Լրահոս
Հասարակական
14:41
17.10.22
352

«Արաբկիր» բժշկական կենտրոնում 6-ամյա տղա է մահացել

Img default alt hy

Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Արագածավան գյուղի բնակիչ 6-ամյա Անդրանիկ Խալաթյանը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան սեպտեմբերի 22-ից նշիկները վիրահատելու նատակով գտնվում էր «Արաբկիր» բժշկական կենտրոնում, որտեղ 2 օր անց, ըստ երեխայի ծնողների հայտարարության՝ բժշկուհի Կլարա Օրդոյանի մեղքով երեխան հայտնվում է ծայրահեղ ծանր վիճակում ու օրեր շարունակ կենաց մահու պայքար էր տանում կյանքի համար։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Արագածավան գյուղի բնակիչներ՝ ամուսիններ Դավիթ Խալաթյանն ու Ծաղիկ Կիրակոսյանը իրենց հարազատների հետ գիշերում են Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնի բակում։

Հոկտեմբերի 1-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում, Դ․ Խալաթյանն ասում էր․ 

«Սեպտեմբերի 22-ին տղաս՝ 6 տարեկան Անդրանիկը, ոտքերի ցավեր ունեցավ։ Մասնագետը երեխային զննեց և ասաց, որ ցավերի պատճառը նշիկներն են (գլանները), և դրանք պետք է հեռացվեն։  Այդ օրը երեխայի հետ քաղցր խոսելով, ուրախանալով, իր ոտքով եկել ենք «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ նշիկները պետք է հեռացնեին։ Ու կատարեցին վիրահատություն։ Երեխային վիրահատող բժկուհին Կլարա Օրդոյանն է, ով աշխատում է «Արաբկիր» բժշկական կենտրոնում որպես քիթ-կոկորդ-ականջաբան։  

Մեզ ասել էին, որ վիրահատությունը կտևի 1 ժամից մի քիչ ավելի, սակայն չգիտես ինչու՝ այն տևում է 4 ժամից ավելի։ Ճիշտն ասած՝ շատ անհանգստացանք, որ վիրահատությունը էդքան տևեց։ Ու հետո մեզ ասում են, թե երեխայի երակն են վնասել։ Ու 2 օր անց երեխան հիվանդանոցում ընկնում է կոմայի մեջ։ Ինքնազգացողությունը լրիվ վատանում է։ Ու դրա մեղավորը վիրահատությունը կատարող բժշկուհի Կլարան է։