Լրահոս
Իրավական
16:52
19.10.22
113

Գևորգ Լոռեցյանն ազատ կարձակվի

Img default alt hy

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը բեկանել է դատարանի որոշումը ու ՀՀ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի նկատմամբ գրավ կիրառել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը։

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Գևորգ Լոռեցյանը 2019 թվականի հունիսի 4-ից լինելով գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձ, «Լուառ» և «Էլիտ Սպրտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից պահանջել է 2 միլիոն ՀՀ դրամ կաշառք իր կողմից ընդհանուր հովանավորչության, վերջինիս ներկայացրած առևտրայիմ կազմակերպությունների կողմից ԿԳՄՍ նախարարության կազմակերպած գնման գործընթացներին մասնակցության և դրանցում հաղթելու դեպքում մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու և հնարավոր խնդիրներից զերծ պահելու համար։