Լրահոս
Հասարակական
15:15
17.10.22
271

Հայաստանում կգործարկվի իրանական ավտոմեքենաների արտադրության հոսքագիծ

Img default alt hy

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարը հայտարարել է Հայաստանում իրանական ավտոմեքենաների արտադրության գիծ հիմնելու մասին՝ նպատակ ունենալով մեքենաներն արտահանել ԵԱՏՄ երկրներ։ «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ParsToday-ը։

Ալիռեզա Փեյման Փաքն ասել է, որ իրանցի ավտոարտադրողը և Հայաստանից ներդրողը հայտարարել են Հայաստանում մեքենաներ արտադրելու իրենց պատրաստակամության մասին, և ՀՀ էկոնոմիկայի և Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարությունները հետամուտ են այդ հարցին:

Փեյման Փաքը հայտարարել է, որ Հայաստանի հետ ավտոմոբիլային համագործակցության ոլորտում փոխանակում տեղի չի ունենում և հայ գործարարներն Իրանից գնված մեքենաները վաճառում են ներքին շուկայում։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ենթահող կա՞ Հայաստանի հետ ապրանքափոխանակում իրականացնելու համար, Փեյման Փաքն ասել է. «Այս պահին փոխանակվում են գազը և էլեկտրաէներգիան և Հայաստանը քայլեր է ձեռնարկում այլ ապրանքների փոխանկման հնարավորւթյուն ապահովելու համար»: