Լրահոս
2022-10-17
-
ԱռողջապահականՀոկտեմբերի 16-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2262719 էԱռողջապահության նախարարությունը թարմացված վիճակագրություն է ներկայացրել, համաձայն որի՝ հոկտեմբերի 16-ի դրությամբ պատվաստումների ընդհանուր թիվը 2262719 է, առաջին դեղաչափ ստացածների թիվը՝ 1151175, ամբողջական պատվաստվածներինը` 1027035: Խթանիչ պատվաստումների թիվը 78880 է:Ավելին13:3717.10.22 -
Արտաքին քաղաքականությունՆորվեգիայի արտաքին գործերի նախարարը կայցելի ՀայաստանՆորվեգիայի թագավորության արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյուիթֆելդը կայցելի Հայաստան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Նորվեգիայի կառավարության կայքը: Աննիկեն Հյուիթֆիլդը հանդիպումներ կունանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: «Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարը Հայաստանում կլինի երկրի համար դժվար ժամանակներում։ Տարածաշրջանում լարվածությունը բարձր է ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության, այնպես էլ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի պատճառով։ Իր ելույթներում տիկին Հյուիթֆելդը ուշադրությունը կկենտրոնացնի Հայաստանի հետ Նորվեգիայի համերաշխության վրա և կուսումնասիրի այն ուղիները, որոնց միջոցով Նորվեգիան կարող է աջակցել կարևոր բարեփոխումներին»,- նշված է հաղորդագրության մեջ: Հայաստան այցի ընթացքում Նորվեգիայի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնք՝ ի թիվս այլ խնդիրների, աշխատում են խոսքի ազատության և մարդու իրավունքների առաջխաղացման ուղղությամբ: Մինչ Հայաստան ժամանելը Նորվեգիայի ԱԳ նախարարի կայցելի նաև Վրաստան։Ավելին13:3017.10.22 -
ՏարածաշրջանՌուսաստանցիները տարեսկզբից ի վեր Թուրքիայում ավելի քան 700 ընկերություն են հիմնելՌուսաստանն Իրանից հետո երկրորդ տեղն Է զբաղեցնում Թուրքիայում օտարերկրյա մասնակցությամբ ստեղծված ընկերությունների քանակով: Ինչպես հոկտեմբերի 17-ին հաղորդել Է գործարար շրջանների DՆNYA թերթը, վկայակոչելով թուրքական Առեւտրա-արդյունաբերական պալատների (ԱԱՊ) միության տվյալները, հունվարից մինչեւ օգոստոս ներառյալ ռուսաստանցիները Թուրքիայում հիմնել են 729 ֆիրմա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ընդամենը ութ ամսում Թուրքիայում ստեղծվել Է 86,5 հազար ընկերություն, նրանցից 14090-ը՝ օտարերկրյա մասնակցությամբ: Հիմնված օտարերկրյա ընկերությունների թվով առաջատարն Իրանն Է, որի ներկայացուցիչները հիմնել են 874 ֆիրմա: Ռուսաստանը, հրատարակության տվյալներով, ավելի քան քառակի մեծացրել Է իր գործարար ներկայությունը Թուրքիայում 2021 թվականի համեմատությամբ: Մեկ տարի առաջ երկրում ռուսաստանցիների մասնակցությամբ ստեղծվել Է 177 ընկերություն: Վիճակագրության համաձայն՝ Թուրքիայում ռուսաստանյան ֆիրմաների գրանցման աճը գրանցվում Է ապրիլից սկսած: Նրանց մեծամասնությունը՝ 410-ը, զբաղվում Է առեւտրով, նրանց հետեւում են IT-ընկերությունները (73), երրորդ տեղում ֆիրմաներն են (56), որոնք ներգրավված են արտադրության մեջ: Ռուսաստանյան ընկերությունների մեծ մասը գտնվում են Ստամբուլում (515) եւ Անթալիայում (148): Անթալիայի առեւտրա-արդյունաբերական պալատի ղեկավար Դադութ Չեթինն ավելի վաղ ՏԱՍՍ-ին հայտնել Է, որ թուրքական առողջարանում ընթացիկ տարում իսկական ռուսական բում Է նշվել առեւտրային կառույցների ստեղծման գործում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին13:2217.10.22 -
ՏարածաշրջանԿիևը «կամիկաձե» ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել․ Վիտալի ԿլիչկոՈւկրաինայի մայրաքաղաք Կիևը «կամիկաձե» անօդաչու թռչող սարքերով հարձակման է ենթարկվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր «Թելեգրամ» ալիքում: «Կամիկաձե» դրոնների հարվածի հետևանքով վնասվել են մի քանի շենքեր։ Տուժածների մասին տեղեկություններ այս պահին չկան։ Կլիչկոյի խոսքով՝մի քանի պայթյուններ են տեղի ունեցել Կիեւի կենտրոնում՝ Շևչենկոյի շրջանում: Հարվածի հետեւանքով վնասվել են մի քանի բնակելի տներ և հրդեհ է բռնկվել ոչ բնակելի շենքում: Հաղորդվում է նաև Կիևում ՀՕՊ համակարգի աշխատանքի մասին։ Քաղաքի բնակիչներին կոչ է արվել թաքստոցներում մնալ։Ավելին13:1517.10.22 -
ՔաղաքականԵվրամիությունը համաձայնեց 40 դիտորդ ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահմանԱյսօր Եվրոպայի Խորհուրդը որոշում է կայացրել 40 դիտորդներ ուղարկել Հայաստանի եւ Ադրբեջանի սահման ' տարածաշրջանում իրավիճակի մոնիթորինգի, վերլուծության եւ հաշվետվության նպատակով: Այս մասին ասվում է ԵԽ կայքում։ Նշվում է, որ այս որոշումը հաջորդել է հոկտեմբերի 6-ին նախագահ Ալիեւի, վարչապետ Փաշինյանի, նախագահ Մակրոնի եւ ԵԽ նախագահ Միշելի միջեւ քառակողմ հանդիպմանը եւ ուղղված է խաղաղության եւ անվտանգության վերականգնմանն աջակցելուն: ԵՄ դիտորդական առաքելության արագ տեղակայումն ապահովելու համար որոշվել է, որ մոնիթորինգի փորձագետները ժամանակավորապես կուղարկվեն Վրաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կազմից: Առաքելությունը ժամանակավոր բնույթ է կրելու եւ սկզբունքորեն երկու ամսից ավելի չի տեւի:Ավելին13:1017.10.22 -
ՔաղաքականԻնչո՞ւ է Նիկոլը հույսը դրել Թուրքիայի վրա7or.am-ը գրում է․ Արարատ Arabat Միրզոյանը Mirzoyevը և ՔՊ–ի թուրքական խմբակցության կարկառուն ներկայացուցիչ Արսեն Թորոսյանը շտապել են ցավակցել Թուրքիային՝ Բարթընում տեղի ունեցած հանքափորների մահվան կապակցությամբ։ Արսեն Թորոսյանն այնպիսի հետույքամտիչ ցավակցական է հղել, որ տպավորություն կա, թե Թորոսյանի հարազատներն են մահացել Բարթընում։ «Անկեղծորեն ցավակցում եմ մեր հարևանին՝ Բարթընում հանքափորների մահվան կապակցությամբ։ Տարածաշրջանի ժողովուրդները սգում են այս ծանր կորուստը»,-գրել է Արսեն Թորոսյանը։ Սա այն Թորոսյան Արսենն է, ով որևէ կերպ չի սգացել իր իսկ պատճառով կորոնայի ճանկերում հայտնվածների մահվան համար, չի սգացել իրենց բերած Արցախյան պատերազմում հազարավոր զոհերի համար, բայց «տարածաշրջանի ժողովուրդների» անունից ցավակցում է Թուրքիային։ Սրանց ցավակցության տակ, բնականաբար, հաշվարկ է թաքնված։ Թուրքական հաշվարկ։ Նիկոլի հաշվարկ։ Նիկոլ Փաշինյանը, նրա թիմակիցները և իր քարոզչագործիքները տևական ժամանակ է, ինչ փորձում են տարանջատել Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը։ Ասում են՝ Թուրքիան լավն է, իսկ Ադրբեջանը՝ քըխ։ Նիկոլենք Թուրքիային քծնում են՝ փորձելով Էրդողանի միջոցով լեզու գտնել Ալիևի հետ։ Նիկոլը Թուրքիային առաջարկում է Հայոց ցեղասպանության թեման փակելու, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու գնով գնալ հարաբերությունների կարգավորման։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Էրդողանը բազմիցս է հայտարարել, որ քանի դեռ բավարարված չեն Ադրբեջանի բոլոր պահանջները, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցք» ստանալը, ոչ մի հարաբերություն չի կարգավորվելու։ Նիկոլենք, սակայն, հույսները չեն կտրում։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանի համար Հայաստանում ռուսական ազդեցությունը թուրքականով փոխարինելն իր անձնական անվտանգության ապահովման երաշխիքն է։ Նիկոլի պես երկրորդին Անկարայում չեն գտնի։ Նիկոլը դա գիտի։ Նա գիտի նաև, որ իր կաշին փրկելու միակ տարբերակը Թուրքիային ապավինելն է։ Դրա համար էլ Arabatն ու անհայրենիք Արսենը լիզում են Էրդողանի կոշիկները։Ավելին13:0717.10.22 -
ԻրավականՀայաստանը 20 մեդալ է նվաճել Երևանում անցկացված սամբոյի առաջնությունումԵրևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 14-16-ն անցկացվել է սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը: Աշխարհի ավելի քան 20 երկրի շուրջ 500 մարզիկ-մարզուհի 3 օր շարունակ պայքարել է 55 հավաքածու մեդալների համար: Առաջին անգամ սամբոյի աշխարհի առաջնությունը ներառել է նաև երիտասարդների մարտական սամբոյի մրցամարտեր: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, Հայաստանի հավաքականները բավական հաջող ելույթներ են ունեցել աշխարհի առաջնությունում և նվաճել 20 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 17 բրոնզե: Երևանում անցկացված առաջնությունում հաղթողի տիտղոսը նվաճել և պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել 53 կգ քաշային Ռոբերտ Սիմոնյանը։ Պատանի մարզիկն իր այս հաղթանակը նվիրել է Արցախյան պատերազմում զոհված տղաներին։ Նորընծա չեմպիոնին պարգևատրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ սպասելիքները, միանշանակ, գերազանցվել են. «Առաջնության մեկնարկին կանխատեսում էի, որ կկարողանանք 15 մեդալ նվաճել, բայց մրցումային երկրորդ օրը մեր մարզիկներն արդեն այդ թիվը գերազանցեցին։ Սա իսկապես գոհացնող արդյունք է։ Սամբոն այն մարզաձևն է, որտեղ մենք միշտ լավ արդյունքներ ենք գրանցել և շարունակելու ենք գրանցել»։ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը ևս մեր թիմերի արդյունքները գոհացնող է համարել: Հայրապետյանը նաև նշել է՝ միջազգային գործընկերները տպավորված են Հայաստանում կազմակերպված մրցաշարով․ «Միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները խոստովանում են, որ նմանօրինակ առաջնություն՝ թե՛ կազմակերպչական առումով, թե՛ բացման գեղեցիկ արարողությամբ, երբևէ չէին տեսել։ Այս առաջնությունը, իսկապես, հավակնում է պատմության մեջ լավագույններից մեկը համարվելու, և մենք շատ հպարտ ենք այդ առիթով»։ Առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին: Միջոցառումն ուղեկցվել է ձայնային և լուսային գեղեցիկ շոու ծրագրով, որի ընթացքում ներկայացվել են հայկական մշակույթն ու արվեստը: Անդրադարձ է կատարվել նաև տարբեր ոլորտներում հայ նշանավոր և անվանի գործիչներին: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշել է՝ Հայաստանն այս տարվա ընթացքում երկրորդ անգամ է ընդունում խոշոր մարզական մրցաշար. «Սամբոն Հայաստանում շատ լուրջ ավանդույթներ ունի: Հետաքրքիր է նաև, որ սամբոն ստեղծվել է ԽՍՀՄ հատուկ ծառայությունների կողմից և որպես մարզաձև՝ հայկական կոխ ըմբշամարտի տարրեր է պարունակում»: Նախարարի տեղակալն անդրադարձել է այս մարզաձևում նշանակալի հաջողություններ գրանցած հայ մարզիկներին. «1981 թվականին Գառնիկ Հովհաննիսյանն առաջին անգամ նվաճեց սամբոյի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Մեր մարզիկները բազմիցս բարձր են պահել նախ Խորհրդային Միության, ապա անկախ Հայաստանի Հանրապետության մարզական պատիվը: 12 մարզիկ, այդ թվում՝ երկու կին՝ Քրիստինե Նաջարյանն ու Արևիկ Կարապետյանը, տարբեր տարիների արժանացել են սամբոյի աշխարհի չեմպիոնի կոչմանը: Նրանցից շատերը նաև Եվրոպայի չեմպիոններ են»: Արարողությանը ներկա են եղել նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը և այլք: Առաջնության շրջանակում անցկացվել է նաև սպորտ+բիզնես ֆորումը, որի ընթացքում քննարկվել են սպորտային մարքեթինգին վերաբերող խնդիրներ:Ավելին13:0017.10.22 -
ԻրավականՄԻՊ-ը Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատվիրակությանը ՄԻՊ-ը ներկայացրել է Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործություններըՀոկտեմբերի 15-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատվիրակությանը, որի կազմում էին խորհրդարանականներ Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը, Միշել Մատերն ու Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը։ Հանդիպմանը մասնակցել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցը։ Քրիստիննե Գրիգորյանը, ողջունելով Շվեյցարիայի խորհրդարանականների պատվիրակությանը, շնորհակալություն է հայտնել Հայաստան և ՀՀ ՄԻՊ գրասենյակ այցի համար, ապա ներկայացրել հաստատության գործառույթները, դերը և մանդատը: Возможно, это изображение 5 человек, люди сидят и люди стоят Իր խոսքում Պաշտպանն անդրադարձել է սեպտեմբերի 13-15-ը ՀՀ սուվերեն տարածքի վրա ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով մարդու իրավունքների շարունակական խախտումներին ու հումանիտար իրավիճակին, ներկայացրել է պատերազմական հանցագործությունները, որոնք արձանագրված են Պաշտպանի արտահերթ զեկույցներում։ «Չկա անվտանգություն առանց մարդու իրավունքների և երաշխավորված չեն մարդու իրավունքներն առանց անվտանգության»,- շեշտել է Գրիգորյանը: Պաշտպանը պատասխանել է պատվիրակության անդամներին հետաքրքրող հարցերին՝ ներառյալ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող առաջնահերթություններին։ Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին կատարվող աշխատանքի համար։Ավելին12:5317.10.22 -
ԻրավականԵրևանում առևանգել են օտարերկրյա քաղաքացուհուն՝ ներկայանալով որպես իրավապահSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում օտարերկրացի 27-ամյա քաղաքացուհին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել և հայտնել, որ անհայտ անձը, ներկայանալով, որ ինքը իրավապահ մարմնի աշխատակից է, ներս է մտել Կենտրոն վարչական շրջանում գտնվող իր բնակարան, վերցրել իր անձնագիրը և հայտնել, որ իրեն մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով տեղափոխում է ոստիկանություն։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/17/1224558/Ավելին12:5017.10.22 -
ԻրավականԱրցախում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել էՈստիկանության ծառայողի նկատմամբ կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցված քրեական գործով Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Հ.Հ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ԱՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքը), 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (Սպանության փորձ, որը կատարվել է անձի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության հետ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով), 337-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելը) և 245-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված ենթադրյալ հանցանքների կատարման մեղադրանքով, ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 15.10.2022թ. որոշմամբ մեղադրյալը կալանավորվել է, տեղեկացնում են Արցախի դատախազությունից։ Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին12:4717.10.22 -
ՔաղաքականԶորամասերի համալրումները տեղի են ունենում խնդիրներով․ Տիգրան ԱբրահամյանԱզգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությունը՝ եռամսյա հավաքներից հրաժարվելու և դրանք 25-օրյա դարձնելու վերաբերյալ, «քննարկման տարօրինակ կուրս վերցրեց»։ «Մեկ այլ՝ ոչ պակաս խնդրահարույց հայտարարություն էլ վերաբերվում էր հավաքները ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիների համար պարտադիր դարձնելուն: Նախ՝ ի՞նչ է նշանակում, թե եռամսյա հավաքներից հրաժարվում ենք և անցկացնելու ենք 25-օրյա հավաքներ: Իսկ որտե՞ղ է գրված, որ դրանք պարտադիր 3-ամսյա բնույթ ունեն: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն ընդամենը սահմանում է, որ դրանք կարող են լինել մինչև 3 ամիս ժամկետով, իսկ ժամկետը կախված է սահմանված պլաններից և նպատակներից: Ավելին՝ նույն օրենքը հստակ սահմանում է, թե ինչ է իրենից ներկայացնում վարժական հավաքը: Վարժական հավաքներ` պահեստազորի առաջին խմբում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունները կատարելագործելու և նրանց վերապատրաստելու նպատակով: Այսինքն՝ վարժական հավաքը պահեստազորի ռազմական ունակությունները կատարելագործելու և վերապատրաստելու նպատակ է հետապնդում», - Facebook-ում գրել է պատգամավորը։ Աբրահամյանի խոսքով՝ վարժական հավաքները հայտարարվում են ՀՀ կառավարության որոշմամբ` յուրաքանչյուր տարվա զորահավաքային նախապատրաստության պլանների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած միջոցառումների ցանկի, ժամկետների և ներգրավվող թվաքանակի ու մասնագիտությունների համաձայն: «Ընդ որում, վարժական հավաքների սահմանման մեջ որևէ բան նշված չէ մարտական հերթապահության անցկացման մասին: Նոր բան չեմ ասի, եթե նշեմ, որ վերջին 2՝ եռամսյա և երկամսյա հավաքների իրական ու հիմնական նպատակը քաղաքացիներին մարտական հերթապահության ներգրավելն է: Ինչ վերաբերվում է վարժական հավաքները ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիների համար պարտադիր դարձնելուն, ապա հասկանալու համար, թե սա ինչ է ներկայացնում, միայն նշեմ, որ պահետազորում մի քանի հարյուր հազար մարդ է ներգրավված, իսկ թե ինչ է նշանակում մի քանի հարյուր հազար մարդու ամբողջությամբ վարժական հավաքների ներգրավելը, կարծում եմ, որ արդեն պարզ է՝ հաշվի առնելով կազմակերպչական, տեխնիկական, գաղափարական, մասնագիտական և մեծ թվով այլ գործոնների լիակատար բացակայությունը: Ցանկացած երկիր ունի մոբիլիզացիոն ռեսուրսի անհրաժեշտ թիվ, որը տարբեր փուլերում կարող է փոփոխության ենթարկվել և նախատեսված է երկրին սպառնացող վտանգների դեպքում արդյունավետ հավաքների անցկացման և զորքերի համալրման համար: Այսինքն՝ դա այն օպտիմալ թիվն է, որ նախատեսված է հնարավոր սպառնալիքների դեպքում, տարբեր ուղղություններով նախատեսված զորամասերը համալրելու (կցագրված անձնակազմ) և մարտական խնդիրը լուծելու լիարժեք հնարավորություններ ստեղծելու համար: Ցանկացած նորմալ պետության դեպքում առաջնային շեշտը պետք է դրվի այդ ռեսուրսի վրա, որի ռազմական ունակությունների կատարելագործումը, վերապատրաստումը և ժամկետների և օպտիմալության առումով հնարավոր է կազմակերպել: Այս հավաքների մեկ այլ խնդիր է, երբ քաղաքացուն ներգրավում են վարժական հավաքների, սակայն համապատասխան հանձնաժողովները պատշաճ կարգով բուժհետազոտություն չեն անցկացնում (օգոստոսին հավաքի ներգրավված քաղաքացի մահացավ, իսկ հետագայում պարզվեց, որ նա բուժհետազոտում չի անցել): Ես ինքս ստացել եմ ահազանգեր այն մասին, որ քաղաքացիներին առանց հետազոտության փորձում են ներգրավել վարժական հավաքներին, դեռ չեմ խոսում այն մասին, որ քաղացիներին ծանուցումներ են տալիս և պահանջում, օրինակ՝ 1 ժամից ներկայանալ զինոմիսարիատ ու մեկնել զորամաս, ինչը ևս սահմանված կարգի խախտում է: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը սահմանում է, որ քաղաքացին վարժական հավաքի կանչվում է իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատի կողմից տրված փաստաթղթային կամ էլեկտրոնային ծանուցման համաձայն: Ծանուցման հիման վրա զինվորական կոմիսարիատ ներկայացած քաղաքացին անցնում է բուժհետազոտում, որի արդյունքներով վարժական հավաքի կանչվելու ենթակա ճանաչվելու դեպքում ուղարկվում է վարժական հավաքի անցկացման վայր: Զինված ուժերը համալրելու և արտաքին սպառնալիքները չեզոքացնելուն ուղղված անհրաժեշտ մեխանիզմները գործի չեն դրվել, ինչի հետևանքով զորամասերի համալրումները տեղի են ունենում խնդիրներով, համալրման գործընթացում առկա են խափանումներ: Այս հիմքով և այս սկզբունքների հիման վրա որևէ լուրջ խնդիր անհնար է լուծել, հետևանքը՝ ՀՀ-ից խլվող տարածքներն են ու մեծաթիվ զոհերը»,-ընդգծել է Տիգրան Աբրահամյանը։Ավելին12:4017.10.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 «Դուրս չգալ ապաստարաններից». թիրախային հարվածներ՝ Կիևին | 17.10.2022Ավելին12:3017.10.22 -
ԵրևանԵրևան քաղաքում ծնվել է 154 երեխա14.10.2022-16.10.2022թ. Երևան քաղաքում ծնվել է 154 երեխա՝ 🧒🏼75 տղա 👧79 աղջիկԱվելին12:2917.10.22 -
ՔաղաքականԱգրեսիայի արդյունքում Ներքին Հանդը երեք կողմից շրջապատման մեջ է հայտնվելԱգրեսիայի արդյունքում Ներքին Հանդը երեք կողմից շրջապատման մեջ է հայտնվելԱվելին12:2617.10.22 -
Արտաքին քաղաքականությունԱվելի քան 700 նավ շարժվելու թույլտվություն Է ստացել Ստամբուլի հացահատիկի գործարքի շրջանակներումՀոկտեմբերի 16-ին ուկրաինական նավահանգիստները լքել են գրեթե 140 հազար տոննա պարենով բեռնված չորս չորաբեռնատար նավեր՝ թույլտվություն ստանալով համատեղ համակարգող կենտրոնից (ՀՀԿ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Հոկտեմբերի 16-ի դրությամբ հացահատիկի եւ մյուս գյուղատնտեսական արտադրանքների ընդհանուր ծավալը, որոնք արտահանվել են երեք ուկրաինական նավահանգիստներից, կազմել Է 7 մլն 689 հազար 50 տոննա: Ընդամենը ներկայում թույլատրվել Է երթեւեկել 702 նավի՝ 357-ը՝ ժամանել են ուկրաինական նավահանգիստներ, 345-ը՝ դուրս են եկել այնտեղից»,-ասվում Է ՀՀԿ-ի հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ հոկտեմբերի 16-ին Ուկրաինայի նավահանգիստներից դուրս Է եկել չորս նավ, դրանք տեղափոխում են ընդհանուր առմամբ 139 հազար 595 տոննա հացահատիկ եւ այլ գյուղատնտեսական արտադրանք՝ Ստամբուլի հացահատիկի գործարքի շրջանակներում: Omicron Crest չորաբեռնատարը Չինաստան կհասցնի 47 հազար 185 տոննա եգիպտացորեն եւ 17 հազար 815 տոննա արեւածաղկի քուսպ: Eaubonne նավը Քենիա կփոխադրի 53 հազար 376 տոննա ցորեն, Helga նավը՝ 15 հազար 469 տոննա արեւածաղկի սերմ՝ Ֆրանսիա. Lara S չորաբեռնատարը Իտալիա կուղեւորվի 5750 տոննա արեւածաղկի ձեթով: Հուլիսի 22-ին Ստամբուլում ՄԱԿ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի մասնակցությամբ տեղի Է ունեցել փաստաթղթի ստորագրում միջանցքի ստեղծման վերաբերյալ՝ ուկրաինական երեք նավահանգիստներից (Չեռնոմորսկի, Օդեսայի եւ Յուժնիի) հացահատիկ արտահանելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին12:2217.10.22 -
ՏեսանյութերՏոմսկի շրջանի վրայով լուսավոր առարկա է թռել․ ՏԵՍԱՆՅՈՒԹՏոմսկի շրջանի բնակիչները ականատես են եղել «պայծառ հրե գնդակի» թռիչքին, հայտնում է VKontakte-ի AstroAlert դիտորդական աստղագիտական խումբը։ Միջոցառման ականատեսները տեսանյութ են հրապարակել, որում հաջողվել է ֆիքսել օբյեկտի թռիչքը։ Մեքենան նկատել են տեղական ժամանակով 00:15-ին (Մոսկվայի ժամանակով 20:15-ին): «Թռիչքի տևողությունը եղել է ավելի քան ութ վայրկյան, սա ցույց է տալիս ցածր արագություն (վայրկյանում 30 կիլոմետրից ոչ ավել)»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Օբյեկտը թողել է «լայն լուսավոր հետք՝ տարբեր գույներով՝ բաց կանաչ, բաց կապույտ և այլն»։ Տոմսկի պլանետարիումի աստղագետ-դիտորդ Եվգենի Պարֆենովը, ըստ «Փաստարկներ և փաստեր» թերթի, կարծում է, որ խոսքը շատ պայծառ երկնաքարի մասին է։Ավելին12:1517.10.22 -
ՄիջազգայինԻրանական բանտում ութ մարդ Է զոհվել հրդեհի պատճառովՀրդեհի հետեւանքով զոհերի թվաքանակը, որը լույս հոկտեմբերի 17-ի գիշերը բռնկել Է Թեհրանի Էվին բանտում, հասել Է ութի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, երկուշաբթի օրը հաղորդել Է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի բանտային համակարգի մամուլի ծառայությունը: Նրա տվյալներով՝ բոլոր ութ զոհվածները կալանավորներ Էին: Վեց մարդ գտնվում են հիվանդանոցներում, որտեղ վերականգնման բուժընթաց են անցնում: Ինչպես ընդգծել Է գործակալությունը, նրանց վիճակը բարելավվում Է: Ավելի վաղ հաղորդվել Էր հրդեհից չորս զոհվածի մասին: Կրակը բռնկվել Է բանտի կարի արտադրամասում մի քանի դատապարտյալների միջեւ վեճերից հետո, որոնք պատիժ են կրում դրամական մեքենայությունների եւ գողության համար, ինչից հետո առաջացել են անկարգություններ: Տեղական իշխանություններն ընդգծել են, որ խոսքը բանտարկյալների բունտի մասին չԷ, իրավիճակը հսկողության ներքո Է: Նրանք նաեւ հայտարարել են, որ միջադեպը կապված չԷ վերջերս երկրում տեղի ունեցող անկկարգությունների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին12:0717.10.22 -
ՔաղաքականՀաջորդ հանդիպմանն էլ Ալեն Սիմոնյանն Արցախի պատվիրակությանն Ադրբեջանի անձնագիր կտա. Իշխան ՍաղաթելյանԻնձ հետաքրքիր է՝ Ալեն Սիմոնյանից Արցախի պատվիրակությունն ի՞նչ ակնկալիք ուներ: Գեղամ Մանուկյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: «Մենք՝ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները, մեկ ու կես տարի է պահանջում ենք էդ նույն Ալեն Սիմոնյանից, որ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ հրավիրի: Ինքը վախեցել է դա անել, ինքը դա չի արել Ալիևին դուր գալու համար, շատ ուղիղ տեքստով հայտարարել է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, հիմա էդ պատվիրակությունն Ալեն Սիմոնյանից ի՞նչ ակնկալիք ունի: Հաջորդ հանդիպմանն Ալեն Սիմոնյանը իրենց Ադրբեջանի քաղաքացու անձնագիր է տալու: Գնացել եք դրանց հետ հանդիպման, որ լեգիտիմացնե՞ք էդ պրոցեսը»:Ավելին12:0617.10.22 -
ԻրավականՕպերատիվ իրավիճակը` հանրապետությունումԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 14-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 105 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 25, անձնական ունեցվածքի գողության՝ 21, մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, ընտանեկան բռնության՝ 13, խարդախության՝ 6, խուլիգանության՝ 3, ավազակային հարձակման, բնակարանային գողության և ֆիզիկական ներգործության՝ 2-ական, կողոպուտի, դրամանենգության, կաշառակերության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սպանության սպառնալիքի, ապօրինի կերպով ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու, անզգուշությամբ մարմնական վնասվածք հասցնելու և մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 15 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և բնակարանային գողության 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար. 1 մարդ զոհվել է, 51-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին12:0017.10.22 -
ԻրավականԴանակահարության դեպք՝ աբովյանցի 24-ամյա երիտասարդի մասնակցությամբՀոկտեմբերի 15-ին, ժամը 00.35-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կրծքագոտկային շրջանի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի 26-ամյա մի բնակիչ: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է հիվանդանոց տեղափոխվածին մարմնական վնասվածք պատճառողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում աբովյանցի 24-ամյա երիտասարդը հոկտեմբերի 16-ին ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին և խոստովանել, որ հանցանքը կատարել է ինքը: Նա ձերբակալվել և ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին: Քրեական վարույթը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին11:5217.10.22