Լրահոս

2022-10-17
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իրանը փաստացիորեն վերածվել է ժամանակակից ԱԹՍ-ների ողջ շարքն արտադրող գերտերության. Վարդան Ոսկանյան
    Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Իրանական արտադրության ԱԹՍ-ների լայն կիրառությունն Ուկրաինայում ստվերել է էրդողանական վարչախմբի գովական «Բայրաքթարների» իբր փառքը, որի մասին ուկրաինացիները նույնիսկ հասցրել էին երգ գրել։ Ինչպես միշտ, առանց ավելորդ աղմուկի և բարձրագոչ հայտարարությունների ու գովազդի, Իրանը փաստացիորեն վերածվել է ժամանակակից ԱԹՍ-ների ողջ շարքն արտադրող գերտերության, իսկ եթե արժանահավատ լինի այն տեղեկատվությունն, ըստ որի Ռուսաստանը պատրաստվում է իրանցիներից գնել նաև բալիստիկ հրթիռներ, ապա նաև՝ մերձավորարևելյան հրթիռային գերտերության։ Իրանական տելեգրամյան ալիքներում հրապարակված ծաղրանկարում իրանական «Շահեդ» անօդաչուների տաղավարի մոտ հերթ է, մինչդեռ թուրքական «Բայրաքթարները» հաճախորդ չունեն»:
    11:45
    17.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում․ բեռատարների վարորդները փակել են Էջմիածին-Երևան ճանապարհը
    Shamshayn.com-ը գրում է․ Արդեն 1 ժամից ավելի է Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Էջմիածնի գլխավոր մուտքի հատվածում, ի նշան բողոքի մոտ 250-ից ավելի վարորդներ բողոքի ակցիա են իրականացնում և բեռնատարներով փակել են ճանապարհը։ Պատճառը կշեռքներն են, որով բարձված ավտմեքենաները կշռվում են։ Ու եթե սահմանված չափից շատ է բարձված բեռնատարը, ապա վարորդները ենթարկվում են վարչական պատասխանատվության։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանն ու ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանը։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Բողոքի ակցիայի մասնակիցները հրաժարվում են ճանապարհը բացել և պահանջում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ հանդիպում։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    11:40
    17.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բացահայտվել է Կադաստրի կոմիտեի պաշտոնյայի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք
    ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյայի և այլ անձանց կողմից համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողատարածքների հափշտակության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված մեծածավալ միջոցառումների և կատարված քննչական գործողությունների արդյունքում բացահատվել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների նոր դրվագներ, այդ թվում` ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք: Մասնավորապես, նախաքննության ընթացքում ձեռք են բերվել հանցանքի կատարումը վկայող փաստեր այն մասին, որ ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյաներ Գ. Մ.-ն և Դ. Մ.-ն, իրենց մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ, Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման արխիվի բաժնի պետի պաշտոնակատար Հ. Ա.-ի և այլ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու հետևանքով խարդախությամբ հափշտակել են Երևան քաղաքի Նորք-Մարաշ, Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող, ընդհանուր շուրջ 5,6 մլրդ ՀՀ դրամ շուկայական արժեքով 11 հողատարածքներ: Բացի այդ, Հ. Ա.-ն իր մտերիմ Գ. Մ.-ի և նրա ներկայացրած անձի՝ Ծ. Գ.-ի օգտին գործողություն կատարելուն նպաստելու, մասնավորապես՝ պետական սեփականություն հանդիսացող, Երևան քաղաքի Աջափնյակ թաղամասում գտնվող 209 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքով հողամասի վերաբերյալ կազմված կադաստրային գործում առկա կեղծ փաստաթղթերը ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային համակարգ ապօրինի մուտքագրելու գործընթացը կազմակերպելու համար 2020 թվականին Գ. Մ.-ից ստացել է 2 մլն ՀՀ դրամ կաշառք: Այնուհետև, պայմանավորվածության համաձայն, 2020 թ. ապրիլի 9-ին վերոհիշյալ կեղծ փաստաթղթերը Հ. Ա.-ի կազմակերպմամբ մուտքագրվել են կադաստրային գործերի էլեկտրոնային համակարգ, որտեղ ներառվել են տեղեկություններ այն մասին, թե իբր հողամասի սեփականատեր է հանդիսանում Ծ. Գ.-ն: Դրանից բացի, պաշտոնատար անձ Հ. Ա.-ն, տեղեկացված լինելով, որ Գ. Մ.-ն արդեն իսկ անմիջական մասնակցություն է ունեցել խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի հողամասերի հափշտակությանը, ինչպես նաև քաջատեղյակ լինելով մի շարք հողամասերի կադաստրային գործերում առկա կեղծ փաստաթղթերի առանձնահատկությունների մասին, Գ. Մ.-ին օգնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2021 թվականի ընթացքում ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային համակարգում ապօրինի կերպով որպես նշված հողամասերի սեփականատերեր է մուտքագրել տարբեր անձանց տվյալներ: Հ. Ա.-ի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, այն է՝ համայնքային և պետական սեփականություն հանդիսացող, առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 2,343,611,164 ՀՀ դրամ արժողությամբ 5 հողամասեր դուրս են բերվել պետության հաշվեկշռից և անցել այլ անձանց տնօրինության տակ: Հ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և արարքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել՝ 01.08.2003 թ., ուժը կորցրել է՝ 01.07.2022) 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ընդհանուր առմամբ, հիշյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեղադրանք է ներկայացվել 11 անձի: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողատարածքների հափշտակության հանցավոր սխեմայում ընդգրկված բոլոր անձանց, այդ թվում` ՀՀ կադաստրի կոմիտեում և Երևանի քաղաքապետարանում պաշտոններ զբաղեցրած, առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահած և պաշտոնեական կեղծիք կատարած անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ:
    11:37
    17.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    62-ամյա քաղաքացին վնասել էր պատմության և մշակույթի հուշարձաններ
    Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 16-ին, ժամը 03.40-ին, Քիշնև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալել են 62-ամյա Դավիթ Ք.-ին, որը 2020 թ. հունիսի 11-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    11:30
    17.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում». վարժանք՝ Հոռոմ գյուղում
    Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ից 13։00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հոռոմ բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը։ ԱԻՆ-ը խնդրում է չանհանգստանալ:
    11:22
    17.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանը՝ հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր բացելու որոշման նախագծի մասին
    «Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը մի քանի ամիս է, ինչ պաշտոնապես շրջանառվում է։ Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»,- այս մասին Twitter-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    11:18
    17.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Մեկ շաբաթում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 387 նոր դեպք. 6 մարդ մահացել է
    ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում հոկտեմբերի 10-16-ը։ Մեկ շաբաթում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 387 նոր դեպք, 791 մարդ առողջացել է, 6 մարդ՝ մահացել։
    11:15
    17.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հովհաննես Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ավիացիայի պետ-վարչության պետ
    Հովհաննես Վարդանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ։ Հրամանագիրը ստորագրել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Մեկ այլ հրամանագրով` նախագահը Զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնից ազատել է Գագիկ Ասլանյանին։
    11:07
    17.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական այցով կմեկնի Բուլղարիա
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 17-ին պետական այցով կմեկնի Բուլղարիայի Հանրապետություն: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Հայաստանի նախագահը կհանդիպի Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ: Երկու երկրների նախագահների առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպում: Նախագահները հանդիպումների արդյունքները կամփոփեն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով: Պետական այցի շրջանակում նախատեսված են նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումները Բուլղարիայի վարչապետ Գալաբ Դոնևի, Սոֆիայի քաղաքապետ Յորդանկա Ֆանդիկովայի, Պլովդիվի քաղաքապետ Զդրավկո Դիմիտրովի հետ: Նախագահ Խաչատուրյանը Սուրբ Կլիմենտ Օհռիդսկի պետական համալսարանում հանդես կգա դասախոսությամբ։ Հանրապետության նախագահը կհանդիպի նաև Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
    11:00
    17.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ինքնասպանություն՝ Ստեփանակերտում
    Հոկտեմբերի 17-ին ժամը 06:30-ին ՆԳ նախարարության ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Կնունյանցների փողոցում գտնվող Ազատամարտիկների անվան պուրակում դի կա։ Անմիջապես դեպքի վայր մեկնած ոստիկանության փորձաքրեագիտական բաժնի ծառայողները և քննչական կոմիտեի օպերատիվ քննչական խումբը պարզել են, որ դիակը հանդիսանում է Ստեփանակերտ քաղաքի 40-ամյա բնակիչ Ա.Ա.-ն։ Վերջինս, ս.թ. հոկտեմբերի 17-ին, ժամը 04:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում իրեն պատկանող ատրճանակով ինքնասապանություն է գործել: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։
    10:56
    17.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Գիտնականները ենթադրում են, որ մարդկությունը մինչև 2100 թվականը կսկսի անհետանալ․ պատճառը հայտնի է․ «News.am»
    Գիտնականներն անսպասելի հայտարարություն են արել այն մասին, որ ածխաթթու գազի արտանետումների կտրուկ աճը, որը տեղի է ունենում Երկիր մոլորակի վրա ածխածնի շրջանառության խախտման պատճառով, կարող է հանգեցնել մարդկության անհետացմանը։ Ընդ որում, ինչպես ենթադրում են հետազոտողները, դա տեղի կունենա մինչեւ 2100 թվականը։ «Սա ամենեւին չի նշանակում, որ բոլոր կենդանի էակները միաժամանակ կվերանան Երկրի երեսից։ Բայց մեր մոլորակի գոյության պատմության մեջ նմանատիպ փոփոխություններ արդեն տեղի են ունեցել, որոնք հանգեցրել են զանգվածային ոչնչացման»,- ասում է երկրաֆիզիկայի պրոֆեսոր, գիտնական Դանիել Ռոտմանը: Գիտնականն նշել է, որ մթնոլորտում եւ համաշխարհային օվկիանոսում ածխածնի քանակի պատճառով ջուրը կբարձրանա սրընթաց տեմպերով։ Սրա արդյունքում ամբողջական քաղաքներ ու ազգեր կանհետանան աշխարհի երեսից։ Այս հայտարարությունները միայն ենթադրություններ են, որ գիտնականները դեռ պետք է պարզեն:
    10:52
    17.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՊԵԿ-ը հրապարակել է 2022թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը
    ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. 9 ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 82 միլիարդ 627 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 890 միլիարդ 480 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 192 միլիարդ 147 միլիոն դրամ։ 1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում: Առաջին եռյակն անփոփոխ է, խոշոր հարկ վճաողների ցանկում առաջատարը շարունակում է մնալ «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատը», երկրորդ և երրոդ տեղերում են «Գազպրոմ Արմենիա» և «Գրանդ տոբակո» ընկերությունները: Ցանկը հրապարակվել է, հիմք ընդունելով ներկայում գործող ՀՀ կառավարության 23.06.2022 թ․-ի N 928-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես, ցանկում ներառված չեն ՀՀ պետական և համայնքային կառավարչական հիմնարկները: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ տվյալների համադրելիությունն ապահովելու նպատակով ՊԵԿ-ը նոր մեթոդաբանությամբ հրապարակել է նաև 2021թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին վերաբերող ցուցանիշները։
    10:45
    17.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԵՄ-ն նախատեսում է առաջին փուլով հայ-ադրբեջանական սահմանին տեղակայել շուրջ 400 դիտորդների
    Ակնկալվում է, որ Եվրոպական Միության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 17-ին կհաստատեն Հայաստան ուղարկվելիք քաղաքացիական դիտորդական առաքելությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԵՄ անդամ երկրների արտսքին գործերի նախարարները հարցին կանդրադառնան Լյուքսեմբուրգում հոկտեմբերի 17-ին սպասվող պլանային նիստի ընթացքում։ Ռուսական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական Միության ներկայացուցիչը հայտնել է, որ Հայաստան ուղարկվելիք դիտորդական առաքելությունը կհաստատվի նիստի ընթացքում։ «Հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաքելություն ստեղծելու մասին։ Նախարարները, ինչպես ակնկալվում է, այդ առաքելությունը կհաստատեն երկուշաբթի»,- ասել է նա։ ԵՄ ներկայացուցիչը հավելել է, որ առաքելության վերաբերյալ շատ մանրամասներ չկան, սակայն նշել է, որ առաջին փուլում շուրջ 400 դիտորդներ կտեղակայվեն։ Նա նաև հայտնել է, որ առաջին դիտորդները սահման կուղարկվեն Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունից՝ հաշվի առնելով հարցի հրատապությունը։
    10:37
    17.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա բաց հրավեր է մեր թշնամիներին՝ էժան գնով Հայաստանի քաղաքացիություն գնել․ Ավետիք Չալաբյան
    Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը գրում է. «Հայաստանի Հանրապետության Կառավարությունը հանրային քննարկման է դրել Որոշման նախագիծ, որով նախատեսում է ընդամենը 150 000 $-ի ներդրման դիմաց ՀՀ քաղաքացիություն տրամադրել ցանկացած անձի, առանց նրա ազգային պատկանելիության հետ կապված սահմանափակման: Ակնհայտորեն, սա բաց հրավեր է մեր թշնամիներին՝ էժան գնով Հայաստանի քաղաքացիություն գնել, և ժամանակի ընթացքում օրինական ճանապարհով ստեղծել ընտրողների հոծ բանակ, որն ընդունակ է լինելու ազդել Հայաստանում իշխանության ձևավորման վրա (չեմ զարմանա, եթե այս իշխանությունը թշնամական երկրների քաղաքացիներին նույնիսկ զեղջեր տրամադրի՝ այդ գործընթացը արագացնելու համար): Այս աբսուրդային նախագիծը այժմ դրված է հանրային քննարկման Արդարադատության նախարարության կայքում: Կոչ եմ անում ձեզ՝ չափսոսել ձեր ժամանակը, կից հղումով մտնել կայք, և վճռական Ոչ ասել այս նախագծին, միաժամանակ պահանջելով Կառավարությունից՝ հստակ սահմանափակում դնել բոլոր այն երկրների քաղաքացիերի համար, որոնք թշնամական գործողություններ են ձեռնարկում Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Կանխավ շնորհակալ եմ բոլոր շահագրգիռ արձագանքների համար»։
    10:30
    17.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
    Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 18:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
    10:27
    17.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Yerevan Open» -ի առաջատարները 7 շախմատիստներ են
    Երևանում շարունակվում է «Yerevan Open» շախմատային միջազգային մրցաշարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարում կայացել են 7-րդ տուրի պարտիաները: Առաջատար վարկանիշ ունեցող շախմատիստներից հաղթանակ են տարել Գուպտա Սանկալպը, Արման Հակեմին, Ամիրռեզա Պուրրամեզանալին: Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնել են Սամվել Տեր-Սահակյանը և այլոք: Այժմ` 7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարները 7 շախմատիստներ են: Նրանք ունեն 5,5-ական միավոր: «Yerevan Open» շախմատային 4-րդ միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են 15 երկրի 292 շախմատիստներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը ընդհանուր առմամբ կազմում է 14 միլիոն դրամ: Օփենի ավարտին կպարգևատրվեն 1-20-րդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները: Ա խմբի հաղթողը կստանա 2.600.000 դրամ: «Yerevan Open»-ը բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի հոկտեմբերի 18-ին:
    10:22
    17.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տեսանյութեր
    Բայդենը լրագրողների հարցերին պատասխանել է պաղպաղակ ուտելով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Ամերիկյան YouTube-ի GOP War Room ալիքը հրապարակել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Պորտլենդ քաղաքի սրճարան կատարած այցի կադրերը, որոնց ընթացքում նա պաղպաղակ ուտելիս պատասխանել է լրագրողների հարցերին։ Ինչպես ասել է ամերիկացի առաջնորդը, ԱՄՆ տնտեսությունը «անիծյալ ուժեղ է»։ Միաժամանակ նա հրաժարվել է ընդունել ԱՄՆ դոլարի ազդեցությունը համաշխարհային տնտեսության խնդիրների վրա՝ դրանք անվանելով «այլ երկրներում տնտեսական աճի և խելամիտ քաղաքականության բացակայության» պատճառ։ Բայդենի պահվածքը տեսանյութի տակ գտնվող մեկնաբանություններում օգտատերերի արձագանքին է արժանացել: «Նա նման է երեխայի»,- գրել է Passing through Time օգտատերը: «Վա՜յ, դժվար է հավատալ, որ նա չի անհանգստանում Ամերիկայի համար». syronized by J What անունով օգտատիրոջ արձագանքն է: «Ջոին ոչնչի համար չի անհանգստանում, բացի իրենից և իր պաղպաղակից»,- ասել է Ջուլիա Գրասսոն։ «Կարծում եմ, որ նա իսկապես չգիտի, թե ինչ է կատարվում», – ավելացրել է Ժան Ուեթերբին:
    10:15
    17.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սիփանիկ գյուղում այրվել է տան տանիքը
    Հոկտեմբերի 17-ին, ժամը 01:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սիփանիկ գյուղում այրվում է տնակ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սիփանիկ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:22-ին, մարվել` 04:22-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 90 քմ) և հարակից մեկ այլ տնակ՝ գույքով (մոտ 36 քմ):
    10:07
    17.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ-ում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    10:00
    17.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և յոթ մարզերի որոշ հասցեներում հոսանքազրկումներ կլինեն
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    00:00
    17.10.22
    Ավելին