Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:39
17.10.22
83

Վրաստանի նախագահը հնարավոր Է համարել այցագրային ռեժիմի սահմանումը ռուսաստանցիների համար

Img default alt hy

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հնարավոր Է համարել, որ երկրի իշխանությունները կարող են այցագրային ռեժիմի սահմանել Ռուսաստանի քաղաքացիների համար: Այս կապակցությամբ որոշումը պետք Է ընդունի Վրաստանի կառավարությունը:

Ավելի վաղ Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները և մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ կոչ են արել իշխանություններին՝ այցագրային ռեժիմ սահմանել Ռուսաստանի քաղաքացիների համար՝ երկրում նրանց գտնվելու ժամանակը մինչև երեք ամիս սահմանափակելու համար: Վրաստանը ՌԴ-ի հետ անայցագիր ռեժիմ Է սահմանել 2012 թվականին: «ՌԴ-ի այն քաղաքացիները, որոնք հայտնվել են Վրաստանում, սադրանք Է, չեմ կարող ասել, որ դա վտանգ Է, բայց դա հստակ մարտահրավեր Է:

Հնարավոր Է՝ հարկավոր կլինի խոսել նաև ՌԴ քաղաքացիների համար այցագրերի մասին, քանի որ այժմ ամեն բան բավականին լիբերալ Է, այդ որոշումը պետք Է ընդունի Վրաստանի կառավարությունը՝ հասարակության հետ միասին»,-Զուրաբիշվիլին հայտարարել Է Քիշնևում տեղի ունեցած ճեպազրույցում: Նրա խոսքով՝ Վրաստան են ժամանում ինչպես երկրի նախկին քաղաքացիներ, այնպես Էլ Ռուսաստանի քաղաքացիներ: Նա ընդգծել Է, որ երկրի իշխանությունները կիրառում են հսկողության բոլոր մեխանիզմները, որպեսզի ոչ մի վտանգ չլինի տեղի բնակիչների համար: Ավելի վաղ Վրաստանի ՆԳ նախարարությունը հաղորդել Է, որ սեպտեմբերի 17-ից մինչև 26-ը Ռուսաստանից Վրաստան են ժամանել շուրջ 78 հազար ռուսաստանցիներ, իսկ մեկնել են ավելի քան 62 հազարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: