Լրահոս
Իրավական
16:07
19.10.22
151

Թալինի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Img default alt hy

Հոկտեմբերի 14-ին ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում, ապօրինի թմրանյութ պահելու հիմնավոր կասկածանքով, Դաշտադեմ գյուղում ձերբակալեցին Արագածոտնի մարզի Արտենի գյուղի 30-ամյա մի բնակչի։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մոտ 15 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով  փաթեթ։ Ըստ ձերբակալվածի՝ հայտնաբերվածը թմրամիջոց է, պատրաստել է անձնական օգտագործման համար: Տղամարդը ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Դեպքի առթիվ Թալինի բաժնում կազմված փաստաթղթերը և հայտնաբերված փաթեթը ներկայացվել են  նախաքննական մարմնին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։