Լրահոս
Առողջապահական
14:15
17.10.22
93

Գրիպի պատվաստանյութն առկա է առաջնային օղակում. Անահիտ Ավանեսյան

Img default alt hy

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացնում է.

«Այսօր առողջապահության նախարարության թիմով պատվաստվեցինք գրիպի դեմ` սեզոնային ակտիվության շրջանում պաշտպանված լինելու համար:

Գրիպի պատվաստանյութն առկա է առաջնային օղակում. կարող եք պատվաստվել անկախ կցագրման փաստից։

Պատվաստանյութը հասանելի է նաև շարժական պատվաստումային կետում։

Ի դեպ, մասնագետներն ասում են, որ COVID-19-ի և գրիպի պատվաստումները կարելի է զուգակցել»։