատակներ եւ, հիմնականում, դրանք սնուցվում են տեղեկատվության արեւմտյան աղբյուրների կողմից»,- Eqtesad News գործակալությունը մեջբերում Է Քանաանիի խոսքերը: Նա ասել Է, որ իրանական կողմը քանիցս նշել Է, որ հակամարտության որեւԷ կողմին զենք չի արտահանել եւ չի արտահանելու: «Ճիշտ այնպես, ինչպես Իրանը դեմ Է եղել պատերազմին Սիրիայում, Իրաքում եւ Աֆղանաստանում: Իրանի արտաքին քաղաքականությունը հիմնված Է պատերազմին հակազդելու վրա: Այսպիսով, Իրանը դեմ Է հանդես գալիս պատերազմին Ուկրաինայում: Դրա համար նա ներդնում Է ջանքեր՝ հենվելով իր հնարավորությունների վրա, որպեսզի վերջ դնի ռազմական գործողություններին»,-հավելել Է իրանցի դիվանագետը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին19:2017.10.22 -
Առողջապահական«Ցրված սկլերոզ». ինչ հիվանդություն է սա«Ցրված սկլերոզ». որտեղից է առաջացել աուտոիմուն խրոնիկական այս հիվանդության անվանումը ու որոնք են ախտանշանները։ Աուտոիմուն կոչվում են այն հիվանդությունները, որոնք զարգանում են սեփական իմունային համակարգի ոչ կանոնավոր աշխատանքի հետևանքով։ Նորմայում իմունային համակարգը ճանաչում է օրգանիզմ ներթափանցած օտար բջիջներրը, օրինակ՝ վիրուսները, բակտերիաները կամ սպիտակուցները, որից հետո սկսում է դրանց չեզոքացման պրոցեսը։ Աուտոիմուն հիվանդությունների ժամանակ օրգանիզմը օտար է ճանաչում սեփական բջիջները և սկսում է պայքարել դրանց դեմ՝ առաջացնելով ծանր բորոբոքային ռեակցիա իր բոլոր հետևանքներով։ Այս պրոցեսը շարունակվում է անընդհատ, այդ պատճառով էլ այս հիվանդությունները լինում են խրոնիկական։ Հիվանդության անվանումը և ընթացքը կախված է նրանից, թե օրգանիզմում որ բջիջներն են ճանաչվել որպես օտար։ Ցրված սկլերոզի դեպքում օտար են ճանաչվում նյարդային համակարգի բջիջները։ Դրանք ենթարկվում են բորոբոքման, որից հետո առաջանում են կարծր օջախներ՝ սկլերոզներ՝ ցրված ամբողջ կենտրոնական նյարդային համակարգում՝ գլխուղեղում և ողնուղեղում։ Այստեղից էլ առաջացել է հիվանդության անվանումը՝ ցրված սկլերոզ։ Գլխուղեղի և ողնուղեղի նյարդային բջիջները ունեն երկար ելուստներ, որոնք տարածվում են դեպի մարմնի ծայրային հատվածներ։ Այդ ելուստները ծածկված են միելինային թաղանթով։ Այս թաղանթը ապահովում է ազդակների փոխանցումը նյարդային բջիջներից դեպի տարբեր օրգաններ։ Ցրված սկլերոզի ժամանակ բորբոքվում և վնասվում են նաև այս միելինային թաղանթները, այստեղ նույնպես առաջանում են կարծրացումներ՝ սկլերոզի օջախներ։ Այս պրոցեսը բժշկական տերմիններով կոչվում է դեմիելինիզացիա, որի հետևանքով խանգարվում է նյարդային ազդակների փոխանցումը. այն դանդաղում է։ Դա արտահայտվում է հիվանդության կլինիկական ախտանշանների ձևով։ Ցրված սկլերոզի ախտանշանները շատ տարբեր են, ինչը կախված է նրանից, թե ուղեղի կամ ողնուղեղի որ հատվածում են առաջացել կարծրացումները, ինչպես նաև նրանից, թե միելինային թաղանթի որ հատվածներն են վնասվել։ Միևնույն ժամանակ, հիվանդության պրոգրեսիայի ընթացքւմ զարգանում են նոր բորբոքային օջախներ, որոնք բերում են նոր ախտանշանների զարգացմանը։ Ցրված սկլերոզը կոչվում է «հազար դեմքերի հիվանդություն», քանի որ դրա ընթացքը խիստ անհատական է։ Ախտանշանների դրսևորումը կախված է նրանից, թե կենտրոնական նյարդային համակարգի որ հատվածում են առաջանում բորբոքային պրոցեսը և կարծրացումները։ Սրացումները կարող են դրսևորվել քայլվածքի խանգարումով կամ դրա լրիվ բացակայությամբ, տեսողական խանգարումով կամ լիարժեք կուրությամբ, խոսքի խանգարումներով, վերջույթներում թմրածության զգացողություններով։ Հիվանդության սկզբնական փուլերում այս ախտանշանները հիմնականում հնարավոր է լինում առավելագույնս բուժել և լավացնել հիվանդի վիճակը, բայց որոշակի դեպքերում կարող են պահպանվել մնացորդային երևույթները։ Հիվանդության առավել խորը փուլերում խանգարված ֆունկցիաները լիարժեք վերականգնելը հնարավոր չէ, ինչի հետևանքով հիվանդի մոտ աստիճանաբար զարգանում է հաշմանդամություն։ Օրինակ՝ տեսողության խանգարումները վերականգնվում են մասնակի, քայլվածքի խանգարումը չի վերականգնվում և այլն։ Հիմնականում պացիենտների մոտ սրացման փուլերին հաջորդում են հիվանդության հետ զարգացման փուլերը, ապա նորից գալիս է սրացման փուլը, որը անհրաժեշտ է հնարավորինս արագ և լիարժեք բուժել։ Քանի որ ցրված սկլերոզը խրոնիկական հիվանդություն է, այս պացիենտները մշտապես պետք է ստանան բուժում և գտնվեն բժշկի հսկողության տակ, ինչը որոշ դեպքերում պացիենտներին հնարավորություն է տալիս ունենալ առավելագույնս կառավարվող վիճակ և ապրել հնարավորինս լիարժեք կյանքով։Ավելին19:1017.10.22 -
Սպորտ«Հաղթեցինք բոլորս». ԿԳՄՍ նախարարը պարգևատրել է սամբոյի աշխարհի առաջնության հաղթողներինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ներկա է եղել Երևանում անցկացված սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության փակման արարողությանն ու պարգևատրել մրցումային վերջին օրը մեդալներ նվաճած մարզիկներին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, Վահրամ Դումանյանը շնորհավորել է մասնակիցներին առաջնության կայացման առթիվ` նշելով, որ միջազգային գործընկերները բարձր են գնահատել Երևանում անցկացված մրցաշարը թե՛ մարզական, թե՛ կազմակերպչական առումով. «Ավարտվեց սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը. հաղթեցինք բոլորս: Շուրջ 20 երկրների սամբոյի ֆեդերացիաների նախագահներ են ժամանել Հայաստան: Նրանք միակարծիք են, որ այս առաջնությունն անցկացվել է շատ բարձր և պրոֆեսիոնալ մակարդակով: Շատ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք անմնացորդ նվիրվեցին առաջնության պատշաճ կազմակերպմանը»: Ընդգծելով, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունն իր ուրույն տեղն է զբաղեցնում աշխարհի սպորտային քարտեզի վրա, Վահրամ Դումանյանը մաղթել է, որ տարեցտարի այդ տեղն ավելի ամրապնդվի. «ՀՀ կառավարությունը վերջին տարիներին ջանք չի խնայում մեծ սպորտի միջոցառումների կազմակերպումը խրախուսելու համար: Այս առաջնությունն էլ դրա հերթական ապացույցն էր: Սա ոչ միայն մարզական պայքար էր, այլև պայքար՝ ի նպաստ պետությունների միջև բարի և գործընկերային հարաբերությունները պահելուն և ամրապնդելուն: Պատահական չէ, որ նմանօրինակ պայքարները միշտ ավարտվում են մշակութային ծրագրով: Շատ եմ ցանկանում, որ աշխարհում բոլոր պայքարները ծավալվեն միայն մրցահարթակում, և այսուհետ բացառվեն այն պայքարները, որոնք վիշտ են բերում»: Սամբոյի աշխարհի առաջնության մրցումներում ՀՀ հավաքական թիմերը նվաճել են 20 մեդալ` 1 ոսկե, 2 արծաթե և 17 բրոնզե: Հաղթողի տիտղոսը նվաճել և պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել 53 կգ քաշային Ռոբերտ Սիմոնյանը։ Պատանի մարզիկն իր այս հաղթանակը նվիրել է Արցախյան պատերազմում զոհված տղաներին։ Մրցումային վերջին օրը պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել 50 կգ քաշային Արփինե Մնացականյանը, 64 կգ քաշային Մեսրոպ Նիկոյանը և 88 կգ քաշային Գոռ Հարությունյանը: Հաղթողներին և մյուս մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը: Աշխարհի ավելի քան 20 երկրի շուրջ 500 մարզիկ և մարզուհի 3 օր շարունակ պայքարել են 55 հավաքածու մեդալների համար: Առաջին անգամ սամբոյի աշխարհի առաջնությունը ներառել է նաև երիտասարդների մարտական սամբոյի մրցամարտեր:Ավելին19:0017.10.22 -
ԱռողջապահականԻնչպես խնամել և պահել կոնտակտային ոսպնյակները. Խորհուրդներ ակնաբույժ Լիլիթ ՆավասարդյանիցԿոնտակտային ոսպնյակների պատշաճ խնամքն ու պահպանումը դրանց հաջող և երկարատև օգտագործման գրավականն է: Ակնաբուժության նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ մարդիկ հիանալի հնարավորություն ունեն շտկելու տեսողության խնդիրները և խուսափելու ակնոցներ կրելուց։ Հարմար, գործնական և արդյունավետ կոնտակտային ոսպնյակների խնամքի մի շարք կանոնների մասին Aysor.am-ը զրուցել է բժիշկ-ակնաբույժ Լիլիթ Նավասարդյանի հետ։ «Կոնտակտային ոսպնյակները զգուշավոր մոտեցման և խնամքի կարիք ունեն. դրանք պատրաստված են լավագույն նյութից և շատ զգայուն են կողմնակի ազդեցությունների նկատմամբ: Օրինակ, նույնիսկ աննշան թվացող պատռվածքը կարող է առաջացնել մշուշոտպատկեր և վնասել տեսողությանը, եթե ոսպնյակները պատշաճ կերպով չեն կրում կամ պահվում: Խնամքի գործընթացում առանձնահատուկ բարդ բան չկա, և բոլորը կարող են կատարել ամբողջ ալգորիթմը», - ասաց ակնաբույժը։ Ոսպնյակները պետք է մաքրել և ախտահանել հեռացնելուց անմիջապես հետո: Ոսպնյակը պետք է դնել ձեռքի ափի մեջ և դրա վրա կաթացնել հատուկ ախտահանիչ լուծույթի 2 կաթիլ։ Այնուհետև յուրաքանչյուր ոսպնյակ պետք է լավ ողողել լուծույթում և տեղադրել հատուկ տարայի մեջ։ Բժշկի խոսքով, գլխավորը բոլոր գործողությունները հիշելն ու դրանք «մեքենայաբար» կատարելն է. արդյունքում ոսպնյակները կշարունակել լինել որակյալ և անվտանգ, իսկ աչքերը զերծ կմնակ կարմրությունից և գրգռվածությունից։ «Կոնտակտային ոսպնյակների խնամքը ոչ միայն դրանց ժամանակին մշակման, այլև պատշաճ պահպանման մեջ է։ Կան ոսպնյակներ, որոնք կարելի է կրել մի քանի օր անընդմեջ, կան նաև մեկօրյա ոսպնյակներ, որոնք գնվում են միանգամից մի քանի զույգով։ Այսպիսով, պետք է հիշել, որ չբացված ոսպնյակները կարող են պահվել սենյակային ջերմաստիճանում մինչև փաթեթի վրա նշված պիտանելիության ժամկետը: Որոշ հիվանդներ կարծում են, որ նման ոսպնյակները պետք է պահել մութ, սառը տեղում, օրինակ՝ սառնարանում, բայց դա թյուր կարծիք է և անօգուտ է դարձնում ողջ գործընթացը»,- հավելեց Լիլիթ Նավասարդյանը։ Կոնտակտային ոսպնյակները բացելուց հետո պահման կանոնները հետևյալն են. Երբեք մի՛ պահեք ոսպնյակները ծորակի ջրի կամ աղի լուծույթի մեջ. միայն ախտահանող լուծույթը կարող է ապահովել մակերեսի ախտահանումը: Մի՛ պահեք կոնտակտային ոսպնյակները ապակյա և այլ բաժակների մեջ. հատուկ տարան է միայն կանխում դրանք միմյանց կպչելուց և ջրազրկումից: Մի՛ ողողեք ոսպնյակի պատյանը պարզ ջրով. Այդ դեպքում հնարավոր է մակերեսի աղտոտում մանրէներով: Անընդունելի է լուծույթը կրկին օգտագործել ոսպնյակներ լվանալու և պահելու համար: Իմանալով, թե ինչպես պահել կոնտակտային ոսպնյակները, կարող եք ապահով օգտագործել դրանք և ձեր աչքերը լիովին անվտանգ կլինեն: Եթե աչքերում այրոց կամ ցավ, կեղտ կամ փոշի եք զգում, անհապաղ հեռացրեք ոսպնյակները:Ավելին18:5017.10.22 -
ՀասարակականՋերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանովՀոկտեմբերի 18-ի և 20-ի գիշերը, հանրապետության առանձին շրջաններում, 18-ի ցերեկը, 21-22-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 17-18-ը հովտային շրջաններում հնարավոր է նաև ամպրոպ: Հոկտեմբերի 19-ին, 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-22-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով: Երևանում հոկտեմբերի 18-ի ցերեկը, 20-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 21-22-ը սպասվում է անձրև: Հոկտեմբերի 19-ին, 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:Ավելին18:4017.10.22 -
ՔաղաքականԱդրբեջանը Հայաստանին է վերագրում հրադադարի ռեժիմի սեփական խախտումները․ ՓաշինյանԱդրբեջանը Հայաստանին է վերագրում հրադադարի ռեժիմի սեփական խախտումները, «Թվիթեր»-ի իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ակնհայտ է, որ սա պատրվակ է Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիայի համար»,– գրել է Փաշինյանը։ Նա նշել է, որ հրադադարի ռեժիմը պահպանելու և սահմանների անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ են մշտական միջազգային մեխանիզմներ։Ավելին18:3417.10.22 -
Մշակույթ«Ավրորա» մրցանակը՝ Ջամիլա Աֆղանիին«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա յոթերորդ մրցանակը՝ մեկ միլիոն դոլարը, շնորհվել է մանկավարժ, իրավապաշտպան, «Նուռ» կրթության և կարողությունների զարգացման կազմակերպության հիմնադիր Ջամիլա Աֆղանիին: Նա իր կյանքի 25 տարին նվիրել է Աֆղանստանի կանանց կրթության հնարավորություն տալու գործին։Ավելին18:2917.10.22 -
ՔաղաքականԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամները ժամանել են ԵրևանԵրևան է ժամանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից: Դեյվիդ Փրայսին ուղեկցում են Ներկայացուցիչների պալատի անդամներ Դիանա Դեգեթը, Ջիմ Քուփերը և Էնդի Լեվինը:Ավելին18:2217.10.22 -
Իրավական«Մեկ տարի, մեկ ամիս անց որևէ ապացույց ձեռք չի բերվել հրթիռների անպիտանության վերաբերյալ». Դավիթ ՏոնոյանԱյսօր Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունեցել հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և ԳՇ պաշտոնատար անձանց վերաբերյալ հերթական նիստը: Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը 168.am-ին որոշ մանրամասներ է հայտնել այսօրվա դատական նիստից: Մասնավորապես, նա փոխանցել է, որ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը դարձյալ իր ողջամիտ կասկածն է հայտնել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի անաչառության վերաբերյալ: «Բացի այդ, գործով վերջապես սկսվել է դատաքննությունը, հրապարակվել են մեղադրանքները, որոնցում Դավիթ Տոնոյանը և մյուսներն իրենց մեղավոր չեն ճանաչել: Դավիթ Տոնոյանը հայտարարել է՝ մեկ տարի մեկ ամիս անց դեռևս որևէ ապացույց ձեռք չի բերվել հրթիռների անպիտանության վերաբերյալ»,- նշել է Սերգեյ Հովհաննիսյանը: Հարցին՝ հրթիռների փորձաքննություն պահանջելո՞ւ եք, պնդելո՞ւ եք այդ պահանջը, Դավիթ Տոնոյանի փաստաբանը պատասխանել է. «Ապացույցների հետազոտման ընթացքում նման միջնորդությամբ հանդես գալու ենք»:Ավելին18:2017.10.22 -
Կրթություն և գիտություն«Չենք ձուլվելու». Բրյուսովի անվան համալսարանի ուսանողների ու դասախոսների երթը«Չենք ձուլվելու» վանկարկումներով Բրյուսովի անվան համալսարանի ուսանողներն ու դասախոսներն այսօր երթ են արել դեպի Հանրապետության հրապարակ: Նրանք երկրորդ շաբաթն է՝ կառավարությունից պահանջում են հրաժարվել իրենց բուհը Մանկավարժական համալսարանի ու Ֆիզկուլտ ինստիտուտի հետ միացնելու մտքից:Ավելին18:1017.10.22 -
ԻրավականՓաստաբանների պալատի նախագահն այցելել է Էրիկ ԱլեքսանյանինՓաստաբանների պալատի մամուլի ծառայությունԱվելին18:0317.10.22 -
ՏնտեսականՍևանա լճի մակարդակը հոկտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ովՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 10-16-ը: «Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել` 1900.41մ (16.10.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12 սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 2 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով հոկտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.518 մլն.մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 16-ը ներառյալ՝ 156.513 մլն.մ³»:Ավելին18:0017.10.22 -
ՔաղաքականԱղետը կարող է տեղի ունենալ մի քանի շաբաթների ընթացքում. Վահե ՀովհաննիսյանՄենք շատ մոտ ենք նրան, որպեսզի դառնանք ՌԴ, Իրանի եւ Արեւմուտքի միջեւ բախումների էպիկենտրոնը եւ ժամանակը շատ արագ է մոտենում: Խոսքը մի քանի շաբաթների մասին է: Իրավիճակից պետք է գրագետ դուրս գալ, հակառակ դեպքում կհայտնվենք մեկ այլ լուրջ խնդրի առաջ, որի դեպքում հնարավոր է ոչ մեկի պետք չլինենք, իսկ ՌԴ-ն, Իրանը եւ Արեւմուտքը մեզ ոչ հուսալի գործընկեր կհամարեն: Հոկտեմբերի 17-ին կայացած քննարկման ժամանակ այս մասին ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը։ «Այդ դեպքում մենք միայնակ կմնանք Ադրբեջանի եւ Թուրքիայի առջեւ: Վստահ չեմ, որ Հայաստանի իշխանությունները փակ աշխատասենյակներում այդ հարցերը քննարկում են», – ընդգծեց նա: Փորձագետը նշեց, որ Հայաստանում իշխանությունը միայն մեկ մարդու հետ է կապված, ով անգամ իր ամենամոտ թիմակիցների հետ չի կիսվում բանակցային գործընթացի նրբություններով: «Եվ այդ մարդը որոշում է 3 միլիոն մարդու ճակատագիրը, ինչպես նաեւ ապագա սերունդների: Մենք չգիտենք ինչ եւ որտեղ է այդ մարդը խոստացել: Հարկավոր է ուժեղացնել ճնշումը, ստիպել, որպեսզի նա պատմի: Դրա համար կա ընդդիմություն, որը պետք է աշխատի պետական ինստիտուտների հետ: Այս արատավոր երեւույթը պետք է կոտրել, պետք է մի կողմ թողնել բոլոր վիրավորանքները», –հավելեց Հովհաննիսյանը: Նա կարծում է, որ նոյմեբերի 9-ից հետո Կովկասում նոր իրողություն է ձեւավորվել, պետք է սկսվեր անվտանգության նոր ճարտարապետության կառուցումը: «Բոլորը դադար են վերցրել եւ յուրաքանչյուր երկիր, բացի Հայաստանից, ձեւակերպել է իր նպատակները: Դրա համար մենք հայտնվել ենք այս իրավիճակում, մյուս երկրների շահերի միջեւ, որոնցից յուրաքանչյուրը մեզանից ինչ-որ բան է ուզում: Եթե մենք ձեւակերպեինք մեր նպատակները, ապա մեր դաշնակիցները մեզ կօգնեին: Նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում իշխանափոխությունը կարեւոր էր Երևանի նոր դիրքորոշումը տարածաշրջանում նոր ճարտարապետության ձևավորման գործընթացում ներկայացնելու առումով։ Մենք պետք է ձեւավորենք մեր հայեցակարգը եւ գործընկերների հետ հարաբերություններ հաստատենք ելնելով մեր շահերից: Իշխանությունները սակայն ոչինչ չեն անում», –ասաց նախկին պատգամավորը: Նրա գնահատմամբ՝ Հայաստանում պետք է շտապ նոր հակաճգնաժամային հասարակա-քաղաքական ալիք ձեւավորվի, նոր միավոր, ինչը կբարձրացնի ժողովրդի հետ երկխոսության արդյունավետությունը: «Աղետը կարող է տեղի ունենալ մի քանի շաբաթների ընթացքում, այդ ընթացքում կարող է պատմական որոշում ընդունվել: Աղետը կայանում է նրանում, որ ադրբեջանական զորքերը կարող են մտնել Հայասատանի տարածք եւ ոչ մի տեղ գրված չէ, թե որտեղ նրանք կարող են կանգ առնել: Ինչպե՞ս ենք մենք այդ դեպքում գործելու Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճման եւ մի երկրի հետ ոչ հուսալի հարաբերությունների ֆոնին, որի զինված ուժերը գտնվում են այստեղ: Միակ զսպող գործոնները ՌԴ-ն եւ Իրանն են: Արեւմուտքի գործողությունները սովորաբար տեղի են ունենում աղետից հետո, սակայն դա չի չեղարկում ակտիվ աշխատանքային հարաբերություններիի անհրաժեշտությունը», – եզրափակեց Հովհաննիսյանը:Ավելին17:5517.10.22 -
ՄիջազգայինԵՄ-ի երկրների ԱԳ նախարարները հաստատել են Ուկրաինային 500 մլն եվրոյի ռազմական օգնության հերթական փաթեթըԱրտաքին գործերի գծով ԵՄ-ի խորհուրդը հոկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգի նիստում որոշում է ընդունել Ուկրաինային Եվրամիության 500 մլն եվրոյի ռազմական օգնության հերթական մասնաբաժինը հատկացնելու մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «ԵՄ-ի անդամ պետությունների կողմից լրացուցիչ 500 մլն եվրոյի հատկացումը եւս մեկ ապացույցն Է այն բանի, որ մենք առաջվա պես հաստատակամորեն աջակցում ենք ուկրաինական զինված ուժերին (…) Եվրամիությունը կշարունակի աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա անհրաժեշտ լինի»,- հայտարարել Է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, որի խոսքերը մեջբերվում են խորհրդի հրապակած կոմյունիկեում: Հաշվի առնելով ներկա որոշումը՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Ուկրաինային ընդհանուր ռազմական օգնության չափը կաճի մինչեւ 3,1 մլրդ եվրո: Նոր մասնաբաժնի 490 մլն եվրոն կծախսվի ռազմական տեխնիկայի գնման վրա, 10 մլն եվրոն կուղղվի անհատական պաշտպանության միջոցների, առաջին օգնության դեղարկղիկի եւ վառելիքի ծախսերի փակմանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին17:5017.10.22 -
Արտաքին քաղաքականությունՉպատժել Ռուսաստանին, զենք չտալ Ուկրաինային. Եվրոպայում զանգվածային ցույցեր ենԳերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում զանգվածային ցույցեր են՝ ընդդեմ գազի ու էլեկտրաէներգիայի թանկացման: Եվրոպայում ձմռան շեմին չեն համակերպվում հատկապես կապույտ վառելիքի թանկացման հետ, պահանջում են անմիջապես չեղարկել պատժամիջոցները Ռուսատանի նկատմամբ ու ադեկվատ դիվանագիտություն վարել՝ գազի գինն իջեցնելու համար:Ավելին17:4817.10.22 -
ՄիջազգայինՀարավային Կորեան կանոնավոր վարժանքներ է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբՀարավային Կորեան կանոնավոր վարժանքներ է սկսել, որտեղ մասամբ մասնակցելու Է ԱՄՆ-ը: Այդ մասին հաղորդել Է NHK հեռուստաալիքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Երկրի պաշտպանության վարժանքները կտեւեն հոկտեմբերի 17-ից մինչեւ 28-ը: Կորեայի Հանրապետության շտաբների պետերի միավորված կոմիտեն հաղորդել Է, որ «վարժանքներն անցկացվում են, հաշվի առնելով Հյուսիսի բազմաթիվ սպառնալիքները միջուկային եւ հրթիռիային ծրագրերի տեսքով. նպատակ ունենալով բարձրացնել փոխգործակցության մակարդակը, դրանց մասամբ մասնակցելու են ԱՄՆ-ի զինվորականները, որոնք տեղաբաշխված են Կորեայի Հանրապետությունում»: Հոկտեմբերի 14-ին Հյուսիսային Կորեան երկու անգամ հրետանային հրաձգություններ Է անցկացրել Ճապոնական եւ Դեղին ծովերի կողմը, ինչպես նաեւ հոկտեմբերի 14-ին նա անցկացրել Է տարեսկզբից ի վեր 27-րդ եւ սեպտեմբերի 25-ից ի վեր 8-րդ բալիստիկ հրթիռի արձակումը: Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն, թռիչքի բարձրությունը կազմել Է 50 կիլոմետր, հեռավորությունը՝ 650 կիլոմետր: Հրետանային հրաձգությունները ենթադրաբար դարձել են Հարավային Կորեայի նույնպիսի վարժանքների պատասխանը: Ինչպես հաղորդել Է հեռուստաալիքը, արկերի մի մասը, որոնք արձակվել են Հյուսիսային Կորեայի կողմից, ընկել Է սահմանազատման ծովային գծի մերձակայքում, չնայած 2018 թվականին երկու երկրների զինվորականների միջեւ համաձայնագրին: Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Լի Չժոն Սոպը հայտարարել Է, որ դրանք կարող են լինել «Հյուսիսային Կորեայի կողմից սադրանքի սկիզբը»: ԿԺԴՀ-ն ընդամենը տարեսկզբից արձակել Է 27 հրթիռային արձակումներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին17:4017.10.22 -
ԻրավականԷրիկ Ալեքսանյանի դեմ նախաձեռնված քրեական վարույթը կաշառքի հետ բացարձակ կապ չունի․ Գայանե ՊապոյանԱյս պահին գտնվում եմ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում, ստանձնել եմ իմ ընկեր, փաստաբան ԷՐԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ շահերի պաշտպանությունը։ Թեև նախազգուշացվել եմ նախաքննական գաղտնիքը չհրապարակելու մասին, սակայն ցանկանում ենք բոլորին տեղեկացնել, որ նախաձեռնված քրեական վարույթը կաշառքի հետ ԲԱՑԱՐՁԱԿ կապ չունի։ Էրիկ Ալեքսանյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։ Վստահ ենք, որ այս ամենը իշխանությունների պատասխանն է Էրիկ Ալեքսանյանին, քանի որ վերջինս մշտապես աչքի է ընկել սուր քննադատություններով , իրականացրել է պաշտպանություն հնչեղ քաղաքական գործերով, այդ թվում՝ «մարտի 1-ի» գործով, Արմեն Չարչյանի, Աղվան Հովսեփյանի, Վազգեն Մանուկյանի, Առուշ Առուշանյանի, Արմեն Գևորգյանի և այլոց գործերով։ Էրիկ Ալեքսանյանն այս ամենին վերաբերվում է ժպիտով։Ավելին17:3517.10.22 -
ՍպորտԾանրորդ Ռաֆիկ Մինասյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը սկսել է պայքարը Եվրոպայի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ալբանական Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության 61 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Մինասյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 116 կգ, իսկ հրումում` 140 կգ: Երկամարտի 256 կգ արդյունքով Ռաֆիկ Մինասյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր: Առաջին տեղը զբաղեցրել է Իտալիայի ներկայացուցիչ Սերխիո Մասսիդան, իսկ երկրորդը՝ Ադրբեջանի ներկայացուցիչ Թեհրան Մամադովը:Ավելին17:3017.10.22 -
ՏարածաշրջանՄոսկվայում ավարտվել է մասնակի զորահավաքըՌուսաստանի մայրաքաղաքում ավարտվել է մասնակի զորահավաքը: Այս մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Մոսկվայի զինվորական կոմիսարի տեղեկություններով՝ մասնակի մոբիլիզացիայի առաջադրանքներն ամբողջությամբ կատարվել են։ Այսօր ժամը 2-ից մոբիլիզացվածների հավաքագրման կետերը պետք է փակվեն:Ավելին17:2217.10.22