Լրահոս
Իրավական
14:32
17.10.22
145

Մեսրոպ Մակյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

Img default alt hy

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հոկտեմբերի 17-ի հրամանագրով դատավոր Մեսրոպ Մակյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր:

Նշենք, որ Մեսրոպ Մակյանը 2013 թվականից եղել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։