Լրահոս
2022-10-17
-
Արտաքին քաղաքականությունԻրանի նախագահը մեղադրում է Բայդենին «Իրանում խառնակչություններ հրահրելու համար»Իրանի նախագահը մեղադրել է ամերիկացի գործընկերոջը Իրանում խառնակչություններ հրահրելու համար: «Բայդենը քաոս, ահաբեկչություն և ավերածություն է հրահրում մեր ազգի մեջ»,- հայտարարել է Էբրահիմ Ռայիսին՝ նկատի ունենալով այն, որ Բայդենը աջակցում է Իրանում ցույցեր հրահրողներին:Ավելին17:1517.10.22 -
Արտաքին քաղաքականությունԻրանը լայնածավալ զորավարժություն է սկսել Ադրբեջանի հետ սահմանինԻրանի ցամաքային զորքը Արաքսի հովտում՝ Ադրբեջանի հետ սահմանին, լայնածավալ զորավարժություն է սկսել: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարն ասել է, որ զորավարժությունները խաղաղության, բարեկամության ու կայուն անվտանգության ամրապնդման ուղերձ են հարևանների, զգուշացում՝ թշնամիների համար:Ավելին17:0717.10.22 -
ՔաղաքականՊաշտոնական այցով Հայաստան կժամանի Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունըՀՀ ԿԳՄՍ նախարարի հրավերով հոկտեմբերի 17-21-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում կգտնվի Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունը, որի կազմում են Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամը, նույն ինստիտուտի միջազգային կապերի տնօրեն Ահմեդ Ալ-Դահը և միջազգային կապերի տնօրենի տեղակալ Սաիֆ Ալ-Հաջրին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, համագործակցության զարգացման նպատակով տեղի են ունենալու պաշտոնական հանդիպումներ, որոնց շրջանակում նախատեսվում է քննարկել փորձի փոխանակման և համատեղ նախագծերի իրականացման, ինստիտուցիոնալ համագործակցության ընդլայնման, երկու երկրներում իրականացվող ծրագրերին համատեղ մասնակցության ապահովման հնարավորությունները: Այցի շրջանակում նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ, այցելություններ մշակութային հաստատություններ, Դաշտադեմի ամրոց և Զվարթնոց տաճար: 2022 թվականի մարտի 10-28-ը Արաբական Միացյալ Էմիրություններում կայացել է «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնը, որին Հայաստանը, որպես պատվավոր հյուր, մասնակցել է առանձին տաղավարով։ Հայաստանի ցուցադրության ընթացքում տեղի է ունեցել Շարժայի պաշտոնատար անձանց պատվիրակության այցը տաղավար՝ Նորին Գերազանցություն շեյխ Աբդուլլահ բին Սալեմ բին Սուլթան Ալ Քասիմիի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի պաշտոնական պատվիրակության այցը` Շարժայի ժառանգության ինստիտուտ:Ավելին17:0017.10.22 -
ՔաղաքականՀայաստան-Թուրքիա. «ֆուտբոլային դիվանագիտության երկրորդ խաղակես»Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններում կարող է նորից դիմել «ֆուտբոլային դիվանագիտությանը»: Թուրքիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ակիֆ Չաղաթայ Քըլըչը հայտարարել է, որ մարտի 25-ին Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի հավաքականները հանդիպելու են Հայաստանում, իսկ սեպտեմբերին՝ Թուրքիայում:Ավելին16:5217.10.22 -
ՀասարակականԵրևանում 32-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 61-ամյա հետիոտնինԵրեկ՝ հոկտեմբերի16-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Քնքուշ Ե․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Վանցյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 61-ամյա Ժյուլետա Հ․-ին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/17/1224578/Ավելին16:4717.10.22 -
ՀասարակականՀրդեհ է բռնկվել Վարդաշեն թաղամասի շենքերից մեկումՀոկտեմբերի 17-ին, ժամը 12:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն թաղամասի 9-րդ փողոցի շենքերից մեկի 8-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, մեկ ջրատար, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։45-ին, մարվել՝ 14։15-ին։ Այրվել են հյուրասենյակը, ննջասենյակը, խոհանոցը (62 քմ)՝ գույքով և ջերմահարվել է մեկ ննջասենյակ (9 քմ)․ տուժածներ չկան։Ավելին16:4517.10.22 -
ԱրցախՆախորդ շաբաթ Արցախում սակրավորները հայտնաբերել են 121 միավոր ռազմամթերքԱրցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը. 2022 հոկտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 778 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ նվազել է հրդեհի վերաբերյալ կանչերը: Գրանցված 13 կանչերին ժամանակին արձագանքել են հրշեջ փրկարարները և մեկուսացրել կրակը: Հրդեհները հիմնականում բռնկվել են չոր խոտածածկույթներում և աղբանոցներում, մեկը՝ կենցաղային նպատակներով օգտագործվող տնակում: Փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը շարունակում են հետախուզական, միաժամանակ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման աշխատանքները: Անցած շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է 121 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:Ավելին16:3717.10.22 -
ՍպորտԱշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 5 մարմնամարզիկՀայաստանի մարմնամարզության հավաքականն աշխարհի առաջնությանը կմասնակցի 5 մարզիկով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան: Սպորտային մարմնամարզության 51-րդ աշխարհի առաջնության Հայաստանը կներակայցնեն Հարություն Մերդինյանը, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչատրյանը: Մարզիչը կլինի Հայկ Նազարյանը: Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերբոյանը կլինի մրցավարների շարքում: Մարմնամարզության աշխարհի առաջնությունն այս տարի անցկացվում է անգլիական Լիվերպուլ քաղաքում: Այն կմեկնարկի հոկտեմբերի 26-ին և կեզրափակվի նոյեմբերի 7-ին:Ավելին16:3017.10.22 -
ՄիջազգայինՉԺՀ-ի կառավարությունը ներդրողների Է հրավիրում բոլոր երկրներիցՉԺՀ-ի կառավարությունը ներդրողների Է հրավիրում բոլոր երկրներից չինական շուկան յուրացնելու համար եւ աջակցելու Է այն բանին, որպեսզի կապիտալի ներդրումը երկրի տնտեսության մեջ շահավետ լինի յուրաքանչյուրին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 17-ին հայտարարել Է Չինաստանի զարգացման եւ բարեփոխումների պետական կոմիտեի փոխղեկավար Չժաո Չենսինը: «Այստեղ հավաքվել են բազմաթիվ օտարերկրյա լրագրողներ: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ հույս հայտնել, որ դուք կհասկանաք եւ կօգնեք մեզ տեղեկացնելու հասարակայնությանը. մենք ՉԺՀ-ում ողջունում ենք բոլոր երկրների ներդրողներին եւ կշարունակենք նպաստել այն բանին, որպեսզի մեր երկրի զարգացումն արդյունավետ լինի բոլորի համար»,-նա ասել Է Պեկինում անցկացվող Չինաստանի Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարի ընթացքում տեղի ունեցած մամուլի ասուլիսում: Ինչպես ճշտել Է կոմիտեի փոխղեկավարը, ընթացիկ տարում համավարակի եւ դժվարին միջազգային կոնյունկտուրայի պատճառով աշխարհում տեղի Է ունենում ներդրումային ակտիվության նվազում: «Մեր երկիրը հաղթահարել Է բազմաթիվ դժվարություններ օտարերկրյա կապիտալի ներհոսն ապահովելու համար»,-հավելել Է Չժաո Չենսինը: Նա նշել Է, որ արդրազգային ընկերությունները «հավատում են ՉԺՀ-ին եւ պահպանում դրական սպասումները երկարաժամկետ հեռանկարում չինական շուկայի իրադրության առնչությամբ»: «Մենք կշարունակենք մեծացնել մեր երկրի սրտաբաց լինելու աստիճանը: Չինաստանի զարգացումն Էլ ավելի մեծ հնարավորություններ կստեղծի (Ասիական) տարածաշրջանի եւ աշխարհի համար, այն հզոր խթան կդառնա,-եզրափակել Է պաշտոնյան:-Մենք կշարունակենք բարեհաջող քաղաքականություն վարել ներդրողների նկատմամբ եւ նրանց համար կստեղծենք լավագույն տնտեսա-իրավական միջավայր», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին16:2217.10.22 -
Վարդենիսի ուղղությամբ հրետանային միջոցների առկայությունը կապված է Ադրբեջանի կողմից լրացուցիչ ուժերի տեղաշարժով․ ՀՀ ՊՆ-ն պատրաստ է բանակցելՎարդենիսի ուղղությամբ հրետանային միջոցների առկայությունը անմիջականորեն կապված է Ադրբեջանի ԶՈՒ կողմից լրացուցիչ ուժերի և միջոցների տեղաշարժով ու բացազատման հետ, որն առաջացրել է որոշակի լարվածություն: Հայկական կողմի քայլերը, որ իրականացվել են տվյալ գոտում ադրբեջանական հրետանային և զենիթային լրացուցիչ միջոցների տեղակայումից հետո, կրում են բացառապես պաշտպանական բնույթ: Հայկական կողմի գործողությունները իրադրությունը լարելու նպատակ չունեն, և ադրբեջանական կողմի՝ հիշատակված միջոցները տվյալ ուղղությունից դուրս բերելու դեպքում, հայկական կողմը ևս դուրս կբերի իր լրացուցիչ միջոցները: Հայկական կողմը պատրաստ է տվյալ հարցի շուրջ բանակցել:Ավելին16:2117.10.22 -
ՏնտեսականՍերբիայի կառավարությունն արգելել Է բնական գազի արտահանումըՍերբիայի կառավարությունը որոշում Է ընդունել մինչեւ հոկտեմբերի 31-ը բնական գազի արտահանումն արգելելու վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը: «Կառավարությունն այսօրվա նիստում որոշում Է ընդունել մինչեւ հոկտեմբերի 31-ը երկրից բնական գազի արտահանման ու դուրսբերման ժամանակավոր արգելքի մասին, որպեսզի ապահովի հայրենական շուկայի հուսալի մատակարարումը եւ տնտեսությունների ու քաղաքացիների համար վնասի կանխումը»,-ասվում Է կառավարության հաղորդագրության մեջ: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը «Թուրքական հոսք» գազատարի սպառնալիքների մասին հաղորդագրությունների լույսով հոկտեմբերի 10-ին կոչ Է արել ՆԳ նախարարությանը եւ հատուկ ծառայություններին՝ ուժեղացնել երկրի գազափոխադրման համակարգի պահպանությունը, որը ռուսաստանյան գազատարով երկնագույն վառելիք Է ստանում: Այն ժամանակ նա հիշեցրել Է, որ միայն Բելգրադը մեկ օրում ծախսում Է երեք միլիոն խորանարդ մետր գազ, իսկ օրական ՌԴ-ից գազատարով ստացվում Է վեց միլիոն խորանարդ մետր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին16:1517.10.22 -
ԻրավականԱրցախում թղթադրամների պահոցը կտրել-պոկելու եղանակով շուրջ 8 մլն դրամ են հափշտակելԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել 2022 թվականի հոկտեմբերի 16-ին՝ ժամը 02:50-ից մինչև 03:40-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձի (անձանց) կողմից շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ԱՀ Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքի համայնքապետարանի առաջին հարկում գտնվող, «Արցախբանկ» ՓԲ ընկերությանը պատկանող բանկոմատի թղթադրամների պահոցը սղոցի գործադրմամբ կտրել-պոկելու եղանակով, առանձնապես խոշոր չափերի հասնող 7.951.000 ՀՀ դրամ գումար գաղտնի հափշտակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը։ Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին16:0717.10.22 -
ԻրավականԱԱԾ-ն ձերբակալել է Երևան քաղաքի դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ ԱլեքսանյանինArmlur.am-ը գրել է. «Քիչ առաջ ԱԱԾ-ն ձերբակալել է Երևան քաղաքի դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին: Վերջիններիս ձերբակալությունը կապված է մեկ քրեական գործի շրջանակներում: Գործը կապված է «օրենքով գողի» հետ: Նշենք, որ իրավապահները մտել են ԲԴԽ, որպեսզի Արուսյակ Ալեքսանայնի նկատմամաբ քրեական հետապնդում սկսելու թույլտվություն ստանան»։Ավելին16:0617.10.22 -
ԻրավականՈրոնվում է տեսագրության մեջ պատկերված անձըՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին16:0017.10.22 -
Արտաքին քաղաքականությունՍիրիայում Թալբիս քաղաքի քաղաքապետը զոհվել Է ավտոմեքենայի պայթելու հետևանքովՍիրիայում Թալբիս հյուսիսային քաղաքի քաղաքապետը զոհվել Է անհայտ անձանց կողմից նրա ավտոմեքենան պայթեցնելու հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Sham FM ռադիոկայանը: «Հոմս նահանգի Թալբիսի քաղաքային խորհրդի ղեկավարը զոհվել Է նրա ավտոմեքենայի մեջ դրված պայթուցիկ սարքի աշխատելու հետեւանքով»,-հաղորդել Է ռադիոկայանը: Խմբավորումներից ոչ մեկը ներկա դրությամբ չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին15:5317.10.22 -
Արտաքին քաղաքականությունԳերմանիայում սկսվել Է Eurowings-ի օդաչուների եռօրյա գործադուլըԳերմանական Lufthansa ավիաընկերության ցածրբյուջետային Eurowings ավիաընկերության օդաչուներն սկսել են եռօրյա գործադուլ՝ ձգտելով հասնել թռիչքային ժամերի առավելագույն քանակության նվազման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է AP գործակալությունը: Սպասվում Է, որ փոխադրողի 400 չվերթներից, որոնք նշանակված են երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 17-ին, կկայանան 230-ը: Միայն Դյուսելդորֆի օդանավակայանում երկուշաբթի օրը հարկ Է եղել չեղարկել ավիաընկերության 171 չվերթից 102-ը: Ավստրիական Eurowings Europe եւ Eurowings Discover դուստր ընկերությունների թռիչքները կկատարվեն նախատեսված ռեժիմով: Անցած անգամ Eurowings-ի օդաչուները գործադուլի Էին դուրս եկել հոկտեմբերի 6-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին15:4717.10.22 -
ՀասարակականՀայկական Կարմիր խաչը դրամական աջակցություն է տրամադրել «Սուրմալու»-ի պայթյունից տուժած տնտեսվարողներին և աշխատակիցներինՀայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) հոկտեմբերի 17-ին դրամական աջակցություն է տրամադրել «Սուրմալու» տոնավաճառի տարածքում բռնկված հրդեհի և հաջորդած պայթյունի հետևանքով տուժած տնտեսվարողներին և նրանց աշխատակիցներին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀԿԽԸ-ի տարածած հաղորդագրությունից: ՀԿԽԸ-ի կողմից իրականացրած խոցելիության գնահատման արդյունքների հիման վրա, տուժած խոցելի 42 տնտեսվարողներ և նրանց ընտանիքի 211 անդամները, ինչպես նաև 38 գրանցված աշխատակիցներ և նրանց ընտանիքի 186 անդամները ստացել են միանվագ դրամական աջակցություն ՝ 42 700 ՀՀ դրամ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար: Ընդհանուր առմամբ 397 անձի տրամադրվել է 16 միլիոն 951 հազար 900 ՀՀ դրամ: Դրամական օգնությունը տրամադրվել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի Աղետներին արձագանքման արտակարգ իրավիճակների ֆոնդի ֆինանսական աջակցությամբ:Ավելին15:4017.10.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Ադրբեջանի հետ սահմանին Իրանը զորքն է վարժեցնում | 17.10.2022Ավելին15:3017.10.22 -
ՀասարակականՀոկտեմբերի 17-ից մինչև 20-ը ջրամատակարարումը կդադարեցվի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պոմպակայանում տեղի ունեցած վթարի հետևանքով, հոկտեմբերի 17-ից մինչև հոկտեմբերի 20-ը կդադարեցվի Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի ջրամատակարարումը: Այդ ընթացքում գյուղի ջրամատակարարումը կիրականացվի շրջիկ ավտոմեքենաների միջոցով: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին15:2917.10.22 -
Արտաքին քաղաքականությունՆԱՏՕ-ի կործանիչներ են թռել Մինսկի վրայովՄինսկի վրայով ավելի քան 20 րոպե ՆԱՏՕ-ի ռազմաբազայի ՄիԳ-31 կործանիչեր են թռել: Կադրերը բելառուսական լրատվամիջոցներն են ֆիքսել: Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է՝ ինչպես է բելառուսական զորքը ռազմական տեխնիկա տեղափոխում Ֆանիպոլ քաղաքի մոտ՝ Մինսկից ոչ հեռու։Ավելին15:2617.10.22