Լրահոս
16:22
19.10.22
311

Ադրբեջանական կողմը խոչընդոտում է ՀՀ օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքների իրականացմանը․ ՊՆ խոսնակ

Img default alt hy

Մինչև այս պահը ադրբեջանական կողմը խոչընդոտում է ՀՀ օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքների իրականացմանը, «24 News.am»-ին հայտնել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմի հետ որոնողական աշխատանքների կապակցությամբ ձեռք են բերվել որոշ նախնական պայմանավորվածություններ, սակայն հակառակորդը խոչընդոտում է։

«ՀՀ կառավարությունը, պաշտպանության նախարարությունը, միջնորդների և միջազգային գործընկերների ներգրավմամբ ամենօրյա աշխատանքներ են իրականացնում այդ ուղղությամբ», - փոխանցել է Թորոսյանը։