Լրահոս

2022-10-19
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Բաքու-Թբիլիսի-Ջեյհանով ադրբեջանական նավթի արտահանումն ավելացել է
    2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով տեղափոխված նավթի ծավալը կազմել է 21 մլն 688 հազար 400 տոննա, ինչը 10,8 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, հաղորդում է վրացական BusinessPressMedia-ն՝ հղվելով ադրբեջանական աղբյուրներին։ Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն, 2022 թվականի 9-ը ամիսներին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով փոխադրվել է Ադրբեջանի հիմնական նավթատարներով փոխադրվող նավթի ընդհանուր ծավալի 78,9 տոկոսը։ Տվյալների համաձայն, հունվար-սեպտեմբերին տարանցիկ նավթի փոխադրումը կազմել է 3 մլն 580 հազար 300 տոննա, ինչը 42 տոկոսով ավելի է։ Նշենք, որ ներկայումս Բաքու-Թբիլիսի-Ջեյհանով փոխադրվում է Ազերի-Չիրագ-Գյունեշլի հանքավայրերի նավթը, ինչպես նաև Շահ-Դենիզ հանքավայրի կոնդենսատը և SOCAR ընկերության նավթը։ Բացի այդ, խողովակաշարով նավթ է փոխադրվում նաև Կասպից ծովի այլ երկրներից։ Ի դեպ, նավթամուղի երկարությունը 1 768 կմ է։ Դրանից 443 կմ-ն անցնում է Ադրբեջանի տարածքով, 249 կմ-ը՝ Վրաստանի, 1 076 կմ-ը՝ Թուրքիայի տարածքով։ Խողովակաշարի հզորությունը գերազանցում է տարեկան 50 մլն տոննա նավթը։
    18:10
    19.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ամստերդամի քաղաքային դատարանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
    Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ամստերդամի քաղաքային դատարանի նախագահ տիկին Էսթեր դե Ռուույը հոկտեմբերի 19-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի ուղեկցությամբ: «Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմությանը՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր: Возможно, это изображение 4 человека, люди стоят и в помещении Նրանք ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը, այնուհետև շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Տիկին Էսթեր դե Ռուույին հատկապես հետաքրքրեց Հայոց ցեղասպանությունը վերապրած երիտասարդ հայուհու՝ Ավրորա Մարդիգանյանի կյանքի պատմությունը: Այցի ավարտին տիկին Էսթեր դե Ռուույը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Возможно, это изображение текст Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը հյուրին նվիրեց Ավրորա Մարդիգանյանի հուշագրությունը»,- ասված է թանգարան-ինստիտուտի հաղորդագրության մեջ:
    18:00
    19.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    ԱՄՆ-ը հոկտեմբերի 19-ին 15 մլն բարել նավթ վաճառքի կհանի ռազմավարական նավթային պահուստից
    ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Էներգետիկայի նախարարությանը հանձնարարել Է հոկտեմբերի 19-ին 15 մլն բարել նավթ վաճառքի հանել ռազմավարական պահուստից, ինչպես նաեւ լրացուցիչ վաճառքների պատրաստվել առաջիկա ամիսներին՝ վառելիքի գների կայունացման նպատակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Սպիտակ տունը: «Էներգետիկայի նախարարությունը վաղն առավոտյան ծանուցում կհրապարակի ռազմավարական նավթային պահուստներից 15 մլն բարել վաճառելու մասին, որոնք մատակարարվելու են դեկտեմբերին»,-ասվում Է նախագահի վարչակազմի հաղորդագրության մեջ: Ըստ Սպիտակ տան, Բայդենն անհրաժեշտության դեպքում նաեւ պատրաստ Է «հավանություն տալ առաջիկա ամիսներին զգալի լրացուցիչ վաճառքների»: «Էներգետիկայի նախարարությունը պատրաստ Է լինելու գործել արագ, որպեսզի անհրաժեշտության դեպքում լրացուցիչ մատակարարումներ իրականացնի շուկայի համար, իսկ վարչակազմն առանց վարանելու կօգտագործի իր տնօրինության տակ գտնվող այդ գործիքակազմը կամ մյուսները Էներգիայի գլոբալ առաջարկն ամրապնդելու, ներքին պաշարների մակարդակը պահելու եւ ամերիկացիների համար գները նվազեցնելու համար»,-հայտարարել են Սպիտակ տանը: Բացի այդ, ԱՄՆ-ի վարչակազմը մտադիր Է նավթ գնել ռազմավարական նավթային պահուստի համար, երբ գները լինեն բարելի դիմաց մոտավորապես 67-72 դոլարի մակարդակին կամ ավելի ցածր: ԱՄՆ-ի նախագահը նաեւ կոչ Է արել ընկերությանը՝ անհապաղ անցնել սպառողների համար ԷլեկտրաԷներգիայի ծախսերի նվազեցման, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    17:50
    19.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ՌԴ նախագահը Լուգանսկում, Դոնեցկում, Խերսոնում և Զապորոժիեում ռազմական դրություն է հայտարարել
    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Լուգանսկում, Դոնեցկում, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում ռազմական դրություն մտցնելու մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Պուտինը հիշեցրել է, որ այդ բոլոր տարածաշրջաններում նման ռեժիմը գործում էր նույնիսկ Ռուսաստանի կազմի մեջ ընդգրկվելուց առաջ։ «Այժմ մենք պետք է սահմանենք այդ ռեժիմը արդեն Ռուսաստանի Դաշնության օրենսդրության շրջանակներում, ուստի՝ հրամանագիր եմ ստորագրել Ռուսաստանի Դաշնության այս չորս սուբյեկտներում ռազմական դրություն մտցնելու մասին։ Այն անհապաղ կուղարկվի Դաշնության խորհրդի հաստատմանը», - հայտարարել է Պուտինը:
    17:40
    19.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ԱԱԾ-ն իրավասու մարմիններին է փոխանցել 1596 նյութ, նախաձեռնվել է 334 քրեական վարույթ
    ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել 2022 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին իրավասու այլ մարմիններին սկզբնական տեղեկատվություն փոխանցելու, ինչպես նաև նախաձեռնված քրեական վարույթների շարժի վերաբերյալ: Հաշվետու ժամանակահատվածում օրենքով վերապահված գործառույթների իրականացման արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական իրավասու տարբեր մարմիններին փոխանցվել է 1596 նյութ, որոնց հիման վրա նախաձեռնվել է 334 քրեական վարույթ։ Տնտեսական ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 194 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 92-ը՝ պաշտոնական դիրքի չարաշահումների և յուրացումների, 72-ը՝ տնտեսական գործունեության զանազան խախտումների, այդ թվում՝ մաքսանենգ կամ կեղծ ապրանքագրերով ներմուծումների, ինչպես նաև հարկերից և տուրքերից խուսափումների, 23-ը՝ աշխատավարձի տրամադրում իրականում չաշխատող անձի, 7-ը՝ փոխհատուցման անօրինական տրամադրումների մասին։ Թմրանյութերի և հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 55 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 29-ը՝ թմրանյութերի և հոգեմետ նյութերի մաքսանենգ ներմուծման կամ իրացման, 26-ը՝ թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի անօրինական օգտագործման վերաբերյալ։ Նշված ժամանակաշրջանում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչների վարույթում եղել են 694 քրեական վարույթներ, որից դեպարտամենտի քննիչների կողմից նախաձեռնվել է 358 քրեական վարույթ, 220 քրեական վարույթ ստացվել է այլ մարմիններից, վերսկսվել է 48 քրեական վարույթ, իսկ 68 քրեական վարույթ փոխանցվել է 2021 թվականից: Հաշվետու ժամանակաշրջանում քննչական դեպարտամենտի վարույթում քննված քրեական վարույթներից դատարան է ուղարկվել 60 քրեական վարույթ` 88 անձանց նկատմամբ, կարճվել են 108-ը, կասեցվել` 54-ը, 272 քրեական վարույթ ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, 79 քրեական վարույթ միացվել է ՔԴ-ում քննվող այլ քրեական վարույթների, 121 քրեական վարույթների նախաքննությունը շարունակվել է: Հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված և քննված քրեական վարույթներով, ըստ նախնական գնահատման, հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 31.490.134.199 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված նախնական վնասի չափը կազմել է 29.146.931.040 ՀՀ դրամ, իրավաբանական անձանցը` 384.639.069 ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանցը` 1.958.564.090 ՀՀ դրամ: Ընդ որում՝ նշվածներից նախաքննության փուլում վերականգնվել է պետությանը պատճառած վնասից 14.351.883.303 ՀՀ դրամը, իրավաբանական անձանց պատճառված վնասից` 270.571.217 ՀՀ դրամը:
    17:30
    19.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ֆրանսիայում թուրք աշակերտը պատժվել է Հայոց ցեղասպանությունը հերքելու համար
    Ֆրանսիայի մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներից մեկում պատմության դասաժամի թեման եղել է Հայոց ցեղասպանությունը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ աշակերտներից մեկը՝ ազգությամբ թուրք Հասան Քարաօղլանը, հակադարձել է ուսուցչին և ժխտել նախորդ դարասկզբին թուրքերի իրականցրած սոսկալի ոճրագործությունը։ Իր այդ պահվածքի համար 14-ամյա թուրք աշակերտը հեռացվել է դասասենյակից։ Այնուհետև դպրոցի տնօրինությունը պայմանական պատիժ է կիրառել նրա նկատմամբ՝ տալով խիստ նախազգուշացում, որ եթե մեկ անգամ էլ թուրք աշակերտը հերքի Հայոց ցեղասպանության փաստը, ապա եռօրյա ժամկետով կհեռացվի դպրոցից ու կզրկվի դասապրոցեսներին մասնակցելու հնարավորությունից։ Ուշագրավ է աշակերտի հոր արձագանքը։ Վերջինս դժգոհել է կատարվածից ու համոզմունք հայտնել, որ այդ ամենը տեղի է ունեցել զուտ այն պատճառով, որ Ֆրանսիայում թշնամանք կա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ։
    17:22
    19.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՀՀ դատավորների միությունը հետևում է վերջին օրերին դատավորների նկատմամբ քրեական հետապնդման հարուցմանը նախորդած ու ընթացիկ գործընթացներին
    ՀՀ դատավորների միությունը հետևում է վերջին օրերին դատավորների նկատմամբ քրեական հետապնդման հարուցմանը նախորդած ու ընթացիկ գործընթացներին։ Ապացույցների ձեռք բերման գործընթացում կամ վարույթի շրջանակում նվազ մտահոգիչ չէ նաև դատական ծառայողների (օգնական, գործավար) նկատմամբ կիրառվող հետապնդումներն ու հարկադրանքի միջոցները։ Օրինականության պահպանման հորդորով, հետևելով հետագա զարգացումներին, անհրաժեշտության դեպքում հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ:
    17:17
    19.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    62-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած
    62-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած: ՀՀ ոստիկանությունը տեսնողներին խնդրում է ահազանգել ոստիկանություն։ Մանրամասները՝ տեսանյութում։
    17:15
    19.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Էրիկ Ալեքսանյանը կալանավորվեց․ Ալեքսանդր Կոչուբաև
    Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ դատավորը բավարարել է միջնորդությունը և Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու միջնորդություն ներկայացրել: Հիշեցնենք, որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանիներկու օր առաջ ԱԱԾ-ն ձերբակալել էր։ Ավելի ուշ նրան մեղադրանք էր առաջադրվել գրավի միջնորդություն հարուցելու համար։
    17:15
    19.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ իր հաղորդակցության երթուղին արգելափակվի․ Իրանի ԱԳ նախարար
    Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ իր հաղորդակցության երթուղին արգելափակվի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական IRNA գործակալությանը, «Ժողովրդավարության դաշտ» վավերագրական ֆիլմին տված հարցազրույցում այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը` անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը։ «Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ իր հաղորդակցության երթուղին արգելափակվի, և այդ նպատակին հասնելու համար Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես զորավարժություն է սկսել այս տարածաշրջանում»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։
    17:07
    19.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում միջազգային գազային հաբ են ստեղծելու Save Համօգտագործել
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 19-ին հայտարարել Է, որ իր երկրի տարածքում ստեղծվելու Է միջազգային գազային հաբ՝ ռուսական երկնագույն վառելիքը Եվրոպա մատակարարելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք (ՌԴ նախագահ) Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել ենք մեզ մոտ գազային կենտրոն ստեղծելու շուրջ, որի միջոցով բնական գազը կարելի կլինի մատակարարել Եվրոպա»,-ասել Է նա՝ հանդես գալով խորհրդարանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    17:00
    19.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գևորգ Լոռեցյանն ազատ կարձակվի
    ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը բեկանել է դատարանի որոշումը ու ՀՀ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի նկատմամբ գրավ կիրառել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոռեցյանի պաշտպան Լեւոն Սահակյանը։ Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Գեւորգ Լոռեցյանը 2019 թվականի հունիսի 4-ից լինելով գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձ, «Լուառ» եւ «Էլիտ Սպրտ» առեւտրային կազմակերպությունների սեփականատեր եւ գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից պահանջել է 2 միլիոն ՀՀ դրամ կաշառք իր կողմից ընդհանուր հովանավորչության, վերջինիս ներկայացրած առեւտրայիմ կազմակերպությունների կողմից ԿԳՄՍ նախարարության կազմակերպած գնման գործընթացներին մասնակցության եւ դրանցում հաղթելու դեպքում մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու եւ հնարավոր խնդիրներից զերծ պահելու համար։
    16:52
    19.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Խաշթառակում հնդկահավերի և խոզերի բուծմամբ զբաղվող Հելենան որոնվում է որպես անհետ կորած
    64-ամյա Հելենան որոնվում է որպես անհետ կորած։ Նա Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում հնդկահավերի և խոզերի բուծմամբ է զբաղվել։
    16:45
    19.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի
    Հանրապետության տարածքում հոկտեմբերի 19-ի երեկոյան, 20-ի գիշերը և երեկոյան, 22-ին առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 19-20-ն առանձին հատվածներում հնարավոր է նաև ամպրոպ: Հոկտեմբերի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը և 22-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով: Երևան քաղաքում հոկտեմբերի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 21-ին սպասվում է անձրև: Հոկտեմբերի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
    16:37
    19.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մահացել Է Բաթումում վիրավորված օտարերկրացին
    ահացել Է 20-ամյա Թուրքիայի քաղաքացին, որը հոկտեմբերի 19-ին հրազենային վերքեր Է ստացել Բաթումում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «ՏՎ Պիրվելի» հեռուստաընկերությունը: Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, երիտասարդին, որը գտնվում Էր Բաթումի բուլվարի մուտքի մերձակայքի ռեստորանում, 19 անգամ կրակել են ինքնաձիգից: Նա վերքեր Է ստացել գլխի, կրծքի շրջանում: Բժիշկները նրա կյանքի համար պայքարել են ամբողջ գիշեր: Եվս երեք մարդ, այդ թվում՝ մեկ կին, վերքեր են ստացել, ենթադրաբար, կրակոցների հետեւանքով կոտրված պատուհանի ապակու բեկորներից: Նրանց շուտով դուրս են գրել կլինիկայից: Ականատեսների խոսքով՝ տղամարդուն կրակել են մեքենայից: Թե ինչն Է դարձել Բաթումում հրաձգության պատճառը, առայժմ հայտնի չԷ: Տեղում մինչեւ ուշ գիշեր աշխատել են քրեագետ փորձագետները, հաղորդել Է Sputnik-ը:
    16:30
    19.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ուղիղ հարձակում է Հայաստանի ինքնիշխանության վրա. Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահ
    Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի ղեկավար՝ պատգամավոր Սոնա Ղազարյանը Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի վերաբերյալ նամակով դիմել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենին՝ ներկայացնելով իրադրությունը Հայաստանում եւ նոր հարձակման վտանգը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, պատասխան նամակում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահն իր երկրի օրենսդիր մարմնի անունից լիակատար շարունակական աջակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարությանն ու տարածքային ամբողջականությանը՝ շեշտելով, որ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ուղիղ հարձակում է Հայաստանի ինքնիշխանության վրա: Ի աջակցություն՝ Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահը հայտնել է, որ որոշում է կայացվել Լյուքսեմուրգի խորհրդարանի բարձրաստիճան պատվիրակություն գործուղել Հայաստան: Լյուքսեմբուրգի գործընկերների այցելության ժամկետները ճշտվում են: ADR խմբակցության ղեկավար Ֆերնանդ Կարթհայզայերը տեղեկացրել է, որ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը պատասխանել է պատգամավորի՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի վերաբերյալ հարցերին, վերահաստատել Ադրբեջանի գործողությունների դատապարտումը՝ ընդգծելով, որ դրանք դատապարտվել են Եվրամիության կողմից: Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը նշել է, որ կարեւոր է ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, ինչը կայունացնող դերակատարություն կարող է ունենալ: Ժան Ասելբորնն ընդգծել է, որ ԵՄ առաքելությունը կարող է նպաստել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Լյուքսեմբուրգի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կրկին հորդորել է զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանը նպաստող գործընթացներից:
    16:22
    19.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ադրբեջանական կողմը խոչընդոտում է ՀՀ օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքների իրականացմանը․ ՊՆ խոսնակ
    Մինչև այս պահը ադրբեջանական կողմը խոչընդոտում է ՀՀ օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքների իրականացմանը, 24 News.am-ին հայտնել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմի հետ որոնողական աշխատանքների կապակցությամբ ձեռք են բերվել որոշ նախնական պայմանավորվածություններ, սակայն հակառակորդը խոչընդոտում է։ «ՀՀ կառավարությունը, պաշտպանության նախարարությունը, միջնորդների և միջազգային գործընկերների ներգրավմամբ ամենօրյա աշխատանքներ են իրականացնում այդ ուղղությամբ», - փոխանցել է Թորոսյանը։
    16:22
    19.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    49-ամյա Արսեն Սարգսյանը վիրավոր վիճակում փրկել է ժամկետային զինծառայողի․ «News.am»
    Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ադրբեջանական հարձակման հետեւանքով Ջերմուկի դիրքերից մեկում զոհվել է պայմանագրային զինծառայող Արսեն Սարգսյանը։ 49-ամյա Արսեն Սարգսյանը 2018 թվականին որպես պայմանագրային զինծառայող անցել էր ծառայության, մինչեւ այդ զորամասում խոհարար է աշխատել։ Դիրքերից վերադառնալուց հետո էլ որպես հացթուխ էր աշխատում։ Արսենը 44-օրյա պատերազմի պատերազմի մասնակից էր, նախքան պատերազմը ծառայում էր Քարվաճառում, իսկ հետո՝ Ջերմուկում։ «Մեր տեղեկություններով՝ իրենք շրջափակման մեջ են եղել, կարողացել են դուրս գալ, ինքը վիրավոր է եղել, բայց այդ վիճակում կարողացել է վիրավոր ժամկետային զինծառայողի տանել զորամաս։ Հնարավորություն ունեցել է մնալու, բայց այդ վիճակում վերադարձել է։ Ու այդտեղ էլ զոհվել է»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արսենի որդու կինը՝ Գայանե Փոլադյանը։ Արսեն Սարգսյանն ամուսնացած էր, ուներ երկու որդի եւ մեկ դուստր։ Պայմանագրային զինծառայողը սեպտեմբերի 20-ին Հայաստանին փոխանցված 95 զոհված զինծառայողների թվում է եղել։ Նա հուղարկավորվել է հոկտեմբերի 23-ին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Վերջին տվյալով՝ զոհվածների թիվը եւ անհետ կորածների թիվը գերազանցում է 210-ը։ Վիրավորվել է 293 զինծառայող եւ 8 խաղաղ բնակիչ։ Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը 32 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին, սեպտեմբերի 20-ին՝ 95, իսկ սեպտեմբերի 23–ին՝ եւս 6 մարմին։ Գերեվարվել էր 20 զինծառայող։ Հոկտեմբերի 4–ին, ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների։
    16:15
    19.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Թալինի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
    Հոկտեմբերի 14-ին ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում, ապօրինի թմրանյութ պահելու հիմնավոր կասկածանքով, Դաշտադեմ գյուղում ձերբակալեցին Արագածոտնի մարզի Արտենի գյուղի 30-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մոտ 15 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ։ Ըստ ձերբակալվածի՝ հայտնաբերվածը թմրամիջոց է, պատրաստել է անձնական օգտագործման համար: Տղամարդը ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ Դեպքի առթիվ Թալինի բաժնում կազմված փաստաթղթերը և հայտնաբերված փաթեթը ներկայացվել են նախաքննական մարմնին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։
    16:07
    19.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դանակահարություն՝ Մայակովսկի գյուղում. ոստիկանների բացահայտումը
    Հոկտեմբերի 15-ին` կեսգիշերն անց, «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ բուժօգնության է դիմել Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակիչ, 26-ամյա մի տղամարդ։ Նրան դանակահարել էին։ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և բաժնի ծառայողների համատեղ ջանքերով կարճ ժամանակում պարզվեց, որ Մայակովսկի գյուղում տեղի էր ունեցել կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն։ Այդ ընթացքում տղամարդուն դանակով խփել էր Աբովյան քաղաքի 24-ամյա մի բնակիչ։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա դեպքի հաջորդ օրը եկել է Կոտայքի բաժին և հայտնել, որ 26-ամյա երիտասարդին ինքն է դանակահարել։ Նա ձերբակալվել և ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։ Նախաքննությունը շարունակվում է։
    16:00
    19.10.22
    Ավելին