Լրահոս
2022-10-19
-
ՄիջազգայինՊեկինում զարգացման նոր մակարդակի բարձրանալը կապում են գիտության ու տեխնոլոգիաների հետՉինաստանի մայրաքաղաք Պեկինում զարգացման հիմնական գրավական են համարում գիտությունը, տեխնոլոգիաներն ու նորարարությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չինաստանի Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարի շրջանակներում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Կոմունիստական կուսակցության մշտական կոմիտեի անդամ և Պեկինի քաղաքային կոմիտեի գլխավոր քարտուղար Ժաո Լեյսը: Վերջինս ընդգծեց, որ Պեկինի քաղաքային կոմիտեի բոլոր ներկայացուցիչները, որոնք մասնակցում են Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարին, իրենց ամբողջական դրական գնահատականն են տվել նախագահ Սի Ծինփինի ներկայացրած հաշվետվությանը: «Մենք պետք է լրջորեն մտածենք նորարարությունների ներդրման մասին, ասել է, թե զարգացման նոր մակարդակի անցնենք` առաջնորդվելով գիտությամբ և տեխնոլոգիայով, տաղանդով և նորարարությամբ: Ինչպես ասել է գլխավոր քարտուղար Սի Ծինփինը` աշխարհն այժմ մեծ փոփոխություններ է կրում, բայց գիտությունը և տեխնոլոգիան մեծ հնարավորություններ են բացում»,-ասաց նա: Լեյսի խոսքով` մայրաքաղաք Պեկինը վերջին տարիներին ավելացրել է հետազոտությունների համար նախատեսված ծախսերը: Մայրաքաղաքում ավելացրել են նաև տեխնոլոգիական առաջընթացին ուղղվող ծախսերը: Պեկինի քաղաքային կոմիտեն շեշտադրում է կատարում նաև թվային տնտեսության վրա` ապագայի հեռանկարներն ու զարգացման նոր մոդելը հաշվի առնելով: Պեկինի իշխանությունների համար առաջնահերթ է նաև էկոլոգիական միջավայրը, մարդկանց և բնության ներդաշնակությունը: Մայրաքաղաքը մեծ զարգացում և առաջընթաց է ապրել ոչ միայն էկոլոգիական միջավայրի, այլ նաև մթնոլորտի, ջրի ու հողի անվտանգության, մաքրության և բազմազանության ապահովման հարցերում: Անդրադարձ կատարելով ապագա պլաններին` Ժաո Լեյսը շեշտեց, որ Պեկինը շարունակելու է հավատարիմ մնալ Կոմունիստական կուսակցության: Չինաստանի Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարը կեզրափակվի հոկտեմբերի 22-ին: Համագումարին մասնակցում է 2296 պատվիրակ: Այն լուսաբանում են 200-ից ավելի լրագրողներ աշխարհի 80 երկրներից:Ավելին13:5219.10.22 -
Արտաքին քաղաքականությունՃապոնիայի և Ավստրալիայի ղեկավարներն անվտանգության հարցերը կքննարկեն շաբաթ օրը կայանալիք հանդիպմանըՃապոնիայի եւ Ավստրալիայի վարչապետներ Ֆումիո Կիսիդան եւ Էնթոնի Ալբանեզեն առաջիկա հանգստյան օրերին կհանդիպեն ավստրալական Պերտ քաղաքում` անվտանգության, Էներգետիկայի եւ կլիմայի փոփոխությունների հարցերը քննարկելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում են ճապոնական ԶԼՄ-ները: Ճապոնիայի կառավարության աղբյուրների համաձայն, հանդիպման արդյունքներով ղեկավարները մտադիր են հրապարակել համատեղ հռչակագիր, որում ընդգծվելու Է «ազատ եւ բաց Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի» կարեւորությունը: Սպասվում Է, որ հանդիպման ընթացքում, որը պլանավորված Է շաբաթ օրը, անվտանգության հարցերը քննարկելիս նրանք կքննարկեն փոխգործակցության հարցերը Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության եւ Quad-ի անվտանգության շուրջ քառակողմ երկխոսության շրջանակներում: Պաշտոնատար անձանց խոսքով՝ Էներգետիկան եւ կլիմայի փոփոխությունը նույնպես լինելու են օրակարգի առաջին տեղում: Նշվում Է, որ Կիսիդայի այցն Ավստրալիա կդառնա Ճապոնիայի վարչապետի առաջին այցը 2018 թվականից ի վեր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին13:4519.10.22 -
ՍպորտԱրոնյանը հաղթանակ է տոնել ԱՄՆ առաջնության 12-րդ տուրումՍենթ Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը, որին մասնակցում են նաև Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնությունում կայացել են 12-րդ տուրի պարտիաները: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակ է տոնել` գերազանցելով Էլշան Մորադիաբադին, իսկ Սամուել Սևյանը պարտություն է կրել` զիջելով Հանս Նիմանին: Մրցաշարային աղյուսակի առաջատարն այս տուրից հետո շարունակում է մնալ Ֆաբիանու Կարուանան՝ 8 միավորով: Սամուել Սևյանը 9-րդն է, իսկ Լևոն Արոնյանը` 10-րդը: Առաջնության ավարտին մնաց մեկ տուր: ԱՄՆ շախմատի առաջնությանը մասնակցում է 14 շախմատիստ: Այն մեկնարկել է հոկտեմբերի 5-ին և կեզրափակվի հոկտեմբերի 20-ին: Առաջնությունն ունի 13 տուր: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 262 հազար ԱՄՆ դոլար: Հաղթողը կստանա 60 հազար դոլար:Ավելին13:3719.10.22 -
ՀասարակականՍյունիքի մարզի Մեղրու սար կոչվող հատվածում մառախուղ էԱրտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Սյունիքի մարզի Մեղրու սար կոչվող հատվածում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին13:3019.10.22 -
Ծաղկաձոր, Լանջազատ և Ամասիա համայնքներում արգելափակվել են ավտոմեքենաներՀոկտեմբերի 14-19-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում, Արարատի մարզի Լանջազատ և Շիրակի մարզի Ամասիա գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։Ավելին13:2219.10.22 -
ՔաղաքականԹուրքերին և ադրբեջանցիներին ՀՀ քաղաքացիություն տրամադրելը չի բացառվում, Թուրքիայում էլ շատ հայեր են ապրում․ Վահան ՔերոբյանԱնդրադառնալով ՀՀ-ում 150․000 դոլարի ներդրման դիմաց պարզեցված կարգով քաղաքացիություն ստանալու կառավարության առաջարկած նախագծին՝ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ օտարերկրյա ներդրումները միշտ խրախուսված են Հայաստանում, և մասնավոր անձանց կողմից արված ներդրումները նույնքան խրախուսված են, որքան մեծ ընկերությունների կողմից արվածները։ Լրագրողի հարցին՝ մտավախություն չկա՞, որ թուրքերը և ադրբեջանցիները նույնպես ներդրումներ կկատարեն և կդառնան ՀՀ քաղաքացիներ, Քերոբյանն ասել է․ «Խոսքը չի գնում նրա մասին, թե ով դիմի՝ կստանա քաղաքացիություն, անհրաժեշտ ընթացակարգերը թե՛ ոստիկանությանն և թե՛ ԱԱԾ-ի կողմից կատարվելու են, այդ հարցերը այդ մակարդակում կչեզոքացվեն։ Չենք ունենա մի այնպիսի իրավիճակ, երբ կունենանք չափից շատ երկքաղաքացի թուրքեր»։ Անդրադառնալով հարցին, թե կբացառվի՞ թուրքերին և ադբրեջանցիներին քաղաքացիություն տրամադրելը, Քերոբյանը պատասխանել է․ «Չեմ կարող ասել՝ կբացառվի։ Գիտեք, Թուրքիայում էլ ապրում են բավականին շատ թվով հայեր, վստահ եմ, կչեզոքացվեն կասկածելի դեպքերը»։Ավելին13:1819.10.22 -
ՔաղաքականԹուրքիային հիացրել են Հայաստանի կառավարության գործողություններըԹուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը կոչ է արել հայկական Սփյուռքին աջակցել Հայաստանի կառավարության գործողություններին, որոնք, Կալինի խոսքով, «արժանի են հիացմունքի»: Էրդողանի պաշտոնական ներկայացուցչի պնդմամբ՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար պետք է առաջ գնալ հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում:Ավելին13:1519.10.22 -
ՀասարակականԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ կա վիրավորԱյսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Ոսկետափ-Այգավան միջհամայնքային ճանապարհի Ոսկետափ գյուղի վարչական տարածքում Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Սևակ Ա․-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, ըստ նախնական տեղեկությունների՝ կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բնակչի տան շինության քարե պարսպին ու երկաթե խողովակներին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/19/1224710/Ավելին13:0919.10.22 -
Սպորտ«Yerevan Open» շախմատային մրցաշարի հաղթողը Սերգեյ Լոբանովն էԵրևանում ընթացող «Yerevan Open» շախմատային մրցաշարի հաղթողը ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող Սերգեյ Լոբանովն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` երևանյան միջազգային այս մրցաշարի վերջին տուրում առաջատար վարկանիշ ունեցող շախմատիստներից հաղթանակ տոնեցին Մամիկոն Ղարիբյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Բալա Ամիրռեզան և այլոք: 9 հնարավորից 7 միավորով մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցրեց ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող ռուս շախմատիստ Սերգեյ Լոբանովը: Նույնքան միավորով երկրորդ տեղում Մամիկոն Ղարիբյանն է: «Yerevan Open» շախմատային 4-րդ միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում էին 15 երկրի 292 շախմատիստներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը ընդհանուր առմամբ կազմում էր 14 միլիոն դրամ:Ավելին13:0719.10.22 -
ՀասարակականԵրևանում և Արարատում 36 ժամով ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 20-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 21-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արցախի պողոտայի և Սարի Թաղի, Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 1, 4/2, 17, Նար-Դոսի փող. 1-ից-40, Քրիստափորի փող. 1-ից-15, Ծխախոտագործների 1-65 համարների, Խորենացու փող. 28-ից-231 համարների և 3-րդ փակուղու, Տիգրան Մեծի պող. 12-ից-80 համարների և նրբանցքի, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի վարչական շենքերի, Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտայի, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցների ու նրբանցքների, Սևանի փողոցի և նրբանցքի, Արին-Բերդի փող․3-րդ եւ 5-րդ նրբանցքների, Չեխովի փող. 1-ից-21, Բագրատունյաց փող. 41-ից-80 համարների, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ եւ Նոր Խարբերդ այգեգործական թաղամասերի, Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը: Արարատի մարզի` Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղերի և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդների: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին13:0019.10.22 -
Արագածոտնի մարզի Ոսկեհատ և Ոսկեվազ բնակավայրերում կգործարկվի շչակՀոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեհատ բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը։ Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 10։00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը։ Աին-ը հորդորում է չանհանգստանալ:Ավելին12:5319.10.22 -
ԵրևանԵրեկ Երևանում ավելի շատ աղջիկներ են ծնվել, քան տղաներԵրևան քաղաքում հոկտեմբերի 18-ին ծնվել է 61 երեխա՝ 34 աղջիկ և 27 տղա, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:Ավելին12:4719.10.22 -
ՏարածաշրջանԶապորոժիեի ԱԷԿ-ի արտաքին Էներգամատակարարումը վերականգնվել Է. ՄԱԳԱՏԷԶապորոժիեի ԱԷԿ-ի Էներգամատակարարումն արտաքին գծով վերականգնվել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 18-ին ասվում Է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի հայտարարության մեջ: «ԶԱԷԿ-ը վերականգնել Է միացումն Էլեկտրահաղորդման իր միակ մնացած գործող գծին (750 կիլովոլտ լարվածությամբ) այն բանից հետո, երբ այն երրորդ անգամ Էր կորել տասն օրվա ընթացքում»,-ասվում Է Գործակալության կայքում տարածված հայտարարության մեջ: Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ում հաղորդել են, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի արտաքին Էներգամատակարարումը տասն օրվա մեջ դադարեցվել Էր արդեն երրորդ անգամ: ԱԷԿ-ն Էլեկտրականություն Է ստացել պահուստային համակարգի միջոցով: Զապորոժիեի ԱԷԿ-ն ամենախոշոր ատոմակայանն Է Եվրոպայում, այն ունի վեց Էներգաբլոկ: Ներկայում կայանն ԷլեկտրաԷներգիա չի մշակում. սեպտեմբերի 11-ին դադարեցվել Է վերջին աշխատող ռեակտորը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին12:4019.10.22 -
ԻրավականԴատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանավորվել էԱջափնյակ 1 նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանավորվեց Աջափնյակ 1 նստավայրի դատավորի կողմից, այս մասին հաղորդում է փաստաբան Երեմ Սարգսյանը։ «Իհարկե, այլ բան չէինք էլ սպասում, քանզի վերջին ժամանակներում դատարանների և դատավորների շուրջ տեղի ունեցող իրադարձությունները միանշանակ ուղղված են հլու-հնազանդ դատական համակարգ ձևավորելուն (ինչպես և խոստացել էին)։ Դժվար է պատկերացնել, որ ԲԴԽ-ի կողմից դատավոր Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու համաձայնություն տալը, նրան ԱԱԾ-ի կողմից ձերբակալելը և կալանավորման միջնորդություն ներկայացնելը չէր ազդելու դատավորների, առավել ևս Աջափնյակ 1 նստավայրի դատավորների վրա, որպեսզի ԱԱԾ-ին և դատախազությանը հակառակ որոշում կայացնելուց առաջ ևս 10 անգամ մտածեն ու ապահովագրվելու, շառից ու փորձանքից հեռու մնալու համար չմերժեն նրանց միջնորդությունները։ Կալանքն ինչպես կար, այնպես էլ մնում է միակ խափանման միջոցը, իսկ չկալանավորելու ցանկությունը կախված է միայն մեղադրանքի կողմից (եթե իհարկե ցանկալի ցուցմունք կտաս)»,- Facebook-ում գրել է Սարգսյանը։Ավելին12:3619.10.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Ադրբեջանը նորից կրակել է, Թուրքիան հիացած է ՀՀ կառավարությամբ | 19.10.2022Ավելին12:3019.10.22 -
ՔաղաքականՔՊ վարչության նախագահի համար պայքարը շարունակվում է«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ արտաքին մարտահրավերները սպառնում են Հայաստանին, իշխանության թիմը՝ բեւեռների բաժանված, խուլ հակամարտության մեջ է։ ՔՊ ղեկավար մարմնի՝ վարչության նախագահի համար պայքարը շարունակվում է։ Այդ պաշտոնի հիմնական հավակնորդները երկուսն են, ավելի ճիշտ՝ հավակնորդներից երկուսն ունեն ընտրվելու ամենամեծ շանսերը՝ Սուրեն Պապիկյանը, ով պաշտպանական խնդիրներից առավել զբաղված է կուսակցությունում սեփական դիրքերի ամրապնդմամբ, եւ Երեւանի քաղաքապետի պաշտոնին հավակնող Տիգրան Ավինյանը։ Վերջինիս թեկնածությանը կողմ են «քաղաքի տղերքը», Պապիկյանին աջակցում է ՔՊ-ի հին գվարդիան։ Իշխող թիմի համագումարը նշանակված է հոկտեմբերի 29-ին, այդ օրն էլ կընտրեն վարչություն, ապա՝ վարչության կազմից՝ նախագահ»:Ավելին12:2919.10.22 -
ԻրավականԲացահայտվել է ապօրինի ծառահատման՝ 3, մարմնական վնասվածքներ պատճառելու 7 դեպք. օպերատիվ իրավիճակը՝ ՀՀ-ումԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 49 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 7-ական, խարդախության՝ 6, ապօրինի ծառահատման՝ 3, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու հոգեկան ներգործության՝ 2-ական, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու և բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին12:2219.10.22 -
Զինվորագրվել՝ հայրենիքի պաշտպանության գործին. պահեստազորի սպաների կոչըՊահեստազորի հայրենակիցները շաբաթներ շարունակ մարզվում են, թարմացնում զինվարական կարողությունները, կոչ են անում զինվորագրվել հայրենիքի պաշտպանության գործին, այս մասին է պատմում Զինուժ մեդիայի տեսանյութը: Հավաքի մասնակիցները նշում են, որ գալիս են մոբ, հայրենասիրության զգացողությունը կրկնապատկվում է: Տեսանյութում ներկայացվում է եռամսյա վարժական հավաքի այս կազմի եզրափակիչ ելույթը, պատրաստության վերջին օրը:Ավելին12:1519.10.22 -
ՀասարակականԵրևանում և Եղվարդում հայտնաբերվել են օձերՀոկտեմբերի 16-19-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 2 գյուրզա և տեղափոխել անվտանգ տարածք:Ավելին12:0719.10.22 -
ՀասարակականՓրկարարները բացել են փակ դռներըՀոկտեմբերի 16-19-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 30 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի Կապան, Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Չարենցավան և Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները։Ավելին12:0019.10.22