Լրահոս

2022-10-19
  • Img default alt hy
    Առողջապահական
    Որո՞նք են մարմնում կուտակված ճարպն այրող ամենաարդյունավետ բնական միջոցները
    Մարմնի տարբեր հատվածներում՝ որովայնին, կոնքերին հաճախ ավելորդ ճարպ է կուտակվում՝ տգեղացնելով մարդու կազմվածքը, ինչը բազմաթիվ անհանգստություններ է պատճառում հատկապես կանանց։ Երբեմն նույնիսկ ամենախիստ դիետաները չեն տալիս այն ցանկալի արդյունքը, որին սպասում են ճարպից ու ավելորդ կիլոգրամներից ազատվել ցանկացողները։ Նման դեպքերում պետք է հիշել՝ կարևոր են ոչ այնքան խիստ դիետաները, որքան սննդակարգում մթերքի այնպիսի տեսակներ ներառելը, որոնք ճարպը հալեցնող բնական միջոցներ են համարվում։ Կանաչ թեյ Այս ըմպելիքը հարուստ է կոֆեինով և կատեխինով․ դրանք թույլ չեն տալիս, որպեսզի որովայնի հատվածում ճարպ կուտակվի։ Պարբերաբար կանաչ թեյ խմելու դեպքում լավանում է նաև նյութափոխանակությունը։ Մասնագետները խորհուրդ են տալիս օրական 3-4 բաժակ կանաչ թեյ խմել։ Սուրճ Նախաճաշին մեկ բաժակ տաք, թունդ սուրճը ոչ միայն հավելյալ էներգիա է հաղորդում, այլև թույլ չի տալիս, որ օրգանիզիմն ավելորդ ճարպ կլանի։ Սուրճը լավացնում է նյութափոխանակությունը և այրում է կալորիաները, սակայն այն չարաշահել խորհուրդ չի տրվում, քանի որ կարող է բարձրանալ զարկերակային ճնշումն ու առաջանալ սրտխփոց։ Կաթնամթերք Կաթնամթերքը նույնպես օգնում է այրել ճարպը, քանի որ մեծ քանակությամբ կալցիում է պարունակում, որը խոչընդոտում է կորտիզոլի առաջացումը, իսկ այն «պատասխանատու է» որովայնի հատվածում ճարպի կուտակման համար։ Սննդակարգում պետք է ներառել պանիր, մածուն, բնական յոգուրտ, ցածր յուղայնությամբ կաթ և այլն։ Անանաս Անանասը հակացելյուլիտային ու միզամուղ հատկություններով օժտված նյութեր է պարունակում, նպաստում է, որ սպիտակուցներն օրգանիզմից դուրս գան։ Խորհուրդ է տրվում ուտել նաև անանասի միջուկը, որը սովորաբար, պնդության ու թթվության պատճառով՝ դեն են նետում։ Թարմ անանասն օգնում է հալեցնել ճարպերը։ Կիտրոն Բացի հակաբորբոքային հատկություններից, կիտրոնը նաև ճարպը հալեցնող հատկություն ունի։ Այն բարելավում է լյարդի աշխատանքը և արագացնում է մարսողությունը՝ լեղին ավելի լավ տարանջատելու շնորհիվ։ Կիտրոնաթթուն քայքայում է ճարպերը, սպիտակուցները և գլյուցիդները։ Լավագույն արդյունքի համար խորհուրդ է տրվում մեկ բաժակ տաք ջրի մեջ կես կիտրոն քամել ու խմել՝ նախաճաշից առաջ։ Ըմպելիքին կարելի է նաև մեկ թեյի գդալ բնական մեղր ավելացնել։ Հավկիթ Հավկիթը ոչ միայն օգտակար է, այլև արագ կշտացնում է։ Նախաճաշին երկու եփած հավկիթ ուտելու դեպքում հնարավոր է «արգելափակել» օրգանիզմ ավելորդ ճարպի մուտքը։ Կծու պղպեղ Բոլորը չէ, որ կծու և սուր համ ունեցող կերակուրների սիրահար են, սակայն պետք է հիշել, որ կծու պղպեղը կապսաիցին է պարունակում, որը նվազեցնում է օրգանիզմում լիպիդների քանակությունը։ Կծու պղպեղը վիտամին C-ի հարուստ աղբյուր է, լավացնում է նյութափոխանակությունը, այրում է ավելորդ ճարպը։ Ճարպը հալեցնող այս բնական միջոցները շատ ավելի արդյունավետ կլինեն, եթե ավելորդ քաշից ազատվել ցանկացողները ֆիզիկապես ակտիվ լինեն․ օրվա ընթացքում 30-40 րոպե հատկացնեն քայլելուն, վազելուն, թեթև վարժություններին։
    23:50
    19.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
    Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։ «Մարտունու և Մարտակերտի շրջաններում պարեկություն է իրականացվել երկու երթուղիներով։ Ուղեկցվել է Ադրբեջանի Հանրապետության չորս ավտոշարասյուն Շուշի-Լաչին և Շուշի-Զարիսլու երթուղիների երկայնքով։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներ-սակրավոր խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 1,1 հա տարածք։ ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:
    23:40
    19.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Հայաստանը Վրաստանից էլեկտրաէներգիա գնողների եռյակում է
    Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական տվյալներով՝ 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանը վաճառել է 84 հազար 338 մլն դոլարի էլեկտրաէներգիա, ինչը 467,9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, փոխանցում է Aliq.ge-ն։ Հարկ է նշել, որ այս տարի, արդեն երրորդ ամիսը, էլեկտրաէներգիան տեղ է գտել տեղական արտադրանքի արտահանման առաջին տասնյակում. հունվար-սեպտեմբեր ամիսներին էլեկտրաէներգիայի մասնաբաժինը ներքին արտահանման ընդհանուր ծավալում կազմել է 3 տոկոս։ Նշենք, որ նման մեծ ծավալի էլեկտրաէներգիա տարիներ շարունակ չէր արտահանվել։ Geostat-ի փոխանցմամբ, 2022-ի 9 ամսում ամենաշատ էլեկտրաէներգիան Վրաստանը վաճառվել է Թուրքիային՝ 79,553 մլն դոլար, Հայաստանը երկրորդ տեղում է՝ 4,215 մլն դոլար, երրորդում՝ Ադրբեջանը՝ 569,7 հազար դոլար։ Այս տարի Վրաստանը գնել է ընդամենը 34,745 մլն դոլարի էլեկտրաէներգիա, այն էլ հիմնականում ձմռանն ու գարնանը։
    23:30
    19.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԵԱՀԿ-ն խումբ կուղարկի Հայաստան սահմանամերձ շրջաններում իրավիճակի գնահատման համար
    ՀՀ կառավարության հրավերով հոկտեմբերի 21-21-ը ԵԱՀԿ-ն Հայաստան է ուղարկելու կարիքների գնահատման խումբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը։ «Այցի նպատակը որոշ սահմանամերձ շրջաններում իրավիճակի գնահատումն է` ԵԱՀԿ մանդատի ու փորձի հիման վրա` կառույցի համապարփակ անվտանգության կոնցեպցիայի շրջանակներում։ ԵԱՀԿ Քարտուղարության ներկայացուցիչներից ու միջազգային փորձագետներից բաղկացած տեխնիկական խումբը կայցելի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով գտնվող շրջաններ ու տեղում խորհրդատվություն կանցկացնի համապատասխան ազգային ու տեղական շահագրգիռ կողմերի և միջազգային գործընկերների հետ», - ասվում է ԵԱՀԿ հաղորդագրությունում։
    23:30
    19.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵՄ երկրները նոր պատժամիջոցներ են սահմանել Իրանի նկատմամբ
    ԵՄ անդամ երկրները որոշել են նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում ՌԴ-ին աջակցելու հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով DPA գործակալությանը, որը հղում է անում Բրյուսելի դիվանագիտական աղբյուրներին։ Պատժամիջոցներ են կիրառվել այն անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք կարող են ներգրավված լինել իրանական անօդաչու թռչող սարքերի մշակման և Ռուսաստանին մատակարարման մեջ։ Նախնական տեղեկություններով՝ ԵՄ-ում նրանց ակտիվները կսառեցվեն, իսկ մուտքը ԵՄ երկրներ կարգելվի։ Պատժամիջոցները դեռ պետք է պաշտոնապես հաստատվեն համայնքի երկրների մայրաքաղաքներում գրավոր ընթացակարգով։ Դա պետք է արվի մինչև հոկտեմբերի 20-ը:
    23:20
    19.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Երեխաների պորտալարային ճողվածք. մանրամասնում է մանկաբույժը
    Երեխաների պորտալարային ճողվածքը ներքին օրգանների տեղաշարժն է որովայնի առաջնային պատից դուրս՝ պորտային օղակի միջով: Երևույթի առաջացման պատճառների և ախտանշանների, բուժման և կանխարգելման մասին Aysor.am-ը խոսել է մանկաբույժ Հերմինե Ասատրյանի հետ. «Պորտալարային ճողվածքը երեխաների մոտ դրսևորվում է պորտի հատվածում կլոր կամ օվալ ելուստով, որը լարման հետ գնալով մեծանում է։ Երեխաների մոտ պորտալարային ճողվածքը ճանաչվում է որովայնի օրգանների ուլտրաձայնային հետազոտությամբ։ Բուժման մեթոդները ներառում են որովայնի առաջնային պատի մերսում, վարժություն- թերապիա, կպչուն վիրակապի կիրառում, իսկ առավել բարդացած դեպքերում՝ ճողվածքի վիրահատական ​​հեռացում»,- ասաց բժիշկ Ասատրյանը։ Պորտալարային օղակի ամրացման գործում կարևոր դեր են խաղում որովայնի մկանները, որոնք ապահովում են անցքի լրացուցիչ սեղմումը։ Քանի դեռ պորտալարային օղակի վերականգնումը չի ավարտվել, ներորովայնային ճնշման ցանկացած աճ կարող է հրահրել որովայնի, օմենտումի և աղիքային հանգույցների ելքը արտաքին տարածություն: Այսպիսով, երեխաների մոտ պորտալարային ճողվածք է ձևավորվում պորտալարային օղակի չփակվելու և որովայնի թուլության պատճառով։ Որպես երեխաների մոտ պորտալարային ճողվածքի առաջացման հիմնական գործոն՝ դիտարկվում է որովայնային պատի ժառանգական թուլությունը։ Բացի այդ, մանկական տարբեր հիվանդություններ, որոնք ուղեկցվում են ներորովայնային ճնշման բարձրացմամբ, նպաստում են պորտալարային ճողվածքի ձևավորմանը. օրինակ՝ կապույտ հազը, բրոնխիտը, թոքաբորբը, դիզենտերիան, դիսբակտերիոզը, լակտազի անբավարարություըն, փորկապությունը և այլն։ Բժիշկ Հերմինե Ասատրյանը հավելեց նաև, որ պորտալարային ճողվածքն ավելի հաճախ հանդիպում է վաղաժամ ծնված երեխաների մոտ, որոնք տառապում են որովայնի պատի մկանների տոնուսը նվազեցնող հիվանդություններով՝ բնածին հիպոթիրեոզ, թերսնուցում, ռախիտ և այլն: Ճողվածքի ինքնալուծարմանը նպաստում են որովայնի առաջնային պատի ամրացմանն ուղղված միջոցառումները. պահպանողական բուժումը կարող է ներառել կպչուն վիրակապի կիրառում և հատուկ գոտու կրում: Սովորաբար, երբ պորտալարային օղակի տրամագիծը չի գերազանցում 1,5 սմ-ը, ճողվածքները երեխաների մոտ ինքնուրույն անհետանում են 5-7 տարեկանում։ «Երեխաների պորտալարային ճողվածքի վիրաբուժական բուժման ցուցումներն են նրա մեծ չափերը, մարսողական խանգարումները, նախադպրոցական տարիքում բուժման բացակայությունը։ Ինքնաբուժմանը նպաստում է երեխայի ճիշտ ֆիզիկական զարգացումը, բավարար շարժիչ ակտիվությունը, աղիների գործունեության նորմալացումը, ուղեկցող հիվանդությունների բուժումը»,- ասաց մանկաբույժը։ Պորտալարային ճողվածքի ժամանակին և ճշգրիտ հայտնաբերման համար կարևոր է երեխաների կլինիկական հետազոտությունը։
    23:10
    19.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Գերմանիայի ԱԳՆ-ն ռուսաստանցիների նկատմամբ վիզային պահանջների խստացումն անվանել է հարմարեցում ԵՄ կանոններին
    Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Քրիստոֆեր Բուրգերը ասել է, որ երկրի կողմից ՌԴ քաղաքացիների նկատմամբ վիզային պահանջների խստացումը համաեվրոպական կանոններին հարմարեցում է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Գերմանիայի կառավարությունը չէ, որ խստացնում է (կանոնները), այլ Եվրահանձնաժողովը երկարաձգել է ռուսաստանցիներին Շենգենյան վիզաների տրամադրման ճշգրտված ընդհանուր կանոնները»,- ասել է նա։ Բուրգերը նշել է, որ ՌԴ բանկերի դեմ սահմանված պատժամիջոցները թույլ չեն տալիս Ռուսաստանի քաղաքացիներին ապահովել Շենգենյան գոտում իրենց գտնվելու ֆինանսավորումը, ուստի, օրինակ, տուրիստական վիզա ստանալու համար այժմ պետք է հաստատումներ ներկայացնել ԵՄ-ում աշխատող ֆինանսական ինստիտուտներից: Նրա խոսքով ՝ կանոնների վերջին հարմարեցումը «կապված է Եվրահանձնաժողովի նոր ընդհանուր հանձնարարականի հետ»։
    23:00
    19.10.22
    Ավելին
  • Միջազգային
    Փարիզը ջարդուփշուր են անում ցուցարարները. վառելիքի, պարենի, էլեկտրաէներգիայի գներն ամեն օր աճում են
    Գազի, հոսանքի թանկացման դեմ մոլդովացիներից հետո փողոց են դուրս եկել Ֆրանսիայի բնակիչները: Եվրագոտու երկրորդ ամենամեծ տնտեսությունն ունեցող երկրի մայրաքաղաքում հակակառավարական ցույցեր են: Բախումներ են եղել ոստիկանների և ցուցարարների միջև: 11 մարդ է ձերբակալվել: Նրանք պահանջում էին, որ կառավարությունը ձմռանն ընդառաջ նվազեցնի էներգակիրների գները կամ բարձրացնի աշխատավարձերը:
    22:54
    19.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Freedom House-ի զեկույցում Թուրքիան անազատ երկրների շարքում է
    Միջազգային իրավապաշտպան «Freedom House» կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունը համացանցում» տարեկան զեկույցը, համաձայն որի Թուրքիան դասվել է անազատ երկրների շարքում, փոխանցում է Ermenihaber-ը։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցն ընդգրկում է 2021-ի հունիսի 1-ից 2022-ի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածը։ Դրանում դիտարկվել են 70 երկրներ։ Նշվել է, որ այս տարի համացանցը եղել է ազատ 17 երկրում, մասնակի ազատ՝ 32 երկրում և չի եղել ազատ 21 երկրում։ Թուրքիան նախորդ տարվա համեմատ հետադիմել է 2 միավորով՝ 100-ից հավաքելով միայն 32-ը։ Զեկույցի՝ Թուրքիայի վերաբերյալ հատվածում նաև նշվել է․ «Նախագահ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) 2002 թվականից իշխանության ղեկին է և սկզբում որոշ ազատականացման ռեֆորմներ իրականացնելուց հետո գնալով արհամարհել է քաղաքական իրավունքները և մարդու իրավունքները։ ԱԶԿ-ի կառավարությունը 2016-ի հեղաշրջման փորձից հետո զգալի և լայնամասշտաբ ճնշում է գործադրել ընդդիմադիրների վրա։ 2017-ին ընդունված սահմանադրական փոփոխություններով իշխանությունը կենտրոնացվել է նախագահի ձեռքում։ Մինչ Էրդողանը շարունակում է օգտագործել հսկայական իշխանություն, ընդդիմության հաղթանակը 2019 թվականի ՏԻՄ ընտրություններում և COVID-19 համաճարակի ազդեցությունն այս պահին թույլ տնտեսության վրա կառավարությանը նոր պատճառներ տվեցին՝ ճնշելու ընդդիմությունը և սահմանափակելու հանրային դիսկուրսը: Ակնկալվում է, որ այսպես կոչված ապատեղեկատվության օրինագծի ընդունումը կօգնի իշխող դաշինքին լռեցնել ընդդիմադիր կուսակցություններին և քննադատող մեդիային 2023-ի հունիսին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններից առաջ»։
    22:50
    19.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Գավառ» բժշկական կենտրոնի դիմաց, 59-ամյա վարորդը Lexus-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է
    Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաներում «Գավառ» ԲԿ-ից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/19/1224766/
    22:49
    19.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գլխավոր խնդիրն այս պահին թշնամու առաջխաղացում թույլ չտալն է. Տիգրան Աբրահամյան
    Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Առաջնագծում մարտական հերթապահություն կրող եռամսյա հավաքի և նրանց միացող երկամսյա հավաքի մասնակիցները տարբեր բնակավայրերից հավաքված, տարբեր մասնագիտության և զբաղմունքի տեր մարդիկ են, սակայն նրանց բոլորին միավորում է երկրի պաշտպանության ընդհանուր նպատակը։ Չնայած սոցիալական բազմաթիվ խնդիրներին, որևէ մարտական դիրքում վարձատրության հետ կապված հարց որպես առաջնահերթություն չի ներկայացվում. գլխավոր խնդիրն այս պահին թշնամու առաջխաղացում թույլ չտալն է։ Սակայն սա չի նշանակում, որ մարտական հերթապահությունում ընդգրկվող անձնակազմի և ընդհանրապես զինծառայողների աշխատավարձի խնդիրը պետք է հետին պլան մղվի, իսկ իշխանությունը բացառապես զբաղվի այն կառույցների աշխատավարձերի/պարգևավճարների բարձրացմամբ, որոնք իշխանության պահպանման կամ պարզապես մահակի դեր ունեն։ Անկախ այն հանգամանքից, թե ում եմ հանդիպում մարտական դիրքերում՝ պարտադիր ժամկետայիններ, պայմանագրայիններ/սպաներ, վարժական հավաքների մասնակիցներ կամ կամավորականներ, միայն մեծ հպարտություն եմ ապրում, իսկ սա պարտավորեցնում է բոլորիս՝ յուրաքանչյուրիս մեր մասով և առաջին հերթին պետությանը, հայրենիքի պաշտպաններին՝ իրենց առաքելությանը համահունչ պայմաններով ապահովել՝ կենցաղից, սոցիալական վիճակից մինչև մարտական պատրաստության անհրաժեշտ մակարդակ։ Հայրենիքի պաշտպանը ասցվածմեծագույն արժեք է և չնայած այս իշխանության անտարբեր պահվածքին ու տարբեր ուղղություններով հ հարվածներին, շարունակում է իր ծանր, սակայն պատվաբեր առաքելությունը։
    22:46
    19.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    ԱՄՆ-ում նավթի պաշարները մեկ շաբաթվա ընթացքում նվազել են 1,72 մլն բարելով
    ԱՄՆ-ում նավթի առևտրային պաշարներն անցյալ շաբաթ նվազել են 1,72 մլն բարելով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով երկրի Էներգետիկայի նախարարության շաբաթական զեկույցի տվյալները։ Բենզինի ապրանքային պաշարները նվազել են 114 հազար բարելով և կազմել 209,37 մլն բարել։ Թորման առևտրային պաշարներն ավելացել են 124 հազար բարելով։ Փորձագետներն ակնկալում էին նավթի պաշարների ավելացում 2,5 մլն բարելով, բենզինի պաշարների անկում 2 մլն բարելով և թորման պաշարների անկում 2 մլն բարելով։
    22:40
    19.10.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Զոհերի թիվը հասել է 15-ի Կրասնոդարի երկրամասում. փլատակներից մարմիններ ու օդանավի մասեր են հանում
    Եյսկի բնակելի տան բակում Սու-34-ի ողբերգական վայրէջքի երկրորդ օրը փրկարարները շարունակում են մարմինների որոնումը: Հայտնի է 15 մարդու մահվան մասին, 2 տասնյակը գերազանցող վիրավորների թվում վեց երեխա ու մեկ հղի կին կա: Վնասված շենքի կանգուն մնացած տների բնակիչները վերադառնում են տներ:
    22:32
    19.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են, որ երկրում վառելիքի հետ կապված իրավիճակը բարելավվում է
    Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հայտարարել է, որ վառելիքի հետ կապված իրավիճակը ողջ երկրում բարելավվում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։ «Իրավիճակը բարելավվում է ողջ Ֆրանսիայում: Օ դը Ֆրանս շրջանում բենզալցակայանների 55%-ը չէր աշխատում, այսօր այնտեղ կա այդպիսի կայանների ընդամենը 15%-ը: Իլ դը Ֆրանսի մայրաքաղաքային շրջանում իրավիճակը նույնպես փոխվում է դեպի լավը», - ասել է Բորնը Ֆրանսիայի Սենատում կառավարության նիստին՝ պատասխանելով երկրում վառելիքի պակասի հետ կապված իրավիճակի մասին հարցին։
    22:30
    19.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վաղը Աբովյան քաղաքում վթարային ջրանջատում կլինի
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 20-ին ժամը 10։00-18։00 կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի՝ 2-րդ միկրոշրջանի 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 21, 22, 23 շենքերի, 8-րդ միկրոշրջանի 2/1, 2/3, 2/4, 2/5, 2/6, 4/1 շենքերի, Սևանի 4/2, 4/3, 4/4, 4/5 շենքերի, Հանրապետության 2, 4, 4Ա, 6 շենքերի, Ռոսիայի 4, 5, 6, 8, 10, 12, 14, 15Ա, 17, 26 շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    22:20
    19.10.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ուկրաինական պատերազմ. Պուտինը ռազմական դրություն է հայտարարել Ռուսաստանին անցած 4 շրջանում
    Հանրաքվեով Ռուսաստանին միացած ուկրաինական 4 շրջանում ռազմական դրություն է հայտարարել Վլադիմիր Պուտինը: Խերսոնի, Զապորոժիեյի, Լուգանսկի ու Դոնեցկի ղեկավարները լրացուցիչ լիազորութուններ կստանան անվտանգությունն ապահովելու համար: Պուտինի այս որոշումից առաջ Խերսոնի իշխանությունը հայտնել էր, որ ուկրաինական զինուժը հրետակոծում է այդ շրջանը: Կիևը 60 հազարանոց զորք է կուտակել Խերսոնի մոտ: Ուկրաինան չի հաշտվում Խերսոնի կորստի հետ և պատրաստվում է վերադարձնել այն:
    22:14
    19.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 345 նոր դեպք, մահացել է 4 քաղաքացի
    Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 4 քաղաքացի, մահերի ընդհանուր թիվը երկրում հասել է 144 հազար 531-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: ԻԻՀ-ում վերջին 1 օրում գրանցվել է վիրուսի 408 նոր դեպք, 67 մարդ հոսպիտալացվել է: Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գրանցված ընդհանուր 7 մլն 555 հազար 355 դեպքից 7 մլն 329 հազար 726-ը առողջացել կամ դուրս են գրվել հիվանդանոցներից: 134 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 65 մլն 105 հազար 991 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 58 մլն 509 հազար 432 քաղաքացի, իսկ երրորդ՝ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 31 մլն 287 հազար 592-ի:
    22:10
    19.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սյունիքում բեռնատարների կշռումը վերսկսվում է
    ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտարարել է, որ Սյունիքում վերսկսում են տրանսպորտային միջոցների կշռման աշխատանքները։ «2022 թ․ սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների պատճառով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից կասեցվել էին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի կշռման անշարժ հենակետի աշխատանքները։ Հայտնում ենք, որ ս․թ հոկտեմբերի 20-ից ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Սիսիանի կշռման անշարժ հենակետում վերսկսում է ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողական գործառույթների իրականացումը»,- նշված է ՔՏՀԱ հաղորդագրությունում։
    22:05
    19.10.22
    Ավելին
  • Քաղաքական
    Փախուստ դժգոհ Ֆեյսբուքից՝ արևմտամետ Թվիթեր. Փաշինյանի նոր «կոմֆորտ զոնան»
    Նիկոլ Փաշինյանը նոր թվիթ է արել: Այս անգամ հրապարակել է հայ-ադրբեջանական պատերազմներում անհետ կորածների թվերը: Նա գրեթե կրկնել է ԱՊՀ գագաթնաժողովում հնչեցրած տեքստը՝ մեկ տարբերությամբ. այսօր հրապարակված որոշ տվյալներ չեն համընկնում 6 օր առաջ ասածին: Ըստ վարչապետի թվիթերյան գրառման՝ եռօրյա մարտերից հետո անհետ կորած է համարվում 29 մարդ: Մինչդեռ Աստանայում նա հայտարարել էր, որ անհետ կորած է 28 զինծառայող, 2 խաղաղ բնակիչ, այսինքն՝ 30 մարդ:
    22:00
    19.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բեռնատարների վարորդները բողոքում են բեռնվածության համար սահմանվող տուգանքներից
    168․am-ը գրում է․ Տրանսպորտային միջոցների բեռնվածության թույլատրելի առավելագույն զանգվածի փոփոխությունից դժգոհող բեռնատարների վարորդները կրկին ճանապարհ կփակեն։ 2 օր առաջ՝ հոկտեմբերի 17-ին, որպես բողոքի նշան՝ Էջմիածին-Երևան մայրուղին փակած վարորդներից մի քանիսը 168.am-ի հետ զրույցում ասացին, որ իրենց այսօրվա վրդովմունքը պայմանավորված է Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հնչեցրած մտքերով, որոնց համաձայն՝ տուգանքները ոչ թե 200.000 դրամից նվազելու են, այլ հակառակը՝ յուրաքանչյուր 1 տոննա ավելի բեռի համար են 200.000 դրամով տուգանվելու։ «Հոկտեմբերի 17-ին, երբ մենք ճանապարհ փակեցինք, մեր վարորդներից մի քանիսին ասֆալտին ծեփելով բերման ենթարկեցին, ասացին՝ կարգն էդպես չի, գնացեք, խոսեք, իշխանության հետ լեզու գտեք։ Նույն օրն Արմավիրի մարզպետի հետ հանդիպեցինք, խոստացավ՝ Կառավարության անդամների հետ հարցը քննարկել, մի լուծում առաջարկել, որ մի կտոր հացից չզրկվենք։ Բայց ի՞նչ արեցին, ավելի վատ փոփոխություններ են արել, որոնց համաձայն՝ խեղճ վարորդները պետք ա հարյուր-հազարավոր դրամների տուգանքներ վճարեն։ Փոխանակ ի օգուտ մեզ մի բան որոշեին, ի վնաս են որոշել։ Եթե էդպես են ուզում, ուրեմն մենք էլ մեր քայլերը կանենք, ավելի մեծ չափերի ցույցեր կանենք։ Էս իշխանություններն էնպես են անում, որ Հայաստանից գնանք, իրենց այդ քայլերով, մշակած օրենքներով, ասում են՝ հելեք գնացե՛ք Հայաստանից, պարանը գցում՝ ժողովրդին խեղդում են․․․»։ Վարորդները բացատրեցին, որ ինչքան էլ ցանկանան, չեն կարող ավազն այնպես բարձել, որ առջևի և ետևի սռնիների ծանրաբեռնվածությունը համապատասխանի պահանջվող ցուցանիշին։ Նշում են՝ իրենց ասվել է՝ ընդհանուր բեռը՝ մեքենան էլ հետը, չգերազանցի 48 տոննան, իրենք դա պահպանում են, իսկ այս փոփոխությունները համարում են շարքային քաղաքացուց «փող պոկելու» միջոց․ «Մեր պես շարքային քաղաքացին էդ տուգանքը չի կարողանալու մուծի, վերջին տարբերակ՝ մարդիկ ուղղակի մեքենաները կանգնեցնելու են ու չաշխատեն, գործազրկությունն է շատանալու, երևի իրենց նպատակն էլ դա է։ Եթե մենք չաշխատենք, շինարարությունն էլ է կանգնելու, մենք չենք կարողանալու ավազ բերել, քյասիբ ժողովուրդն էլ չի կարողանալու իր հայաթը, իր ոտքի տակը, իր բաղնիքը սվաղ անի, որ կարողանա մի քիչ մաքուր տեղ լողանա։ Տարվա մեջ 50-100 հոգի մարդ ա լինում, որ ասում են՝ կլինի՞ էդ ավտոյի կեսով ավազ բերես, մյուս կեսն ուրիշն առնի, ստիպված մարդ ենք ճարում, էս փոքր զլի գռուզը 2 տեղ ենք կիսում, որ մարդիկ կարողանան վճարել։ Պատկերացնո՞ւմ եք, մարդը էս հիմիկվա պայմաններում չի կարողանում ամբողջ մեքենայի բեռն առնի, էլ ուր մնաց՝ թանկացման դեպքում։ Մարդիկ մի կերպ երկու կոպեկ հետ են գցում, ասում են՝ էսօր միս չուտեմ, էն չուտեմ, որ կարողանամ ավազ առնեմ, ցեմենտ առնեմ, մի քիչ ոտքիս տակը սվաղ անեմ՝ ցեխը վերանա, դա էլ չեն կարողանալու։ Էս քայլով իշխանությունը մտնում է մեր գրպանը, էնքան են անելու, որ վերանա էս աշխատանքը, ու դաշտում մնան խոշոր խաղացողները։ Հավատացե՛ք, սա բերելու է մենաշնորհի, միայն իրենց մեքենաներն են աշխատելու։ Բայց մի բան էլ ասեմ՝ իրենց մեծ մեքենաները չեն կարողանալու գյուղում ապրանք բերեն դատարկեն, որովհետև համ էդքան մեծ քանակությամբ ապրանք առնող չի լինում, համ էլ փողոցներ կան, որ էնքան նեղ են, որ չեն կարողանալու էդ ավտոները մտնեն․․․»։ Հարցին՝ ի՞նչ եք պատրաստվում անել, քանի որ մինչև այս պահը ձեզ առաջարկել էին սպասել Կառավարության արձագանքին, մեր զրուցակիցներն ասացին, որ առաջիկայում կրկին ճանապարհ կփակեն, բայց արդեն այլ տարբերակներով։ «Նորից ակցիա պետք է անենք, շոշ փակենք, եթե էն անգամ միայն մեր մարզի վարորդներն էին, այս անգամ նաև ժողովուրդն է փողոց դուրս գալու։ Էս անգամ ոչ թե ավտոյով կփակենք, որ ոստիկանները գան խոդ տան հանեն, այլ գռուզը բարձած՝ հող, քար, կբերենք շուռ կտանք շոշի մեջտեղը ու կփակենք, տեսնենք՝ ոստիկանները նույն արագությամբ կկարողանա՞ն ճանապարհը բացել։ Հավատացեք, մեզ համար էլ հաճելի չէ նման բան անել, բայց մենք դրանով ենք ապրում․․․»։ Նշենք, որ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանն անդրադառնալով տրանսպորտային միջոցների բեռնվածության թույլատրելի առավելագույն զանգվածի փոփոխություններին՝ ներկայացրել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծով նախատեսվում է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքարշ կամ 1 սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելու համար սահմանված պատասխանատվության միջոց՝ 200.000 դրամը փոխարինել և սահմանել մինչև 1 տոննա և ավելի յուրաքանչյուր տոննայի համար 200.000 դրամ։ «Այս պահին առկա կարգավորումներով՝ թույլատրելի զանգվածը գերազանցի 1 տոննայով, թե 5 տոննայով, պատասխանատվության միջոցը նույնն է, չնայած ճանապարհին հասցվող վնասն անհամեմատ տարբեր է, և նպատակն է՝ ճանապարհին հասցվող վնասին համաչափ պատասխանատվության միջոց կիրառել»,- ասաց Արմեն Դանիելյանը, ապա նշեց, որ նախագծով նաև նոր կարգավորում են սահմանել, ըստ որի՝ տեսչական մարմնի կողմից տրված կարգադրագիրը չկատարելու կամ գործունեությանը խոչընդոտելու դեպքում ևս պատասխանատվության միջոց կկիրառվի․ «Ֆիզիկական անձի համար՝ 150.000 դրամ, պաշտոնատար անձի համար՝ 250.000 դրամ»։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին բեռնատարների տասնյակ վարորդներ փակել էին Էջմիածին-Երևան մայրուղին և ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի հետ հանդիպում էին պահանջում։ Վարորդները դժգոհում էին տրանսպորտային միջոցների բեռնվածության թույլատրելի առավելագույն զանգվածի փոփոխությունից։ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը դեռ մայիսի 17-ին էր իրազեկել տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածի և մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքի, ինչպես նաև մեծ եզրաչափերի առավելագույն չափերի վերաբերյալ տեղեկությունը։ Ըստ այդմ՝ 2 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 18 տոննա, 3 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցների դեպքում՝ 25 տոննա, 3 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցը, որի տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց, կամ երբ յուրաքանչյուր տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և յուրաքանչյուր սռնու առավելագույն բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննան, ուստի տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 26 տոննա։ 4 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց, 2 ուղղորդող սռնիներով և որի տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց, կամ երբ յուրաքանչյուր սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և յուրաքանչյուր սռնու առավելագույն բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննան, ուստի տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 32 տոննա։ 2 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց, 3 սռնի ունեցող կցորդով թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 40 տոննա, 3 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց, 2 կամ 3 սռնի ունեցող կիսակցորդով թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 40 տոննա։
    21:50
    19.10.22
    Ավելին