Լրահոս
Հասարակական
16:30
19.10.22
145

Մահացել Է Բաթումում վիրավորված օտարերկրացին

Img default alt hy

ահացել Է 20-ամյա Թուրքիայի քաղաքացին, որը հոկտեմբերի 19-ին հրազենային վերքեր Է ստացել Բաթումում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «ՏՎ Պիրվելի» հեռուստաընկերությունը:

Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, երիտասարդին, որը գտնվում Էր Բաթումի բուլվարի մուտքի մերձակայքի ռեստորանում, 19 անգամ կրակել են ինքնաձիգից: Նա վերքեր Է ստացել գլխի, կրծքի շրջանում: Բժիշկները նրա կյանքի համար պայքարել են ամբողջ գիշեր: Եվս երեք մարդ, այդ թվում՝ մեկ կին, վերքեր են ստացել, ենթադրաբար, կրակոցների հետևանքով կոտրված պատուհանի ապակու բեկորներից: Նրանց շուտով դուրս են գրել կլինիկայից: Ականատեսների խոսքով՝ տղամարդուն կրակել են մեքենայից: Թե ինչն Է դարձել Բաթումում հրաձգության պատճառը, առայժմ հայտնի չԷ: Տեղում մինչև ուշ գիշեր աշխատել են քրեագետ փորձագետները, հաղորդել Է Sputnik-ը: