Լրահոս
2022-10-19
-
ՔաղաքականՏեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի անդամների հանդիպումը կուսակցականների և համակիրների հետՀՀԿ Աբովյանի գրասենյակում տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի անդամների հանդիպումը կուսակցականների և համակիրների հետ։ Այդ մասին տեղեկացրել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական և ներկուսակցական հարցեր:Ավելին21:0519.10.22 -
ՔաղաքականՄակրոնի դեմ Բաքուն «առաջին գիծ» է հանում երեխաներին. օպերացիա «Էմանուել»Բաքվում հայաֆոբիայի զոհ է դարձել Ֆրանսիայի նախագահը: Ալիևին օկուպանտ անվանած Էմանուել Մակրոնը Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության եթերում դարձել է մանկական երգ-հանելուկի հերոս: Երեխաներին պետական քարոզչամեքենայի գործիք դարձնելու Բաքվի քայլը խիստ քննադատել են իրավապաշտպանները: Ի դեպ, ԱՊՀ գագաթնաժողովում Մակրոնի հասցեին Ալիևի քննադատությանն արձագանքել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը, հայտարարել, որ Ալիևի այդ խոսքերը չեն շեղում Ֆրանսիային հայ-ադրբեջանական կարգավորմանը լիովին աջակցելու ջանքերից։Ավելին21:0019.10.22 -
ՀասարակականԹուրքիան հիացած է ՀՀ կառավարությամբ, երևանցիները՝ դժգոհ. հարցումներՀայաստանի կառավարության գործողություններն արժանացել են Թուրքիայի հիացմունքին: Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Քալընը կոչ է արել հայկական Սփյուռքին աջակցել Հայաստանի կառավարությանը: Իսկ ի՞նչ են մտածում երևանցիները թուրք պաշտոնյայի՝ Հայաստանի կառավարության հասցեին արած գովասանքի մասին: Արմենուհի Հովսեփյանի հարցախույզի մասնակիցների կեսը կողմ է, որ հարևանների հետ հարաբերությունները կարգավորվեն: Մյուս կեսին անհանգստացնում է, որ կառավարության վարած քաղաքականությունը Թուրքիայի սրտով է:Ավելին20:5019.10.22 -
Քաղաքական«Բազմաթիվ խոստումներ»՝ թուրք-ադրբեջանական տանդեմին, ոչ մի երաշխիք՝ ԱրցախինԱրցախի իշխանական էլիտայի երևանյան այցից հետո էլ Ստեփանակերտում պահպանվում է համոզմունքը, որ Նիկոլ Փաշինյանը Արցախը Ադրբեջանի կազմում է տեսնում, իբր Հայաստանը փրկելու համար, ինչի մասին Փաշինյանն ասել էր սեպտեմբերյան եռօրյայի ժամանակ: Արցախի ընդդիմադիր պատգամավորները կասկածում են, թե դա Փաշինյանին կհաջողվի, քանի որ Հայաստանն ու Արցախը նույն անվտանգային գոտում են:Ավելին20:4019.10.22 -
Կրթություն և գիտությունՄանկավարժական համալսարանում աջակցում են ԲՈՒՀ-երի միավորման գործընթացինՄանկավարժական համալսարանում կայացավ բուհի Գիտական խորհրդի ընդլայնված նիստը։ Օրակարգում Վ․ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը, Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միավորելու հարցն էր։ Այս մասին նշված է Մանկավարժական համալսարանի տարածած հաղորդագրությունում։ Նիստին մասնակցում էին նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանն ու Կարեն Թռչունյանը։ Վերջինս նախ վստահեցրեց՝ համալսարանների միավորման գաղափարի մասին բուհերի ղեկավարները տեղեկացված եղել են, իսկ որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել հոկտեմբերի 7-ից։ Փոխնախարարը նշեց, որ բուհերը միավորելու բարեփոխումների նպատակն է ունենալ կոնկրետ ուղղվածություններով բուհեր․ մանկավարժական ուղղվածությամբ նորաստեղծ բուհի հենքը պետք է լինի Մանկավարժական համալսարանը։ «Գիտական խորհրդի ընդլայնված նիստի մասնակիցները փոխնախարարներին ուղղեցին բուհերի միավորմանը վերաբերող մի շարք հարցեր։ Դրանք հիմնականում վերաբերում էին գիտական նույն ուղղությունը սպասարկող ամբիոնների միավորմանը, մանկավարժի մասնագիտության հանդեպ հետաքրքրության բարձրացմանը, Մանկավարժականում ոչ մանկավարժական ուղղվածությամբ մասնագիտությունների ապագային, ինչպես նաև նորաստեղծ բուհի անվանմանը և դրանցից բխող մի շարք հարցեր։ Փոխնախարարները վստահեցրին՝ պատրաստակամ են լսելու բոլոր բուհերի առաջարկները, տեսակետները, մտահոգություններ, մոտեցումներն ու հիմնավորումները, քննարկելու տարակարծություններ առաջացնող դրույթները։ Գիտական խորհրդում ընդունվեց որոշում, որի համաձայն՝ բուհը պատրաստակամ է իր ներուժով աջակցել բուհերի միավորման գործընթացին, առաջարկների ու հիմնավորումների միջոցով անմիջական մասնակցություն ունենալ բուհերի միավորման գործընթացին՝ ի շահ մանկավարժական բարձրագույն կրթության զարգացման»,- ասվում է Մանկավարժական համալսարանի տարածած հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ կառավարությունը նոր նախաձեռնությամբ է հանդես եկել, որով Երեւանի Վալերի Բրյուսովի անվան լեզվագիտական պետական համալսարանը եւ Ֆիզկուլտ ինստիտուտը միավորվում են Մանկավարժական պետական համալսարանի հետ: Բրյուսովի անվան համալսարանի ուսանողներն ու դասախոսական կազմը մի քանի օր շարունակ բողոքի ակցիաներ են իրականացնում՝ բողոքելով այդ միավորման դեմ:Ավելին20:2519.10.22 -
ՏեսանյութերԻնդոնեզիայում հրդեհվել է Մեծ մզկիթի գմբեթը. ՏԵՍԱՆՅՈՒԹՋակարտայում հրդեհի հետևանքով փլուզվել է իսլամական կենտրոնի Մեծ մզկիթի գմբեթը, ինչը մեծ խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում, հաղորդում է ANTARA-ն: Հրդեհը բռնկվել է այն ժամանակ, երբ մզկիթի տանիքը վերանորոգող բանվորներն աշխատել են էլեկտրական գործիքներով։ «Ուժեղ քամու պատճառով կայծերն ընկել են դյուրավառ նյութերի վրա, և կրակն արագ տարածվել է», – ասել է մզկիթի ներկայացուցիչը։ «Դեռ հայտնի չէ միջադեպի հետևանքով տուժածներ կան, թե ոչ, բայց կրակը դեռ չի մարվել։ Ըստ ANTARA-ի՝ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են անվտանգության տասնյակ աշխատակիցներ։Ավելին20:1519.10.22 -
ԻրավականՀետախուզվում էր ծեծի մեղադրանքովՈստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 18-ին Նոր Նորքի 8-րդ զանգվածի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 27-ամյա Գևորգ Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Նա ներկայացվել է դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին20:0519.10.22 -
ՔաղաքականԱդրբեջան-Վրաստան-Թուրքիա զորավարժություններ՝ Թբիլիսիի Վազիանի ռազմաբազայում«Կովկասյան արծիվ-2022» զորավարժությունների շրջանակներում Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումները ցուցադրական վարժանքներ են անցկացրել Թբիլիսիի Վազիանի ռազմաբազայում, Aliq Media.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը (ՊՆ)։ ՊՆ-ի փոխանցմամբ, զորավարժություններին հետևել է պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մատիաշվիլին։ Նշվում է, որ ցուցադրական զորավարժություններում հատուկ նշանակության ջոկատները իրականացրել են ռազմական ազատ անկման, օդի մատակարարման, զրահատեխնիկայով օբյեկտի վրա գրոհի, ստատիկ պարաշյուտով ԱՆ-2 տիպի թռչող սարքից շենքի գրավում և վայրէջք։ «Կովկասյան արծիվ-2022» զորավարժության նպատակն է խորացնել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից հատուկ նշանակության ուժերի կարողությունների համակարգումը, փորձի փոխանակումը, փոխգործունակության բարձրացումը և հրամանատարության ու վերահսկողության բարելավումը։ «Կովկասյան արծիվ-2022» զորավարժություններին մասնակցող հատուկ նշանակության խմբերը կկիսվեն կրակային և բժշկական պատրաստության, բնակեցված տարածքում կռվելու և հատուկ գործողություններ իրականացնելու իրենց փորձով։ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ գործողությունների ուժերի «Կովկասյան արծիվ-2022» եռակողմ վարժանքն անցկացվում է ամեն տարի բոլոր երեք երկրներում ռոտացիայի սկզբունքով։ Անցյալ տարի զորավարժությունները հյուրընկալվել են Թուրքիայի կողմից»,- նշված է ՊՆ-ի տեղեկատվության մեջ։Ավելին19:5519.10.22 -
ՔաղաքականՀերթական անգամ արձանագրվում է, որ կալանավորումը պատժիչ գործիք է․ Արամ ՎարդևանյանԱրամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հարգելի գործընկերներ, Փաստաբան Էրիկ Ալեքսանյանին կալանավորելով հերթական անգամ արձանագրվում է, որ կալանավորումը պատժիչ գործիք է, այլ ոչ թե խափանման միջոց, իսկ այլ խափանման միջոցները անտեսվում են համակարգված մոտեցմամբ: Ակնհայտ է, որ կալանավորման անհրաժեշտ հիմքերն առկա չէին տվյալ դեպքում: Ակնհայտ է, որ իրավապահ մարմինները կարող էին քննություն անել առանց այս ռեպրեսիվ ու անընդունելի վարքագծի: Իրավունքի ու օրենքի տրամաբանությունը և սկզբունքն այն է, որ կալանավորումը բացառիկ, իրապես հազվադեպ դեպքերում պետք է կիրառվի, բայց Հայաստանում իրավապահ համակարգը գիտակցված մեղմ ասած շեղվել է այդ սկզբունքից` նույնիսկ արժեզրկելով այն: Սա նորություն չէ: Ցավալիորեն այս սկզբունքը արժեզրկելու մեջ հստակ դերակատարում ունեցել է նաև նույն գործով կալանավորված այլ անձ, ապահովելով խայտառակ ապօրինի կալանավորման որոշումներ, բայց հստակ է նաև, որ անկախ անձերից, անկախ վերաբերմունքից կալանավորումը չպետք է այսպես կիրառվի: Վստահ եղեք կալանքի ֆետիշին վերջ տրվելու է..Ավելին19:4519.10.22 -
Հասարակական«Փուչիկը հանձնի պետությանը, գնա». հաշմանդամություն ունեցող առևտրականին քաշքշել են ոստիկաններըՈստիկանները քաշքշել, հարվածել են երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող երիտասարդին՝ Արմենին, որն այդ պահին փուչիկ վաճառելիս է եղել մայրաքաղաքի կենտրոնում: Պնդել են, թե առևտուրն անօրինական է: Այս մասին Արմենը պատմել է «Հայլուր»-ի թղթակցին: Նրան ֆիզիկական բռնության ենթարկելու մասին երեքշաբթի Երևանի քաղաքապետարան է ահազանգել նաև ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը:Ավելին19:3519.10.22 -
ՔաղաքականԳերմանիան կցանկանար մասնակցել ՀՀ-ում դիտորդական առաքելությանը․ ԳԴՀ ԱԳՆ ներկայացուցիչԳերմանիան կցանկանար մասնակցել Հայաստանում դիտորդական առաքելությանը և նախատեսում է իր փորձագետներին առաջարկել նոյեմբերից սկսվող աշխատանքերի համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։ «Դաշնային կառավարությունը ձգտում է, որպեսզի Գերմանիան մասնակցի Հայաստանում դիտորդական առաքելությանը և կարող է փորձագետներ գործուղելու մասին առաջարկով հանդես գալ՝ սկսած նոյեմբերից», - նշել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։ Նրա խոսքով ՝ որոշումը, թե կոնկրետ ով է ներգրավված լինելու գործընթացում, կկայացնի առաքելության ղեկավարությունը ՝ կախված հստակ կարիքներից:Ավելին19:2519.10.22 -
ՔաղաքականՈւսումնասիրում են Սյունիքը ոնց հանձնեն․ Հովհաննես ԻշխանյանՀովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Եվրոմիության դիտորդները Ադրբեջանի ու Հայաստանը զավթած ադրբեջանական դավաճանի զավակների համաձայնությամբ կդիտեն Իրանի զորավարժությունները։ Չէ մի չէ Հայաստանի անվտանագություն։ Ուսումնասիրում են Սյունիքը ոնց հանձնեն, հայ-իրանական հազարամյակների կապուղին ոնց կտրեն։ Արցախը հանձնող, թուրքերին ցավակցող, արևելյան ադրբեջան ասող դավաճանի որդիները պիտի եվրոպացիների հետ մտածեին, թե Հայաստանի սահմանները ոնց պահե՞ն։ Ասում եմ՝ սրանք միայն հայերի դավաճաններ չեն, սրանք հանուն թուրքերի բոլոր երկրներին, ազգերին, ցեղերին են դավաճանել տարածաշրջանում, ու մեր բախտը էդտեղ ա բերել, քանի որ բոլորը հասկանում են, որ այս անգամ հայերը դավաճանված են մյուս երկրների ու ազգերի դեմ նաև ու դրա համար էլ տակից դուրս գանք։Ավելին19:1519.10.22 -
ԻրավականԺամը 16:50 Դատարանի բակ մտավ ուղեկցող գումարտակի ավտոմեքենան, ինչից հետո արդեն մեր համար պարզ էր դատարանի որոշումը․ փաստաբանՓաստաբան Էրիկ Ալեքսանյանն ապօրինի կալանավորվեց իր դատավարական իրավունքն իրացնելու՝ միջնորդություն ներկայացնելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալեքսանյանի փաստաբան Գայանե Պապոյանը։ «Հատկանշականն այն է, որ որոշումը հրապարակվելու էր ժամը 17:00-ին։ Ժամը 16:50 Դատարանի բակ մտավ ուղեկցող գումարտակի ավտոմեքենան, ինչից հետո արդեն մեր համար պարզ էր դատարանի որոշումը, իսկ որոշման հրապարակումից 2-3 րոպե անց դատական նիստերի դահլիճ մտան ուղեկցող գումարտակի ծառայողները։ Կարծում եմ մեկնաբանելն ավելորդ է…»,- գրել է նա։ Նշենք, որ քիչ առաջ դատարանը Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու որոշում է կայացրել։ 102 0Ավելին19:0519.10.22 -
ՍպորտԻնչով փոխարինել շաքարը` պահպանելով առողջությունն ու կազմվածքըՍնունդ ընդունելիս անհրաժեշտ է հաշվի առնել բազմաթիվ գործոններ՝ արտադրանքի էներգետիկ արժեքը, դրանց քիմիական բաղադրությունը, սննդամթերքի բազմազանությունը և շրջակա միջավայրի անվտանգությունը, ճաշի ժամանակը և տևողությունը, սննդի միջև ընդմիջումները: Շաքարը միշտ եղել է սննդակարգի ամենահակասական մթերքներից մեկը: Դա մի կողմից ածխաջրածին է, որի ավելցուկը չարիք է կազմվածքի և մարմնի համար, մյուս կողմից՝ ածխաջրերը նույնպես անհրաժեշտ են մարդուն էներգիայի համար։ Շաքարն այս առումով շատ արագ է աշխատում. հեշտությամբ մարսվում է, ակնթարթորեն բարելավում է տրամադրությունը: Վերջին շրջանում սննդաբաններն առաջարկում են շաքարի մի շարք այլընտրանքներ։ Այսպիսով, որպես քաղցրացուցիչներ կարելի է օգտագործել բնական հումք, օրինակ՝ մեղր, ագավայի օշարակ, Երուսաղեմի արտիճուկի օշարակ, թխկու օշարակ և այլն։ Այն, ինչը մենք անվանում ենք շաքար, իրականում կոչվում է սախարոզա: Սախարոզը ջրում հեշտությամբ լուծվող ածխաջուր է, որն օրգանիզմում բաժանվում է գլյուկոզայի և ֆրուկտոզայի՝ մրգերի և մրգային շաքարների հավասար համամասնությամբ: Բնական քաղցրացուցիչների քիմիական բաղադրությունը տարբեր է: Բնական քաղցրացուցիչները ներառում են օրգանիզմի համար օգտակար նյութեր և տարրեր՝ վիտամիններ, հակաօքսիդանտներ, ֆիտոհորմոններ: Այս նյութերը տարբերվում են նաև իրենց գլիկեմիկ ինդեքսով. այն ավելի ցածր է բնական քաղցրացուցիչների մեջ: Ցածր գլիկեմիկ ինդեքսով մթերքը չի առաջացնում շաքարի կտրուկ աճ և արյան մեջ ինսուլինի արտազատում, ավելի անվտանգ է շաքարային դիաբետով հիվանդների համար։ Երուսաղեմի արտիճուկի օշարակը դարչնագույն-սաթի գույնի հաստ լուծույթ է։ Այն պատրաստված է Երուսաղեմի արտիճուկի պալարներից։ Դրա քաղցրությունը պայմանավորված է հազվագյուտ և արժեքավոր պոլիմերներով՝ ֆրուկտաններով, որոնք բնության մեջ կարելի է գտնել շատ քիչ բույսերում։ Ֆրուկտաններով բուսական մանրաթելի շնորհիվ մարդն ունենում է հագեցածության երկարատև զգացում, քանի որ դրա քայքայումը և ուղեղը սնուցելու համար անհրաժեշտ գլյուկոզայի արտազատումը սկսվում է ոչ թե ստամոքսից, այլ աղիքներից։ Բացի այդ, Երուսաղեմի արտիճուկի բնական օշարակում կարելի է գտնել օրգանական թթուներ, հանքանյութեր, ամինաթթուներ, B խմբի վիտամիններ, վիտամին C և պեկտիններ։ Սննդառության մասին մտածող շատ մարդիկ, մեքսիկական ագավա էկզոտիկ բույսի օշարակը ընտրում են որպես բնական շաքարի փոխարինող: Սակայն օշարակի պատրաստման գործընթացում խտանում է մեծ քանակությամբ ֆրուկտոզա, որի չափից ավելի օգտագործումը վտանգավոր կարող է լինել։ Այն չի բարձրացնում արյան շաքարի մակարդակը, բայց կարող է կտրուկ բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը ինսուլինի նկատմամբ։ Հետևաբար, շատ կարևոր է նայել պիտակին և ընտրել նվազագույն քանակությամբ նյութ ունեցող օշարակը: Թխկու օշարակ ստանում են թխկի ծառի հյութից։ Հյութը հավաքում են, գոլորշիացնում և թանձրացնում՝ առանց հավելյալ շաքար ավելացնելու։ Քաղցրությունը ձեռք է բերվում այն պատճառով, որ բնական հյութն արդեն պարունակում է մինչև 3 տոկոս շաքար։ Շաքարավազի և բնական քաղցրացուցիչների կալորիականությունը գրեթե նույնն է: Բացառություն է կազմում մեղրը, որի կալորիականությունը շատ անգամ գերազանցում է շաքարին, ուստի և՛ շաքարի, և՛ բնական քաղցրացուցիչների չափից ավելի օգտագործումը հանգեցնում է ավելորդ կիլոգրամների կուտակման։Ավելին19:0019.10.22 -
ՀասարակականԵրևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստով պայմանավորված՝ մի շարք փողոցներ փակ կլինենՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կապակցությամբ հոկտեմբերի 20-ին, ժամը 18-ից 20-ը, տրանսպորտային միջոցների երթևեկության համար փակ է լինելու Արշակունյաց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկից մինչև Գրիգոր Լուսավորչի փողոց տանող հատվածը։ Նշված ժամանակահատվածում, ըստ անհրաժեշտության, կարգելվի երթևեկությունը նաև Պռոշյան, Պարոնյան և Գրիգոր Լուսավորչի փողոցներում։Ավելին18:5019.10.22 -
ԱռողջապահականCOVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 626 միլիոնիCOVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 19-ի առավոտվա դրությամբ կազմել Է 625 միլիոն 797 հազար 917: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 570 հազար 892 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 30 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան եւ Գերմանիան: Ախտահարվածների եւ ինֆեկցիայի հետեւանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել Է. ԱՄՆ-ում՝ 97 միլիոն 023 հազար 298 եւ 1 մլն 065 հազար 841, Հնդկաստանում՝ 44 միլիոն 634 հազար 376 եւ 528 հազար 923, Ֆրանսիայում՝ 36 միլիոն 573 հազար 007 եւ 157 հազար 121, Բրազիլիայում՝ 34 միլիոն 746 հազար 462 եւ 687 հազար 144, Գերմանիայում՝ 34 միլիոն 888 հազար 963 եւ 151 հազար 877 մարդ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հոկտեմբերի 19-ի առավոտվա դրությամբ կազմել Է 843,4: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 3259, Հնդկաստանում՝ 376, Բրազիլիայում՝ 3192, Ֆրանսիայում՝ 2380, Գերմանիայում՝ 1811 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին18:4019.10.22 -
ՍպորտՍևանցի Նարե Սուքիասյանը ոսկե մեդալ է նվաճել «Սևմաստոպոլյան առագաստանավեր» միջազգային մրցույթումԳեղարքունիքի մարզի Սեւան համայնքի Վլադիմիր Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Նարե Սուքիասյանը վերջերս մասնակցել է ՌԴ Սեւաստոպոլ քաղաքում կայացած «Սեւաստոպոլյան առագաստանավեր» միջազգային մրցումներին եւ տուն վերադարձել ոսկե մեդալով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց դպրոցի տնօրեն Լուսինե Հովհաննիսյանը, Նարեն առագաստանավային սպորտով տարվել է վաղ տարիքից՝ 7 տարեկանից, եւ մարզվել Սեւանում գործող առագաստանավային սպորտի խմբակում, մարզիչներ Սմբատ Հակոբյանի եւ Հայկ Սուքիասյանի մոտ։ Նարեին արդեն ընդունել եւ շնորհավորել է Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը։ «Նարեն մասնակցել է տասից ավելի տեղական եւ միջազգային մրցաշարերի եւ միշտ մրցանակներ բերել մեր քաղաքին։ Այժմ նա նախապատրաստվում է Ռուսաստանի Դաշնության Գելենջիկ քաղաքում կազմակերպվող մրցումներին եւ խոստանում է տուն վերադառնալ նոր ոսկե մեդալով, իսկ իր ամենամեծ երազանքն այն է, որ նվաճի նաեւ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնի կոչումները։ Մենք էլ ոչ միայն հպարտանում ենք նրանով, այլ նաեւ վստահում ու հավատում։ Իրոք, Նարեն մեր դպրոցի պարծանքն է ոչ միայն մարզական ոլորտում։ Նա փայլում է նաեւ դպրոցական բոլոր առարկաների իմացությամբ, իր անսահման խելքով, շնորհներով, համեստությամբ ու աշխատասիրությամբ»,-ներկայացրեց Լուսինե Հովհաննիսյանը։Ավելին18:2919.10.22 -
ԱռողջապահականԼիբանանում խոլերայով վարակման դեպքերի թիվը հասել է 169-իԼիբանանցի բժիշկները խոլերայով վարակման 80 նոր դեպք են գրանցել երկրի տարածքում անցած երկու օրում. հիվանդացածների ընդհանուր թիվը հասել Է 169-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Լիբանանի առողջապահության նախարար Ֆիրաս ալ Աբիյադը՝ հանդես գալով հոկտեմբերի 19-ին անցկացված մամուլի ասուլիսում: «Խոլերայով վարակման 80 նոր դեպք Է գրանցվել վերջին 48 ժամվա ընթացքում, ախտահարվածների ընդհանուր թիվը հասել Է 169-ի»,-ասել Է նախարարը: Խոլերայի բռնկումն սկսվելուց ի վեր Լիբանանում մահացել Է վարակվածներից հինգը: Նրա խոսքով՝ հիվանդության տարածման տեմպերը բարձր են, ընդ որում՝ ախտահարման նոր դեպքերի շուրջ 70 տոկոսը բաժին Է ընկնում Լիբանանում ապրող սիրիացի փախստականներին: Որպես մահվան դեպքերի հիմնական պատճառ նախարարը համարել Է հիվանդացածների ուշացումով դիմելը բժիշկներին: «Առողջապահության նախարարության տվյալներով, վարակման գլխավոր օջախը մնում Է երկրի հյուսիսում գտնվող Աքարի նահանգը, որտեղ հոկտեմբերի սկզբին գրանցվել Է գրեթե 30 տարվա ընթացքում խոլերայի առաջին դեպքը: «Ջրի աղբյուրների վարակումը մի շարք շրջաններում գլխավոր գործոնն Է, որը հրահրում Է խոլերայի տարածումը»,-նշել Է գերատեսչության ղեկավարը: Նաեւ ինֆեկցիան փոխանցվում Է գյուղատնտեսական մթերքների վարակման ճանապարհով եւ հիվանդի հետ շփվելու միջոցով: Ավելի վաղ հոկտեմբերին Լիբանանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել Է գրեթե 30 տարվա ընթացքում խոլերայով հիվանդանալու առաջին դեպքի մասին: Անցած շաբաթ բժիշկները հայտարարել են հիվանդի մահվան առաջին դեպքի մասին: Հարեւան Սիրիայում խոլերան մոլեգնում Է արդեն մեկ ամսից ավելի: Սիրիայի Արաբական Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական տվյալներով՝ գրանցվել Է ավելի քան 800 դեպք, մահացել Է 40-ից ավելի մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին18:2019.10.22