Լրահոս
Քաղաքական
14:52
17.10.22
100

Թուրքերին ցավակցում է Երևանը. Թուրքիան շնորհակալություն է հայտնում

Պաշտոնական Երևանը ցավակցել է թուրքերին՝ ածխահանքում տեղի ունեցած պայթյունի 41 զոհերի համար: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը թվիթել է. 

«Անկեղծ ցավակցություններս Բարթինի ածխահանքի միջադեպի բոլոր զոհերի հարազատներին: Շուտափույթ ապաքինում վիրավորներին»: 

Միրզոյանին թվիթերում պատասխանել է թուրք գործընկերը: Մևլյութ Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել նախարարին «անկեղծ ցավակցական ուղերձի համար»: