Լրահոս
Տարածաշրջան
17:00
19.10.22
121

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում միջազգային գազային հաբ են ստեղծելու Save Համօգտագործել

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 19-ին հայտարարել Է, որ իր երկրի տարածքում ստեղծվելու Է միջազգային գազային հաբ՝ ռուսական երկնագույն վառելիքը Եվրոպա մատակարարելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք (ՌԴ նախագահ) Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել ենք մեզ մոտ գազային կենտրոն ստեղծելու շուրջ, որի միջոցով բնական գազը կարելի կլինի մատակարարել Եվրոպա»,-ասել Է նա՝ հանդես գալով խորհրդարանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: