Լրահոս
2022-10-19
-
Արտաքին քաղաքականությունԼեհաստանը մտադիր Է հարավկորեական հաուբիցներ և տանկեր տեղակայել երկրի արևելքումԼեհաստանը մտադիր Է Հարավային Կորեայից մատակարարվող հաուբիցներ եւ տանկեր տեղակայել երկրի արեւելքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 19-ին Twitter-ում հայտարարել Է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը: «Սկսվել են Հարավայից Կորեայից սպառազինությունների մատակարարումները: Առաջին 24 K9 հաուբիցներն արդեն ընթանում են Լեհաստան եւ շուտով ծառայելու են երկրի արեւելքի զորամասերում»,-նշել Է նախարարը, հավելելով նաեւ, որ «առաջին տասը K2 տանկերը շուտով կամրապնդեն արեւելյան թեւը»: Լեհաստանն օգոստոսի վերջին Hanwha Defense-ի հետ պայմանագիր Է ստորագրել K9A1 տեսակի ավելի քան 600 ինքնագնաց հաուբիցների մատակարարումների շուրջ: Առաջին մեքենաները պետք Է հասցվեն դեռ ընթացիկ տարում: Պայմանագիրը լիովին պետք Է իրագործվի մինչեւ 2026 թվականը: Նաեւ օգոստոսի վերջին Լեհաստանը հարավկորեական Hyundai Rotem կոնցեռնի հետ ստորագրել Է K2 180 տանկեր մատակարարելու համաձայնագիր, որոնք երկիրն ստանալու Է 2022-2025 թվականներին: Պատվիրվել Է այդ թվում՝ լոգիստական փաթեթ, ուսուցման ծրագիր եւ արկերի պաշար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին15:4019.10.22 -
ՏնտեսականԴոլարի առքի նվազագույն գինը 402 դրամ էRate.am կայքը տվյալներ է ներկայացրել բանկերում արտարժույթի գների վերաբերյալ։ Դոլարի առքի նվազագույն գինը 402 դրամ է, վաճառքինը՝ 411 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 418 դրամ է։ Ռուբլու առքի նվազագույն գինը 5.32 դրամ է, վաճառքինը՝ 6.56։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 6.90 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 386 դրամով, վաճառվում՝ 404 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 417 դրամ է։Ավելին15:2919.10.22 -
ՔաղաքականԱրուսյակ Ալեքսանյանը կալանավորվեց. կատարվածի անունն օրինաչափություն է. Աննա ՄկրտչյանՊատգամավոր Աննա Մկրտչյանը գրում է. արուսյակ ալեքսանյանը կալանավորվեց: Կատարվածի անունն օրինաչափություն է: Նա հասկանում էր ինչ էր անում: Ավելին, հաշվել էր, թե ընտրել է ուժեղ կողմը: Նրան բացարձակ հետաքրքիր չէր, թե այդ ուժեղ կողմն ինչ դավաճանությունների գնով է: Ինքը շատ լավ գիտեր, թե իր կարգավիճակն ինչ անազնիվ կապերի շնորհիվ է ստացվել: Մտածում էր` դե ինչ խնդիր կա`պատրաստ եմ «օգտակար» լինել դրանց: Հաշվել էր` կմտնի դատավորի պատմուճանի տակ, կստանա անհրաժեշտ ապահովության երաշխիքներ, որը իրեն կիլոմետրերով հեռու կպահի պատժից: Գիտեր, թե նիկոլների լեզուն հասկացել է: Այնքան լավ է հասկացել, թե իրենից ինչ է պահանջվում, որ գնաց անգամ ընդդիմադիր գործչի սպանության: Ինքը բազմաֆունկցիոնալ հանցագործների մոտ աշխատելն էր ընտրել ու վստահ էր, որ դա է ապահովության իր երաշխիքը: արուսյակը իրեն ուղղված բոլոր զանգերին միշտ շատ ճիշտ պատասխաններ է տվել`բավարարելով այն կողմից հնչեցված սրիկայությունները: Կասեք արդար է կամ արդարությունն այսպիսին է: Կասեմ, որ չէ: Արդար չէ, դեռ… արուսյակի համար արդարությունը հեռու է: արուսյակի արդարությունն առջևում է: Արմեն Գրիգորյանի գործով բացատրություն տալուց է գալու արդարությունը: Արդարության մասին կխոսենք Արմեն Գրիգորյանի սպանության կազմակերպիչների ու կատարողների հատուցման ժամին: Այսօր կատարվածի անունը սիմետրիա է: Օգտագործված առարկային շպրտում են: Չեն թողնում, որ որոշումներ կայացնի ինքնուրույն, թեկուզև հլուհնազանդ էր: Օգտագործման ժամկետները միշտ էլ սահմանափակ են: Դրանք երբեք անվերջություն չեն տևում, «ինչքան բան ուզում ես արած ունեցի»: նիկոլությունն է տենց կառուցված: Դավաճաններն ամենաշատը դավաճանվելուց են վախենում: Պատվեր տվածները`պատվերի առարկա դառնալուց: Իսկ հիմա թող գալիքի վայելքը պատկերացնեն մնացյալ «վզին դրած», «վզին դրածին ծառա կարգված», «վզին դրածի դրածո» նիկոլի ստրուկները: Դեռ, ոչ հանուն արդարության, այլ հանուն դրանց սարքած տականքների սիմետրիայի ու անխափան ներդաշնակության: Կյանքն այդպիսին է: Հ.Գ. Անկեղծորեն ցավում եմ, բոլոր նրանց համար ովքեր արուսյակի պատճառով հայտնվեցին նիկոլական այս դիպվածում:Ավելին15:2219.10.22 -
ՔաղաքականԵրևանում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի երկօրյա նիստըԵրևանում հոկտեմբերի 20-21-ը տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, ինչի կապակցությամբ Հայաստան կժամանեն ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, նեղ և ընդլայնված կազմերով նիստերում կքննարկվեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր:Ավելին15:1519.10.22 -
ԻրավականԳտնվել են անհետ կորած անչափահաս երկու աղջիկները․ ոստիկանությունՀոկտեմբերի 17-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Հասմիկ Ստամբոլցյանի և 2008 թ. ծնված Մերի Արզումանյանի անհետ կորելու մասին: Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և որոնողական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 18-ին, ժամը 23.00-ին, նրանք կայարանամերձ հրապարակում հայտնաբերվել և ներկայացվել են բաժին: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։ Նախաձեռնվել է քրեական վարույթ:Ավելին15:1019.10.22 -
ՀասարակականԵրևանի և մի շարք մարզերի գազամատակարարումը կդադարեցվի«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Գլինկայի փողոցով, Տիգրան Մեծի պողոտայով մինչև Սասունցի Դավթի հրապարակ պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Արմավիրի մարզի Այգեվան (Ձերժինսկի) գյուղի գազասպառողների, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Պարույր Սևակի, Սյունիքի փողոցների և Ույծ գյուղի գազասպառողների գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:Ավելին15:0719.10.22 -
ՔաղաքականՔառասունից բարձր տարիքի մարդկանց իրենց հիվանդություններով մեկ ամսով զորահավաքի տանելը բերելու է ոչ մարտական մահերի շեշտակի աճի. Այլընտրանքային նախագծեր խումբՔառասունից բարձր տարիքի մարդկանց իրենց հիվանդություններով մեկ ամսով զորահավաքի տանելը բերելու է ոչ մարտական մահերի շեշտակի աճի. Այլընտրանքային նախագծեր խումբԱվելին15:0619.10.22 -
ՀասարակականՋերմուկում իրավիճակը անհանգստացնող է, հյուրանոցները, սակայն, սկսել են աշխատել․ ՔերոբյանԷկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ հարձակումից հետո այցելել է Ջերմուկ առողջարանային քաղաք՝ ծանոթանալու այնտեղ տիրող իրավիճակին։ «Անհանգստացնող է վիճակը, այնուամենայնիվ պետք է ասել, որ Ջերմուկի հյուրանոցները սկսել են աշխատել։ Սեպտեմբերի 13-ի գիշերը, ըստ քաղաքապետ Վահագն Արսենյանի, ոչ մի ազատ տեղ չի եղել, բայց պարզ է, որ հիմա այդպիսին չէ իրավիճակը։ Այնուամենայնիվ, տեսնում ենք, որ ակտիվանում է կյանքը՝ ինչպես այնտեղ, այնպես էլ մյուս վայրերում։ Ջերմուկի ճոպանուղին չի գործում, որովհետև այնտեղ կա պահեստամասեր ներմուծելու և վերանորոգելու խնդիր։ Մինչև սեպտեմբերի 13-ը Ջերմուկի հյուրանոցներում ազատ տեղ չկար, հիմա հնարավոր է հյուրանոցների 10-15 տոկոսը զբոսաշրջիկներով բնակեցված լինի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Քերոբյանը։ Ինչ վերաբերվում է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Հայաստանի կրած տնտեսական վնասներին, ապա, ըստ Քերոբյանի, Ադրբեջանի կողմից հրետակոծված բնակավայրերը Հայաստանի տնտեսության մեջ մեծ մասնակցություն չունեն, սակայն ընդհանուր բիզնես միջավայրի վրա այդ ամենն ազդեցություն ունեցել է՝ բազմաթիվ միջոցառումներ են չեղարկվել, որոշ ներդրողներ սկսել են հետաձգել իրենց ծրագրերը։ Սակայն Քերոբյանը կոչ արեց բոլոր ներդրողներին չդադարեցնել և չհետաձգել իրենց պլանները։ Նախարարը նաև հիշեցրեց, որ Կառավարությունը գումար է հատկացրել մարզպետարաններին, որպեսզի արագ վերականգնվեն բնակավայրերը։ «Այսօր մարզպետարանները զբաղվում են միջավայրերը ակտիվացնելու գործով։ Մենք էլ պլանավորում ենք ծրագրեր զբոսաշրջային միջավայրը ակտիվացնելու համար,- ասաց Քերոբյանը։Ավելին15:0419.10.22 -
ՄիջազգայինՊակիստանը համերաշխություն Է հայտնել Սաուդյան Արաբիային ՕՊԷՔ+ի որոշման առնչությամբՊակիստանը համերաշխություն Է հայտնել Սաուդյան Արաբիային ԱՄՆ-ի կառավարության կողմից քննադատության ֆոնին, որը կապված Է նավթարդյունահանման կրճատման շուրջ ՕՊԷՔ+ի անդամ պետությունների որոշման հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Հայտարարությունների ֆոնին, որոնք Թագավորության (Սաուդյան Արաբիա) դեմ արվել են ՕՊԷՔ+ի որոշման համատեքստում, Պակիստանը համերաշխություն Է հայտնում Սաուդյան Արաբիայի ղեկավարությանը: Մենք գնահատում ենք Սաուդյան Արաբիայի գործողությունները շուկայի անկայունությունից խուսափելու եւ գլոբալ տնտեսական կայունությունն ապահովելու ուղղությամբ»,-ասվում Է պաշտոնական հայտարարության մեջ, որը հրապարակվել Է Պակիստանի ԱԳ նախարարության կայքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին15:0019.10.22 -
ՔաղաքականԽնդիրը ոչ թե քիչ ուտելու մեջ է, այլ սխալ ուտելու մեջ․ Վահան ՔերոբյանԷկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է, որ պարենային անվտանգությունը այսօր երեք ամենակարևոր խնդիրներից մեկն է, և այսօր անհրաժեշտ է ոչ միայն անհրաժեշտ քանակով պարենով ապահովելու, այլև ճիշտ սնվելու հարցը։ «Մինչև երկու տարեկան երեխաների պարագայում մենք տեսնում ենք, որ խնդիրը ոչ թե թերսնվելն է, այլ նաև սխալ սնվելը, որի արդյունքում երեխաների զգալի մասը ունեն թերսնվածություն։ Հիմա դրա վերաբերյալ մենք աշխատանքներ են տանում, որ մարդիկ իմանան, թե ինչ պետք է մտնի իրենց սննդի մեջ»,- նշել է Քերոբյանը և հավելել, որ խոսքը գնում է անհրաժեշտ վիտամինների, կալորիաների բաղադրության մասին։ «Շատ հաճախ տեսնում ենք, որ խնդիրը սխալ ուտելու մեջ է, ոչ թե քիչ ուտելու մեջ։ Թերսնված երեխաները նաև շատ են բարեկեցիկ ընտանիքներում, որովհետև մարդիկ ուղղակի չգիտեն, թե ինչպես պետք է ճիշտ կերակրել երեխաներին։ Պետք է սննդակարգ կազմեք, մինչև տարվա մեջ կունենանք ընդունված պարենային ռազմավարություն, որի մեջ ճանապարհային քարտեզով նշված կլինի, թե ինչը երբ պետք է ուտել և այլն»,- ասել է Էկոնոմիկայի նախարարը։Ավելին14:5519.10.22 -
ԻրավականԷրիկ Ալեքսանյանը չի կալանավորվել. ապատեղեկատվություն է տարածվում. փաստաբանՓաստաբան Զորայր Հարությունյանը գրել է. Էրիկ Ալեքսանյանը չի կալանավորվել, որոշումը չի հրապարակվել, ապատեղեկատվություն է տարածվում: Նմանօրինակ ստերի տարածումը գնահատում ենք որոշ ուժերի կողմից ուղղորդված ճնշման փորձ Երևան քաղաքի դատարանի հանդեպ:Ավելին14:5219.10.22 -
ՔաղաքականՌԴ-ի անհաջողությունն ու պարտությունն ուղիղ ճանապարհ է լինելու Հայաստանի վիլայեթացման համար․ ՇարմազանովՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի իր էջում գրում է․ ՆԱՏՕ-ն ու Արեւմուտքը որտեղ «քիթները խոթեցին» այդ երկրները կամ կործանվեցին,կամ մասնատվեցին։ Հայաստանի պաշտոնական քարոզչությունը վաղուց հակապետական է,հակասում է հայ-ռուսական դաշնակցային շահերին ու ծառայում է թուրք-նատօական շահերին։ Ժամանակին Նավալնիին եթեր տվեցին,ՀԱՊԿ-ին ինչ ասես ասեցին,հիմա էլ քարոզում են ՌԴ-ի ու Պուտինի պարտությունը ՆԱՏՕ-ի դեմ պայքարում։ Դուք ուղեղ ունե՞ք։ Հասկանու՞մ եք,որ ՌԴ-ի անհաջողության դեպքում դիմավորելու եք թուրքերին ,ու ոչ մի Արեւմուտք ձեզ չի գալու փրկի։ Հայաստանի ու Արցախի ճակատագիրը որոշվում է նաեւ ՌԴ-ՆԱՏՕ հակամարտության ժամանակ Ուկրաինայում։ Կրկնում եմ՝ ՌԴ-ի անհաջողությունն ու պարտությունն ուղիղ ճանապարհ է լինելու Հայաստանի վիլայեթացման համար,այ կապիտուլյանտ անմեղսունակներ։ Արեւմուտքն ու ՆԱՏՕ-ն որտեղ «քիթները խոթեցին» այդ երկրները կամ կործանվեցին,կամ մասնատվեցին։ Միշտ հիշեք. ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի «բայրաքթարներն» են հազարավոր հայորդիների սպանել,իսկ «ձեր սիրելի» Ոպկրաինան էլ Արցախի հարցում միշտ ունեցել է ադրբեջանամետ դիրքորոշում։ Արցախի հարցում Ուկրաինայի ու Հայաստանի իշխանությունների դիրքորոշումները նույնական են՝ պրոադրբեջանական։Ավելին14:4819.10.22 -
ՍպորտՄարտունիում անցկացվել է բռնցքամարտի միջազգային առաջնությունԳեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մշակույթի տանը տեղի է ունեցել բռնցքամարտի միջազգային կարգի առաջնություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, այս մրցաշարն անցկացվում է 10-րդ տարին անընդմեջ: Առաջնությանը մասնակցել են թիմեր Հայաստանից, Արցախից, Վրաստանից, Աջարիայից։ Մրցաշարի ամբողջ ֆինանսական ծախսերը հոգացել է Մարտունու համայնքապետարանը: Առաջնությունը կազմակերպել են Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գեւորգ Սարգսյանը, Մարտունու մարզադպրոցի տնօրեն Սամվել Մոսեյանը եւ մարզադպրոցի ավագ մարզիչ Գագիկ Սարգսյանը: Թիմային հաշվարկով՝ 1-ին տեղը զբաղեցրել է Մարտունու, 2-րդ տեղը՝ Վանաձորի, իսկ 3-րդ տեղը՝ Թբիլիսիի մարզադպրոցը:Ավելին14:4519.10.22 -
ՄիջազգայինՂրղզստանի ՊՆ-ն առաջարկել է Տաջիկստանի հետ սահմանի խնդրահարույց հատվածներում ՀԱՊԿ զորախումբ տեղակայելՂրղզստանի պաշտպանության նախարար Բակտիբեկ Բեքբոլոտովը մեկնաբանել է հոկտեմբերի 4-ին Բիշքեկում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ իր հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանի Բիշքեկի ծառայությունը, հոկտեմբերի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նա հայտարարել է, որ Զասի հետ քննարկել է ղրղզա-տաջիկական սահմանին տիրող իրավիճակը: «Վերջերս հանդիպել եմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Ես նրան ասացի, որ Ղրղզստանի և Տաջիկստանի միջև խաղաղություն չի լինի, քանի որ ղրղզներն ունեն իրենց ճշմարտությունը, իսկ տաջիկները՝ իրենց։ Մեր միջև պետք է կանգնի երրորդ դատավորը, օրինակ ՝ ՀԱՊԿ-ից, ՀԱՊԿ փոքր զորախումբն իր առաջադրանքներով՝ վերահսկի հրադադարի ռեժիմը և հեռացնի պետական սահմանից ծանր սպառազինությունը։ Եթե նրանք լուծեն այս երկու հարցերը, ապա կարելի է սկսել քննարկել ղրղզա-տաջիկական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման քաղաքական խնդիրները», - ասել է Բեքբոլոտովը։ Միևնույն ժամանակ, պաշտպանության նախարարը Ղրղզստանի քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ բանակին քննադատելուց, քանի որ քաղաքացիների որոշ հայտարարությունները օգնում են «ապակառուցողական ուժերին»:Ավելին14:3719.10.22 -
ՔաղաքականԶարեհ Սինանյանը կգործուղվի ԲուլղարիայիՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը հոկտեմբերի 21-23-ը ներառյալ կգործուղվի Բուլղարիայի Հանրապետություն (Սոֆիա)՝ «Եվրոպա-Հայաստան» խորագրով բիզնես ֆորումին մասնակցելու, ինչպես նաև հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու նպատակով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին որոշում է ստորագրել։Ավելին14:3019.10.22 -
ՏարածաշրջանԼարս տանող վնասված ճանապարհահատվածը վերականգնվում էՄցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջպետական ավտոճանապարհի Ժինվալի-Բարիսախո-Շատիլի հատվածում բնական աղետից տուժած 22 տարբեր հատվածներում վերականգնման և աղետների կանխարգելման միջոցառումներ են իրականացվում, հայտնում է ավտոճանապարհների դեպարտամենտը, փոխանցում է Aliq.ge-ն։ Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 26-27-ը հորդառատ անձրևի հետևանքով բարձրացել էր Թերգի (Թերեք) գետի մակարդակը, որի հետևանքով վնասվել էին Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ավտոճանապարհի մի քանի հատվածներ, անմիջապես իրականացվել են աղետի վերացման աշխատանքներ, վերականգնվել է երթևեկությունը: «Մասնավորապես, ընթացքի մեջ են 22 տարբեր հատվածներ՝ ճանապարհի վերականգնում, վնասված գրունտի վերականգնում և ամրացում, քարե շարվածքի, երկաթբետոնե խողովակների, թմբային քարերի, ձորի վրա երկաթբետոնե բաց ակոսների, երկաթբետոնե պատի և բետոնե բլոկների տեղադրում»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: Աշխատանքի գնահատված արժեքը կկազմի մինչև 10 մլն լարի:Ավելին14:2219.10.22 -
ՔաղաքականՈւրուգվայի փոխնախագահը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան և համերաշխություն է հայտնել հայ ժողովրդինՈւրուգվայի փոխնախագահ Բեատրիս Արխիմոնը համամիտ է իր երկրի Սենատորների պալատի՝ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք Ադրբեջանի ներխուժումը դատապարտող հայտարարության հետ։ «Կիսում եմ Ուրուգվայի Սենատի կողմից ընդունած հայտարարությունըԱդրբեջանի և Հայաստանի միջև բախումների վերաբերյալ՝ մեր համերաշխությունը հայտնելով հայ ժողովրդին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր էջում գրել է Բեատրիս Արխիմոնը։ Հոկտեմբերի 18-ին Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Սենատորների պալատը հայտարարությամբ դատապարտել էր Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք Ադրբեջանի ներխուժումը և իր համերաշխությունն էր հայտնել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակման զոհ հանդիսացող հայ ժողովրդին։Ավելին14:1519.10.22 -
Արտաքին քաղաքականությունՌԴ-ից հեռացած 56 ընկերություններ ցանկանում են բիզնեսը տեղափոխել Ղազախստան. վարչապետ Ալիխան ՍմայիլովՌԴ-ից հեռացած արդեն 56 ընկերություններ մտադիր են բիզնեսը տեղափոխել Ղազախստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հանրապետության վարչապետ Ալիխան Սմայիլովը: «Մենք կազմել ենք առավել խոշոր այդպիսի ընկերությունների ցուցակը. դրանք 300-ից ավելի են: Նրանց հետ համապատասխան աշխատանք ենք անցկացրել Ղազախստանում իրենց աշխատանքի հնարավորությունների մասին տեղեկացնելու համար: Այսօրվա դրությամբ այդ ցուցակի 56 ընկերություններ ցանկություն են հայտնել աշխատել, իրենց գրասենյակները տեղափոխել Ղազախստան: Նրանց հետ մենք այժմ առարկայական աշխատանք ենք տանում դրանց պայմանների, ժամանակի եւ դրանց տեղափոխման վայրի ուղղությամբ»,-վարչապետը լրագրողներին խորհրդարանի կուլուարներում ասել Է հոկտեմբերի 19-ին: «Այսօրվա դրությամբ ընկերությունների մի մասն արդեն դրական որոշում Է ընդունել եւ արդեն կարելի Է ասել, որ տեղափոխել են իրենց գրասենյակները. այնպիսի խոշոր միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են Honeywell-ը, inDriver-ը, Fortescue-ն, Marubeni-ն եւ ուրիշներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին14:0719.10.22 -
ՔաղաքականՓոլ Կրեկորյանն ընտրվել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահԼոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ է ընտրվել Փոլ Կրեկորյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Զարթոնք մեդիա»-ն հայտնում է, որ նա այդ պաշտոնում ընտրվել է միաձայն: Նշվում է, որ Փոլ Կրեկորյանն առաջին ամերիկահայն է, որն ընտրվել է այդ պաշտոնում:Ավելին14:0019.10.22