Լրահոս
14:47
17.10.22
165

ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամները ներկայացրել են առաքելության հիմնական նպատակներն ու խնդիրները

Հոկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին, հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Պաշտպանության նախարարը ողջունել է առաքելության այցը Հայաստան, հայտնել առաքելության հետ համագործակցելու և առաքելությանն աջակցելու պատրաստակամություն:

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարին են ներկայացվել առաքելության հիմնական նպատակներն ու խնդիրները: Զրուցակիցները քննարկել են առաքելության գործունեության տեխնիկական և կազմակերպչական հարցեր: